Changes

Ռոբինզոն Կրուզո

35 844 bytes removed, 14:37, 18 Հուլիսի 2013
:::Ռոբինզոնի ընտանիքը։ Նրա փախուստը հայրենական տնից
:    Ամենավաղ մանկությունից ես աշխարհում ամենից ավելի ծովն էի սիրում։ Նախանձում էի հեռավոր նավարկության գնացող ամեն մի նավաստու։ Ժամերով կանգնած էի ծովափին և հայացքս սևեռած՝ նայում անցնող նավերին։:    Իմ ծնողներին այդ բանը բոլորովին դուր չէր գալիս։ Հայրս, որ մի հիվանդ ծեր մարդ էր, ուզում էր, որ ես ծանրակշիռ աստիճանավոր դառնամ, ծառայեմ արքունական դատարանում և մեծ ռոճիկ ստանամ։ Բայց ես երազում էի ծովային ճանապարհորդությունների մասին։ Ինձ ամենամեծ երջանկությունն էր թվում ծովերի ու օվկիանոսների վրա թափառելը։:    Հայրս գլխի էր ընկնում, թե ինչ է իմ միտքը։ Մի անգամ ինձ կանչեց իր մոտ և բարկացած ասաց․:    ― Ես գիտեմ, դու ուզում ես փախչել տանից։ Դա հիմարություն է։ Դու պետք է մնաս։ Եթե մնաս, ես քեզ համար բարի հայր կլինեմ, բայց վա՜յ քեզ, եթե փախչես։:    Այստեղ նրա ձայնը դողաց, և նա կամացուկ ավելացրեց․:    ― Մտածիր հիվանդ մորդ մասին․․․ մասին… Նա չի դիմանա քեզանից անջատվելու վշտին։:    Նրա աչքերում արցունքներ շողացին։ Նա քնքշորեն սիրում էր ինձ և իմ բարին էր ցանկանում։:    Ես խղճացի ծերունուն, հաստատորեն որոշեցի մնալ հայրական տանը և այլևս չմտածել ծովային ճանապարհորդությունների մասին։:    Բայց, ավա՜ղ, չանցած մի քանի օր՝ իմ բարի մտադրություններից ոչինչ չմնաց։ Ծովի ափերը նորից քաշեցին ինձ։ Նորից սկսրցի երազել կայմեր, ալիքներ, առագաստներ, ճայեր, փարոսների լույսեր։:    Հորս հետ ունեցած իմ խոսակցությունից երկու֊երեք շաբաթ անց՝ ես, այնուամենայնիվ, որոշեցի փախչել։ Ընտրելով մի հարմար ժամանակ, երբ մայրս ուրախ էր ու հանգիստ, ես մոտեցա նրան և հարգանքով ասացի․:    ― Ես արդեն տասնութ տարեկան եմ, իսկ այս հասակում դատարանական գործեր սովորելն ուշ է։ Եթե նույնիսկ որևէ տեղ ծառայության մտնելու լինեմ, միևնույն է, մի քանի օրից հետո կփախչեմ։ Ես այնքան եմ ուզում տեսնել հեռու երկրներ, լինել և՛ Աֆրիկայում, և՛ Ասիայում, որ եթե նույնիսկ որևէ գործի մտնեմ, համբերություն չեմ ունենա մինչև վերջ հասցնելու։ Խնդրում եմ համոզեք հորս, որ ինձ թույլ տա ծով դուրս գալ, թեկուզ կարճ ժամանակով, փորձի համար։ Եթե նավորդի կյանքը ինձ դուր չգա, տուն կվերադառնամ և այլևս ոչ մի տեղ չեմ գնա։ Թող հայրս ինձ հոժարակամ բաց թողնի, թե չէ՝ ես ստիպված կլինեմ տանից հեռանալ առանց նրա թույլտվության։:    Մայրս խիստ բարկացավ ինձ վրա և ասաց․:    Զարմանու՜մ եմ, թե հորդ հետ ունեցած խոսակցությունից հետո դու ինչպե՜ս ես կարողանում մտածել այդպիսի բաների մասին։ Չէ՞ որ հայրդ պահանջեց, որ դու մի անգամ ընդմիշտ մոռանաս ծովային ճանապարհորդությունների մասին։ Նա քեզանից ավելի լավ է հասկանում, թե դու ինչ գործով պիտի զբաղվես, որ լավ լինի։ Իհարկե, եթե դու ուզում ես քեզ կործանել, գնա թեկուզ հենց այս րոպեիս, բայց կարող ես հավատացած լինել, որ ես ու հայրդ երբեք քո ճանապարհորդուցյանը համաաձայնություն չենք տա։ Եվ իզուր ես հույս դրել, որ քեզ կօգնեմ։ Ո՛չ, ես այսօրվա քո ասածների մասին ոչ մի խոսք չեմ ասի հորդ։ Ես չեմ ուզում, որ հետագայում, երբ կյանքը ծովի վրա քեզ հասցնի զրկանքների ու տանջանքների, դու կարողանաս երբևիցե կշտամբել մորդ, որ նա այդ վիճակին է մղել քեզ։:    Հետո, շատ տարիներ անց ես իմացա, որ մայրիկս, այնուամենայնիվ, մեր ամբողջ խոսակցությունը բառ առ բառ հաղորդել է հորս։ Հայրս վշտացել է և հառաչելով ասել նրան․:    ― Չեմ հասկանում, թե ինչ է հարկավոր նրան։ Հայրենիքում նա հեշտությամբ կարող էր հասնել հաջողության և բախտավոր կյանքի։ Մենք հարուստ մարդիկ չենք, բայց էլի որոշ միջոցներ ունենք։ Նա կարող է ապրել մեզ հետ առանց որևէ բանի կարիք զգալու։ Իսկ եթե սկսի ճանապարհորդել, այնպիսի դժվարություններ կկրի, որպիսին դեռ ոչ մի մարդ չի տեսել։ Ոչ, ես չեմ կարող նրան թույլ տալ, որ ծով դուրս գա։ Հայրենիքից հեռու նա միայնակ կլինի, և եթե նրան փորձանք պատահի, չի ունենա մի բարեկամ, որ մխիթարի նրան։ Եվ այն ժամանակ կզղջա իր արած անմտության համար, բայց ո՜ւշ կլինի։:    Այնուամենայնիվ, մի քանի ամսից հետո ես հայրական տանից փախա։ Պատահեց այնպես, որ որ իմ ընկերներից մեկը իր հոր նավով Լոնդոն էր մեկնում։ Նա ինձ համոզեց, որ միասին գնանք, հրապուրելով նրանով, որ ուղևորությունը ձրի կլինի։:    Եվ ահա, առանց հայտնելու ո՛չ հորս, ո՛չ մորս, մի չար ժամի, 1651 թվականի սեպտեմբերի 1֊ին ես բարձրացա Լոնդոն մեկնող նավը։:    Սա վատ արարք էր․ ես անխղճաբար լքեցի իմ զառամյալ ծնողներին, անտեսելով նրանց խորհուրդները և խախտելով որդիական պարտականությունս։ Եվ շատ շուտով ես զղջացի իմ արարքի համար։
==Երկրորդ գլուխ==
:::Առաջին արկածները ծովում
:    Դեռ նոր էր մեր նավը դուրս եկել Համբերի գետաբերանից, երբ հյուսիսից սկսեց պաղ քամի փչել։ Երկինքը ծածկվեց ամպերով։ Ամենաուժեղ օրորումներ սկսվեցին։:    Ես դեռ երբեք ծովի վրա չէի եղել և սկսեցի շատ վատ զգալ ինձ։ Գլուխս պտտվում էր, ոտքերս՝ դողում, քիչ էր մնում վայր ընկնեի։ Ամեն անգամ, երբ մի խոշոր ալիք էր գալլիս նավի վրա, ինձ թվում էր, թե հիմա պիտի խեղդվենք։ Ամեն անգամ, երբ նավը իջնում էր ալիքի բարձր կատարից, ես կարծում էի, թե այլևս երբեք նա չի բարձրանա։:    Հազար անգամ երդվեցի, որ եթե ողջ մնամ, եթե իմ ոտքը նորից ամուր գետնի վրա դնեմ, իսկույն կվերադառնամ տուն՝ հորս մոտ, և ամբողջ կյանքումս այլևս երբեք նավի տախտակամած չեմ բարձրանա։:    Բայց այս խելացի մտքերն ինձ պաշարել էին միայն այն ժամանակ, քանի դեռ փոթորիկը մոլեգնում էր։:    Քամին դադարեց, ալիքները հանդարտվեցին, և ես թեթևություն զգացի։ Կամաց֊կամաց սկսեցի ծովին վարժվել։ Ճիշտ է, ծովային հիվանդությունից դեռ բոլորովին չէի ազատվել, սակայն օրվա վերջում եղանակը պարզեց, քամին բոլորովին դադարեց և սկսվեց մի սքանչելի երեկո։ Արևը մայր մտնելիս ոչ մի կտոր ամպ չկար։ Լիակատար խաղաղ եղանակին հանդարտ ծովը արեգակի ճառագայթներով ոսկեզօծված այնպիսի մի հիասքանչ պատկեր էր ներկայացնում, որպիսին դեռ երբեք չէի տեսել։:    Ամբողջ գիշեր ես քնեցի խոր քնով։ Մյուս օրը արևը ծագեց նույնքան ջինջ ու պայծառ։ Իմ ծովային հիվանդությունից հետք անգամ չէր մնացել։ Ես իսկույն հանգստացա, տրամադրությունս բարձրացավ և զարմանքով դիտում էի ծովը, որը դեռ երեկ թվում էր դաժան ու ահեղ, իսկ այսօր այնքա՜ն հեզ էր ու սիրալիր։:    Մեկ էլ, կարծես դիտմամբ, ինձ է մոտենում ընկերս, որը հրապուրել էր իր հետ ճանապարհորդելու, մեջքիս խփում է ու ասում․:    Հը՛, ինչպե՞ս ես զգում քեզ, Բոբ։ Գրազ եմ գալիս, որ վախեցել ես։ Խոստովանիր․ երեկ շա՞տ վախեցար, երբ մի փոքրիկ քամի փչեց։:    ― Փոքրիկ քամի՞։ Լա՜վ փոքրիկ քամի էր։ Այդ հո կատաղի փոթորիկ էր։ Ես այդպիսի զարհուրելի փոթորիկ պատկերացնել անգամ չէի կարող։:    ― Փոթորի՞կ։ Ախ, դու հիմա՜ր։ Քո կարծիքով դա փոթորի՞կ էր։ Ո՛չ, դատարկ բան էր։ Դե, ասենք դու նորեկ ես ծովի վրա․ զարմանալի չէ, որ վախեցել ես․․․ ես… Ավելի լավ է, գնանք ու հրամայենք մեզ համար փունջ եփեն, մի֊մի բաժակ գինի խմենք և փոթորիկը կմոռանանք։ Տես, ի՜նչ պարզ օր է։ Սքանչելի եղանակ է, չէ՞։:    Կարճ ասած՝ գործն այնպիսի գարշելի ընթացք ստացավ, ինչպես բոլոր ծովայինների համար․ փունջը եփեցին, ես այնքան խմեցի, որ հարբեցի և գինու մեջ խեղդեցի իմ բոլոր խոստումներն ու երդումները, իմ բոլոր մտքերը՝ անհապաղ տուն վերադառնալու մասին։ Հենց որ ծովը հանդարտվեց, ես դադարեցի վախենալ, թե ալիքները կուլ կտան ինձ, և իսկույն մոռացության տվի իմ բոլոր բարի մտադրությունները։:    Վեցերորդ օրը մենք հասանք Յարմուտի խարսխակայանը։ Փոթորկից հետո հանդիպակաց քամի էր փչում, այնպես որ մենք շատ դանդաղ էինք առաջ շարժվում։ Յարմուտում մենք ստիպված եղանք խարիսխ գցել։ Յոթ թե ութ օր մենք կանգնած սպասում էինք, որ համընթաց քամի փչի։:    Այդ ժամանակամիջոցում Նյուկասլից շատ նավեր եկան խարսխակայան։ Ասենք՝ մենք այդքան երկար չէինք կանգնի և մակընթացության հետ գետը կմտնեինք, բայց քամին ավելի ու ավելի էր սաստկանում, իսկ մի հինգ օրից հետո սկսեց փչել ամբողջ ուժով։:    Քանի որ մեր նավի խարիսխներն ու խարսխաճոպաններն ամուր էին, մեր նավաստիներն ամենփոքր անհանգստուցյուն անգամ չէին ցույց տալիս։ Նրանք հավատացած էին, որ իրենց նավին ոչ մի վտանգ չի սպառնում և, նավաստիների սովորության համաձայն, իրենց ամբողջ ազատ ժամանակը նվիրում էին զվարճությունների ու խաղերի։ Սակայն իններորդ օրը լուսադեմին քամին ավելի սաստկացավ և շուտով զարհուրելի փոթորիկ սկսվեց։ Նույնիսկ փորձված նավաստիները խիստ վախենում էին։ Ես մի քանի անգամ լսեցի, թե ինչպես մեր նավապետը նավախուց մտնելիս կամ այնտեղից դուրս գալիս իմ կողքով անցնելիս կիսաձայն մրմնջաց․ «Կորած ենք։ Մենք կորած ենք։ Վերջացավ»։ Բայց և այնպես նա գլուխը չէր կորցնում, ուշադիր հետևում էր նավաստիների աշխատանքին և բոլոր միջոցները ձեռք էր առնում իր նավը փրկելու համար։:    Հանկարծ մեկն աղաղակեց, որ մեզանից ոչ հեռու կանգնած նավն ընկղմվեց։:    Էլի երկու նավ խարիսխներից պոկվեցին ու քշվեցին բաց ծովը։ Ի՞նչ էր սպասում նրանց։ Մրրիկը պոկել էր նրանց բոլոր կայմերը։:    Երեկոյան ղեկապետը և բոցմանը եկան նավապետի մոտ և հայտարարեցին, որ նավը փրկելու համար անհրաժեշտ է առաջակայմը կտրել։:    ― Ոչ մի րոպե հապաղել չի կարելի, ― ասացին նրանք։ ― Հրամայեցեք, և մենք կկտրենք։:    ― Մի քիչ էլ սպասենք, ― ասաց նավապետը, ― գուցե փոթորիկը հանդարտվի։:    Նա բոլորովին չէր ուզում կայմը կտրել, բայց բոցմանն սկսեց ապացուցել, որ եթե կայմը չկտրվի, նավը ծովի հատակը կիջնի, և նավապետն ակամա համաձայնեց։:    Բայց երբ առաջակայմը կտրեցին, գլխավոր կայմն սկսեց այնպես ուժեղ օրորվել և նավը ճոճել, որ հարկ եղավ այն ևս կտրել։:    Վրա հասավ գիծերը, և հանկարծ նավաստիներից մեկը նավամբար իջնելով աղաղակեց, թե ջուրն սկսել է լցվել նավի մեջ։ Մի ուրիշ նավաստի ուղարկեցին նավամբար, և նա զեկուցեց, որ ջուրն արդեն չորս ոտնաչափ բարձրացել է։:    Այն ժամանակ նավապետը հրամայեց․:    ― Դու՛րս քաշել ջուրը։ Բոլորդ ջրհան պոմպերի մոտ։:    Երբ ես այդ հրամանը լսեցի, սիրտս սարսափից կծկվեց․ ինձ թվաց, թե մեռնում եմ, և մեջքիս վրա ընկա թախտին։ Բայց նավաստիները հրեցին ինձ և պահանջեցին, որ գլուխ չպահեմ։:    ― Բավական է ինչքան անգործ մնացիր, ժամանակն է, որ դու էլ աշխատես, ― ասացին նրանք։:    Ճար չկար․ ես մոտեցա ջրհան պոմպին և ջանասիրությամբ սկսեցի ջուր քաշել։:    Այդ ժամանակ մանր բեռնատար նավերը, չկարողանալով քամուն դիմադրել, խարիսխները քաշեցին և բաց ծով դուրս եկան։:    Նավապետը հրամայեց թնդանոթ կրակել և նրանց հասկացնել, որ մենք մահացու վտանգի մեջ ենք գտնվում։ Թնդանոթների համազարկը լսելով՝ ես կարծեցի, թե մեր նավը փշրվեց։ Այնպես վախեցա, որ անզգայացա։ Բայց այդ ժամանակ յուրաքանչյուրն իր սեփական կյանքի փրկության մասին էր հոգում, և ինձ վրա նույնիսկ ուշադրություն չդարձրին։ Ոչ ոք չհետաքրքրվեց իմանալու, թե ինչ է պատահել ինձ։ Նավաստիներից մեկը իմ տեղը կանգնեց ջրհան պոմպի մոտ և ինձ ոտքով մի կողմ հրեց։ Բոլորը հավատացած էին, թե ես արդեն մեռած եմ։ Այդպես ես շատ երկար պառկած մնացի։:    Ուշքի գալուց հետո ես նորից գործի անցա։ Նավաստիներն աշխատում էին անդադրում, բայց նավամբարում ջուրն ավելի ու ավելի էր բարձրանում։:    Ակներև էր, որ նավը խորտակվելու է։ Ճիշտ է, փոթորիկն սկսել էր քիչ֊քիչ մեղմանալ, սակայն մեզ համար ամենափոքր հնարավորություն անգամ չկար ջրի երեսին մնալու, մինչև որ նավահանգիստ կմտնեինք։ Դրա համար էլ նավապետը չէր դադարում թնդանոթները կրակել, հուսալով, թե մի որևէ նավ մեզ կփրկի կործանումից։:    Վերջապես մեզ ամենամոտիկ փոքրիկ նավը սիրտ արավ մակույկ իջեցնել, որպեսզի մեզ օգնության հասնի։ Մակույկն ամեն րոպե կարող էր շուռ գալ, բայց շարունակ մոտենում էր մեզ։ Ավա՜ղ, մենք մակույկ նստել չէինք կարող, որովհետև նա մեր նավին կառչելու ոչ մի հնարավորություն չուներ, թեև մարդիկ թիավարում էին ամբողջ ուժով, մեր փրկության համար վտանգելով իրենց կյանքը։ Մենք մի ճոպան նետեցինք նրանց։ Երկար ժամանակ նրանց չէր հաջողվում այդ ճոպանը բռնել, որովհետև փոթորիկը մի կողմ էր քշում։ Սակայն, բարեբախտաբար, խիզախներից մեկը ճարպկություն ցուցաբերեց և բազմաթիվ անհաջող փորձերից հետո վերջապես կարողացավ ճոպանի ծայրը բռնել։ Այդ ժամանակ մենք մակույկը քաշեցինք մեր նավախելի տակ և բոլորս, մինչև վերջին մարդը, իջանք դրա մեջ։ Այն է, ուզում էինք հասնել նրանց նավին, բայց ալիքներին դիմադրել չկարողացանք, իսկ ալիքները մեզ քշում էին դեպի ափ։ Բանից դուրս եկավ, որ հենց միայն այդ ուղղությամբ կարելի է թիավարել։:    Դեռ քառորդ ժամ էլ չանցած՝ մեր նավն սկսեց ընկղմվել։:    Մեր մակույկն այս ու այն կողմը նետող ալիքներն այնքան բարձր էին, որ նրանց պատճառով մենք ափերը չէինք տեսնում։ Միայն մի շատ կարճ ակնթարթ, երբ մեր մակույկը նետվում էր ալիքների կատարը, կարողանում էինք տեսնել, որ ափին մեծ բազմություն է հավաքվել, մարդիկ ետ ու առաջ էին վազվզում՝ պատրաստվելով օգնություն ցույց տալ մեզ, հենց որ կմոտենանաք ափին։ Բայց մենք շատ դանդաղ էինք շարժվում դեպի ափը։:    Միայն երեկոյան դեմ մեզ հաջողվեց ցամաք դուրս գալ, այն էլ մեծագույն դժվարությամբ։:    Մենք ստիպված եղանք Յարմուտ գնալ ոտքով։ Այնտեղ մեզ գրկաբաց ընդունելություն էր սպասում․ քաղաքի բնակիչները, որոնք արդեն գիտեին մեր դժբախտության մասին, մեզ լավ բնակարաններ հատկացրին, հյուրասիրեցին հիանալի ճաշով և փող տվին, որպեսզի մենք կարողանանք հասնել Լոնդոն կամ Գուլլ։:    Գուլլում ապրում էին իմ ծնողները, և իհարկե, ես պետք է վերադառնայի նրանց մոտ։ Նրանք կներեին իմ ինքնակամ փախուստը, և մենք բոլորս այնքա՜ն երջանիկ կլինեինք։:    Բայց չար բախտը ինձ մղում էր դեպի նոր ծովային արկածների, թեև առողջ դատողուցյան ձայնն ինձ ասում էր, որ ծովում ինձ սպասում են նոր փորձանքներ ու տառապանքներ։ Ճանապարհորդության իմ անմիտ կիրքը չէր մեղմացել, և ես նորից սկսեցի մտածել այն մասին, թե ինչպես ընկնեմ մի նավ և ծովով շրջեմ ամբողջ աշխարհը։:    Իմ ընկերը (որի հորը պատկանում էր խորտակված նավը) այժմ շատ տխուր էր ու մռայլ․ տեղի ունեցած աղետը ճնշում էր նրան։ Նա ինձ ծանոթացրեց իր հոր հետ, որը նույնպես չէր դադարում վշտանալ խորտակված նավի համար։ Ծերունին խստությամբ նայեց ինձ վրա և ասաց․:    ― Երիտասա՛րդ, դուք այլևս երբեք չպետք է ծով դուրս գաք։ Շուտ վերադարձեք տուն և հաշտվեք ձեր ծնողների հետ։ Նա, ով հոր կամքին հակառակ է ճանապարհորդում, բախտ ունենալ չի կարող։:    Ես զգում էի, որ նա իրավացի է, և առարկել չկարողացա։ Բայց և այնպես տուն չվերադարձա, որովհետև տանջալից չափով ամոթ էի համարում մերձավորներիս աչքին երևալ։ Ինձ թվում էր, թե մեր բոլոր հարևանները կսկսեն ծաղրել ինձ, որ իմ անհաջողությունները ծիծաղի առարկա կդարձնեն ինձ մեր բոլոր բարեկամների ու ծանոթների համար, ուստի երկար տատանումներից հետո ես գնացի ոչ թե Գուլլ, այլ՝ Լոնդոն։
==Երրորդ գլուխ==
:::Ճանապարհորդություն դեպի Բելգիա:
:    Պատանի, կապը կտրած թափառաշրջիկները, ինչպիսին էի ես այն ժամանակ, սովորաբար վատ ընկերների շրջան են ընկնում և մեկ֊երկու տարուց հետո վերջնականապես ճամփից դուրս են գալիս։ Բարեբախտաբար ես այդպիսի վիճակ չունեցա։:    Լոնդոն հասնելով՝ ես առիթ ունեցա ծանոթանալու մի հարգարժան հասակավոր նավապետի հետ, որը մեծ մասնակցություն ունեցավ իմ հետագա ճակատագրի մեջ։ Դրանից քիչ առաջ նա իր նավով գնացել էր Աֆրիկայի ափերը, Գվինեա։ Այդ ճանապարհորդուցյունը նրան մեծ շահ էր բերել, և այժմ նա պատրաստվում էր նորից մեկնելու նույն երկրները։:    Ես նրան դուր եկա, որովհետև վատ զրուցակից չէի։ Նա հաճախ էր իր ազատ ժամանակն անցկացնում ինձ հետ, և իմանալով, որ ես ուզում եմ տեսնել անդրծովյան երկրները, ինձ առաջարկեց գնալ իր հետ։:    ― Դա ձեզ ոչ մի ծախս չի նստի, ― ասաց նա։ Ձեզանից ես ոչ ճանապարհի վարձ կվերցնեմ, ոչ էլ ուտելիքի վճար։ Դուք նավի վրա իմ հյուրը կլինեք։ Իսկ եթե հնարավորություն ունեք ձեր հետ որևէ բան վերցնելու, կարող եք շատ ձեռնտու գնով վաճառել Գվինեայում և ամբողջ շահը դուք ինքներդ կստանաք։ Փորձեք ձեր բախտը, գուցե կհաջողվի։:    Քանի որ այդ նավապետը ազնիվ, ուղղամիտ մարդ էր և ընդհանուրի վստահությունն էր վայելում, ես սիրով ընդունեցի նրա հրավերը։:    Գվինեա մեկնելիս վաճառելու համար ինձ հետ մի փոքրիկ բեռ վերցրի․ քառասուն ֆունտ ստեռլինգով գնեցի զանազան զիզի֊բիզի բաներ, որոնք վայրենիների մեջ լավ են վաճառվում։:    Այդ քառասուն ֆունտը ես ձեռք էի բերել իմ այն ազգականների օգնությամբ, որոնց հետ նամակագրություն ունեի։ Ես նրանց հաղորդել էի, թե ուզում եմ առևտրով զբաղվել, և նրանք համոզել էին մորս, գուցե և հորս, իմ առաջին ձեռնարկության մեջ օգնել ինձ գեթ մի աննշան գումարով։:    Դեպի Աֆրիկա կատարած այդ ուղևորությունը, կարելի է ասել, իմ միակ հաջող ճանապարհորդությունն էր։ Իհարկե, իմ այդ հաջողությունը ամբողջովին պարտական էի նավապետի բարեսրտությանն ու անշահախնդրությանը։ Ճանապարհին նա ինձ հետ մաթեմատիկա էր պարապում և սովորեցնում էր նավագնացության գործը։ Նրան բավականություն էր պատճառում իր փորձն ինձ հաղորդելը, իսկ ինձ՝ նրան լսելը և նրանից սովորելը։:    Ճանապարհորդությունն ինձ և՛ ծովագնաց դարձրեց և՛ վաճառական․ իմ մանրուքը ես փոխեցի հինգ ֆունտ և ինը ունցիա ոսկու ավազի հետ, որից, Լոնդոն վերադառնալուց հետո, ավելի քան երկու հարյուր վաթսուն ֆունտ զուտ շահ ստացա։:    Այսպես ուրեմն, ես կարող էի ինձ համարել հարուստ վաճառական, որը հաջող առևտուր է անում Գվինեայի հետ։ Բայց, իմ բախտից, Անգլիա վերադառնալուց հետո շատ չանցած՝ իմ բարեկամ նավապետը մեռավ, և ես ստիպված եղա երկրորդ ճանապարհորդությունը կատարել իմ նախաձեռնությամբ, առանց բարեկամական խորհուրդի ու օգնության։:    Անգլիայից ես մեկնեցի միևնույն նավով։ Դա ամենադժբախտ ճանապարհորդությունն էր , ինչպիսին երբևիցե ձեռնարկել է մարդը։:    Մի անգամ լուսաբացին, երբ մենք երկար նավարկումից հետո մոտենում էինք Կանարյան կղզիներին, մեզ վրա հարձակվեցին ծովահենները՝ ծովային ավազակները։ Դրանք սալեհցի թուրքեր էին։ Հեռվից նկատեցին մեզ և բոլոր առագաստները բացած՝ սկսեցին հետապնդել։:    Սկզբում հույս ունեինք, թե մեզ կհաջողվի նրանցից ազատվել փախուստով, և մենք ևս առագաստները բաց արինք։ Սակայն շուտով պարզվեց, որ հինգ, վեց ժամից հետո նրանք անպայման կհասնեն մեր հետևից։ Հասկացանք, որ հարկավոր է մարտի պատրաստվել։ Մենք ունեինք տասներկու թնդանոթ, իսկ թշնամին՝ տասնութ։:    Ցերեկվա ժամը երեքի մոտ ավազակների նավը մեր հետևից հասավ, բայց ծովահենները մի մեծ սխալ գործեցին․ նավախելից մոտենալու փոխարեն մեզ մոտեցան ձախ կողմից, որտեղ մենք ութ թնդանոթ ունեինք։ Օգտվելով սխալից՝ մենք այդ բոլոր թնդանոթները ուղղեցինք նրանց վրա և համազարկ տվինք։:    Թուրքերը երկու հարյուր մարդուց պակաս չէին, ուստի և մեր համազարկին պատասխանեցին ոչ միայն թնդանոթների, այլև երկու հարյուր հրացանների համազարկով։ Բարեբախտաբար մեզանից ոչ մեկին գնդակ չդիպավ․ բոլորս ողջ ու անվնաս մնացինք։ Այդ ընդհարումից հետո ծովահենների նավը կես մղոնաչափ հեռացավ և սկսեց նոր հարձակաման պատրաստվել։ Իսկ մենք էլ պատրաստվում էինք նոր պաշտպանության։:    Այս անգամ թշնամիները մեզ մոտեցան մյուս կողմից և աբորդաժի առան, այսինքն՝ կարթաձողերով կառչեցին մեր նավեզրին։ Մի հիսուն մարդ ներխուժեցին մեր տախտակամածը և առաջին հերթին սկսեցին կտրատել մեր կայմերն ու պարանները։:    Մենք նրանց դիմավորեցինք հրացանային համազարկով և երկու անգամ տախտակամածը մաքրեցինք նրանցից, բայց և այնպես ստիպված էինք անձնատուր լինել, որովհետև մեր նավն այլևս հեռավոր նավարկության համար պիտանի չէր։ Մեր մարդկանցից երեքն սպանվել էին, ութը՝ վիրավորվել։ Մեզ, որպես գերիների փոխադրեցին Սալեհ ծովային նավահանգիստը, որ պատկանում էր մավրերին։:    Մյուս անգլիացիներին ուղարկեցին երկրի խորքերը, դաժան սուլթանի արքունիքը, իսկ ինձ ավազակային նավի նավապետը պահեց իր մոտ և իր ստրուկը դարձրեց, որովհետև ես երիտասարդ էի և ժիր։:    Ես դառնորեն լաց եղա․ հիշեցի հորս գուշակությունը, որ վաղ թե ուշ ինձ դժբախտություն կպատահի, և ոչ ոք ինձ օգնության չի հասնի։ Կարծում էի, թե հենց հիմա է այդ դժբախտությունը պատահել։ Ավա՜ղ, ես չէի կասկածում, որ այժմ իմ բոլոր վշտերը սոսկ աղոտ ստվերներն են այն տառապանքների, որ դեռ սպասում էին ինձ։:    Քանի որ իմ նոր տերը՝ ավազակային նավի նավապետը, ինձ իր մոտ պահեց, հույս ունեի, որ երբ նա նորից գնա ծովային նավ կողոպտելու, ինձ էլ կվերցնի իր հետ։ Հաստատ համոզված էի, որ վերջ ի վերջո իսպանական կամ պորտուգալական որևէ ռազմանավ կբռնի նրան և այն ժամանակ կվերադառնա իմ ազատությունը։:    Բայց շուտով հասկացա, որ այդ հույսերն իզուր են, որովհետև առաջին իսկ անգամ, երբ մեր տերը ծով դուրս եկավ, ինձ տանը թողեց սև աշխատանք կատարելու, որպիսին սովորաբար կատարում են ստրուկները։:    Այդ օրվանից ես միայն փախուստի մասին էի մտածում։ Սակայն փախչելն անհնարին էր․ ես մենակ էի ու անզոր։ Գերիների մեջ չկար ոչ մի անգլիացի, որին կարողանայի վստահել։ Երկու տարի տառապեցի գերության մեջ՝ փրկության ամենափոքր հույս անգամ չունենալով։:    Բայց և այնպես երրորդ տարին ինձ հաջողվեց փախչել։:    Այդ բանը տեղի ունեցավ այսպես։ Իմ տերը սովորություն ուներ, շաբաթական մեկ֊երկու անգամ, վերցնում էր մակույկը և ծովեզր դուրս գալիս՝ ձուկ որսալու։ Ամեն անգամ այդպիսի ուղևորության ժամանակ իր հետ վերցնում էր ինձ և մի տղայի, որի անունն էր Քսուրի։ Մենք եռանդով թիավարում էինք և հնար եղածին չափ զվարճացնում մեր տիրոջը։ Բայց որովհետև ես, բացի դրանից, նաև լավ ձկնորս էի, երբեմն մեզ երկուսիս՝ ինձ ու այդ Քսուրիին էր ուղարկում ձուկ որսալու իր ազգական մի ծերունի մավրի հսկողության տակ։:    Մի անգամ իմ տերը երկու շատ անվանի մավրերի հրավիրեց իր հետ զբոսանքի դուրս գալու առագաստանավով։ Այդ ուղևորության համար նա ուտելեղենի մեծ պաշար էր պատրաստել, որ դեռ երեկոյան ուղարկել էր իր մակույկում տեղավորելու։ Այդ մակույկն ընդարձակ էր։ Մեր տերը դեռ երկու տարի առաջ իր նավի ատաղձագործին հրամայել էր նրա մեջ մի փոքրիկ նավախուց պատրաստել, իսկ նավախցում՝ ուտելեղենի պահեստ։ Ահա, հենց այդ պահեստում էլ տեղավորել էր ուտելիքը։:    ― Գուցե թե հյուրերը կցանկանան որս անել, ― ասաց իմ տերը։ ― Նավից երեք հրացան վերցրու և տար մակույկի մեջ դիր։:    Ես կատարեցի ամեն բան, ինչ հրամայված էր, տախտակամածը լվացի, կայմի դրոշակը բարձրացի և մյուս օրը առավոտվանից մակույկում նստած՝ հյուրերին էի սպասում։ Հանկարծ իմ տերը եկավ մենակ և ասաց, որ իր հյուրերը այսօր չեն գա, որովհետև գործերը թույլ չեն տվել։ Ապա մեզ երեքիս՝ ինձ, պատանի Քսուրիին և մավրին հրամայեց ծովեզր դուրս գալ ձուկ որսալու։:    ― Իմ բարեկամները գալու են ինձ մոտ ընթրելու, ― ասաց նա, ― ուստի, հենց որ դուք բավականաչափ ձուկ որսաք, բերեք տուն։:    Ահա հենց այդ ժամանակ իմ մեջ նորից արթնացավ ազատություն ձեռք բերելու վաղուցվա բաղձանքը։ Այժմ ես նավ ունեի, և հենց որ մեր տերը գնաց, ես սկսեցի պատրաստություն տեսնել, բայց ո՛չ ձկնորսության, այլ՝ հեռավոր նավարկության։ Ճիշտ է, ես չգիտեի, թե դեպի ուր եմ գնալու, բայց բոլոր ճանապարհներն էլ լավ էին թվում ինձ, միայն թե ազատություն ձեռք բերեի։:    ― Լավ կլիներ մեզ համար մի որևէ ուտելիք վերցնենք, ― ասացի ես մավրին։ ― Հո չենք կարող առանց թույլտվության ուտել այն պաշարը, որ մեր տերը պատրաստել է հյուրերի համար։:    Մավրը հավանություն տվեց իմ ասածին և քիչ հետո բերեց մի մեծ զամբյուղ լիքը փափուկ անուշահամ բլիթներ և երեք կուժ խմելու ջուր։:    Ես գիտեի, թե որտեղ է դրված մեր տիրոջ գինու արկղը, և երբ մավրը գնացել էր մթերքի, բոլոր շշերը փոխադրեցի մեր նավակը և տեղավորեցի մթերանոցում, որպես թե հենց առաջուց պատրաստված են եղել տիրոջ համար։ Բացի դրանից, բերի մի ահագին կտոր մեղրամոմ (մոտ հիսուն ֆունտ), վերցրի նաև մի կծիկ թել, մի կացին, սղոց ու մուրճ։ Այդ ամենը մեզ հետագայում պետք եկան, մանավանդ մեղրամոմը, որից մենք մոմեր էինք պատրաստում։:    Ես մի նոր խորամանկություն էլ արի, և ինձ նորից հաջողվեց խաբել պարզամիտ մավրին։ Նրա անունն Իզմայիլ էր, դրա համար էլ բոլորը նրան Մոլլի էին կոչում։ Եվ ահա, ես նրան ասացի․:    ― Մոլլի, նավակի վրա մեր տերը հրացաններ ունի։ Լավ կլիներ մի քիչ վառոդ ու մի քանի լիցք ճարեինք։ Գուցե մեզ կհաջողվեր ճաշի համար կտցարներ սպանել։ Մեր տերը վառոդն ու կոտորակը նավի մեջ է պահում, ես այդ գիտեմ։:    ― Լավ, ― ասաց նա, ― կբերեմ։:    Եվ նա բերեց մի մեծ կաշվե տոպրակ՝ վառոդով լի, մոտ մեկ ու կես ֆունտ, գուցե և ավելի։ Մի ուրիշ տոպրակ էլ բերեց, որի մեջ մի հինգ֊վեց ֆունտ կոտորակ կլիներ։ Նա բերեց նաև գնդակներ։ Այդ բոլորը տեղավորեցինք նավակում։:    Բացի դրանից, մեր տիրոջ մակույկում գտնվեց էլի մի քիչ վառոդ, որ ես լցրի մի մեծ շշի մեջ՝ նախապես նրա միջից թափելով գինու մնացորդը։:    Այսպես հեռավոր նավարկության համար ամեն անհրաժեշտ պատրաստություն տեսնելով՝ մենք նավահանգստից դուրս եկանք որպես թե ձկնորսության գնալու համար։:    Ես իմ կարթերը ջուրը գցեցի, բայց ոչինչ չբռնեցի (երբ ձուկը կարթն էր ընկնում, դիտմամբ դուրս չէի քաշում)։:    ― Այստեղ մենք ոչինչ չենք կարող բռնել, ― ասացի ես մավրին։ ― Եվ մեր տերը չի գովի մեզ, եթե դատարկաձեռն վերադառնանք։ Հարկավոր է ավելի խորանալ ծովում, գուցե ափից հեռու ձուկն ավելի հեշտ կբռնվի։:    Մավրն առանց կասկածելու համաձայնեց, և որովհետև նա նավակի քթին էր կանգնած, առագաստը բարձրացրեց։:    Իսկ ես նստած էի նավախելին, ղեկի մոտ, և երբ նավակը մի երեք մղոն խորացավ դեպի բաց ծովը, ես դրեյֆի նստեցի, իբր թե նորից ձկան որս անելու համար։ Ապա ղեկը տալով տղային՝ ես քայլեցի դեպի նավաքիթը, մոտեցա մավրին հետևի կողմից և հանկարծ նրա գոտկատեղից գրկելով բարձրացրի ու նետեցի ծովը։ Նա իսկույն դուրս եկավ ջրի տակից, որովհետև լող էր տալիս խցանի պես, և սկսեց կանչել ինձ, որ իրեն վերցնեմ նավակը, խոստանալով, որ ինձ հետ կգնա թեկուզ մինչև աշխարհի ծայրը։ Նա այնպես արագ էր լողում նավակի հետևից, որ շատ շուտով կհասներ մեզ (քամին թույլ էր և նավակը հազիվ էր շարժվում)։ Տեսնելով, որ մավրը շուտով կհասնի մեզ, ես վազեցի նավախուցը, հրացանը վերցրի, նշան բռնեցի մավրին և ասացի․:    ― Ես քեզ վատություն չեմ ուզում, բայց իսկույն հանգիստ թող ինձ և շուտով վերադարձիր տուն։ Դու լավ լողորդ ես, ծովն էլ խաղաղ է, հեշտությամբ ափ կհասնես։ Հետ դարձիր, քեզ վնաս չեմ տա, բայց եթե նավակից ձեռք չքաշես, կկրակեմ քո գլխին, որովհետև հաստատ որոշել եմ ազատություն ձեռք բերել։:    Նա շուռ եկավ դեպի ափը, և ես հավատացած եմ, որ հեշտությամբ հասած կլինի այնտեղ։:    Իհարկե, ես կարող էի ինձ հետ այդ մավրին վերցնել, իսկ տղային ծովը նետել, բայց ծերունու վրա հույս դնել չէր կարելի, գիտեի, որ նա նվիրված է իր տիրոջը։:    Երբ մավրը նավակից ձեռ քաշեց, ես դարձա տղային և ասացի․:    ― Քսուրի, եթե դու ինձ հավատարիմ լինես, քեզ մեծ մարդ կդարձնեմ։ Երդվիր Մուհամմեդով և նրա հոր մորուքով, որ երբեք չես դավաճանի ինձ, հակառակ դեպքում քեզ էլ ծովը կնետեմ։:    Տղան ուղիղ աչքերիս նայելով ժպտաց և երդվեց, որ մինչև գերեզման ինձ հավատարիմ կլինի և կգնա ինձ հետ, ուր ինքս կամենամ։ Նրա ձայնն այնքան անկեղծ էր հնչում, որ ես չհավատալ չէի կարող։:    Քանի դեռ լող տվող մավրը աչքից չէր ծածկվել, ես ուղղություն էի բռնել դեպի բաց ծովը, թիավարելով քամու հակառակ ուղղությամբ, որպեսզի բոլորը կարծեն, թե մենք գնում ենք դեպի Ջիբրալթար։ Բայց հենց որ մութն սկսեց իջնել, սկսեցի շարժվել դեպի հարավ, շեղվելով մի փոքր դեպի արևելք, որովհետև ափից հեռանալ չէի ուզում։ Շատ լավ քամի էր փչում, ծովը հանդարտ էր ու խաղաղ, ուստի և մենք առաջ էինք շարժվում ուժեղ ընթացքով։:    Երբ մյուս օրը ժամը երեքին մոտ առաջին անգամ առջևում ցամաք երևաց, մենք արդեն գտնվում էինք մի հարյուր հիսուն մղոն Սալեհից հարավ, Մարոկկոյի սուլթանի և ընդհանրապես աֆրիկական թագավորների տիրապետուցյան սահմաններից շատ հեռու։ Այն ափը, որին մենք մոտենում էինք, բոլորովին անմարդաբնակ էր։:    Սակայն գերության մեջ ես միայն սարսափով էի լցվել, ուստի այնքան էի վախենում նորից գերի ընկնել մավրերի ձեռքը, որ օգտվելով բարենպաստ քամուց, որն իմ նավակը քշում էր դեպի հարավ, ես հինգ օր առաջ ու առաջ էի նավարկում առանց խարիսխ գցելու և առանց ափ դուրս գալու։:    Հինգ օրից հետո քամին փախվեց․սկսեց փչել հարավից և, որովհետև արդեն չէի վախենում հետապնդումից, որոշեցի մոտենալ ափին և խարիսխ գցեցի մի ինչ֊որ փոքրիկ գետաբերանում։ Չեմ կատող ասել, թե այդ ինչ գետակ էր, որտեղով է հոսում և ինչ մարդիկ են ապրում նրա ափերին։ Ասենք՝ նրա ափերն ամայի էին, և այդ բանն ինձ շատ ուրախացրեց, որովհետև ես մարդ տեսնելու ոչ մի ցանկություն չունեի։:    Միակ բանը, որ ինձ հարկավոր էր, խմելու ջուրն էր։ Մենք գետաբերանը մտանք իրիկնապահին և որոշեցինք, երբ մութն ընկնի, լողալով ցամաք հասնել և շրջակայքը դիտել։ Բայց հենց որ մթնեց, ափից զարհուրելի ձայներ լսեցինք․ այնտեղ գազաններ էին վխտում, որոնք այնպիսի կատաղությամբ էին ոռնում, գոռում, մռնչում ու հաչում, որ խեղճ Քսուրին քիչ մնաց վախից մեռներ և սկսեց խնդրել, որ մինչև առավոտ ափ դուրս չգամ։:    ― Լավ, Քսուրի, ― ասացի ես, ― կսպասենք։ Բայց կարող է պատահել, որ ցերեկով մենք մարդիկ տեսնենք, որոնցից մեզ երևի ավելի մեծ վտանգ կհասնի, քան կատաղի վագրերից ու առյուծներից։:    ― Իսկ մենք հրացանից կկրակենք այդ մարդկանց վրա, ― ասաց նա ծիծաղելով, ― և նրանք կփախչեն։:    Ինձ համար հաճելի էր, որ տղան չի վհատվում։ Որպեսզի առաջիկայում էլ չընկճվի, նրան մի կում գինի տվի։:    Ես հետևեցի նրա խորհրդին․ ամբողջ գիշերը մենք կանգնեցինք խարիսխ գցած, դուրս չեկանք նավակից և սպասում էինք՝ հրացանները պատրաստ բռնած։ Մինչև առավոտ մենք աչք չփակեցինք։:    Խարիսխը գցելուց երկու֊երեք ժամ հետո մենք ափին տեսանք շատ տարօրինակ տիպի հսկայական գազաններ (թե ինչ գազաններ էին, ինքներս էլ չգիտեինք)։ Նրանք բոլորովին մոտենում էին ափին, մտնում էին գետակը, նրա մեջ չփչփացնում ու փնչացնում, երևի զովանալ էին ուզում, և միաժամանակ մռնչում էին, վնգվնգում, ոռնում։ Իմ օրում ես այդպիսի զզվելի ձայներ չէի լսել։:    Քսուրին վախից դողում էր։ Ճիշտն ասած՝ ես էլ էի վախենում։:    Բայց մենք երկուսս էլ ավելի շատ վախեցանք, երբ լսեցինք, որ այդ հրեշներից մեկը լողում է դեպի մեր նավակը։ Նրան տեսնել մենք չէինք կարող, միայն լսում էինք, թե ինչպես է նա փնչում ու ֆռթացնում, և հենց միայն այդ ձայներից գուշակում էինք, որ դա մի վիթխարի ու կատաղի հրեշ է։:    ― Երևի առյուծ է, ― ասաց Քսուրին։ ― Խարիսխը բարձրացնենք ու հեռանանք այստեղից։:    ― Ոչ, Քսուրի, ― ասացի ես, ― խարիսխը քաշելու կարիք չկա։ Մենք միայն ավելի երկար պարան կկապենք և կքաշվենք դեպի ծով․ գազանները մեր հետևից հասնել չեն կարող։:    Բայց դեռ խոսքս բերանումս էր, երբ տեսա այն անհայտ գազանին մեր նավից երկու թիակ հեռավորության վրա։ Ես մի փոքր շփոթվեցի, բայց և այնպես իսկույն նավախցից հրացանը վերցրի ու կրակեցի։ Գազանը շուռ եկավ և լող տվեց դեպի ափ։:    Անհնարին է նկարագրել, թե ինչպիսի կատաղի ոռնոց ու մռնչոց բարձրացավ ափին, երբ որոտաց իմ հրացանը․ երևի այստեղի գազանները երբեք այդպիսի ձայն չէին լսել։ Այդ ժամանակ ես վերջնականապես համոզվեցի, որ գիշերն այդտեղ ափ դուրս գալ չի կարելի։ Բայց արդյոք կարելի՞ էր սիրտ անել ցերեկով ափ դուրս գալ, այդ ևս մենք չգիտեինք։ Որևէ վայրենու ավարն դառնալն ավելի լավ բան չէ, քան առյուծի կամ վագրի ճանկն ընկնելը։:    Բայց ինչ էլ լիներ, մենք պետք է այստեղ կամ որևէ մի այլ տեղ ափ ընկնեինք, որովհետև մեզ մոտ ոչ մի կաթիլ խմելու ջուր չէր մնացել։ Վաղուց արդեն ծարավը տանջում էր մեզ։ Վերջապես բացվեց բաղձալի առավոտը։ Քսուրին ասաց, որ եթե իրեն թույլ տամ, ծանծաղուտով կգնա ափը և կաշխատի խմելու ջուր ճարել։ Իսկ երբ հարցրի, թե ինչու ինքը գնա և ոչ թե ես, նա պատասխանեց․:    ― Եթե վայրենի մարդ պատահի, ինձ կուտի, իսկ դու ողջ կմնաս։:    Այդ պատասխանի մեջ այնպիսի սեր հնչեց իմ նկատմամբ, որ ես խորապես զգացվեցի։:    ― Այ թե ինչ, Քսուրի, ― ասացի ես, ― եկ միասին գնանք, իսկ եթե վայրենի մարդ երևաց, կկրակենք նրա վրա և նա չի ուտի ոչ ինձ, ոչ էլ քեզ։:    Ես տղային պաքսիմատ ու մի քիչ գինի տվի։ Ապա մենք մոտեցանք ափին, ցատկեցինք ջրի մեջ և ծանծաղուտով ուղղվեցինք դեպի ափը, ոչինչ չվերցնելով մեզ հետ, բացի հրացաններից ու երկու դատարկ ջրամանից։:    Ես չէի ուզում ափից հեռանանք, որպեսզի մեր նավակն աչքից չկորցնենք։ Վախենում էի, թե գետի հոսանքով իրենց մակույկներով կարող են մեզ մոտ վայրենիներ գան։ Սակայն Քսուրին ափից մեկ մղոնաչափ հեռու մի հովիտ տեսնելով՝ կուժը վերցրած վազեց այնտեղ։:    Մեկ էլ տեսնում եմ՝ նա հետ է վազում։ «Չլինի՞ վայրենիներն են հետևից ընկել, ―վախեցած մտածեցի ես։ ― Կամ որևէ գիշատիչ գազանից է վախեցել»։:    Ես նետվեցի օգնության, բայց երբ մոտեցա, տեսա, որ նրա շալակին ինչ֊որ մի մեծ բան կա։ Պարզվեց, որ նա մի ինչ֊որ կենդանի է սպանել, նման մեր նապաստակին, միայն թե նրա բուրդն ուրիշ գույն էր, և ոտքերն էլ ավելի երկար էին։ Երկուսս էլ ուրախ էինք այդ որսի համար, բայց ավելի ես ուրախացա, երբ Քսուրին ինձ ասաց, որ ինքը հովտում խմելու առատ ջուր է գտել։:    Կժերը լցրինք, սպանած նապաստակն անուշ արինք և ճանապարհ ընկանք Այդպես էլ մենք այդ վայրերում մարդու ոչ մի հետք չգտանք։:    Գետաբերանից դուրս գալուց հետո մեր հետագա նավարկության ընթացքում ես էլի մի քանի անգամ ստիպված եղա ափ դուրս գալ խմելու ջրի համար։:    Մի անգամ վաղ առավոտյան մենք խարիսխ գցեցինք մի բարձր հրվանդանի մոտ։ Արդեն մակընթացուցյունն սկսվել էր։ Հանկարծ Քսուրին, որի աչքերն ըստ երևույթին ավելի սուր էին իմից, շշուկով ասաց․:    ― Հեռանանք այս ափից։ Տեսեք, այն թմբի վրա ի՜նչ հրեշ է պառկած։ Նա խոր քնած է, բայց վա՛յ մեզ, թե որ արթնացավ։:    Ես նայեցի Քսուրիի ցույց տված կողմը և իրոք, տեսա մի զարմանալի գազան։ Դա մի հսկայական առյուծ էր, որ պառկած էր լեռան ստորոտում, մի թմբի տակ։:    ― Լսիր, Քսուրի, ― ասացի ես, ― գնա ափ և սպանիր այդ առյուծին։:    Տղան վախեցավ։:    ― Նրան ապանե՜մ, ― բացականչեց նա։ ― Բայց այդ առյուծը ինձ կուլ կտա ճանճի պես։:    Ես նրան խնդրեցի տեղից չշարժվել և այլևս առանց մի խոսք ասելու, նավախցիկից բերի մեր բոլոր հրացանները (դրանք երեքն էին)։ Մեկը, որ ամենամեծն էր, մի ծանր հրացան, նախապես փողի մեջ շատ վառոդ լցրեցի և երկու կտոր կապար դրեցի։Մյուսի մեջ երկու խոշոր գնդակ գցեցի, իսկ երրորդը լցրի հինգ հատ ավելի փոքր գնդակով։:    Վերցնելով առաջին հրացանը և լավ նշան բռնելով՝ կրակեցի գազանի վրա։ Ես գլխին էի նշան բռնել, բայց նա պառկած էր այնպիսի դիրքով (գլուխը մինչև աչքը թաթով ծածկած), որ կապարները դիպան նրա ոտքին և ծնկի մոտ ոսկորը փշրեցին։ Առյուծը մռնչացծ ու վեր թռավ, բայց ցավ զգալով վայր ընկավ, հետո նորից վեր կացավ ու երեք թաթերի վրա հեռու վազեց ափից այնպիսի կատաղի մռնչոցով, որպիսին ես երբեք չէի լսել։:    Մի փոքր շվարեցի, որ գլխին խփել չէի կարողացել, բայց առանց րոպե կորցնելու վերցրի երկրորդ հրացանը, կրակեցի գազանի հետևից, և այս անգամ կպցրի ուղիղ նշանին։ Առյուծը վայր ընլավ՝ հազիվ լսելի խռպոտ ձայներ հանելով։:    Այժմ արդեն Քսուրին սրտապնդվեց և սկսեց խնդրել, որ ես իրեն թողնեմ ափ իջնել։:    ― Լավ, գնա, ― ասացի ես։:    Տղան նետվեց ջուրը և լող տվեց դեպի ափը, աշխատելով մի ձեռքով, որովհետև մյուս ձեռքով հրացանն էր բռնել։ Բոլորովին մոտենալով ընկած գազանին՝ նա հրացանի փողը դեմ արեց նրա ակնջին և վերջնականապես սպանեց նրան։:    Իհարկե, հաճելի բան էր առյուծ սպանելը, բայց նրա միսն ուտելու համար պիտանի չէր, և ես շատ էի ափսոսում, որ այդպիսի անպետք որսի համար երեք լիցք ծախսեցինք։ Բայց Քսուրին ասաց, որ ինքը կփորձի որևէ օգուտ քաղել սպանված առյուծից, և երբ մենք վերադարձանք նավակը, նա ինձանից խնդրեց կացինը։:    ― Ինչի՞ համար է, ― հարցրի ես։:    ― Գլուխը կտրելու համար, ― պատասխանեց նա։:    Բայց առյուծի գլուխը կտրել նա չկարողացավ, այդքան ուժ չուներ։ Նա կտրեց միայն թաթը, որ և բերեց նավակ։ Առյուծի թաթն արտասովոր մեծություն ուներ։ Այդ ժամանակ իմ մեջ միտք ծագեց, որ թերևս առյուծի մորթին մեզ պետք կգա, և որոշեցի փորձել մաշկել նրան։ Նորից գնացինք ափը, բայց ես չգիտեի, թե ինչպես պիտի սկսեմ այդ գործը։ Քսուրին ինձանից ավելի ճարպիկ դուրս եկավ։:    Մենք աշխատեցինք ամբողջ օրը։ Կաշին մաշկելը վերջացրինք միայն երեկոյան դեմ։ Փռեցինք մեր նավախցի տանիքին։ Երկու օրից հետո այն արդեն բոլորովին չորացել էր արևի տակ և հետո մեզ ծառայում էր որպես անկողին։:    Հեռանալով այդ ափից՝ մենք նավարկեցինք ուղիղ դեպի հարավ և տասը֊տասներկու օր շարունակ մեր ուղղությունը չէինք փոխում։ Մեր պաշարն սկսում էր նվազել, ուստի ամեն կերպ աշխատում էինք խնայողաբար ծախսել ուտելիքը։ Ափ էինք դուրս գալիս միայն խմելու ջրի համար։:    Ես ուզում էի հասնել մինչև Գամբի կամ Սենեգալ գետի գետաբերանը, այսինքն այն տեղերը, որոնք կից են Կանաչ հրվանդանին, որովհետև հույս ունեի այնտեղ հանդիպել որևէ եվրոպական նավի։ Գիտեի, որ եթե այդ վայրերում նավի չհանդիպեմ, ինձ կմնա կամ կղզիներ որոնելու համար բաց ծով դուրս գալ, կամ թե զոհվել սևամորթների մեջ, ուրիշ ելք չունեի։:    Գիտեի նաև, որ Եվրոպայից եկող բոլոր նավերը, ուր էլ գնալիս լինեն՝ Գվինեայի ափերը , Բրազիլիա թե Արևելյան Հնդկաստան, անցնում են Կանաչ հրվանդանի մոտով, ուստի և ինձ թվում էր, որ իմ ամբողջ բախտը կախված է միայն նրանից, թե Կանաչ հրվանդանի մոտ որևէ եվրոպական նավ կգտնե՞մ, թե չէ։:    «Եթե չհանդիպեմ, ― ասում էի ինքս ինձ, ― անխուսափելի մահ է սպառնում»։:    Անցավ էլի մի տասն օր։ Մենք շարունակում էինք անշեղորեն շարժվել դեպի հարավ։ Սկզբում ծովափն ամայի էր, հետո մի երկու֊երեք տեղ տեսանք մերկ֊մերկ սևամորթ մարդիկ, որոնք ափին կանգնած մեզ էին նայում։ Ես մտածեցի ափ դուրս գալ և խոսել նրանց հետ, բայց Քսուրին, իմ այդ իմաստուն խորհրդականն ասաց․:    ― Մի՛ գնա, մի՛ գնա։ Չի՛ հարկավոր։:    Այնուամենայնիվ, սկսեցի ափին մոտ նավարկել, որպեսզի հնարավորություն ունենամ այդ մարդկանց հետ խոսակցություն սկսել։:    Ըստ երևույթին վայրենիները հասկացել էին, թե ինչ եմ ուզում, և երկար ժամանակ ծովի ափով վազում էին մեր հետևից։:    Ես նկատեցի, որ նրանք անզեն են, միայն մեկի ձեռքին մի երկար, բարակ փայտ կար։ Քսուրին ինձ ասաց, որ դա նիզակ է և որ վայրենիները իրենց նիզակը նետում են շատ հեռու և զարմանալի դիպուկ։ Դրա համար էլ նրանցից որոշ հեռավորության վրա էի մնում և հետները խոսում էի նշանների օգնությամբ, աշխատելով հասկացնել, որ մենք քաղցած ենք և ուտելիքի կարիք ենք զգում։ Նրանք գլխի ընկան և սկսեցին իրենց հերթին նշաններ անել, որ ես կանգնեցնեմ իմ նավակը, որովհետև մտադիր են ուտելիք բերել մեզ համար։:    Ես առագաստն իջեցրի, նավակը կանգ առավ, երկու վայրենի վազեցին չգիտեմ ուր և մի կես ժամից հետո բերին երկու խոշոր կտոր չորացրած միս և երկու պարկ ինչ֊որ հացահատիկ, որ աճում է այդ կողմերում։ Մենք չգիտեինք, թե այդ ինչ միս էր և ինչ հացահատիկ, սակայն լիակատար պատրաստակամություն հայտնեցինք ընդունելու և՛ մեկը, և՛ մյուսը։:    Բայց ինչպե՞ս ստանալ առաջարկված ընծան։ Ափ իջնել չէինք կարող, մենք վախենում էինք վայրենիներից, իսկ նրանք՝ մեզանից։ Եվ ահա, որպեսզի երկու կողմերն էլ իրենց անվտանգ զգան, վայրենիներն այսպես արին․ բերած ամբողջ մթերքը դրին ափին և իրենք հեռու քաշվեցին, որպեսզի մեզ ժամանակ տան նավակ փոխադրել մթերքը, ապա վերադարձան նախկին տեղը։:    Մենք նրանց շնորհակալություն հայտնեցինք նշաններով, որովհետև փոխարենը ոչ մի նվեր առաջարկել չէինք կարող։:    Ի դեպ, հենց նույն րոպեին մի հիանալի առիթ եղավ նրանց մեծ ծառայություն ցույց տալու։:    Դեռ նոր էինք մենք ափից հեռացել, մեկ էլ հանկարծ տեսանք, որ լեռների հետևից դուրս են վազում երկու ուժեղ ու զարհուրելի գազան։ Նրանք ամբողջ թափով սլանում էին դեպի ծովը։ Մեզ թվաց, թե նրանցից մեկը մյուսի հետևից է ընկել։ Ափին եղած մարդիկ, մանավանդ կանայք, խիստ վախեցան։ Միայն նիզակավոր վայրենին մնաց տեղում, մյուսներն այս ու այն կողմ փախան։ Բայց գազանները վազում էին ուղիղ դեպի ծովը և սևամորթներից ոչ մեկին չդիպան։ Նրանք թափով նետվեցին ջրի մեջ և սկսեցին մերթ սուզվել, մերթ լող տալ, այնպես որ կարելի էր կարծել, թե նրանք այստեղ են եկել միայն ծովում լողանալու համար։:    Հանկարծ նրանցից մեկը բավական մոտեցավ մեր նավակին։ Այդ բանը ես չէի սպասում, բայց և այնպես անակնկալի չեկա, հրացանն շտապ լցնելով՝ պատրաստվեցի դիմավորել թշնամուն։ Հենց որ նա հրացանի կրակոցի չափ մեզ մոտեցավ, ես ձգանը քաշեցի և կրակեցի նրա գլխին։ Նույն վարկյանին գազանը սուզվեց ջրի մեջ, հետո ջրի տակից դուրս եկավ և մերթ կորչելով, մեկ նորից մակերեսին երևալով լող տվեց դեպի ափը։ Ջուր կուլ տալով և արնաքամ լինելով՝ նա պայքարում էր մահվան դեմ։ Բայց դեռ ափ չհասած սատկեց։:    Անկարելի է ասել, թե ինչ աստիճանի շշմեցին վայրենիները, երբ լսեցին իմ կրակոցի որոտը և տեսան նրա հուրը։ Շատերը քիչ մնաց վախից սրտաճաք լինեն և մեռածի պես գետին ընկան։ Բայց տեսնելով, որ գազանը սպանված է, և որ ես իրենց նշաններ եմ անում ափին մոտենալու, նրանք սիրտ առան և հավաքվեցին ջրի մոտ։ Երևում էր, որ շատ էին ուզում գտնել ջրի տակ սպանված գազանին։ Այնտեղ, ուր գազանը սուզվել էր, ջուրը կարմրին էր տալիս, ուստի և հեշտությամբ գտա նրան։ Մի պարանով կապելով գազանին՝ պարանի ծայրը նետեցի նեգրերին, , և նրանք սպանված գազանին ափ քաշեցին։ Պարզվեց, որ դա մի մեծ ընձառյուծ էր՝ չտեսնված գեղեցիկ բծավոր մորթով։ Նեգրերը գազանի գլխին կանգնած ձեռքերը երկինք էին բարձրացնում՝ ի նշան հիացմունքի․ նրանք չէին կարողանում հասկանալ, թե ես ինչով սպանեցի։:    Մյուս գազանն իմ կրակոցից վախեցած՝ լողաց դեպի ափը և նորից փախավ լեռները։:    Ես նկատեցի, որ նեգրերը շատ են ուզում վայելել սպանված ընձառյուծի միսը, և իմ մտքով անցավ, որ լավ կլինի, եթե նրանք այն ընծա ստանան ինձանից։ Ես նշաններով նրանց հասկացրի, որ կարող են գազանը վերցնել իրենց։ Նրանք ջերմ շնորհակալություն հայտնեցին և նույն ակնթարթին գործի անցան։ Դանակներ չունեին, բայց գործելով սրածայր կարճ փայտերով՝ նրանք սպանված գազանի մորթին քերթեցին այնպես արագ ու ճարպկորեն, ինչպես մենք չէինք կարող մաշկել դանակներով։:    Նրանք ինձ միս առաջարկեցին, բայց ես հրաժարվեցի, նշաններով հասկացնելով, որ ամբողջն իրենց եմ ընծայում։ Ես խնդրեցի միայն մորթին, որ նրանք մեծ սիրով տվին մեզ։ Բացի դրանից ինձ համար մթերքի նոր պաշար բերեցին, և ես սիրով ընդունեցի նրանց ընծան։ Հետո ջուր խնդրեցի, վերցրի մեր կժերից մեկը և շուռ տվի, որպեսզի ցույց տամ, թե դատարկ է և ուզում եմ լցնել։ Նրանք ինչ֊որ բան գոռացին։ Մի քիչ հետո երևացին երկու կին, որոնք բերին կավից շինված ու թրծված մի մեծ աման (երևի վայրենիները կավը թրծում են արևի տակ)։ Կանայք այդ ամանը դրին ափին և իրենք առաջվա պես հեռացան։ Ես Քսուրիին մեր երեք կժերով ուղարկեցի ափ, և նա երեքն էլ բերնեբերան լցրեց ջրով։:    Այսպիսով, ջուր, արմատեղեն ու հացահատիկ ստանալով ես հրաժեշտ տվի խաղաղասեր նեգրերին և տասնմեկ օր անընդհատ նորից շարունակեցի իմ ուղին նախկին ուղղությամբ։ Վերջապես, մեր առջևում մի տասնհինգ մղոնի վրա տեսա մի հողաշերտ, որ խոր կերպով մտնում էր ծովը։ Խաղաղ եղանակ էր և ես գնացի դեպի բաց ծովը, որպեսզի այդ ցամաքալեզուն շրջանցեմ։ Այն պահին, երբ հասել էինք ցամաքալեզվի ծայրին, ես օվկիանոսի կողմում, ափից մի վեղ մղոն հեռավորության վրա պարզ նկատեցի մի ուրիշ ցամաք և միանգամայն ճիշտ եզրակացրի, որ այդ նեղ ցամաքալեզուն Կանաչ հրվանդանն է, իսկ հեռվում շողացող ցամաքը Կանաչ հրվանդանի կղզիներից մեկն է։ Բայց կղզիները շատ հեռու էին, և ես սիրտ չարի գնալ այդ կողմը։:    Հանկարծ լսեցի տղայի ճիչը։:    ― Պարո՛ն, պարո՛ն․ նա՜վ, առագա՜ստ։:    Միամիտ Քսուրին այնքան էր վախեցել, որ քիչ էր մնում խելքը կորցներ․ նա կարծել էր, թե այդ մեր տիրոջ նավերից մեկն է, որ ուղարկել են մեր հետևից։ Բայց ես գիտեի, թե որքան հեռու ենք գնացել մավրերից և հավատացած էի, որ այլևս նրանք մեզ համար սարսափելի չեն։:    Ես դուրս թռա նավախցից և իսկույն տեսա նավը։ Ինձ նույնիսկ հաջողվեց նշմարել, որ դա պորտուգալական նավ է։ «Երևի ստրկավաճառի նավ է, ― մտածեցի ես։ ― Երևի եկել են Գվինեայի ափերը՝ նեգրեր վերցնելու»։ Սակայն ուշի ուշով դիտելով, համոզվեցի, որ նավը գնում է ուրիշ ուղղությամբ և դեպի ափը շուռ գալու մտադրություն չունի։ Այն ժամանակ ես բոլոր առագաստները բարձրացրի և դեպի բաց ծով սլացա, որոշելով, ինչ գնով էլ լինի խոսակցության մեջ մտնել նավի հետ։:    Շուտով ինձ համար պարզվեց, որ նույնիսկ լիակատար թափով գնալու դեպքում էլ ես չեմ հասցնի այնքան մոտենալ, որ նավից կարողանան նկատել իմ ազդանշանները։ Բայց հենց այն րոպեին, երբ ես արդեն սկսել էի հուսահատվել, տաղտակամածից մեզ տեսան երևի դիտափողով։ Ինչպես հետո իմացա, նավի վրա մտածել են, թե սա եվրոպական որևէ խորտակված նավից մնացած նավակ է։ Նավն իր առագաստները նվազեցրեց, որպեսզի ինձ հնարավորություն տա մոտենալու, և ես մի երեք ժամից հետո հասա։:    Ինձ հարցրին, թե ո՛վ եմ․ հարցրին նախ պորտուգալերեն, հետո իսպաներեն, հետո ֆրանսերեն, բայց այդ լեզուներից ոչ մեկը չգիտեի։:    Վերջապես մի նավաստի, որ շոտլանդացի էր, ինձ հետ խոսեց անգլերեն, և ես նրան ասացի, որ գերությունից փախած անգլիացի եմ։ Այն ժամանակ ինձ և իմ ուղեկցին շատ սիրալիր հրավիրեցին նավ։ Շուտով մենք մեր նավակի հետ միասին տախտակամածի վրա էինք։:    Անհնարին է բառերով արտահայտել, թե ինչպիսի ցնծություն էի ապրում ես, երբ ինձ ազատության մեջ զգացի։ Ազատ էի և՛ ստրկությունից, և՛ ինձ սպառնացող մահից։ Իմ երջանկությունն անսահման էր։ Այդ ուրախության մեջ ես իմ ամբողջ գույքն առաջարկեցի իմ փրկարար նավապետին, որպես հատուցում իմ ազատության համար։ Բայց նավապետը հրաժարվեց։:    ― Ես ձեզանից ոչինչ չեմ վերցնի, ― ասաց նա։ ― Հենց որ Բրազիլիա հասնենք, ձեր բոլոր իրերն ամբողջությամբ ձեզ կվերադարձվեն։ Չէ՞ որ Բրազիլիան հեռու է Անգլիայից, և դուք այնտեղ սովամահ կլինեք, եթե ձեր ունեցած չունեցածը վերցնեմ։ Հո նրա համար չեմ փրկել ձեզ, որ հետո կործանեմ։ Ո՛չ, ո՛չ, սինյոր անգլիացի, ես ձեզ մինչև Բրազիլիա կտանեմ ձրի, իսկ ձեր իրերը ձեզ այնտեղ հնարավորություն կտան ապրելու ինչքան հարկավոր կլինի և վճարելու հայրենիք վերադառնալու համար։
==Չորրորդ գլուխ==
:::Նա նորից ծով է դուրս գալիս։ Նրա նավը խորտակվում է։
