Changes

Վերադարձ ԽՍՀՄ֊ից

Ավելացվել է 2 բայտ, 12:33, 13 Հուլիսի 2013
/* IV — ԲոլշեվոՀետագայում ես իմացա, որ այդ օրինակելի Բոլշեւո քաղաքում բնակության ընդունվում էին միայն հանցագործմատնիչները։ */
:   Մինչ այդ աշխատավարձի տարբերությունները լավ մասնագիտացման շահագրգռվածություն են առաջացնում։ Աշխատուժը չափազանց շատ է, պակասում են մասնագետները, ղեկավար ուժերը։ Պետությունը ոչինչ չի խնայում այդպիսիներին ձեռք բերելու համար, եւ թերեւս ոչինչ ինձ այնքան չի հիացնում ԽՍՀՄ֊ում, որքան կրթության հնարավորությունները, որոնք արդեն համարյա ամենուր դրված են ամենաաննշան աշխատավորների տրամադրության տակ՝ թույլ տալով (եւ միայն նրանց) դուրս գալ անհուսալի վիճակից։
=== IV — Բոլշեվո<ref>Հետագայում ես իմացա, որ այդ օրինակելի Բոլշեւո քաղաքում բնակության ընդունվում էին միայն հանցագործմատնիչները։հանցագործ֊մատնիչները։</ref> ===
:&nbsp;&nbsp;&nbsp;Ես այցելեցի Բոլշեւո։ Սկզբում այն ընդամենը մի գյուղակ էր եէելեղել, որը ինչ֊որ մեկի հրամանով, Գորկու նախաձեռնությամբ վեց տարի առաջ բուսնել էր մի ակնթարթում։ Այսօր այն բավական կարեւոր քաղաքներից է։
:&nbsp;&nbsp;&nbsp;Բոլշեւոն առանձնահատուկ է նրանով, որ բոլոր բնակիչները նախկին հանցագործներ են․ գողեր, նույնիսկ մարդասպաններ… Քաղաքի ձեւավորմանն ու կառուցմանը հիմք էր հանդիսացել այն միտքը, որ հանցագործները զոհեր են, ճիշտ ճանապարհից շեղված մարդիկ, եւ որ խելացի վերադաստիարակությունը նրանց կարող է դարձնել հրաշալի սովետական քաղաքացիներ։ Բոլշեւոն դրա խոսուն ապացույցն է։ Քաղաքը ծաղկում է։ Այնտեղ կառուցված շատ գործարաններ արագ դարձել են օրինակելի նմուշներ։
:&nbsp;&nbsp;&nbsp;Բոլշեւոյի բոլոր բնակիչները ուղղվել են առանց որեւէ հսկողության եւ դարձել եռանդուն, կարգապահ, խաղաղ աշխատավորներ՝ չափազանց հետեւողական բարիքների մեջ եւ համակված կրթվելու ցանկությամբ, որի համար բոլոր միջոցներն ունեն իրենց տրամադրության տակ։ Եվ միայն նրանց գործարանները չեն, որ հիացնում են ինձ, այլեւ նրանց հավաքույթի վայրերը, ակումբը, գրադարանը եւ մյուս բոլոր հաստատությունները, որոնք իսկապես ավելի լավ հնարավոր չէ պատկերացնել։ Զուր էինք այդ նախկին հանցագործների դեմքին, շարժումների եւ խոսքի մեջ փնտրում նրանց անցյալ կյանքի հետքը։ Չէր կարող լինել ավելի դաստիարակիչ, հանգստացնող ու քաջալերիչ բան, քան այդ այցելությունը։ Նրանց օրինակը մեզ համոզում էր, որ բոլոր հանցանքների մեջ պետք է մեղադրել ոչ թե մարդուն, որը կատարում է դրանք, այլ հասարակությանը, որը դրդում է գործել այդ ոճիրները։ Նրանցից մեկին, իսկ հետո մեկ ուրիշին շնդրեցինք խնդրեցինք խոստովանել անցյալի հանցանքները, պատմել, թե ինչպես է դարձի եկել եւ ընդունել նոր վարչակարգի գերազանցությունը, ինչ անձնական բավականություն է ստանում դրան ենթարկվելուց։ Որքան էլ տարօրինակ լինի, բայց դա ինձ հիշեցրեց այն դաստիարակիչ խոստովանությունները, որ ես երկու տարի առաջ լսել էի Թաունում, օքսֆորդյան շարժման կողմնակիցների մեծ ժողովի ժամանակ։ «Ես մեղսագործ էի եւ դժբախտ, ես չարիք էի գործում, բայց հիմա հասկացել եմ, փրկվել, երջանիկ եմ»։ Եվ այդ ամենը շատ անմիջական, նույնիսկ պարզունակ ձեւով՝ չբավարարված թողնելով հոգեբաններին։ Բայց դա չի խանգարում, որ Բոլշեւոն մնա այն ամենաարտառոց նվաճումներից մեկը, որով կարող է պարծենալ երիտասարդ խորհրդային պետությունը։ Չգիտեմ, այլ երկրներում մարդը կարո՞ղ է լինել նույնքան դյուրաթեք։
=== V — Բեսպրիզորնիները<ref>Անտեր երեխաներ։</ref> ===