Changes
{{Վերնագիր
|վերնագիր = Միհարկանի Ամերիկան
|հեղինակ = [[Իլֆ եւ Պետրով]]
|թարգմանիչ = Ա․ Մ․ Ղազարյան եւ Լ․ Ա․ Ղազարյան
|աղբյուր = [[«Միհարկանի Ամերիկան»]]
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
==Մասն առաջին — Քսանյոթերորդ հարկի պատուհանից==
===Գլուխ առաջին — Նորմանդիա===
===Գլուխ երկրորդ — Առաջին երեկոն Նյու֊Յորքում===
===Գլուխ երրորդ — Ինչ կարելի է տեսնել հյուրանոցի պատուհանից===
===Գլուխ չորրորդ — Ախորժակը կորչում է ուտելու պահին===
===Գլուխ հինգերորդ — Մենք փնտրում ենք անթև հրեշտակ===
===Գլուխ վեցերորդ — Պապա էնդ մամա===
===Գլուխ յոթերորդ — Էլեկտրական աթոռ===
===Գլուխ ութերորդ — Նյու֊Յորքի մեծ մրցասպարեզը===
:― բոլշևիկ, անարխիստ, ինձ համար միևնույն է։
===Գլուխ իններորդ — Մենք ավտոմոբիլ ենք գնում և մեկնում։===
==Մասն երկրորդ — Արևելյան նահանգներով==
===Գլուխ տասներորդ — Ավտոմոբիլային ճանապարհի վրա===
===Գլուխ տասնմեկերորդ — Փոքրիկ քաղաքը===
===Գլուխ տասներկուերորդ — Մեծ փոքրիկ քաղաքը===
===Գլուխ տասներեքերորդ — Միստեր Ռիպլիի էլեկտրական տնակը===
===Գլուխ տասնչորսերորդ — Ամերիկային չի կարելի հանկարծակիի բերել===
===Գլուխ տասնհինգերորդ — Դիրբորն===
===Գլուխ տասնվեցերորդ — Հենրի Ֆորդ===
===Գլուխ տասնյոթերորդ — Չիկագո ահավոր քաղաքը===
===Գլուխ տասնութերորդ — Աշխարհի լավագույն երաժիշտները===
==Երորրդ մաս — Դեպի խաղաղ օվկիանոս==
===Գլուխ տասնիններորդ — Մարկ Տվենի ծննդավայրում===
===Գլուխ քսաներորդ — Ծովային հետևակի զինվորը===
===Գլուխ քսանմեկերորդ — Ռոբերտսն ու նրա կինը===
===Գլուխ քսաներկուերորդ — Սանտա֊ֆե===
===Գլուխ քսաներեքերորդ — Հանդիպում հնդկացիների հետ։===
===Գլուխ քսանչորսերորդ — Դժբախտությունների օր===
===Գլուխ քսանհինգերորդ — Անապատ===
===Գլուխ քսանվեցերորդ — Գրենդ֊Կենյոն===
===Գլուխ քսանյոթերորդ — Կարմիր վերնաշապիկով մարդը===
===Գլուխ քսանութերորդ — Պատանի բապտիստը===
===Գլուխ քսանիններորդ — Ամբարտակի կատարին===
==Չորրորդ մաս — «Ոսկի նահանգը»==
===Գլուխ երեսուներորդ — Միսիս Ադամսի ռեկորդը===
===Գլուխ երեսունմեկերորդ — Սան֊Ֆրանցիսկո===
===Գլուխ երեսուներկուերորդ — Ամերիկյան ֆուտբոլ===
===Գլուխ երեսուներեքերորդ — Ռուսական բլուր===
===Գլուխ երեսունչորսերորդ — Նավապետ իքսը===
===Գլուխ երեսունհինգերորդ — Չորս ստանդարտ===
===Գլուխ երեսունյոթերորդ — Հոլլիվուդի ճորտերը===
===Գլուխ երեսունութերորդ — Աղոթեցեք, կշռվեցեք և վճարեցեք