:    Նավապետը հիանալի մարդ էր և առատաձեռն ոչ միայն խոսքով, այլև գործով։ Նա բարեխղճությամբ կատարեց իր յուրաքանչյուր խոստումը։ Հրամայեց, որ նավաստիներից ոչ մեկը չհամարձակվի դիպչել իմ իրերին, ապա կազմեց դրանց մանրամասն ցուցակը, հրամայեց տեղավորել իր իրերի հետ, իսկ ցուցակը հանձնեց ինձ, որ Բրազիլիա հասնելուց հետո ես կարողանամ բոլորը լրիվ ստանալ։:    Նա ուզեց գնել իմ նավակը։ Այդ նավակն իրոք որ լավն էր։ Նավապետն ասաց, որ այն կգնի իր նավի համար և հարցրեց, թե որքան կգնահատեմ։:    ― Դուք, ― պատասխանեցի ես, ― ինձ այնքան շատ բարություն եք արել, որ ես ոչ մի դեպքում ինձ իրավունք չեմ համարում մակույկի գինը նշանակելու։ Ոեքան կտաք, այնքան էլ կվերցնեմ։:    Այն ժամանակ նավապետը ինձ ասաց, որ պարտավորագիր կտա Բրազիլիա հասնելուն պես վճարելու ութսուն ոսկի, բայց եթե այնտեղ կգտնվի մի ուրիշ գնորդ, որն ավելի շատ կառաջարկի, նավապետն ինքը կվճարի այդ գումարը։:    Մինչև Բրազիլիա մեր ուղևորությունը միանգամայն հաջող անցավ, և քսաներկու օրվա նավարկությունից հետո մենք մտանք Բոլոր Սրբերի ծովախորշը։:    Այդտեղ ես վերջնականապես զգացի, որ իմ բոլոր թշվառությունները հետևում են մնացել, որ իմ կյանքը նորից է սկսվում։:    Երբեք ես չեմ կարող մոռանալ, թե ինչպիսի մեծահոգի վերաբերմունք ցույց տվեց ինձ պորտուգալական նավի նավապետը։:    Նա ինձանից ոչ մի գրոշ չվերցրեց ուղևորության համար, լիովին ինձ վերադարձրեց իմ բոլոր իրերը, մինչև իսկ երեք հատ կավի կժերը, ինձ քառասուն դուկատ վճարեց առյուծի մորթու համար և քսան դուկատ՝ ընձառյուծի մորթու համար, ընդհանրապես գնեց այն ամենը, ինչ ինձ համար ավելորդ էր և ինչ ինձ համար հարմար էր վաճառել, այդ թվում նաև գինու շշերով լի արկղը, երկու հրացան ու մնացած մեղրամոմը (որի մի մասից մենք մոմ էինք պատրաստել)։ Մի խոսքով, երբ ես իմ գույքի մեծ մասը վաճառեցի նրան և իջա բրազիլական ափը, իմ գրպանում երկու հարյուր քսան ոսկի կար։:    Ես չէի ուզում բաժանվել իմ ուղեկից Քսուրիից։ Բայց նա ինձ մոտ անելիք չուներ․ բացի այդ, ես վստահ չէի, թե ինձ կհաջողվի կերակրել նրան։ Դրա համար էլ շատ ուրախացա, երբ նավապետն ինձ ասաց, որ սիրով տղային կվերցնի իր նավը, նրան կդարձնի յունգ, իսկ հետո նավաստի։ Մեր նավագնացուցյան ժամանակ Քսուրին արդեն կապվել էր նավապետի հետ և ուրախ էր, որ աշխատելու է նրա հրամանատարությամբ, նրա նավի վրա։:    Բրազիլիա հասնելուց հետո շուտով իմ բարեկամ նավապետն ինձ տարավ իր մի ծանոթի տունը, որ իր նման մի բարեսիրտ ու ազնիվ մարդ էր։ Դա շաքարի պլանտացիայի ու գործարանի տեր էր։ Ես բավական երկար ժամանակ ապրեցի նրա մոտ և դրա շնորհիվ լավ ծանոթացա շաքարի արտադրությանը։:    Տեսնելով, թե որքան լավ են ապրում այստեղ մարդիկ, և որքան արագ են հարստանում՝ ես որոշեցի տեղավորվել Բրազիլիայում և նույնպես զբաղվել շաքարի արտադրությամբ։ Իմ ամբողջ կանխիկ գումարով ես կապալով վերցրի մի հողամաս և սկսեցի իմ ապագա պլանտացիայի ու դաստակերտի ծրագիրը կազմել։ Լոնդոնում ես մի քիչ փող էի թողել։ Որոշեցի այն էլ այդ գործի մեջ դնել։:    Իմ պլանտացիային հարևան կար մի մարդ, որ եկել էր Լիսաբոնից։ Նրա անունն Ուելս էր։ Ծագումով անգլիացի էր, բայց վաղուց արդեն պորտուգալահպատակ էր դարձել։ Շուտով ես ու նա մտերմացանք և ամենաբարեկամական հարաբերությունների մեջ էինք։ Թե նրա և թե իմ շրջանառու կապիտալները փոքր էին, այնպես որ առաջին տարիներին մենք երկուսս էլ հազիվ էինք կարողանում մեզ պահել մեր բերքով։ Բայց քանի հողը մշակվում էր, այնքան մենք հարստանում էինք։:    Մի չորս տարի Բրազիլիայում ապրելով և աստիճանաբար իմ գործն ընդարձակելով՝ ես, հասկանալի է, ոչ միայն սովորեցի իսպաներեն, այլև ծանոթացա իմ հարեևանների, ինչպես նաև մեր մերձակա ծովափնյա քաղաքի՝ Սան֊Սալվադորի վաճառականների հետ։ Նրանցից շատերն իմ բարեկամները դարձան։ Մենք հաճախ հանդիպում էինք և, իհարկե, ես պատմում էի Գվինեական ափերին կատարած իմ երկու ուղևորությունների մասին, այն մասին, թե ինչպես էի առևտուր անում այնտեղի նեգրերի հետ, ինչպես հեշտ է այնտեղ զանազան մանրուքներով, ուլունքներով, դանակներով, մկրատներով, կացիններով կամ հայելիներով ձեռք բերել ոսկու ավազ և փղոսկր։:    Նրանք միշտ ինձ լսում էին շատ ուշադիր և երկար քննության նյութ էին դարձնում իմ պատմածները։:    Մի անգամ նրանցից երեքը եկան ինձ մոտ և ինձանից խոստում առնելով, որ մեր ամբողջ խոսակցությունը գաղտնի կմնա, ասացին․:    ― Մենք բոլորս էլ պլանտացիաներ ունենք, բայց մեր գործը շատ դանդաղ է ընթանում, որովհետև հող մշակող չունենք։ Դուք ասում եք, որ այնտեղ, ուր եղել եք, հեշտությամբ կարելի է ոսկու ավազի կույտեր և այլ թանկագին բաներ ձեռք բերել։ Մենք ուզում ենք մի նավ ուղարկել Գվինեա՝ ոսկի բերելու։ Մենք ուզւում ենք սևամորթ ստրուկներ գնել մեզ համար։ Եթե մենք ոսկի ունենանք, ստրուկներ ունենանք, մեր ագարակները մեծ բերք կտան։ Դուք համաձա՞յն եք գնալ Գվինեա։ Այդ գործի մեջ դուք ոչ մի գրոշ չեք դնի․ մենք ամեն բան կտանք, ինչ հարկավոր է փոխանակության համար։ Աշխատանքի համար դուք կստանաք շահույթի ձեր բաժինը այնքան, որքան մեզանից յուրաքանչյուրը։:    Լավ կլիներ, որ հրաժարվեի և երկար մնայի արգավանդ Բրազիլիայում, բայց, կրկնում եմ, ես միշտ էլ իմ սեփական դժբախտությունների պատճառն եմ եղել։ Ես շատ ուզեցի ծովային նոր արկածների հանդիպել, և գլուխս պտտվեց ուրախությունից։:    Ինչպես սկզբում ես չկարողացա հաղթահարել ճանապարհորդուցյունների սերս և չլսեցի իմ հոր բարի խորհուրդները, այնպես էլ այժմ չկարողացա հակառակել իմ բրազիլական բարեկամների գայթակղեցուցիչ առաջարկությանը։:    Ես պատասխանեցի, որ սիրով կգնամ Գվինեա, միայն այն պայմանով, որ նրանք համաձայնեն իմ բացակայության ժամանակ պահել իմ գույքը, և եթե չվերադառնամ, տնօրինեն իմ ցուցումների համաձայն։:    Նրանք հանդիսավոր կերպով խոստացան կատարել իմ ցանկությունները և մեր պայմանագիրը հաստատեցին գրավոր պարտավորությամբ։ Իսկ ես իմ կողմից ձևական կտակ արի մահվան դեպքի համար․ իմ բոլոր շարժական ու անշարժ գույքը կտակեցի այն պորտուգալացի նավապետին, որը փրկեց իմ կյանքը։ Բայց, միաժամանակ ես վերապահում արի, որ իմ կապիտալի մի մասը նա ուղարկի Անգլիա, իմ զառամյալ ծնողներին։:    Նավը պատրաստվեց և իմ ընկերները պայմանի համաձայն նավամբարը ապրանքով լցրին։:    Եվ ահա, նորից մի թարս ժամի, 1659 թ․ սեպտեմբերի 1֊ին ես բարձրացա նավի տախտակամածը։ Այդ այն նույն օրն էր, երբ ութ տարի առաջ ես փախա հորիցս ու մորիցս, որի հետևանքով այնպես անիմաստ կործանեցի իմ երիտասարդությունը։:    Մեր նավարկության տասներկուերորդ օրը հասարակածը կտրեցինք անցանք և գտնվում էինք հյուսիսային լայնության 7 °42' վրա, երբ հանկարծ մեզ վրա տվեց մրրիկը կամ, ավելի ճիշտ՝ փոթորիկը։ Քամին փչում էր հարավ֊արևելքից, հետո սկսեց փչել հակառակ կողմը և, վերջապես, սկսեց փչել հյուսիս֊արևելքից և անընդհատ փչում էր այնպես զարհուրելի ուժով, որ տասներկու օր շարունակ մենք տարերքի կամքին հանձնված՝ ստիպված էինք լողալ, ուր ալիքները քշում էին։:    Հարկ չկա ասելու, որ այդ տասներկու օրն անընդհատ ես մահվան էի սպասում, ասենք մեզանից ոչ ոք էլ չէր կարծում, թե ինքը ողջ կմնա։:    Մի անգամ վաղ առավոտյան (երբ քամին դեռ փչում էր նախկին ուժով) նավաստիներից մեկը գոչեց․:    ― Ցամա՜ք, ցամա՜ք։:    Բայց դեռ մենք չէինք հասցրել դուրս վազել նավախցից, իմանալու համար, թե ինչ ափերի մոտով է անցնում մեր խեղճ նավը, երբ զգացինք, որ նավը նստել է ծանծաղուտի վրա։ Նույն վայրկյանին անակնկալ կանգ առնելուց մեր ամբողջ տախտակամածը ծածկվեց այնպիսի մի կատաղի ու հզոր ալիքով, որ մենք ստիպված էինք իսկույն ևեթ թաքնվել նավախցի մեջ։:    Նավն այնպես խորն էր նստել ավազի մեջ, որ ծանծաղուտից հանելու մասին մտածելն էլ ավերոդ էր։ Մեզ մնում էր մեկ բան․ հոգալ սեփական կյանքի փրկության մասին։ Մենք երկու մակույկ ունեինք։ Մեկը կախված էր նավախելում։ Փոթորկի ժամանակ նա ղեկին դիպչելով փշրվել էր, իսկ հետո կամ ջրասույզ էր եղել, կամ քամին քշել տարել էր ծովի խորքերը։ Մնացել էր մյուս մակույկը, բայց ոչ ոք չգիտեր, թե մեզ կհաջողվի՞ արդյոք ջուրն իջեցնել այն։ Իսկ մտածելու ժամանակ չկար։ Ամեն րոպե նավը կարող էր երկու կտոր լինել։:    Նավապետի օգնականը նետվեց դեպի այդ մակույկը և նավաստիների օգնությամբ ջուրն իջեցրեց։ Մենք բոլորս, տասնմեկ մարդ, մտանք այդ մակույկը և անձնատուր եղանք կատաղի ալիքների կամքին, որովհետև թեև փոթորիկն սկսել էր մեղմանալ, բայց և այնպես դեպի ափն էին թռչում վիթխարի ալիքներ և ծովը իրավացիորեն կարելի էր անվանել կատաղի։:    Մեր դրությունն ավելի զարհուրելի դարձավ․ պարզ տեսնում էինք, որ մակույկը որտեղ որ է շուռ է գալու, և մենք փրկվելու ոչ մի միջոց չունենք։ Առագաստ չունեինք, իսկ եթե ունենայինք էլ, բոլորովին անօգուտ բան կլիներ մեզ համար։ Մենք թիավարում էինք դեպի ափ՝ հուսահատությունը սրտներումս, ինչպես այն մարդիկ, որոնց տանում են մահապատժի։ Բոլորս էլ հասկանում էինք, որ բավական է մակույկը մոտենա ափին, ալեբախությունն իսկույն փշուր֊փշուր կանի։ Քամուց առաջ քշվելով՝ մենք հենվում էինք թիերի վրա, մեր սեփական ձեռքով մոտեցնելով մեր մահը։:    Այսպես առաջ քշվեցինք մի չորս մղոնաչափ, մեկ էլ հանկարծ լեռան չափ բարձր մի կատաղի ալիք հետևի կողմից հարձակվեց մեր մակույկի վրա։ Դա վերջին, մահացու հարվածն էր։ Մեր մակույկը շուռ եկավ։ Դեռ շունչ չառած՝ մենք արդեն ջրի տակ էինք։ Փոթորիկն իսկույն մեզ զանազան կողմեր նետեց։:    Անկարելի է նկարագրել, թե ինչ տագնապի մեջ ընկա, երբ սուզվեցի ջրի տակ։ Եա լողալ լավ գիտեմ, բայց միանգամից ջրի երեսը դուրս գալու ուժ չունեի, որպեսզի շունչ առնեմ, ուստի քիչ մնաց խեղդվեի։ Ալիքն ինձ առավ, քշեց դեպի ափ, ապա փշրվեց ու հետ քաշվեց, ինձ թողնելով կիսամեռ վիճակում, որովհետև շատ ջուր էի կուլ տվել։ Ես շունչ քաշեցի և մի փոքր ուշքի եկա։ Տեսնելով, որ ցամաքը մոտիկ է (շատ ավելի մոտիկ, քան ես սպասում էի), ոտքի թռա և ամենայն արագությամբ վազեցի դեպի ափը։ Հույս ունեի, թե կհասնեմ ափին, նախքան մյուս ալիքը կգա իմ հետևից ու կբռնի, բայց շուտով հասկացա, որ նրանից փրկվել չեմ կարող․ ծովն ինձ վրա էր գալիս բարձր լեռան պես և հասնում էր իմ հետևից ինչպես մի կատաղի գազան, որի դեմ կռվելն անկարելի է։ Ես սկսեցի չդիմադրել այն ալիքներին, որոնք ինձ քշում էին դեպի ափը, բայց հենց որ նրանք սկսում էին ցամաքից հետ քաշվել, ես ամեն կերպ թպրտում էի ու չարչարվում, որ ալիքներն ինձ հետ չտանեն դեպի ծովը։:    Հաջորդ ալիքը ինձ իր տակ թաղեց մի քսան֊երեսուն ոտնաչափ խորությամբ։ Հետո վերցրեց ու անասելի արագությամբ նետեց դեպի ցամաք։ Երկար ժամանակ ես լողում էի հոսանքի ուղղությամբ, իմ բոլոր ուժերով օգնելով նրան, և քիչ էր մնում խեղդվեի ջրի մեջ, երբ մեկ էլ հանկարծ զգացի, որ բարձրանում եմ վեր։ Բարեբախտաբար, շուտով իմ գլուխն ու ձեռքերը դուրս եկան ջրի երես և, թեև մի երկու վայրկյան անց մի նոր ալիք ծառացավ ինձ վրա, բայց և այնպես այդ կարճ դադարը ուժ ու եռանդ էր տվել ինձ։ Նոր ալիքը կրկին ծածկեց ինձ, բայց այս անգամ ես երկար չմնացի ջրի տակ։ Երբ ալիքը փշրվեց ու հետ քաշվեց, ես նրա ճնշմանը չենթարկվեցի, այլ լող տվի դեպի ափը և շուտով զգացի, որ իմ ոտքերի տակ ցամաք է արդեն։ Մի երկու֊երեք վայրկյան կանգնելով՝ խոր շունչ առա և ամբողջ ուժով վազեցի դեպի ափը։:    Բայց այժմ էլ ես դեռ ազատված չէի կատաղի ծովից․ նա նորից ընկավ իմ հետևից։ Էլի երկու անգամ ալիքները հասան ինձ ու քշեցին դեպի ափը, ուր այդտեղ շատ զառիվայր էր։:    Վերջին ալիքը ինձ այնպիսի ուժով խփեց ժայռին, որ ես գիտակցությունս կորցրի։ Միառժամանակ բոլորովին անօգնական էի, և եթե այդ րոպեին ծովը նորից բռներ ինձ, անպայման կխեղդվեի։:    Բարեբախտաբար, գիտակցությունս նորից տեղը եկավ․ տեսնելով, որ շուտով ալիքը դարձյալ ծածկելու է ինձ, ես ամուր կառչեցի ժայռի ցցվածքներին և շունչս պահած՝ աշխատեցի դիմանալ, մինչև ալիքը հետ կքաշվի։:    Այստեղ, ցամաքին մոտիկ, ալիքներն այնքան վիթխարի չէին։ Երբ ջուրը հետ քաշվեց, ես նորից առաջ վազեցի և այնքան մոտեցա ափին, որ հետևյալ ալիքը թեպետև ամբողջովին ծածկեց ինձ, բայց այլևս չկարողացավ հետ տանել ծովը։ Ես վազեցի էլի մի քանի քայլ և ուրախությամբ զգացի, որ արդեն կանգնած եմ ամուր գետնի վրա։ Սկսեցի մագլցել առափնյա ժայռերի վրայով և հասնելով մի թմբի՝ ընկա կանաչ խոտերի մեջ։ Այստեղ արդեն ես ապահով էի․ ջուրը ինձ հասնել չէր կարող։:    Կարծում եմ չկան այնպիսի բառեր, որոնցով կարելի լինի արտահայտել այսպես ասած՝ գերեզմանից հարություն առած մարդու ուրախության զգացմունքները։ Սկսեցի ցատկոտել ու վազվզել, ձեռքերս թափահարել, նույնիսկ երգում էի ու պարում։ Իմ ամբողջ էությունը, եթե կարելի այսպես արտահայտել, համակված էր իմ փրկության մտքերով։:    Սակայն ես թախիծով էի մտածում իմ խեղդված ընկերների մասին։ Ափսոսում էի նրանց, որովհետև նավարկության ժամանակ արդեն կապվել էի նրանցից շատերի հետ։ Հիշում էի նրանց դեմքերը, անունները։ Ավա՜ղ, նրանցից ոչ մեկին այլևս չտեսա․ նրանց հետքն էլ չէր մնացել, բացի երեք գլխարկից, մեկ թասակից և երկու կոշիկից, որ ցամաք էին նետել ծովի ալիքները։:    Նայելով այն կողմը, ուր մեր նավն էր կանգնած, ես հազիվ նշմարեցի կայմը բարձր ալիքների շարքի հետևը, այնքան էր հեռու ափից։ Եվ ինքս ինձ ասացի․ «Չէ, սա հրաշք է, մեծ հրաշք, որ այսպիսի փոթորկին այսքան հեռավոր ափ հասա»։:    Մահացու վտանգից ազատվելուս առթիվ այսպիսի խոսքերով իմ ջերմ ուրախությունն արտահայտելուց հետո հիշեցի, որ ցամաքը նույնպես կարող է վտանգավոր լինել, որքան և ծովը, որ ես բոլորովին չգիտեմ, թե որտեղ եմ ընկել, և որ ինձ անհրաժեշտ է ամենակարճ ժամանակամիջոցում ուշի ուշով հետախուզել այս անծանոթ վայրը։:    Հենց որ սրա մասին մտածեցի, իմ ցնծությունը անմիջապես չքացավ․ ես հասկացա, որ թեև կյանքս փրկվել է, բայց դեռ չեմ փրկվել աղետներից, զրկանքներից ու սարսափներից։ Իմ ամբողջ հագուստը շատ էր թրջվել, իսկ փոխելու բան չունեի։ Ուժերս վերականգնելու համար ոչ ուտելիք ունեի, ոչ խմելու ջուր։ Ի՞նչ ապագա էր սպասում ինձ։ Կամ պիտի քաղցից մեռնեմ, կամ գիշատիչ գազաններն են ինձ հոշոտելու, և, որ ամենատխուր բանն էր, ես չէի կարող որս անել, չէի կարող գազաններից պաշտպանվել, որովհետև ոչ մի զենք չունեի։ Ընդհանրապես, ինձ մոտ ոչինչ չէր մնացել, բացի մի դանակից, ծխամորճից ու մի տուփ ծխախոտից։:    Այս մտքերն ինձ այնպիսի հուսահատության հասցրին, որ խելագարի պես սկսեցի ափի երկարությամբ հետ ու առաջ վազել։:    Գիշերը վրա էր հասնում, և ես ահաբեկ հարցնում էի ինքս ինձ․ «Ի՞նչ է լինելու իմ օրը, եթե այս վայրերում գիշատիչ գազաններ լինեն։ Չէ՞ որ նրանք միշտ գիշերներն են որսի դուրս գալիս»։:    Ինձանից ոչ հեռու եղևնու նման մի լայնաճյուղ ծառ կար։ Որոշեցի բարձրանալ այդ ծառը և մինչև առավոտ նստել նրա փշփշոտ ճյուղերին։ Գազաններից փրկվելու համար ուրիշ ոչ մի բան մտածել չէի կարող։ «Իսկ երբ կլուսանա, ― ասացի ինքս ինձ, ― կտեսնեմ, որ ավելի լավ էր մեռնել, որովհետև այստեղ ապրել չի կարելի»։:    Ծարավը տանջում էր ինձ։ Գնացի շրջակայքը դիտելու, թե արդյոք խմելու ջուր չկա՞։ Իմ բախտից, մի քառորդ մղոնաչափ ափից հեռանալով մի գետակ գտա։:    Ջուր խմելուց հետո մի քիչ ծխախոտ դրի բերանս, որպեսզի քաղցս խեղդեմ, ապա վերադարձա, բարձրացա լայնաճյուղ ծառը և այնպես տեղավորվեցի, որ քնած ժամանակ վայր չընկնեմ։ Ապա կտրեցի մի կարճ փայտ և ինձ համար մահակ պատրաստեցի, որպեսզի թշնամիների հարձակումից պաշտպանվեմ, տեղս մի լավ հարմարեցրեցի և ծանր հոգնածությունից անմիջապես խոր քուն մտա։:    Քնեցի այնպես քաղցր, ինչպես քչերը կարող էին քնել այդպիսի անհարմար անկողնում, և դժվար թե որևէ մեկը այդպես գիշերելուց հետո արթնանար այնպես թարմ ու առույգ, ինչպես ես։
==Հինգերորդ գլուխ==
:::Նա իրեր է բերում նավից և իր համար բնակարան շինում։
:    Առավոտյան շատ ուշ արթնացա։ Պարզ եղանակ էր, քամին հանդարտվել էր և ծովը դադարել էր մոլեգնել։:    Նայեցի մեր նավին և զարմանքով տեսա, որ նա այլևս իր նախկին տեղում չէ, այլ ավելի է մոտեցել ափին։ Այժմ նա հեռու չէր այն ժայռից, որին զարկեց ինձ ալիքը։ Երևի գիշերը մակընթացությունը նրան բարձրացրել էր ծանծաղուտից և այս կողմը քշել։:    Հիմա մեկ մղոնից հեռու չէր այն տեղից, որ ես գիշերել էի։ Ալիքներն, ըստ երևույթին, չէին փշրել նավը․ համարյա ուղիղ էր կանգնած ջրի երեսին։:    Որոշեցի անհապաղ գնալ, բարձրանալ նավը, որպեսզի ուտելիք և զանազան ուրիշ իրերի պաշար վերցնեմ։:    Ծառից ցած իջնելով՝ ես մի անգամ էլ շուրջս նայեցի։ Առաջին բանը, որ տեսա, մեր մակույկն էր, որ ընկած էր աջ կողմը, ծովափին, իմ կանգնած տեղից երկու մղոն հեռավորության վրա, այնտեղ, ուր նրան շպրտել էր փոթորիկը։ Ուզեցի այն կողմը գնալ, սակայն պարզվեց, որ ուղիղ ճանապարհով այնտեղ գնալ չի լինի․ կես մղոնաչափ լայնությամբ մի փոքրիկ ծովախորշ խրվում էր ցամաքի մեջ և ճանապարհը փակում։ Հետ դարձա, որովհետև ինձ համար շատ ավելի կարևոր էր նավն ընկնել․ հույս ունեի, որ այնտեղ ուտելիք կգտնեմ։:    Կեսօրից հետո ծովի ալիքները բոլորովին հանդարտվեցին, և տեղատվությունն այնքան ուժեղ էր, որ մինչև նավը քառորդ մղոնաչափ ես գնացի ծովի ցամաքած հատակով։:    Այստեղ իմ սիրտը նորից ճմլվեց, ինձ համար պարզվեց, որ եթե մենք փոթորիկից չվախենայինք և մեր նավից չհեռանայինք, բոլորս էլ հիմա ողջ կլինեինք։ Հարկավոր էր միայն սպասել մինչև փոթորիկն անցներ, և մենք բոլորս էլ բարեհաջող կերպով ափ դուրս կգայինք ու ես այժմ ստիպված չէի լինի մենակ թափառել այս անմարդաբնակ անապատում։:    Իմ մանկությունը պատկերացնելով՝ ես լաց եղա, բայց հիշելով, որ արցունքները երբեք դժբախտությունից չեն ազատում, որոշեցի շարունակել իմ ուղին և ինչ գնով էլ լինի՝ հասնել ճեղքված նավին։ Շորերս հանելով մտա ջուրը և սկսեցի լող տալ։:    Բայց ամենադժվարը դեռ առջևումն էր․ նավը բարձրանալ չկարողացա։ Նավն այդտեղ կանգնած էր ծանծաղուտում, այնպես որ համարյա ամբողջովին ջրից դուրս էր, իսկ բռնելու, կառչելու ոչ մի բան չկար։ Երկար ժամանակ լող էի տալիս նրա շուրջը, մեկ էլ հանկարծ նկատեցի նավի ճոպանը (զարմանում եմ, թե ինչպես միանգամից աչքովս չէր ընկել): Ճոպանը կախված էր դռնակից, և նրա ծայրը այնքան բարձր էր մնացել ջրից, որ ես շատ մեծ դժվարությամբ կարողացա բռնել։ Այդ ճոպանով բարձրացա ու մտա նավաստիների խուցը, որ գտնվում էր նավաքթի կողմը։ Նավի ստորջրյա մասը ծածկված էր, ուստի նավամբարը լիքն էր ջրով։ Նավը կանգնած էր պինդ, ավազոտ ծանծաղուտի մեջ, նավախելը խիստ վեր էր ցցվել, իսկ քիթը համարյա դիպչում էր ջրին։ Այսպիսով ջուրը նավախելին չէր հասել, և այնտեղ գտնվող իրերից ոչ մեկը չէր թրջվել։ Ես շտապեցի այնտեղ, որովհետև ամենից առաջ ուզում էի իմանալ, թե ինչ իրեր են փչացել և ինչ է անվնաս մնացել։:    Պարզվեց, որ նավի ամբողջ պաշարը բոլորովին չոր է մնացել, և որովհետև քաղցն ինձ տանջում էր, ես առաջին հերթին գնացի մառան, գրպաններս լցրի պաքսիմատով և, որպեսզի ժամանակ չկորցնեմ, ուտելով շարունակեցի նավի զննումը։ Ընդհանուր նավասենյակում մի շիշ ռոմ գտա և մի քանի կում խմեցի, որովհետև հետագա աշխատանքներիս համար ուժերս վերականգնելու խիստ կարիք էի զգում։:    Ամենից առաջ ինձ մակույկ էր հարկավոր, որպեսզի ափ փոխադրեմ այն իրերը, որոնք կարող էին պետք գալ ինձ։ Բայց մակույկ որտեղի՞ց պիտի գտնեի, իսկ անհնարինը ցանկանալն անօգուտ բան է։ Կարիքի մեջ մարդն հնարագետ է դառնում, և ես եռանդով գործի անցա։ Նավի վրա կային պահեստի կայմեր, ստինգներ ու ռեաներ։ Ես որոշեցի այդ ամենից մի լաստ պատրաստել։:    Ընտրեցի մի քանի թեթև գերան, նախապես ամեն մեկը պարանով կապեցի, որպեսզի ջուրը չտանի և նավից ցած գցեցի։ Հետո իջա ցած, գերանները քաշեցի ինձ մոտ, երկու կողմերից ծայրերն ամուր կապեցի իրար, վրայից էլ երկու֊երեք տախտակ ամրացրի, որոնք դրել էի խաչաձև, և ստացվեց լաստի նման մի բան։:    Այդ լաստը ինձ հիանալի պահում էր ջրի երեսին, բայց ավելի մեծ բեռի համար շատ թեթև էր ու փոքր։ Ստիպված եղա նորից նավ բարձրանալ։ Այնտեղ գտա մեր նավի ատաղձագործի սղոցը և պահեստի կայմը սղոցով դարձրի երեք գերան, որոնց օգնությամբ էլ մեծացրի իմ լաստը։ Այդ աշխատանքն ինձանից մեծ ջանքեր պահանջեց, բայց ապրելու համար ամեն անհրաժեշտ բանի պաշար վերցնելու ցանկությունն ուժ էր տալիս ինձ, և ես արի այն, ինչի համար սովորական պայմաններում ուժերս չէին բավականացնի։:    Այժմ իմ լաստն ընդարձակ էր ու պինդ և բավականին բեռ կարող էր վերցնել։:    Բայց ի՞նչ բարձել այդ լաստին և ի՛նչ անել, որ ալիքները չսրբեն տանեն։:    Երկար մտածելու ժամանակ չկար, հարկավոր էր շտապել։ Ամենից առաջ ես լաստի վրա դարսեցի նավում գտնված բոլոր տախտակները, հետո վերցրի երեք սնդուկ, որոնք պատկանում էին մեր նավաստիներին, փակեերը կոտրեցի և պարունակությունը դուրս թափեցի։ Ընտրեցի այն իրերը, որոնք ինձ ամենից ավելի շատ կարող էին պետք գալ, և արագ լցրի երեք սնդուկները։ Դրանցից մեկում դարսեցի ուտելիքը՝ բրինձ, պաքսիմատ, երեք գլուխ հոլանդական պանիր, երեք խոշոր կտոր այծի ապխտած միս, որ նավի վրա մեր հիմնական սնունդն էր, և գարու մնացորդը, որ մենք Եվրոպայից տանում էինք նավում եղած հավերի համար․ հավերը մենք վաղուց էինք կերել, իսկ գարուց մի քիչ մնացել էր։ Այդ գարին խառնված էր ցորենի հետ․ նա շատ պետք կգար ինձ, բայց, դժբախտաբար, ինչպես հետո պարզվեց, մկները փչացրել էին։ Բացի դրանից, գտա մի քանի արկղ գինի և մոտ վեց գալոն բրնձի օղի, որ պատկանում էր մեր նավապետին։:    Այդ արկղերն էլ դրի լաստի վրա՝ սնդուկների կողքին։:    Մինչ այդ, երբ ես լաստը բարձելով էի զբաղված, մակընթացություն սկսվեց, և սրտի ցավով տեսա, որ ջուրը դեպի ծովը քշեց իմ բաճկոնը, շապիկն ու ժիլետը, որոնք թողել էի ափին։:    Այժմ ինձ վրա մնացին միայն գուլպաներս ու վարտիքս (քաթանից, կարճ՝ մինչև ծնկներս), որոնք չէի հանել դեպի նավը լողալիս։ Այս բանն ինձ ստիպեց մտածել ոչ միայն ուտելիքի, այլև հագուստի պաշարի մասին։ Նավի վրա բավականին քանակությամբ ամեն տեսակի հագուստ կար, բայց ես առայժմ վերցրի միայն մեկ ձեռք, որովհետև ինձ ավելի շատ հրապուրում էին ուրիշ շատ բաներ, ամենից առաջ՝ աշխատանքի գործիքները։:    Երկար որոնումներից հետո ես գտա մեր ատաղձագործի արկղը, և դա իսկապես մի թանկարժեք գյուտ էր, որը ես այն ժամանակ չէի տա ոսկով լի մի ամբողջ նավի։ Այդ արկղը լաստի վրա տեղավորեցի նույնիսկ առանց նրա մեջը նայելու, որովհետև ինձ շատ լավ հայտնի էր, թե ինչ գործիքներ կան այնտեղ։:    Այժմ մնում էր, որ զենքի և զինամթերքի պաշար վերցնեմ։ Նավախցում գտա երկու հիանալի որսորդական հրացան և երկու ատրճանակ, որոնք տեղավորեցի լաստի վրա վառոդամանի, մի պարկ կոտորակի և երկու հին, ժանգոտ սրերի հետ միասին։ Գիտեի, որ մեր նավի վրա երեք տակառ վառոդ կար, բայց չէի իմանում, թե որտեղ են պահված դրանք։ Այնուամենայնիվ, երկար որոնումներից հետո երեք տակառն էլ գտնվեցին։ Մեկը թրջվել էր, բայց երկուսը բոլորովին չոր էին, և ես դրանք հրացանների ու թրերի հետ միասին իջեցրի լաստի վրա։ Այժմ արդեն իմ լաստը բավականին բարձված էր, և հարկավոր էր ճանապարհ ընկնել։ Լաստով, առանց առագաստի, առանց ղեկի մինչև ափ հասնելը հեշտ բան չէր․ բավական էր ամենաթույլ հանդիպակաց քամի, որպեսզի իմ ամբողջ գույքը շուռ գար, ջուրը թափվեր։:    Բարեբախտաբար ծովը խաղաղ էր։ Սկսվեց մակընթացությունը, որը պետք է իմ լաստը քշեր դեպի ափ։ Բացի դրանից սկսվեց համընթաց թեթև քամի։ Դրա համար էլ հետս վերցնելով նավի մակույկի երկու֊երեք կոտրած թիերը, ես շտապեցի հետ դառնալ։ Շուտով ինձ հաջողվեց մոտենալ մի փոքրիկ ծովախորշի, դեպի ուր և ողղեցի իմ լաստը։ Մեծ դժվարությամբ առաջացա հոսանքին հակառակ և, վերջապես, մտա այդ ծովախորշը, թիակով հենվելով հատակին, որովհետև այստեղ ջուրը ծանծաղ էր։ Հենց որ տեղատվությունը սկսվեց, իմ լաստը իր բոլոր բեռներով արդեն ցամաք ափին էր։:    Այժմ ինձ մնում էր շրջակայքը դիտել և բնակության համար տեղ գտնել ինձ համար, այնպիսի տեղ, ուր կարողանայի դասավորել իմ ունեցվածքը, չվախենալով, թե կփչանա։ Դեռևս չգիտեյի, թե որտե՛ղ եմ ընկել, մայր ցամա՞ք, թե՛ կղզի։ Արդյոք մարդիկ կա՞ն այստեղ։ Գիշատիչ գազաններ կա՞ն, թե՝ ոչ։ Ինձանից մի կես մղոն կամ քիչ ավելի հեռու երևում էր մի բարձր բլուր։ Որոշեցի բարձրանալ այդ բլրի գագաթը, որպեսզի շուրջս դիտեմ։ Վերցնելով մի հրացան, ատրճանակ ու վառոդաման՝ ես ճանապարհ ընկա հետախուզության։:    Բլրի գագաթը բարձրանալը դժվար էր։:    Երբ բարձրացա, տեսա, թե ինչպիսի դառն բախտ էր բաժին ընկել ինձ․ ես կղզու վրա էի։ Շուրջս բոլոր կողմերում փռված էր ծովը, և ոչ մի տեղ ցամաք չէր երևում, եթե չհաշվենք հեռվում ջրից դուրս ցցված մի քանի ժայռերը և երկու փոքրիկ կղզի, որոնք մոտ ինը մղոն դեպի արևմուտք էին գտնվում։ Այդ կղզիները փոքրիկ էին, շատ ավելի փոքր, քան իմ կղզին։:    Ես պարզեցի մի բան ևս․ շրջակայքի բուսականությունն ամբողջովին վայրի էր, ոչ մի տեղ մշակված հողի մի կտոր էլ չէր երևում․ նշանակում է՝ այստեղ իրոք որ մարդիկ չկային։:    Գիշատիչ գազաններ նույնպես կարծես չկային․ համենայն դեպս ես ոչ մի գազան չտեսա։ Բայց թռչուններ շատ կային, բոլորն էլ ինձ անծանոթ տեսակի թռչուններ, այնպես որ հետո, երբ ես թռչուն էի սպանում, արտաքինից չէի կարողանում որոշել, ուտելի՞ է, թե ոչ։:    Բլուրից իջնելիս ես սպանեցի մի շատ խոշոր թռչուն, որ նստած էր անտառի եզրին, ծառի վրա։:    Կարծում եմ, այդ առաջին կրակոցն էր, որ որոտաց այստեղ աշխարհի ստեղծագործությունից հետո։ Հենց որ կրակեցի, անտառի վրա թռչունների մի ամբողջ ամպ բարձրացավ։ Յուրաքանչյուրը ճչում էր իր ձևով, բայց այդ ճիչերից ոչ մեկը նման չէր ինձ ծանոթ թռչունների ճիչերին։:    Ինչ վերաբերում է իմ սպանած թռչունին, կարծում եմ, դա բազեի մի տեսակն էր․ այդ թռչունը բազեին շատ էր նման և՛ փետուրների գույնով, և՛ կտուցի ձևով, միայն նրա մագիլները շատ ավելի կարճ էին։ Նրա մսից լեշի հոտ էր գալիս, և ես ուտել չկարողացա։:    Սրանք էին առաջին օրը կատարած իմ հայտնագործությունները։ Հետո վերադարձա լաստի մոտ և սկսեցի իրերն ափ հանել։ Օրվա ամբողջ մնացած մասը դրանով էի զբաղված։:    Իրիկնապահին նորից սկսեցի մտածել, թե որտե՛ղ և ինչպե՛ս տեղավորվեմ գիշերը։:    Ուղղակի գետնին պառկելուց վախենում էի։ Չէ՞ որ կարող էր հանկարծ մի որևէ գիշատիչ գազան հարձակվել ինձ վրա։ Դրա համար էլ ծովի ափին գիշերելու մի հարմար տեղ ընտրելով՝ ես այն բոլոր կողմերից շրջապատեցի սնդուկներով ու արկղներով, իսկ այդ ցանկապատի ներսում տախտակներից քաղտիկի նման մի բան շինեցի։:    Ինձ անհանգստացնում էր նաև այն հարցը, թե ինչպե՛ս պիտի ուտելիք ճարեմ ինձ համար, երբ բոլոր պաշարներս սպառվեն․ բացի թռչուններից և նապաստակի նման երկու փոքրիկ գազաններից, որոնք իմ կրակոցի վրա դուրս թռան անտառից, ուրիշ կենդանի էակ ես այստեղ չտեսա։:    Ասենք՝ այժմ ինձ շատ ավելի զբաղեցնում էր մի ուրիշ բան։ Նավից չէի բերել այն ամենը, ինչ կարելի էր․ այնտեղ շատ բաներ էին մնացել, որոնք ինձ կարող էին պետք գալ, և ամենից առաջ՝ առագաստն ու ճոպանները։ Ուստի որոշեցի, եթե որևէ բան չխանգարի, նորից գնալ նավը։ Ես հավատացած էի, որ առաջին իսկ փոթորիկը նրան փշուր֊փշուր կանի։ Հարկավոր էր մյուս բոլոր գործերը հետաձգել և շտապ զբաղվել նավի բեռնաթափումով։ Չէր կարելի հանգստանալ, մինչև որ ափ չհանեի բոլոր իրերը, մինչև վերջին մեխը։:    Այսպիսի որոշման հանգելով՝ ես սկսեցի մտածել, թե լաստո՞վ գնամ նավի մոտ, թե՞ լող տալով, ինչպես առաջին անգամ։ Որոշեցի, որ ավելի լավ է լող տալով գնամ։ Միայն թե այս անգամ ես հանվեցի քողտիկում, մնացի միայն վանդակավոր կտորից կարված շապիկով, քաթանե վարտիքով և բոբիկ ոտքերիս հագած կաշվե մաշիկներով։:    Առաջին անգամվա պես նավը բարձրացա ճոպանով, ապա նոր լաստ շինեցի և նրա վրա շատ օգտակար իրեր փոխադրեցի։ Նախ՝ վերցրի այն ամենը, ինչ գտնվեց մեր ատաղձագործի խորդանոցում, այն է՝ երկու֊երեք պարկ մեխ (խոշոր ու մանր), մի պտուտակիչ, մի երկու գյուժին կացին, իսկ գլխավորը՝ այնպիսի օգտակար առարկա, ինչպիսին է սրոցը։ Հետո վերցրի մի քանի ուրիշ իրեր, որ գտել էի մեր թնդանոթաձիգի մոտ, այն է՝ երեք հատ երկաթե նիգ, հրացանի գնդակով լի երկու տակառ և շատ վառոդ։ Հետո նավում գտա ամեն տեսակ հագուստների մի ամբողջ հակ, բացի այդ, վերցրի նաև պահեստի առագաստը, գամակը, մի քանի ներքնակ ու բարձ։ Այս ամենը դարսեցի լաստի վրա և ի մեծ գոհունակություն՝ ամբողջությամբ ափ հանեցի։:    Նավ գնալիս վախենում էի, թե իմ բացակայության ժամանակ զանազան գազաններ կհարձակվեն իմ մթերքի վրա։ Բարեբախտաբար այդպիսի բան չէր եղել։ Միայն մի փոքրիկ գազան իմ բացակայության ժամանակ անտառից եկել ու նստել էր իմ սնդուկներից մեկի վրա։ Ինձ տեսնելով՝ նա մի փոքր հեռու փախավ, ապա իսկույն կանգ առավ, կանգնեց հետևի թաթերի վրա և անվրդով հանգստությամբ, առանց որևէ վախի, սկսեց նայել ուղիղ իմ աչքերին, կարծես ուզում էր ծանոթոանալ ինձ հետ։:    Դա կարմրամաշկ, վայրի կատվի նման մի փոքրիկ գազան էր։ Ես հրացանս նշան բռնեցի, բայց նա, չհասկանալով, թե ինչ վտանգ է սպառնում իրեն, նույնիսկ տեղից չշարժվեց։ Այն ժամանակ նրան նետեցի մի կտոր պաքսիմատ, թեև դա իմ կողմից անխելքություն էր, որովհետև պաքսիմատ քիչ ունեի և հարկավոր էր խնայել։ Բայց փոքրիկ գազանն այնքան էր դուր եկել ինձ, որ ես պաքսիմատի այդ կտորը նրան բաժին հանեցի։ Նա մոտ վազեց, պաքսիմատը հոտոտեց, կերավ և մեծ բավականությամբ սկսեց բերանը լիզել։ Երևում էր, որ նա էլի էր ուզում։ Բայց այլևս նրան ոչինչ չտվի։ Նա մի քիչ էլ նստեց ու գնաց։:    Դրանից հետո ես սկսեցի ինձ համար վրան պատրաստել։ Վրանը պատրաստեցի առագաստից և անտառում կտրած ձողերից։ Ամեն ինչ, որ կարող էր արևից ու անձրևից փչանալ, փոխադրեցի վրանը, իսկ շուրջը դասավորեցի դատարկ արկղներն ու սնդուկները, որպեսզի մարդկանց և գազանների անակնկալ հարձակումից պաշտպանված լինեմ։:    Վրանի մուտքը դրսից փակեցի մի մեծ սնդուկով, որ դրի կողքի վրա, իսկ ներսից փակեցի տախտակներով։ Այնուհետև գետնին անկողին փռեցի, գլխատակիս երկու ատրճանակ դրի, կողքիս՝ մի հրացան և պառկեցի։:    Նավի խորտակումից հետո այդ առաջին գիշերն էր, որ անց էի կացնում անկողնու մեջ։ Մինչև առավոտ պինդ քնեցի, որովհետև նախորդ գիշերը շատ քիչ էի քնել, իսկ ամբողջ օրը աշխատել էի առանց հանգստանալու․ նախ իրերը բարձել էի լաստին, հետո էլ լաստից փոխադրել էի ափը։:    Կարծում եմ ոչ ոք իրերի այնպիսի մեծ պահեստ չի ունեցել, ինչպիսին ունեի այժմ։ Բայց էլի ինձ քիչ էր թվում։ Նավը դեռ ողջ էր, և քանի ալիքները նրան հեռու չէին քշել, քանի դեռ նրա վրա մնում էր գեթ մեկ իր, որ ես կարող էի օգտագործել, անհարաժեշտ էի համարում՝ ինչ հնարավոր է այնտեղից փոխադրել ափ։ Դրա համար էլ ամեն օր տեղատվության ժամանակ գնում էի այնտեղ և հետս նորանոր իրեր էի բերում։:    Առանձնապես հաջող եղավ իմ երրորդ ճանապարհորդությունը։ Ես նավի վրա եղած բոլոր պարանները քանդեցի ու հետս բերի։ Այդ անգամ բերի նաև պահեստի առագաստի մի մեծ կտոր, որ մենք օգտագործում էինք առագաստները կարկատելու համար, բերի մի տակառ թրջված վառոդ, որ քիչ էր մնում պիտի թողնեի նավում։ Վերջ ի վերջո ես բոլոր առագաստներն ափ հանեցի, միայն թե ստիպված էի կտոր֊կտոր անել և մաս֊մաս փոխադրել։ Ասենք դա ինձ ցավ չէր պատճառում․ առագաստներն ինձ նավագնացության համար հարկավոր չէին, նրանց արժեքն ինձ համար հենց այն կտորն էր, որից կարված էին։:    Այժմ նավից արդեն փոխադրել էի ամեն բան, ինչ մեկ մարդ կարող էր տեղից վերցնել։ Մնացել էին ծանր իրերը, որոնց փոխադրությանը ձեռնամուխ եղա հետևյալ անգամ։ Սկսեցի ճոպաններից։ Յուրաքանչյուր ճոպանը կտրտում էի այնպիսի մեծությամբ, որ ինձ համար շատ դժվար չլինի տեղից շարժելը, և այնպես կտոր֊կտոր արած փոխադրեցի երեք ճոպան։ Բացի դրանից նավից վերցրի այն բոլոր երկաթե մասերը, որոնք կարող էի պոկել կացնի օգնությամբ։ Այնուհետև կտրտելով մնացած բոլոր գերանները, ես դրանցից մի ավելի մեծ լաստ շինեցի, բոլոր ծանր իրերը բարձեցի վրան ու ճանապարհ ընկա։:    Բայց այս անգամ բախտն ինձ դավաճանեց․ լաստն այնքան շատ էր ծանրաբեռնված, որ թիավարելը շատ էր դժվար։ Երբ ծովախորշը մտնելով ես մոտենում էի ափին, որտեղ դարսված էր իմ գույքը, լաստը շուռ եկավ, և ես իմ անբողջ բեռան հետ միասին ջուրն ընկա։ Խեղդվելը չէի խեղդվի, որովհետև այս բանը տեղի ունեցավ հենց ափի մոտ, բայց իմ ամբողջ բեռը ջրի տակ անցավ․ գլխավորը՝ երկաթը։ Այնինչ դա կարող էր ինձ շատ պետք գալ։ Ճիշտ է, երբ տեղատվությունն սկսվեց, ես ափ հանեցի ճոպանի համարյա բոլոր կտորները և մի քանի կտոր երկաթ, բայց դրա համար ստիպված էի ամեն անգամ սուզվել ջրի տակ , և այդ շատ հոգնեցրեց։:    Այսպես ես շարունակում էի ամեն օր գնալ նավը և ամեն անգամ մի որևէ նոր բան էի բերում։:    Արդեն տասներեք օր էր, որ ես ապրում էի կղզում և այդ ժամանակամիջոցում տասնմեկ անգամ եղել էի նավի վրա, ափ փոխադրելով վճռականապես ամեն բան, ինչ֊որ կարող են բարձրացնել մարդու մեկ զույգ ձեռքերը։ Չեմ տարակուսում, որ եթե խաղաղ եղանակը երկար տևեր, ես մաս֊մաս կփոխադրեի ամբողջ նավը։:    Տասներկուերորդ անգամ նավ բարձրանալու պատրաստություն տեսնելիս նկատեցի, որ քամի է բարձրանում։ Չնայած դրան, սպասեցի մինչև տեղատվություն սկսվեց և նորից նավ գնացի։ Իմ նախորդ այցելությունների ժամանակ այնպես հիմնովին էի տնտղել մեր նավախուցը, որ կարծում էի, թե այնտեղ այլևս ոչինչ չի կարելի գտնել։ Բայց հանկարծ աչքովս ընկավ երկուդռնանի մի պահարան։ Դրանցից մեկի մեջ ես գտա երեք ածելի, մի մեծ մկրատ և մի դյուժին դանակ֊պատառաքաղ։ Մյուս արկղում փող գտա, երվրոպական ու բրազիլական ոսկե և արծաթե դրամներ, ընդամենը երեսունվեց ստերլինգ արժողությամբ։:    ― Անպետք աղբ, ― ասացի ես, ― ինչի՞ս ես հարկավոր հիմա։ Ոսկու մի ամբողջ կույտ ես սիրով կտայի այս գրոշանոց դանակներից յուրաքանչյուրի համար։ Ինչ պիտի անեմ քեզ։ Ավելի լավ է ծովի հատակը գնա։ Եթե գետնին ընկած լիներ, կռանալ վերցնելն էլ չարժեր։:    Բայց հետո, երբ մի քիչ մտածեցի, այդ փողը փաթաթեցի մի կտոր քաթանի մեջ և դրի գրպանս։:    Ամբողջ գիշեր ծովը փոթորկվում էր, և առավոտյան, երբ իմ վրանից դուրս նայեցի, նավի հետքն էլ չէր մնացել։:    Այժմ ես կարող էի ամբողջովին զբաղվել այն հարցով, որ ինձ անհանգստացնում էր առաջին իսկ օրվանից․ ի՞նչ անեմ, որ ինձ վրա չհարձակվեն ոչ գիշատիչ գազաններ, ոչ վայրենի մարդիկ։ Ինչպիսի՞ բնակարան շինեմ ինձ համար։ Քարանձավ փնտրե՞մ, թե՞ վրան խփեմ։:    Վերջ ի վերջո, որոշեցի շինել թե՛ մեկը և թե՛ մյուսը։:    Մինչ այդ ինձ համար արդեն պարզ էր, որ ծովափին իմ ընտրած տեղը բնակարան կառուցելու համար հարմար չէ։ Դա մի ցածրադիր, ճահճոտ տեղ էր, ուղիղ ծովափին։ Այդպիսի տեղ ապրելը շատ վնասակար է։ Բացի դրանից, մոտերքում խմելու ջուր չկար։ Որոշեցի բնակության համար մի ավելի հարմար տեղ գտնել։:    Ամենից առաջ ինձ հարկավոր էր, որ իմ բնակարանը պաշտպանված լինի թեժ արևից և գիշատիչներից, որ լինի այնպիսի տեղ, որտեղ խոնավություն չկա, որ մոտերքում խմելու ջուր լինի։ Բացի դրանից ես անպայման ուզում էի, որ իմ տանից ծովը երևա։:    «Գուցե թե բախտը իմ փրկության համար մի նավ կուղարկի, ― ասում էի ինքս ինձ, ― բայց եթե ծովն աչքիս առաջ չլինի, կարող եմ փրկության առիթը փախցնել»։:    Ինչպես տեսնում եք, ես դեռ հույսս կտրել չէի ուզում։:    Երկար որոնումներից հետո, վերջապես, բնակարան կառուցելու համար հարմար մի տեղ գտա։ Դա մի փոքրիկ տափարակ էր բարձր բլրի լանջին։ Գագաթից մինչև այդ տափարակը բլուրն իջնում էր զառիթափի պատի պես, այնպես, որ վերևի կողմից հարձակման երկյուղ կարող էի չունենալ։ Հենց տափարակի եզրին այդ պատի մեջ կար մի խորություն, կարծես քարանձավի մուտք լիներ, բայց ոչ մի քարանձավ չկար։:    Որոշեցի իմ վրանը խփել հենց այդտեղ, այդ խորության առաջ, կանաչ տափարակի վրա։:    Այդ տեղը գտնվում էր բլրի հյուսիս֊արևմտյան լանջին, այնպես որ համարյա մինչև երեկո ստվերի մեջ էր լինում։ Իսկ իրիկնապահին լուսավորում էր մայր մտնող արևը։:    Նախքան վրան խփելը վերցրի մի սրածայր փայտ և ուղիղ պատի խորության առաջ տասը յարդ տրամագծով մի կիսաշրջան քաշեցի։ Հետո այդ ամբողջ կիսաշրջանով երկու շարք ամուր, բարձր ցցեր տնկեցի, որոնց վերևի ծայրերը ես սրել էի։ Ցցերի երկու շարքերի միջև ես մի փոքրիկ տարածություն էի թողել, որը մինչև վերև լցրի նավից վերցրած ճոպանների կտորներով։ Դրանք ես շարք֊շարք դարսեցի իրար վրա, իսկ ներսի կողմից ցանկապատն ամրացրի նեցուկներով։ Հիանալի ցանկապատ ստացվեց․ ոչ մարդ, ոչ գազան չէր կարող անցնել ոչ նրա միջով, ոչ էլ վրայով։ Այս գործը ինձանից շատ ժամանակ և աշխատանք պահանջեց։ Առանձնապես դժվար էր անտառում ձողեր կտրելը, դրանք կառուցման վայրը փոխադրելը, սրելը, տաշելը և գետնին ցցելը։:    Ցանկապատը դուռ չուներ։ Իմ բնակարանը մտնելու համար սանդուղք էի օգտագործում։ Ամեն անգամ, երբ ուզում էի ներս մտնեմ կամ դուրս գամ, սանդուղքը դեմ էի անում ցանկապատին։
==Վեցերորդ գլուխ==
:::Այծը և ուլիկը
:    Հեշտ բան չէր ամրոց փոխադրել իմ ամբողջ հարստությունը՝ մթերքը, զենքը և մյուս իրերը։ Հազիվ կարողացա գլուխ բերել այդ գործը։ Եվ ապա՝ իսկույն ձեռնամուխ եղա մի նոր աշխատանքի․ հարկավոր էր մի մեծ և ամուր վրան պատրաստել։:    Արևադարձային երկրներում, ինչպես գիտենք, չափազանց հորդ անձրևներ են լինում, որոնք տարվա որոշ ժամանակ տևում են օրեր շարունակ։ Խոնավությունից պաշտպանվելու համար ես պատրաստեցի կրկնակի վրան, այսինքն սկզբում խփեցի մի փոքր վրան, ապա՝ դրա վրա մի ուրիշ ավելի մեծը։ Արտաքին վրանը ծածկեցի նավից բերած բրեզենտով։:    Այժմ արդեն ես քնում էի ոչ թե ուղղակի գետնին դրած անկողնում, այլ մի շատ հարմար ցանցաճոճում, որ պատկանում էր մեր նավապետի օգնականին։:    Ես վրան փոխադրեցի ուտելեղենի ամբողջ պաշարը և այն իրերը, որոնք կարող էին անձրևներից փչանալ։ Երբ այդ ամենը ցանկապատի ներսն էի փոխադրել, պինդ փակեցի այն անցքը, որ ժամանակավորապես դռան տեղ էր ծառայում, և սկսեցի ներս ու դուրս անել շարժական սանդուխքով, որի մասին վերը խոսեցի։ Այդպիսով, ես ապրում էի բոլոր վտանգներից պաշտպանված ամուր բերդում և կարող էի միանգամայն հանգիստ քնել։:    Ցանկապատն ավարտելուց հետո սկսեցի քարանձավ պատրաստել, որի համար խորացնում էի ժայռի մեջ եղած բնական փոսը։ Քարանձավը գտնվում էր ուղիղ իմ վրանի հետևը և ինձ պետք է ծառայեր որպես մառան։ Հանած քարերը վրանի միջով տանում էի իմ փոքրիկ բակը և դարսում ցանկապատի ներսի կողմում։ Այդտեղ էի թափում նաև հողը, այնպես որ իմ բակում գետինը մոտ մեկ ու կես ոտնաչափ բարձրացավ։:    Այս աշխատանքը քիչ ժամանակ չխլեց ինձանից։ Այդ ընթացքում իմ միտքը շատ բաներ էին զբաղեցնում, և տեղի ունեցան մի քանի այնպիսի դեպքեր, որոնց մասին ուզում եմ պատմել։:    Մի անգամ, երբ դեռ նոր էի պատրաստվում վրան խփելու և քարանձավ փորելու, հանկարծ երկինքը սև ամպով ծածկվեց և հորդ անձրև տեղաց։ Հետո կայծակը փայլատակեց և շանթի սոսկալի որոտ լսվեց։:    Այդտեղ, իհարկե, ոչ մի արտասովոր բան չկար, և ինձ վախեցրեց ոչ այնքան կայծակը, որքան մի միտք, որ կայծակից էլ արագ անցավ իմ գլխով․ «վառո՜դը»։:    Սիրտս կծկվեց։ Ես սարսափով մտածում էի․ «Կայծակի մեկ հարվածը կարող է ոչնչացնել իմ ամբողջ վառոդը։ Իսկ առանց վառոդի ես գիշատիչ գազաններից պաշտպանվելու և ինձ համար սնունդ ճարելու հնարավորությունից զուրկ կլինեմ»։ Զարմանալի բանէ․ այն ժամանակ մտքովս չանցավ, որ պայթյունի դեպքում ամենից առաջ հենց ես կարող եմ զոհվել։:    Այս դեպքն ինձ վրա այնպիսի ուժեղ տպավորություն գործեց, որ հենց ամպրոպն անցավ թե չէ՝ ես ժամանակավորապես հետաձգեցի բնակարանիս կառուցման ու ամրացման բոլոր աշխատանքները և ձեռնամուխ եղա ատաղձագործական արհեստին ու կարին․ սկսեցի վառոդի համար պարկեր կարել և արկղեր շինել։ Հարկավոր էր վառոդը բաժանել մի քանի մասի և ամեն մի մասն առանձին պահել, որպեսզի բոլորը միանգամից չբռնկի։:    Այս աշխատանքով ես համարյա երկու շաբաթ զբաղվեցի։ Ընդամենը մոտ երկու հարյուր քառասուն ֆունտ վառոդ ունեի։ Այդ ամբողջ վառոդը լցրի պարկերի մեջ, բաժանելով մոտ հարյուր մասի։:    Պարկերն ու արկղերը թաքցրի ժայռի ծերպերում, այնպիսի տեղեր, ուր խոնավություն թափանցել չէր կարող, և յուրաքանչյուր տեղը խնամքով նշան արի։ Թրջված վառոդով լի տակառից չէի վախենում, այդ վառոդն առանց այդ էլ վատն էր, ուստի ինչպես որ կար, այնպես էլ դրի քարանձավում, կամ իմ «խոհանոցում», ինչպես մտքումս անվանում էի այդ տեղը։:    Այս ամբողջ ժամանակամիջոցում ես օրական մեկ անգամ, իսկ երբեմն էլ ավելի հաճախ, հրացանս առած տանից դուրս էի գալիս զբոսանքի, ինչպես նաև տեղի բնությանը ծանոթանալու և, եթե հաջողվեր, որևէ որս խփելու։:    Առաջին իսկ օրը դուրս գալով այդպիսի զբոսանքի՝ ես հայտնաբերեցի, որ կղզու վրա այծեր են ապրում։ Այդ ինձ շատ ուրախացրեց, բայց շուտով պարզվեց, որ այդ այծերն արտասովոր չափով զգայուն են ու ժիր, այնպես որ գաղտագողի նրանց մոտենալու ոչ մի հնարավորություն չկար։ Ասենք, այդ չմտահոգեց ինձ․ ես չէի կասկածում, որ վաղ թե ուշ կսովորեմ նրանց որսալու ձևը։:    Շուտով ես նկատեցի մի հետաքրքիր երևույթ․ երբ այծերը լինում էին լեռան գագաթին, իսկ ես երևում էի հովտում, ամբողջ հոտը իսկույն հեռու էր փախչում ինձանից։ Բայց եթե պատահում էր, որ այծերը հովտումն էին լինում, իսկ ես՝ լեռան վրա, այդ դեպքում նրանք ինձ չէին նկատում։ Դրանից եզրակացրի, որ նրանց աչքերը յուրահատուկ կառուցվածք ունեն․ չեն տեսնում այն, ինչ վերևումն է գտնվում։ Դրանից հետո սկսեցի որսալ այսպես․ բարձրանում էի որևէ թմբի վրա և այծերին կրակում վերևից։:    Առաջին իսկ կրակոցով սպանեցի մի ջահել այծ, որի մոտ մի ծծկեր ուլիկ կար։ Ես սրտանց խղճացի ուլիկին։ Երբ մայրն ընկավ, ուլիկը շարունակեց անշարժ կանգնել նրա մոտ և հանգիստ նայում էր ինձ։ Դեռ ավելին․ երբ մոտեցա սպանված այծին, շալակեցի ու սկսեցի տուն տանել, ուլիկը վազեց իմ հետևից։ Այսպես մենք հասանք իմ տունը։ Ցանկապատի մոտ ես այծը դրի գետնին, վերցրի ուլիկին և ցանկապատի վրայով իջեցրի բակը։ Ես կարծում էի, թե ինձ կհաջողվի նրան մեծացնել ու ընտելացնել, բայց նա դեռևս ուտել չէր կարողանում, և ես ստիպված եղա մորթել։ Այդ երկու կենդանիների միսը երկար ժամանակ բավականացավ ինձ։ Ընդհանրապես ես քիչ էի ուտում, աշխատում էի հնարավորին չափ խնայել իմ պաշարը, մանավանդ հացը։:    Իմ նոր բնակարանում վերջնականպես տեղավորվելուց հետո հարկ եղավ մտածել, թե ինչպես անեմ, որ շուտով մի վառարան, կամ ընդհանրապես մի որևէ օջախ պատրաստեմ։ Անհրաժեշտ էր նաև փայտի պաշար պատրաստել։:    Թե ինչպես գլուխ բերի այդ խնդիրը, ինչպես ընդարձակեցի իմ քարանձավը, ինչպես աստիճանաբար ինձ շրջապատեցի կյանքի որոշ հարմարություններով, այդ ամենի մասին ես կպատմեմ հետագա էջերում։
==Յոթերորդ գլուխ==
:::Ռոբինզոնը կարգավորում է իր բնակարանը
:    Կղզում տեղավորվելուց հետո շատ չանցած՝ հանկարծ մտքովս անցավ, որ կարող եմ կորցնել ժամանակի հաշիվը և նույնիսկ կդադարեմ կիրակին տարբերել լի օրերից, եթե ինձ համար օրացույց չսարքեմ։:    Օրացույցը սարքեցի այսպես․ կացնով տաշեցի մի մեծ գերան և ցցեցի ծովափին, ճիշտ այնտեղ, ուր ինձ ափն էր գցել փոթորիկը, այդ գերանին ամրացրի մի տախտակ, որի վրա խոշոր տառերով գրեցի այսպիսի խոսքեր․:    «Այստեղ առաջին անգամ ես:    այս կղզին իջա 1659 թվականի:    սեպտեմբերի 30֊ին»։:    Դրանից հետո ամեն օր ես իմ այդ սյան վրա դանակով մի կարճ գիծ էի քաշում։ Վեղ գծից հետո քաշում էի ավելի երկար գիծ, որ ցույց էր տալիս կիրակին։ Իսկ յուրաքանչյուր ամսի առաջին օրը ցույց տվող գիծը ավելի երկար էի քաշում։ Այդ ձևով իմ օրացույցն էի սարքում, նշելով օրերը, շաբաթները, ամիսները և տարիները։:    Երբ թվում էի այն իրերը, որոնք, ինչպես արդեն ասել եմ, նավից փոխադրեցի տասնմեկ անգամից, ես չհիշատակեցի բազմաթիվ մանր բաներ, որոնք թեև առանձնապես արժեքավոր չէին, բայց և այնպես ինձ մեծ ծառայություն էին մատուցում։ Այսպես օրինակ, նավապետի ու նրա օգնականի խցիկներում ես գտա թանաք, գրիչ ու թուղթ, երեք թե չորս կողմնացույց, աստղաբաշխական որոշ սարքեր, դիտափողեր, աշխարհագրական քարտեզներ և նավի մատյանը։ Այս ամենը համենայնդեպս ես դարսեցի մի սնդուկի մեջ, չիմանալով նույնիսկ, թե այդ իրերից որևէ մեկը պետք կգա՞ ինձ։ Ապա իմ ձեռքն ընկան պորտուգալերեն լեզվով մի քանի գիրք։ Ես դրանք էլ վերցրի։ Նավի վրա մենք ունեինք երկու կատու և մի շուն։ Կատուներին ես ափ փոխադրեցի լաստով, իսկ շունը դեռ իմ առաջին այցելության ժամանակ ինքը նետվեց ջուրը և լողալով եկավ իմ հետևից։ Երկար տարիներ նա իմ հուսալի օգնականն էր, ինձ ծառայում էր մեծ հավատարմությամբ։ Նա ինձ համար համարյա փոխարինում էր մարդու ընկերությանը, միայն թե խոսել չէր իմանում։ Օ՜, որքան թանկ կվճարեի ես, միայն թե նա կարողանար խոսել։:    Թանաքը, գրիչներն ու թուղթը ես ամեն կերպ աշխատում էի խնայել։ Քանի դեռ թանաք ունեի, մանրամասն գրի էի առնում ամեն բան, ինչ որ պատահում էր ինձ հետ։ Բայց երբ վերջացավ, ես դադարեցրի իմ գրանցումները, որովհետև թանաք շինել չէի կարող և չէի իմանում, թե ինչով կարելի է փոխարինել այն։:    Ընդհանրապես, թեև ես ամենաբազմապիսի իրերի այդպիսի մեծ պահեստ ունեի, այնուամենայնիվ, բացի թանաքից, ինձ ուրիշ շատ ու շատ բաներ էին պակասում․ ես չունեի ոչ թի, ոչ բահ, ոչ քլունգ, հողային աշխատանքներ կատարելու ոչ մի գործիք։ Չկար ոչ ասեղ, ոչ թել։ Իմ սպիտակեղենը բոլորովին մաշվել էր, բայց շուտով ես սկսեցի յոլա գնալ առանց սպիտակեղենի, առանձին նեղություն չքաշելով դրա համար։:    Քանի որ անհրաժեշտ գործիքներ չունեի, իմ ամեն մի աշխատանքը շատ դանդաղ էր ընթանում և մեծ դժվարությամբ էր գլուխ գալիս։ Այն ցցապատնեշը, որով ես շրջապատեցի իմ բնակարանը, պատրաստեցի համարյա մեկ ամբողջ տարվա ընթացքում։ Անտառում հաստ ձողեր կտրել, նրանցից ցցեր տաշել, այդ ցցերը քաշ տալ իմ վրանի մոտ, այս ամենի համար շատ ժամանակ էր պահանջվում։ Ցցերը շատ ծանր էին, այնպես որ կարող էի ամեն անգամ բարձրացնել միայն մեկը, և երբեմն երկու օր էր տևում հենց միայն ցիցը տաշելը և տուն բերելը, իսկ երրորդ օրը ես այն տնկում էի գետնի մեջ։:    Ցցերը գետնի մեջ տնկելիս սկզբում ծանր մահակ էի օգտագործում, բայց հետո հիշեցի, որ նավից բերած երկաթե նիգեր ունեմ։ Սկսեցի աշխատել նիգերով, թեև չեմ կարսղ ասել, թե դա շատ հեշտացրեց իմ աշխատանքը։ Ընդհանրապես ցցերը գետնի մեջ տնկելն ինձ համար ամենահոգնեցուցիչ ու անհաճո աշխատանքներից մեկն էր։ Բայց մի՞թե դա կարող էր ինձ վրդովել․ Չէ՞ որ ես չգիտեի, թե ինչի՛ վրա անցկացնեմ իմ ժամանակը և ուրիշ գործ էլ չունեի, բացի կղզում թափառելուց և ուտելիք որոնելուց․ այդ գործով կանոնավոր կերպով զբաղվում էի ամեն օր։:    Երբեմն հուսահատության մեջ էի ընկնում և ծանր թախիծ էի ապրում։ Այդ տանջող զգացմունքները հաղթահարելու համար վերցրի գրիչը և փորձեցի ինքս ինձ ապացուցել, որ իմ ողբալի դրության մեջ, այնուամենայնիվ, շատ լավ բան կա։:    Ես թղթի էջը բաժանեցի երկու մասի, ձախ կողմը գրեցի «վատը», իսկ աջ կողմը՝ «լավը», և ահա թե ինչ ստացվեց։
<table border="0" cellpadding="2" cellspacing="2" width="100%">
</table>
