Changes
/* V — ԲեսպրիզորնիներըԱնտեր երեխաներ։ */
: Հույս ունեի, թե այլեւս բեսպրիզորնիների չէի տեսնի։ Սեւաստոպոլը լիքն է նրանցով։ Ինձ ասացին, որ Օդեսայում նրանք ավելի շատ են։ Բեսպրիզորնիներն այլեւս նույնը չեն, ինչ սկզբանական ժամանակներում։ Այսօր նրանց ծնողները գուցե դեռ կենդանի են․ այդ երեխաները փախել են իրենց հայրերի գյուղից՝ երբեմն արկածներ որոնելու ցանկությամբ, բայց ավելի հաճախ այն պատճառով, որ նրանք չեն պատկերացնում, թե որեւէ այլ տեղ կարող են նույնքան թշվառ ու քաղցած լինել, որքան իրենց տանը։ Ոմանք տասը տարեկան չկան։ Բեսպրիզորնիները տարբերվում են նրանով, որ ավելի շատ են հագնված (չեմ ասում ավելի լավ), քան մյուս երեխաները։ Դա նշանակում է, որ իրենց հագին է ողջ ունեցվածքը։ Մյուս երեխաները շատ հաճախ շրջում են հասարակ անդրավարտիքով (հիմա ամառ է եւ սարսափելի շոգ)։ Նրանք մերկիրան, բոկոտն շրջում են փողոցներում, եւ դա միշտ չէ, որ պետք է աղքատնության նշան համարել։ Նրանք լողում են ծովում, դուրս գալիս ջրից, հետո նորից վերադառնում։ Ունեն իրենց տունը, որտեղ կարող են թողնել մյուս զգեստները, անձրեւային օրերի, ձմեռվա համար նախատեսված հագուստը։ Իսկ բեսպրիզորնին անօթեւան է։ Վարտիքից բացի նա սովորաբար ունենում է ցնցոտի դարձած բաճկոն։
: Ես չգիտեմ, թե ինչով են ապրում բեսպրիզորնիները։ Գիտեմ միայն, որ եթե նրանց ինչ֊որ կերպ հաջողվում է հաց գնել, ուղղակի խժռում են։ Անկախ ամեն բանից մեծամասնությունը զվարթ է, բայց ոմանք էլ ասես արդեն հալվում են ոտքի վրա։ Մենք զրուցում ենք շատերի հետ, ձեռք բերում նրանց վստահությունը։ Երեխաները, ի վերջո, մեզ ցույց են տալիս այն վայրը, որտեղ հաճախ քնում են, երբ եղանակը հարմար չէ դրսում գիշերելու համար։ Դա Լենինի մի հուշարձանի մոտերքում է, նավերի բեռնման առափնյա փողոցի վրա բացված գեղեցիկ, սյունազարդ սրահի տակ։ Ձախ կողմը ծով իջնող սրահի հենաշենքի նման ինչ֊որ բանի մեջ կա փոքրիկ փայտե մի դուռ, որը հրելու փոխարեն քաշում ես դեպի քեզ (ինչպես արեցի ես մի առավոտ, երբ այդտեղով շատ մարդ չէր անցնում, քանզի վախենում էի բացահայտել նրանց թաքստոցը եւ պատճառ դառնալ նրանց վտարմանը), եւ ես հայտնվեցի որմի որ մի մեծության եւ առանց ծածկի մի ապաստարանում, որտեղ տեսա կատվի նման պայուսակի վրա կծկված ու քնած մի փոքրիկ սոված երեխայի։ Ծածկեցի դուռը, որպեսզի չխանգարեմ նրա քունը։: Մի առավոտ մեզ ծանոթ բեսպրիզորնիները չէին երեւում (նրանք սովորաբար թափառում են քաղաքային զբոբայգու շրջակայքում)։ Հետո նրանցից մեկը, որին մնեք այնուհանդերձ գտանք, հայտնեց, որ ոստիկանությունը շուրջկալ էր կազմակերպել ու բռնել բոլորին։ Ի դեպ, իմ ընկերներից երկուսը ներկա էին եղել այդ շուրջկալմանը։ Մի միլիցիոներ, որին նրանք հարցաքննել էին, պատասխանել էր, որ երեխաները կհանձնվեն որեւղ որեւէ պետական հաստատության։ Հաջորդ օրը բոլորը նորից այնտեղ էին։ Ի՞նչ էր պատահել․ «Մեզ չուզեցին ընդունել»,— ասացին մանկիկները։ Արդյոք իրե՞նք էին հրաժարվել ենթարկվել պարտադիր կարգուկանոնին եւ նորից փախել։ Ոստիկանության համար դժվար չէր լինի կրկին բռնել։ Թվում է՝ երեխաները ուրախ պիտի լինեին, որ ինչ֊որ մեկն ուզում է իրենց դուրս բերել այդ թվշառությունից, բայց գուցե նրանք թշվառության մեջ ունեցած իրենց ազատությունը գերադասում են նրանից, ինչ առաջարկվել էր։: Ես տեսա, թե ինչպես էին քաղաքացիական զգեստոգ զգեստով երկու ոստիկաններ տանում մի շատ փոքրիկ, հազիվ ութ տարեկան մանչուկի։ Նրանք երկուսով էին, քանզի փոքրիկը դիմադրում էր վայրի գազանիկի նման, հեծկլտում էր, ճչում, թափահարում ոտքերը, կծում… Մոտ մի ժամ անց նույն տեղով անցնելիս տեսա նույն մանչուկին՝ հանդարտված։ Նստած էր մայթին։ Ոստիկաններից մեկը կանգնել էր նրա մոտ եւ խոսում էր հետը։ Փոքրիկն այլեւս չէր փորձում փախչել, նա ժպտում էր ոստիկանին։ Հետո մի մեծ բեռնատար մեքենա մոտեցավ ու կանգ առավ։ Ոստիկանը օգնեց երեխային բարձրանալ, բայց ո՞ւր գնացին նրանք։ Չգիտեմ։ Ես պատմում եմ այս աննշան իրադարձությունը, քանզի ԽՍՀՄ֊ում շատ քիչ բան ինձ հուզեց այնպես, ինչպես այն մարդու վերաբերմունքը երեխայի նկատմամբ, նրա ձայնի համոզկեն մեղմությունը (ա՜հ, որքան կկամենայի հասկանալ, թե ինչ էր նա ասում), նրա գորովալից ժպիտը, շոյիչ քնքշությունը, որով ձեռքերի մեջ առավ երեխային… Ես հիշում էի Դոստոեւսկու «Մուժիկ Մարեյը»<ref>Մի գրողի օրագիրը։</ref>․ արժեր ԽՍՀՄ գալ դա տեսնելու համար։
==Լրացումներ իմ «Վերադարձ ԽՍՀՄ֊ից գործին (հունիս 1937)==