Ծննդյան տոներին նախապատրաստվելը գնալով ավելի ու ավելի լայն չափեր էր ընդունում։ Մորթվել էին միլիոնավոր հնդուհավեր, փետրահանվել և դրվել խանութների ցուցափեղկերը՝ հմայելով հոլլիվուդցիներին մաշկատակի դեղնավուն ճարպով և կրծքերին դրոշմած սանիտարական տեսչության յասամանագույն կնիքներով։ Մենք արդեն ասել ենք, որ ամերիկյան ծննդյան տոները ոչ մի առնչություն չունեն կրոնի հետ։ Այս օրը տոնվում է բնավ ոչ տեր֊աստծու ծնունդը։ Դա տոն է ի պատիվ ավանդական ծննդյան հնդուհավի։ Այդ օրը տեր֊աստված ամոթխաց ժպիտով հետին պլան է քաշվում։ Հնդուհավի երկրպագության հետ կապված է մեկ ուրիշ տարօրինակ ծիսակատարություն ― միմյանց նվերներ տալը։ Հմտորեն վարած բազմամյա առևտրական ռեկլամը այնպես է արել, որ նվերներ տալը բնակչության համար դարձել է յուրատեսակ պարտավորություն, որից առևտուրը չլսված շահույթներ է քամում։ Տարվա ընթացքում խանութներում հավաքված չծախվող ապրանքը մի քանի օրում վաճառվում է բարձր գներով։ Խանութները լեփ֊լեցուն են։ Խենթացած գնորդները թռցնում են աչքը տեսածը։ Ամերիկացին նվեր է տալիս ոչ միայն իր կնոջը, երեխաներին կամ բարեկամներին։ Նվերներ են տրվում և պետերին։ Կինոստուդիայի դերասանը նվեր է տալիս իր ռեժիսյորին, կինօպերատորին, հնչյունային օպերատորին, գրիմյորին։ Գրասենյակի աղջիկը նվեր է տալիս իր տիրոջը, գրողը՝ հրատարակչին, լրագրողը խմբագրին։ Նվերների մեծամասնությունը միանգամայն անսքող կաշառքի բնույթ ունի։ Նվերներ են տրվում և վայրընթաց գծով ― ավագներից՝ կրտսերներին։ Բայց սա նվազ մի առվակ է սիրո և հարգանքի այն հուժկու շատրվանների հետ համեմատած, որ խփում է ներքևից վերև։ Դերասանը երկու շիշ լավ շամպայն է նվիրում գրիմյորին այն հաշվով, որ վերջինս ամբողջ տարին շարունակ առանձնապես լավ գրիմավորի իրեն, ռեժիսյորին նվեր է տրվում օգտավետ բարեկամություն պահպանելու համար, օպերատորներին՝ որպեսզի հիշեն, որ այս դերասանին պետք է լավ նկարահանել, ձայնագրել։ Նվերների ընտրությունը շատ նուրբ գործ է։ Պետք է իմանալ՝ ում և ինչ նվիրել, որպեսզի շնորհակալության փոխարեն նրա վիրավորանքը չհարուցի։ Նվերային տենդը շատ հոգս է պատճառում ամերիկացիներին, թանկ է նստում, բայց փոխարենը առևվտրականներին պարգևում է դրախտային րոպեներ և շաբաթներ։ Միմյանց նվիրում են սիգարներ, գինիներ, օծանելիք, շարֆեր, կոֆտաներ, մանր֊մունր զարդարանքներ։ Խանութի տղաները վազվզում են քաղաքավ մեկ, հատուկ տոնական թղթերով փաթաթված նվերները տեղ հասցնելու։ Բեռնատար մեքենաները ևս միայն նվերներ են տանում դեսուդեն։ Նվագախմբի ուղեկցությամբ, գեներալի գեղեցիկ համազգեստով պտույտի է ելել բամաբակե մորուքով կարմրաքիթ Սանտա֊Կլաուսը՝ նաֆթալինի բքով