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս խոհերը ինձ մեծ օգնություն ցույց տվին։ Ես տեսա, որ հուսահատվելու և վհատվելու հարկ չկա, որովհետև ամենածանր վշտերի մեջ էլ կարելի է և պետք է մխիթարություն գտնել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես արդեն նկարագրել եմ իմ բնակարանը։ Դա մի վրան էր՝ խփված լեռան լանջին և շրջապատված երկտակ ամուր ցցապատնեշով։ Բայց հիմա իմ ցանկապատը կարելի էր անվանել պարիսպ, որովհետև դրսի կողմից նրա տակ ես մի երկու ոտնաչափ հաստությամբ հողաթումբ էլ էի շինել։ Իսկ էլի մի որոշ ժամանակ անցնելուց հետո (որքան հիշում եմ՝ մեկ ու կես տարի) ես իմ հողաթմբի վրա ձողեր դրի, որոնք հենվում էին լեռան թեքությանը, իսկ վերևում ճյուղերից և երկար տերևներից ծածկ պատրաստեցի։ Այսպիսով իմ փոքրիկ բակն արդեն տանիքի տակ էր և ես կարող էի չվախենալ անձրևներից, որոնք, ինչպես արդեն ասել եմ, տարվա որոշ ժամանակին անխնա հեղեղում էին իմ կղզին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ընթեցողն արդեն գիտի, որ իմ ամբողջ գույքը ես փոխադրեցի իմ ամրոցը, սկզբում միայն ցանկապատի ներսը, իսկ հետո՝ քարանձավ, որ փորել էի վրանի հետևը, ժայռի մեջ։ Բայց պետք է խոստովանեմ, որ սկզբնական շրջանում իմ իրերն իրար վրա էին թափված ինչպես պատահեր, և լցրել էին ամբողջ բակը։ Ես շարունակ դիպչում էի դրանց ու սայթաքում և ուղղակի շարժվելու տեղ չունեի։ Ամեն ինչ կանոնավոր դարսելու համար հարկ եղավ քարանձավն ընդարձակել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ ցանկապատի մուտքը փակեցի և, հետևապես կարող էի ինձ ապահով համարել գիշատիչ գազանների հարձակումից, սկսեցի ընդարձակել և երկարացնել իմ նկուղը։ Բարեբախտաբար լեռը փխրուն ավազաքարից էր։ Գետինը դեպի աջ փորելուց հետո, որքան հարկավոր էր իմ հաշվով, ես քանդելով աջ գնացի և ցանկապատի այն կողմը անցքը դուրս բերի լույս աշխարհ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ միջանցիկ ստորերկրյա անցքը, իմ բնակարանի հասարակ մուտքը, ոչ միայն ինձ հնարավորություն էր տալիս ազատորեն դուրս գալու բակից և տուն վերադառնալու, այլև զգալի չափով մեծացրեց իմ մառանի տարածությունը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս աշխատանքն ավարտելուղ հետո, ես ձեռնամուխ եղա ինձ համար կահույք պատրաստելուն։ Ամենից ավելին ինձ հարկավոր էին սեղան և աթոռ․ առանց սեղանի ու աթոռի ես չէի կարողանում լիովին վայելել նույնիսկ այն աղքատիկ հաճույքները, որոնք մատչելի էին ինձ իմ միայնության մեջ, չէի կարողանում ոչ մարդավարի ուտել, ոչ գրել և ոչ կարդալ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ ահա ես հյուսն դարձա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մինչ այդ կյանքումս ոչ մի անգամ ես ատաղձագործական գործիքներ ձեռքս չէի առել, բայց և այնպես, բնական խելամտությանս և աշխատանքի մեջ համառությանս շնորհիվ ես քիչ֊քիչ այնպիսի փորձ ձեռք բերեցի, որ եթե անհրաժեշտ գործիքներ ունենայի, ամեն տեսակ կահ֊կարասի կարող էի պատրաստել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց նույնիսկ առանց գործիքների, կամ համարյա առանց գործիքների, միմիայն կացնով ու ռանդայով ես բազմաթիվ իրեր պատրաստեցի, թեև, հավանորեն, ոչ ոք դեռ այդպիսի իրեր չի պատրաստել այնպիսի նախնադարյան եղանակով և այնքան շատ աշխատանք չի թափել դրանց վրա։ Հենց միայն մի տախտակ շինելու համար ես պետք է կտրեի մի ծառ, նրա բունը մաքրեի ճյուղերից, և երկու կողմերից այնքան տաշեի, որ նա տախտականման մի բան դառնար։ Դա շատ անհարմար ու անձեռնտու եղանակ էր, որովհետև ամբողջ ծառից դուրս էր գալիս միայն մեկ տախտակ։ Բայց ի՞նչ կարող ես անել․ ստիպված էի համբերել։ Բացի այդ իմ ժամանակն ու աշխատանքը շատ էժան էին, ուրեմն միևնույն չէ՞ր թե որտեղ և ինչի վրա կգործադրեի դրանք։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այսպես ուրեմն, ես ամենից առաջ ինձ համար սեղան և աթոռ պատրաստեցի։ Դրա համար ես օգտագործեցի նավից վերցրած կարճ տախտակները։ Հետո իմ նախնադարյան եղանակով երկար տախտակներ տաշեցի և իմ մառանում մեկը մյուսի վրա մի քանի դարակ պատրաստեցի, յուրաքանչյուրը մեկ ու կես ոտնաչափ լայնությամբ։ Դրանց վրա ես դարսեցի գործիքներս, մեխը, երկաթի կտորները և այլ մանր֊մունր բաներ, մի խոսքով ամեն ինչ իր տեղը դրի, որպեսզի պետք եղած դեպքում յուրաքանչյուր առարկան հեշտությամբ գտնեմ։ Բացի դրանից իմ մառանի պատին բզեր խփեցի և նրանցից կախեցի հրացաններս, ատրճանակներս և այլ իրեր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դրանից հետո ով իմ քարանձավը տեսներ, երևի կկարծեր, թե դա ամեն տեսակ տնտեսական պիտույքների մի խոշոր պահեստ է։ Ինձ համար էլ մեծ բավականություն էր նայել այդ պահեստին, այնքան շատ ամեն տեսակի բարիք կար այնտեղ և այնքան կարգին էին դարսված ու կախված բոլոր իրերը, որ յուրաքանչյուր մանրունք անմիջապես կարող էի գտնել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ահա այդ ժամանակից էլ ես սկսեցի օրագիր կազմել, գրի առնելով այն ամենը, ինչ անում էի օրվա ընթացքում։ Սկզբի շրջանում գրանցումներ անելու ժամանակ չունեի, աշխատանքս խիստ շատ էր, բացի դրանից այն ժամանակ ինձ այնպիսի մռայլ մտքեր էին պաշարում, որ ես վախենում էի, թե դրանք կարող են անդրադառնալ իմ օրագրի վրա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց այժմ, երբ վերջապես, ինձ հաջողվեց հաղթահարել իմ թախիծը, երբ դադարեցի ինքս ինձ օրոր ասել անպտուղ երազանքներով ու հույսերով և իմ բնակարանի կարգավորմամբ զբաղվեցի, կարգի բերի ամբողջ տնտեսությունս, ինձ համար սեղան ու աթոռ պատրաստեցի և ընդհանրապես հնարավորին չափ կոկիկ հարմարություններ ստեղծեցի, այժմ արդեն ես ձեռնամուխ եղա իմ օրագրին։ Այդ օրագիրը բերում եմ այստեղ լրիվ, թեև այնտեղ նկարագրած դեպքերի մեծ մասն արդեն ընթերցողին ծանոթ է նախորդ գլուխներից։ Կրկնում եմ, իմ օրագիրը կանոնավոր էի վարում, քանի դեռ թանաք ունեի։ Իսկ երբ թանաքը վերջացավ, ակամայից ստիպված եղա օրագիրս դադարեցնել։
==Ութերորդ գլուխ==
:::Ռոբինզոնի օրագիրը։ Երկրաշարժ
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;1659 թ․ սեպտեմբերի 30։ Մեր նավը բաց ծովում սոսկալի փոթորկի հանդիպելով՝ խորտակվեց։ Ամբողջ անձնակազմը, բացի ինձանից խեղդվեց։ Իսկ ես, դժբախտ Ռոբինզոն Կրուզոս, կիսամեռ վիճակում հայտնվեցի այս անիծյալ կղզում, որը անվանեցի Հուսահատության կղզի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ գիշերը վրա հասավ, բարձրացա ծառը, որովհետև գիշատիչ գազաններից վախենում էի։ Չնայած անձրև էր գալիս, ամբողջ գիշերը քնեցի խոր քնով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;1 հոկտեմբերի։ Առավոտյան արթնանալով տեսա, որ մեր նավը ծանծաղուտից պոկվել է, և մակընթացությունը նրան քշել է ափին ավելի մոտիկ։ Այդ բանն ինձ հույս տվեց, որ երբ քամին մեղմանա, ինձ կհաջողվի գնալ նավը և ուտելիքի և այլ անհրաժեշտ իրերի պաշար վերցնել։ Հենց որ տեղատվությունն սկսվեց, գնացի նավը։ Սկզբում քայլում էի ծովի բացված հատակի վրայով, իսկ հետո սկսեցի լող տալ։ Այդ ամբողջ օրը անձրևը չդադարեց, բայց քամին բոլորովին կտրվել էր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;1―24 հոկտեմբերի։ Ես զբաղված էի նավի իրերը ափ տեղափոխելով։ Նավն էի գնում տեղատվությունն սկսելուն պես և վերադառնում էի, երբ սկսվում էր մակընթացությունը։ Իրերը փոխադրում էի լաստով։ Այդ ամբողջ ժամանակամիջոցում անձրևներ էին գալիս։ Երբեմն եղանակը պարզում էր, բայց կարճ ժամանակով․ երևի այս լայնության վրա սա անձրևների ժամանակաշրջանն է։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;25 հոկտեմբերի։ Ամբողջ գիշերը և ցերեկը անձրև էր գալիս և ուժեղ քամի էր փչում։ Գիշերվա ընթացքում նավը փշուր֊փշուր էր եղել։ Այնտեղ, ուր նա կանգնած էր, ինչ որ ողորմելի բեկորներ են ցցված, այն էլ երևում են միայն տեղատվության ժամանակ։ Այդ ամբողջ օրը ես աշխատում էի իմ իրերի մոտ, ծածկում ու փաթաթում էի, որպեսզի անձրևից չփչանան։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;26 հոկտեմբերի։ Կարծում եմ բնակարան կառուցելու համար հարմար տեղ եմ գտել։ Հարկավոր է այս տեղը շրջապատել ցցապատնեշով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;27―30 հոկտեմբերի։ Աշխատում էի ուժեղ թափով, ամբողջ ունեցվածքս փոխադրում էի նոր բնակարանս, թեև շարունակ անձրև էր գալիս։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;31 հոկտեմբերի։ Առավոտյան հրացանս վերցրած շրջում էի կղզում, հուսալով մի որևէ որս խփել և միաժամանակ դիտել շրջակայքը։ Սպանեցի մի այծ։ Նրա ուլը վազեց իմ հետևից մինչև տուն, բայց շուտով ստիպված եղա նրան մորթել, որովհետև այնքան փոքր էր, որ դեռ ուտել չէր կարողանում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;1 նոյեմբերի։ Նոր տեղում, ուղիղ ժայռի կողքին մի մեծ վրան խփեցի և ցցերից կախեցի իմ ցանցաճոճը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;4 նոյեմբերի։ Իմ ժամանակը դասավորել եմ, որոշակի ժամեր նշանակելով որսի համար։ Առավոտը, եթե անձրև չի լինում, երկու֊երեք ժամ հրացանը ձեռքիս թափառում եմ կղզում, այնուհետև մինչև ժամը տասնմեկն աշխատում եմ, տասնմեկին նախաճաշ եմ անում, տասներկուսից մինչև երկուսը հանգստանում եմ (որովհետև դա օրվա ամենաշոգ ժամանակն է), ժամը երկուսից նորից անցնում եմ աշխատանքի։ Վերջին երկու օրը աշխատանքի ժամերին ես մի սեղան պատրաստեցի։ Այն ժամանակ ես դեռ վատ հյուսն էի։ Բայց կարիքն ի՜նչ ասես, որ չի սովորեցնում։ Ես ամեն բանի վարպետ եմ դառնում։ Անտարակույս նույնպիսի վարպետության կհասներ ամեն ոք, ով իմ դրության մեջ ընկներ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;13 նոյեմբերի։ Անձրև էր գալիս։ Օդն ու ցամաքը նկատելիորեն թարմացել էին և շնչելը հեշտացել էր, բայց շարունակ ամպրոպը վորոտում էր ու կայծակը փայլատակում, այնպես որ վախեցա, թե իմ վառոդը կարող է բռնկել։ Երբ որոտն անցավ, որոշեցի իմ վառոդի պաշարը բաժանել ամենամանր մասերի և պահել տարբեր տեղերում, որպեսզի բոլորը միասին չբռնկի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;14, 15 և 16 նոյեմբերի։ Այս բոլոր օրերին արկղներ էի շինում վառոդի համար, յուրաքանչյուր արկղի մեջ պիտի տեղավորվի մեկ երկու ֆունտ վառոդ։ Այսօր ամբողջ վառոդը լցրի արկղները և թաքցրի ժայռի ծերպերում, որքան կարելի իրաից հեռու։ Երեկ սպանեցի մի խոշոր թռչուն։ Թե ի՛նչ թռչուն է՝ չգիտեմ։ Միսը համեղ էր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;17 նոյեմբերի։ Այսօր ուզում էի մի քարանձավ փորել իմ վրանի հետևի ավազաքարե ժայռում, որպեսզի ավելի հարմար դասավորեմ իմ ունցվածքը։ Բայց այդ աշխատանքի համար ինձ անհրաժեշտ են երեք բան․ քլունգ, բահ և ձեռնասայլակ կամ մի զամբյուղ՝ փորված հողը դուրս տանելու համար, այնինչ ես դրանցից ոչ մեկը չունեմ։ Ստիպված եղա աշխատանքս դադարեցնել։ Երկար ժամանակ մտածում էի, թե ինչո՛վ փոխարինեմ այդ գործիքները, կամ ինչպես պատրաստեմ դրանցից։ Քլունգի փոխարեն փորձեցի երկար լինգը գործածել․ դա հարմար է, միայն թե շատ է ծանր։ Մնում են բահն ու սալյակը։ Առանց բահի ամենևին չի կարելի յոլա գնալ, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հնար գտնել, թե ինչպես բահ պատրաստեմ, կամ ինչո՛վ փոխարինեմ այն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;18 նոյեմբերի։ Անտառում գտա այն ծառը (կամ նույն ցեղի), որին Բրազիլիայում «երկաթե ծառ» են անվանում, որովհետև փայտը արտասովոր պինդ է։ Մեծ դժվարությամբ մի ծառ կտրեցի։ Կացինս բոլորովին բթացավ։ Ծառի բնից մի մեծ կոճղ կտրելով՝ հազիվ կարողացա քաշ տալ տուն, որովհետև շատ ծանր էր։ Որոշեցի նրամից թի շինել։ Փայտն այնքան պինդ էր, որ այդ գործը ինձանից մեծ աշխատանք ու շատ ժամանակ խլեց։ Բայց և այնպես թին պատրաստեցի։ Կոթը մեզ մոտ՝ Անգլիայում պատրաստածներից վատը չէր, բայց ինքը թիակն այնքան էլ լավը չէր։ Հարկավոր էր այն երկաթով պատել, սակայն երկաթաթերթ չունեի, դրա համար էլ այդ թին ինձ երկար չծառայեց։ Ասենք՝ սկզբնական շրջանում ես լավ օգտագործեցի հողային աշխատանքներում, թեև կարծում եմ, աշխարհում ոչ մի թի այնպիսի հնարամիտ միջոցներով չի շինվել և ոչ մեկի վրա այդքան շատ աշխատանք չի գործադրվել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Տաշտակ շինելն ավելի հեշտ էր, քան թին։ Բայց բոլորը միասին՝ տաշտակը, թին և սալյակը շինելու ապարդյուն փորձերը ինձանից առնվազն չորս օր ժամանակ խլեցին, բացառությամբ առավոտյան այն ժամերի, երբ ես հրացանը վերցրած որսի էի գնում։ Ընդհանրապես քիչ էր պատահում, որ ես որսի չգնամ, և համարյա չեղավ մի դեպք, որ մի որևէ որս չբերեմ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;23 նոյեմբերի։ Թի և տաշտակ շինելու գործը վերջացրի։ Հենց որ այդ իրերը պատրաստ էին, նորից սկսեցի քարանձավս փորել։ Փորում էի ամբողջ օրը, որքան ուժերս ներում էին։ Ինձ հարկավոր էր շատ ընդարձակ տարածություն, որը միաժամանակ կարողանար ծառայեր և՛ որպես նկուղ, իրերի պահեստ, մառան, խոհանոց, և որպես սեղանատուն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;10 դեկտեմբերի։ Այդպես աշխատեցի ուղիղ տասնութ օր և իմ աշխատանքն ավարտված էի համարում բայց հանկարծ այսօր մի ծայրում հողը փլվեց։ Երևի քարանձավը չափից ավելի լայն էի շինել։ Փլվածքն այնքան մեծ էր, որ ես վախեցա․ եթե այդ ժամանակ քարանձավում լինեի, երևի այլևս գերեզմանափորի կարիք չէի ունենա։ Այս ցավալի դեպքը ինձ մեծ գլխացավանք պատճառեց․ հարկավոր էր փշրված ամբողջ հողը դուրս հանել քարանձավից, իսկ գլխավորը՝ հարկավոր էր այժմ կամար պատրաստել, հակառակ դեպքում երբեք չէր կարելի վստահ լինել, թե նորից չի փլի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;11 դեկտեմբերի։ Այսօրվանից ձեռնամուխ եղա այդ աշխատանքին։ Առայժմ տնկել եմ երկու սյուն, յուրաքանչյուրի վրա՝ երկու տախտակ խաչաձև դրված։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;17 դեկտեմբերի։ Վերջնականապես ամրացրի առաջին երկու սյուները և տնկեցի էլի մի քանի հատ, դարձյալ վերևից տախտակներ դնելով, ինչպես առաջին երկուսը։ Այժմ արդեն ոչ մի փլվածք սարսափելի չէ։ Սյուները ես շարքով տնկել եմ այնպես, որ նրանք միաժամանակ իմ նկուղում կծառայեն որպես միջնապատ։ Այս գործով զբաղվեցի ամբողջ շաբաթը։ Այդ օրվանից մինչև դեկտեմբերի 20֊ը նկուղում դարակներ էի շինում, միջնապատին մեխեր էի խփում և կախում էի այն բոլոր իրերը, որոնք կարելի էր կախել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;20 դեկտեմբերի։ Իմ ամբողջ ունեցած֊չունեցածը փոխադրեցի քարանձավ և դասավորեցի իրենց տեղերը։ Այժմ իմ տնտեսությունը լիովին կարգին վիճակում է։ Էլի մի աթոռ շինեցի և մի քանի փոքրիկ դարակ խփեցի մթերքի համար․ բուֆետի նման մի բան դուրս եկավ։ Տախտակներ արդեն շատ քիչ են մնացել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;24 դեկտեմբերի։ Ամբողջ գիշերը և ցերեկը հորդ անձրև էր տեղում։ Տանից դուրս չեկա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;26 դեկտեմբերի։ Անձրևը դադարեց։ Պարզ եղանակ սկսվեց։ Հիմա բավական զով է։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;27 դեկտեմբերի։ Երկու ուլ խփեցի։ Մեկն սպանվեց, մյուսը վիրավորվեց ոտքից, այնպես որ փախչել չէր կարող։ Բռնեցի նրան և պարանով կապած տուն բերի։ Տանը նրա ոտքը զննեցի․ ոսկորը կոտրվել էր, փաթաթեցի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ծանոթություն։ Ես այդ ուլին խնամեցի, կոտրված ոտքն առողջացավ, և նա սկսեց հիանալի վազվզել։ Բայց ինձանից չէր հեռանում․ ես այնքան երկար էի խնամել նրան, որ վարժվել էր ինձ և հեռանալ չէր ուզում։ Նա արածում էր իմ վրանից ոչ հեռու մարգագետնում։ Նայելով նրա վրա՝ մտածեցի, թե լավ կլինի ունենամ իմ ընտանի կենդանիները, որպեսզի սննդի պաշար ապահովեմ այն ժամանակի համար, երբ կսպառվեն իմ վառոդն ու գնդակները։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;28, 29, 30 և31 դեկտեմբերի։ Ուժեղ շոգ է և լիակատար անհողմություն։ Միայն երեկոները տանից դուրս էի գալիս որսի։ Իմ ամբողջ տնտեսությունը վերջնականապես կարգի բերի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;1 հունվարի 1660 թ․։ Շոգը չի մեղմանում։ Չնայած դրան, այսօր ես երկու անգամ որսի գնացի, վաղ առավոտյան և երեկոյան։ Կեսօրին հանգստանում էի։ Երեկոյան հովիտն անցնելով գնացի կղզու խորքը և շատ այծեր տեսա, բայց նրանք այնպես վախկոտ են, որ մոտենալ չի լինում։ Ուզում եմ շան օգնությամբ նրանց որսալու փորձ անել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;2 հունվարի։ Այսօր շունը հետս վերցրի և նրան բաց թողեցի այծերի վրա, բայց փորձս չհաջողվեց․ ամբողջ հոտը շուռ եկավ դեպի շունը։ Շունս երևի լավ հասկացավ, թե ինչ վտանգ է սպառնում իրեն, որովհետև հեռու փախավ և ոչ մի կերպ չէր ուզում մոտենալ այծերին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;3 հունվարի։ Որոշեցի ցանկապատ շինել և նրա շուրջը հողապատնեշ կանգնեցնել, որովհետև դեռ վախենում եմ թշնամիների անակնկալ հարձակումներից։ Կփորձեմ այդ պատնեշը հնարավորին չափ հաստ ու ամուր շինել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իմ ցանկապատն արեն նկարագրել եմ նախորդ էջերում, դրա համար էլ բաց եմ թողնում այն ամենը, ինչ ասել եմ նրա մասին օրագրում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դրա հետ միասին շարունակում էի իմ գործի հետ ամեն օր շրջել կղզում՝ որս անելով, իհարկե, եթե եղանակը խիստ վատ չէր լինում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ թափառումների ժամանակ շատ օգտակար հայտնագործություններ արեցի։ Օրինակ, ինձ հանդիպեցին մի առանձին ցեղի աղավնիներ, որոնք իրենց բները հյուսում են ոչ թե ծառերի վրա, ինչպես մեր վայրի աղավնիները, այլ՝ ժայռերի ծերպերում, այնպես որ մարդու համար ավելի հեշտ է նրանց հասնելը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի անգամ բնից ձագուկներ հանեցի ու բերի տուն, որպեսզի կերակրեմ ու ընտելացնեմ, ընտանի դարձնեմ։ Շատ չարչարվեցի նրանց հետ, բայց հենց որ մեծացան ու թևերն ամրացան, իրար հետևից թռան ու գնացին։ Ասենք՝ երևի այդ նրանից էր, որ նրանց համար հարմար կեր չունեի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ դեպքից հետո հաճախ էի բներից ձագուկներ հանում, որովհետև նրանք շատ համեղ էին և նրանցից կարելի էր հիանալի ճաշ պատրաստել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ ժամանակ արդեն ես մեծ հաջողություն էի ձեռք բերել ատաղձագործական արվեստի մեջ և վարժ հյուսնից վատ չէի գործածում կացինն ու ռանդան։ Բայց և այնպես կային իրեր, որ ես այդպես էլ չկարողացա պատրաստել։ Օրինակ՝ տակառը։ Ես, ինչպես ասել եմ, նավից բերած երկու֊երեք տակառ ունեի, որոնք կարող էին ինձ օրինակ ծառայել։ Բայց որքան էլ չարչարվեցի, ոչինչ չստացվեց, թեև այդ փորձերի վրա մի քանի շաբաթ ծախսեցի։ Ես չկարողացա ոչ հատակը դնել, ոչ տախտակները միացնել այնքան ամուր, որ ջուր պահեն։ Այդպես էլ ես հրաժարվեցի տակառ շինելու մտքից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Շատ դժվար էր յոլա գնալ առանց մոմերի։ Պատահում էր, հենց որ մութն ընկնում էր (իսկ այդտեղ մութն ընկնում էր մոտավորապես ժամը յոթին), ստիպվածէի լինում անկողին մտնել։ Հաճախ էի հիշում մեղրամոմի այն կտորը, որից ես ու Քսուրին մոմեր էինք շինում Աֆրիկայի ափերին մեր թափառումների ժամանակ։ Բայց այստեղ մեղրամոմ չունեի, և միակ բանը, որ կարող էի մտածել, որսի ժամանակ իմ սպանած այծերի ճարպն օգտագործելն էր։ Եվ իրոք, այծի ճարպից ճրագ շինեցի ինձ համար։ Ճրագաթասը պատրաստեցի կավից և լավ թրծեցի արևի տակ, իսկ պատրույգի համար թելեր վերցրի մի հին պարանից։ Ճրագը վառվում էր շատ վատ, շատ ավելի վատ, քան մոմը։ Բացի այդ, հաճախ քթթում էր ու հանգչում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի անգամ, երբ զբաղված էի իմ տնտեսությունը կարգավորելու այս գործերով, ինչ֊որ բան որոնելիս իմ նկուղում ձեռքս ընկավ մի պարկ, որի մեջ գարի կար։ Այդ այն գարին էր, որ մենք վերցրել էինք նավ՝ սագերի ու հավերի համար։ Պարկում մնացած ամբողջ հատիկը մկները կրծմրծել էին․ համենայն դեպս, երբ նայեցի, ինձ թվաց, որ այնտեղ մնացել է միայն թեփը։ Քանի որ պարկն ինձ հարկավոր էր վառոդի համար, ես դուրս բերի բակը և քարանձավից ոչ հեռու թափ տվի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս բանը տեղի էր ունեցել հորդ անձրևները սկսվելուց քիչ առաջ։ Ես վաղուց էի մոռացել այս դեպքը, նույնիսկ չէի հիշում, թե որտեղ էի թափ տվել պարկը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց ահա, անցավ մոտ մեկ ամիս, և ես լեռան տակ ուղիղ քարանձավի մոտ տեսա մի քանի կանաչ ծիլ, որոնք հենց նոր էին դուրս եկել գետնից։ Սկզբում կարծեցի, թե դա մի սովորական խոտ է, որ առաջ չեմ նկատել։ Բայց անցավ էլի մի քանի օր, և ես զարմանքով տեսա, որ կանաչ ցողունները (մի տասը հատից ավել չէր լինի) հասկ են տվել, և շուտով պարզվեց, որ դրանք սովորական գարու հասկեր են, որպիսիսն աճում է Անգլիայում։ Անկարելի է նկարագրել, թե որքան ուրախացրեց ինձ այդ հայտնագործությունը։ Ինքս ինձ ասում էի․ «Հրաշք է կատարվել․ գարին աճել է ինքն իրեն, առանց սերմերի, որպեսզի իմ կյանքը պահի այս սոսկալի անապատում»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս միտքն ինձ հուզեց և լաց եղա։ Ես երջանիկ էի, որ ինձ համար այդպիսի բացահայտ հրաշք է կատարվել։ Եվ հրաշքը դրանով չվերջացավ․ շուտով գարու հասկերի մեջ երևացին բրնձի ցողուններ․ ես հեշտությամբ ճանաչեցի դրանք, որովհետև Աֆրիկայում ապրելիս հաճախ էի բրնձի դաշտեր տեսել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես ոչ միայն հավատացած էի, որ այդ բրինձն ու գարին ինձ ուղարկել է ինքը աստվածը, որը հոգում է իմ սննդի մասին, այլև չէի կասկածում, որ կղզում ինձ համար նույնպիսի շատ հասկեր են լինում։ Ես որոնեցի կղզու բոլոր անկյուններում, նայեցի յուրաքանչյուր թմբի տակ, բայց ոչ մի տեղ ոչ բրինձ գտա, ոչ գարի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Միայն այդ ժամանակ, վերջապես, հիշեցի թչչունների կերի տոպրակը, որ թափ էի տվել գետնին, քարանձավից ոչ հեռու։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հրաշքը բացատրվեց շատ հասարակ կերպով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դուք կարող եք երևակայել, թե ինչպիսի խնամքով ես հավաքեցի այդ հասկերը, երբ նրանք հասունացան (այդ տեցի ունեցավ հուլիսի վերջին)։ Գետնից հավաքեցի բոլոր հատիկները, մինչև վերջինը, և պահեցի չոր, հուսալի տեղում։ Որոշեցի առաջին տարվա ամբողջ բերքը պահել որպես սերմացու։ Հույս ունեի, որ ժամանակի ընթացքում հատիկի այնպիսի պաշար կհավաքեմ, որ ինձ կբավարարի և՛ սերմացվի, և՛ հացի համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն միայն չորրորդ տարին ես կարողացա մի քիչ հացահատիկ հատկացնել ուտելուն, այն էլ ամենափոքր մասը։ Բանն այն է, որ իմ առաջին ցանքի համարյա ամբողջ բերքը փչացավ․ ժամանակը սխալ էի հաշվել․ ցանել էի երաշտից քիչ առաջ, և սերմերից շատերը չծլեցին։ Բայց դրա մասին կպատմեմ իր տեղում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բացի գարուց, ինչպես ասացի, բուսել էր նաև քսան թե երեսուն ցողուն բրինձ։ Բրինձը նույնպես մեծ խնամքով հավաքեցի և ամբողջ առաջին բերքը պահեցի որպես սերմացու։ Հետո, երբ արդեն բավականին բրինձ էի հավաքել, պատրաստում էի ոչ թե հաց (որտե՞ղ պիտի թխեի խմորը), այլ, ավելի շուտ՝ բլիթներ, որոնք փոխարինում էին հացին։ Ասենք որոշ ժամանակ անց ես իսկական հաց թխելու միջոց էլ հնարեցի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց վերադառնանք իմ օրագրին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;14 ապրիլի։ Ցանկապատը բոլորովին ավարտել եմ և դրսից հողաթմբով ծածկել։ Ես մուտքը բոլորովին փակեցի, որովհետև որոշեցի ապահով լինելու համար ելումուտ անել շարժական սանդուխքով, որպեսզի դրսից կարելի չլինի գլխի ընկնել, թե ցանկապատի հետևը մարդկային բնակարան կա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;16 ապրիլի։ Սանդուխքը վերջացրի։ Անցնում եմ պատի վրայով և ամեն անգամ սանդուխքը վերցնում եմ իմ հետևից։ Այժմ բոլոր կողմերից պաշտպանված եմ։ Իմ ամրոցը բավական ընդարձակ է, և կարելի է ներս մտնել միայն պատի վրայով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն ցանկապատի կառուցումն ավարտելու հենց երկրորդ օրը պատահեց մի դեպք, որը խիստ վախեցրեց ինձ․ քիչ մնաց իմ ամբողջ աշխատանքը ջուրն ընկներ և հենց ես ինքս հազիվ փրկվեցի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ահա թե ինչ եղավ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ցանկապատի ներսում, վրանի հետևը, ուղիղ քարանձավի մուտքի մոտ գործ էի անում, երբ հանկարծ քարանձավի առաստաղից, եզերքին մոտ, հենց իմ գլխավերևը հող թափվեց և սոսկալի ճայթյունով կոտրվեցին այն սյուները, որ խփել էի կամարն ամրացնելու համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես շատ վախեցա, բայց չհասկացա, թե ինչ է պատահել։ Կարծեցի, թե կամարը փլվել է հողի փխրունության պատճառով, ինչպես առաջին անգամ եղավ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Եթե մնամ այստեղ, ցանկապատի ներսում, ― մտածեցի ես, ― այս նոր փլվածքը կծածկի ինձ։ Հարկավոր է այստեղից փախչել, որպեսզի լեռը ինձ վրա չփլչի»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Շտապ վերցրի սանդուխքը և պատի վրայով դուրս եկա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց դեռ գետին չիջած՝ ինձ համար պարզվեց, որ այս անգամ փլվածքի պատճառը երկրաշարժն է եղել։ Գետինն օրորվում էր իմ ոտքերի տակ, և մի քանի րոպեի ընթացքում երեք այնպիսի ուժեղ հարված եղավ, որ ամենաամուր շենքն էլ քարուքանդ կլիներ։ Ես տեսա, ինչպես ծովի մոտ գտնվող ժայռի գագաթը պոկվեց և գլորվեց այնպիսի դղրդոցով, որպիսին իմ կյանքում չէի լսել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ամբողջ ծովը սոսկալի փոթորկվում էր ու փրփրում․ ինձ թվում էր, որ ծովում ստորերկրյա հարվածներն ավելի ուժեղ են, քան կղզում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդպիսի բան ես առաջներում չէի տեսել ու չէի լսել և այժմ մնացել էի զարմանքից քարացած։ Այդ տատանումներից ես ծովային հիվանդություն ստացա, ինչպես նավի ճոճումներից։ Սկսեց սրտխառնություն։ Ինձ թվում էր, թե մեռնում եմ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Փլված ժայռի դղրդոցը ինձ հանեց շշմած վիճակից։ Գիտակցությունս տեղը եկավ և իմ գլխով մի սոսկալի միտք անցավ․ ինչ կլինի ինձ հետ, եթե լեռը փլվի իմ վրանի վրա և ընդմիշտ թաղի իմ իրերը, իմ պաշարը, ամեն ինչ, առանց որի ես այստեղ ապրել չեմ կարող։ Եվ նորից սիրտս ճմլվեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երրորդ հարվածից հետո շուրջը խաղաղվեց։ Ես սկսեցի ուշքի գալ, ինձ ավելի առույգ էի զգում, բայց և այնպես տուն վերադառնալու քաջություն չունեցա։ Երկար ժամանակ վհատության մեջ ընկած նստել էի գետնին և չգիտեի ինչ անեմ, ինչ նախաձեռնեմ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մինչ այդ երկինքը ծածկվեց ամպերով և մթնեց ինչպես անձրևից առաջ։ Սկսեց քամի փչել, սկզբում մեղմ, համարյա աննկատելի, հետո ավելի ու ավելի ուժեղ, և կես ժամ չանցած՝ սկսվեց փոթորիկը։ Ծովը փրփրեց, ալեկոծվեց, և սկսեց կատաղի ոռնոցով ափերին հարվածել։ Ծառերն արմատախիլ էին լինում։ Այսպես շարունակվեց երեք ժամ։ Այդպիսի կատաղի փոթորիկ ես երբեք չէի տեսել։ Հետո կամաց֊կամաց սկսեց մեղմանալ, մի երեք ժամից հետո բոլորովին խաղաղվեց, և անմիջապես հորդ անձրև սկսվեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հետևյալ ամբողջ օրը, ապրիլի 18֊ին նստած էի տանը, որովհետև անդադար անձրև էր գալիս։ Ես քիչ֊քիչ հանգստացա և սկսեցի լուրջ խորհել իմ վիճակի մասին։ Դատում էի այսպես․ քարանձավում ապրել այլևս չեմ կարող, շատ վտանգավոր է․ քանի որ կղզու վրա երկրաշարժներ են լինում, վաղ թե ուշ այս լեռը կփլի, և ես ողջ֊ողջ կթաղվեմ դրա տակ։ Ուրեմն, հարկավոր է վրանը փոխադրել մի բաց տեղ, բայց վայրենիների ու գազանների հարձակումներից ինձ ապահովելու համար պետք է նորից մի բարձր պատնեշ շինեմ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հաջորդ երկու օրերին, 19֊ին և 20֊ին ես առավոտից մինչև երեկո բնակարանի նոր տեղ էի որոնում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինձ համար քիչ֊քիչ պարզվեց, որ տեղափոխվելու համար շատ ժամանակ կպահանջվի, ուստի, միևնույն է, առայժմ պետք է հաշտվեմ փլվելու վտանգի հետ, որովհետև չցանկապատված տեղում ապրելն ավելի է վտանգավոր։ Այնուամենայնիվ որոշեցի առանց ժամանակ կորցնելու նոր տեղում ձեռնամուխ լինել ցանկապատ կառուցելուն, որպեսզի հետագայում, երբ ցանկապատը պատրաստ կլինի, վրանը փոխադրեմ այնտեղ։ Ապրելի 21֊ին ես վերջնականապես որոշեցի գործն սկսել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;22֊ից 27 ապրիլի։ 22֊ի ամբողջ առավոտյան մտածում էի այն մասին, թե ինչպես իրականացնեմ իմ պլանը։ Գլխավոր դժվարությունը գործիքների պակասությունն էր։ Ես ունեի երեք խոշոր և բազմաթիվ մանր կացիններ (դրանք մենք տանում էինք սևամորթների հետ փոխանակելու համար), բայց բոլորն էլ վաղուց արդեն բթացել էին, որովհետև շարունակ շատ ամուր ծառեր էի կտրում։ Ճիշտ է, սրոց ունեի, բայց մի մարդը այդ սրոցը գործածել չէր կարող, որովհետև պետք է լիներ մեկը, որ սրոցաքարը պտտեցներ։ Կարծում եմ ոչ մի պետական գործիչ կարևոր քաղաքական հարցի վրա գլուխ կոտրելիս անքան մտավոր էներգիա չի ծախսել, որքան ծախսեցի ես, երբ մտածում էի, թե ինչպես պտտեցնեմ իմ սրոցաքարը՝ առանց ձեռքերի մասնակցության։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վերջ ի վերջո պատրաստեցի մի այնպիսի անիվ, որը փոկի օգնությամբ, ոտքի միջոցով, շարժման մեջ էր դրվում և պտտեցնում սրոցաքարը, ազատ թողնելով իմ երկու ձեռքերը։ Այս հարմարանքը շինելու համար աշխատեցի մի ամբողջ շաբաթ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ծանոթություն։ Մինչ այդ ես երբեք չէի տեսել ոտքով պտտեցվող սրոցաքար, իսկ եթե տեսել էլ էի, չէի դիտել, թե ինչպես է շինված։ Բայց հետագայում համոզվեցի, որ Անգլիայում այդպիսի սրոցաքարերը շատ են տարածված, միայն թե այնտեղ սովորաբար սրոցաքարը ավելի փոքր է լինում, քան իմն էր։ Իմ սրոցաքարը շատ մեծ էր ու ծանր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;28 և29 ապրիլի։ Ե՛վ այսօր, և՛ երեկ ամբողջ օրը գործիքներս էի սրում։ Սրոցաքարը պտտեցնող իմ գործիքը շատ լավ է աշխատում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;30 ապրիլի։ Այսօր նկատեցի, որ պաքսիմատ շատ քիչ է մնացել։ Հարկավոր է խիստ խնայողություն անել։ Հաշվեցի բոլոր պարկերը և որոշեցի օրական մեկ պաքսիմատից ավելի չուտել։ Սա շատ ցավալի բան է, բայց ինչ արած։
==Իններորդ գլուխ==
:::Հիվանդություն և թախիծ
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;1 մայիսի։ Այսօր առավոտյան տեղատվության ժամանակ ծովափին նկատեցի մի ինչ֊որ մեծ առարկա, որ հեռվից նման էր տակառի։ Գնացի նայելու, և իրոք, պարզվեց, որ տակառ է։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդտեղ թափված էին նաև նավի բեկորներ։ Երևի, այդ ամենը փոթորիկն էր ափ նետել։ Ես նայեցի այն կողմը, ուր ցցված էր նավի կմախքը, և ինձ թվաց, որ նա սովորականից ավելի է բարձրացել ջրի երեսը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Տակառում վառոդ կար, որը, սակայն, ամբողջովին թրջվել էր ու պնդացել։ Այնուամենայնիվ, ես տակառը գլորեցի վերև, որպեսզի ալիքը նորից չքաշի դեպի ծովը, իսկ ինքս ափով գնացի դիտելու նավի կմախքը, թե արդյոք այնտեղ ինձ պետքական որևէ բան չե՞մ գտնի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Որոշ տարածություն անցնելով՝ նկատեցի, որ նավի դիրքը տարօրինակ ձևով փոխվել է։ Նավախելը վաղուց արդեն պոկվել էր, հետո փոթորիկը մի կողմ է շպրտել, և ալիքները կտոր֊կտոր էին արել։ Իսկ նավի քթի մասը, որ առաջ համարյա խրված էր ավազի մեջ, բարձրացել էր ամենաքիչը վեց ոտնաչափ։ Բացի դրանից տախտակամածի կողմից նավախելը ծածկվել էր ավազով և այդ կողմից դեպի ափը առաջացել էր մի ավազոտ ծանծաղուտ, այնպես որ այժմ կարող էի բոլորովին մոտ գնալ նավին։ Առաջ դեռ քառորդ մղոն նավից հեռու ջուրն էր սկսվում և, ինչպես ընթեցողը հիշում է, ես ստիպված էի լինում լողալով մոտենալ։ Երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ինչի՛ց է այդպես փոխվել նավի դիրքը, բայց հետո գլխի ընկա, որ այդ տեղի է ունեցել երկրաշարժի հետևանքով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երկրաշարժը այնպես էր փշրել ու ճեղքել նավը, որ ամեն օր քամին ու ալիքները զանազան իրեր էին բերում դեպի ափը, որոնք ջուրը քշում էր բացված նավամբարից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նավի հետ տեղի ունեցած դեպքը կլանեց իմ ամբողջ միտքը։ Ես նույնիսկ մոռացա մտածել նոր տեղ փոխադրվելու մասին։ Հետևյալ ամբողջ օրը մտածում էի, թե ինչպես մտնեմ նավի ներքին մասերը։ Սա այնքան էլ հեշտ խնդիր չէր, որովհետև բոլոր ներքին մասերը փակված էին ավազով։ Բայց դա ինձ չէր կարող շփոթեցնել․ ես արդեն սովորել էի երբեք չնահանջել դժվարությունների առաջ և ոչ մի բանից չհուսահատվել։ Սկսեցի նավը մաս առ մաս քաշել֊տանել, որովհետև լավ էի հասկանում, որ իմ դրության մեջ ամեն մի բան կարող է օգտակար լինել ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;3 մայիսի։ Սղոցը վերցրի հետս և փորձեցի սղոցել նավախելի ողջ մնացած մասերը, բայց ստիպված եղա աշխատանքը դադարեցնել, որովհետև մակընթացություն սկսվեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;4 մայիսի։ Ձուկ էի որսում, բայց անհաջող․ շարունակ բռնում էի այնպիսի ձկներ, որոնք սննդի համար պիտանի չեն։ Ձանձրացա և ուզւում էի գնալ, բայց կարթը վերջին անգամ գցելով՝ բռնեցի մի փոքրիկ դելֆին։ Այդ ինձ շատ ուրախացրեց։ Կարթը ինքս էի շինել․ կարթաթելը անտառում պատրաստել էի հին պարանի մազաթելից, իսկ կեռիկըէ երկաթալարից։ Այնուամենայնիվ, իմ կարթը երբեմն այնքան ձուկ էր բռնում, որ ես կուշտ ուտում էի։ Ձուկը ուտում էի չորացրած վիճակում․ չորացնում էի արևի տակ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;5 մայիսի։ Աշխատում էի նավի վրա։ Սղոցեցի բիմսը, տախտակամածից պոկեցի եղևնու երեք խոշոր տախտակ, կապեցի միմյանց և երբ մակընթացությունն սկսվեց, լաստով ափ գնացի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;24 մայիսի։ Դեռևս նավի վրա եմ աշխատում։ Նավամբարում շատ իրեր իրար են կպել։ Այժմ ես դրանք նիգով բաժանում եմ միմյանցից և առաջին իսկ մակընթացուցյանը բոլորն էլ վեր են բարձրանում․ մի քանի տակառ են և նավաստիական երկու սնդուկ։ Դժբախտաբար դրանք լող տվին դեպի ծովը, որովհետև քամին ափից էր փչում։ Բայց այսօր քամին փոխվեց, և ալիքները ափ նետեցին մի մեծ տակառ, լի բրազիլական խոզապուխտով, որը սակայն ուտելի չէ, որովհետև տակառի մեջ շատ աղի ջուր և ավազ է լցվել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;16 հունիսի։ Ծովի ափին մի մեծ կրիա գտա։ Առաջներում ես այստեղ երբեք կրիա չեմ տեսել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;17 հունիսի։ Կրիան կրակի վրա խորովեցի։ Փորի մեջ վաթսուն ձու գտա։ Կյանքումս, կարծեմ, երբեք այդպիսի համեղ միս չեմ կերել։ Զարմանալի չէ․ մինչև այսօր կղզու վրա իմ մսե ուտելիքը եղել է միայն այծի ու թռչունի միսը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;18 հունիսի։ Առվոտից մինչև երեկո անձրև է տեղում։ Տանից դուրս չեմ գալիս։ Ամբողջ օրը խիստ մրսում եմ, թեև, որքան ինձ հայտնի է, այս վայրերում ցուրտ անձրևներ չեն լինում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;19 հունիսի։ Թերևս վատառողջ եմ։ Դողում եմ ցրտից, կարծես ձմեռ լինի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;20 հունիսի։ Ամբողջ գիշերը աչք չփակեցի․ գլուխս ցավում էր և տենդում եմ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;21 հունիսի։ Բոլորովին վատ եմ։ Վախենում եմ, թե կհիվանդանամ և ուժասպառ կլինեմ։ Այդ դեպքում ի՞նչ կլինի իմ վիճակը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;22 հունիսի։ Այսօր կարծես մի փոքր լավ եմ, բայց չգիտեմ երկա՞ր կտևի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;24 հունիսի։ Հիմա ավելի լավ եմ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;25 հունիսի։ Ուժեղ դող ունեմ։ Յոթ ժամ շարունակ մերթ դողացնում էի, մերթ տաքության մեջ այրվում։ Քրտնեցի և կիսաուշաթափ վիճակի մեջ ընկա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;26 հունիսի։ Այսօր ինձ թեթև եմ զգում։ Քանի որ մսի ամբողջ պաշարը սպառվել է, ստիպված գնացի որսի, թեպետև սոսկալի թուլություն էի զգում։ Սպանեցի մի այծ, մեծ դժվարությամբ քաշ տվի տուն, կրակի վրա մի կտոր միս խորովեցի և կերա։ Շատ կուզեի սուպ եփել ինձ համար, սակայն ոչ կաթսա ունեմ, ոչ կճուճ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;27 հունիսի։ Նորից տենդում եմ, այնպես ուժեղ, որ ամբողջ օրը պառկեցի առանց ուտելիքի ու խմելիքի։ Ծարավից մեռնում էի, բայց չէի կարող վեր կենալ ու գնալ ջրի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;28 հունիսի։ Գիշերը ծարավից տանջվում էի, բայց ոչ վրանում, ոչ էլ քարանձավում ոչ մի կաթիլ ջուր չկար, և ստիպված եղա տառապել մինչև առավոտ։ Միայն լուսադեմին հաջողվեց քնել։ Ինձ համար դեղ պատրաստեցի․ ծխախոտի հյութաջուր և ռոմ։ Դեղը ընդունեցի և սիրտս խառնել սկսեց։ Բայցևայնպես մի փոքր թեթևացա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;30 հունիսի։ Ամբողջ օրն ինձ առողջ էի զգում։ Չդողացրի։ Հրացանս առած դուրս եկա, բայց կարճ ժամանակով․ վախենում էի հեռու գնալ։ Ճաշին կերա կրիայի ձվերը, որոնք շատ համեղ էին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երեկոյան նորից ընդունեցի այն դեղից, որ երեկ օգնել էր ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց և այնպես մյուս օրը, հուլիսի մեկին, նորից վատացա․ էլի եմ դողացնում, թեև այս անգամ ավելի քիչ, քան առաջ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հուլիսի 3֊ից իմ տենդն այլևս չկրկնվեց։ Սակայն վերջնականապես կազդուրվեցի միայն երկու֊երեք շաբաթ հետո։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես հաստատ համոզված էի, որ ինձանից առաջ երբեք մարդկային ոտք չի կոխել այս ամայի ափը, ուստի և վաղուց արդեն կորցրել էի փրկության ամեն մի հույս։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այժմ, երբ իմ բնակարանը ապահովված էր ամուր ցանկապատով, որոշեցի ուշի ուշով հետազոտել կղզին, որպեսզի պարզեմ, թե արդյոք չկա՞ն որևէ նոր կենդանիներ ու բույսեր, որոնք օգտակար լինեն ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հուլիսի 15֊ից հետազոտությունն սկսեցի։ Ամենից առաջ գնացի դեպի այն փոքրիկ ծովախորշը, որտեղ ափ էի հանում իմ լաստերը։ Այդ ծովախորշի մեջ մի գետակ էր թափվում։ Գետակի հոսանքն ի վեր մի երկու մղոն անցնելով՝ ես համոզվեցի, որ մակընթացությունն այդտեղ չի հասնում, որովհետև այդտեղից սկսած դեպի վերև գետակի ջուրը թափանցիկ էր, մաքուր և անուշահամ։ Տեղ֊տեղ գետակը ցամաքել էր, որովհետև տարվա այդ ժամանակին այստեղ երաշտ էլինում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Գետակի ափերը ցածր էին․ նա հոսում էր գեղեցիկ մարգագետիններով։ Շուրջը կանաչին էր տալիս բարձր ու խիտ խոտը, իսկ այնտեղ, ուր ցածրավայրը մի փոքր բարձրանում էր դեպի լեռը, առատ ծխախոտ էր աճում։ Հեղեղումը մինչև այս բարձր տեղերը չէր հասնում, դրա համար էլ այստեղ ծխախոտն աճում էր շատ փարթամորեն։ Այնտեղ կային ուրիշ բույսեր ևս, որպիսիք ես առաջ չէի տեսել․ երևի, եթե նրանց հատկություններն ինձ ծանոթ լինեին, ես կարող էի մեծ օգուտ քաղել նրանցից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես կասավա էի որոնում, որի արմատից տաք երկրների հնդկացիները հաց են պատրաստում, բայց չգտա։ Դրա փոխարեն տեսա հալվե ու շաքարեղեգնի սքանչելի բույսեր։ Բայց ես չգիտեի, թե կարելի՞ է արդյոք որևէ ուտելիք պատրաստել հալվեից, իսկ շաքարեղեգն անպետք էր շաքար ստանալու համար, որովհետև աճում էր վայրի վիճակում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մյուս օրը, ամսի 10֊ին ես կրկին եղա այդ վայրերում և գնացի մի փոքր ավելի հեռու, այնտեղ, ուր մարգագետինը վերջանում էր։ Այնտեղ շատ պես֊պես պտուղներ գտա։ Ամենից շատ սեխ կար։ Ծառերի բներին փաթաթված վեր էին բարձրացել խաղողի վազեր, և իմ գլխավերևում կախված էին հիանալի, հասուն ողկույզներ։ Այս հայտնագործությունը և՛ զարմացրեց, և՛ ուրախացրեց ինձ։ Բայց լավ է, ժամանակին հիշեցի, որ երբ ես ապրում էի Բերբերիում, այնտեղ դիզենտերիայից մեռան մի քանի գերի անգլիացի, որոնք շատ խաղող էին կերել։ Դրա համար էլ ես միայն խաղողի համը տեսա և այլևս չկերա։ Ի դեպ, ես որոշեցի խաղողն օգտագործել ուրիշ եղանակով․ արևի տակ չորացնել և գործածել որպես չամիչ․ Չամիչը շատ համեղ բան է և, որ գլխավորն է, առողջության համար անվնաս է։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ օրը ես գիշերելու համար տուն չվերադարձա։ Ուզեցի մնալ անտառում։ Վախենալով, թե գիշերը որևէ գիշատիչ կհարձակվի ինձ վրա, ինչպես կղզին ընկնելու առաջին օրը, բարձրացա մի ծառ և ամբողջ գիշերն այնտեղ մնացի։ Լավ քնեցի, իսկ առավոտյան ճանապարհս շարունակեցի։ Էլի մի չորս մղոն անցա նախկին ուղղությամբ, դեպի հյուսիս։ Շարունակ քայլում էի երկու շարք բլուրների միջև ընկած հովտով։ Դա մի չքնաղ հովիտ էր։ Ամեն ինչ այնտեղ կանաչ էր, ծաղկափթիթ ու բուրումնավետ։ Կարծես թե ես մարդու ձեռքով մշակված այգու մեջ լինեի։ Յուրաքանչյուր թուփ, յուրաքանչյուր ծառ, յուրաքանչյուր ծաղիկ գարնանային շքեղ տեսք էր ստացել։ Կոկոսի արմավենիները, նարնջի ու կիտրոնի ծառերն այստեղ աճում էին առատորեն, սակայն դրանք վայրի էին և միայն մի քանիսի վրա պտուղ կար։ Ես խակ կիտրոններ քաղեցի և հետո կիտրոնահյութով ջուր էի խմում։ Այդ խմիչքն ինձ շատ թարմացրեց և շատ օգտակար էր առողջությանս համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երեք օրից հետո միայն վերադարձա իմ տունը (այժմ ես այդպես եմ անվանում իմ վրանն ու քարանձավը)։ Հիացմունքով էի հիշում իմ հայտնագործած սքանչելի հովիտը, պատկերացնելով նրա գեղատեսիլ դիրքը, նրա պուրակները, որոնք հարուստ էին պտղատու ծառերով։ Մտածում էի, թե որքան լավ է պաշտպանված նա քամիներից, որքան աղբյուրի զուլալ ջուր կա այնտեղ, և եկա այն եզրակացության, որ ես անհաջող եմ ընտրել այն տեղը, որ կառուցել եմ իմ տունը․ դա կղզու ամենավատ տեղերից մեկն էր։ Այսպիսի եզրակացության գալով՝ բնականաբար սկսեցի երազել, թե ինչպես փոխադրվեմ այնտեղ, այդ ծաղկափթիթ, փարթամ հովիտը, որտեղ պտուղների այնպիսի առատություն կա։ Հարկավոր էր հովտում մի հարմար տեղ գտնել և այն ցանկապատել գիշատիչներից պաշտպանված լինելու համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս միտքը երկար ժամանակ հուզում էր ինձ, չքնաղ հովտի թարմ կանաչը շարունակ հրապուրում էր։ Տեղափոխման հեռանկարը մեծ բավականություն էր տալիս ինձ։ Բայց երբ մանրամասն քննարկեցի այդ պլանը, երբ հաշվի առա, որ այժմ իմ վրանից շարունակ տեսնում եմ ծովը, հետևապես, գեթ մի փոքրիկ հույս ունեմ իմ բախտի բարենպաստ փոփոխության նկատմամբ, ինքս ինձ ասացի, որ ոչ մի դեպքում չպետք է տեղափոխվեմ այն հովիտը, որը բոլոր կողմերից շրջապատված է բլուրներով։ Այն չար ճակատագիրը, որ ինձ գցեց այս կղզին, կարող է ինձ նման մի ուրիշ թշվառի էլ այստեղ գցել, և ով էլ լինի այդ տարաբախտը, ես ուրախ կլինեմ տեսնելու նրան, որպես լավագույն բարեկամի։ Իհարկե, այդպիսի պատահականության հույս քիչ կար, բայց թաքնվել լեռների ու անտառների մեջ, կղզու խորքում, ծովից հեռու, այդ կնշանակեր հավիտենապես փակվել այս բանտում և մինչև մահ մոռանալ փրկության որևէ հույս։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց և այնպես հովիտն այնքան էր դուր եկել ինձ, որ հուլիսի վերջին կեսը մնացի այնտեղ և ինձ համար մի ուրիշ կացարան կառուցեցի։ Հովտում շինեցի մի քողտիկ, ցանկապատեցի մարդու հասակից բարձր, ամուր, կրկնակի ցցապատնեշով, ցցերի միջև ցախուչոփ դրեցի, իսկ ներս ու դուրս էի անում շարժական սանդուխքով, ինչպես իմ հին տանը։ Այսպիսով, ես այստեղ էլ կարող էի չվախենալ գազանների հարձակումից։ Այդ նոր վայրերն ինձ այնքան էին դուր եկել, որ երբեմն մի քանի օր շարունակ մնում էի այնտեղ․ երկու֊երեք գիշեր քնեցի իմ քողտիկում, որտեղ ավելի հեշտ էր շնչելը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Հիմա ես ծովի ափին տուն ունեմ, իսկ անտառում՝ ամառանոց», ― ասում էի ինքս ինձ։ Այդ «ամառանոցը» կառուցելու գործով զբաղված էի մինչև օգոստոսի սկիզբը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Օգոստոսի երեքին տեսա, որ իմ կախած խաղողի ողկույզները բոլորովին չորացել ու հիանալի չամիչ են դարձել։ Ես իսկույն սկսեցի դրանք հավաքել ծառերից։ Հարկավոր էր շտապել, թե չէ անձրևը կփչացներ և ես կզրկվեյի իմ ձմեռային պաշարից, իսկ այդ պաշարը քիչ չէր․ առնվազն երկու հարյուր խոշոր ողկույզ։ Նոր էի վերջին ողկույզը քաղել ծառից, երբ սև ամպեր կուտակվեցին և հորդ անձրև տեղաց։ Եվ երկու ամիս շարունակ, օգոստոսի 14֊ից մինչև հոկտեմբերի կեսը անձրև էր գալիս։ Երբեմն ուղղակի հեղեղ էր լինում, և ես մի քանի օր շարունակ քարանձավից դուրս գալ չէի կարողանում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ ժամանակ բախտը ինձ մի հաճելի անակնկալի արժանացրեց․ իմ ընտանիքը մեծացավ։ Բանն այն է, որ իմ կատուներից մեկը վաղուց գնացել էր տանից ու կորել։ Ես կարծում էի, թե սատկած կլինի և շատ էի ափսոսում, բայց մեկ էլ օգոստոսի վերջին տուն վերադարձավ երեք ձագուկներով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Օգոստոսի 14֊ից մինչև 26֊ը անձրևները չէին դադարում, և ես համարյա տանից դուրս չէի գալիս, որովհետև հիվանդությունիցս հետո մրսելուց վախենալով՝ զգուշանում էի անձրևի տակ ընկնելուց։ Բայց երբ ես քարանձավում նստած լավ եղանակի էի սպասում, իմ մթերքի պաշարները սպառվելուն մոտ էին, այնպես որ երկու անգամ ես նույնիսկ սիրտ արի որսի գնալու։ Առաջին անգամ սպանեցի մի այծ, իսկ երկրորդ անգամ, 26 ֊ին, բռնեցի մի ահագին կրիա և ինձ համար մի լավ ճաշ պատրաստեցի։ Ընդհանրապես իմ սնունդը այդ ժամանակ հետևյալն էր․ նախաճաշին մի ողկույզ չամիչ, ճաշին՝ մի կտոր այծի միս կամ կրիայի միս (կրակի վրա խորոված, որովհետև, դժբախտաբար, եփելու աման չունեի), ընթրիքին կրիայի երկու կամ երեք ձու։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ ամբողջ տասներկու օրը, երբ անձրևից թաքնվել էի քարանձավում, օրական երկու֊երեք ժամ զբաղվում էի հողային աշխատանքներով, որովհետև վաղուց արդեն որոշել էի ընդարձակել իմ նկուղը։ Շարունակ փորում ու փորում էի միևնույն ուղղությամբ և, վերջապես, ցանկապատից դուրս տանող ելք բաց արի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այժմ ես միջանցիկ մուտք ունեի։ Այստեղ գաղտնի դուռ շինեցի, որով կարող էի ազատորեն ելումուտ անել՝ առանց շարժական սանդուխքի օգնությանը դիմելու։ Այդ, իհարկե, հարմար էր, բայց այնքան ապահով չէր, որքան առաջ։ Այդ ժամանակ իմ բնակարանը բոլոր կողմերից ցանկապատված էր, և ես կարող էի հանգիստ քնել՝ առանց թշնամիներից վախենալու։ Իսկ այժմ դժվար բան չէր քարանձավ մտնելը․ նրա մուտքը բաց էր։ Ի դեպ, չեմ հասկանում, թե ինչու այն ժամանակ չէի մտածում, թե վախենալու ոչ մի բան չկա, քանի որ այդ ամբողջ ընթացքում կղզում այծից խոշոր ոչ մի կենդանի չէի տեսել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;30 սեպտեմբերի։ Այսօր իմ կղզում գտնվելու տխուր տարեդարձն է։ Հաշվեցի սյունի վրա քաշած գծերս և պարզվեց, որ այստեղ ապրում եմ ուղիղ երեք հարյուր վաթսունհինգ օր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Արդյոք երբևիցե բախտ կունենա՞մ դուրս գալու այս բանտից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վերջերս նկատեցի, որ ինձ շատ քիչ թանաք է մնացել։ Հարկավոր է խնայողաբար ծախսել․ մինչև այժմ գրանցումներ էի անում ամեն օր և գրում էի ամեն մի մանրուք, բայց այժմ պետք է գրի առնեմ միայն իմ կյանքի աչքի ընկնող դեպքերը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մինչև այժմ ես կարողացել եմ նկատել, որ անձրևային ժամանակաշրջանին այստեղ շատ կանոնավոր կերպով հաջորդում է երաշտը, ուրեմն կարող եմ ժամանակին նախապատրաստվել անձրևներին կամ երաշտին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն իմ այս փորձը թանկ ձևով ձեռք բերի։ Դրա մասին վկայում է թեկուզ հետևյալ դեպքը, որ պատահեց ինձ այն ժամանակ։ Անձրևներից անմիջապես հետո, երբ արեգակը փոխադրվեց հարավային կիսագունդ, ես որոշեցի, թե ամենահարմար ժամանակն է ցանելու բրնձի ու գարու աղքատիկ պաշարները, որոնց մասին խոսել եմ վերը։ Ցանեցի և սկսեցի անհամբեր սպասել բերքին։ Սակայն սկսվեցին չորային ամիսները, հողի մեջ ոչ մի կաթիլ խոնավություն չմնաց, և ոչ մի հատիկ չբուսավ։ Դեռ լավ է, որ ես մի֊մի բուռ գարու և բրնձի պաշար էի պահել։ Հենց այդպես էլ ինքս ինձ ասել էի․ «Ավելի լավ է ամբողջ սերմացուն չցանել․ չէ՞ որ այստեղ կլիման դեռ լավ չեմ ուսումնասիրել և հաստատ չգիտեմ, թե երբ պետք է ցանել և երբ հավաքել բերքը»։ Ես ինքս ինձ շատ էի գովում այս զգուշության համար, քանի որ հավատացած էի, թե իմ ամբողջ ցանքը փչացել է երաշտից։ Բայց մեծ եղավ իմ զարմանքը, երբ մի քանի ամիս հետո, հենց որ անձրևներն սկսվեցին, իմ ամբողջ հացահատիկը բուսավ, կարծես հենց նոր էի ցանել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մինչ իմ հացն աճում ու հասնում էր, ես մի հայտնագործություն արեցի, որը հետագայում ինձ մեծ օգուտ բերեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հենց որ անձրևները դադրեցին և եղանակը լավացավ, այսինքն մոտավորապես նոյեմբեր ամսին, գնացի իմ անտառային ամառանոցը։ Մի քանի ամիս այնտեղ չէի եղել և ուրախությամբ համոզվեցի, որ ամեն ինչ մնացել է այնպես, ինչպես թողել եմ։ Փոփոխվել էր միայն իմ քողտիկը շրջապատող ցանկապատը։ Այդ ցանկապատը, ինչպես հայտնի է, շինել էի կրկնակի խփած ցցերից։ Ցանկապատը նույն էր մնացել, բայց նրա ցցերը, որ կտրել էի մոտակայքի ինձ անհայտ տեսակի երիտասարդ ծառերից, այժմ երկար շիվեր էին արձակել , ճիշտ այնպես, ինչպես արձակում է ուռենին, երբ կտրում ենք նրա գագաթը։ Այդ թարմ ճյուղերը տեսնելով՝ զարմացա, բայց ինձ համար շատ հաճելի էր, որ իմ ամբողջ ցանկապատը թաղված է կանաչի մեջ։ Ես մատղաշ ծառի ճյուղերը խուզեցի, որպեսզի հնարավորին չափ միանման ձև տամ դրանց։ Եվ նրանք հիանալի աճեցին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Թեև իմ ամառանոցի շրջանաձև բակը մինչև քսանհինգ յարդ տրամագիծ ուներ, Բայց և այնպես, շուտով իմ ծառերը (այժմ այդպես կարող եմ անվանել ցանկապատի ցցերը), ամբողջ բակը ծածկեցին ճյուղերով և այնպիսի թանձր ստվեր էին արձակում, որ այնտեղ կարելի էր արևից պաշտպանվել օրվա բոլոր ժամերին։ Դրա համար էլ ես որոշեցի էլի մի տասնյակ այդպիսի ցցեր կտրել և կիսաշրջանի նման ձևով տնկել իմ հին տան ցանկապատի երկարությամբ։ Այդպես էլ արեցի։ Ցցերը տնկեցի երկու շարքով, պատից մի ութ յարդ հեռավորության վրա։ Նրանք բոլորն էլ կպան, և շուտով ունեցա մի կենդանի ցանկապատ, որն սկսզբից ինձ շոգից էր պաշտպանում, իսկ հետո մի ուրիշ կարևոր ծառայություն էլ արեց։
