Changes

Կարամազով եղբայրներ։ Վերջաբան

No change in size, 30 Հոկտեմբեր
/* III։ Իլյուշայի թաղումը։ Ճառ՝ մեծ քարի մոտ */
— Տե՜ս ինչ է փչել խելքին, ուզում է էն պիղծ քարի մոտ թաղել, ոնց որ թե խեղդվածի է թաղում,— խստորեն ասաց պառավ տանտիրուհին։— Խաչբակում օրհնված է հողը։ Էնտեղ նրա համար աղոթք են կարդալու։ Եկեղեցուց երգն ու պատարագը լսվում է, սարկավագն էլ էնպես մաքուր ու բառը բառին է կարդում, որ ամեն անգամ էլ ծայրից ծայր կհասնի երեխուն, ոնց որ նրա գերեզմանի վրա կարդան։
Վերջապես փոխկապիտանը ձեռքերը թափ տվեց, կարծես ասելով՝ «Տարե՜ք ուր ուզում եք»։ Երեխաները բարձրացրին դագաղը, բայց երբ մոր կողքով էին անցնում, կանգ առան մի րոպե նրա առաջ և իջեցրին, որպեսզի նա կարողանա հրաժեշտ տալ Իլյուշային։ Բայց հանկարծ մոտից տեսնելով այդ պստլիկ, թանկագին դեմքը, որին մի փոքր տարածությունից էր միայն նայել ամբողջ երեք օր, նա մեկեն ոտից գլուխ ցնցվեց ու սկսեց իր ալեհեր գչուխը գլուխը ջղաձգորեն ետ ու առաջ թափ տալ դագաղի վրա։
— Մայրի՛կ, խաչակնքիր նրան, օրհնիր նրան, համբուրիր նրան,— գոչեց Նինան իր մորը։ Բայց կինը ավտոմատի նման թափ էր տալիս գլուխը անընդհատ, և հանկարծ, տոչորող վշտից դեմքը ծամածռված, առանց մի ձայն հանելու, սկսեց կուրծքը ծեծել բռունցքով։ Դագաղը շարունակեցին տանել։ Երբ անցնում էին Նինայի մոտով, աղջիկը վերջին անգամ շրթունքները սեղմեց իր հանգուցյալ եղբոր շրթերին։ Ալյոշան, երբ դուրս էր գալիս, դարձավ տանտիրուհուն և խնդրեց, որ նա հոգ տանի մնացողներին, բայց կինը չթողեց էլ, որ նա վերջացնի։
17
edits