պարուրված։ Նվերների աստծու հետևից տղաներ են վազում։ Մեծահասակները հազում են ծննդյան պապիկին տեսնելիս և լարված մտաբերում, թե էլ ում պետք է նվեր տանել։ Աստված ոչ անի որևէ մեկը մոռացվի․ ամբողջ տարվա ընթացքում հարաբերությունները փչացած կլինեն։ Ճիշտն ասած, նախածննդյան եռուն օրերին հենց այս դեպքերում են միայն հիշում աստծու անունը։ Ամերիկայում շատ կրոններ կան և շատ աստվածներ․ բողոքական, կաթոլիկական, բապտիստական, մեթոդիստական, կոնգրեգացիոն, պրեսվիտերիական, անգլիկանական։ Միլիոնավոր մարդիկ ուզում են ինչ֊որ մի բանի հավատալ, և եկեղեցական տասնյակ հզոր կազմակերպություններ առաջարկում են իրենց ծառայությունը։ Եվրոպական հին կրոնները, եթե կարելի է այսպես ասել, տառապում են որոշ վերացականությամբ։ Թող իրենց համար ապաստանեն այդ հին ու զառամած մայր ցամաքում։ Ամերիկայում՝ երկնաքերծերի, էլեկտրական լվացքի մեքենաների և դարուս այլ նվաճումների կողքին նրանք մի տեսակ խունանում են։ Որևէ ավելի ժամանակակից, ավելի է էֆեկտավոր և, վերջապես, պետք է ազնիվ ու անկեղծ խոսել, որևէ ավելի գարծնական բան է պետք, քան երկնային հավիտենական երանելիությունը՝ երկրի վրա առաքինի կյանք վարելու համար։ Այս տեսակետից առավել ամերիկանացված է հանդիսանում իրեն «Քրիստոնեական գիտություն» անվանող աղանդը։ Նա միլիոնավոր համախոհներ ունի և իր էությամբ վիթխարի բուժարանի նման մի բան է, միայն առանց բժիշկների և դեղորայքի մասնակցության։ «Քրիստոնեական գիտությունը» մեծ է ու հարուստ։ Գեղեցիկ բանկային սյունազարդ նախասրահներով հիանալի տաճարները նրան են պատկանում բազում մեծ ու փոքր քաղաքներում։ «Քրիստոնեական գիտությունը» չի առաջարկում անասելի երկար սպասել երկնի հատուցմանը։ Նա իր բիզնեսն անում է երկրի վրա։ Այս կրոնը գործնական է ու հարմար․ նա ասում է․ ― Դու հիվա՞նդ ես, իջվա՞ծք ունես։ Հավատա աստծուն, և իջվածքդ կանցնի։ Քրիստոնեությունը որպես գիտություն, որպես անմիջական օգուտ բերող մի բան։ Սա հասկանալի է միջին ամերիկացուն, հասնում է նրա տարիների կարևոր և հապշտապ աշխատանքից բթացած գիտակցությանը։ Կրոնը նույնքան օգտակար է, որքան էլեկտրականությունը։ Սա պիտանի է։ Սրան կարելի է հավատալ։ ― Դե լավ, իսկ եթե իջվածքը, այնուամենայնիվ, չանցնի՞։ ― Այդ նշանակում է, որ դուք բավարար չափով չեք նվիրաբերվել աստծուն։ Հավատացեք նրան, և նա կոգնի ձեզ ամեն բանում։ Կօգնի ամեն բանում։ Նյու֊Յորքում մենք մի առիթով մտանք քաղաքի կենտրոնում գտնվող «Քրիստոնեական գիտության» եկեղեցիներից մեկը։ Մարդկանց մի փոքր խումբ նստել էր նստարաններին և լսում էր դերձակի մոտ պատվիրած, լավ կարած կոստյումով տարեց ջենտելմենին (Ամերիկայում պատվերով կարած կոստյումը բարեկեցության նշան է համարվում): Այդ էքսկուրսիայում մեզ ուղեկցող միստեր Ադամսը ականջները սրեց և, գլուխը կախելով, ուշադիր լսում էր։ Նա ձեռքով մեզ նշան արավ մոտենալու։ Այն, ինչ մենք լսեցինք, շատ նման էր Նյու֊Յորքի գիշերօթևանի տեսարանին, ուր մենք ընկանք Ամերիկա ժամանելու հենց առաջին երեկոն։ Միայն թե այնտեղ հորդորում էին աղքատներին, իսկ այստեղ՝ հարուստներին։ Բայց հորդորում էին բոլորովին միատեսակ, կենդանի վկաների և անհերքելի փաստերի օգնությամբ։ ― Եղբայրնե՛ր, ― ասում էր տարեց ջենտլմենը, ― քսան տարի սրանից առաջ ես աղքատ էի և դժբախտ։ Ապրում էի Սան֊Ֆրանցիսկոյում։ Աշխատանք չունեի, կինս մեռնում էր, երեխաներս սոված էին։ Ես ոչ մի տեղից օգնություն չէի սպասում, բացի աստծուց։ Եվ մի առավոտ աստծու ձայնն ինձ ասաց․ «Գնա՛ Նյու֊Յորք և ծառայության մտիր ապահովագրական ընկերությունում։ Ես ամեն ինչ թողեցի և մի կերպ հասա Նյու֊Յորք։ Սոված ու ջլատված ման էի գալիս փողոցներում և սպասում, թե տերը երբ կոգնի ինձ։ Վերջապես տեսա ապահովագրական ընկերության ցուցանակը և հասկացա, որ աստված ինձ հենց այստեղ է ուղարկել։ Մտա այդ հսկայական և փայլուն շենքը։ Իմ սարսափելի կոստյումով ինձ չէին ուզում թողնել դիրեկտորի մոտ։ Բայց ես, այնուամենայնիվ, անցա նրա մոտ և ասացի․ ― Ես ուզում եմ աշխատանք ստանալ։ ― Դուք ծանո՞թ եք ապահովագրության գործին, ― հարցրեց նա ինձանից։ ― Ո՛չ, ― պատասխանեցի ես ինքնավստահ։ ― Հապա ինչու՞ եք ուզում աշխատել հատկապես ապահովագրական ընկերությունում։ Ես նայեցի նրան և ասացի․ ― Որովհետև տեր աստվածն է ինձ ուղարկել ձեզ մոտ։ Դիրեկտորը ոչինչ չպատասխանեց, կանչեց քարտուղարին և հրամայեց ընդունել ինձ որպես լիֆտյոր։ Հասնելով մինչև այդ տեղը, պատմողը կանգ առավ։ ― Հետո ի՞նչ պատահեց ձեզ հետ, ― անհամբեր հասցրեց ունկնդիրներից մեկը։ ― Դուք ուզում եք իմանալ, թե հիմա ո՛վ եմ ես։ Հիմա ես այդ ապահովագրական ընկերության փոխ֊պրեզիդենտն եմ։ Եվ այդ արեց աստված։ Մենք դուրս եկանք եկեղեցուց փոքր ինչ շշմած։ ― Ո՛չ, պարոնայք, ― տաքանում էր միստեր Ադամսը, ― դուք լսեցի՞ք։ Եթե մի գործիմաց մարդ հաշվեմեքենայի չխչխկոցի և հեռախոսի զանգերի տակ կարող է մեկ ուրիշ գործիմաց մարդու միանգամայն լուրջ ասել, թե աստված է իրեն ուղարկել այստեղ ծառայություն ստանալու և աստծու այդ հանձնարարականը, իրոք, ուշադրության է առնվում, ապա ինքներդ էլ տեսնում եք, որ նա շատ հարմար ու գործիմաց աստված է։ Գրասենյակների և բիզնեսի իսկական ամերիկյան աստված, և ոչ թե