==Տասներորդ գլուխ==
:::Ռոբինզոնը հետախուզում է իր կղզին
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես շատ անգամ փորձեցի կողով հյուսել ինձ համար, բայց այն շիվերը, որ կարողանում էի ճարել, այնպես շատ էին կոտրվում, որ բան դուրս չէր գալիս։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դեռ երեխա ժամանակ շատ էի սիրում գնալ մի զամբյուղագործի մոտ, որ ապրում էր մեր քաղաքում, և դիտել, թե ինչպես է աշխատում։ Եվ այժմ այդ ինձ պետք եկավ։ Բոլոր երեխաները սիրում էին դիտել և մեծերին օգնել։ Զամբյուղագործի աշխատանքը դիտելով՝ ես շուտով հասկացա, թե ինչպես են հյուսում և իմ ուժերի չափ օգնում էի իմ բարեկամ զամբյուղագործին։ Քիչ֊քիչ սովորեցի զամբյուղ հյուսել նրանից ոչ վատ։ Այնպես որ, այժմ ինձ պակասում էր միայն նյութը։ Վերջապես մի օր միտքս եկավ, թե արդյոք այս գործի համար պիտանի չե՞ն լինի այն ծառերի շիվերը, որոնցից ցանկապատի ցցերն էի շինել։ Երևի նրանց շյուղերը ճկուն կլինեն մեր ուռենու ճյուղերի նման։ Եվ որոշեցի փորձել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հենց մյուս օրը գնացի իմ ամառանոցը, կտրեցի մի քանի ճյուղ, ընտրելով ամենաբարակները, համոզզվեցի, որ նրանք շատ հարմար են զամբյուղ հյուսելու համար։ Հետևյալ անգամ ես կացինը բերի, որպեսզի միանգամից շատ ճյուղեր կտրեմ։ Երկար որոնելու կարիք չունեի, քանի որ այդ ծառից այստեղ շատ կար։ Կտրատած ճյուղերը տարա իմ քողտիկի ցանկապատի ներսը և պահեցի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հենց որ անձրևների ժամանակաշրջանն սկսվեց, նստեցի աշխատանքի և շատ զամբյուղներ հյուսեցի։ Դրանք ինձ ծառայում էին զանազան կարիքների համար․ Դրանցով հող էի կրում, մի քանիսի մեջ զանազան իրեր դարսեցի և այլն։ Ճիշտ է, մի փոքր կոպիտ զամբյուղներ էին ստացվում, չէի կարողանում գեղեցիկ տեսք տալ, բայց և այնպես դրանք իրենց դերը լավ էին կատարում, իսկ ինձ հենց միայն այդ էր հարկավոր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դրանից հետո հաճախ էի զամբյուղներ գործում․ հները կոտրվում էին կամ մաշվում և հարկավոր էին լինում նորերը։ Պատրաստում էի զանազան տեսակի զամբյուղներ, և՛ խոշորներ, և՛ մանրեր, բայց գլխավորապես պատրաստում էի խոր ու ամուր զամբյուղներ՝ հացահատիկ պահելու համար։ Ուզում էի, որ նրանք ինձ ծառայեն պարկերի տեղ։ Ճիշտ է, այժմ դեռ հացահատիկ չունեի, բայց չէ՞ որ մտածել էի մի քանի տարվա ընթացքում մեծ պաշար ստեղծել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Արդեն ասել եմ, որ շատ էի ուզում շրջել ամբողջ կղզին և մի քանի անգամ հասել էի գետակին ու դեռ ավելի վերև, որտեղ շինել էի իմ քողտիկը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այստեղից ազատորեն կարելի էր գնալ կղզու հակադիր ափը, որը դեռ երբեք չէի տեսել։ Վերցրի մի հրացան, մի կացին, վառոդի, կոտորակի և գնդակի մեծ պաշար, վերցրի նաև երկու կտոր պաքսիմատ ու մի մեծ ողկույզ չամիչ և ճանապարհ ընկա։ Ինչպես միշտ ինձ հետ եկավ նաև շունը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իմ քողտիկին հասնելուց հետո առանց կանգ առնելու քայլեցի դեպի արևմուտք։ Եվ հանկարծ, մի կես ժամ գնալուց հետո իմ առաջ տեսա ծովը, իսկ ծովում ցամաքի մի շերտ, որ ինձ շատ զարմացրեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Պայծառ, արևոտ օր էր։ Ցամաքը լավ էի տեսնում, բայց չկարողացա որոշել, կղզի է, թե մայր ցամաք։ Դա մի բարձր սարահարթ էր, ձգված արևմուտքից հարավ և գտնվում էր կղզուց շատ հեռու, իմ հաշվով մոտ քառասուն մղոն, եթե ոչ ավելի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես չգիտեի, թե դա ինչ երկիր է։ Մի բան հաստատ էր․ անտարակույս դա Հարավային Ամերիկայի մի մասն է, որն ամենայն հավանականությամբ գտնվում է իսպանական տիրապետություններից ոչ հեռու։ Շատ հնարավոր է, որ այնտեղ մարդակեր վայրենիներ են ապրում, և եթե այնտեղ ընկած լինեի, իմ դրությունը շատ ավելի վատ կլիներ, քան հիմա է։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս միտքը ինձ շատ ուրախացրեց։ Նշանակում է՝ իզուր եմ անիծել իմ բախտը։ Նա կարող էր շատ ավելի տխուր լինել։ Նշանակում է՝ բոլորովին իզուր եմ ինձ տանջել ապարդյուն ափսոսանքով, թե ինչու փոթորիկն ինձ գցեց հատկապես այս կղզին և ոչ թե մի որևէ ուրիշ տեղ։ Նշանակում է, ես պետք է շնորհակալ լինեի իմ բախտից, որ այդպես ողորմածաբար է վարվել ինձ հետ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այսպես խորհելով դանդաղորեն առաջ էի գնում և ամեն մի քայլափոխի համողվում էի, որ կղզու այս մասը շատ ավելի լավն է, ավելի հրապուրիչ, քան այն, որտեղ ես կառուցել էի իմ առաջին բնակարանը։ Այստեղ ամենուրեք կանաչ մարգագետիններ էին՝ զարդարված սքանչելի ծաղիկներով, փարթամ պուրակներ էին, որտեղ գեղգեղում, դայլայլում էին թռչունները։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես նկատեցի, որ այստեղ շատ թութակներ կան, և ուզեցի մեկը բռնել․ հույս ունեի ընտելացնել և խոսել սովորեցնել։ Մի քանի անհաջող փորձից հետո վերջապես ինձ հաջողվեց բռնել մի ջահել թութակ․ փայտով խփել էի նրա թևին, այնպես որ թռչել չէր կարող։ Իմ հարվածից շշմել էր, բայց ես ուշքի բերի նրան և տարա տուն։ Հետագայում ինձ հաջողվեց սովորեցնել նրան կանչել իմ անունը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ծովի ափը հասնելով նորից համոզվեցի, որ բախտը ինձ գցել է կղզու ամենավատ մասը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այստեղ ափը լիքն էր կրիաներով, իսկ այնտեղ, ուր ես էի ապրում, մեկ ու կես տարվա ընթացքում միայն երեք կրիա էի գտել։ Այստեղ ամեն տեսակի անթիվ անհամար թռչուններ կային։ Կային և այնպիսիները, որպիսիք երբեք չէի տեսել։ Մի քանիսի միսը շատ համեղ դուրս եկավ, թեև չգիտեի, թե ինչպես են կոչվում դրանք։ Ինձ հայտնի թռչունների մեջ ամենալավը պինգվիններն էին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ այսպես, կրկնում եմ, կղզու այս ափն ամեն տեսակետներից ավելի հրապուրիչ էր իմ ափից։ Չնայած դրան, այստեղ փոխադրվելու ոչ մի ցանկություն չունեի։ Մոտ երկու տարի ապրելով իմ վրանում՝ արդեն վարժվել էի այն տեղերին իսկ այստեղ ինձ զգում էի որպես մի ճանապարհորդ, մի հյուր, ամեն ինչ մի տեսակ խորթ էր և ձգտում էի տուն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ափ հասնելուց հետո շուռ եկա դեպի արևելք և անցա մոտ տասներկու մղոն։ Այդտեղ մի բարձր ձող խրեցի գետնի մեջ, որպեսզի նշան անեմ, որովհետև որոշեցի հաջորդ անգամ այստեղ գալ մյուս կողմից, և ճանապարհ ընկա դեպի տուն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուզեցի վերադառնալ ուրիշ ճանապարհով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Կղզին այնքան փոքր է, որ այտեղ մոլորվել չի լինի, ― մտածում էի ես։ Ծայրահեղ դեպքում կբարձրանամ մի լեռան գլուխ, կնայեմ շուրջս և կտեսնեմ, թե որտեղ է գտնվում իմ հին տունը»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն ես մեծ սխալ գործեցի։ Ծովափից երկու֊երեք մղոն հեռանալով՝ աննկատելիորեն մտա մի ընդարձակ հովիտ, որի երկու կողմերից նեղ ձգաված էին խիտ անտառապատ բլուրներ և ոչ մի հնարավորություն չկար որոշելու, թե որտեղ եմ գտնվում։ Ես կարող էի առաջնորդվել արեգակով, բայց դրա համար հարկավոր էր ճշգրիտ իմանալ, թե այդ ժամերին որտեղ է գտնվում արեգակը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ամենից վատն այն էր, որ այն երեք֊չորս օրվա ընթացքում, երբ թափառում էի հովտում, ամպամած եղանակ էր և արեգակը բոլորովին չէր երևում։ Վերջ ի վերջո ստիպված եղա նորից իջնել ծովափ, այնտեղ, ուր գտնվում էր իմ տնկած ձողը։ Այնտեղից տուն վերադարձա նախկին ճանապարհով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Քայլում էի առանց շտապելու և հաճախ նստում էի հանգստանալու, որովհետև շատ շոգ եղանակ էր, իսկ ես ծանր իրեր էի կրում՝ հրացանը, լիցքը, կացինը։
==Գլուխ տասնմեկերորդ==
:::Նրա դաշտային աշխատանքները
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս ճանապարհորոդուցյան ժամանակ իմ շունը մի ուլ բռնեց, բայց նրան վնասել չհասցրեց, որովհետև վազեցի և ուլը խլեցի նրանից։ Ես շատ էի ուզում ուլ տանել ինձ հետ։ Երազում էի մի զույգ այծ ձեռք բերել, որպեսզի ինձ համար այծերի հոտ աճեցնեմ և մսե սնունդ ապահովեմ, երբ վառոդս սպառված կլինի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բռնաված ուլի համար վզնոց շինեցի և պարան կապելով հետս տարա․ պարանը պատրաստել էի հին ճոպանների թելերից և միշտ գրպանումս էի պահում։ Ուլիկը համառում էր, բայց և այնպես եկավ ինձ մոտ։ Երբ հասա իմ ամառանոցը, ուլը թողեցի ցանկապատի ներսում, ինքս առաջ գնացի․ ուզում էի շուտ տուն հասնել, որովհետև մի ամսից ավելի ճանապարհորդում էի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Չեմ կարող ասել, թե ինչպիսի բավականությամբ վերադարձա իմ հին հարկի տակ և նորից պառկեցի գամակում։ Կղզում կատարած երկար թափառումները, որի ժամանակ ես գլուխ դնելու տեղ չունեի, այնպես էին հոգնեցրել ինձ, որ իմ սեփական տունը (հիմա ես այդպես էի անվանում իմ բնակարանը) ինձ արտակարգ չափով կոկիկ թվաց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի շաբաթ ես հանգստանում էի և վայելում տնական ուտելեղեններ։ Այդ ժամանակի մեծ մասը զբաղված էի մի կարևոր գործով․ վանդակ էի շինում իմ թութակի համար, որը միանգամից դարձավ ընտանի թռչուն և շատ կապվեց ինձ հետ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հետո հիշեցի խեղճ ուլիկին, որ գերի էի թողել իմ ամառանոցում։ «Երևի հիմա նա կերած կլինի ամբողջ խոտը, ― մտածում էի ես, ― և խմած կլինի իմ թողած ջուրը ու հիմա քաղցած է մնացել»։ Հարկավոր էր գնալ նրա մոտ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հասնելով ամառանոց՝ ես ուլիկին գտա այնտեղ, որտեղ թողել էի․ ասենք չէր էլ կարող հեռանալ, քանի որ քաղցից սատկում էր։ Ես մոտակա ծառերից ճյուղեր կտրեցի և ցանկապատից ներս գցեցի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ կուշտ կերավ, նրա վզից պարան կապեցի և ուզում էի առաջվա պես հետևիցս քաշել, բայց քաղցից նա այնպես էր ընտելացել ինձ, որ պարանը պետք էլ չեկավ․ նա շնիկի պես վազում էր իմ հետևից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եկավ դեկտեմբեր ամիսը, երբ պետք է բուսնեին գարին ու բրինձը։ Իմ մշակած հողամասը մեծ չէր, որովհետև, ինչպես արդեն ասել եմ, երաշտը փչացրեց առաջին տարվա իմ բերքը և հատիկի յուրաքանչյուր տեսակից մեկ ութերորդ բուշելից ավելի չմնաց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս անգամ հիանալի բերք էր սպասվում, բայց հանկարծ պարզվեց, որ իմ ամբողջ ցանքը նորից կորստի վտանգի տակ է, որովհետև իմ դաշտը ավերում էին զանազան թշնամիների ամբողջ ոհմակներ, որոնցից դժվար թե կարելի լիներ պաշտպանվել։ Այդ թշնամիներն էին նախ՝ այծերը, երկրորդ՝ այն վայրի կենդանիները, որոնց ես նապաստակ անվանեցի։ Բրնձի ու գարու անուշ ցողունները նրանց շատ էր դուր եկել։ Գիշեր֊ցերեկ նրանք մնում էին դաշտում և ուտում մատղաշ, դեռ չհասկակալած ցողունները։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ թշնամիների արշավանքի դեմ կար միայն մի միջոց․ ցանկապատել ամբողջ դաշտը։ Այդպես էլ արի։ Բայց դա շատ դժվար աշխատանք էր, գլխավորապես այն պատճառով, որ հարկավոր էր շտապել, թե չէ՝ գազաններն անխնա ոչնչացնում էին հասկերը։ Ասենք դաշտն այնքան փոքրիկ էր, որ երեք շաբաթից հետո ցանկապատն արդեն պատրաստ էր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վատ ցանկապատ չստացվեց։ Քանի դեռ գործը չէի ավարտել, թշնամիներին վախեցնում էի կրակոցներով, իսկ գիշերը ցանկապատից էի կապում շանը, որը հաչում էր մինչև առավոտ։ Այդ բոլոր նախազգուշությունների շնորհիվ թշնամիներն ինձ հանգիստ թողին, և իմ հասկերն սկսեցին հատիկակալել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն հենց որ հացաբույսերս հասկակալեցին, երևան եկան նոր թշնամիներ․ վրա տվին շատակեր թռչունները և սկսեցին պտտվել իմ դաշտի գլխին, սպասելով, թե ես երբ կհեռանամ, որ հարձակվեն հասկերի վրա։ Անմիջապես կոտորակի մի լիցք արձակեցի նրանց վրա (որովհետև հրացանս միշտ մոտս էր լինում), բայց հենց որ կրակեցի, դաշտից վեր թռավ թռչունների մի ուրիշ երամ, որոնց առաջ չէի նկատել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես լրջորեն անհանգստացա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Էլի մի քանի օր այսպիսի կողոպուտ և կկորցնեմ իմ բոլոր հույսերը, ― մտածում էի ես։ Այլևս սերմ չեմ ունենա և կմնամ առանց հացի»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ի՞նչ անեի։ Ինչպե՞ս ազատվեի այս նոր վտանգից։ Ոչ մի միջոց չգտա, բայց հաստատ որոշեցի՝ ինչ գնով էլ լինի պաշտպանել իմ հացը, թեկուզ և ստիպված լինեմ գիշեր֊ցերեկ պահակ կանգնել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նախ և առաջ շրջեցի ամբողջ դաշտը, որպեսզի պարզեմ, թե որքան վնաս են հասցրել թռչունները։ Պարզվվեց, որ հացի կեսից ավելին ոչնչացրել են, սակայն այդ կորստի հետ կարելի էր հաշտվել, եթե հաջողվեր մնացածը պաշտպանել։ Թռչունները թաքնվեցին մոտակա ծառերի վրա․ նրանք սպասում էին, որ հեռանամ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես հրացանս լցրի և ձևացրի, թե գնում եմ։ Գողերն ուրախացան և սկսեցին իրար հետևից իջնել իմ արտերի վրա։ Այդ բանն ինձ խիստ զայրացրեց։ Սկզբում ուզեցի սպասել, մինչև ամբողջ երամն իջնի, բայց համբերությունս չտվեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Ախր յուրաքանչյուր հատիկի համար, որ հիմա ուտում են նրանք, ես թերևս զրկվում եմ ապագայի մի ամբողջ տարվա հացից», ― ասացի ինքս ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վազեցի դեպի ցանկապատը և սկսեցի կրակել։ Երեք թռչուն խփեցի։ Վերցրի դրանք և կախեցի մի բարձր սյան վրա, որպեսզի մյուսներին վախեցնեմ։ Դժվար է պատկերացնել, թե ինչ զարմանալի ազդեցություն ունեցավ այս միջոցը․ դրանից հետո ոչ մի թռչուն չմոտեցավ իմ հացին։ Բոլորը թռան գնացին կղզու այդ մասից։ Համենայն դեպս, քանի դեռ իմ կախած խրտվիլակը իր տեղումն էր, ես ոչ մի թռչուն չտեսա այդտեղ։ Կարող եք համոզված լինել, որ թռչունների դեմ տարած իմ այդ հաղթանակը մեծ բավականություն պատճառեց ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դեկտեմբերի վերջերին մոտ իմ արտը հասունացավ, և ես այդ նույն տարին երկրորդ հունձն արեցի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դժբախտաբար ոչ մանգաղ ունեի, ոչ գերանդի և երկար մտածելուց հետո որոշեցի հնձի համար օգտագործել այն լայնաբերան թուրը, որ վերցրել էի նավից մյուս զենքերի հետ։ Ասենք իմ արտն այնքան փոքր էր, որ հնձելը մեծ դժվարություն չէր ներկայացնում։ Բացի այդ, ես հնձում էի ուրիշ ձևով․ կտրտում էի միայն հասկերը և զամբյուղով փոխադրում դաշտից։ Երբ հունձն ավարտված էր, ես հասկերը տրորեցի ձեռքով, որպեսզի թեփը բաժանեմ հատիկներից և յուրաքանչյուր տեսակի մեջ ութերորդ բուշել սերմից ստացա մոտ երկու բուշել բրինձ և երկուս ու կես բուշել գարի (իհարկե, մոտավոր հաշիվներով, որովհետև ես չափ չունեի)։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բերքը շատ հաջող էր, և այդ ինձ թև տվեց։ Այժմ կարող էի հույս ունենալ, որ մի քանի տարուց հետո հացի մշտական պաշար կունենամ։ Սակայն դրա հետ միասին իմ առաջ ծառանում էին նորանոր դժվարություններ։ Առանց ջրաղացի, առանց երկանքի ես ինչպե՞ս պետք է ալյուր անեի իմ հացահատիկը։ Ինչպե՞ս պիտի մաղեի ալյուրը։ Ինչպե՞ս պիտի խմոր հունցեի ալյուրից և, վերջապես, ինչպե՛ս պիտի հաց թխեի։ Այդ հարցերի պատասխանները ես չգիտեի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս դժվարությունների հետևանքով որոշեցի բերքին ձեռք չտալ, ամբողջը թողնել սերմացու, իսկ մինչև նոր բերքի ստանալը բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի լուծեմ գլխավոր խնդիրը, այսինքն հացահատիկը թխած հաց դարձնելու միջոց գտնեմ։
==Տասներկուերորդ գլուխ==
:::Ռոբինզոնը ամաններ է պատրաստում
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ անձրև էր գալիս և տանից դուրս գալ չէր կարելի, գործիս հետ միաժամանակ ես իմ թութակին խոսել սովորեցրի։ Այդ ինձ շատ էր զվարճացնում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի քանի դասից հետո նա արդեն գիտեր իր անունը, իսկ հետո, թեպետ և ո՛չ շուտ, սովորեց բավական ուժեղ և պարզ արտասանել այն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Պոլի» այս առաջին բառն էր, որ ես կղզու վրա լսեցի ուրիշի շուրթերից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն Պոլիի հետ խոսելն ինձ համար աշխատանք չէր, այլ օժանդակ միջոց։ Այդ ժամանակ շատ կարևոր գործ ունեի։ Վաղուց արդեն գլուխ էի կոտրում այն հարցի վրա, թե ինչպես պատրաստեմ կավե աման, որի կարիքը խիստ զգում էի, բայց ոչ մի հնար չէի գտնում․ համապատասխան կավ չկար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Միայն թե կավ գտնեմ, ― մտածում էի ես, ― և ինձ համար դժավար չի լինի կճուճի կամ ամանի նման մի բան պատրաստել։ Ճիշտ է, և՛ կճուճը և՛ ամանը հարկավոր կլինի թրծել, բայց չէ՞ որ ես ապրում եմ տաք կլիմայում, որտեղ արեգակն ավելի թեժ է, քան որևէ հնոց։ Համենայն դեպս իմ ամանեղենը արևի տակ չորանալով բավականին ամուր կստացվի։ Կարելի կլինի ձեռքն առնել, կարելի կլինի մեջը հացահատիկ պահել, ալյուր և ընդհանրապես չոր մթերքներ, որոնք հարկավոր է խոնավությունից ապահովել»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ որոշեցի, որ հենց որ համապատասխան կավ գտնեմ, հացահատիկի համար մի քանի հատ խոշոր կճուճ կշինեմ։ Առայժմ չէի էլ մտածում այնպիսի կավե ամանի մասին, որի մեջ կարելի լինի մի բան եփել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անտարակույս ընթերցողը կխճար ինձ, կամ գուցե և կծիծաղեր ինձ վրա, եթե նրան պատմեի, թե ինչպիսի անճարակությամբ ձեռնամուխ եղա այդ աշխատանքին, ինչպիսի անշնորհք, անճոռնի, այլանդակ իրեր էին ստացվում սկզբնական շրջանում, քանի֊քանի աման փուլ էր գալիս նրանից, որ կավը լավ հունցաց չէր լինում և չէր դիմանում իր սեփական ծանրությանը։ Կճուճներից մի քանիսը ճաքում էին նրանից, որ շտապում էի արևի տակ դնել դրանք, երբ արևը շատ թեժ էր լինում, ուրիշները փշրվում էին առաջին իսկ անգամ ձեռք տալուց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երկու ամիս անդուլ աշխատում էի։ Շատ ջանքեր թափեցի բրուտագործական լավ կավ գտնելու, հավաքելու, տուն փոխադրելու և մշակելու համար, բայց և այնպես երկար չարչարանքներից հետո միայն երկու հատ անճոռնի կավե աման ստացա, որովհետև դրանց կճուճ անվանել ոչ մի կերպ չէր կարելի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց և այնպես դրանք իմ համար շատ օգտակար իրեր էին։ Շիվերից երկու խոշոր կողով հյուսեցի, և երբ իմ կճուճները լավ չորացան ու պնդացան արևի տակ, զգուշությամբ վերցրի ու դրի կողովների մեջ։ Ամանի ու կողովի միջև եղած ամբողջ դատարկ տարածությունը լցրի գարու և բրնձի ծղոտով, որպեսզի իմ կավե ամաններն ավելի ապահով լինեն կոտրվելուց։ Այդ երկու կճուճներն էլ առայժմ հացահատիկ պահելու համար էին։ Վախենում էի, որ եթե կճուճների մեջ խոնավ մթերք պահեմ, նրանք էլ կխոնավանան ու կփչանան։ Հետագայում, երբ իմ հացահատիկն աղալու միջոց կգտնեմ, կճուճների մեջ ալյուր կպահեմ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կավից պատրաստված խոշոր ամաններն անհաջող էին ստացվում։ Ինձ ավելի հաջողվում էր մանր ամաններ պատրաստել․ փոքրիկ կլոր ամաններ, ափսեներ, փարչեր, գավաթներ և նման բաներ։ Մանր իրերն պատրաստել ավելի հեշտ է, բացի դրանից, նրանք ավելի համաչափ էին թրծվում արևի տակ, ուստի և ավելի ամուր էին ստացվում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց և այնպես իմ գլխավոր խնդիրը մնում էր անկատար․ ինձ հարկավոր էր այնպիսի աման, որի մեջ կարելի լիներ բան եփել, նա պետք է կրակին դիմանար և ջուրը պահեր, իսկ դրա համար իմ շինած կճուճները պիտանի չէին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց ահա, մի անգամ մի մեծ խարույկ վառեցի, որպեսզի շեղջի վրա միս խորովեմ։ Երբ միսը խորովվեց, ուզում էի շեղջը հանգցել և նրա մեջ գտա պատահաբար այնտեղ ընկած կոտրված կճուճի մի կտոր։ Այդ կտորը շիկացել, կարմրել էր կղմինդրի պես և ամրացել էր քարի նման։ Այդ հայտնագործությունը մեծ հաճույք ու զարմանք պատճառեց ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Եթե կավե ամանի կտորն այսպես ամրացել է կրակի մեջ, ապա ուրեմն նույնպիսի հաջողությամբ կրակի վրա կարելի է թրծել նաև կավե ամանը», ― որոշեցի ես։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կարծում եմ աշխարհում ոչ մի մարդ այսպիսի չնչին առիթով նման ուրախություն չի ապրել, ինչպիսին զգացի ես, երբ համոզվեցի, որ ինձ հաջողվել է ջրից ու կրակից չվախեցող կճուճներ պատրաստել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես հազիվ կարողացա սպասել, մինչև իմ կճուճները կպաղեին, ապա իսկույն նրանցից մեկի մեջ ջուր լցրի ու նորից դրի կրակին, որպեսզի միս եփեմ։ Կճուճը շատ լավը դուրս եկավ։ Ես այծի մսից հիանալի արգանակ եփեցի, թեև իհարկե, եթե նրա մեջ կաղամբ ու սոխ և աղ ու այլ համեմունք գցեի, ավելի լավը պիտի լիներ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հիմա էլ սկսեցի մտածել, թե ինչպես քարե սանդ շինեմ, որպեսզի նրա մեջ հատիկ մանրեմ, կամ, ավելի ճիշտ՝ աղամ։ Չէ՞ որ արվեստի այնպիսի հիանալի ստեղծագործության մասին, ինչպիսին է ջրաղացը, ես մտածել անգամ չէի կարող․ մարդկային մի զույգ ձեռքերն այդպիսի բան շինել անկարող էին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց սանդ շինելը ևս այնքան էլ հեշտ բան չէր․ քարտաշի աշխատանքից ես նույնքան քիչ բան էի հասկանում, որքան մյուս բոլոր աշխատանքներից, և բացի դրանից, գործիքներ չունեի։ Քանի՜֊քանի օր կորցրի համապատասխան քար որոնելով, բայց ոչինչ դուրս չեկավ։ Հարկավոր էր շատ ամուր քար, այն էլ բավական մեծ, որպեսզի կարելի լիներ մեջը փոս բացել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իմ կղզում ժայռեր կային, բայց, չնայած իմ բոլոր ջանքերին, նրանցից ոչ մեկից չկարողացա համապատասխան չափի բեկոր պոկել։ Բացի դրանից, ավազաքարի այդ փխրուն տեսակը, միևնույն է, պետք չէր գա․ ծանր սանդակոթի տակ նա կփշրվեր և ալյուրին ավազ կխառնվեր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այսպիսով, ապարդյուն որոնումների վրա երկար ժամանակ կորցնելով՝ հրաժարվեցի քարե սանդ պատրաստելու մտքից և որոշեցի փայտե սանդ շինել, որի համար շատ ավելի հեշտ էր համապատասխան նյութեր գտնել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ իրոք, շուտով անտառում գտա շատ ամուր մի կոճղ, այնքան մեծ, որ հազիվ կարողացա տեղից շարժել։ Կացնով տաշեցի այդ կոճղը, որպեսզի հնարավորին չափ ինձ հարկավոր ձև տամ, ապա մասամբ փորելով, մասամբ այրելով մի փոս բաց արի մեջը։ Այդպես են վարվում Բրազիլիայի կարմրամորթները, երբ ուզում են մակույկ շինել։ Հարկ չկա ասելու, որ այս աշխատանքն ինձանից մեծ ջանքեր պահանջեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սանդը պատրաստելուց հետո մի ծանր, խոշոր սանդակոթ պատրաստեցի այսպես կոչված երկաթածառից։ Ե՛վ սանդը, և՛ սանդակոթը պահեցի մինչև հաջորդ բերքը։ Իմ հաշիվներով այն ժամանակ ես բավականաչափ հացահատիկ պիտի ունենայի և կարելի կլիներ մի մասն ալյուր անել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այժմ հարկավոր էր մտածել այն մասին, թե ինչպես պիտի խմոր հունցեմ, երբ ալյուր կունենամ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ամենից առաջ ես թթխմոր չունեի։ Ասենք այս պակասը ոչ մի կերպ լրացնել չէր կարելի, ուստի թթխմորի մասին չէի հոգում։ Բայց ինչ պիտի անեի առանց փռի։ Սա իսկապես որ դժվարին հարց էր։ Բայց և այնպես հնարը գտա․ մտածեցի, թե ինչով կարելի է փոխարինել փուռը։ Կավից պատրաստեցի սկուտեղի նման մի քանի խոշոր ու լայն աման և լավ թրծեցի կրակի մեջ։ Դրանք պատրաստեցի հնձից շատ առաջ և դարսեցի իմ պահեստում։ Դրանից էլ առաջ գետնի վրա օջախ էի պատրաստել, այսինքն մի հարթ տեղ էի շինել քառակուսի (Ճիշտն ասած, այնքան էլ քառակուսի չէր) աղյուսներից, որոնք լավ թրծված էին կրակի մեջ և նույնպես իմ սեփական արտադրությունն էին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ հաց թխելու ժամանակը եկավ, ես այդ օջախում մի մեծ խարույկ վառեցի։ Հենց որ փայտն այրվեց, ես շեղջը հավաքեցի իմ օջախում և մի կես ժամ սպասեցի, մինչև որ օջախը շիկանա։ Ապա ամբողջ շեղջը քաշեցի մի կողմ և օջախում դասավորեցի իմ հացերը։ Հետո հացերը ծածկեցի իմ պատրաստած կավե սկուտեղներով և վրայից շեղջ լցրի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ ի՞նչ եք կարծում․ հացերս թխվեցին ինչպես ամենալավ փռի մեջ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Որքա՜ն հաճելի էր ինձ համար ուտել նոր թխված, թարմ հացը։ Ինձ թվում էր, թե իմ կյանքում երբեք այդպիսի համով բան չեմ կերել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ընդհանրապես կարճ ժամանակում ես շատ լավ հացթուխ դարձա․ չխոսելով արդեն հասարակ հացի մասին՝ սովորեցի պուդինգներ ու բլիթներ թխել բրնձից։ Միայն կարկանդակ չէի թխում և պատճառն այն էր, որ բացի այծի ու թռչնի մսից՝ ուրիշ համեմունքներ չունեի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս տնտեսական աշխատանքների մեջ անցավ իմ կղզում գտնվելու ամբողջ երրորդ տարին։
==Տասներեքերորդ գլուխ==
:::Ռոբինզոնը նավակ է շինում և իր համար նոր զգեստ կարում
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դուք կարող եք չկասկածել, որ այս ամբողջ ժամանակամիջոցում իմ մտքից դուրս չէր գալիս այն ցամաքը, որ երևում էր կղզում մյուս ափից։ Հոգուս խորքում չէի դադարում ափսոսալ, որ այն ափին բնակություն չեմ հաստատել․ ինձ թվում էր, որ եթե այդ ցամաքը միշտ իմ աչքի առաջ լիներ, այնտեղ գնալու մի որևէ հնարավորություն կստեղծեի։ Իսկ եթե հասնեի այնտեղ, գուցե թե կհաջողվեր այնտեղից էլ ազատության հասնել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ահա թե ինչու հաճախ հիշում էի իմ փոքրիկ բարեկամ Քսուրիին և իմ երկար մակույկը, իր կողային առագաստով, որով ես աֆրիկական ափերով նավարկեցի ավելի քան հազար մղոն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց ի՛նչ օգուտ այս ամենը մտաբերելուց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Որոշեցի գնալ, տեսնել ինչ վիճակում է մակույկը, որ դեռ մեր նավի խորտակման ժամանակ փոթորիկն ափ էր նետել իմ բնակարանից մի քանի մղոն հեռու։ Այդ մակույկն ընկած էր մի քիչ հեռու այն տեղից, որտեղ ափ էր նետվել։ Ալեբախությունը մակույկը շուռ էր տվել հատակը դեպի վեր և քշել էր մի քիչ դեպի վեր, ավազի վրա։ Մակույքն ընկած էր ցամաքի վրա, և շուրջը ջուր չկար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եթե ինձ հաջողվեր այդ մակույկը նորոգել և ջուրն իջեցնել, ես առանց մեծ դժվարության կարող էի մինչև Բրազիլիա գնալ։ Բայց այդպիսի աշխատանքի համար մի զույգ ձեռքեր բավական չէին։ Դժվար չէր հասկանալ, որ այդ մակույկը տեղից շարժելն ինձ համար նույնքան դժվար էր, որքան իմ կղզին տեղից շարժելը։ Բայց և այնպես որոշեցի փորձել․ գնացի անտառ, կտրեցի հաստ ձողեր, որոնք պիտի ծառայեին լծակների տեղ, կոճղերից տաշեցի երկու թավալուկ և այդ ամենը քաշ տվի մակույկի մոտ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Միայն թե ինձ հաջողվեր շուռ տալ հատակի վրա, ― ասում էի ինքս ինձ, ― իսկ նորոգելը դժվար բան չէ։ Այնպիսի հիանալի նավակ կստացվի, որ համարձակորեն կարող եմ ծով դուրս գալ»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ ես ջանքեր չխնայեցի այդ անօգուտ աշխատանքի համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երեք թե չորս շաբաթ զբաղվեցի դրանով։ Դեռ ավելին․ երբ վերջապես, հասկացա, որ իմ թույլ ուժերով չեմ կարողանալու տեղից շարժել այդ վիթխարին, մտածեցի նոր պլան։ Սկսեցի նավակի մի կողմից ավազը փորել ու հեռու թափել, հուսալով, թե հենակետից զրկվելով՝ նավակը շուռ կգա և կկանգնի հատակի վրա։ Միաժամանակ նրա տակ փայտի կտորտանք էի դնում, որպեսզի շուռ գալուց հետո կանգներ այնտեղ, որտեղ հարկավոր է ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նավակը, իրոք որ շուռ եկավ հատակի վրա, սակայն դա ամենևին էլ ինձ չմոտեցրեց իմ նպատակին․ միևնույն է, ջուրն իջեցնել չէի կարող։ Ես նույնիսկ լծակները նրա տակը մտցնել չկարողացա և վերջ ի վերջո ստիպված եղա հրաժարվել իմ մտքից։ Սակայն այս անհաջողությունը իմ մեջ չմեռցրեց որևէ մայր ցամաք հասնելու փորձեր անելու միտքը։ Ընդհակառակն, երբ տեսա, որ այս զզվելի ափից հեռանալու ոչ մի հնարավորություն չունեմ, օվկիանոս դուրս գալու ին ցանկությունը ոչ միայն չթուլացավ, այլ էլ ավելի ուժեղացավ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վերջապես իմ գլխում մի միտք ծագեց․ արդյոք չփորձե՞մ ինքս պատրաստել մի նավակ կամ ավելի լավ է, մի պիրոգա (կարիբյան մակույկ, ինչպիսին այս լայնությունների վրա շինում են կարմրամորթերը)։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Պիրոգա շինելու համար համարյա թե գործիքներ հարկավոր չեն, ― մտածում էի ես, ― որովհետև այդ մակույկը փորվում է ամբողջական ծառի բնից․ այդպիսի աշխատանքը կարող է գլուխ բերել նաև մեկ մարդ»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի խոսքով պիրոգա շինելն ինձ թվում էր ոչ միայն հնարավոր, այլև ամենահեշտ գործը, և դրա մասին մտածելն ինձ համար շատ հաճելի բան էր։ Մեծ գոհունակությամբ մտածում էի, որ այդ խնդիրը գլուխ բերելն ինձ համար նույնիսկ ավելի դյուրին է լինելու, քան նեգրերի կամ հնդիկների համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինքս ինձ հարց չէի տալիս, թե ինչպես եմ ջուրն իջեցնելու իմ մակույկը, երբ այն պատրաստ կլինի, մինչդեռ այդ դժվարությունը շատ ավելի լուրջ էր, քան գործիքների պակասությունը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես այնպես էի տարվել իմ ապագա ճանապարհորդության երազանքներով, որ մի վարկյան անգամ կանգ չէի առնում այդ հարցի առաջ, թեև միանգամայն ակներև էր, որ մակույկը ծովի վրայով քառասունհինգ մղոն առաջ տանելը շատ ավելի դյուրին գործ էր, քան ցամաքի վրայով քառասունհինգ սաժեն մինչև ջուրը քաշելը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի խոսքով պիրոգայի պատմության մեջ ինձ պահեցի այնպես հիմար, ինչպես կարող է պահել միայն առողջ դատողություն չունեցող մարդը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես մխիթարվում էի իմ մտադրությամբ, առանց հաշիվ տալու, թե արդյոք ուժերս կներե՞ն այդ խնդիրը գլուխ բերելու համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ չկարծեք, թե մակույկը ջուրն իջեցնելու միտքը բոլորովին չէր ծագում իմ մեջ։ Ո՛չ, այդ խնդիրն անցնում էր իմ մտքով, բայց ես նրան ընթացք չէի տալիս, ամեն անգամ խեղդում էի՝ ասելով․ «Նախ մակույկը կշինենք, իսկ հետո կմտածենք ջուրն իջեցնելու մասին։ Չի կարող պատահել, որ ես մի հնար չգտնեմ»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իհարկե, այս ամենն անմտություն էր։ Բայց իմ բորբոքված երազանքն ամեն մի դատողությունից ավելի ուժեղ եղավ և ես առանց երկար մտածելու կացինը ձեռքս առա։ Կտրեցի մի հիանալի եղևնի, որի բնի հաստությունը մոտ հինգ ոտնաչափ և տասը մատնաչափ էր, իսկ վերևում, քսաներկու ոտնաչափ բարձրության վրա՝ չորս ոտնաչափ և տասնմեկ մատնաչափ տրամագիծ ուներ։ Դրանից հետո ծառի բունն աստիճանաբար ավելի էր բարակում և վերջապես սկսում էր ճյուղավորվել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դժվար չէ պատկերացնել, թե ինչքան ջանք պահանջվեց ինձանից այդ վիթխարի ծառը տապալելու համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Քսան օր կտրում էի այդ ծառի բունը, անցնելով մերթ մի, մերթ մյուս կողմը, ապա տասնչորս օր էլ նրա ճյուղերն ու գագաթը կտրելու համար։ Մի ամբողջ ամիս այդ կոճղը տաշում էի դրսի կողմից, աշխատելով նավախելի ձև տալ նրան, որովհետև առանց նավախելի մակույկը ջրի երեսին ուղիղ կանգնել չէր կարող։ Երեք ամիս էլ հարկավոր եղավ մեջը փորելու համար, այս անգամ գլուխ բերի առանց կրակի․ այդ ամբողջ հսկայական աշխատանքը կատարեցի կացնով ու դուրով։ Վերջապես ստացվեց մի հիանալի մակույկ, այնքան մեծ, որ հեշտությամբ կարող էր վերցնել քսանհինգ մարդ, հետևապես՝ կարող էր վերցնել ինձ ու իմ ամբողջ բեռը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես ցնծության մեջ էի իմ աշխատանքից, կյանքումս երբեք չէի տեսել այդպիսի խոշոր մակույկ, որ պատրաստված լիներ ամբողջական փայտից։ Բայց և թանկ նստեց ինձ վրա։ Քանի՜֊քանի անգամ հոգնածությունից ուժասպառ՝ ես ստիպված եղա այդ փայտին հարվածել կացնով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այսպես թե այնպես, գործի կեսն արված էր։ Մնում էր միայն մակույկը ջուրն իջեցնել, և չեմ կասկածում, որ եթե դա ինձ հաջողվեր, ես պիտի ձեռնարկեի ամենացնորամիտ ու ամենաանհուսալի ծովային ճանապարհորդությունը՝ երկագնդում երբևիցե տեղի ունեցած ճանապարհորդուցյուններից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն, մակույկը ջուրն իջեցնելու ուղղությամբ իմ թափված բոլոր ջանքերն ապարդյուն անցան՝ իմ պիրոգան մնաց այնտեղ, որտեղ գտնվում էր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այն անտառից, որտեղ ես կառուցել էի մակույկս, մինչև ջուրը հիսուն սաժենից ավել չէր լինի, սակայն անտառը գտնվում էր մի հովտում, իսկ ափը բարձր էր ու դարափուլ։ Դա առաջին խոչընդոտն էր։ Ասենք՝ ես համարձակորեն որոշեցի վերցնել այդ խոչընդոտը․ հարկավոր էր ամբողջ ավելորդ հողը հանել այնպես, որ անտառից մինչև ծովափը մի թեք վայրէջք գոյանար։ Զարհուրելի է հիշել, թե որքան քրտինք թափեցի այդ աշխատանքի վրա, սակայն ո՞վ իր վերջին ուժերը չի գործադրի, երբ խնդիրը վերաբերում է ազատություն ձեռք բերելուն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ այսպես, առաջին խոչընդոտը հաղթահարված էր․ մակույկի ճանապարհը պատրաստ էր։ Սակայն դա ոչ մի արդյունք չտվեց․ որքան էլ չարչարվեցի, տեղից շարժել չկարողացա իմ մակույքկը, ինչպես առաջ շարժել չէի կարողացել նավից մնացած մակույկը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այն ժամանակ չափեցի ծովը մակույկից բաժանող տարածությունը և որոշեցի առու փորել նրա համար․ եթե չէր կարելի մակույկը մոտեցնել ջրին, ապա մնում էր ջուրը մոտեցնել մակույկին։ Եվ արդեն սկսեցի փորելը, բայց հանկարծ մտքումս հաշվեցի ապագա առվի խորությունն ու երկարությունը և երբ հաշվեցի, թե մեկ մարդը մոտավորապես որքան ժամանակում կարող է կատարել այդ աշխատանքը, պարզվեց, որ գործն ավարտեու համար ինձ հարկավոր կլինի տասը֊ տասներկու տարի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ճար չկար․ սրտի ցավով ստիպված եղա այդ մտքից հրաժարվել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես վշտացած էի մինչև հոգուս խորքը, և միայն այդ ժամանակ գլխի ընկա, թե որքան անմտություն է գործը ձեռնարկել, առանց նախօրոք հաշվելու, թե որքան ժամանակ ու աշխատանք կպահանջի և արդյոք ուժերս կբավականացնե՞ն գործը մինչև վերջ հասցնելու համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս անիմաստ աշխատանքը կատարելիս բոլորեց իմ կղզում գտնվելու չորրորդ տարին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մինչ այդ նավից վերցրած իմ իրերից շատերը կամ բոլորովին մաշվել էին, կամ իրենց դարն ապրել, իսկ պարենամթերքներն արդեն սպառվելու վրա էին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Թանաքից հետո սպառվեց իմ հացի ամբողջ պաշարը, այսինքն՝ ոչ թե հացի, այլ՝ նավից վերցրած պաքսիմատի։ Որքան հնարավոր էր ես խնայում էի այն։ Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում ես օրական մեկ պաքսիմատից ավելի չէի ուտում։ Բայց և այնպես համարյա մի տարի մնացի առանց հացի փշրանքի, մինչև որ իմ դաշտից այնքան հացահատիկ հավաքեցի, որ կարելի էր սկսել գործածել որպես սնունդ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մինչ այդ իմ հագուստը բոլորովին անպետքացել էր։ Ես ունեի միայն վանդակավոր կտորից կարված վերնաշապիկներ (մոտ երեք դյուժին), որ գտել էի նավաստիների սնդուկներում։ Այդ վերնաշապիկները առանձին խնամքով էի պահում․ իմ կղզում հաճախ այնպիսի շոգ էր լինում, որ ստիպված էի լինում շրջել միայն վերնաշապկով, և չգիտեմ, ինչ պետք է անեի, եթե չլինեին այդ վերնաշապիկները։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իհարկե, այդ կլիմայում ես կարող էի նաև մերկ ման գալ։ Սակայն արեգակի ջերմությանն ավելի հեշտ էի դիմանում, եթե հագիս շոր էր լինում։ Արևադարձային արևի կիզիչ ճառագայթները վառում էին իմ մաշկն ու բշտիկներ առաջացնում, մինչդեռ վերնաշապիկը ինձ պաշտպանում էր արևից և, բացի դրանից, ինց զովեցնում էր վերնաշապկի ու մարմնի միջև եղած տարածության օդի շարժումը։ Արևի տակ գլխաբաց շրջելուն նույնպես չէի կարողանում վարժվել․ ամեն անգամ, երբ գլխաբաց էի դուրս գալիս, գլուխս սկսում էր ցավել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հարկավոր էր կարգի բերել գեթ այն փալաս֊փուլուսը, որ դեռ մնացել էր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ամենից առաջ ինձ մի բաճկոն էր հարկավոր․ իմ բոլոր ունեցածները մաշվել էին։ Դրա համար էլ որոշեցի, բաճկոնի վերափոխել նավաստիական բուշլատները, որոնք ընկած էին անօգտագործելի։ Նավաստիները ձմեռ ժամանակ այդ բուշլատները հագնում ու հերթապահ են կանգնում։ Եվ ահա սկսեցի դերձակություն անել, ավելի ճիշտ՝ ասեղն առած սկսեցի կարել, կցել֊կցմցել, որովհրտև խղճով ասած՝ բավական անշնորհք դերձակ էի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այսպես թե այնպես, մի կերպ դուրս բերի երկու բաճկոն, որոնք, իմ հաշվով, երկար ժամանակ պետք է բավականացնեին ինձ։ Վարտիկ կարելու իմ առաջին փորձի մասին ավելի լավ է չխոսել, որովհետև այդ փորձը խայտառակ անհաջողությամբ վերջացավ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց դրանից հետո հագուստ կարելու նոր միջոց գտա և այնուհետև հագուստի պակասաուցյուն չէի քաշում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բանն այն է, որ ինձ մոտ մնացել էին իմ սպանած բոլոր կենդանիների մորթիները։ Յուրաքանչյուր մորթին ձողիկի վրա ձգելով չորացնում էի արևի տակ։ Միայն սկզբում իմ անփորձության պատճառով մորթիները խիստ շատ էի պահել արևի տակ, ուստի առաջին մորթիներն այնպես էին կոշտացել, որ հազիվ թե որևէ բանի պետք գային։ Բայց մնացածները շատ լավն էին։ Ահա հենց դրանցից էլ առաջին հերթին մի մեծ փափախ կարեցի բուրդը դրսի կողմն արած, որպեսզի անձրևից չվնասվի։ Մորթե փափախն այնքան հաջող դուրս եկավ, որ որոշեցի միևնույն նյութից ինձ համար լրիվ հագուստ պատրաստել, այսինքն՝ բաճկոն և շալվար։ Շալվարը կարեցի կարճ, մինչև ծնկներս, և շատ լայն։ Բաճկոնը ես ընդարձակ պատրաստեցի, որովհետև և՛ շալվարը և՛ բաճկոնը, ինձ հարկավոր էին ոչ այնքան տաքության, որքան արևից պաշտպանելու համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ձևը և աշխատանքը, պետք է խոստովանել, բանի պետք չէին․ ես վատ հյուսն էի, բայց որպես դերձակ՝ ավելի վատն էի։ Այսպես թե այնպես, իմ կարած հագուստը հիանալի էր ծառայում ինձ, մանավանդ, երբ տանից դուրս էի գալիս անձրևոտ օրերին․ ամբողջ ջուրը հոսում էր երկար մազերի վրայով և բոլորովին չոր էր մնում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բաճկոնից ու շալվարից հետո մտածեցի հովանոց պատրաստել ինձ համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես տեսել էի, թե Բրազիլիայում ինչպես են հովանոց պատրաստում։ Այնտեղ այնպիսի ուժեղ շոգ է լինում, որ առանց հովանոցի յոլա գնալ դժվար է, իսկ իմ կղզում ավելի հով չէր, թերևս նույնիսկ ավելի շոգ էր, որովհետև հասարակածին ավելի էր մոտիկ։ Շոգից ազատվել չէի կարող, քանի որ օրվա մեծ մասը բաց երկնքի տակ էի լինում։ Կարիքն ինձ ստիպում էր տանից դուրս գալ ամեն եղանակի, իսկ երբեմն էլ երկար ժամանակ ստիպված էի լինում թափառել և՛ արևի, և՛ անձրևի տակ։ Մի խոսքով հովանոցն ինձ անհրաժեշտ էր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Շատ չարչարվեցի և շատ ժամանակ կորցրի, մինչև որ ինձ հաջողվեց հովանոցի նման մի բան շինել։ Երկու֊երեք անգամ, երբ արդեն կարծում էի, որ հասել եմ նպատակիս, ստացվում էին այնպիսի անպետք բաներ, որ ստիպված էի լինում ամեն ինչ նորից սկսել։ Բայց վերջ ի վերջո իմ նպատակին հասա և բավականին տանելի հովանոց պատրաստեցի։ Բանն այն է, որ ես ուզում էի, որ հովանոցը բացվի ու փակվի, և հենց այդ էլ ամենամեծ դժվարությունն էր։ Իհարկե, անշարժ հովանոց սարքելը շատ հեշտ գործ էր, բայց այդ դեպքում ստիպված պիտի լինեի շարունակ բացված պահել, որը մեծ անհարմարություն էր։ Ինչպես արդեն ասացի, այդ դժվարությունը հաղթահարեցի, և իմ հովանոցը կարող էր բացվել և փակվել։ Հովանոցի վրա այծի մորթի քաշեցի, մազը դեպի վեր։ Անձրևաջուրը մորթու վրայով հոսում էր ինչպես թեք տանիքի վրայով, և ամենաթեժ արեգակի ճառագայթները չէին կարող անցնել նրա միջով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ հովանոցն ունենալով՝ չէի վախենում ոչ մի անձրևից և արեգակն ինձ վրա չէր ազդում նույնիսկ ամենաշոգ օրերին։ Իսկ երբ հովանոցն ինձ հարկավոր չէր լինում, այն փակում էի և դնում թևիս տակ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այսպես ապրում էի իմ կղզում հանգիստ, խաղաղ ու գոհ։
==Տասնչորսերորդ գլուխ==
:::Ռոբինզոնը պատրաստում է ավելի փոքր չափսի մի ուրիշ մակույկ և փորձում է նավարկել կղզու շուրջը
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անցավ էլի հինգ տարի, և այդ ժամանակամիջոցում, որքան հիշում եմ, ոչ մի արտակարգ դեպք չպատահեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իմ կյանքը ընթանում էր առաջվա պես մեղմ ու խաղաղ։ Ապրում էի իմ հին տեղը և առաջվա պես ամբողջ ժամանակս նվիրում էի աշխատանքի ու որսի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այժմ արդեն այնքան հացահատիկ ունեի, որ իմ ցանքն ինձ կբավականացներ անբողջ տարին։ Խաղող նույնպես շատ ունեի։ Դրա շմորհիվ ես անտառում ու դաշտում ավելի շատ էի աշխատում, քան առաջ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց իմ գլխավոր զբաղմունքը մի նոր մակույկ կառուցելն էր։ Այս անգամ ոչ միայն մակույկ շինեցի, այլև ջուրն իջեցրի։ Այդ մակույկը ծովախորշը հասցրի մի նեղլիկ ջրանցքով, որ ստիպված եղա փորել կես մղոն երկարությամբ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իմ առաջին մակույկը, ինչպես արդեն ընթերցողը գիտի, պատրաստել էի այնպիսի մեծ չափսերով, որ ստիպված էի թողնել իր տեղում որպես իմ հիմարության հուշարձան։ Այդ մակույկն ինձ շարունակ հիշեցնում էր, որ առաջիկայում ավելի խելացի պետք է լինել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց այժմ շատ ավելի փորձված էի։ Ճիշտ է, այս անգամ մակույկը շինեցի ջրից մոտ կես մղոն հեռու, բայց այժմ, համենայն դեպս, վստահ էի, որ ինձ կհաջողվի ջուրն իջեցնել։ Տեսնում էի, որ այս անգամ սկսածս գործը իմ ուժերից վեր չէ, և հաստատորեն որոշեցի մինչև վերջ հասցնել այդ գործը։ Համարյա երկու տարի զբաղվեցի մակույկի կառուցումով։ Այնքան շատ էի ուզում ծովում նավարկելու հնարավորություն ստանալ, որ ոչ մի ճիգ ոը ջանք չէի խնայում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն, պետք է նկատել, որ այդ նոր մակույկը շինել էի ամենևին ոչ այն նպատակով, որ հեռանամ իմ կղզուց։ Այդ մտքին ես վաղուց էի հրաժեշտ տվել։ Մակույկն այնքան փոքրիկ էր, որ չէր էլ կարելի մտածել, թե նրանով հնարավոր է նավարկել այն քառասուն կամ գուցե և ավելի մղոնը, որ իմ կղզին բաժանում էր մայր ցամաքից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հիմա ավելի համեստ նպատակ ունեի․ պտտել կղզու շուրջը, ուրիշ ոչինչ։ Արդեն մի անգամ եղել էի կղզու հակադիր ափում և իմ կատարած հայտնագործություններն այնպես էին հետաքրքրել ինձ, որ դեռ այն ժամանակ ցանկանում էի դիտել ինձ շրջապատող բոլոր ափերը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ ահա այժմ, երբ արդեն մակույկ ունեի, որոշեցի ինչ գնով էլ լինի՝ ծովով պտտել իմ կղզու շուրջը։ Ճանապարհ ընկնելուց առաջ խնամքով նախապատրաստվեցի առաջիկա նավարկությանը։ Մակույկիս համար մի փոքրիկ կայմ շինեցի և նույնպիսի փոքրիկ առագաստ կտրեցի իմ ունեցած պարուսինի առատ պաշարից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ մակույկը պատրաստ էր, փորձեցի ինչպես է գնում և համոզվեցի, որ առագաստով միանգամայն գոհացուցիչ ընթացք ունի։ Հետո սկսեցի նավախելին ու նավաքթին փոքրիկ արկղներ շինել, որպեսզի անձրևից ու ալիքներից պաշտպանեմ ուտելիքի պաշարը, վառոդը և մյուս կարևոր բաները, որ պիտի վերցնեի ինձ հետ։ Հրացանի համար մակույկի հատակում մի նեղ, երկար փոս փորեցի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այնուհետև նավախելին ամրացրի բացված հովանոցը, այնպիսի դիրք տալով նրան, որ ուղիղ իմ գլխավերևում լինի և ինձ պաշտպանի արևի ճառագայթներից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նոյեմբերի 6֊ին, իմ թագավորության կամ իմ գերության, ― ինչպես կուզեք անվանեցեք, ― վեցերորդ տարում ես ճանապարհ ընկա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նավարկեցի շատ ավելի երկար, քան սպասում էի։ Բանն այն է, որ թեև իմ կղզին մեծ չէր, սակայն երբ գնացի դեպի նրա արևելյան ափերը, իմ առաջ ծառացավ մի անսպասելի խոչընդոտ։ Այդտեղ ափից անջատվում էր ժայռերի մի նեղ շարք։ Ժայռերից մի քանիսը ջրի երեսն էին դուրս եկել, շատերն էլ ջրի տակ թաքնված էին։ Այդ ժայռերի շարքը վեց մղոնաչափ ձգվում էր դեպի բաց ծովը, իսկ այնուհետև, ժայռերից դենը էլի մեկ ու կես մղոնաչափ փռված էր ավազոտ ծանծաղուտը։ Այսպիսով, այս ցամաքալեզուն շրջանցելու համար ստիպված էի բավական հեռանալ ափից։ Դա շատ վտանգավոր բան էր։ Ես նույնիսկ ուզում էի վերադառնալ, որովհետև չէի կարող ճշտորեն որոշել, թե ստորջրյա ժայռերը շրջանցրլու համար որքան պիտի նավարկեմ բաց ծովով և վախենում էի վտանգի ենթարկվելուց։ Բացի դրամից, չգիտեի, թե կհաջողվի՞ ինձ հետ դառնալ։ Դրա համար էլ խարիսխ գցեցի (ճանապարհ ընկնելուց առաջ ես նավից վերցրած երկաթից խարսխի նման մի բան էի շինել), հրացանը ձեռքս առա և ափ դուրս եկա։ Ոչ հեռու մի բավական բարձր սար տեսնելով՝ բարձրացա նրա գագաթը, աչքով չափեցի ժայռերի շարքի երկարությունը, որ այստեղից հիանալի երևում էր, և որոշեցի սիրտ անել առաջ գնալ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց դեռ ժայռերի շարքին չհասած՝ ընկա մի սոսկալի խորության մեջ, որից հետո էլ ծովային մի զորեղ հոսանք նավակս առաջ քշեց։ Հոսանքը պտտեցնում էր ջրաղացի ջրի պես, ապա առավ իր մեջ ու քշեց տարավ։ Դեպի ափ շուռ գալու կամ մի կողմի վրա թեքվելու մասին մտածելն անգամ ավելորդ էր։ Միակ բանը, որ կարող էի անել, այդ այն էր, որ ինձ պահում էի հոսանքի եզրին և աշխատում էի մեջտեղը չընկնել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իսկ հոսանքն ինձ ավելի ու ավելի հեռու էր քշում։ Եթե գեթ մի թեթև քամի լիներ, կարող էի առագաստը բարձրացնել, բայց ծովի վրա լիակատար հանդարտություն էր։ Բոլոր ուժերս լարած աշխատում էի թիակներով, սակայն հոսանքին հաղթահարել չէի կարողանում և արդեն հրաժեշտ էի տալիս կյանքին։ Գիտեի, որ մի քանի մղոնից հետո այն հոսանքը, որի մեջ ընկել եմ ես, միանալու է կղզին շրջանցող մի ուրիշ հոսանքի հետ, և եթե մինչ այդ ինձ չհաջողվի մի կողմի վրա թեքվել, կորած եմ։ Իսկ թեքվելու որևէ հնարավորություն չէի տեսնում։ Փրկություն չկար․ ինձ անխուսափելի մահ էր սպառնում, այն էլ ոչ թե ծովի ալիքների մեջ, որովհետև ծովը խաղաղ էր, այլ սովից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ճիշտ է, ծովի ափին գտել էի մի կրիա, այնքան խոշոր, որ հազիվ բարձրացրի ու գցեցի մակույկի մեջ, ունեի նաև խմելու ջրի բավականին պաշար (վերվրել էի իմ կավե կճուճներից ամենամեծը)։ Բայց դա ի՜նչ նշանակություն ունի այն ողորմելի էակի համար, որը կորել է անծայրածիր օվկիանոսում, որտեղ հազարավոր մղոններ կարելի է լողալ և ցամաքի նշան անգամ չտեսնել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իմ ամայի կղզին այժմ ինձ թվում էր երկրային դրախտ, և իմ միակ ցանկությունն էր վերադառնալ այդ դրախտը։ Բուռն կարոտով ձեռքերս մեկնում էի դեպի կղզին ու բացականչում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Օ՜, ինձ երջանկություն պարգևող անապատ։ Ես այլևս չեմ տեսնի քեզ։ Օ՜, ի՞նչ է լինելու իմ վերջը։ Ո՞ւր են քշում ինձ անողոք ալիքները։ Որքա՜ն անշնորհակալ էի ես, երբ տրտնջում էի իմ մենակությունից և անիծում այն չքնաղ կղզին, որտեղ ապաստան էր տվել ինձ իմ բարի բախտը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այո, այժմ իմ կղզին ինձ համար թանկ էր ու սիրելի, և տանջալի էր մտածել, որ հավիտենապես պետք է հրաժեշտ տամ այդ կղզին տեսնելու հույսին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հոսանքը քշում ու քշում էր ինձ դեպի ջրային անծայրածիր հեռուները։ Եվ թեպետ ես մահացու վախ ու հուսահատություն էի ապրում, բայց և այնպես այդ զգացմունքներին չէի ենթարկվում, այլ անդադար շարունակում էի թիավարել, աշխատելով մակույկն ուղղել դեպի հյուսիս, որպեսզի հոսանքը կտրեմ և շրջանցեմ ծովախութերը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հանկարծ կեսօրին մոտ թեթև քամի սկսվեց։ Դա ինձ սիրտ տվեց։ Բայց պատկերացրեք իմ ուրախությունը, երբ քամին սկսեց արագորեն ուժեղանալ և կես ժամից հետո արդեն բավական ուժեղ էր փչում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մինչ այդ արդեն իմ կղզուց շատ հեռու էի քշվել։ Եթե այդ ժամանակ մառախուղ բարձրանար, իմ վերջն էր։ Մոտս կողմնացույց չկար, և եթե իմ կղզին տեսողությունից կորցնեի, չէի իմանա, թե որ ուղղությամբ պիտի գնալ, այնտեղ հասնելու համար։ Բայց իմ բախտից արևոտ օր էր և մառախուղի նշան չկար։ Ես կայմը կանգնեցրի, առագաստը բարձրացրի և սկսեցի թիավարել դեպի հյուսիս, աշխատելով դուրս գալ հոսանքից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հենց որ իմ մակույկը քամու ուղղությունը բռնեց և գնաց հոսանքին հակառակ, այդ հոսանքի մեջ փոփոխություն նկատեցի․ ջուրն ավելի սպիտակավուն դարձավ։ Հասկացա, որ հոսանքն ինչ֊որ պատճառով սկսում է թուլանալ, որովհետև առաջ, երբ այն ավելի ուժեղ էր, ջուրը շարունակ պղտոր էր։ Եվ իրոք, շուտով իմ աջ թևի վրա, դեպի արևելք նկատեցի ժայռեր (նրանց կարելի էր հեռվից տարբերել այն ճերմակ ալիքներից, որոնք ալեկոծում էին յուրաքանչյուրի շուրջը)։ Ահա հենց այդ ժայռերն էլ փակում էին հոսանքի ուղին և դանդաղեցնում նրա ընթացքը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Շուտով համոզվեցի, որ այդ ժայռերը ոչ միայն դանդաղեցնում են հոսանքը, այլև բաժանում են այն երկու մասի, որոնցից գլխավորը ժայռերը ձախ կողմը թողնելով, միայն թեթևակի թեքվում է դեպի հարավ, իսկ մյուսը կտրուկ կերպով հետ է դառնում և ուղղվում հյուսիս֊արևմուտք։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Թե ինչպիսի ցնծության մեջ էի այս հայտնագործությունից, հասկանալ կարող են միայն նրանք, ովքեր փորձից գիտեն, թե ինչ է նշանակում ներում ստանալ կառափնարանի վրա կանգնած րոպեին, կամ ավազակներից փրկվել վերջին րոպեին, երբ արդեն դանակը սեղմում էր կոկորդը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուրախությունից թպրտացող սրտով իմ մակույկը թեքեցի դեպի հետ դարձող հոսանքը, առագաստը հարմարեցրի համընթաց քամուն, որն ավելի էր ուժեղացել և ուրախ֊ուրախ սլացա դեպի կղզին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երեկոյան ժամը հինգի կողմը ես մոտեցա ափին և մի հարմար տեղ ընտրելով՝ մակույկս կանգնեցրի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դժվար է նկարագրել այն ուրախությունը, որ ապրեցի, երբ իմ ոտքերի տակ ամուր գետին զգացի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Որքա՜ն սիրելի թվաց ինձ իմ բարեբեր կղզու յուրաքանչյուր ծառը։ Ջերմ զգացմունքով էի նայում այն բլուրներին ու հովիտներին, որոնք դեռ երեկ թախիծ էին առաջացնում իմ սրտում։ Որքա՜ն ուրախ էի ես, որ նորից կտեսնեմ իմ դաշտերը, իմ պուրակները, իմ քարանձավը, իմ հավատարիմ շանը, իմ այծերին։ Որքա՜ն գեղեցիկ էր երևում ինձ ծովի ափից դեպի իմ տաղավարը տանող ճանապարհը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Արդեն երեկո էր, երբ հասա իմ անտառային ամառանոցը։ Ցանկապատի վրայով ներս մտա, ստվերում պառկեցի և սոսկալի հոգնած լինելով՝ շուտով քուն մտա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց որքան մեծ եղավ իմ զարմանքը, երբ ինձ արթնացրեց ինչ֊որ մեկի ձայնը։ Այո, այդ մարդկային ձայն էր։ Այստեղ կղզու վրա մարդ կար և նա գիշերվա կեսին բարձրաձայն կանչում էր․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ռոբին, Ռոբին, Ռոբին Կրուզո։ Խե՜ղճ Ռոբին Կրուզո։ Որտե՞ղ ես ընկել։ Ինչպե՞ս ընկար այստեղ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երկար թիավարելուց հոգնած լինելով՝ այնպես խորն էի քնել, որ միանգամից արթնանալ չկարողացա, և երկար ժամանակ ինձ թվում էր, թե այդ ձայնը երազում եմ լսում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց ձայնը կրկնվում էր․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ռոբին Կրուզո, Ռոբին Կրուզո։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վերջապես ես ուշքի եկա և հասկացա, թե որտեղ եմ գտնվում։ Իմ առաջին զգացմունքը եղավ սոսկալի վախը։ Վեր թռա սարսափահար շուրջս նայելով և հանկարծ գլուխս բարձրացնելով, ցանկապատի վրա տեսա իմ թութակին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իհարկե, իսկույն հասկացա, որ հենց նա էր կրկնում այդ խոսքերը։ Ճիշտ այդպիսի ողբալի ձայնով հաճախ նրան ասում էի այդ նախադասությունը, և նա հիանալի կրկնում էր իմ բառերը։ Հաճախ նստում էր իմ մատի վրա, կտուցը բոլորովին մոտեցնում էր իմ երեսին և կրկնում․ «Խեղճ Ռոբին Կրուզո։ Որտե՞ղ ես ընկել։ Ինչպե՞ս ընկար այստեղ»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն նույնիսկ համոզվելով, որ ինձ կանչողը թութակն է եղել, և հասկանալով, որ ուրիշ ոչ ոք չի կարող լինել, ես էլի երկար ժամանակ չէի կարողանում հանգստանամ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բոլորովին չէի հասկանում, թե նախ, ինչպես է նա ընկել իմ ամառանոցը, երկրորդ, ինչու՞ նա թռել֊եկել է հատկապես այստեղ և ոչ թե մի ուրիշ տեղ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց քանի որ ես ոչ մի կասկած չունեի, որ ինձ կանչողը թութակն է եղել, իմ հավատարիմ Պոլին, ապա առանց այդ հարցերի վրա գլուխ կոտրելու ես տվեցի նրա անունը և ձեռքս մեկնեցի։ Ընտելացած թռչունն իսկույն նստեց իմ մատին և և կրկնեց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Խե՜ղճ Ռոբին Կրուզո։ Որտե՞ղ ես ընկել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կարծես Պոլին ուրախացել էր, որ նորից տեսնում է ինձ։ Ինքնին հասկանալի է, որ տաղավարից հեռանալիս նրան նստեցրի իմ ուսին և հետս տարա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իմ ծովային ճանապարհորդության անհաճո արկածները մտքիցս հանեցին ծովի վրա նավարկելու սերը, և երկար ժամանակ մտածում էի, թե ինչպիսի վտանգների էի ենթարկվել ես, երբ հոսանքն ինձ քշում էր դեպի օվկիանոս։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իհարկե, լավ կլիներ, եթե մի մակույկ ունենայի կղզու այս ափին, իմ տանը մոտիկ, բայց ինչպես բերեի մակույկն այնտեղից, ուր թողել էի։ Նույնիսկ չէի փորձի իմ կղզին շրջանցել արևելքի կողմից․ հենց միայն այդ մտքից սիրտս կծկվում էր և արյունս պաղում։ Ես ոչ մի հասկացողություն չունեի, թե ինչ կա կղզու մյուս կողմում։ Ի՞նչ կլինի, եթե այն կողմի հոսանքն այնքան արագ է, որքան այս կողմինը։ Այն ժամանակ նա ինձ առափնյա ժայռերին կխփի նույնպիսի ուժով, ինչպիսի ուժով հոսանքն ինձ քշում էր բաց ծովը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի խոսքով, թեև այդ մակույկի կառուցումը և ջուրն իջեցնելը բավական մեծ աշխատանք պահանջեցին, այնուամենայնիվ որոշեցի, որ ավելի լավ է մնալ առանց մակույկի, քան գլուխս վտանգի տակ դնել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Պետք է ասել, որ այժմ շատ ավելի հմուտ էի այն բոլոր ձեռքի աշխատանքներում, որ պահանջում էին իմ կյանքի պայմանները։ Երբ ես կղզին ընկա, կացին գործածել բոլորովին չգիտեի, իսկ այժմ կարող էի համեմատվել լավ ատաղձագործի հետ, մանավանդ, եթե հաշվի առնենք, թե որքան քիչ գործիքներ ունեի ես։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բրուտագործության մեջ ես (բոլորովին անսպասելիորեն) մեծ առաջադիմություն ունեցա․ սարքեցի պտտվող շրջանով մի դազգահ, որից իմ աշխատանքը և՛ արագացավ, և՛ լավացավ։ Այժմ ծուռումուռ ամանների փոխարեն, որոնց վրա մարդ անգամ նայել չէր ուզում, ստացվում էին կանոնոավոր ձևի ամանեղեն, որոնք շատ կարգին տեսք էին ունենում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն, ինձ թվում է, որ իմ գյուտարարությունները երբեք ինձ այնպես չէին ուրախացրել, որքան այն օրը, երբ ինձ հաջողվեց ծխամորճ շինել։ Իհարկե, իմ ծխամորճը նախապատմական տեսք ուներ․ նա շինած էր հասարակ թրծած կավից, ինչպես իմ բոլոր կավե ամանները, և հեռու էր գեղեցիկ լինելուց։ Բայց և այնպես բավական ամուր էր և ծուխը լավ էր անցկացնում, իսկ գլխավորը, այնուամենայնիվ ծխամորճ էր, որի մասին այնքան շատ երազել էի, որովհետև ծխել սովորել էի շատ վաղուց։ Մեր նավի վրա ծխամորճներ կային, բայց երբ այնտեղից իրեր էի փոխադրում, չգիտեի, որ կղզու վրա ծխախոտ է աճում, ուստի մտածեցի, թե չարժե դրանք վերցնել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այն ժամանակ էր, երբ նկատեցի, որ իմ վառոդի պաշարներն սկսել են նվազել։ Այս բանն ինձ շատ անհանգստացրեց ու վշտացրեց, որովհետև նոր վառոդ որտեղի՞ց կարող էի ձեռք բերել։ Իսկ ի՞նչ պիտի անեմ, երբ ամբողջ վառոդն սպառվի։ Էլ ինչպե՞ս կարող եմ այծեր ու թռչուններ որսալ։ Մի՞թե մինչև իմ կյանքի վերջը պետք է մնամ առանց մսի։
==Տասնհինգերորդ գլուխ==
:::Ռոբինզոնը ընտելացնում է վայրի այծերին
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կղզում գտնվելուս տասնմեկերորդ տարին, երբ իմ վառոդն սկսեց նվազել, սկսեցի լրջորեն մտածել, թե ի՛նչ միջոցով կենդանի այծեր բռնեմ։ Ամենից ավելի ցանկանում էի բռնել մայր այծ՝ իր ուլիկներով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սկզբում ծուղակներ էի սարքում, և հաճախ այծերն ընկնում էին դրանց մեջ։ Բայց դրանից օգուտ չէր լինում, այծերը դրված խայծը ուտում էին, ապա պարանները կտրտում էին և հանգիստ հեռանում։ Դժբախտաբար երկաթալար չունեի և ստիպված էի լինում ծուղակներ շինել պարաններից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ որսի այս ձևը չհաջողվեց, որոշեցի փորձել փոսերը։ Իմանալով, թե այծերը ամենից ավելի հաճախ որտեղ են արածում՝ այնտեղ երեք խոր֊խոր փոսեր փորեցի, ծածկեցի իմ պատրաստած հյուսվածքով և յուրաքանչյուրի վրա մի խտիտ բրնձի ու գարու հասկեր դրի։ Շուտով համոզվեցի, որ այծերն այցելում են այդտեղ․ հասկերը անհետանում էին, և շուրջը այծերի ոտնահետքեր էին երևում։ Այն ժամանակ իսկական թակարդ սարքեցի և հենց հետևյալ օրը փոսերից մեկում գտա մի խոշոր պառավ այծ, իսկ մյուսում՝ երեք ուլ, մեկը արու, երկուսը՝ էգ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Պառավ այծին ազատ արձակեցի, որովհետև չգիտեի ինչ անեմ։ Նա այնպես վայրենի էր ու չար, որ ողջ֊ողջ նրան բռնել չէր կարելի (վախենում էի փոսը մտնել), իսկ սպանելու կարիք չկար։ Հենց որ փոսի բերանը բաց արի, նա դուրս նետվեց և ամբողջ ուժով սկսեց փախչել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հետագայում ես առիթ ունեցա համոզվելու, որ քաղցը հնազանդեցնում է նույնիսկ առյուծներին։ Բայց այն ժամանակ այդ բանը չգիտեի։ Եթե այծին երեք֊չորս օր քաղցած պահեի, իսկ հետո նրան ջուր ու մի քիչ հասկ բերեի, ուլիկների պես կհնազանդվեր ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ընդհանրապես այծերը շատ խելացի են ու հնազանդ։ Եթե նրանց հետ լավ վարվես, ընտելացնելը դժվար չի լինի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն, կրկնում եմ, այն ժամանակ այդ բանը չգիտեի։ Այծը բաց թողնելուց հետո մոտեցա այն փոսին, որտեղ ուլիկներն էին նստած։ Երեքին էլ մեկ֊մեկ դուրս բերի, պարանով կապեցի և մեծ դժվարությամբ քարշ տվի տուն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բավական երկար ժամանակ չէի կարողանում նրանց ստիպել, որ բան ուտեն։ Բացի մոր կաթից նրանք ուրիշ ուտելիք չգիտեին։ Բայց երբ կարգին քաղցածացան, մի քանի հյութալի հասկ դրեցի նրանց առաջ և քիչ֊քիչ սկսեցին ուտել։ Շուտով այս ուլիկները բոլորովին ընտելացան ինձ և ձեռնասուն դարձան։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դրանից հետո սկսեցի այծեր բազմացնել։ Ուզում էի, որ մի ամբողջ հոտ ունենամ, որովհետև դա միակ միջոցն էր ինձ մսով ապահովելու այն ժամանակ, երբ իմ վառոդն ու կոտորակը սպառված կլինեն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մեկ ու կես տարուց հետո արդեն ունեի տասներկու այծ, հաշված նաև ուլերը, իսկ էլի մի երկու տարուց հետո իմ այծերի թիվը հասավ քառասուներեքի։ Ժամանակի ընթացքում հինգ տեղ արոտ ցանկապատեցի, բայց այդ բոլոր արոտներն էլ դարպասով կապված էին միմյանց, որպեսզի կարելի լինի այծերի հոտը մի արոտից քշել մյուսը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այժմ արդեն այծի մսի ու կաթի անսպառ պաշար ունեի։ Ճիշտն ասած՝ երբ սկսեցի այծեր պահել, կաթի մասին չէի էլ մտածում։ Հետագայում միայն սկսեցի կթել դրանց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կարծում եմ ամենամռայլ մարդն էլ չէր կարող ժպիտը պահել, եթե տեսներ ինձ իմ ընտանիքի հետ ճաշի սեղան նստած։ Սեղանի գխին նստում էի ես, որ կղզու թագավորն ու տիրականն էի, իմ բոլոր հպատակների կյանքի լիիշխան տերն ու տնօրենը․ ես կարող էի մահապատիժ տալ ու ներում շնորհել, ազատություն տալ և ազատազրկել, և իմ հպատակների մեջ ոչ մի խռովարար չկար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Պետք էր տեսնել, թե ինչպիսի արքայական շքեղությամբ էի ճաշում ես՝ շրջապատված իմ մերձավորներով։ Միայն Պոլին, որպես սիրելի անձ, իրավունք ուներ ինձ հետ խոսելու։ Շունը, որ վաղուց արդեն ծերացել էր և զառամությունից ապուշ կտրել, միշտ նստում էր իր տիրակալի աջ կողմը, իսկ երկու կողմերը նստում էին կատուները և ուտելիք սպասում իմ սեփական ձեռքից։ Իմ ձեռքով ուտելիք տալը համարվում էր արքայական հատուկ ողորմության նշան։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դրանք այն կատուները չէին, որ բերել էի նավից։ Մի քանիսը վաղուց էին սատկել, և ես իմ ձեռքով թաղել էի տանից ոչ հեռու։ Բայց դրանցից մեկը կղզում եղած ժամանակ ծնել էր։ Ձագերից մի զույգ պահել էի ինձ մոտ, և դրանք ընտանի էին դարձել, իսկ մյուսները փախել էին անտառ և վայրենացել։ Վերջ ի վերջո կղզու վրա այդ կատուներն այնքան բազմացան, որ դրանցից ազատվել չէր լինում․ մտնում էին իմ պահեստը և ուտելիքներս փախցնում։ Դրանք ինձանից ձեռ քաշեցին միայն այն ժամանակ, երբ մի երկու֊երեքի գնդակահարեցի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կրկնում եմ, ես ապրում էի իսկական թագավորի պես, ոչ մի բանի կարիք չունեի։ Իմ շուրջը միշտ էլ հնազանդ պալատականների մի ամբողջ խումբ կար, միայն մարդիկ էին պակասում։ Իդեպ, ինչպես ընթերցողը կտեսնի, շուտով հասավ այն ժամանակը, երբ իմ տիրապետության մեջ նույնիսկ չափից ավելի շատ մարդիկ երևան եկան։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Թեպետ հաստատ որոշել էի այլևս երբեք վտանգավոր ծովային ճանապարհորդություն չկատարել, բայց և այնպես շատ էի ուզում մակույկ ունենալ, թեկուզ ափի մոտերքը նավարկելու համար։ Ես հաճախ էի մտածում, թե ինչպես իմ նավակը փոխադրեմ կղզու այն ափը, որտեղ իմ քարանձավն էր։ Բայց հասկանալով, որ դա դժվար իրագործելի մտադրություն է, ամեն անգամ ինձ հանգստացնում էի նրանով, որ առանց մակույկի էլ լավ է ինձ համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն, ինքս էլ չգիտեմ ինչու, շարունակ ձգտում էի դեպի այն սարը, որի գագաթը ես բարձրացա իմ վերջին ուղևորության ժամանակ։ Ուզում էի մի անգամ էլ այնտեղից նայել, թե ինչպիսի գծագրություն ունեն կղզու ափերը և դեպի ուր է ուղղվում ծովային հոսանքը։ Վերջ ի վերջո չդիմացա և ճանապարհ ընկա, այս անգամ ոտքով, ափի երկարությամբ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եթե մեզ մոտ, Անգլիայում մի մարդ լույս ընկներ այնպիսի հագուստով, որպիսին ես ունեի այն ժամանակ, հավատացնում եմ, բոլոր անցորդները սարսափով դես ու դեն կփախչեին, կամ ծիծաղից կթուլանային։ Ասենք հաճախ ինքս էլ ինձ վրա նայելով ակամայից ժպտում էի, երևակայելով, թե ինչպես կքայլեի հայրենի Յորքշիրում, ունենալով այդպիսի շքախումբ և այդպիսի արտաքին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իմ գլխին տնկված էր այծի մորթուց կարված մի սրածայր, տձև փափախ՝ մինչև մեջքս իջնող ծոծրակակալով, որն իմ վիզը ծածկում էր արևից, իսկ անձրևի ժամանակ չէր թողնում, որ ջուրը լցվի օձիքիս մեջ։ Տաք կլիմայում չկա ավելի վնասակար բան, քան հագուստի տակից մերկ մարմնի վրա թափվող անձրևը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այնուհետև իմ հագին կար նույնպես այծի մորթուց կարված երկար բաճկոն, որ իջնում էր համարյա մինչև ծնկներս։ Շալվարս կարված էր շատ պառավ այծի մորթուց, որի մազերն այնքան երկար էին, որ ոտքերս ծածկում էին մինչև սրունքներս։ Գուլպաներ բոլորովին չունեի, կոշիկների փոխարեն պատրաստել էի, ― չգիտեմ ինչպես անվանեմ, ― երկարաճիտ կոշիկների նման մի բան, որոնց կապերը ամրացվում էին կողքից։ Այդ ոտնամանը, իդեպ, նաև իմ ամբողջ հագուստը, ամենաբարբարոսական տեսքն ուներ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բաճկոնիս վրայից կապում էի այծի մորթուց շինված, մազերը մաքրած գոտի, որի երկու կողմերից օղեր էի արել ոչ թե թրի ու դաշյունի, այլ սղոցի ու կացնի համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բացի դրանից ուսիս էլ կաշվե փոկեր ունեի կապած, որոնցից նույնպես օղեր էի ամրացրել, սակայն մի քիչ ավելի նեղ։ Դրանցից ես կապում էի երկու պայուսակ, այնպես որ ձախ ձեռքիս տակ լինի։ Այդ պայուսակներից մեկի մեջ վառոդ էի պահում, մյուսում՝ կոտորակ։ Իմ մեջքին կախված էր մի զամբյուղ, ուսիս՝ հրացանը, իսկ գլխավերևս՝ մորթե ահագին հովանոցը։ Այդ հովանոցը շատ անճոռնի էր, սակայն, թերևս իմ ճանապարհորդական իրերից ամենաանհրաժեշտն էր։ Հովանոցից ավելի կարևորն ինձ համար միայն հրացանն էր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դեմքի գույնով ես նեգրի ավելի քիչ էի նման, քան կարելի էր սպասել, նկատի ունենալով, որ ապրում էի հասարակածից ոչ հեռու և արևայրուքից չէի վախենում։ Սկզբում մորուք թողի։ Շատ երկար մորուք աճեց։ Հետո մորուքս խուզեցի, թողնելով միայն բեղեր, որոնք շատ երկար էին, նման թուրքական բեղերի։ Դրանք այնքան սարսափելի երկարել էին, որ Անգլիայում անցորդներին կվախեցնեին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց այս ամենը հիշատակում եմ ի միջի այլոց․ կղզում ո՛վ պիտի հիանար իմ դեմքով կամ կազմվածքով․ միևնույն չէ՞ր թե ինչպիսի արտաքին ունեի։ Այս ամենի մասին պատմեցի միայն նրա համար, որ խոսք բացվեց, և այլևս չեմ երկարացնի։
==Տասնվեցերորդ գլուխ==
:::Ռոբինզոնն ամրացնում է իր բնակարանը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Շուտով պատահեց մի դեպք, որը բոլորովին խանգարեց իմ կյանքի խաղաղ ընթացքը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կեսօրվա մոտ էր։ Ծովափով գնում էի դեպի իմ մակույկը, մեկ էլ հանկարծ ավազի վրա պարզ նկատեցի բոբիկ մարդու ոտնահետքեր, որն ինձ շատ զարմացրեց և սարսափեցրեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կանգ առա և այլևս տեղիցս շարժվել չէի կարողանում, կարծես շանթահար էի եղել, կարծես ուրվական էի տեսել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սկսեցի ականջ դնել և շուրջս նայել, բայց կասկածելի բան չտեսա և ձայն չլսեցի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես վերև վազեցի դեպի ափի բարձունքը, որպեսզի շրջապատն ավելի լավ տեսնեմ, նորից ցած իջա, անցա ծովափի երկարությամբ, բայց ոչ մի տեղ ոչինչ չգտա․ բացի այդ միակ հետքից, ուրիշ ոչ մի նշան չկար, որ այդտեղ նորերս մարդ է եղել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես նորից վերադարձա միևնույն տեղը։ Ուզում էի իմանալ, թե ուրիշ հետքեր չկա՞ն։ Բայց ուրիշ հետքեր չկային։ Գուցե աչքի՞ս է երևացել։ Գուցե սա մարդու՞ հետք չէ։ Բայց ո՛չ․ չեմ սխալվել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դա, անկասկած, մարդու ոտնահետքեր էին․ պարզ երևում էին կրունկի, մատների, ներբանի տեղերը։ Ինչպե՞ս էր այստեղ ընկել։ Որտեղի՞ց էր ելել։ Ես խճճվել էի ենթադրությունների մեջ, որոնցից ոչ մեկի վրա կանգ առնել չէի կարողանում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սոսկալի տագնապի մեջ, ոտքիս տակ գետինը չզգալով շտապեցի տուն, դեպի իմ ամրոցը։ Մտքերը խռնվում էին գլխիս մեջ։ Ես ահ ու սարսափի մեջ էի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ամեն մի երկու֊երեք քայլափոխում հետ֊հետ էի նայում, վախենում էի ամեն մի թփից, ամեն մի ծառից։ Ամեն մի կոճղ հեռվից ինձ մարդ էր թվում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անկարելի է նկարագրել, թե իմ բորբոքված երևակայության մեջ ինչպիսի զարհուրելի ձևեր էին ստանում բոլոր առարկաները, ինչպիսի հրեշավոր մտքեր էին անցնում գլխովս և ինչպիսի անհեթեթ որոշումներ էի կայացնում ճանապարհին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հասնելով իմ ամրոցը (ինչպես այդ օրվանից սկսեցի կոչել իմ բնակարանը), մի ակնթարթում ներս ընկա ցանկապատից, կարծես ինձ հալածում էին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես նույնիսկ չեմ կարողանում հիշել, թե ես սովորականի պես շարժական սանդուխքո՞վ ներս մտա, թե՞ դռնով, այսինքն այն մուտքով, որ ես փորել էի լեռան մեջ։ Նույնիսկ մյուս օրը չկարողացա հիշել այդ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ոչ մի նապաստակ, ոչ մի աղվես շների ոհմակից փրկվելիս այնքան չի շտապել դեպի իր բունը, ինչպես ես։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ամբողջ գիշերը քնել չկարողացա, և հազար անգամ ինքս ինձ միևնույն հարցն էի տալիս, թե ինչպե՞ս կարող էր մարդ ընկնել այստեղ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երևի դա պատահաբար կղզին ընկած վայրենի մարդու ոտքի հետք է։ Կամ գուցե վայրենիներ շատ են եղել։ Գուցե նրանք իրենց պիրոգայով ծով են դուրս եկել, և հոսանքը կամ քամին նրանց այստեղ է քշել։ Շատ հնարավոր է, որ նրանք եղել են այն ափին, բայց հետո նորից ծովն են գնացել, որովհետև ըստ երևույթին, նրանք նույնպես քիչ ցանկություն են ունեցել մնալու այս ամայի կղզում, ինչպես ես ցանկություն չունեի նրանց հարևանությամբ ապրելու։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իհարկե, նրանք իմ մակույկը չեն նկատել, հակառակ դեպքում գլխի կընկնեին, որ կղզում մարդիկ են ապրում, և կսկսեին որոնել ու անկասկած, կգտնեին ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց այստեղ ինձ ցնցեց մի զարհուրելի միտք․ «Իսկ եթե նրանք մակույկը տեսած լինե՞ն»։ Այս միտքը տանջում ու մորմոքում էր ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Ճիշտ է, ― ասում էի ինքս ինձ, ― նրանք նորից ծովն են գնացել, բայց այդ դեռ ոչինչ չի ասում․ նրանք կվերադառնան, անպայման կգան ուրիշ վայրենիների ամբողջ հրոսակախմբով և ինձ կգտնեն ու կուտեն։ Իսկ եթե ինձ գտնել չհաջողվի էլ, միևնույն է, կտեսնեն իմ դաշտերը, իմ ցանկապատը, կոչնչացնեն իմ ամբողջ հացը, կքշեն իմ այծերի հոտը, և ես ստիպված կլինեմ սովից մեռնել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իմ այս զարհուրելի հայտնագործությունից հետո առաջին երեք օրը քիթս էլ չէի հանում ամրոցից, այնպես որ նույնիսկ սկսեցի սոված մնալ։ Տանը մթերքի մեծ պաշարներ չէի պահում, և երրորդ օրը ինձ մոտ մնացել էին միայն գարու բլիթներ ու ջուր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինձ տանջում էր նաև այն միտքը, որ հիմա առանց կթելու են մնացել իմ այծերը, որոնց սովորաբար կթում էի ամեն երեկո (դա իմ ամենօրյա հաճելի զբաղմունքն էր)։ Ես գիտեի, որ դրանից խեղճ կենդանիները շատ են տանջվելու։ Բացի դրանից, վախենում էի, որ նրանք կարող են կաթից կտրվել։ Եվ իմ երկյուղն արդարացավ․ այծերից շատերը հիվանդացան և համարյա դադարեցին կաթ տալ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Չորրորդ օրը սիրտ արի դուրս գալ։ Այդ ժամանակ իմ մեջ ծագեց մի միտք, որը վերջնականապես վերադարձրեց իմ նախկին արիությունը։ Իմ երկյուղի ամենաբուռն պահին, երբ ենթադրությունից ենթադրության էի անցնում և ոչ մեկի վրա կանգ առնել չէի կարողանում, հանկարծ մտքովս անցավ, թե արդյոք ինքս չե՞մ հնարել մարդու հետքի այդ ամբողջ պատմությունը, և իմ սեփական հետքը չէ՞ր արդյոք իմ տեսածը։ Չէ՞ որ այդ հետքը ավազի վրա կարող էր մնացած լինել այն ժամանակից, երբ ես նախավերջին անգամ գնացել էի իմ մակույկը տեսնելու։ Ճիշտ է, սովորաբար ուրիշ ճանապարհով էի վերադառնում, բայց այդ վաղուց էր եղել և ես կարո՞ղ էի վստահությամբ պնդել, թե այն ժամանակ անցել եմ այսինչ ճանապարհով և ոչ թե մյուսով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես աշխատում էի ինքս ինձ համոզել, որ հենց այդպես էլ եղել է, որ տեսածս իմ սեփական հետքն է եղել և նմանվել եմ այն հիմարին, որը զարհուրելի պատմություններ է հնարել դագաղից վեր կացող մեռելի մասին և հենց ինքն էլ վախեցել է իր պատմածից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այո, անտարակույս այդ իմ հետքն է եղել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս համոզմունքից սիրտ առած՝ սկսեցի զանազան տնտեսական գործերով դուրս գալ տանից։ Նորից ամեն օր լինում էի իմ ամառանոցում, կթում էի այծերին և խաղող էի հավաքում։ Բայց եթե դուք տեսնեիք, թե ինչպես վախվխելով էի գնում այնտեղ, ինչպես էի շարունակ շուրջս նայում՝ պատրաստ ամեն րոպե նետելու իմ զամբյուղը և փախչելու, անպայման կմտածեիք, թե սա մի մեծ վճրագործ է, որին հալածում է խղճի խայթը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն անցավ էլի երկու օր, և ես ավելի սրտապնդվեցի։ Վերջնականապես համոզվեցի, որ իմ բոլոր տառապանքները անհեթեթ սխալի արդյունք են եղել, սակայն, որևէ կասկած չմնալու համար, որոշեցի մի անգամ էլ գնալ այն ափը և խորհրդավոր հետքը համեմատել իմ ոտքի հետքի հետ։ Եթե երկու հետքերն իրար չափ լինեն, կարող եմ համոզված լինել, որ ինձ վախեցրել է իմ սեփական հետքը, որ վախեցել եմ հենց ինձանից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս որոշումով էլ ճանապարհ ընկա։ Բայց երբ հասա այնտեղ, ուր խորհրդավոր հետքն էր, ինձ համար, նախ, պարզվեց, որ այն անգամ նավակից դուրս գալուց հետո տուն վերադառնալիս, ես ոչ մի կերպ այդտեղ ընկնել չէի կարող և, երկրորդ, երբ համեմատության համար ոտքս դրի հետքի վրա, տեսա, որ իմ ոտքը բավական փոքր է։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սիրտս նոր վախով լցվեց․ դողում էի տենդ ունեցողի պես։ Նորանոր ենթադրությունների փոթորիկ սկսվեց իմ գլխում։ Տուն վերադարձա լիովին համոզված, որ այնտեղ, ծովափին մարդ է եղել և գուցե ո՛չ մեկը, այլ՝ հինգը կամ վեցը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես նույնիսկ պատրաստ էի ենթադրելու, որ դրանք ամենևին էլ եկվորներ չեն, այլ կղզու բնակիչներ են։ Ճիշտ է, մինչև այժմ կղզում ոչ մի մարդ չէի նկատել, բայց հնարավոր է, որ նրանք վաղուց արդեն թաքնվում են այստեղ և, ուրեմն, ամեն րոպե կարող են անակնկալի բերել ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երկար ժամանակ գլուխ էի կոտրում այն հարցի մասին, թե ինչպե՛ս պաշտպանեմ ինձ այդ վտանգից, բայց և այնպես ոչ մի բան հնարել չկարողացա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Եթե վայրենիները գտնեն իմ այծերին ու տեսնեն իմ հասկակալած արտերը, ― մտածում էի ես, ― միշտ էլ կգան կղզին՝ նոր ավար տանելու, իսկ եթե նկատեն իմ տունը, անպայման կսկսեն որոնել նրա բնակչին և վերջ ի վերջո կգտնեն ինձ»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դրա համար էլ մտածեցի քանդել իմ արոտների ցանկապատը և արձակել անասունները, ապա երկու դաշտերս փորփրելով ոչնչացնել բրնձի ու գարու ծիլերը, քանդել իմ քողտիկը, որպեսզի թշնամին մարդկային ոչ մի հետք չնկատի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս ծրագիրն իմ մեջ ծագեց այն զարհուրելի հետքը տեսնելուն պես։ Վտանգ սպասելը միշտ էլ ավելի սարսափելի է, քան վտանգը, և չարիք սպասելը տասն հազար անգամ ավելի վատ է, քան չարիքը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ամբողջ գիշեր քնել չկարողացա։ Բայց լուսադեմին, երբ անքնությունից թուլացել էի, քնեցի խոր քնով և արթնացա այնպես թարմ ու առույգ, ինչպես վաղուց ի վեր չէի զգացել ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այժմ սկսեցի ավելի հանգիստ դատել և ահա թե ինչ որոշման հանգա։ Իմ կղզին աշխարհիս ամենասքանչելի տեղերից մեկն է։ Այստեղ հիանալի կլիմա կա, շատ որս և հարուստ բուսականություն։ Եվ քանի որ այդ կղզին մայրցամաքից հեռու չէ, զարմանալի բան չէ, որ այնտեղ ապրող վայրենիներն իրենց մակույկներով մոտենում են կղզու ափերին։ Ասենք հնարավոր է նաև, որ նրանց այստեղ են քշում հոսանքը կամ քամիները։ Իհարկե, մշտական բնակիչներ այստեղ չկան, բայց եկվոր վայրենիներ, անտարակույս, լինում են։ Սակայն տասնհինգ տարի այստեղ ապրելով՝ ես երբեք, մինչև այժմ, մարդկային հետքեր այստեղ չեմ տեսել։ Հետևապես, եթե վայրենիները գալիս էլ են, երբեք այստեղ երկար չեն մնում։ Իսկ եթե մինչև այժմ նրանք ձեռնտու ու հարմար չեն համարել շատ թե քիչ երկար մնալու այստեղ, ապա պետք է կարծել, որ առաջիկայում էլ այդպես կլինի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հետևապես ինձ կարող է սպառնալ միայն մեկ վտանգ․ հանկարծ հանդիպել վայրենիներին, երբ նրանք հյուր են լինում իմ կղզում։ Բայց եթե նույնիսկ նրանք գալու լինեն, հազիվ թե մենք հանդիպենք միմյանց, որովհետև, նախ, վայրենիներն այստեղ անելիք չունեն, և ամեն անգամ այստեղ գալուց հետո շտապում են տուն վերադառնալ, երկրորդ, կարելի է վստահությամբ ասել, որ նրանք միշտ իջնում են կղզու այն կողմում, որը հեռու է իմ բնակարանից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ, քանի որ շատ հազվադեպ եմ գնում այն կողմերը, ուրեմն առանձնապես առիթ չունեմ վայրենիներից վախենալու, թեև, իհարկե, հարկավոր է մտածել ապահով ապաստանի մասին, որտեղ կարողանայի թաքնվել, եթե նրանք նորից երևան կղզու վրա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այժմ արդեն ես դառնորեն զղջացի, որ իմ քարանձավն ընդարձակելիս նրա ելքը ցանկապատից դուրս եմ բաց արել։ Հարկավոր էր մի կերպ ուղղել այդ սխալը։ Երկար մտածելուց հետո որոշեցի իմ տան շուրջը մի նոր ցանկապատ էլ կառուցել այնպիսի հեռավորությամբ, որ քարանձավի ելքը մնա ցանկապատի ներսը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ասենք նոր պատ դնելու կարիք էլ չեղավ, որովհետև ծառերի այն երկտակ շարքը, որ մի տասներկու տարի առաջ կիսաշրջանաձև տնկել էի հին ցանկապատի երկարությամբ, այնքան էր խիտ և այնպես փարթամորեն էին աճել այդ ծառերը, որ արդեն ինքնըստինքյան հուսալի պաշտպանություն էր հանդիսանում։ Մնում էր միայն ցցեր տնկել ծառերի միջև, որպեսզի այդ ամբողջ կիսաշրջանը ամուր պատ դառնա։ Եվ այդպես էլ արի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այժմ իմ ամրոցը շրջապատված էր կրկնակի պարիսպով։ Բայց դրանով իմ գործը չվերջացավ։ Արտաքին պարսպից դուրս ամբողջ տարածության վրա տնկեցի այն նույն ծառերից, որոնք նման էին ուռենու։ Դրանք շատ լավ էին կպչում և աճում էին խիստ արագ։ Կարծում եմ առնվազն քսան հազար ծառ տնկեցի։ Բայց այդ պուրակի և պարսպի միջև բավական մեծ տարածություն թողեցի, որպեսզի կարելի լինի հեռվից նկատել թշնամիներին, հակառակ դեպքում նրանք կարող էին ծառերի տակ թաքնված՝ գաղտագողի մոտենալ իմ պարսպին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երկու տարի հետո իմ տան շուրջը աճեց մի ջահել պուրակ, իսկ հինգ֊վեց տարուց հետո էլ ինձ բոլոր կողմերից շրջապատեց բոլորովին անանցանելի, խիտ անտառը․ ի՜նչ զարմանալի չտեսնված արագությամբ էին աճում այդ ծառերը։ Ոչ մի մարդ, վայրենի լիներ թե սպիտակամորթ, այժմ չէր կարող գլխի ընկնել, որ այդ անտառի հետևը տուն է թաքնված։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իմ ամրոցը մտնելու և այնտեղից դուրս գալու համար օգտվում էի շարժական սանդուղքից, որը դեմ էի տալիս լեռանը (քանի որ անտառում ծառուղիներ չէի թողել)։ Երբ սանդուղքը վերցված էր, ոչ մի կենդանի մարդ չէր կարող իմ ամրոցը մտնել՝ առանց իր վիզը կոտրելու։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ահա թե ինչպիսի ծանր աշխատանք էի դրել իմ ուսերին հենց միայն նրա համար, որ ինձ թվում էր, թե ինձ վտանգ է սպառնում։ Մարդկային հասարակությունից հեռու այսքան տարի ճգնավորի պես ապրելով՝ ես քիչ֊քիչ խորթացել էի մարդկանցից, և մարդիկ սկսել էին ինձ բոլոր վագրերից ու ընձառյուծներից ավելի սարսափելի թվալ։
==Տասնյոթերորդ գլուխ==
:::Ռոբինզոնը համոզվում է, որ իր կղզու վրա մարդակերներ են լինում
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երկու տարի անցավ այն օրից, երբ ես ավազի վրա տեսա մարդու ոտնահետք, բայց իմ հոգեկան խաղաղությունն այնպես էլ չվերադարձավ։ Վերջացավ իմ անխռով կյանքը։ Նա, ով երկար տարիներ շարունակ տանջալից ահ ու երկյուղ է ապրել, կհասկանա, թե որքան տխուր ու մռայլ էր դարձել իմ կյանքը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի անգամ կղզում թափառելու ժամանակ հասա նրա արևմտյան ծայրը, որտեղ երբեք չէի եղել։ Դեռ ափին չհասած՝ բարձրացա մի թմբի գլուխ։ Եվ հանկարծ ինձ թվաց, թե հեռվում, բաց ծովում մի նավակ է երևում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Երևի տեսողությունս է խաբում ինձ, ― մտածեցի ես։ ― Չէ՞ որ այս երկար տարիների ընթացքում, երբ ամեն օր նայում էի ծովային տարածություններին, ոչ մի անգամ այստեղ նավակ չեմ տեսել»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ափսոս, որ դիտափողն ինձ հետ չէի վերցրել։ Ես մի քանի հատ դիտափող ունեի, որոնք գտել էի նավից փոխադրված սնդուկներից մեկում։ Բայց, դժբախտաբար, դրանք մնացել էին տանը։ Ես չկարողացա որոշել, թե արդյոք դա իրո՞ք նավակ էր, թեև այնքան երկար նայեցի ծովին, որ աչքերս ցավեցին։ Բլուրից դեպի ափն իջնելով այլևս ոչինչ չտեսա․ և այդպես մինչև հիմա էլ չգիտեմ, թե այդ ինչ էր։ Ստիպված եղա հրաժարվել հետագա դիտումներից։ Բայց այդ ժամանակից ինքս ինձ խոսք տվի՝ երբեք առանց դիտափողի տանից դուրս չգալ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հասնելով ափը, ― իսկ այդ ափին, ինչպես ասացի, երբեք չէի եղել, ― համոզվեցի, որ մարդու ոտնահետքերն այնքան էլ հազվագյուտ բաներ չեն իմ կղզում, ինչպես ինձ թվացել է այս տարիների ընթացքում։ Այո, համոզվեցի, որ եթե ապրելիս լինեի ո՛չ արևելյան ափին, որտեղ չէին գալիս վայրենիների մակույկները, վաղուց արդեն կիմանայի, որ վայրենիներն այստեղ հաճախ են լինում, և որ կղզու արևմտյան ափերը նրանց ծառայում են ոչ միայն որպես մշտական նավահանգիստ, այլև մի տեղ, ուր նրանք իրենց անողոք խնջույքների ժամանակ սպանում և ուտում են մարդկանց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այն, ինչ ես տեսա բլուրից իջնելով ու ափը հասնելով, ցնցեց ու շշմեցրեց ինձ։ Ծովափին ամենուրեք թափված էին մարդկանց ոսկորներ՝ գանգեր, կմախքներ, ձեռքի ու ոտքի ոսկորներ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես գիտեի, որ վայրենի ցեղերը միշտ կռվում են իրար հետ։ Նրանք հաճախ ծովային ճակատամարտեր են ունենում․ մի մակույկը հարձակվում է մյուսի վրա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Երևի, ― մտածում էի ես, ― ամեն անգամ կռվից հետո հաղթողները բոլոր ռազմագերիներին բերում են այստեղ և իրենց անմարդկային սովորության համաձայն սպանում և ուտում են, որովհետև նրանք բոլորն էլ մարդակերներ են»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Քիչ հեռու նկատեցի մի կլոր հրապարակ, որի մեջտեղը խարույկի մնացորդներ էին երևում։ Հավանորեն այստեղ են նստում այդ անողոք արարածները, երբ իրենց գարշելի խնջույքի ժամանակ խժռում են իրենց նմանների միսը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս զարհուրելի տեսարանն այնքան ապշեցրեց ինձ, որ առաջին րոպեներին մոռացա այն վտանգը, որին ենթարկվում էի մնալով այդ ափին։ Այդ խայտառակ գազանությունների առաջացրած վրդովմունքը իմ հոգուց դուրս էր մղել ամեն մի երկյուղ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վայրենիների այսպիսի դաժանությունների մասին հաճախ էի լսել, սակայն երբեք ինքս չէի տեսել։ Զզվանքով երես դարձրի այդ տեսարանից։ Սիրտս խառնում էր։ Քիչ մնաց պիտի ուշաթափվեի։ Թվում էր, թե ահա, կընկնեմ։ Իսկ երբ ուշքի եկա, զգացի, որ ոչ մի րոպե այստեղ մնալ չի կարելի։ Բարձրացա բլուրը և վազեցի հետ, դեպի իմ տունը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Արևմտյան ափը շատ հեռու էր մնացել, բայց դեռ չէի կարողանում վերջնականապես ուշքի գալ։ Վերջապես կանգ առա, մի փոքր ուշքի եկա և սկսեցի մտքերս ժողովել։ Այդ արհամարհելի մարդիկ, որքան համոզվեցի, երբեք չէին գալիս կղզի՝ ավար ձեռք բերելու նպատակով։ Երևի նրանք ոչ մի բանի կարիք չունեին կամ գուցե հավատացած էին, որ այստեղ որևէ արժեքավոր բան գտնել չի լինի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ոչ մի կասկած չէր կարող լինել, որ նրանք շատ անգամ են եղել իմ կղզու անտառապատ մասում, սակայն, հավանորեն, այնտեղ այնպիսի բան չեն գտել, որ իրենց պետք գար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նշանակում է, հարկավոր է միայն զգուշություն պահպանել։ Եթե մոտ տասնութ տարի կղզում ապրելով, մինչև վերջին ժամանակներս այստեղ ոչ մի անգամ մարդկային հետք չեմ գտել, ապա թերևս էլի մի տասնութ տարի կապրեմ և վայրենիների աչքին չեմ երևա, եթե միայն պատահաբար չհանդիպեմ նրանց։ Բայց այդպիսի պատահականությունից վախենալու հարկ չկա, որովհետև սրանից հետո իմ միակ հոգսը պետք է լինի՝ որքան կարելի է լավ թաքցնել իմ հետքերը կղզում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուրիշ բան է, եթե կղզում երևան եվրոպացիներ, բայրացակամ, իսկական քաղաքակիրթ մարդիկ, որոնք միշտ պատրաստ են օգնել թշվառության մեջ ընկած իրենց նման մարդկանց։ Բայց այդպիսի բախտի մասին երազել անգամ չէի համարձակվում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես, եթե ցանկանայի, կարող էի մի որևէ տեղ թաքնվել ու տեսնել վայրենիներին, բայց նույնիսկ նայել չէի ուզում նրանց վրա, այնքան զզվելի էին ինձ համար այդ արյունարբու գիշատիչները, որոնք գազանների պես հոշոտում են միմյանց։ Հենց միայն այն միտքը, որ մարդիկ կարող են այդքան անմարդկային բարքեր ունենալ, ճնշող ազդեցություն էր գործում ինձ վրա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Էլի մոտ երկու տարի ապրեցի կղզու այն մասում, որտեղ գտնվում էին իմ տիրապետությունները՝ լեռան ստորոտի ամրոցը, անտառի քողտիկը և այն անտառային բացատը, որտեղ ցանկապատած արոտներ էի պատրաստել իմ այծերի համար։ Այդ երկու տարվա ընթացքում ոչ մի անգամ չգնացի իմ մակույկը տեսնելու։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Ավելի լավ է ինձ համար նոր նավ կառուցեմ, ― մտածում էի ես, ― իսկ նախկին մակույկը թող մնա այնտեղ, որտեղ գտնվում է այժմ։ Նրա հետևից գնալը վտանգավոր է։ Ծովի այն ափերին մարդակեր վայրենիները կարող են հարձակվել ինձ վրա և անկասկած, կհոշոտեն ինձ, ինչպես իրենց գերիներին են հոշոտում»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց անցավ էլի մոտ մեկ տարի, և ես վերջ ի վերջո որոշեցի այնտեղից դուրս բերել իմ մակույկը։ Չէ՞ որ նորը շինելը շատ դժվար էր։ Բացի այդ, նոր մակույկը կարող էր պատրաստ լինել միայն երկու֊երեք տարուց հետո, իսկ մինչ այդ առաջվա պես զրկված պետք է լինեի ծովում նավարկելու հնարավորոյթյունից։
==Տասնութերորդ գլուխ==
::::Վայրենիները նորից այցելում եմ Ռոբինզոնի կղզին։ Նավի խորտակումը