անօգուտ փիլիսոփայության հակումով որևէ եվրոպական շաղակրատ։ Նույնիսկ կաթոլիկությունը Ամերիկայում հատուկ գծեր է ձեռք է բերել։ Պատեր Կոգլինը կառուցել է սեփական ռադիոկայան և իր աստծուն ռեկլամում է ոչ պակաս մոլեգնությամբ, քան ռեկլամվում է «կոկա֊կոլան»։ Լուրջ եմ ասում, պարոնայք, եվրոպական կրոնները չեն սազում ամերիկացիներին։ Նրանք կառուցված են ոչ բավարար գործնական հիմքի վրա։ Բացի այդ, նրանք չափազանց խելոք են միջին ամերիկացու համար։ Նրանց որևէ ավելի հասարակ բան է պետք։ Նրան պետք է ասել, թե ո՛ր աստծուն հավատա։ Ինքը դժվար թե գլուխ հանի այդ բանից։ Ընդ որում, նա գլուխ հանելու ժամանակ չունի՝ զբաղված մարդ է։ Կրկնու՛մ եմ, պարոնայք, նրան պարզունակ կրոն է պետք։ Ասացեք նրան ստույգ, թե ինչ օգուտ է տալու այդ կրոնը, ինչ կնստի նրա վրա և ինչով է այդ կրոնը մյուսներից լավ։ Բայց, խնդրում եմ, ասացեք ստույգ։ Ամերիկացիները տանել չեն կարողանում անորոշություն։ Մի անգամ, երբ նստել էինք Հոլլիվուդ բուլվարում տեղավորված «Հոլլիվուդ օթելում» և աշխատում էինք, սենյակ վազեցին Ադամսները։ Մենք երբեք այդ վիճակում չէինք տեսել նրանց։ Միստեր Ադամսի վերարկուն կախված էր միայն մեկ ուսից։ Նա անհասկանալի ճիչեր էր արձակում, և նրա դեմքը ամեն րոպե գնալով ավելի էր կարմրատակում։ Միսիս Ադամսը, հեզ ու խոնարհ միսիս Ադամսը, որը սառցապատ լեռնանցքներում անգամ չէր կորցնում հոգու արիությունը և տոկունությունը, վազվզում էր սենյակում և ժամանակ առ ժամանակ բացականչում․ ― Ինչու՛ ատրճանակ չունեի մոտս։ Ես նրան կսպանեի շան պես։ ― Ո՛չ, Բեկկի, ― բղավում էր Ադամսը։ ― Այդ ե՛ս կսպանեի նրան, շան պես։ Մենք վախեցանք։ ― Ի՞նչ է պատահել։ Այդ ու՞մ՝ շան պես։ Ինչի՞ համար։ Բայց անցավ տասը րոպե, մինչև որ Ադամսները հանդարտվեցին և կարողացան պատմել, թե ինչն է իրենց այդպես զայրացրել։ Պարզվեց, որ վաղ առավոտյան, չուզենալով մեզ արթնացնել, նրանք մեկնել են Լոս֊Անժելոս, լսելու Ամերիկայում հայտնի, նոր կրոն ստեղծող Էմմի Մակֆերսոնի քարոզը։ Վիճաբանելուց հետո՝ թե ով է պատմելու, ինչպես միշտ, հաղթանակեց միստեր Ադամսը։ ― Պարոնայք, սա ուղղակի անհավանական է, ― բղավում էր նա ուժեղ ձայնով։ ― Դուք շատ բան կորցրիք, որ մեզ հետ չէիք։ Գրեցեք ձեր հուշատետրերում, որ ամեն ինչ կորցրիք, պարոնա՛յք։ Եվ այսպես, Բեկկիի հետ գնացինք Էմմի Մակֆերսոնի տաճարը։ Չնայած մինչև քարոզն սկսվելը մի ամբողջ ժամ կար, եկեղեցին լեփ֊լեցուն էր։ Հազարից ավելի մարդ էր նստած այնտեղ։ Ու բոլորն էլ լավ, հասարակ մարդիկ։ Տնօրեններն, ըստ երևույթին, ինչ֊որ կարևոր անձնավորությունների տեղ ընդունեցին