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վրա հասավ դեկտեմբեր ամիսը, հարկավոր էր բերքը հավաքել։ Աշխատում էի առավոտից մինչև երեկո։ Մի օր տանից դուրս եկա շատ վաղ, երբ դեռ բոլորովին չէր լուսացել, և ինձ շատ զարմացրեց և սարսափեցրեց այն, որ իմ քարանձավից ընդամենը երկու մղոն հեռավորության վրա, ծովափին տեսա մի մեծ խարույկի բոց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նշանակում է նորից վայրենիներ են երևացել իմ կղզում, և երևացել են ո՛չ այն ափին, ուր ես համարյա երբեք չէի լինում, այլ այստեղ, ինձանից ոչ հեռու։ Զարմանքից ու վախից քար կտրեցի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես կանգ առա իմ տունը շրջապատող անտառում և չէի համարձակվում մի քայլ անել, վախենալով, թե որտեղ որ է՝ վայրենիների կհանդիպեմ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն անտառում մնալն ինձ չէր հանգստացնում․ վախենում էի, որ եթե վայրենիներն սկսեն կղզում շրջել, կտեսնեն իմ մշակած հողերը, իմ այծերի հոտը, իմ բնակարանը, իսկույն կհասկանան, որ այստեղ մարդիկ են ապրում, և չեն հանգստանա, մինչև չգտնեն ինձ։ Դանդաղել չէր կարելի։ Ես շտապ վերադարձա, անցա ցանկապատի հետևը, սանդուխքը վերցրի, որպեսզի իմ հետքը կորցնեմ և սկսեցի պատրաստվել պաշտպանության։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես լցրի իմ հրետանին (այդպես էի անավանում իմ մուշկետոնները), զննեցի ու լցրի երկու ատրճանակներս և որոշեցի պաշտպանվել մինչև վերջին շունչս։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մոտ երկու ժամ մնացի իմ ամրոցում, մտածելով, թե էլի ինչ ձեռնարկեմ ամրոցի պաշտպանության համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Ափսոս, որ իմ ամբողջ զորքը բաղկացած է միայն մեկ մարդուց, ― մտածում էի ես։ Նույնիսկ լրտեսներ չունեմ, որոնց կարողանայի ուղարկել հետախուզության»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինչ է կատարվում թշնամու ճամբարում․ ես չգիտեի։ Այդ անհայտությունը տանջում էր ինձ։ Վերցրի դիտափողս, սանդուխքը դեմ արի ժայռին և բարձրացա կատարը։ Այնտեղ փորիս վրա պառկեցի և դիտափողն ուղղեցի այն կողմը, ուր խարույկն էի տեսել։ Պարզվեց, որ վայրենիները տասը մարդուց պակաս չեն։ Նրանք բոլորովին մերկ նստած էին խարույկի շուրջը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իհարկե, խարույկը տաքանալու համար չէին վառել․ դրա կարիքը նրանք չունեին, որովհետև շոգ օր էր։ Համոզված էի, որ այդ խարույկի վրա նրանք ճաշ էին պատրաստում մարդկային մսից։ Որսը, անտարակույս, արդեն պատրաստ էր, բայց կենդանի էր թե սպանված՝ չիմացա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մարդակերները կղզի էին եկել երկու մակույկով, որոնք այժմ կանգնած էին ավազի վրա։ Տեղատվության ժամանակն էր, և իմ զարհուրելի հյուրերն, ըստ երևույթին, սպասում էին մակընթացությանը, որպեսզի հետ գնան։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդպես էլ եղավ․ հենց որ մակընթացությունն սկսվեց, վայրենիները նետվեցին մակույկները և գնացին։ Մոռացա ասել, որ մեկնելուց մեկ, մեկուկես ժամ առաջ նրանք պարում էին ծովափին․ իմ դիտափողի օգնությամբ լավ տեսնում էի նրանց վայրենի շարժումները և ցատկրտոցը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հենց որ համոզվեցի, որ վայրենիները հեռացան կղզուց ու անհետացան, ժայռի գլխից ցած իջա, երկու հրացանն էլ ուսս գցեցի, երկու ատրճանակները գոտիս խրեցի, վերցրի իմ մեծ թուրը և առանց ժամանակ կորցնելու գնացի դեպի այն բլուրը, որտեցից իմ առաջին դիտողություններն էի կատարում ծովափին մարդու հետք հայտնաբերելուց հետո։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հասնելով այդտեղ (որ տևեց առնվազն երկու ժամ, որովհետև ես ծանրաբեռնված էի զենքերով), նայեցի ծովի կողմը և տեսա էլի երկու մակույկ, որոնց մեջ վայրենիներ էին նստած և կղզու կողմից թիավարում էին դեպի մայր ցամաքը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս բանը ինձ սարսափեցրեց։ Վազեցի ծովափ և քիչ մնաց պիտի ճչայի զայրույթից, երբ տեսա հենց նոր տեղի ունեցած դաժան խնջույքի մնացորդները․ ամենուրեք թափված էին արյուն, մարդու ոսկորներ ու մսի մնացորդներ, որոնք կերել էին այդ մարդակերները՝ պարելով և ուրախանալով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինձ այնպիսի զայրույթ համակեց, այնպիսի ատելություն զգացի այդ մարդասպանների նկատմամբ, որ իմ մեջ ցանկություն առաջացավ անողոքաբար վրեժ առնել նրանցից այդ արյունռուշտության համար։ Ինքս ինձ երդվեցի, որ հաջորդ անգամ, եթե նորից տեսնեմ իրենց գարշելի խնջույքը ծովի ափին, հարձակվեմ նրանց վրա և ոչնչացնեմ բոլորին, քանի հոգի էլ լինեն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Թող ես զոհվեմ անհավասար կռվի մեջ, թող նրանք հոշոտեն ինձ, ― ասում էի ինքս ինձ, ― բայց հո չեմ կարող հանդուրժել, որ իմ աչքի առաջ մարդիկ մարդ ուտեն և անպատիժ մնան»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն անցավ տասնհինգ ամիս, բայց վայրենիները չէին երևում։ Այդ ամբողջ ժամանակամիջոցում իմ մեջ չէր մարում մարտական ոգին․ շարունակ մտածում էի այն մասին, թե ինչպես պետք է ոչնչացնեմ մարդակերներին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Որոշել էի անակնկալ կերպով հարձակվել նրանց վրա, մանավանդ եթե դարձյալ բաժանված լինեն երկու խմբի, ինչպես վերջին անգամ էին արել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այն ժամանակ չէի մտածում, որ եթե նույնիսկ ոչնչացնեմ իմ կղզին եկած վայրենիներին (ասենք թե նրանք տասը֊տասներկու մարդ լինեն), ապա հաջորդ օրը, կամ մի շաբաթ հետո, կամ գուցե մեկ ամիս հետո ստիպված պիտի լինեմ գործ ունենալ նորանոր վայրենիների հետ։ Հետո նորից նոր խմբերի հետ, և այսպես անվերջ, մինչև որ ինքս էլ դառնամ նույնպիսի անողոք մարդասպան, ինչպիսին այդ թշվառ արարածները, որոնք իրենց եղբայրակիցների միսն են խժռում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Տասնհինգ թե տասնվեց ամիս ես անցկացրի անընդհատ տագնապի մեջ։ Վատ էի քնում, ամեն գիշեր սոսկալի երազներ էի տեսնում և հաճախ անկողնուց դուրս էի թռչում ամբողջովին դողալով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբեմն ինձ թվում էր, թե կոտորում եմ վայրենիներին, և երազումս վառ պատկերացնում էի կռվի բոլոր մանրամասնությունները։ Ցերեկն էլ ոչ մի րոպե հանգիստ չունեի։ Շատ հնարավոր է, որ հոգեկան այդպիսի անհանգիստ վիճակը վերջ ի վերջո ինձ կհասցներ ցնորամտության, եթե հանկարծ տեղի չունենար մի դեպք, որն անմիջապես իմ մտքերն ուղղեց ուրիշ կողմ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ բանը տեղի ունեցավ կղզում գտնվելուս քսանչորսերորդ տարին, մայիսի կեսին, եթե հավատալու լինեք իմ փայտե օրացույցին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մայիսի 16֊ի ամբողջ օրը զարհուրելի փոթորիկ էր, որոտում էր շանթը, փայլատակում էին կայծակները, մրրիկը ոչ մի րոպե չէր մեղմանում։ Ցերեկվան փոխարինեց նույնպիսի փոթորկալից գիշերը։ Ուշ երեկոյան գիրք էի կարդում, աշխատելով մոռացության տալ իմ անհանգիստ վիճակը։ Հանկարծ թնդանոթի կրակոց լսեցի։ Ինձ թվաց, թե կրակոցը եկավ ծովի կողմից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վեր թռա տեղիցս, իսկույն սանդուխքս դեմ տվի ժայռին և աշխատելով թանկագին ժամանակից ոչ մի վարկայն չկորցնել՝ աստիճաններով վեր բարձրացա։ Ճիշտ այն րոպեին, երբ արդեն լեռան գագաթին էի, իմ առջև հեռու ծովում մի կրակ փայլատակեց, և իրոք, կես րոպե չանցած լսվեց թնդանոթի երկրորդ կրակոցը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Ծովում նավ է խորտակվում, ― ասացի ինքս ինձ։ ― Նա ազդանշան է տալիս, հույս ունի, որ փրկության կհասնեն։ Երևի մոտերքում որևէ ուրիշ նավ էլ կա, որին օգնության են կանչում»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես հուզվեցի ու այլայլվեցի, սակայն ամենևին չշփոթվեցի և անմիջապես մտածեցի, որ թեև ուժ չունեմ այդ մարդկանց օգնելու, բայց կարող է պատահել, որ նրանք ինձ օգնեն։ Անմիջապես հավաքեցի մոտերքում եղած չոր փայտերը և վառեցի։ Չնայած ուժեղ քամուն՝ չոր փայտը շուտով բորբոքվեց և այնպիսի թեժ խարույկ ստացվեց, որ նավից, եթե միայն դա իրոք նավ էր, չէին կարող չնկատել իմ ազդանշանը։ Եվ, անտարակույս, իմ կրակը նկատեցին, որովհետև, հենց որ բոցը բարձրացավ, նորից ու նորից թնդանոթի կրակոցներ լսվեցին շարունակ միևնույն կողմից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ամբողջ գիշերը, մինչև առավոտ կրակը վառ էի պահում, իսկ երբ բոլորովին լուսացավ, և լուսադեմի մշուշը փոքր֊ինչ ցրվեց, ծովում, ուղիղ արևելյան կողմում տեսա մի ինչ֊որ մուգ բան։ Սակայն նույնիսկ դիտափողով չկարողացա որոշել, թե դա նավի իրա՞նն էր, թե՝ առագաստը, որովհետև շատ հեռու էր, իսկ ծոովը դեռ թողված էր մշուշի մեջ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ամբողջ առավոտը դիտում էի ծովում երևացող առարկան և շուտով համոզվեցի, որ անշարժ է։ Մնում էր ենթադրել, թե դա խարիսխ գցած նավ է։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես չդիմացա, վերցրի հրացանս, դիտափողս և վազեցի դեպի հարավ֊արևելյան ափը, այնտեղ, ուր սկսվում էր ծովի մեջ խորացող քարաժայռերի շարքը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մառախուղն արդեն ցրվել էր, և, բարձրանալով մոտակա ժայռի գագաթը, կարողացա նկատել, որ դա խորտակաված նավի իրան է։ Սիրտս կծկվեց ցավից։ Հավանորեն դժբախտ նավը գիշերը զարկվել էր ստորջրյա ժայռերին և կանգ առել այնտեղ, որտեղ այդ ժայռերը փակում էին ծովային հոսանքի ուղին։ Դրանք այն նույն ժայռերն էին, որոնք մի ժամանակ մահ էին սպառնում ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եթե նավաբեկյալները կղզին նկատեին, ամենայն հավանականությամբ մակույկները կիջեցնեին և կփորձեին ափ հասնել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց ինչու՞ նրանք թնդանոթ արձակեցին իմ խարույկը վառվելուն պես։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Գուցե խարույկը տեսնելով նրանք ջուրն են իջեցրել փրկարար նավակը և սկսել են թիավարել դեպի ափը, բայց չեն կարողացել հաղթահարել կատաղի փոթորիկը և խեղդվել են ալիքների մեջ։ Կամ գուցե դեռ նավաբեկումից առաջ նրանք մնացել են առանց մակույկների։ Չէ՞ որ փոթորկի ժամանակ պատահում է, երբ նավն սկսում է սուզվել,մարդիկ ստիպված են լինում ամեն ինչ ցած թափել, որպեսզի նավը թեթևանա, երբեմն գցում են նույնիսկ մակույկները։ Գուցե այդ նավը մենակ է եղել։ Գուցե նրա հետ ծովում էլի երկու֊երեք նավ են եղել և ազդանաշանը լսելով՝ մոտեցել են անբախտ ընկերոջը և նրա անձնակազմը վերցրել են իրենց նավը։ Ասենք այդ հազիվ թե պատահած լիներ, քանի որ ուրիշ ոչ մի նավի հետք չտեսա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց ինչ բախտ էլ վիճակված լիներ տարաբախտներին, օգնել չէի կարող, կարող էի միայն ողբալ նրանց կործանումը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես խճում էի և՛ նրանց, և՛ ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ օրը առաջվանից ավելի տանջալից կերպով զգացի իմ մենակության ամբողջ սարսափը։ Հենց որ նավը տեսա, իսկույն հասկացա, թե որքան եմ կարոտել մարդկանց, որքան ուժեղ եմ ցանկանում տեսնել նրանց դեմքը, լսել նրանց ձայնը, սեղմել նրանց ձեռքերը, խոսել նրանց հետ։ Իմ կամքից անկախ շարունակ կրկնում էի․ «Ախ, եթե գոնե երկու֊երեք մարդ, կամ թեկուզ մեկ մարդ նրանցից լող տված լիներ դեպի իմ կղզին ու ազատված։ Նա կլիներ իմ ընկերն ու բարեկամը, և ես կկարողանայի նրա հետ բաժանել իմ և՛ ուրախությունը, և՛ վիշտը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մենակության տարիների ընթացքում ես ոչ մի անգամ մարդ տեսնելու այդպիսի բուռն ցանկություն չէի ունեցել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ախ, գոնե մեկը։ Ախ, եթե գոնե մեկը փրկված լիներ․․․ լիներ… ― կրկնում էի ես հազար ու հազար անգամ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ այս բառերն իմ մեջ այնպիսի թախիծ էին առաջացնում, որ ես ջղաձգաբար սեղմում էի իմ բռունցքները ու ատամները, այնքան ամուր, որ հետո երկար ժամանակ բացել չէի կարողանում։
==Տասնիններորդ գլուխ==
:::::Ռոբինզոնը նորից փորձում է հեռանալ իր կղզուց
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կղզու վրա մնալու մինչև վերջին օրը այդպես էլ չիմացա, խորտակված նավից որևէ մարդ ազատվե՞ց, թե ոչ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նավի կործանումից մի քանի օր հետո խորտակված տեղի դիմաց ծովափին գտա մի խեղդված պատանու դիակ։ Ես նրան նայում էի անկեղծ վշտով։ Նա այնպե՛ս դուրեկան, միամիտ մանկական դեմք ուներ։ Գուցե, եթե կենդանի մնացած լիներ, կսիրեի նրան և իմ կյանքը շատ ավելի երջանիկ կանցներ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն պետք չէ շատ մորմոքվել այն բանի համար, ինչ անցած է անդառնալիորեն։ Ես երկար շրջեցի ծովափին, ապա նորից մոտեցա ջրահեղձին։ Նրա հագին քաթանե կարճ վարտիք էր, կապույտ քաթանե շապիկ և նավաստիական բաճկոն։ Ոչ մի նշանով չէր կարելի որոշել նրա ազգությունը․ գրպաններում գտնվեցին երկու ոսկեդրամ և մի ծխամորճ, ուրիշ ոչինչ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Փոթորիկը դադարել էր, և ես շատ էի ուզում մակույկը վերցնել ու հասնել խորտակված նավին։ Չէի կասկածում, որ այնտեղ շատ օգտակար բաներ կգտնեմ, որոնք պետք կգան։ Սակայն ինձ հրապուրողը միայն այդ չէր․ ամենից ավելի ինձ հուզում էր այն միտքը, թե կարող է նավի վրա մնացած լինի որևէ կենդանի էակ, որի կյանքը կփրկեմ ես։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Եվ եթե նրան փրկեմ, ― ասում էի ինքս ինձ, ― իմ կյանքը շատ ավելի ուրախ ու պայծառ կդառնա»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս միտքը համակեց իմ ամբողջ էությունը․ զգում էի, որ գիշեր ու ցերեկ հանգիստ չեմ ունենա, մինչև չգնամ խորտակված նավը։ Եվ ինքս ինձ ասացի․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Ինչ ուզում է լինի, պիտի փորձեմ գնալ այնտեղ։ Ինչ գնով էլ լինի, պետք է ծով դուրս գամ, եթե չեմ ուզում, որ խիղճս տանջի ինձ»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս որոշումով էլ շտապեցի վերադառնալ իմ ամրոցը և սկսեցի պատրաստվել դժվարին ու վտանգավոր ուղևորության։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հետս վերցրի հաց, մի մեծ կուժ ջուր, մի շիշ ռոմ, մի զամբյուղ չամիչ և մի կողմնացույց։ Այդ ամբողջ թանկարժեք բեռը շալակելով գնացի այն ափը, որտեղ իմ մակույկն էր գտնվում։ Մակույկի միջի ջուրը դուրս թափելով, բոլոր իրերը դարսեցի մեջը և վերադարձա նոր բեռ բերելու։ Այս անգամ հետս վերցրեցի մի մեծ պարկ բրինձ, մի մեծ կուժ ջուր, մի երկու տասնյակ գարու բլիթ, մի շիշ այծի կաթ, մի կտոր պանիր և հովանոցս։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս ամենը մեծ դժվարությամբ հասցրի մակույկս և ծով դուրս եկա։ Սկզբում առաջ էի գնում թիավարելով և աշխատում էի հնարավորին չափ ափին մոտ մնալ։ Հասնելով կղզու հյուսիս֊արևելյան ծայրին, երբ հարկավոր էր առագաստը բանալ ու բաց ծովը մտնել, կանգ առա վարանմունքի մեջ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Գնա՞լ, թե՝ ոչ», ― հարցնում էի ինքս ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նայեցի ծովային արագընթաց հոսանքին, որը պտտվում էր կղզու կողքով, հիշեցի, թե ինչպիսի վտանգի ենթարկվեցի իմ առաջին ուղևորության ժամանակ, և վճռականությունս քիչ֊քիչ թուլացավ։ Այստեղ երկու հոսանքները միանում էին, և ես տեսնում էի, որ հոսանքներից, որի մեջ էլ ընկնելու լինեմ, ինձ տանելու է շատ հեռու, դեպի բաց ծովը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Ախր իմ մակույկն այնքան փոքրիկ է, ― ասում էի ինքս ինձ, ― որ ամենափոքր քամու դեպքում էլ իսկույն կուլ կգնա ալիքներին, և այն ժամանակ մահն անխուսափելի է ինձ համար»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս մտքերի ազդեցության տակ բոլորովին երկչոտացա և արդեն պատրաստ էի հրաժարվելու իմ ձեռնարկությունից։ Մտա մի փոքրիկ ծովախորշ, ափ դուրս եկա, նստեցի մի քարի վրա և խոր մտքերի մեջ ընկա, չիմանալով թե ինչ անեմ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն շուտով մակընթացություն սկսվեց, և ես տեսա, որ դրությունս այնքան էլ վատ չէ․ պարզվեց, որ տեղատվության հոսանքը գնում է կղզու հարավային կողմից, իսկ մակընթացությունը՝ հյուսիսային կողմից, այնպես որ, եթե խորտակված նավից վերադառնալիս ուղղություն վերցնեմ դեպի կղզու հյուսիսային ափը, ողջ ու անվնաս կմնամ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նշանակում է՝ վախենալու բան չկա։ Նորից սիրտ առա և որոշեցի մյուս օրը լուսսաբացին ծով դուրս գալ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Գիշերը վրա հասավ։ Ես գիշերեցի մակույկի մեջ, ծածկվելով նավաստիական բուշլատով, իսկ առավոտյան ճանապարհ ընկա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սկզբում ուղղվեցի դեպի բաց ծովը, ուղիղ դեպի հյուսիս, մինչև որ ընկա դեպի արևելք տանող հոսանքի մեջ։ Հոսանքն ինձ շատ արագ տարավ, և երկու ժամ չանցած՝ արդեն նավի մոտ էի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մռայլ տեսարան բացվեց իմ աչքի առաջ։ Նավը (որ ըստ երևույթին իսպանական էր) խրվել էր երկու ժայռերի արանքը։ Նավախելը փշրվել էր, անվնաս էր մնացել միայն քիթը։ Ե՛վ միջնակայմը, և՛ առաջակայմը կտրված էին մինչև հիմքը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ նավակողին մոտեցա, տախտակամածի վրա մի շուն երևաց։ Ինձ տեսնելով, նա սկսեց ոռնալ ու վնգստալ, իսկ երբ նրան կանչեցի, նետվեց ջուրը և լողալով հասավ ինձ։ Նրան մակույկի մեջ առա։ Նա ծարավից ու քաղցից սատկում էր։ Մի կտոր հաց տվի, և նա այնպես հարձակվեց հացի վրա, ինչպես ձմեռվա քաղցած գայլ։ Երբ հացից կշտացավ, նրան ջուր տվի, և նա սկսեց այնպես ագահաբար լակել, որ երևի կպայթեր, թե թողնեի ուզածի չափ խմեր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հետո բարձրացա նավը։ Առաջին բանը, որ տեսա, երկու դիակ էին։ Նրանք ընկած էին մի խցիկում, ձեռքերով ամուր բռնած միմյանց։ Հավանաբար, երբ նավը խցկվել է երկու ժայռերի մեջ, վիթխարի ալիքները շարունակ հարվածել են նրան, որովհետև սոսկալի ուժեղ փոթորիկ էր, և այդ մարդիկ վախենալով, թե ալիքները իրենց կքշեն֊կտանեն, պինդ բռնել են միմյանց և այդ վիճակում էլ խեղդվել։ Ալիքներն այնքան բարձր են եղել և այնքան հաճախ են հարվածել տախտակամածին, որ փաստորեն նավը շարունակ ջրի տակ է եղել, և ում որ ջուրը չի տարել, նրանք էլ խեղդվել են նավախցերի մեջ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բացի շնից, նավի վրա ոչ մի կենդանի արարած չէր մնացել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իրերի մեծ մասը ջուրը նույնպես քշել տարել էր, իսկ մնացածներն էլ թրջվել էին։ Ճիշտ է, նավամբարում գինով թե օղիյով լի տակառներ կային, բայց այնքան խոշոր էին, որ տեղից շարժելու փորձ էլ չարի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կային էլի մի քանի սնդուկ, որոնք երևի պատկանում էին նավաստիներին։ Երկու սնդուկ տարա իմ մակույկը, նույնիսկ չփորձելով բանալ դրանք։ Եթե նավի քթի փոխարեն ողջ մնացած լիներ նավախելը, հավանորեն ինձ շատ բարիք կմնար, որովհետև նույնիսկ այդ երկու սնդուկում հետագայում հայտնաբերեցի շատ արժեքավոր իրեր։ Ըստ երևույթին նավը շատ հարուստ էր եղել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բացի սնդուկներից, նավի վրա գտա մի ինչ֊որ ոգելից խմիչքով լի տակառ։ Այդ տակառի պարունակությունը քսան գալլոնից ավելի չէր լինի, բայց և այնպես մեծ դժվարությամբ փոխադրեցի իմ մակույկը։ Նավասենյակում գտա մի հրացան և մի մեծ վառոդաման, բայց նրա մեջ մի չորս ֆունտ վառոդ կար։ Հրացանները թողի, որովհետև ինձ հարկավոր չէին, իսկ վառոդը վերցրի։ Վերցրի նաև ածուխի թիակը և բուխարու ունելին, որոնց կարիքը ես շատ էի զգում։ Վերցրի երկու հատ պղնձի կաթսա և մի պղնձե սրճաման։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս ամբողջ բեռը և շունը վերցնելով՝ ես հեռացա նավից, որովհետև արդեն մակընթացությունն սկսվում էր։ Միևնույն օրը գիշերվա ժամը մեկին մոտ կղզի վերադարձա ծայրահեղորեն հոգնած ու տառապած։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Որոշեցի իմ այս ավարը փոխադրել ոչ թե քարանձավ, այլ նոր քարայրը, որովհետև այն ավելի մոտիկ էր։ Գիշերը դարձյալ անցկացրի մակույկի մեջ, իսկ առավոտյան մի քիչ բան ուտելուց հետո բերած իրերս ափ հանեցի և սկսեցի մանրամասն զննել։ Տակառի մեջ ռոմ էր, բայց ճիշտն ասած՝ բավական վատը, շատ ավելի վատը, քան մենք խմում էինք Բրազիլիայում։ Բայց դրա փոխարեն սնդուկների մեջ շատ օգտակար և արժեքավոր իրեր գտա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նրանցից մեկի մեջ, օրինակ, կար մի շատ գեղեցիկ ուղետուփ։ Այդ տուփի մեջ շատ շշեր կային՝ գեղեցիկ, արծաթե խցաններով։ Յուրաքանչյուր շշի մեջ կլիներ առնվազն երեք պինտ հիանալի, բուրումնավետ լիկյոր։ Այնտեղ կար նաև չորս տուփ հիանալի անուշ՝ պատրաստված շաքարով։ Դժբախտաբար դրանցից երկուսը փչացել էին ծովի ջրից, բայց երկուսն այնպես ամուր էին փակված, որ նրանց մեջ ոչ մի կաթիլ չէր թափանցել։ Այդտեղ գտա նաև մի քանի բոլորովին նոր շապիկ, և այդ ինձ շատ ուրախացրեց։ Ապա գտա մեկ ու կես դյուժին գունավոր վզնոց և նույնքան սպիտակ քաթանե թաշկինակ, որ մեծ ուրախություն պատճառեց ինձ, որովհետև շատ հաճելի բան է շոգ օրերին քրտնած երեսը սրբել քաթանե նուրբ թաշկինակով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սնդուկի հատակում գտա երեք պարկ, որոնց մեջ կար դրամ և մի քանի կտոր ձուլածո ոսկի, որոնց քաշը կարծում եմ, կլիներ մոտ մեկ ֆունտ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մյուս սնդուկում կային բաճկոններ, վարտիկներ ու կամզոլներ, որոնք կարված էին էժանագին կտորից և բավական մաշված էին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Պետք է խոստովանել, որ երբ գնում էի այդ նավը, կարծում էի, որ այնտեղ շատ ավելի օգտակար ու արժեքավոր իրեր կգտնեմ։ Ճիշտ է, բավական մեծ գումարով հարստացա, բայց չէ՞ որ փողը ինձ համար անպետք աղբ էր։ Իմ ամբողջ փողը սիրով կտայի երեք֊չորս զույգ ամենասովորական ոտնամանի և գուլպայի, որպիսիք ես վաղուց արդեն չէի ունեցել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ բոլոր իրերը մի հուսալի տեղ դարսելուց հետո նորից մակույկ նստեցի և ափի երկարությամբ թիավարելով՝ վերադարձա տուն։ Արդեն կեսգիշեր էր, երբ տեղ հասա։ Տանը ամեն ինչ կարգին էր, խաղաղ, հանգիստ ու հաճելի։ Թութակը սիրալիր խոսքով ողջունեց ինձ, իսկ ուլիկները վազեցին ինձ մոտ այնպես ուրախ, որ ես չէի կարող չփաղաքշել նրանց և համեղ հասկեր չտալ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ ժամանակից սկսած իմ երկյուղը կարծես թե չքացավ, և սկսեցի ապրել առաջվա պես հանգիստ, մշակելով իմ դաշտերը, խնամելով իմ կենդանիներին, որոնց հետ կապվեցի ավելի սիրով, քան առաջ էր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այսպես ապրեցի էլի մի երկու տարի լիովին գոհ ու առանց զրկանքների։ Բայց այդ երկու տարիների ընթացքում մտածում էի միայն այն մասին, թե ինչպես հեռանամ կղզուց։ Այն րոպեից, երբ տեսել էի ինձ փրկություն խոստացող նավը, իմ մենակությունն ավելի անտանելի էր դարձել ինձ համար։ Գիշեր֊ցերեկ երազում էի այս բանտից փախչելու մասին։ Եթե իմ տրամադրության տակ լիներ, ասենք, այնպիսի մի բարկաս, որով փախա մավրերի մոտից, առանց երկար ու բարակ մտածելու ծով դուրս կգայի, նույնիսկ չէի հոգա, թե ուր կտանի ինձ քամին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վերջ ի վերջո եկա այն համոզման, որ ես ազատության հասնել կարող եմ միայն այն դեպքում, եթե ինձ հաջողվի ողջ֊ողջ բռնել իմ կղզին այցելող վայրենիներից որևէ մեկին։ Շատ ավելի լավ կլինի բռնել այն անբախտներից մեկին, որոնց բարբարոսները բերում էին այստեղ հոշոտելու և ուտելու համար։ Ես կփրկեմ նրա կյանքը և նա ինձ կօգնի ազատության հասնել։ Բայց սա շատ վտանգավոր ու դժվարին ցանկություն էր․ չէ՞ որ ինձ հարկավոր վայրենուն բռնելու համար պետք է հարձակվեի մարդակերների բազմության վրա ու կոտորեի բոլորին, մինչև վերջին մարդը, իսկ այդ հազիվ թե հաջողվեր ինձ։ Բացի դրանից, իմ հոգին ցնցվում էր այն մտքից, որ այդքան մարդկային արյուն պիտի թափեմ թեկուզ և իմ փրկության համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երկար ժամանակ իմ մեջ պայքար էր տեղի ունենում, բայց վերջապես, ազատության բուռն ծարավը հաղթեց բոլոր դատողություններին ու խղճի խայթին։ Որոշեցի ինչ գնով էլ լինի, բռնել վայրենիներից մեկին, հենց որ նրանք կերևան կղզում։
==Քսաներորդ գլուխ==
:::::Ռոբինզոնը փրկում է մի վայրենու և նրան կոչում ուրբաթ
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անցավ էլի մեկ ու կես տարի։ Մի անգամ վաղ առավոտյան ուղիղ ափի մոտ հինգ թե վեց հնդկական մակույկ տեսա։ Մարդիկ չէին երևում․ նշանակում է վայրենիներն ափ էին իջել և ինչ֊որ տեղ թաքնվել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Քանի որ գիտեի, թե սովորաբար յուրաքանչյուր մակույկում վեց մարդ է նստում, երբեմն նույնիսկ ավելի, ապա, խոստովանում եմ, մի փոքր շփոթվեցի։ Ամենևին չէի սպասում, թե հարկ կլինի կռվի բռնվել այդքան մեծ թվով թշնամիների հետ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Նրանք քսան մարդուց պակաս չեն լինի, գուցե նույնիսկ երեսուն մարդ։ Ես ինչպե՞ս կարող եմ միայնակ հաղթել այդպիսի մեծ բազմությանը», ― տխուր֊տրտում ասում էի ինքս ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես երկմտանքի մեջ էի, չգիտեի ի՛նչ անեմ, բայց և այնպես նստեցի իմ ամրոցում և պատրաստվեցի կռվի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Շուրջս լուռ ու խաղաղ էր։ Երկար ժամանակ ականջ էի դնում, թե արդյոք չե՞ն լսվում վայրենիների ճիչեր կամ երգեր։ Վերջապես սպասելն ինձ ձանձրացրեց։ Իմ հրացանները թողի սանդուխքի տակ և բարձրացա բլրի գագաթը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Գլուխս դուրս հանելը վտանգավոր կլիներ։ Ես թաքնվեցի բլրի հետևը և սկսեցի նայել դիտափողով։ Վայրենիները վերադարձել էին իրենց մակույկների մոտ։ Նրանք առնվազն երեսուն հոգի կլինեին։ Ծովափին կրակ էին վառել և, ըստ երևույթին, ինչ֊որ ուտելիք էին պատրաստում։ Ես չկարողացա ջոկել, թե ինչ էին եփում, միայն տեսա, որ պարում էին կրակի շուրջը այնպիսի կատաղի ցատկրտոցով ու ծամածռություններով, ինչպես սովորաբար պարում են վայրենիները։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Շարունակելով նայել դիտափողով՝ տեսա, որ նրանք վազեցին մակույկների մոտ, այնտեղից դուրս քաշեցին երկու մարդու և քարշ տվին խարույկի մոտ։ Ակներև էր, որ այդ դժբախտները դատապարտված էին մորթվելու։ Մինչ այդ նրանք երևի ընկած էին մակույկների մեջ՝ ձեռքներն ու ոտքները կապկպված։ Նրանցից մեկին անմիջապես տապալեցին գետին․ երևի գլխին խփեցին մահակով կամ փայտե սրով, որ վայրենիների սովորական զենքերն են։ Անմիջապես երկու֊երեք հոգի վրա պրծան ու գործի անցան․ նրանք պատռեցին ընկածի փորը և սկսեցին փորոտիքը թափել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մյուս գերին կողքին կանգնած նույն բախտին էր սպասում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Առաջին զոհով զբաղված՝ մարդակերները մոռացել էին մյուսին։ Թշվառն իրեն ազատ էր զգում և ըստ երևույթին փրկության հույս առաջացավ նրա մեջ․ հանկարծ նա առաջ նետվեց և անասելի արագությամբ սկսեց փախչել։ Նա վազում էր ավազոտ ափով, այն ուղղությամբ, որտեղ իմ բնակարանն էր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ճիշտն ասած՝ շատ վախեցա, երբ տեսա, որ նա վազում է ուղիղ իմ կողմը։ Եվ ինչպե՞ս չվախենայի․ առաջին րոպեին ինձ թվաց, թե ամբողջ խումբը վազում է նրա հետևից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայցևայնպես մնացի իմ տեղում և շուտով տեսա, որ փախստականի հետևից վազում էին միայն երկու֊երեք մարդ, իսկ մյուսները մի փոքր տեղ վազելուց հետո քիչ֊քիչ դանդաղեցրին և այժմ վերադառնում են դեպի խարույկը։ Այդ բանը ինձ քաջալերեց։ Բայց վերջնականապես հանգստացա այն ժամանակ, երբ տեսա, որ փախստականը շատ է առաջ ընկել իր թշնամիներից։ Պարզ էր, որ եթե նա էլի մի կես ժամ վազեր այդպիսի արագությամբ, նրանք ոչ մի դեպքում բռնել չէին կարող։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վազողներն իմ ամրոցից անջատված էին մի նեղ ծովախորշով, որի մասին շատ անգամ եմ հիշատակել․ այդ այն ծովախորշն էր, ուր ես կանգնեցնում էի իմ լաստերը, երբ մեր ափից իրեր էի փոխադրում ափ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Ի՞նչ է անելու խեղճ փախստականը, երբ հասնի այդ ծովախորշին, ― մտծաում էի ես։ ― Նա պետք է լողալով անցնի, հակառակ դեպքում հալածողներից ազատվել չի կարող»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց ես իզուր էի անհանգստանում նրա համար․ փախստականը ծովախորշին հասնելով, իսկույն նետվեց ջուրը, արագորեն լող տալով անցավ, դուրս եկավ մյուս ափը և առանց դանդաղելու առաջ վազեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նրան հետապնդող երեք վայրենիներից միայն երկուսը նետվեցին ջուրը, իսկ երրորդը սիրտ չարեց․ նա մի քիչ կանգնեց ափին, նայեց մյուս երկուսի հետևից, ապա շուռ եկավ և դանդաղորեն վերաարձավ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես ուրախությամբ նկատեցի, որ փախստականին հետապնդող երկու վայրենիները կրկնակի չափով դանդաղ էին լող տալիս։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ այդ ժամանակ մտածեցի, որ գործի անցնելու ժամանակն է։ Սիրտս բորբոքվեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Այժմ կամ երբեք, ― ասացի ինքս ինձ և առաջ վազեցի։ ― Փրկել, ինչ գնով էլ լինի՝ փրկել այդ թշվառին»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Առանց ժամանակ կորցնելու սանդուղքով ցած վազեցի դեպի լեռան ստորոտը, վերցրի այնտեղ թողած իմ հրացանը, նույն արագությամբ նորից բարձրացա սարը, իջա մյուս կողմով և վազեցի ուղիղ դեպի ծովը, որպեսզի վայրենիների առաջը կտրեմ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Քանի որ լեռան լանջով ցած էի վազում ամենակարճ ճանապարհով, դրա համար էլ շուտով ընկա փախստականի և նրան հետապնդողների միջև։ Փախստականը շարունակում էր վազել առանց հետ նայելու և ինձ չնկատեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես ձայն տվի՝:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Կանգնի՛ր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա հետ նայեց և, կարծում եմ, առաջին րոպեին ինձանից ավելի շատ վախեցավ, քան իրեն հետապնդողներից։ Ես նշան արի, որ մոտենա ինձ, իսկ ինքս դանդաղ քայլով գնացի առաջ վազող վայրենիների դիմաց։ Երբ նրանցից առաջինն ինձ հավասարվեց, անսպասելի հարձակվեցի նրա վրա և հրացանի կոթով գետին տապալեցի։ Կրակել չէի ուզում, որպեսզի մյուս վայրենիները չլսեն, թեև նրանք շատ հեռու էին և հազիվ թե լսեին կրակոցի ձայնը, իսկ եթե լսեին էլ, միևնույն է, չէին հասկանա, թե ինչ կատարվեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ հետապնդողներից մեկն ընկավ, մյուսը, երևի վախից, կանգ առավ։ Իսկ ես շարունակում էի հանգիստ մոտենալ նրան։ Բայց երբ մոտեցա և նկատեցի, որ նրա ձեռքին նետ ու աղեղ կա, և նշան է բռնել ինձ, ակամայից ստիպված եղա կրակել։ Նշան բռնեցի, ոտքը քաշեցի և նրան տեղն ու տեղը պառկեցրի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Թշվառ փախստականը, չնայած սպանել էի նրա երկու թշնամիներին (համենայն դեպս այդպես պետք է թվար նրան), այնքան էր վախեցել հրացանի որոտից ու հրից, որ շարժվելու ունակությունը կորցրել էր։ Նա կանգնել էր տեղում մեխվածի պես և չէր իմանում ինչ անի․ փախչի՞, թե մնա ինձ հետ, թեև, հավանորեն, կգերադասեր փախչել, եթե կարողանար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես նորից սկսեցի կանչել նրան և նշաններ անել, որ մոտենա ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա հասկացավ․ մի երկու քայլ արեց և կանգ առավ, հետո նորից մի քանի քայլ արեց և մեխվածի պես մնաց տեղում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ ժամանակ նկատեցի, որ նա ամբողջ մարմնով դողում է․ խեղճը երևի վախենում էր, որ եթե իմ ձեռքն ընկնի, նրան էլ իսկույն կսպանեմ, ինչպես մյուս վայրենիներին։ Ես նորից նշան արեցի, որ մոտենա, և ընդհանրապես ամեն կերպ աշխատում էի սիրտ տալ նրան։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա ավելի ու ավելի էր մոտենում։ Յուրաքանչյուր տասը֊քսան քայլից հետո ծունկ էր չոքում։ Երևի ուզում էր շնորհակալությունը արտահայտել իր կյանքը փրկելու համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես սիրալիր ժպտում էի նրան և ամենաբայրակացամ ձևերով շարունակում էի ինձ մոտ կանչել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վերջապես վայրենին բոլորովին մոտեցավ։ Նա նորից ծունկ չոքեց, գետինը համբուրեց, երեսը սեղմեց հողին, ապա իմ ոտքը բարձրացնելով դրեց իր գլխին։ Այդ երևի նշանակում էր, որ նա երդվում է մինչև իր կյանքի վերջը մնալ իմ ստրուկը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես նրան վեր կացրի և նույնպիսի սիրալիր, բարեկամական ժպիտով աշխատեցի ցույց տալ, որ ինձանից վախենալու առիթ չունի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հանկարծ նկատեցի, որ այն վայրենին, որին խփել էի հրացանի կոթով սպանված չէ, այլ միայն ուշագանց է եղել։ Նա շարժվեց, և սկսեց ուշքի գալ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես փախստականին ցույց տվի նրան։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Քո թշնամին դեռ կենդանի է, նայիր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Որպես պատասխան նա մի քանի խոսք ասաց, և թեպետ ոչինչ չհասկացա, սակայն նրա խոսքի հնչյուններն ինձ երժշտությունից էլ քաղցր թվացին․ չէ՞ որ քսանհինգ տարվա ընթացքում առաջին անգամ էր, որ այդ կղզում մարդու ձայն էի լսում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց այդպիսի խոհերով տարվելու ժամանակ չունեի․ ուշաթափված մարդակերն այնքան էր ուշքի եկել, որ արդեն նստել էր գետնին, և նկատեցի, որ իմ վայրենին նորից սկսել է վախենալ նրանից։ Հարկավոր էր հանգստացնել թշվառին։ Ես ուզեցի նշան բռնել նրա թշնամուն, բայց իմ վայրենին սկսեց նշաններով ինձ հասկացնել, որ իրեն տամ իմ գոտուց կախված մերկ թուրը։ Ես թուրը մեկնեցի նրան։ Նա իսկույն վերցրեց, նետվեց իր թշնամու մոտ և մի հարվածով թռցրեց թշնամու գլուխը։ Նրա այդ հմտությունն ինձ շատ զարմացրեց․ չէ՞ որ խեղճ վայրենին իր կյանքում երբեք ուրիշ զենք չէր տեսել բացի փայտե թրից։ Սակայն հետագայում իմացա, որ այստեղի վայրենիները թուր պատրաստելու համար փնտրում են այնքան ամուր փայտ և սրում են այնպես լավ, որ այդպիսի փայտե թրով գլուխը կարելի է թռցնել ո՛չ վատ, քան պողպատե թրով։ Իր թշնամու հետ այդ արյունոտ դատաստանը տեսնելուց հետո իմ վայրենին (այսուհետև նրան անվանելու եմ իմ վայրենի) ուրախ ժպիտով վերադարձավ ինձ մոտ, մի ձեռքում թուրը, մյուսում՝ սպանվածի գլուխը, և իմ առաջ մի շարք անհասկանալի շարժումներ անելով՝ զենքն ու գլուխը հանդիսավոր դրեց գետնին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա տեսել էր, թե ինչպես սպանեցի իր թշնամիներից մեկին, և այդ շատ էր զարմացրել․ նա չէր կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է մարդուն սպանել այդքան հեռվից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա ցույց էր տալիս սպանվածին և նշաններով խնդրում էր, որ թույլ տամ գնա նայի։ Ես ևս նշանների օգնությամբ աշխատեցի հասկացնել, որ չեմ արգելում կատարելու իր այդ ցանկությունը, և նա իսկույն վազեց այնտեղ։ Մոտենալով դիակին՝ նա կանգ առավ և երկար ժամանակ զարմացած նայում էր։ Հետո կռացավ դիակի վրա և սկսեց շուռումուռ տալ մերթ մեկ, մերթ մյուս կողքի վրա։ Վերքը տեսնելով՝ նա ուշադիր նայեց։ Գնդակը դիպել էր վայրենու ուղիղ սրտին, և արյուն քիչ էր հոսել։ Տեղի էր ունեցել ներքին արյունահոսություն և մահը վրա էր հասել վայրկենապես։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իմ վայրենին վերցրեց սպանվածի աղեղն ու կապարճը իր նետերով և վերադարձավ ինձ մոտ։ Ես իսկույն շուռ եկա և ճանապարհ ընկա, առաջարկելով նրան՝ հետևել ինձ։ Աշխատեցի նշաններով հասկացնել, որ այստեղ մնալ չի կարելի, որովհետև ծավափին գտնվող վայրենիները կարող են գալ նրան բռնելու։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա նույնպես նշաններով ինձ հասկացրեց, որ հարկավոր է սպանվածներին թաղել ավազում, որպեսզի թշնամիներն այստեղ գալու դեպքում չտեսնեն նրանց։ Ես համաձայնություն տվի և նա անմիջապես գործի անցավ։ Զարմանալի արագությամբ ձեռքերով մի փոս փորեց ավազում այնպիսի խորությամբ, որ մի մարդ կարող էր տեղավորվել այնտեղ, ապա ապանվածներից մեկին քաշ տվեց, գցեց այդ փոսը և ավազով ծածկեց։ Մյուսի հետ էլ վարվեց ճիշտ նույն ձևով։ Մի խոսքով ընդամենը մի տասնհինգ րոպեում նա երկուսին էլ թաղեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դրանից հետո նրան հրամայեցի հետևել ինձ, և մենք ճանապարհ ընկանք։ Քայլում էինք երկար ժամանակ, որովհետև նրան իմ ամրոցը չտարա, այլ բոլորովին ուրիշ, կղզու ամենահեռավոր կողմը, իմ նոր քարայրը տարա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Քարայրում նրան հաց տվի, մի ողկույզ չամիչ և մի քիչ ջուր։ Արագ վազքից հետո նա այս ամենի կարիքը շատ էր զգում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ կերավ, ուժերն ամրապնդեց, նրան ցույց տվի քարայրի մի անկյունը, որտեղ ես բրնձի ծղոտ ունեի փռած, և նշաններով հասկացրի, որ կարող է այստեղ պառկել գիշերելու։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Խեղճը պառկեց և անմիջապես քնեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես առիթից օգտվելով սկսեցի ավելի լավ դիտել նրան։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դա մի բարձրահասակ, գեղեցկատես, հիանալի կազմվածքով երիտասարդ էր։ Նրա ձեռքերն ու ոտքերը մկանուտ էին, արտաքուստ կլիներ քսանհինգ֊քսանվեց տարեկան։ Նրա դեմքին չնկատեցի ոչ թաղիծ, ոչ դաժանություն․ դա եվրոպացու քաջարի և միաժամանակ նուրբ ու դուրեկան դեմք էր, և հաճախ նրա դեմքին երևում էր գեղեցկության արտահայտություն, մանավանդ, երբ ժպտում էր։ Նրա մազերը սև էին ու երկար, բայց գանգուր չէին ոչխարի բրդի նման, այլ երեսին էին թափվում ուղիղ փնջերով։ Նրա ճակատը լայն էր, բաց, մաշկի գույնը սև չէր, այլ մուգ դարչնագույն, բայց ոչ այն թուխ դեղնավուն գույնը, ինչպես ունենում են Բրազիլիայի բնիկները, այլ ավելի շուտ, աչքի համար շատ հաճելի, ձիթապտղի գույն ուներ։ Նրա երեսը կլոր էր, այտերը՝ լիքը, քիթը մեծ չէր, բայց ոչ տափակ, ինչպես նեգրերինն է լինում։ Բերանը գեղեցիկ էր, շրթունքները՝ նուրբ, իսկ ատամները՝ համաչափ ու սպիտակ փղոսկրի նման։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կես ժամից ավելի չքնեց, ավելի շուտ՝ ոչ թե քնել էր, այլ ննջում էր։ Հետո վեր թռավ տեղից և այրից դուրս գալով՝ մոտեցավ ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես քարայրի դռանը այծերն էի կթում։ Հենց որ ինձ տեսավ, մոտ վազեց, նորից իմ առաջ ընկավ գետնին՝ զանազան նշաններով արտահայտելով իր շնորհակալությունը, հնազանդությունն ու նվիրվածությունը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երեսի վրա գետնին փռվելով՝ նորից իմ ոտքը դրեց իր գլխին և ընդհանրապես բոլոր միջոցներով աշխատում էր ապացուցել իր անսահման ստրկական հնազանդությունը և հասկացանել, որ այդ օրվանից ամբողջ կյանքում ծառայելու է ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես նրա ասածներից շատ բան հասկացա և աշխատում էի ներշնչել, որ իրենից միանգամայն գոհ եմ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Առաջին իսկ օրվանից սկսեցի նրան անգլերեն բառեր սովորեցնել։ Ամենից առաջ հայտնեցի, որ իր անունը լինելու է Ուրբաթ (այդ անունը նրա համար ընտրեցի ի հիշատակ այն օրվա, երբ փրկել էի նրա կյանքը): Հետո սովորեցրի արտասանել իմ անունը, ասել «այո» ու «ոչ» և բացատրեցի այդ բառերի նշանակությունը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես կավե ամանով կաթ բերի նրա համար և ցույց տվի, թե ինչպես պետք է հացը թրջել մեջը և ուտել։ Նա իսկույն սովորեց և սկսեց նշաններով հասկացնել, որ իմ հյուրասիրությունն իրեն շատ դուր եկավ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մենք գիշերեցինք քարայրում, բայց հենց որ լուսացավ, Ուրբաթին հրամայեցի հետևել ինձ և նրան տարա իմ ամրոցը։ Ես հասկացրի, որ ուզում եմ նրան հագուստ նվիրել։ Ըստ երևույթին նա շատ ուրախացավ, որովհետև բոլորովին մերկ էր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ անցնում էինք այնտեղով, ուր նախորդ օրը թաղել էինք երկու վայրենիներին, նա ինձ ցույց տվեց գերեզմանները և ամեն կերպ ուզում էր հասկացնել, որ մենք պետք է երկու դիակները հանենք, որպեսզի իսկույն ուտենք։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես շարժումներով հասկացրի, որ նրա ասածից խիստ զայրացա, որ ինձ համար այդպիսի բաներ լսելն անգամ զզվելի է, որ դրա մասին մտածելուց անգամ սիրտս խառնում է, որ ես կատեմ ու կարհամարեմ նրան, եթե ձեռք տա սպանվածներին։ Վերջապես ձեռքով վճռական նշան արի, հրամայելով հեռանալ գերեզմաններից։ Նա իսկույն հնազանդորեն հեռացավ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դրանից հետո մենք բարձրացանք բլուրը, որովհետև ուզում էի իմանալ, թե արդյոք դեռ այնտե՞ղ են վայրենիները։ Հանեցի դիտափողը և նայեցի այն կողմը, ուր նախորդ օրը տեսել էի նրանց։ Բայց վայրենիների հետքն անգամ չէր երևում․ ափի մոտ ոչ մի մակույկ չկար։ Կասկածից դուրս էր, որ վայրենիները գնացել էին նույնիսկ նեղություն չքաշելով որոնել իրենց երկու ընկերներին, որոնք մնացել էին կղզու վրա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ, իհարկե, ինձ ուրախացրեց, բայց ուզում էի ավելի ճշգրիտ տեղեկություններ հավաքել իմ անկոչ հյուրերի մասին։ Չէ՞ որ հիմա ես մենակ չէի, ինձ հետ էր Ուրբաթը, և դրանից ավելի էի քաջացել, իսկ քաջության հետ իմ մեջ արթնացել էր նաև հետաքրքրությունը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինչպես ասացի, մեզ մնացել էր սպանվածներից մեկի աղեղն ու նետերի կապարճը։ Ես Ուրբաթին թույլ տվի վերցնել այդ զենքը, և դրանից հետո նա գիշեր֊ցերեկ չէր բաժանվում դրանից։ Շուտով առիթ ունեցա համոզվելու, որ իմ վայրենին շատ լավ է տիրապետում նետ ու աղեղին։ Բացի դրանից նրան զինեցի նաև իմ թրով, տվեցի հրացաններից մեկը, իսկ ինքս վերցրի ուրիշ երկու հրացան, և մենք ճանապարհ ընկանք։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ հասանք այնտեղ, ուր նախորդ օրը վայրենիներն էին խնջույք սարքել, մեր աչքի առաջ այնպիսի մի զարհուրելի տեսարան բացվեց, որ սիրտս ճմլվեց և արյունս պաղեց երակներիս մեջ։ Բայց Ուրբաթը բոլորովին չանհանգստացավ․ նման տեսարանները նրա համար զարմանալի չէին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Գետինը շատ տեղ ծածկված էր արյունով։ Այստեղ֊այնտեղ թափված էին մարդկային խորոված մսի մնացորդներ։ Ամբողջ ափին ցրված էին ոսկորներ, երեք գանգ, հինգ ձեռք, երեք թե չորս ոտքի ոսկորներ և մարդու մարմնի ուրիշ շատ մասեր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուրբաթը նշաններով ինձ պատմեց, որ վայրենիներն իրենց հետ բերել էին չորս գերի, որոնցից երեքին կերել են, իսկ չորրորդը ինքն է եղել։ (Այստեղ նա մատը դրեց իր կրծքին)։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իհարկե, նրա պատմածները լրիվ չհասկացա, բայց և այնպես գլխի էի ընկնում, թե ինչ է ասում։ Նրա պատմելով մի քանի օր առաջ մի արյունռուշտ թագավորի հպատակ վայրենիները մեծ ճակատամարտ են ունեցել այն ցեղի հետ, որին պատկանում էր Ուրբաթը։ Մյուս վայրենիները հաղթել են և շատ գերիներ վերցրել։ Հաղթողները գերիներին բաժանել են իրենց մեջ և տարել զանազան տեղեր, որպեսզի սպանեն և ուտեն ճիշտ այնպես, ինչպես արեց վայրենիների այն խումբը, որը խնջույքի տեղ էր ընտրել իմ կղզու ափերը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես Ուրբաթին հրամայեցի մի մեծ խարույկ վառել, ապա հավաքել բոլոր ոսկորներն ու մսի մնացորդները, գցել խարույկի մեջ ու այրել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նկատեցի, որ նա շատ է ուզում մարդու մսի համ տեսնել (և այդ զարմանալի էլ չէ․ նա էլ մարդակեր էր)։ Բայց նորից զանազան նշաններով հասկացրի, որ այդպիսի բանի մասին մտածելն անգամ ինձ համար գարշելի ու զզվելի է, և սպառնացի, որ եթե իմ հրամանն ամենափոքր չափով անգամ խախտի, կսպանեմ շան նման։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դրանից հետո մենք վերադարձանք իմ ամրոցը, և ես առանց ուշացնելու սկսեցի հագուստ կարել իմ վայրենու համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ամենից առաջ նրան վարտիք հագցրի։ Խորտակված նավից վերցրած սնդուկներից մեկում գտել էի մի զույգ քաթանե վարտիք, որոնք պետք եղավ միայն մի փոքր ձևափոխել։ Այնուհետև այծի մորթուց նրա համար բաճկոն կարեցի, բոլոր ջանքերս գործադրելով, որ լավ ստացվի (այդ ժամանակ արդեն բավական հմուտ դերձակ էի դարձել)։ Բացի դրանից, նրա համար այծի մորթուց մի շատ հարմար ու բավական գեղեցիկ փափախ կարեցի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այսպիսով նա ոտքից գլուխ հագնվեց և, ըստ երևույթին, շատ գոհ էր, որ իր հագուստը իմից վատը չէ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ճիշտ է, նա հագուստի մեջ իրեն ազատ չէր զգում, որովհետև ամբողջ կյանքում մերկ էր եղել․ առանձնապես նրան խանգարում էր վարտիքը։ Գանգատվում էր նաև բաճկոնից․ ասում էր, որ թևքերը ճնշում են իր կռնատակերը և սեղմում են ուսերը։ Ստիպված եղա որոշ վերափոխումներ անել, բայց կամաց֊կամաց նա վարժվեց իր հագուստին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մյուս օրն սկսեցի մտածել, թե Ուրբաթին որտեղ քնեցնեմ։ Կուզեի հարմար տեղ տալ նրան, բայց դեռ այնքան էլ վստահ չէի նրա վրա և վախենում էի իմ կողքին տեղավորել։ Ես նրա համար մի փոքրիկ վրան խփեցի իմ ամրոցի երկու պարիսպների միջև եղած ազատ տարածության մեջ, այնպես որ նա տեղավորվեց իմ բնակարանի ցանկապատից դուրս։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն այս նախազգուշությունը բոլորովին ավելորդ էր։ Շուտով Ուրբաթն ապացուցեց, թե որքան անձնուրաբար է սիրում ինձ։ Ես չէի կարող բարեկամ չճանաչել նրան և վերջ տվի նրանից զգուշանալուն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբեք ոչ մի մարդ չի ունեցել այդքան սիրող, այդքան նվիրված ու հավատարիմ ընկեր։ Նա իմ նկատմամբ չէր ցուցաբերում ոչ ջղայնություն, ոչ խորամանկություն։ Միշտ սիրալիր ու պատրաստակամ՝ կապված էր ինձ հետ, ինչպես երրեխան՝ հարազատ հոր հետ։ Համոզված եմ, որ եթե հարկ լիներ, նա ուրխությամբ իր կյանքը կզոհեր ինձ համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես շատ բախտավոր էի զգում ինձ, որ վերջապես ընկեր ունեցա և որոշեցի սովորեցնել ամեն բան, ինչ֊որ կարող է օգուտ բերել նրան, բայց ամենից առաջ՝ սովորեցնել խոսել իմ հայրենիքի լեզվով, որպեսզի մենք կարողանանք հասկանալ միմյանց։ Եվ Ուրբաթն այնպիսի ընդունակ աշակերտ դուրս եկավ, որ ավելի լավն սպասելն չէր կարելի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ամենաարժեքավորն այն էր, որ նա սովորում էր մեծ ջանասիրությամբ, միշտ պատրաստ էր լսելու ինձ և երջանիկ էր զգում իրեն, երբ հասկանում էր, թե ինչ եմ հարցնում։ Դրա համար էլ ինձ համար մեծ բավականություն էր դասեր տալ նրան և զրուցել հետը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այն օրվանից, երբ Ուրբաթն ինձ մոտ էր, իմ կյանքն այնքան դուրեկան ու հեշտ դարձավ, որ եթե մյուս վայրենիների հարձակման վտանգը չլիներ, կարծում եմ՝ առանց ափսոսանքի կհամաձայնեի այդ կղզում մնալ մինչև իմ կյանքի վերջը։
==Քսանմեկերորդ գլուխ==
:::::Ռոբինզոնը զրուցում է Ուրբաթի հետ և խրատում է նրան