մեզ և նստեցրին առաջին կարգում։ Շատ լավ էր, պարոնայք։ Նստել ու սպասում ենք։ Այո՛, այո՛, այո՛, առայժմ իհարկե, խոսքի բռնվեցինք հարևանների հետ։ Հիանալի մարդիկ էին։ Մեկը ֆերմեր էր՝ Այովայից, մյուսն էլ էր հատկապես եկել այստեղ։ Նա Նևադայում փոքրիկ ռենչ ունի։ Լավ, ազնիվ մարդիկ են, որոնք ուզում են որևէ բանի հավատալ, կարոտ են հոգևոր սննդի։ Նրանց հարկավոր է որևէ բան տալ, դա շատ անհրաժեշտ է, պարոնայք։ Վերջապես հնչում է երաժշտությունը, թնդում է տուշ, ոնց որ կրկես լինի, և հայտնվում է Էմմի Մակֆերսոնը, գանգրացրած մազերով, ամբողջովին խոպոպիկներով, մորեգույն մանիկյուրով, սպիտակ խիտոնով, քսված, ներկված։ Ոչ այնքան ջահել, բայց դեռ սիրունիկ։ Բոլորը հիացած են։ Հարկա՛վ։ Մտածեցեք հապա, պարոնայք։ Տխուր տերտերի փոխարեն դուրս է գալիս ժամանակակից սիրունիկ մի կին։ Եվ գիտե՞ք նա ինչ եր ասում։ Դա սարսափելի բան էր։ ― Եթե ես ատրճանակ ունենայի, ― վրա բերեց միսիս Ադամսը, ― ես նրան․․․ ― Նո՛, նո՛, Բեկկի, այդքան արյունառուշտ չպետք է լինել։ Չէ, լուրջ, մի ընդհատիր ինձ։ Եվ այսպես, պարոնայք, ես չեմ պատմի, թե ինչ էր շաղակրատում նա։ Եվրոպայում դա ծիծաղ կառաջացներ նույնիսկ ամենախավարամիտ մարդկանց մոտ։ Բայց մենք Ամերիկայում ենք, միստերներ։ Այստեղ պետք է ասել շատ հասարակ բաներ միայն։ Ազնի՛վ խոսք, լավ մարդիկ էին եկեղեցում հավաքվածները, նրանք հիացած էին։ Հոգեկան այն սնունդը, որ առաջարկվում էր նրանց Էմմի Մակֆերսոնը, չէր սազի նույնիսկ դեղձանիկին, եթե դեղձանիկը կրոնի կարիք ունենար։ Խղճուկ սրամտություններով համեմված կոպիտ շառլատանության և թափանցիկ զգեստներով ջահել աղջիկների երգչախմբի ձևով բավական մեծ բաժին զգայականություն։ Բայց ամենագլխավորը, միստերներ, դեռ առջևում էր։ Պարզվեց, որ Էմմի Մակֆերսոնը կարիք ունի հարյուր հազար դոլարի՝ տաճարը նորոգելու համար։ Հարյուր հազար դոլար, միստերներ, դա մեծ փող է նույնիսկ հարուստ Ամերիկայում։ Եվ պետք է ձեզ ասեմ, որ ամերիկացիներն այնքան էլ չեն սիրում բաժանվել իրենց դոլարներից։ Ինքներդ էլ եք հասկանում, որ եթե Մակֆերսոնը հավաքվածներին պարզապես խնդրեր փող նվիրաբերել տաճարը նորոգելու համար, ապա շատ քիչ փող կհավաքեր։ Բայց նա հանճարեղ բան է մոգոնել։ Լռեց կամարները թնդացնող նվագախումբը, և հրեշտակի պես խուճուճված քույր Մակֆերսոնը նորից դիմեց բազմությանը։ Նրա ճառը, հիրավի, ոգեշնչված էր։ Միստերներ, դուք ամեն ինչ կորցրել եք, որովհետև չեք լսել այդ զարմանալի ճառը։ «Եղբայրներ, ― ասաց նա, ― փող է պետք։ Իհարկե, ոչ ինձ, այլ աստծուն։ Դուք կարող եք աստծուն մեկ պեննի տալ ձեր մարմնի քաշի յուրաքանչյուր ֆունտից, այն մարմնի, որ նա շնորհել է ձեզ անասելի ողորմածությամբ։ Միայն մեկ պեննի։ Չնչին բան։ Միայն մեկ պեննի է խնդրում ձեզանից աստված։ Մի՞թե դուք մերժելու եք նրան»։ Հենց այդ պահին շարքերով անցան սպասավորները՝ թռուցիկներ բաժաելով, որոնց վրա տպված էր․ «Աղոթեցե՛ք, կշռվեցե՛ք, վճարեցե՛ք․․․ Միայն մեկ պեննի՝ կենդանի քաշի մեկ ֆունտին․ Կշռվեցեք ինքներդ։ Կշռե՛ք հարազատներիդ, Կշռեք ծանոթներիդ»։ Գիտեք ինչ, միստերներ, չէ՞ որ սա հանճարեղ է մտածված։ Ամերիկյան բնավորության հատկությունների նուրբ իմացումով։ Ամերիկացիները սիրում են թվեր։ Նրանց ամենից հեշտ է համոզել թվերով։ Թե չէ փող տվող չեն։ Բայց մի պեննի՝ քաշի յուրաքանչյուր ֆունտին, դրանում մի ինչ֊որ անհունորեն համոզիչ և գործարար բան կա։ Բացի այդ, հետաքրքիր զբաղմունք է դա։ Ֆերմերը կվերադառնա իր Այովան և մի ամբողջ շաբաթ կկշռի իր հարևաններին ու ազգականներին։ Ա՛յ թե ծիծաղ կլինի, հա՜․․․: Այո՛, այո՛, միստերներ, սպասավորները կրկին անցան շարքերով, այս անգամ մեծ մատուցարաններով։ Մի քանի րոպեում մատուցարանները լիքը լցվեցին։ Միջին ամերիկացին հարյուր ութսուն ֆունտ քաշ ունի։ Նևադայից եկած իմ գեր հարևանը երկու դոլար տվեց։ Իսկ նա որոշակի հարուստ մարդ էր։ Նրան համոզեցին ապուշային թվաբանության օգնությամբ։ Միստերներ, ես ձեզ միանգամայն լուրջ եմ ասում։ Բոլոր այդ շառլատանային աղանդների կրոնը գտնվում է բազմապատկման աղյուսակից դեպի ամենագռեհիկ մյուզիկ֊հոլլը տանող ճանապարհի կեսին։ Մի քիչ թիվ, մի քիչ հին անեկդոտ, մի քիչ պոռնոգրաֆիա և անչափ շատ լկտիություն։ Գրեցեք ձեր հուշատետրում, միստերներ։
===Գլուխ երեսունիններորդ — Աստծո երկիրը===
==Հինգերորդ մաս — Վերադարձ դեպի Ատլանտիկա==
===Գլուխ քառասուներորդ — Իսպանական հին ճանապարհով===
===Գլուխ քառասունմեկերորդ — Մեկ օր Մեքսիկայում===
:շնչում էր։ Նրա տորեադորական թավշյա ժիլետի կարը քանդվել էր։ Այտոսկրի վրա չանգռվածք կար։ Նա մեքսիկացու ձեռքից վերցրեց սուսերը, փոքր֊ինչ հեռացավ արգելապատից և դեմքը պատշգամբին դարձնելով, որտեղ նստած էին քաղաքի պետերը, հանեց գլխարկը։ Պատշգամբից թաշկինակ թափահարեցին, և աղջիկը, մանկան պես խորը շունչ քաշելով, գնաց դեպի ցուլը։
===Գլուխ քառասուներկուերորդ — Նոր տարին Սան֊Անտոնիոյում===
===Գլուխ քառասուներեքերորդ — Մենք մտնում ենք հարավային նահանգները։===
===Գլուխ քառասունչորսերորդ — Նեգրերը===
===Գլուխ քառասունհինգերորդ — Ամերիկյան դեմոկրատիան===
===Գլուխ քառասունվեցերորդ — Անհանգիստ կյանք===
===Գլուխ քառասունյոթերորդ — Մնաս բարո՜վ, Ամերիկա===