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իմ ամրոցում Ուրբաթին տեղավորելուց երկու֊երեք օր հետո մտածեցի, որ եթե ուզում եմ, որ նա մարդու միս չուտի, պետք է սովորեցնեմ կենդանիների միս ուտել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Թող նա այծի միսը փորձի», ― ասացի ինքս ինձ և որոշեցի ինձ հետ որսի տանել նրան։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վաղ առավոտյան մենք գնացինք անտառ և տանից երկու֊երեք մղոն հեռանալուց հետո մի ծառի տակ տեսանք վայրի այծ՝ իր երկու ուլերով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես Ուրբաթի ձեռքը բռնեցի և նշան արի, որ չշարժվի։ Հետո մեծ հեռավորության վրա նշան բռնելով՝ կրակեցի և սպանեցի ուլերից մեկին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Խեղճ վայրենին չհասկանալով, թե ինչպես կարելի է կենդանի արարած սպանել առանց նրան մոտենալու (թեպետ և առաջ տեսել էր, թե ինչպես սպանեցի իր թշնամուն), բոլորովին շշմել էր։ Նա դողդողում էր, օրորվում, և ինձ նույնիսկ թվաց, թե հիմա վայր կընկնի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա չնկատեց իմ սպանած ուլը և կարծելով, թե ուզում էի իրեն սպանել, սկսեց շոշափել իրեն, որ տեսնի, թե որևէ տեղից արյուն չի՞ գալիս։ Հետո նույնիսկ բարձրացրեց իր բաճկոնի փեշը, որպեսզի տեսնի, թե վիրավորված չէ՞, և համոզվելով, որ ինքը ողջ ու անվնաս է, իմ առաջ ծունկ չոքեց, գրկեց ոտքերս ու երկար ժամանակ ինչ֊որ բաներ էր ասում իրենց լեզվով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նրա խոսքերն անհասկանալի էին, բայց դժվար չէր կռահել, որ խնդրում է իրեն չսպանել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ցանկանալով նրան հասկացնել, որ իրեն վնասելու ոչ մի մտադրություն չունեմ՝ բռնեցի ձեռքը, ծիծաղեցի և ցույց տալով իմ սպանած ուլը հրամայեցի գնալ բերել։ Ուրբաթը կատարեց իմ հրամանը։ Մինչ նա ուլն էր դիտում և աշխատում էր հասկանալ, թե նա ինչու է սպանվել, ես հրացանս նորից լցրի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Քիչ հետո ծառին, ինձանից մի հրացանի կրակոցի հեռավորության վրա, տեսա մի խոշոր թռչուն, որ նման էր մեր բազեին։ Ցանկանալով ուրբաթին բացատրել, թե ինչ բան է հրացանի կրակոցը՝ իմ վայրենուն մոտ կանչեցի, մատով ցույց տվի սկսզբում թռչունին, ապա հրացանը, հետո էլ գետինը այն ծառի տակ, որի վրա նստած էր թռչունը, դրանով ուզում էի ասել․ «Ահա, նայիր, հիմա այնպես կանեմ, որ նա վայր կընկնի»։ Ապա կրակեցի։ Թռչունն ընկավ, և պարզվեց, որ ոչ թե բազե էր, այլ՝ թութակ։ Ուրբաթն այս անգամ էլ, չնայած իմ բոլոր բացատրություններին, քարացավ վախից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդտեղ միայն հասկացա, թե նրան ի՛նչն էր առանձնապես զարմացնում, երբ կրակում էի․ մինչ այդ նա երբեք չէր տեսել, թե ինչպես են լցնում հրացանը և, հավանորեն կարծում էր, թե այդ երկաթե մահակի մեջ ինչ֊որ չար ոգի է նստած, որն ամեն տարածության վրա մահ է բերում մարդուն, գազանին, թռչունին, ամեն մի կենդանի էակի, որտեղ էլ որ լինի՝ հեռու թե մոտիկ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հետագայում էլ նա երկար ժամանակ չէր կարողանում հաղթահարել այն զարմանքը, որ պատճառում էր նրան իմ յուրաքանչյուր կրակոցը։ Ինձ թվում է, որ եթե թույլ տայի, նա կսկսեր պաշտել ինձ և իմ հրացանը՝ ինչպես աստծուն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սկզբներում նա սիրտ չէր անում ձեռք տալ հրացանին, բայց հետը խոսում էր ինչպես կենդանի էակի հետ, երբ կարծում էր, թե չեմ լսում, և երևակայում էր, թե հրացանը պատասխանում է իրեն։ Հետագայում նա խոստովանեց, որ հրացանին աղաչում էր խնայել իրեն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ Ուրբաթը մի փոքր ուշքի եկավ, նրան հրամայեցի գնալ բերել սպանված որսը։ Նա իսկույն վազեց թռչունի հետևից, բայց միանգամից չվերադարձավ, որովհետև ստիպված էր եղել որոնել թռչունը․ պարզվեց, որ նրան չեմ սպանել, այլ միայն վիրավորել եմ, և նա բավական հեռու է թռել։ Վերջ ի վերջո նա գտավ և բերեց թռչունը։ Իսկ ես օգտվելով նրա բացակայությունից՝ հրացանս նորից լցրի։ Կարծում էի, որ լավ կլինի միառժամանակ նրանից թաքցնել, թե այդ ինչպես է արվում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հույս ունեի, թե էլի մի որևէ որս կհանդիպի, բայց ոչինչ չհանդիպեց, և մենք վերադարձանք տուն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ նույն երեկոյան մաշկեցի սպանված ուլը և խնամքով մաքրեցի միսը։ Հետո մի լավ խարույկ վառեցի և մի կտոր միս կտրելով՝ եփեցի կավե կճուճի մեջ։ Շատ համով մսե արգանակ ստացվեց։ Համը տեսնելուց հետո Ուրբաթին էլ առաջարկեցի փորձել։ Եփած ճաշը նրան շատ դուր եկավ, միայն թե զարմացել էր, թե ինչու՞ ճաշի մեջ աղ լցրի։ Նա սկսեց ինձ նշաններով հասկացնել, որ իր կարծիքով աղը զզվելի, սիրտ խառնող ուտելիք է։ Մի պտղունձ աղ բերանը գցելով՝ նա սկսեց թքոտել, այնպես ցույց տալ, թե սիրտը խառնում է, իսկ հետո բերանը ջրով ողողեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նրան առարկելու համար ես էլ իմ հերթին բերանս դրի մի կտոր անալի միս և սկսեցի թքոտել, ցույց տալով, թե առանց աղի ուտելը զզվելի է։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց Ուրբաթը համառում էր իր ասածին։ Ինձ այնպես էլ չհաջողվեց նրան աղ գործածել սովորեցնել։ Շատ ժամանակ անց միայն սկսեց իր ուտելիքի վրա աղ ցանել, այն էլ շատ քիչ քանակությամբ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իմ վայրենուն այծի եփած մսով ու արգանակով կերակրելուց հետո որոշեցի մյուս օրը նրան հյուրասիրել խորովածով։ Միսը խարույկի վրա խորովեցի այնպես, ինչպես հաճախ անում են մեզ մոտ՝ Անգլիայում։ Խարույկի երկու կողմերին գետնի մեջ ձողեր են խրում, վերևից հորիզոնական դիրքով դրանց ամրացնում են մի ուրիշ ձող, որից կախում են մսի կտորը և այնքան են պտտում կրակի վրա, մինչև որ խորովվում է։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս ամբողջ սարք ու կարգը Ուրբաթին շատ դուր եկավ։ Իսկ երբ խորովածի համը տեսավ, նրա հիացմունքին սահման չկար։ Ամենապերճախոս նշաններով ինձ հասկացրեց, որ այդ ուտելիքը շատ հավանեց և, վերջապես, հայտնեց, որ այլևս մարդու միս չի ուտի, որ, իհարկե, ինձ շատ ուրախացրեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հաջորդ օրը նրան ստիպեցի աշխատել․ հանձնարարեցի հատիկը կալսել ու քամուն տալ, իհարկե, նախապես ցույց տալով, թե ինչպես պետք է անել և սկսեց եռանդով աշխատել, մանավանդ, երբ իմացավ, թե ինչի համար է կատարվում այդ աշխատանքը։ Իսկ նա այդ բանը իմացավ հենց նույն օրը, որովհետև նրան կերակրեցի մեր ալյուրից թխված հացով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Շատ շուտով Ուրբաթը սովորեց աշխատել ինձանից ո՛չ վատ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Քանի որ այժմ պետք է կերակրեի երկու մարդու, հարկավոր էր ապագայի մասին մտածել։ Ամենից առաջ անհրաժեշտ էր վարելահողերն ընդարձակել և ավելի շատ հացահատիկ ցանել։ Մի մեծ հողամաս ընտրեցի և սկսեցի ցանկապատել։ Ուրբաթը ոչ միայն շատ բարեխղճությամբ, այլև շատ ուրախ ու մեծ բավականությամբ օգնում էր իմ աշխատանքին։ Ես նրան հասկացրի, որ դա հացաբույսերի նոր դաշտ է լինելու, որովհետև այժմ մենք երկու հոգի ենք, և հարկավոր է հացի պաշար ունենալ ոչ միայն ինձ, այլև նրա համար։ Նա շատ զգացվեց, որ այդպես հոգում եմ իր մասին․ զանազան նշաններով նա ամեն կերպ ուզում էր ինձ ասել, որ ինքը հասկանում է, թե այժմ որքան է ավելացել իր աշխատանքը և խնդրում է, որ շուտով իրեն սովորեցնեմ բոլոր անհրաժեշտ աշխատանքները և ինքը գործի կկպչի ամբողջ ուժով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ տարին իմ ամենաերջանիկ տարին էր կղզու վրա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուրբաթը սովորեց բավական լավ խոսել անգլերեն լեզվով․ նա արդեն գիտեր մեզ շրջապատող բոլոր առարկաների և այն տեղերի անունները, ուր կարող էի ուղարկել նրան, ուստի և շատ լավ կատարում էր իմ բոլոր հանձնարարությունները։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա շատ սրտաբաց, մարդամոտ երիտասարդ էր, սիրում էր խոսել, և այժմ ես առատորեն կարող էի հատուցում ստանալ երկար տարիների հարկադրված լռությանս համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն Ուրբաթն ինձ դուր էր գալիս ո՛չ միայն նրա համար, որ հնարավորություն ունեի խոսելու նրա հետ։ Օրեցօր ավելի ու ավելի էի գնահատում նրա ազնվությունը, նրա պարզասրտությունը, նրա անկեղծությունը։ Կամաց֊կամաց շատ կապվեցի նրա հետ, և նա էլ իր կողմից այնպես սիրեց ինձ, ինչպես, երևի, ոչ ոքի չէր սիրել մինչ այդ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի անգամ մտածեցի նրան հարցուփորձ անել իր անցյալ կյանքի մասին։ Ուզում էի իմանալ, թե չի՞ կարոտում իր հայրենիքին և չի՞ ուզում տուն վերադառնալ։ Այդ ժամանակ նրան արդեն այնպես լավ էի սովորեցրել անգլերեն, որ կարող էր պատասխանել համարյա իմ բոլոր հարցերին։ Եվ ահա նրան հարցրի իր ցեղի մասին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Իսկ ի՞նչ կասես, Ուրբաթ, քա՞ջ ցեղ է ձեր ցեղը։ Պատահե՞լ է, որ հաղթի թշնամիներին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա ժպտաց և պատասխանեց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Օ՜, այո, մեր ցեղը շատ քաջ ցեղ, մենք միշտ հաղթենք կռվի մեջ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Դուք միշտ հաղթու՞մ եք, ասում ես։ Հապա ինչպե՞ս եղավ, որ քեզ գերի վերցրին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Բայց էլի մերոնք խփեցին նրանց, շատ խփեցին, սպանեցին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Բայց չէ՞ որ ասում էիր, թե նրանք հաղթեցին ձեզ։ Չէ՞ որ նրանք գերի վերցրին քեզ և ուրիշներին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Որտեղ ես կռվեցի, այնտեղ թշնամին շատ։ Նրանք բռնեցին մեզ մեկ, երկու, երեք և ինձ։ Բայց մերոնք խփին նրանց ուրիշ տեղ, որտեղ ես չկար։ Այնտեղ մերոնք բռնեց նրանց՝ մեկ, երկու, երեք, շատ, շատ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Իսկ ինչու՞ ձերոնք չեկան ձեզ օգնության, ձեզ չազատեցին թշնամիների ձեռքից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Թշնամիներ բռնեց մեկ, երկու, երեք և մեզ տարավ մակույկով, իսկ մերոնք այդ ժամանակ մակույկ չունի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Բայց, ասա ինձ, Ուրբաթ, ինչպե՞ս են վարվում ձերոնք իրենց բռնած գերիների հետ։ Նրանք է՞լ են տանում մի որևէ հեռու տեղ և ուտում, ինչպես այն մարդակերները, որոնց ես տեսա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Այո, իմ ցեղն էլ մարդ ուտի, բոլորը ուտի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Իսկ ու՞ր են տանում գերիներին, երբ ուզում են նրանց ուտել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Շատ տեղեր։ Այնտեղ տանի, ուր ուզի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Իսկ այստեղ գալի՞ս են նրանք։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Այո, այո, այստեղ էլ գալիս են։ Շատ տեղեր գալիս են։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Իսկ դու այստեղ եղե՞լ ես նրանց հետ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Այո, ես եղել ես, այնտեղ եղել ես․․․ ես… ― Եվ նա ցույց տվեց կղզու հյուսիս֊արևելայն ծայրը, որտեղ, երևի, միշտ հավաքվում էին նրա ցեղակիցները։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այսպիսով պարզվեց, որ իմ բարեկամ Ուրբաթը եղել է այն վայրենիների մեջ, որոնք այցելում էին կղզու հեռավոր ափերը և շատ անգամ են մարդիկ կերել այն տեղերում, ուր հետո ուրիշները ուտել էին ուզում նրան։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ որոշ ժամանակ անց ես սրտապնդված Ուրբաթին տարա այն ափը (որտեղ առաջին անգամ տեսել էի մարդկային ոսկորների կույտեր), նա իսկույն ճանաչեց այդ տեղերը։ Նա ինձ պատմեց, որ մի անգամ, երբ նա իր ցեղակիցների հետ եկել էր իմ կղզին, նրանք սպանել ու կերել են քսան տղամարդ, երկու կին և մեկ երեխա։ Նա չգիտեր անգլերեն ինչպես են ասում «քսան» և, որպեսզի ինձ հասկացնի, թե քանի մարդ կերան, քսան հատ քար շարեց իրար մոտ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Շարունակելով զրուցել Ուրբաթի հետ, ես հարցրի, թե հեռու՞ է արդյոք իմ կղզին այն երկրից, որտեղ ապրում են վայրենիները, և արդյոք հաճա՞խ են մակույկները խորտակվում այդ տարածությունն անցնելիս։ Պարզվեց, որ այստեղ գալը միանգամայն ապահով է։ Ուրբաթը չէր հիշում մի դեպք, որ այստեղ որևէ մակույկ խորտակված լինի, որովհետև մեր կղզուց ոչ հեռու անցնում է մի ծովային հոսանք․ առավոտներն այդ հոսանքն ուղղվում է մի կողմ, այն էլ միշտ համընթաց քամու հետ, իսկ երեկոյան դեմ և՛ քամին, և՛ հոսանքն ուղղվում են հակառակ կողմը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սկզբում ինձ թվում էր, թե այդ հոսանքը կախված է մակընթացությունից ու տեղատվությունից, և միայն շատ ուշ իմացա, որ դա Օրինոկո գետի զորեղ հոսանքի շարունակությունն է։ Իմ կղզին էլ գտնվում էր հենց ուղիղ այդ գետի դելտայի դիմաց։ Իսկ ցամաքի այն շերտերը, որ տեսնում էի արևմուտքում և հյուսիս֊արևմուտքում, և որոնք մայր ցամաքի տեղ էի դնում, պարզվեց Տրինիդադ խոշոր կղզին է, որ ընկնում էր միևնույն գետի֊գետաբերանի հյուսիսային մասի դիմաց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես հազար ու մի հարց տվի Ուրբաթին այդ ցամաքի ու նրա բնակիչների մասին, հարցնում էի, թե վտանգավո՞ր են արդյոք այնտեղի ափերը, փոթորկո՞տ է այնտեղ ծովը, արդյոք շա՞տ են դաժան այնտեղի մարդիկ և ինչպիսի՞ ժողովուրդներ են ապրում մոտերքում։ Նա սիրով պատասխանում էր իմ յուրաքանռյուր հարցին և առանց որևէ բան թաքցնելու պատմում էր ամեն բան, ինչ իրեն հայտնի էր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես հարցրի նաև, թե ինչպես են կոչվում այն կողմերում ապրող վայրենիների զանազան ցեղերը, բայց նա միայն կրկնում էր մեկ անուն․ «Կարիբե, կարիբե»։ Ես, իհարկե, առանց դժվարության գլխի ընկա, որ նա խոսում է կարաիբների մասին, որոնք, դատելով մեր աշխարհագրական քարտեզով, ապրում են Ամերիկայի հենց այդ մասում, զբաղեցնելով Օրինոկոյի գետաբերանից մինչև Գվիանա ամբողջ առափնյա շերտը և մինչև Սանտա֊Մարթա քաղաքը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բացի դրանից ինձ պատմեց, որ հեռու, «լուսնի այն կողմը», այսինքն այն կողմում, ուր մայր է մտնում լուսինը, կամ, այլ խոսքով ասած՝ նրա հայրենիքից դեպի արևմուտք ապրում են ինձ նման սպիտակ ու մորուքավոր մարդիկ (այս ասելիս նա ցույց տվեց իմ երկար բեղերը, որոնց մասին վերը խոսել ենք) և որ այդ մարդիկ «շատ, շատ մարդեր սպանել»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես հասկացա, որ նա խոսում է իսպանական նվաճողների մասին, որոնք այդ ժամանակ հռչակված էին իրենց դաժանություններով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես հարցրի նրան, թե արդյոք որևէ հնարավորություն ունե՞մ ծովով գնալու այդ մարդկանց մոտ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա պատասխանեց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Այո՛, այո՛, այդ կարելի։ Միայն պետք է լողալ երկու նավակ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչ է ուզում ասել, բայց վերջապես մեծ դժվարությամբ գլխի ընկա, որ նրա լեզվով այդ նշանակում է՝ սովորական մակույկից առնվազն երկու անգամ մեծ նավակ պետք է ունենալ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուրբաթի այդ խոսքերը մեծ ուրախություն պատճառեցին ինձ։ Այդ օրվանից իմ մեջ հույս արթնացավ, որ վաղ թե ուշ դուրս կպրծնեմ այստեղից և որ իմ ազատությանը պարտական եմ լինելու իմ խեղճ վայրենուն։
==Քսաներկուերորդ գլուխ==
:::::Կռիվ վայրենիների հետ
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անցավ էլի մի քանի ամիս։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ ժամանակ արդեն Ուրբաթը սովորել էր հասկանալ ամեն բան, ինչ որ նրան ասում էի։ Նա ինքն էլ անգլերեն բացատրում էր իր մտքերը, թեև անկանոն լեզվով։ Քիչ֊քիչ նրան պատմեցի իմ ամբողջ կյանքը։ Պատմեցի, թե ինչպես եմ ընկել այս կղզին, քանի տարի եմ ապրել այստեղ և ինչպես եմ անցկացրել այդ տարիները։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դրանից ավելի առաջ Ուրբաթին հասկացրել էի հրացան կրակելու գաղտնիքը (որովհետև այդ նրա համար իրոք գաղտնիք էր)․ ցույց էի տվել փամփուշտը, բացատրել էի վառոդի ներգործությունը և սովորեցրել էի կրակել։ Իմ հրացաններից մեկը դրել էի նրա լիակատար տրամադրության տակ։ Նվիրել էի նրան մի դանակ և այդ նվերով բառացիորեն երջանկացրել էի նրան։ Նրա համար սուսերակալ պատրաստեցի, մոտավորապես այնպիսին, որով մեզ մոտ՝ Անգլիայում կրում են սուսերը։ Միայն թե սուսերի փոխարեն նրան տվի մի կացին, որը, ճիշտն ասած, նույնպիսի լավ զենք էր և, բացի դրանից, կարող էր պետք գալ ամեն տեսակ տնտեսական կարիքների համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուրբաթին շատ բան պատմեցի եվրոպական երկրների մասին, մանավանդ իմ հայրենիքի մասին։ Պատմեցի, թե ինչպես ենք մենք առևտուր անում աշխարհի բոլոր մասերում և ինչպես ենք նավարկում խոշոր նավերով։ Բացատրեցի խոշոր առագաստանավի կառուցվածքը և պատմեցի, թե ես ինչպես գնացի խորտակված նավը, հեռվից ցույց տվի այն տեղը, որտեղ նավը խրվել էր երկու ստորջրյա ժայռերի մեջ։ Իհարկե, միայն մոտավորապես կարող էի ցույց տալ, որովհետև նավը վաղուց էր փշուր֊փշուր եղել, և նրա բեկորները ցրվել էին ծովում։ Նրան ցույց տվի նաև այն կիսափտած նավակը, որով մենք ուզում էինք փրկվել, երբ փոթորիկը մեզ քշեց դեպի կղզու ափը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ նավակը տեսնելով՝ Ուրբաթը մտքի մեջ ընկավ և երկար ժամանակ լուռ մնաց։ Ես նրան հարցրի, թե ինչի՞ մասին է մտածում, և նա քիչ հետո պատասխանեց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ես տեսել ես այսպիսի նավակ, ինչպես սա։ Նա կա այնտեղ, որտեղ իմ ժողովուրդ ապրի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչ է ասում նա․ արդյոք ուզում էր ասել, որ իրենց կողմերում վայրենիներն այդպիսի նավակո՞վ են նավարկում, թե՞ ուզում է ասել, որ այդպիսի մի նավակ է անցել իրենց ափերով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երկար հարցուփորձից հետո վերջապես ինձ հաջողվեց պարզել, որ ճիշտ այդպիսի մի նավակ գնացել է այն ափերը, որտեղ նրա ցեղն է ապրում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Նրան մեզ մոտ քշել չար եղանակը, ― բացատրեց Ուրբաթը և նորից լռեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Երևի որևէ եվրոպական նավ է խորտակվել նրանց ափերի մոտ, ― մտածեցի ես։ ― Կատաղի ալիքները կարող էին նավակը պոկել նրանից և քշել այնտեղ, ուր վայրենիներն են ապրում»։ Բայց գլխի չընկա, որ այդ նավակում կարող էին մարդիկ լինել, և շարունակելով նարցուփորձ անել Ուրբաթին՝ մտածում էի միայն նավակի մասին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Պատմիր ինձ, Ուրբաթ, ինչպիսի նավակ է դա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուրբաթը շատ մանրամասն նկարագրեց այդ նավակը և հանկարծ միանգամայն անսպասելի՝ ջերմ զգացմունքով ավելացրեց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Սպիտակ մարդիկ չխեղդված․ մենք նրանց փրկած։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Բայց մի՞թե նավակի մեջ սպիտակ մարդիկ կային, ― շտապեցի հարցնել ես։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Այո, ― պատասխանեց նա, ― նավակը լիք սպիտակ մարդեր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Քանի՞ հոգի էին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա ինձ ցույց տվեց իր տասը մատները, ապա էլի յոթ մատ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Իսկ որտե՞ղ են նրանք, ի՞նչ պատահեց նրանց հետ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա պատասխանեց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Նրանք ապրել։ Նրանք ապրել մերոնց մոտ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այստեղ հանկարծ իմ մեջ միտք ծագեց․ արդյոք այդ տասնյոթ սպիտակ մարդիկ այն նավից չե՞ն, որ այն փոթորկալի գիշերը խորտակվեց իմ կղզու մոտ։ Հնարավոր է, որ երբ նավը ժայռերին է զարնվել, և նավորդները տեսել են, որ փրկություն չկա, նավակ են նստել, իսկ հետո ալիքները նրանց քշել են վայրենիների ափերը, որտեղ և նրանք ստիպված են եղել մնալ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես մռայլվեցի և խիստ ձայնով սկսեցի հարցուփորձ անել Ուրբաթին, թե հիմա որտե՛ղ են այդ մարդիկ։ Նա պատասխանեց նույն ջերմությամբ․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Նրանք ապրել։ Նրանք լավ ապրել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ ավելացրեց, թե արդեն շուտով չորս տարի է, ինչ այդ սպիտակ մարդիկ ապրում են իր հայրենակիցների մոտ և որ իր հայրենալիցները չեն նեղացնում նրանց, ձեռք չեն տալիս, այլ լիակատար ազատության մեջ են։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես հարցրի Ուրբաթին․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ինչպե՞ս կարող էր պատահել, որ վայրենիները չսպանեն և չուտեն սպիտակ մարդկանց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա պատասխանեց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Սպիտակ մարդեր մեզ եղբայր դառնալ։ Մերոնք ուտել միայն նրանց, ում հաղթել կռվի մեջ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անցավ էլի մի քանի ամիս։ Մի անգամ կղզում զբոսնելիս ես և Ուրբաթը հասանք կղզու արևելյան կողմը և բարձրացանք մի բլրի գագաթը։ Այդտեղից, ինչպես արդեն ասել եմ, շատ տարիներ առաջ տեսել էի այն ցամաքի շերտը, որը Հարավային Ամերիկայի տեղն էի դրել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Առաջինը բլուրը բարձրացավ միայն Ուրբաթը, իսկ ես մի փոքր հետ մնացի, որովհետև բլուրը բարձր էր և բավական դիք։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինչպես այն ժամանակ, այժմ էլ օդը շատ պարզ էր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուրբաթը երկար ժամանակ նայում էր հեռուն և հանկարծ մի անսպասելի ճիչ արձակեց, սկսեց ցատկոտել, պարել խելագարի պես և ինձ կանչել, որ շուտ բարձրանամ բլուրը։ Վերջապես նա իր պարը դադարեցրեց ու գոչեց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Շու՜տ, շու՜տ, այստե՜ղ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես հարցրի․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ի՞նչ է պատահել, Ուրբաթ։ Ինչու՞ ես այդպես ուրախացել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Այո, այո, ― պատասխանեց նա։ ― Ես բախտավոր։ Այ, տես, այնտեղ․․․ այնտեղ… այստեղից երևում է․ այնտեղ իմ երկիր, այնտեղ իմ ժողովուրդ․․․ժողովուրդ… :&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նրա դեմքին երջանկության անսովոր արտահայտություն երևան եկավ։ Թվում էր, թե նա իր ամբողջ էությամբ ձգտում է այնտեղ, այն երկիրը, ուր նրա հարազատներն ու մերձավորներն էին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Տեսնելով, թե ինչպես է ցնծում և ուրախանում՝ ես խիստ վշտացա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Իզուր եմ այս մարդուն այսպես անսահմանորեն վստահել, ― ասացի ինքս ինձ։ ― Նա ձևանում է, թե իմ հավատարիմ բարեկամն է, այնինչ մտածում է միայն այստեղից փախչելու մասին»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ նրան նայեցի մեծ տարակուսանքով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Հիմա նա հնազանդ ու խոնարհ է, ― մտածում էի ես, ― բայց բավական է, որ ընկնի մյուս վայրենիների մեջ, իհարկե, իսկույն կմոռանա, որ ես փրկել եմ իր կյանքը և ինձ կմատնի ցեղակիցների ձեռքը, նրանց կբերի այստեղ, իմ կղզին։ Նրանք կսպանեն, կուտեն ինձ, և նա էլ մյուսների հետ քեֆ կանի այնպես ուրախ ու անհոգ, ինչպես առաջ, երբ նրանք գալիս էին այստեղ՝ տոնելու իրենց հաղթանակը թշնամական վայրենի ցեղերի դեմ»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ ժամանակից սկսած՝ իմ կասկածամտությունը շարունակ աճում էր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես սկսեցի խորթանալ երեկվա բարեկամից․ իմ վերաբերմունքը նրա նկատմամբ դարձավ չոր ու պաղ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այսպես շարունակվեց մի քանի շաբաթ և, իհարկե, ես խիստ անարդար էի այդ պարզասիրտ երիտասարդի նկատմամբ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մինչ կասկածում էի, թե Ուրբաթը նենգ ու դավաճանական մտադրություններ ունի, նա շարունակում էր ինձ հետ վարվել նախկին նվիրվածությամբ, նրա յուրաքանչյուր խոսքի մեջ այնքան բարեմտություն ու մանկական դյուրահավատություն կար, որ վերջ ի վերջո ինքս ամաչեցի իմ կասկածներից։ Ես նորից զգացի, որ նա հավատարիմ ընկեր է, և աշխատեցի ամեն կերպ քավել իմ հանցանքը նրա հանդեպ։ Իսկ նա նույնիսկ չէր նկատում իմ վերաբերմունքի փոփոխությունը, և դա նրա հոգու անկեղծության բացահայտ վկայությունն էր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի անգամ, երբ ես և Ուրբաթը նորից բարձրանում էինք բլուրը (միայն թե այս անգամ մառախուղ էր կանգնած, և դիմացի ափը չէր երևում), նրան հարցրի․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Իսկ դու, Ուրբաթ, կուզենայի՞ր վերադառնալ հայրենիք, ձերոնց մոտ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Այո, ― ասաց նա, ― օ՜, ես որքա՜ն ուրախ լինեմ, վերադառնամ այնտեղ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Իսկ ի՞նչ կանեիր դու այնտեղ, ― շարունակեցի ես։ ― Նորից վայրենի՞ կդառնայիր, առաջվա նման կսկսեիր մարդու մի՞ս ուտել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իմ խոսքերն, ըստ երևույթին, հուզեցին նրան։ Նա գլուխն օրորեց և պատասխանեց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ոչ, ոչ։ Ուրբաթը մերոնց բոլորին ասի․ ապրեցեք ինչպես է պետք, կերեք հատիկի հաց, կաթ, անասունի միս, մարդու միս ուտելը վատ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Բայց եթե այդպես ասես, նրանք քեզ կսպանեն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա նայեց ինձ և ասաց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ոչ, չսպանեն։ Նրանք ուրախ լինեն լավ բան սովորել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ապա ավելացրեց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Նրանք շատ բան սովորել են այն մորուքավոր մարդերից, որ եկել են մեզ մոտ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ուրեմն դու ուզու՞մ ես վերադառնալ տուն, ― կրկնեցի իմ հարցը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա ժպտաց և ասաց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ես այդքան հեռու լող տալ չի կարող։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Իսկ եթե նավակը քեզ տա՞մ, ― հարցրի ես, ― կգնա՞ս հայրենիք, ձերոնց մոտ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Կգնամ, ― պատասխանեց նա։ ― Բայց դու էլ գաս ինձ հետ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ինչպե՞ս կարող եմ գալ, ― առարկեցի ես։ ― Չէ՞ որ նրանք ինձ իսկույն կուտեն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ո՛չ, ո՛չ, չեն ուտեն, ― վրա բերեց նա տաքացած։ Ես այնպես անեմ, որ չեն ուտեն։ Ես այնպես անեմ, որ նրանք քեզ շատ սիրեն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուրբաթը դրանով ուզում էր ասել, որ ինքը իր հայրենակիցներին կպատմի, թե ինչպես սպանեցի նրա թշնամիներին և փրկեցի իր կյանքը։ Նա հավատացած էր, որ դրա համար նրանք շատ կսիրեն ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դրանից հետո ինձ պատմեց, թե ինչպիսի բարեսրտությամբ վարվեցին նրանք այն տասնյոթ սպիտակամորթ մորուքավոր մարդկանց հետ, որոնց փոթորիկը գցել էր իր հայրենիքի ափերը։ Այդ ժամանակից, խոստովանում եմ, իմ մեջ բուռն ցանկություն առաջացավ՝ ինչ գնով էլ լինի գնալ վայրենիների աշխարհը և այնտեղ գտնել այն մորուքավոր սպիտակ «մարդերին», որոնց մասին խոսում էր Ուրբաթը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ոչ մի կասկած չէր կարող լինել, որ իսպանացիներ կամ պորտուգալացիներ են, և հավատացած էի, որ եթե ինձ հաջողվի տեսնել ու զրուցել նրանց հետ, մենք միասին այստեղից դուրս գալու հնար կգտնենք։ «Համենայն դեպս, ― մտածում էի ես, ― ազատության հասնելու ավելի մեծ հնարավորություններ կլինեն, երբ մենք տասնութ հոգի դառնանք և սկսենք համերաշխ գործել բոլորիս օգտին։ Իսկ ի՞նչ կարող եմ անել իմ կղզում մենակ, առանց օգնականների, նրանց ափից քառասուն մղոն հեռավորության վրա»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս ծրագիրն ամուր նստեց իմ գլխում, և մի քանի օրից հետո նորից խոսեցի դրա մասին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուրբաթին ասացի, որ մակույկը իրեն կտամ, որպեսզի նա կարողանա վերադառնալ իր հայրենիքը։ Միևնույն օրը նրան տարա այն ծովախորշը, որտեղ գտնվում էր իմ մակույկը։ Ջուրը մակույկի միջից դուրս թափելով՝ մոտեցրի ափին և ցույց տվի Ուրբաթին։ Մենք երկուսս էլ նստեցինք մակույկում, որպեսզի փորձենք նրա ընթացքը։ Պարզվեց, որ Ուրբաթը հիանալի թիավարող է, թիակներն ինձանից վատ չէր բանեցնում։ Մակույկն արագ սլացավ ջրի վրայով։ Երբ ափից հեռացանք նրան ասացի․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Դե, ի՞նչ կասես, Ոիրբաթ, գնա՞նք քո հայրենակիցների մոտ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա նայեց ինձ տխուր ու վհատ․ ըստ երևույթին նրա կարծիքով մակույկը շատ փոքր էր այդպիսի հեռավոր նավարկության համար։ Այն ժամանակ նրան ասացի, որ ուրիշ մակույկ էլ ունեմ, որն ավելի մեծ է։ Եվ հետևյալ օրը մենք գնացինք անտառ, այնտեղ, ուր ես թողել էի իմ առաջին մակույկը, որը չէի կարողացել ջուրն իջեցնել։ Այդ մակույկն Ուրբաթին դուր եկավ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Այսպիսին լավ, լավ, ― կրկնում էր նա։ ― Այնտեղ շատ դնենք հաց, ջուր, ամեն բան։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն մակույկը շինելու օրից անցել էր քսաներեք տարի։ Այդ ամբողջ ժամանակամիջոցում անխնամ ընկած էր եղել բաց երկնքի տակ և արևի ու անձրևի ազդեցությունից փտել, չորացել էր։ Այնուամենայնիվ այդ չխախտեց դեպի մայր ցամաք ճանապարհորդություն կատարելու իմ որոշումը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ոչինչ, մի տխրիր, ― ասացի Ուրբաթին։ ― Մենք կկառուցենք ճիշտ այսպիսի մի նավակ և դու կգնաս տուն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա ոչ մի պատասխան չտվեց, բայց շատ մռայլվեց ու տխրեց։ Երբ հարցրի, թե ինչ պատահեց, նա ասաց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ինչու՞ Ռոբին Կրուզո բարկանա Ուրբաթի վրա։ Ես ի՞նչ արել եմ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Որտեղի՞ց հնարեցիր, որ ես բարկանում եմ քեզ վրա։ Ամենևին էլ չեմ բարկանում, ― ասացի ես։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Չեմ բարկանում, չեմ բարկանում, ― կրկնեց նա վեց֊յոթ անգամ։ ― Իսկ ինչու՞ Ուրբաթը ուղարկես տուն, իր հարազատների, ցեղակիցների մոտ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Բայց չէ՞ որ ինքդ էիր ասում, որ շատ ես ուզում գնալ տուն, ― վրա բերի ես։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Այո, շատ ուզում, ― պատասխանեց նա, ― միայն թե քեզ հետ։ Որ ես և դու միասին։ Ռոբին չգնա, Ուրբաթ չգնա։ Ուրբաթ առանց Ռոբին չգնա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինձ մենակ թողնելու մասին նա լսել անգամ չէր ուզում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Բայց ինքդ դատիր, ― ասացի ես, ― ինչու՞ գնամ այնտեղ։ Ի՞նչ պիտի անեմ այնտեղ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա տաքացած առարկեց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Դու այնտեղ ինչ անե՞ս։ Շատ բան անես։ Լավ բան անես։ Վայրենի մարդերին սովորեցնես բարի լինել, խելոք լինել, նոր կյանք, սովորեցնես նրանց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Սիրելի Ուրբաթ, ― ասացի հառաչելով, ― ինքդ էլ չգիտես, թե ինչ ես ասում։ Ինձ պես խեղճ անուսը ինչպե՞ պետք է ուրիշներին բարություն սովորեցնի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ճիշտ չի, ― առարկեց նա բորբոքված։ ― Ինձ սովորեցրեց բարի, ուրիշ մարդերին էլ սովորեցնես։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ոչ, Ուրբաթ, ― ասացի, ― գնա առանց ինձ, իսկ ես կմնամ այստեղ մենակ, առանց մարդկանց։ Հո ապրել եմ մինչև հիմա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինչպես երևաց, այս խոսքերից նա շատ նեղացավ․ շտապ վերցրեց ոչ հեռու ընկած կացինը, բերեց ու մեկնեց ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ինչու՞ ես կացինը ինձ տալիս, ― հարցրի ես։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա պատասխանեց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Սպանիր Ուրբաթին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ինչու՞ սպանեմ, ― հարցրի, ― դու ինձ ոչ մի վատ բան չես արել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Իսկ ինչու՞ Ուրբաթին քշես հեռու, ― բորբոքված բացականչեց նա։ ― Սպանիր Ուրբաթին, մի քշիր հեռու։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա ցնցված էր մինչև հոգու խորքը։ Եվ նրա աչքերում արցունք նկատեցի։ Մի խոսքով, նա այնքան ուժեղ էր կապված ինձ հետ, որ եթե նույնիսկ ցանկանայի, չէի կարող ինձանից հեռու քշել։ Այդտեղ նրան ասացի, և հետո էլ հաճախ կրկնում էի, որ երբեք այլևս չեմ խոսի նրա՝ հայրենիք վերադառնալու մասին, որքան որ ինքը կցանկանա կարող է մնալ ինձ հետ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այսպիսով վերջնականապես համոզվեցի, որ Ուրբաթն ընդմիշտ նվիրված է ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եթե նա ցանկանում էլ էր հայրենիք վերադառնալ, ապա միայն նրա համար, որ ամբողջ սրտով սիրում էր իր ցեղակիցներին․ նա հույս ուներ, որ կգնամ նրանց մոտ և բարություն կսովորեցնեմ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց լավ էի գիտակցում, որ քարոզիչ լինելու համար ես պիտանի չեմ։ Մի ամբողջ ժողովրդի բարի ճանապարհի բերելը, իհարկե, իմ ուժերից վեր էր։ Ես ոչ մի ընդունակություն և ոչ էլ ցանկություն ունեի ձեռնամուխ լինելու այնպիսի դժվարին գործի, ինչպիսին է վայրենի ցեղերի լուսավորությունը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն այդ չէր խանգարում ինձ բուռն կերպով ցանկանալ՝ որքան կարելի է շուտ գնալ Ուրբաթի հայրենիքը, որպեսզի տեսնեմ այն մորուքավոր մարդկանց, որոնք ապրում են այդ երկրում։ Վերջապես որոշեցի առանց հետաձգելու կառուցել այնպիսի մի մեծ նավակ, որով կարելի լինի դուրս գալ բաց ծովը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ամենից առաջ հարկավոր էր ընտրել մի հարմար ծառ, որը բավականաչափ հաստ բուն ունենար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սա դժվար գործ չէր․ կղզում այնքան շատ կային հսկայական ծառեր, որ նրանցից ոչ միայն նավակ, այլև մի ամբողջ հզոր նավատորմ կարելի էր կառուցել։ Բայց լավ էի հիշում, թե ինչպիսի սխալ գործեցի, երբ իմ խոշոր նավակը կառուցեցի անտառում։ Նավակը պատրաստեցի ծովից շատ հեռու և հետո չկարողացա քաշել մինչև ափը։ Այս սխալը չկրկնելու համար որոշեցի գտնել մի ծառ, որ ծովին մոտիկ լինի, որպեսզի հետագայում առանց մեծ դժվարության կարողանանք նավակը ջուրն իջեցնել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց ծովի ափերին մեծ մասամբ ցածր ու փոքր ծառեր էին․ շրջեցի համարյա բոլոր ափերը և համապատասխան ծառ չգտա։ Դժվարությունից ինձ դուրս բերեց Ուրբաթը․ պարզվեց, որ այս գործում նա ինձանից ավելի է հասկանում։ Մինչև օրս էլ ես չգիտեմ, թե այն ինչ ծառ էր, որից մենք շինեցինք մեր նավակը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուրբաթը պնդում էր, որ մենք կրակով այրենք ծառի բնի ներսը, ինչպես անում են վայրենիները՝ իրենց մակույկները շինելիս։ Բայց նրան ասացի, որ ավելի լավ է փորել դուրի և այլ գործիքների օգնությամբ։ Եվ երբ նրան ցույց տվի, թե ինչպես պիտի է անել այդ, նա սիրով խոստովանեց, որ իմ եղանակն ավելի վստահելի է ու լավ։ Ուրբաթը շատ շուտ վարժվեց նաև այդ աշխատանքին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մեծ ոգևորությամբ մենք գործի անցանք, և մի ամսից հետո նավակը պատրաստ էր։ Մենք շատ աշխատանք թափեցինք դրա վրա, դրսի կողմից տաշեցինք կացիններով, և ստացվեց իսկական ծովային նավակ՝ նավախելը բարձր, կողերը՝ ամուր։ Մեր նպատակի համար շատ հարմար նավակ էր դա, որովհետև հեշտությամբ կարող էր քսան մարդ վերցնել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սրանից հետո էլի երկու շաբաթ հարկավոր եղավ, որպեսզի մեր նավակը քաշեինք դեպի ծովը։ Այդ նպատակի համար հարմարեցրինք փայտե գլաններ, սակայն նավակն այնպես ծանր էր և աշխատող ձեռքերն այնքան քիչ, որ նավակն առաջ էր գնում շատ դանդաղ, մատնաչափ առ մատնաչափ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ նավակը ջուրն իջեցրինք, ես ուղղակի զարմացած մնացի, տեսնելով, թե Ուրբաթն ինչպես է ճարպկորեն թիավարում, ինչպես արագ է շուռ տալիս մեկ աջ, մեկ ձախ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նրան հարցրի, թե իր կարծիքով անվտա՞նգ է այդպիսի նավակով ծով դուրս գալը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Օ, այո, ― պատասխանեց նա, ― այդպիսի նավակը չի վախենալու, թեկուզ մեծ քամի լինի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն մտադիր էի ծով դուրս գալուց առաջ էլի մի բան անել, որի մասին Ուրբաթը ոչինչ չգիտեր, այն է՝ նավակին առագաստով կայմ ամրացնել և խարիսխ ու ճոպան հարմարեցնել։ Կայմ պատրաստելը մեծ դժվարություն չէր․ կղզում շատ կային զարմանալի ուղիղ ու բարձր եղևնիներ։ Ես ընտրեցի մի ջահել ծառ, որ գտնվում էր մեր նոր նավակից ոչ հեռու, և Ուրբաթին պատվիրեցի կտրել։ Հետո իմ ղեկավարությամբ նա ծառի բունը մաքրեց ճյուղերից և խնամքով տաշեց։ Կայմը պատրաստ էր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Առագաստի մասին ինքս հոգացի։ Իմ պահեստում առագաստի կտոր շատ կար, բայց այդ կտորեղենն այնտեղ մնացել էր ավելի քան քսանվեց տարի։ Եվ որովհետև երբեք հույս չունեի, թե երբևիցե կկարեմ, առանձին արժեք չէի տվել դրան և ամենևին չէի հոգացել պահելու մասին․ կարծում էի, որ իմ առագաստի կտորները վաղուց արդեն փտած կլինեն։ Եվ այդպես էլ կար․ կտորների մեծ մասը փտել էր։ Այնուամենայնիվ որոշ մասը դեռ պետք կգար, և երկու ամուր կտոր ընտրելով՝ սկսեցի առագաստ կարել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Շատ ջանք թափեցի այդ գործի վրա։ Իսկապես դա կարել չէր, այլ կցմցել էր․ նույնիսկ ասեղ չունեի։ Սակայն վերջ ի վերջո պատրաստեցի նախ՝ բավական խղճուկ, եռանկյունաձև առագաստի նման մի բան, որպիսիք գործածում են Անգլիայում (այդպիսի առագաստն Անգլիայում կոչվում է «այծի ոտ»), և ապա՝ մի ուրիշ փոքրիկ առագաստ, այսպես կոչված՝ «բլինդ»։ Այդպիսի առագաստները ավելի լավ էի կարողանում վարել, որովհետև ճիշտ նույնպիսի առագաստներ ուներ այն բարկասը, որով փախա Բերբերիայի ծովահեններից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մոտ երկու ամիս նավակի վրա կայմ ու առագաստներ էի հարմարեցնում, բայց դրա փոխարեն այդ աշխատանքը կատարվեց ամենահոգատար կերպով։ Բացի երկու առագաստներից, պատրաստեցի նաև երրորդը։ Այդ առագաստն ամրացրի նավաքթի կողմը։ Նա պետք է մեզ օգներ ուղղությունը փոխելու դեպքում թեքել նավակը և գնալ քամուն հակառակ։ Հետո պատրաստեցի մի հիանալի ղեկ և հարմարեցրի նավախելի կողմը․ դա պետք է զգալիորեն դյուրացներ նավակին ուղղություն տալու գործը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ծովային նավեր կառուցելու գործում անգետ էի, բայց լավ էի հասկանում ղեկի նման հարմարանքի ամբողջ օգուտը, ուստի և ջանք չխնայեցի այդ աշխատանքի համար։ Սակայն դա հեշտությամբ գլուխ չեկավ․ հենց միայն ղեկը շինելու վրա համարյա այնքան ժամանակ գործադրեցի, որքան ամբողջ նավակի կառուցման ու սարքավորման վրա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ ամեն ինչ պատրաստ էր, սկսեցի Ուրբաթին սովորեցնել իմ նավակի ղեկավարումը, որովհետև նա ոչ ղեկի մասին հասկացողություն ուներ, ոչ առագաստի։ Սկզբնական շրջանում, երբ նա տեսնում էր, թե ինչպես եմ նավակը թեքում ղեկի օգնությամբ, և ինչպես է առագաստը փքվում մերթ մեկ, մերթ մյուս կողմի վրա, այնպես էր զարմանում, կարծես մի ինչ֊որ հրաշք էր տեսնում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց և այնպես իմ ղեկավարությամբ նա շուտով անհրաժեշտ փորձ ձեռք բերեց և հմուտ ծովագնաց դարձավ։ Մի բան միայն նրա համար անմատչելի մնաց․ կողմնացույցի գործածությունն էր։ Բայց որովհետև այն վայրերում մառախուղ լինում է միայն անձրևի ժամանակ, կողմնացույցն այնքան էլ անհրաժեշտ չէր։ Ցերեկը մենք կարող էինք նավակն ուղղել այն ափը, որ երևում էր հեռվում, իսկ գիշերը ուղղությունը պահել աստղերի օգնությամբ։ Այլ բան է անձրևային եղանակը։ Բայց անձրևների ժամանակ, միևնույն է, չէր կարելի ճանապարհորդել ոչ ծովով, ոչ ցամաքով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վրա հասավ քսանյոթերորդ տարին, ինչ ես կալանավորված էի այդ բանտում։ Ի դեպ, վերջին երեք տարին համարձակորեն կարելի էր հանել հաշվից, որովհետև կղզու վրա իմ հավատարիմ Ուրբաթի երևալուց հետո կյանքս բոլորովին փոխվել էր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մոտենում էր անձրևների շրջանը, երբ օրվա մեծ մասը պետք է նստեինք տանը։ Անհրաժեշտ էր այդ ժամանակաընթացքում սպասել և միջոցներ ձեռք առնել, որ անձրևները չվնասեն մեր նավակը։ Մենք նավակը բերինք այն ծովախորշը, որտեղ կանգնեցնում էի իմ լաստերը, և սպասելով մակընթացությանը՝ նավակը ափը քաշեցինք։ Հետո իմ հրամանով Ուրբաթը նավակի կանգնած տեղը մի բավական խոր փոս փորեց, որտեղ նավակը կարող էր տեղավորվել որպես նավաշինարանում։ Այդ փոսը մենք ծովից անջատեցինք մի հաստ պատնեշով, միայն մի նեղ անցք թողնելով ջրի համար։ Երբ հետևյալ մակընթացությանը մեր փոքրիկ նավաշինարանը ջրով լցվեց, մենք պատնեշն ամուր փակեցինք, այնպես որ նավակը մնաց ջրի մեջ, բայց ծովի ալիքները չէին կարող հասնել և մակընթացությունը չէր կարող քշել տանել։ Անձրևներից պաշտպանելու համար մենք նավակը ծածկեցինք ճյուղերի հաստ շերտով, ինչպես տանիքի տակ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այժմ մենք կարող էինք հանգիստ սպասել լավ եղանակի, որպեսզի նոյեմբերին կամ դեկտեմբերին առագաստները բանանք ու ծով դուրս գանք։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հենց որ անձրևները դադարեցին և արեգակը նորից շողաց, սկսեցի առավոտից մինչև երեկո պատրաստվել առաջիկա նավարկությանը։ Նախապես հաշվեցի, թե մեզ որքան մթերք կարող է պետք գալ և սկսեցի անհրաժեշտ պաշար պատրաստել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ենթադրում էի, որ երկու շաբաթ հետո, կամ գուցե և ավելի շուտ պատնեշը կքանդենք և նավակը դուրս կբերենք։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն մեզ վիճակված չէր սկսելու մեր նավարկությունը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի անգամ առավոտյան, երբ սովորականի նման զբաղված էի մեկնումի նախապատրաստությամբ, հանկարծ մտածեցի, որ լավ կլիներ բացի ուրիշ ուտելիքներից՝ հետներս վերցնենք նաև կրիայի մսի մի փոքրիկ պաշար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կանչեցի Ուրբաթին և պատվիրեցի վազել ծովափ կրիաներ բռնելու։ (Մենք ամեն շաբաթ կրիա էինք որսում, որովհետև երկուսս էլ սիրում էինք նրա և՛ միսը և՛ ձուն)։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուրբաթը վազեց իմ պատվերը կատարելու, բայց քառորդ ժամ չանցած՝ հետ վազեց, թռչունի պես ցատկեց ցանկապատի վրայով և մինչ կհարցնեի, թե ինչ է պատահել, սկսեց գոռալ․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Փորձա՜նք, փորձա՜նք, անբախտ բա՜ն, վատ բա՜ն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ի՞նչ կա, Ուրբաթ, ի՞նչ է պատահել, ― հարցրի անհանգստացած։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Այնտեղ, ― պատասխանեց նա, ― ափի մոտ մեկ, երկու, երեք, մեկ երկու, երեք նավակ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նրա ասածից եզրակացրի, որ վեց նավակ է տեսել, բայց հետո պարզվեց, որ միայն երեք հատ են եղել, իսկ նա հաշիվը կրկնել է, շատ հուզված լինելու պատճառով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Պետք չէ վախենալ, Ուրբաթ, հարկավոր է քաջ լինել, ― ասացի, աշխատելով սիրտ տալ նրան։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Խեղճը շատ էր վախեցել։ Չգիտես ինչու նա կարծում էր, որ վայրենիները եկել են իր հետևից, որ նրանք կտոր֊կտոր կանեն իրեն և կուտեն։ Նա այնպես ուժեղ էր դողում, որ չգիտեի ինչպես վարվեմ հետը։ Ասում էի, որ համենայն դեպս ես էլ նույնպիսի վտանգի եմ ենթարկվում, ինչպես նա, որ եթե նրան ուտեն, ապա կուտեն նաև ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Բայց մենք կպաշտպանվենք, ― ասացի ես, ― մենք ողջ֊ողջ նրանց անձնատուր չենք լինի։ Մենք կռվի մեջ կմտնենք նրանց դեմ և դու կտեսնես, որ կհաղթենք։ Դու հո կռվել գիտես, այնպես չէ՞։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ես կրակել գիտեմ, ― պատասխանեց նա, ― միայն թե նրանք շատ եկել են, շատ, շատ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ոչինչ, ― ասացի ես։ ― Մի քանիսին կսպանենք, մյուսները կվախենան մեր կրակոցներից և կփախչեն։ Խոստանում եմ, որ քեզ անտեր չեմ թողնի, քաջաբար կպաշտպանեմ և՛ քեզ, և՛ ինձ։ Բայց դու էլ խոստանու՞մ ես, որ նույնպես քաջաբար կպաշտպանես ինձ և կաշխատես կատարել իմ բոլոր հրամանները։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ես կմեռնեմ, եթե դու հրամայես, Ռոբին կրուզո։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դրանից հետո քարանձավից բերի մի մեծ թաս ռոմ և տվի նրան խմելու (ես այնպես խնամքով էի ծախսում իմ ռոմը, որ դեռ բավական պաշար էր մնացել)։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հետո հավաքեցինք մեր բոլոր մուշկետներն ու որսորդական հրացանները, կարգի բերինք ու լցրինք։ Բացի դրանից, ամեն անգամի պես կապեցի իմ թուրը առանց պատյանի, իսկ Ուրբաթին զինեցի կացնով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այսպես կռվի պատրաստվելով, վերցրի դիտափողը և բարձրացա բլուրը՝ հետախուզելու։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դիտափողն ուղղելով դեպի ծովափը՝ շուտով տեսա վայրենիներին․ նրանք մի քսան մարդ կլինեին, բացի դրանից ափին ընկած էին երեք կապկպված մարդ։ Նավակները, կրկնում եմ, միայն երեքն էին, և ո՛չ թե վեցը։ Պարզ էր, որ վայրենիների այդ ամբողջ ամբոխը կղզի էր եկել միայն մեկ նպատակով՝ տոնել թշնամու դեմ տարած իրենց հաղթանակը։ Զարհուրելի արյունոտ խնջույք էր տեղի ունենալու։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նկատեցի նաև, որ այս անգամ նրանք ափ են իջել ո՛չ այնտեղ, ուր իջել էին երեք տարի առաջ, Ուրբաթի հետ հանդիպելուս առաջին օրը, այլ իմ ծովախորշին շատ ավելի մոտիկ։ Այստեղ ափը ցածր էր, և խիտ անտառը իջնում էր համարյա մինչև ծովը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինձ խիստ վրդովեց այն ոճրագործությունը, որ այժմ պիտի կատարվի այնտեղ։ Հապաղել չի կարելի։ Բլուրից ցած վազեցի և Ուրբաթին ասացի, որ անհրաժեշտ է որքան կարելի է շուտ հարձակվել այդ արնախում գազանների վրա և կոտորել բոլորին, մինչև վերջին մարդը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս ասելիս մի անգամ էլ հարցրի նրան, թե օգնելու՞ է արդյոք ինձ։ Այժմ նա բոլորովին ազատվել էր վախի ազդեցությունից (որին գուցե և մասամբ նպաստել էր ռոմը), և կայտառ, նույնիսկ ուրախ֊ուրախ կրկնեց, որ պատրաստ է մեռնելու ինձ համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դեռևս զայրույթս չիջած՝ վերցրի ատրճանակներն ու հրացանները (մնացածը վերցրեց Ուրբաթը), և մենք ճանապարհ ընկանք։ Համենայն դեպս գրպանս դրի մի սրվակ ռոմ, իսկ Ուրբաթը վերցրեց մի մեծ պարկ՝ պահեստի գնդակներով ու վառոդով լի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Եկ իմ հետևից, ― ասացի ես, ― ոչ մի քայլ հետ չմնաս և լուռ եղիր։ Ոչ մի բան չհարցնես ինձ և չհամարձակվես կրակել առանց իմ հրամանի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հասնելով անտառի այն եզրին, որ ամենից ավելի էր մոտիկ ծովափին, կանգ առա, Ուրբաթին կամացուկ կանչեցի ինձ մոտ և ցույց տալով մի բարձր ծառ, հրամայեցի բարձրանալ նրա գագաթը և նայել, երեվու՞մ են արդյոք վայրենիները և ինչ են անում։ Կատարելով իմ հրամանը՝ նա իսկույն իջավ ծառից և հայտնեց, որ վայրենիները խարույկի շուրջը նստած ուտում են իրենց բերած գերիներից մեկին, իսկ մյուս գերին ոտք ու ձեռքը կապած ընկած է ավազի վրա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Հետո նրանք այն մեկին էլ ուտեն, ― միանգամայն հանգիստ ավելացրեց Ուրբաթը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս խոսքերը ցասում բորբոքեցին իմ հոգու մեջ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուրբաթն ինձ ասաց, որ երկրորդ գերին հնդկացի չէ, այլ մեկն է այն մորուքավոր սպիտակամորթներից, որոնք նավակով եկել են իրենց ափերը։ «Հարկավոր է գործել», ― որոշեցի ես։ Ապա ինքս թաքնվելով ծառի հետևը՝ հանեցի դիտափողը և պարզ տեսա ծովափին ընկած մարդուն։ Նա պառկած էր անշարժ, որովհետև ձեռքերն ու ոտքերը կապկպած էին ճկուն շիվերով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անտարակույս դա եվրոպացի էր․ նրա հագին շորեր կային։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մեր առջևում թփեր էին և այդ թփերի մեջ կանգնած էր մի ծառ։ Թփերը բավական խիտ էին, այնպես որ կարելի էր այդ թփուտով գաղտագողի մոտենալ ափին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Թեպետ այնքան խիստ էի զայրացած, որ ամեն րոպե ուզում էի հարձակվել մարդակերների վրա՝ նույնիսկ չմտածելով հնարավոր հետևանքների մասին, այնուամենայնիվ զսպեցի իմ ցաումը և գաղտնաբար մոտեցա ծառին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ծառը գտնվում էր թմբի վրա։ Ահա հենց այդ թմբի վրայից տեսնում էի այն ամենը, ինչ տեղի էր ունենում ծովափին։
==Քսաներեքերորդ գլուխ==
:::::Ուրբաթը գտնում է իր հորը
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Խարույկի մոտ խիտ սեղմված իրար՝ նստած էին վայրենիները։ Նրանք տասնինը հոգի էին։ Մի փոքր հեռու կապկպված եվրոպացու վրա կռացած կանգնած էին էլի երկուսը։ Երևում էր, որ նրանց հենց նոր ուղարկել էին գերու հետևից։ Նրանք պետք է գերուն սպանեին, մաս֊մաս անեին և նրա մսի կտորները բաժանեին քեֆ անողներին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես դարձա դեպի Ուրբաթը․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Նայիր ինձ, ― ասացի, ― ինչ որ անեմ, նույնն էլ դու արա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս ասելով ես գետնին դրի մուշկետներից մեկը և որսորդական հրացանը, իսկ մյուս մուշկետով նշան բռնեցի վայրենիներին։ Ուրբաթը միևնույնն արեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Պատրա՞ստ ես, ― հարցրի ես։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Այո, ― պատասխանեց նա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Դե, կրակիր, ― ասացի ես, և մենք երկուսս էլ կրակեցինք միաժամանակ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուրբաթը ինձանից ավելի ճիշտ էր նշան բռնել․ նա սպանեց երկու մարդու և վիրավորեց երեքին, իսկ ես միայն երկուսին վիրավորեցի և մեկին սպանեցի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի սոսկալի շփոթություն գցեցին մեր կրակոցները վայրենիների ամբոխի մեջ։ Ողջ մնացածները ոտքի ցատկեցին՝ չիմանալով ուր փախչել և որ կողմը նայել, որովհետև թեև հասկանում էին, որ իրենց մահ է սպառնում, բայց չէին տեսնում, թե որտեղից է։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուրբաթը իմ պատվերը կատարելով՝ աչքը չէր հեռացնում ինձանից։ Առաջին կրակոցներից հետո վայրենիներին ուշքի գալու հնարավորություն չտալով՝ մուշկետը նետեցի գետին, վերցրի հրացանը, ոտքը քաշեցի և նորից նշան բռնեցի։ Ուրբաթը ճշտությամբ կրկնեց իմ յուրաքանչյուր շարժումը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Դու պատրա՞ստ ես, Ուրբաթ, ― հարցրի նորից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Պատրաստ եմ, ― պատասխանեց նա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Կրակիր, ― հրամայեցի ես։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երկու կրակոցները որոտացին համարյա միաժամանակ, բայց որովհետև այս անգամ մենք կրակում էինք կոտորակ լցրած հրացաններից, սպանվածներ եղան միայն երկուսը (համենայն դեպս երկուսն ընկան), բայց դրա փոխարեն վիրավորները շատ էին։ Նրանք արյունաթաթախ վազվզում էին ծովափին՝ վայրի ոռնոցով, ինչպես խելագարներ։ Երեքը, ըստ երևույթին, ծանր վերքեր էին ստացել, որովհետև շուտով ընկան։ Ի դեպ, նրանք ողջ մնացին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես վերցրի մուշկետը, որի մեջ դեռ լիցք կար և գոռացի․ «Ուրբաթ, իմ հետևի՛ց», ապա անտառից դուրս վազեցի բաց տարածությունը։ Քաջ Ուրբաթը ոչ մի քայլ հետ չէր մնում ինձանից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նկատելով, որ թշնամիները ինձ տեսան՝ բարձրաձայն աղաղակելով առաջ նետվեցի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Դու է՛լ գոռա, ― հրամայեցի Ուրբաթին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա իսկույն սկսեց աղաղակել ինձանից էլ ուժեղ։ Դժբախտաբար իմ սպառազինությունն այնքան ծանր էր, որ ինձ խանգարում էր վազել։ Բայց կարծես չէի զգում այդ և ամբողջ ուժով սլացա առաջ, ուղիղ դեպի թշվառ եվրոպացին, որը, ինչպես արդեն ասացի, պառկած էր ավազոտ ափին, ծովի ու վայրենիների խարույկի միջև։ Նրա կողքին ոչ մի մարդ չկար։ Այն երկուսը, որոնք ուզում էին մորթել նրան, փախել էին առաջին իսկ կրակոցների ժամանակ։ Անասելի սարսափով նրանք վազեցին դեպի ծովը, նետվեցին մակույկի մեջ և սկսեցին թիավարել։ Այդ նույն նավակի մեջ թռան մյուս երեք վայրենիները ևս։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես դարձա դեպի Ուրբաթը և հրամայեցի հաշիվ տեսնել դրանց հետ։ Նա իսկույն հասկացավ իմ միտքը, մի քառասուն քայլ վազելով մոտեցավ մակույկին և կրակեց նրանց վրա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հինգն էլ թափվեցին մակույկի հատակին։ Կարծեցի, թե բոլորն էլ սպանվեցին, բայց երկուսը իսկույն նորից վեր թռան։ Ըստ երևույթին ընկել էին միայն վախից։ Մյուս երեքից երկուսն սպանված էին, իսկ երրորդն այնպես ծանր էր վիրավորվել, որ տեղից վեր կենալ չէր կարող։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մինչ Ուրբաթը կրակում էր թշնամիների վրա, ես գրպանիցս հանեցի դանակս և կտրտեցի գերու ձեռքերի ու ոտքերի կապանքները։ Ապա նրան օգնեցի վեր կենալ և պորտուգալերեն հարցրի, թե ով է։ Նա պատասխանեց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Էսպանոլե (իսպանացի)։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Շուտով նա մի փոքր ուշքի եկավ և սկսեց ձեռքի շարժումներով իր ջերմ շնորհակալությունը հայտնել ինձ իր կյանքը փրկելու համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Օգնության կանչելով իսպաներեն լեզվի իմ բոլոր գիտելիքները նրան ասացի․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Սենյոր, մենք հետո կխոսենք, իսկ այժմ հարկավոր է կռվել։ Եթե դուք դեռ փոքր֊ինչ ուժ ունեք, ահա ձեզ թուր և ատրճանակ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իսպանացին շնորհակալությամբ ընդունեց երկուսն էլ և իր ձեռքերում զենքն զգալով՝ կարծես մի ուրիշ մարդ դարձավ։ Եվ որտեղի՜ց երևան եկավ այդքան ուժ։ Մրրիկի նման նա կատաղաբար հարձակվեց չարագործների վրա և մի ակնթարթում երկուսին կտոր֊կտոր արեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ասենք՝ դրա համար առանձին ուժ պետք էլ չէր․ խեղճ վայրենիները կրակոցների որոտից շշմած այնքան էին վախեցել, որ ոչ փախչել էին կարողանում, ոչ պաշտպանվել։ Շատերն ընկնում էին հենց սարսափից, ինչպես այն երկուսը, որոնք Ուրբաթի կրակոցներից ընկել էին մակույկի հատակին, թեև գնդակները նրանց կողքով էին անցել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Քանի որ թուրն ու ատրճանակը տվել էի իսպանացուն, ինձ մոտ մնացել էր միայն մուշկետը։ Մուշկետը լցրած էր, սակայն լիցքը պահում էի ծայրահեղ կարիքի համար, ուստի և չկրակեցի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Թփուտում, այն ծառի տակ, որտեղից մենք առաջին անգամ կրակել էինք, մնացել էին մեր որսորդական հրացանները։ Ես կանչեցի Ուրբաթին և հրամայեցի վազել, բերել դրանք։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա մեծ արագությամբ կատարեց իմ հրամանը։ Մուշկետը տվի նրան, իսկ ինքս սկսեցի մյուս հրացանները լցնել, իսպանացուն և Ուրբաթին ասելով, որ գան ինձ մոտ, երբ իրենց հրացան պետք լինի։ Նրանք իմ հրամաններին ենթարկվելու լիակատար պատրաստակամություն արտահայտեցին։ Մինչ հրացաններն էի լցնում, իսպանացին արտակարգ անվեհերությամբ հարձակվեց վայրենիներից մեկի վրա, և նրանց միջև կատաղի կռիվ սկսվեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վայրենու ձեռքին մի հսկայական փայտե սուր կար։ Վայրենին շատ լավ էր տիրապետում այդ զենքին։ Հենց այդպիսի մի սրով էին նրանք ուզում սպանել իսպանացուն, երբ նա պառկած էր խարույկի մոտ։ Այժմ այդ սուրը նորից էր բարձրացել նրա գլխին։ Ես ամենևին չէի սպասում, որ իսպանացին այդքան քաջ կլինի․ ճիշտ է կրած տանջանքներից հետո նա դեռևս թույլ էր, բայց կռվում էր մեծ համառությամբ և իր թրով թշնամու գլխին երկու սոսկալի հարված իջեցրեց։ Վայրենին շատ ուժեղ ու վիթխարի մարդ էր։ Հանկարծ նա դեն նետեց իր թուրը և նրանք սկսեցին ձեռնամարտը։ Իսպանացու բանը շատ վատացավ․ վայրենին նրան իսկույն գետին տապալեց, ընկավ վրան և փորձեց թուրը դուրս քաշել ձեռքից։ Այդ տեսնելով ես վեր թռա և վազեցի օգնության։ Բայց իսպանացին իրեն չէր կորցրել․ նա թուրը բաց թողեց ձեռքից, գոտկից հանեց ատրճանակը, կրակեց վայրենու վրա և տեղնուտեղը ցած գլորեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մինչ այդ Ուրբաթը հերոսի համարձակությամբ հետապնդում էր փախչող վայրենիներին։ Նրա ձեռքին միայն կացին կար, ուրիշ զենք չուներ։ Այդ կացնով նա արդեն սպանել էր երեք վայրենու, որոնք վիրավորվել էին մեր առաջին կրակոցից, և այժմ էլ չէր խնայում ոչ մեկին, ով իր առաջն էր ընկնում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իսպանացին հաղթելով իրեն սպառնացող հսկային՝ վեր թռավ տեղից, վազեց ինձ մոտ, վերցրեց իմ լցրած որսորդական հրացաններից մեկը և նետվեց երկու վայրենիների հետևից։ Նա երկուսին էլ վիրավորեց, բայց որովհետև վազելու ուժ չուներ, երկու վայրենիներն էլ կարողացան թաքնվել անտառում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նրանց հետևից իր կացինը թափահաարելով վազեց Ուրբաթը։ Չնայած իր վերքերին՝ վայրենիներից մեկը նետվեց ծովը և սկսեց լող տալ դեպի մակույկը, որի մեջ եղած երեք վայրենիները արդեն կարողացել էին մակույկը հեռացնել ափից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մակույկի մեջ եղած երեք վայրենիները թիավարում էին ամբողջ ուժով, աշխատելով շուտ հեռանալ կրակոցների տակից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուրբաթը երկու թե երեք անգամ կրակեց նրանց հետևից, սակայն կարծես չդիպավ։ Նա սկսեց ինձ համոզել, որ մակույկներից մեկը վերցնենք ու հետապնդենք նրանց, քանի դեռ ափից շատ չէին հեռացել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինքս էլ չէի ցանկանում, որ նրանք փախչեն։ Վախենում էի, որ եթե իրենց ցեղակիցներին պատմեն մեր հարձակման մասին, անթիվ֊անհամար վայրենիներ կգան այստեղ, և այն ժամանակ մեր բանը վատ կլինի։ Ճիշտ է, մենք հրացաններ ունենք, իսկ նրանք միայն նետեր ու փայտե սրեր, բայց եթե մեր ափին մոտենա թշնամու մի ամբողջ նավատորմիղ, մեզ, իհարկե, կբնաջնջեն։ Դրա համար էլ զիջեցի Ուրբաթի թախանձանքներին, վազեցի դեպի մակույկները և նրան էլ հրամայեցի հետևել ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց որքա՜ն մեծ եղավ իմ զարմանքը, երբ մակույկի մեջ ցատկելով՝ այնտեղ էլ մարդ տեսա։ Դա մի ծերունի վայրենի էր։ Նա պառկած էր մակույկի հատակին՝ ոտքերն ու ձեռքերը կապկպած։ Երևի նրան էլ պիտի ուտեին խարույկի մոտ։ Չհասկանալով, թե ինչ է կատարվում շուրջը (նրան այնպես ամուր էին կապկպել, որ նույնիսկ մակույկից դուրս նայել չէր կարողանում), խեղճը քիչ մնաց վախից մեռներ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իսկույն դանակս հանեցի, կտրատեցի նրա կապանքները և փորձեցի օգնել նրան վեր կենալու։ Բայց նա ոտքի վրա կանգնել չէր կարողանում։ Նույնիսկ խոսելու ուժ չուներ, այլ միայն նվում էր աղիողորմ․ երևի թշվառը կարծում էր, թե իր կապանքներն արձակել են, որպեսզի մորթեն և ուտեն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ ժամանակ մոտ վազեց Ուրբաթը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ասա այս մարդուն, ― դիմեցի Ուրբաթին, ― որ նա ազատ է, որ մենք ոչ մի վնաս չենք տա իրեն, և որ իր թշնամիները ոչնչացված են։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուրբաթն սկսեց խոսել ծերունու հետ, իսկ ես մի քանի կաթիլ ռոմ լցրի նրա բերանը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ազատության ուրախալի լուրը կենդանացրեց թշվառին․ նա բարձրացավ մակույկի հատակից և ինչ֊որ բան ասաց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անկարելի է պատկերացնել, թե ինչ տեղի ունեցավ Ուրբաթի հետ։ Ամենաքարասիրտ մարդն անգամ կարտասվեր, եթե տեսներ նրան այդ րոպեին։ Հենց որ նա լսեց ծերունու ձայնը և տեսավ նրա դեմքը, սկսեց համբուրել, գրկել նրան, լաց էր լինում, ծիծաղում, սեղմում էր կրծքին, գոռում, հետո սկսեց թռչկոտել նրա շուրջը, երգել, պարել, հետո նորից լաց եղավ, ձեռքերը թափահարեց, սկսեց ծեծել իր գլուխն ու երեսը, մի խոսքով կարծես խելագարված լիներ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես հարցրեցի նրան, թե ի՞նչ է պատահել, բայց երկար ժամանակ ոչ մի բացատրություն ստանալ չէի կարողանում։ Վերջապես մի փոքր ուշքի գալով՝ ասաց, որ այդ մարդը իր հայրն է։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Չեմ կարող արտահայտել, թե որքան զգացվեցի որդիական սիրո այդպիսի արտահայտությունից։ Երբեք չէի կարող մտածել, որ կոպիտ վայրենին կարող է այդպես ցնցվել և ուրախանալ իր հորը հանդիպելուց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց միաժամանակ չէի կարող չծիծաղել այն անմիտ ցատկրտոցների ու շարժումների վրա, որոնցով նա արտահայտում էր իր որդիական զգացմունքները։ Մի տասն անգամ նա դուրս ցատկեց մակույկից և նորից ներս ցատկեց․ մերթ հետ էր քաշում բաճկոնը և հոր գլուխն ամուր սեղմում իր մերկ կրծքին, մերթ սկսում էր շփել նրա փայտացած ձեռքերն ու ոտքերը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Տեսնելով, որ ծերունին բոլորովին փայտացել է, խորհուրդ տվի ռոմով շփել նրան, և Ուրբաթն իսկույն գործի անցավ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Փախստականներին հետապնդելու մաասին մենք, իհարկե, մառացանք մտածել անգամ։ Մինչ այդ նրանց մակույկն այնքան էր հեռացել, որ համարյա կորել էր տեսողությունից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մենք նույնիսկ չփորձեցինք հետապնդել և, ինչպես հետո պարզվեց, շատ էլ լավ վարվեցինք, որովհետև մի երկու ժամ հետո այնպիսի կատաղի քամի բարձրացավ, որը, անկասկած, շուռ կտար մեր նավակը։ Քամին փչում էր հյուսիս֊արևմուտքից, ճիշտ և ճիշտ փախստականների դիմացից։ Դժվար թե նրանք կարողանային հաղթահարել այդ փոթորիկը և, ինչպես ենթադրում եմ, զոհ գնացած կլինեն ալիքներին, առանց տեսնելու իրենց հայրենի ափերը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անսպասելի ուրախությունն այնպես ուժեղ էր հուզել Ուրբաթին, որ չուզեցի նրան անջատել հորից։ «Պետք է թողնել, որ կարոտն առնի», ― մտածեցի ես և կանգնեցի մի կողմ, սպասելով, մինչև իջնի նրա ուրախության փոթորիկը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուրբաթը շուտ չհանգստացավ։ Վերջապես կանչեցի նրան։ Նա մոտ վազեց ցատկոտելով, ուրախ ծիծաղով, գոհ ու երջանիկ։ Հարցրի, թե հաց տվե՞լ է հորը։ Նա տխուր գլուխն օրորեց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Հաց չկա․ զզվելի շունը ոչինչ չի թողել, ամբողջն ինքն է կերել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս ասելով նա ցույց տվեց իրեն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այն ժամանակ պայուսակիցս հանեցի իմ ունեցած ամբողջ պաշարը՝ մի փոքրիկ բլիթ և երկու թե երեք ողկույզ չամիչ ու տվի Ուրբաթին։ Նա հոգատար քնքշությամբ սկսեց կերակրել հորը ինչպես փաքրիկ երեխայի։ Տեսնելով, որ նա հուզմունքից դողում է, խորհուրդ տվի ռոմի մնացորդներով ամրապնդել իր ուժերը, բայց ռոմն էլ նա տվեց հորը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի րոպե անց Ուրբաթն արդեն կատաղածի պես վազեց, չգիտեմ ուր։ Ընդհանրապես նա շատ արագ էր վազում։ Իզուր էի կանչում նրա հետևից, որ կանգնի ու ինձ ասի, թե ուր է գնում։ Նա անհետացավ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց մի քառորդ ժամ չանցած՝ նա վերադարձավ, և նրա քայլերը զգալիորեն ավելի դանդաղ էին։ Երբ նա մոտեցավ, տեսա, որ մի բան է բերում։ Դա խմելու ջրով լի մի կավե կուժ էր, որ բերել էր հոր համար։ Նա վազել էր տուն, մեր ամրոցը և, հետը բերել էր նաև երկու հաց։ Հացերը նա ինձ տվեց, իսկ ջուրը տարավ ծերունուն, ի դեպ, թողնելով, որ մի քանի կում խմեմ, որովհետև ես էլ շատ ծարավ էի։ Ջուրը ծերունուն ավելի ուժ տվեց, քան ոգելից խմիչքը․ նա մեռնում էր ծարավից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ ծերունին կուշտ խմեց, Ուրբաթին կանչեցի և հարցրի, թե կժի մեջ ջուր չի՞ մնացել։ Ասաց, որ մնացել է։ Ես կարգադրեցի ջուր տալ նաև խեղճ իսպանացուն, որը ծարավից ուժասպառ էր եղել ոչ պակաս, քան վայրենին։ Ես իսպանացուն նաև մի հաց ուղարկեցի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իսպանացին դեռևս շատ էր թույլ։ Նա նստել էր մի ծառի տակ, բոլորովին ուժասպառ։ Վայրենիներն այնպես պինդ էին կապկպել նրան, որ նրա ձեռքերն ու ոտքերը ուռել էին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ նա թարմ ջրով ծարավը հագեցրեց և հաց կերավ, մոտեցա նրան և մի բուռ չամիչ տվեցի։ Նա գլուխը բարձրացեց և նայեց ինձ մեծագույն երախտագիտությամբ, հետո ուզեց վեր կենալ, բայց չկարողացավ, որովհետև ուռած ոտքերը ցավում էին։ Նայելով այդ հիվանդ մարդուն՝ դժվար էր երևակայել, որ նա այդպես հոգնած լինելով՝ հենց նոր կարողացավ այնպես քաջարի կռվել այնքան ուժեղ թշնամու դեմ։ Ես նրան խորհուրդ տվեցի նստել ու չշարժվել և Ուրբաթին հրամայեցի նրա ոտքերը տրորել ռոմով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մինչ Ուրբաթը կատարում էր իմ հրամանը՝ ես ուշադիր զննում էի նրան։ Երկու րոպեն մեկ, գուցե և ավելի հաճախ, նա շուռ էր գալիս, որ տեսնի, թե իր հորը որևէ բան հարկավոր չէ՞։ Ուրբաթը տեսնում էր միայն ծերունու գլուխը, որովհետև նա նաստած էր մակույկի հատակին։ Հանկարծ մեկ էլ հետ նայելով նա տեսավ, որ գլուխն անհետացել է։ Նույն ակնթարթին Ուրբաթը ոտքի վրա էր։ Նա ոչ թե վազում էր, այլ՝ թռչում․ թվում էր, թե նրա ոտքերը գետնին չեն առնում։ Բայց երբ մակույկի մոտ վազելով տեսավ, որ հայրը պառկել է հանգստանալու և անվնաս պառկած է մակույկի հատակին, իսկույն վերադարձավ մեզ մոտ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այն ժամանակ իսպանացուն ասացի, որ իմ բարեկամը նրան կօգնի վեր կենալ և կտանի մինչև մակույկը, որով մենք նրանց կհասցնենք մեր բնակարանը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բարձրահասակ ու ամրակազմ Ուրբաթը նրան բարձրացրեց երեխայի պես, շալակն առավ ու տարավ։ Հասնելով մակույկին՝ նա զգուշությամբ իսպանացուն իջեցրեց և նստեցրեց հոր կողքին։ Հետո ափ դուրս եկավ, մակույկը հրեց ջրի մեջ, նորից ցատկեց մեջը և թիակները ձեռքն առավ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուրբաթը հիանալի թիավարող էր և չնայած ուժեղ քամուն՝ մակույկն այնպես արագ էր սլանում ափի երկարությամբ, որ ես չէի կարողանում հասնել հետևից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուրբաթը հաջողությամբ մակույկը հասցրեց մեր նավահանգիստը և հորն ու իսպանացուն այնտեղ թողնելով՝ ծովափով հետ վազեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Այդ ու՞ր ես վազում, ― հարցրի ես, երբ նա անցնում էր իմ մոտով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Գնում եմ մյուս մակույկն էլ բերելու, ― պատասխանեց նա վազելով և քամու պես առաջ սլացավ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ոչ մի մարդ, ոչ մի ձի չէր կարող հասնել նրա հետևից, այնքան արագ էր վազում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դեռ նոր էի հասել մեր ծովախորշին, երբ նա վերադարձավ մյուս մակույկով։ Ափ ցատկելով՝ նա սկսեց մեր նոր հյուրերին օգնել դուրս գալու մակույկից, բայց նրանք երկուսն էլ այնպես էին թուլացել, որ ոտքերի վրա մնալ չէին կարողանում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Խեղճ Ուրբաթը չգիտեր, թե ինչ անի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես ևս մտքի մեջ ընկա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Սռայժմ նրանց թող ափին, ― ասացի ես, ― և եկ իմ հետևից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Գնացինք մոտակա անտառը, երկու֊երեք ջահել ծառ կտրեցինք և հապճեպ մի պատգարակ պատրաստեցինք, որով և հիվանդներին փոխադրեցինք մինչև մեր ամրոցի արտաքին պարիսպը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այստեղ արդեն մենք բոլորովին մոլորված մնացինք՝ չիմանալով, թե ինչ անենք։ Երկու մեծահասակ մարդկանց այդպիսի բարձր ցանկապատի վրայով անցկացնել չէի ուզում։ Ստիպված եղա դարձյալ ուժ տալ խելքիս և նորից հնարը գտա։ Ես և Ուրբաթը գործի անցանք, և մի երկու ժամից արդեն պատրաստ էր մի կարգին առագաստե վրան, որի վրա խիտ ճյուղեր էինք լցրել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ահա հենց այդ վրանում էլ մենք երկու անկողին պատրաստեցինք բրնձի ծղոտից և չորս վերմակից։
==Քսանչորսերորդ գլուխ==
:::::Կղզու նոր բնակիչները։ Անգլիացիների գալուստը
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հենց որ բնակարան պատրաստեցինք գերությունից նոր ազատված մեր հիվանդ հյուրերի համար, նրանց տարա իրենց նոր տան ծածկի տակ, որտեղ նրանք կարող էին հանգստանալ ու վերականգնել իրենց ուժերը, հարկավոր եղավ ուտելիք պատրաստել նրանց համար։ Ուրբաթն իմ ցուցումներով ճաշ պատրաստեց։ Նա գարիով ու բրնձով արգանակ եփեց, որը հիանալի սննդարար բան դուրս եկավ։ Ճաշը պատրաստվեց արտաքին պարսպից դուրս, որովհետև ամրոցի ներսում երբեք կրակ չէի վառում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նոր վրանում սեղան բաց արինք և չորսով ճաշի նստեցինք։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ սեղանը ես էի ղեկավարում և զրույցով զբաղեցնում մեր հյուրերին։ Ուրբաթը թարգմանի դեր էր կատարում ոչ միայն այն ժամանակ, երբ խոաում էի իր հոր, այլև՝ երբ խոսում էի իսպանացու հետ, որովհետև վերջինս արդեն բավական լավ խոսում էր վայրենիների լեզվով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ մենք ճաշեցինք, ավելի ճիշտ՝ ընթրեցինք, Ուրբաթին պատվիրեցի մակույկներից մեկը վերցնել և գնալ բերել մեր հրացանները, որ թողել էինք կռվի վայրում։ Մյուս օրը Ուրբաթին ուղարկեցի սպանվածների դիակները թաղելու, ինչպես նաև ոչնչացնելու արյունոտ խնջույքի մնացորդները։ Ես չէի կարող առանց սարսուռի մտածել, թե ինքս կկարողանամ թաղել այդ դիակները։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուրբաթը ճշտությամբ կատարեց իմ բոլոր հրամանները։ Նա վայրենիների բոլոր հետքերն այնպես խնամքով էր ծածկել, որ միանգամից այդ տեղը չկարողացա ճանաչել։ Միայն առափնյա անտառի ծառերից գլխի ընկա, որ մարդակերները կերուխում են արել հենց այստեղ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի քանի օրից հետո, երբ իմ նոր բարեկամները հանգստացել էին և իրենց կրած փորձություններից հետո մի փոքր ուշքի եկել, սկսեցի Ուրբաթի օգնությամբ զրուցել նրանց հետ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ամենից առաջ Ուրբաթի հորը հարցրի, թե նա չի՞ վախենում արդյոք, որ փախած մարդակերները կարող են կղզի վերադառնալ ուրիշ վայրենիների մի ամբողջ հրոսակախմբով, որը դաժան դատաստան կտեսնի մեզ հետ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ծերունին պատասխանեց, որ իր կարծիքով փախած վայրենինեը ոչ մի կերպ իրենց ափերին հասնել չեն կարող այնպիսի ուժեղ փոթորկի պահին, ինչպիսին տեղի ունեցավ այն գիշերը, որ հավանորեն նրանց մակույկը շուռ եկած կլինի և նրանք բոլորն էլ՝ խեղված։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Իսկ եթե նույնիսկ ողջ մնացած լինեն, ― ասաց նա, ― փոթորիկը նրանց քշած կլինի թշնամի ցեղերի ափերը, որտեղ նրանց անպայման կուտեն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ապա մի փոքր լռելուց հետո ծերունին ավելացրեց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Բայց եթե նույնիսկ հաջողությամբ հասած լինեն տուն, դարձյալ սիրտ չեն անի վերադառնալ։ Ձեր անակնկալ հարձակումից, կրակոցների որոտից նրանք այնքան էին վախեցել, որ հավանորեն իրենց ցեղակիցներին կպատմեն, թե իրենց ընկերները զոհվեցին կայծակի ու շանթի հարվածից։ Իսկ ձեզ երկուսիդ՝ քեզ և Ուրբաթին նրանք կդնեն ցասումով լցված ոգիների, դևերի տեղ, որոնք երկիր են իջել իրենց պատժելու համար։ Ինքս լսեցի, թե ինչպես նրանք այդ էին ասում միմյանց։ Նրանք չեն կարող պատկերացնել, թե հասարակ մահկանացուն կարող է հուր ժայթքել, խոսել որոտներով և հեռու տարածությունից մարդ սպանել նույնիսկ առանց ձեռքը բարձրացնելու։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ ծերունին իրավացի էր։ Հետագայում իմացա, որ նույնիսկ երկար տարիներ հետո ոչ մի վայրենի չի համարձակվել երևալ իմ կղզում։ Երևի այն փախստականները, որոնց մենք զոհված էինք համարում, համենայն դեպս վերադարձել են հայրենիք և իրենց զարհուրելի պատմություններով վախեցրել մյուս վայրենիներին։ Հնարավոր է նաև, որ նրանց ցեղի մեջ հավատ է ստեղծվել, թե ով ոտք դնի այդ կախարդական կղզու ափերին, աստվածները նրան կոչնչացնեն հրով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Չկանխատեսելով այդ՝ մշտական անհանգիստ վիճակում էի, սպասելով վայրենիների վրեժխնդրությանը։ Ի դեպ, և՛ ես, և՛ իմ փոքրիկ բանակը միշտ պատրաստ էինք կռվի բռնվելու։ Չէ՞ որ մենք հիմա չորս հոգի էինք, և եթե նույնիսկ մի հարյուր թշնամի երևար մեզ մոտ, չէինք վախենա և ուզած ժամանակ կռվի մեջ կմտնեինք նրանց հետ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց չէ՞ որ նրանք կարող էին լինել երկու հարյուր, երեք հարյուր, և այն ժամանակ կհաղթեին մեզ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն օրերն անցնում էին, իսկ վայրենիների մակույկները չէին երևում։ Դրա հետ միասին ավելի ու ավելի հաճախ էի վերադառնում դեպի մայր ցամաք ճանապարհորդելու իմ վաղուցվա բաղձանքին։ Ուրբաթի հայրը ինձ հավատացնում էր, որ լիովին կարող եմ հույս ունենալ իր հայրենակիցների սրտագին ընդունելությանը, որովհետև փրկել եմ և՛ իր որդուն, և՛ իր կյանքը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն իսպանացու հետ ունեցած մի լուրջ զրույցից հետո սկսեցի կասկածել, թե արդյոք միտք ունի՞ իրականացնել իմ ծրագիրը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իապանացին ինձ ասաց, որ թեև վայրենիներն, իրոք, իրենց մոտ ապաստան են տվել տասնյոթ իսպանացիների ու պորտուգալացիների, որոնց նավը խորտակվել էր նրանց ափերի մոտ, բայց և այնպես այդ եվրոպացիներն այժմ ծայրահեղ կարիքի մեջ են և երբեմն նույնիսկ քաղցած են մնում։ Վայրենիները նրանց չեն նեղում, լիակատար ազատություն են տալիս, բայց հենց իրենք էլ այնքան աղքատիկ կյանք են վարում, որ երբեմն նորեկներին կերակրել չեն կարողանում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես իսպանացուն հարցրի նրանց վերջին նավարկության մանրամասնությունների մասին, և նա պատմեց, որ իրենց նավը Ռեո֊դե֊լա֊Պլատայից գնալիս է եղել Հավանա, ուր պետք է տաներ արծաթ ու մորթեղեն և այնտեղից պետք է վերցներ եվրոպական ապրանքներ, որոնցից այնտեղ առատորեն կան։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հավանայի ճանապարհին նրանք մի ուրիշ խորտակված նավից վերցրել են հինգ պորտուգալացի նավաստի։ Փոթորկի ժամանակ իրենց նավի անձնակազմից հինգ հոգի խեղդվել են, իսկ մյուսները բազմօրյա տանջանքներից ու սարսափներից հետո վերջապես քաղցից ու ծարավից հյուծված հասել են մարդակերների երկիրը։ Ափ իջնելով այդ երկրում՝ նրանք սոսկալի հուսահատություն էին ապրում, որովհետև րոպե առ րոպե սպասում էին, որ մարդակերները կուտեն իրենց։ Նրանք հրազեն ունեին, սակայն վառոդ ու գնդակ չկար․ իրենց հետ վերցրած համարյա ամբոջ վառոդը թրջվել էր ճանապարհին, իսկ մնացածն էլ վաղուց էին ծախսել, որովհետև սկզբնական շրջանում իրենց համար ուտելիք էին ճարում միայն որսի միջոցով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես իսպանացուն հարցրի, թե նրա կարծիքով ի՛նչ վիճակ է սպասում նրա ընկերներին վայրենիների երկրում, և արդյոք նրանք երբևիցե փորձե՞լ են դուրս գալ այնտեղից։ Նա պատասխանեց, որ իրենք շատ անգամ են խորհրդակցել դրա մասին, բայց այդ բոլոր խորհրդակցություններն էլ վերջացել են արցունքներով ու գանգատներով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ախր մենք, ― ավելացրեց նա, ― ոչ նավ ունեինք, որով կարելի լիներ բաց ծով դուրս գալ, ոչ գործիքներ ունեինք այդպիսի նավ պատրաստելու համար, և ոչ էլ ուտելիքի պաշար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այն ժամանակ ասացի․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ես ձեզ հետ պարզ կխոսեմ։ Ի՞նչ եք կարծում, կհամաձայնե՞ն ձեր ընկերները, եթե նրանց առաջարկեմ փոխադրվել այստեղ, իմ կղզին։ Ինձ թվում է, որ մենք բոլորս միասին մի միջոց կգտնենք որևէ եվրոպական երկիր հասնելու, իսկ այդտեղից էլ՝ մեր հայրենիքը։ Մի բան միայն վախեցնում է ինձ․ հրավիրելով այստեղ՝ ինձ հանձնում եմ նրանց ձեռքը։ Ի՞նչ կլինի, եթե իմ հյուրասիրությունը նրանք դավաճանությամբ պատասխանեն։ Ճիշտն ասած՝ շնորհակալությունը հատուկ չէ որոշ մարդկանց։ Իսկ դա ընդունեցեք, որ շատ ցավալի բան կլիներ, մարդկանց փորձանքից ազատել միայն նրա համար, որ գերի ընկնես նոր Իսպանիայում, որտեղ ոչ մի անգլիացի դեռ իր գլուխը չէր կարողացել ազատել։ Ավելի լավ է վայրենիներին կեր դառնալ, քան թե ընկնել տերտերների անողոք ճիրանները կամ խարույկի վրա այրվել ինկվիզիտորների ձեռքով։ Եթե ձեր ընկերները գան այստեղ, ― շարունակեցի ես, ― համոզված եմ, որ այդքան մարդկանցով մենք կկարողանանք կառուցել մի խոշոր նավ, որով կգնանք դեպի հարավ ու կհասնենք Բրազիլիա, կամ դեպի հյուսիս և կհասնենք իսպանական տիրապետությունները։ Սակայն հասկանալի է, եթե զենք տամ նրանց ձեռքը, իսկ նրանք շնորհակալության փոխարեն այդ զենքն ուղղեն իմ դեմ, եթե օգտվելով իրենց ուժեղությունից խլեն իմ ազատությունը, ապա դրանով ինձ կստիպեն շատ ափսոսալ, որ այնքան լավություն եմ արել իրենց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իսպանացին ինձ պատասխանեց լիակատար անկեղծությամբ․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Իմ ընկերներն այնպիսի ծանր նեղություններ են կրում և այնպես պարզ են պատկերացնում իրենց դրության անելանելիությունը, որ մտքով անգամ չի կարող անցնել թե նրանք վատ կվարվեն այն մարդու հետ, որ նրանց կօգնի ազատվելու գերությունից։ Եթե ուզում եք, ― շարունակեց նա, ― այս ծերունու հետ կգնամ նրանց մոտ, կհաղորդեմ ձեր առաջարկությունը և պատասխան կբերեմ։ Եթե նրանք ձեր պայմաններին համաձայնեն, նրանցից հանդիսավոր երդում կվերցնեմ, որ ձեզ հետ կգան այն երկիրը, ուր դուք կցանկանաք, և մինչև տուն վերադառնալն անտրտունջ կհնազանդվեն ձեզ որպես իրենց առաջնորդի ու պետի։ Դուք կհրամայեք, իսկ մենք կենթարկվենք։ Եթե ցանկանում եք, մենք գրավոր պայմանագիր կկազմենք, բոլորս էլ կստորագրենք և կբերեմ ձեզ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ապա նա ասաց, որ ինքը պատրաստ է անհապաղ երդվելու, որ ինձ հավատարիմ կլինի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Երդվում եմ, որ ես մինչև մահս կծառայեմ ձեզ, ― այսպես ավարտեց նա իր ջերմ ճառը։ ― Դուք փրկեցիք իմ կյանքը, և ես ձեզ եմ տալիս այն։ Ուշի ուշով կհետևեմ, որ իմ հայրենակիցները չխախտեն ձեզ տված երդումը և միշտ կպայքարեմ ձեզ համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այսպիսի անկեղծ խոսքերից հետո, իմ բոլոր կասկածները չքացան, և որոշեցի այդ մարդկանց փրկելու փորձ անել։ Իսպանացուն ասացի, որ իրեն ու ծերունուն կուղարկեմ նրանց մոտ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց երբ ամեն ինչ պատրաստ էր նրանց մեկնելու համար, իսպանացին ասաց, որ ավելի լավ է մեր մտադրությունը հետաձգել մի քանի ամսով, կամ գուցե մեկ տարով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Նախքան հյուրերին բերելը, ― ասաց նա, ― հարկավոր է հոգալ նրանց սննդի մասին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա միանգամայն իրավացի էր։ Մեր պաշարը քիչ էր։ Չորսիս հազիվ կբավականացներ, իսկ եթե հյուրերն էլ գային, մի շաբաթում ամբողջ պաշարը կսպառվեր, և մենք սովի կմատնվեինք։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Դրա համար էլ, ― ասաց իսպանացին, ― խնդրում եմ թույլ տաք նոր հողամասեր վարել։ Հանձնարարեցեք մեզ՝ երեքիս, մենք իսկույն գործի կանցնենք և կցանենք այն ամբողջ հացահատիկը, որ դուք կարող եք հատկացնել ցանքին։ Հետո կսպասենք բերքին, հացը կհավաքենք, և եթե պարզվեց, որ նորեկներին կերակրելու համար բավական է, այն ժամանակ ես և Ուրբաթի հայրը կգնանք նրանց բերելու։ Իսկ եթե նրանք հենց հիմա գան այս կղզին, ծանր կարիքի մեջ կընկնենք, իսկ այդ ամենևին ցանկալի չէ, որովհետև կարիքը կարող է պառակտումներ և փոխադարձ ատելություն ծնեցնել նրանց մեջ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ մարդու խելացի հեռատեսությունն ինձ դուր եկավ։ Հասկացա, որ նա իրոք հոգում է իմ բարօրության մասին և ամբողջ սրտով նվիրված է ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մենք անմիջապես չորսով սկսեցինք նոր հողեր վարել։ Եռանդով փխրեցնում էինք հողը(որքան այդ հնարավոր էր փայտե գործիքներով), և մի ամսից հետո, երբ ցանքի ժամանակը եկավ, մենք արդեն խնամքով հերկած մի մեծ հողամաս ունեինք, որտեղ ցանեցինք քսաներկու բուշել գարի ու բրինձ, այսինքն այն ամենը, ինչ կարող էի հատկացնել ցանքին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այժմ, երբ մենք չորս հոգի էինք, վայրենինեը մեզ համար կարող էին երկյուղալի լինել միայն այն դեպքում, եթե գային շատ մեծ թվով։ Վայրենիներից մենք չէինք վախենում և ազատորեն շրջում էինք ամբողջ կղզում։ Եվ քանի որ բոլորս էլ միայն մտածում էինք այստեղից շուտ հեռանալու մասին, ապա մեզանից յուրաքանչյուրը սիրով աշխատում էր այդ հույսի իրականացման համար։ Կղզում շրջելու ժամանակ հարմար ծառեր էի ընտրում նավ կառուցելու համար, Ուրբաթը հոր հետ կտրում էր այդ ծառերը, իսկ իսպանացուն հանձնարարում էի ղեկավարել նրանց աշխատանքը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես նրանց ցույց տվի, թե ինչպիսի աներևակայելի դժվարություններով եմ տաշել յուրաքանչյուր տախտակը մի ամբողջական ծառի բնից, և մենք բոլորս միասին սկսեցինք տախտակների պաշար պատրաստել։ Տաշեցինք մոտ մի դյուժին տախտակ։ Դրանք ամուր կաղնի տախտակներ էին երեսունհինգ ոտնաչափ երկարությամբ, երկու ոտնաչափ լայնությամբ և երկուսից չորս մատնաչափ հաստությամբ։ Հասկանալի է, թե ինչպիսի աներևակայելի աշխատանք էինք թափում այդ գործի վրա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Միաժամանակ աշխատում էի հնարավորին չափ մեծացնել իմ այծերի փոքրիկ հոտը։ Դրա համար մեզանից երկուսն ամեն օր գնում էին վայրի այծեր որսալու, այնպես որ շուտով հոտն ավելացավ մինչև քսան գլուխ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այնուհետև մենք մի կարևոր գործ էլ ունեինք․ հարկավոր էր հոգալ չամիչ պատրաստելու մասին, որովհետև խաղողն սկսում էր հասնել։ Մենք մեծ քանակությամբ խաղող հավաքեցինք և չորացրինք։ Չամիչը հացին հավասար հիմնական սնունդ էր։ Բոլորս էլ շատ էինք սիրում չամիչ։ Իսկապես, դրանից ավելի համեղ ու սննդարար ուտելիք չգիտեմ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հնձի ժամանակը հասավ։ Բրնձի ու գարու բերքը վատ չէր, ասեք, շատ առատ չէր, բայց այնքան կար, որ հիմա արդեն կարող էինք կերակրել թեկուզ հիսուն մարդու։ Մեկին տասը բերք ստացանք։ Այդ քանակությունը մեզ լիովին պետք է բավականացներ ոչ միայն մինչև եկող տարվա բերքը մեր համայնքը կերակրրելու համար, այլև ուտելիքի այդպիսի պաշարով մենք համարձակորեն կարող էինք ճանապարհ ընկնել և հասնել Հարավային Ամերիկայի ափերը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց որտե՞ղ պետք է լցնեինք ամբողջ բրինձն ու գարին։ Դրա համար հարկավոր էին խոշոր կողովներ, և մենք սկսեցինք կողովներ հյուսել, ըստ որում, պարզվեց, որ իսպանացին այդ գործի հմուտ վարպետ է։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այժմ, երբ արդեն սպասվող հյուրերին կերակրելու համար բավականաչափ միս ու հաց ունեի, իսպանացուն թույլ տվի մակույկը վերցնել և գնալ նրանց բերելու։ Նրան խիստ պատվիրեցի չբերել ոչ մի մարդ, առանց նախապես երդումով խոստում անելու, որ ոչ միայն ինձ ոչ մի չարիք չի անի, զենքը ձեռքին ինձ վրա չի հարձակվի, այլև, ընդհակառակն, կպաշտպանի ինձ բոլոր թշնամիներից։ Այդ երդումը նրանք պետք է գրի առնեն թղթի վրա, և յուրաքանչյուրը պետք է ստորագրի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց ես մոռացել էի, որ խորտակված նավից ազատված իսպանացիները ոչ թանաք ունեն, ոչ գրիչ, ոչ թուղթ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս պատվերներն ստանալով իսպանացին և ծերունի վայրենին ճանապարհ ընկան այն նույն մակույկով, որով իրենց բերել էին իմ կղզին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինչպիսի՜ ուրախություն էր ինձ համար պատրաստել նրանց այդ ճանապարհորդութունը։ Չէ՞ որ այդ կղզում բանտարկվելուս քսանյոթ տարիների ընթացքում առաջին անգամն էր, որ կարող էի հուսալ, թե ազատություն ձեռք կբերեմ։ Այդ մարդկանց հացի ու չամիչի առատ պաշար տվեցի, որպեսզի բավականացնի և՛ իրենց, և՛ մեր ապագա հյուրերին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վերջապես նրանց մակույկ նստեցրի և բարի ճանապարհ մաղթեցի։ Հրաժեշտ տալիս նրանց հետ պայմանավորվեցի, որ երբ իրենց մակույկով իսպանացիներին բերելուս կլինեն, դեռ բաց ծովում թող դրոշակ բարձրացնեն, որպեսզի հեռվից ճանաչեմ իրենց մակույկը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նրանք հոկտեմբեր ամսին ճանապարհ ընկան մի այնպիսի լիալուսին գիշեր, երբ զով քամի էր փչում։ Դժբախտաբար օրն ավելի ճշգրիտ նշել չեմ կարող, որովհետռ օրերի ու շաբաթների հաշիվը մի անգամ կորցրած լինելով՝ այլևս վերականգնել չկարողացա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մեր ուղևորների մեկնելուց հետո բավական ժամանակ անցավ։ Ես օրըստօրե սպասում էի նրանց։ Ինձ թվում էր, որ ուշանում են, որ արդեն ութ օր առաջ պետք է վերադարձաց լինեին կղզին։ Հանկարծ տեղի ունեցավ մի չտեսնված դեպք, որպիսին երբեք չէր եղել իմ կղզում գտնվելու ամբողջ ժամանակամիջոցում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի օր վաղ լուսաբացին, երբ դեռ խոր քնած էի տանը, Ուրբաթը ներս վազեց բարձր գոռալով․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Գալի՜ս են, գալի՜ս են։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես վեր թռա, իսկույն հագնվեցի, ցանկապատի վրայով իջա և ամեն մի վտանգ մոռացած՝ վազեցի դեպի պուրակ (որը, ի դեպ ասած, այդ ժամանակ այնպես էր աճել, որ ավելի շուտ անտառ կարելի էր անվանել)։ Վտանգի մասին այնպես էի մոռացել, որ սովորությանս հակառակ ոչ մի զենք չէի վերցրել հետս։ Լիովին հավատացած էի, որ իսպանացին է վերադառնում իր ընկերների հետ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց որքան մեծ եղավ իմ զարմանքը, երբ ծովում, ափից մի հինգ մղոն հեռավորության վրա, տեսա եռանկյունի առագաստով մի անծանոթ մակույկ։ Այդ մակույկը գալիս էր ուղիղ դեպի իմ կղզին և համընթաց քամուց մղվելով՝ մոտենում էր արագորեն։ Նա գալիս էր ոչ թե մայր ցամաքի կողմից, այլ կղզու հարավային ծայրից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի խոսքով դա բոլորովին այն մակույկը չէր, որին այնքան երկար սպասում էի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Համենայն դեպս հարկավոր էր պատրաստվել պաշտպանության։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուրբաթին հրամայեցի պուրակում թաքնվել և ուշադիր հսկել մակույկում գտնվող մարդկանց, որովհետև մեզ հայտնի չէ՛ թշնամինե՞ր են դրանք, թե՝ բարեկամներ։ Հետո վերադարձա տուն, վերցրի դիտափողս և սանդուղքի օգնությամբ բարձացա լեռան գագաթը, որպեսզի առանց նկատվելու դիտեմ ամբողջ շրջակայքը․ այդպես էի անում միշտ, երբ թշնամիների հարձակաման երկյուղ էի կրում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հենց նոր էի լեռը բարձրացել, մեկ էլ հանկարծ մի նավ տեսա։ Նա խարիսխ գցած կանգնած էր կղզու հարավ֊արևելյան կողմը, իմ բնակարանից ութ մղոն հեռավորության վրա։ Ափից մինչև նավը հինգ մղոնից ավելի չէր լինի։ Նավը, անտարակույս, անգլիական էր։ Մոտեցող մակույկը ևս, ինչպես արդեն կարողացա համոզվել, անգլիական բարկաս էր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դժվար է արտահայտել, թե ինչպիսի բազմապիսի զգացմունքներ հարուցեց իմ մեջ այդ հայտնությունը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Աննկարագրելի էր իմ ուրախությունը, երբ նավ տեսա, այն էլ անգլիական նավ, երբ արդեն հույս չունեի, թե շուտով կհանդիպեմ իմ հայրենակիցներին (ուրեմն և բարեկամ մարդկանց)։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց միաժամանակ մի գաղտնի անհանգստություն, որ ես ոչ մի կերպ բացատրել չէի կարողանում, ինձ ստիպում էր զգույշ լինել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ամենից առաջ ինքս ինձ հարց տվի, թե անգլիական առևտրական նավն ինչու՞ է եկել այս կողմերը, որոնք, որքան ինձ հայտնի էր, հեռու էին անգլիացիների առևտրական ճանապարհներից։ Ես գիտեի, որ չի կարող փոթորիկը քշած լինել այստեղ, քանի որ վերջին ժամանակներս փոթորիկ չէր եղել։ Եթե նույնիսկ նավի վրա իսկապես անգլիացիներ լինեն, ես չպետք է միառժամանակ երևամ նրանց աչքին, որովհետև շատ հավանական էր, որ նրանք բարի նպատակով չեն եկել։ Ավելի լավ է մնամ կղզում, քան վստահեմ կասկածելի մարդկանց և գողերի ու մարդասպանների ձեռք ընկնեմ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Լեռան վրա կանգնած շարունակում էի դիտել կղզուն մոտեցող նավակը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հանկարծ այդ մակույկը կտրուկ թեքվելով ափի երկարությամբ գնաց դեպի այն ծովախորշը, որտեղ մի ժամանակ իմ լաստերն էի կանգնեցնում։ Հավանորեն մակույկում նստած մարդիկ նկատել էին, թե որտեղ ավելի հարմար է կանգ առնել։ Նրանք ծովախորշը չտեսան, այլ կանգ առան մի ուրիշ տեղ, նրանից կես մղոն հեռավորության վրա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուրախ էի, որ նրանք հենց այդտեղ ափ իջան, որովհետև, եթե մտնեին ծովախորշը, կհասնեին, ինչպես ասում են, իմ տան շեմին և, ով գիտե, գուցե դուրս կանեին ինձ իմ ամրոցից և կկողոպտեին եզած֊չողածը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մարդիկ ափ իջան, և ես կարողացա համոզվել, որ իրոք դրանք, համենայն դեպս դրանց մեծամասնությունն անգլիացիներ են։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ճիշտ է, մեկ֊երկուսին հոլանդացու տեղ դրի, սակայն, ինչպես հետո պարզվեց, սխալվել էի։ Ընդամենը տասնմեկ մարդ էին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նրանցից երեքը, ըստ երևույթին, այստեղ էին բերվել որպես գերիներ, որովհետև նրանց ձեռքին ոչ մի զենք չտեսա և ինձ թվաց, որ նրանց ոտքերը կապկպած են։ Տեսա, թե ինչպես հինգ մարդ, որոնք առաջինը դուրս ցատկեցին մակույկից, դուրս բերին նաև այն երեքին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Գերիներից մեկը, ըստ երևույթին, ինչ֊որ բան էր խնդրում․ նրա ձեռքերի շարժումներն արտահայտում էին և՛ աղերսանք, և՛ հուսահատություն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երևում էր, որ նա բոլորովին կորցրել էր գլուխը։ Մյուս երկուսը նույնպես ինչ֊որ բան էին աղերսում և նույնպես ձեռքերը վեր էին բարձրացնում, բայց ընդհանրապես կարծես ավելի հանգիստ էին և այնքան բուռն կերպով չէին արտահայտում իրենց վիշտը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես նայում էի նրանց և ոչինչ չէի հասկանում։ Հանկարծ Ուրբաթը իր կոտրտված անգլերենով գոչեց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Օ՜, Ռոբին Կրուզո, տես սպիտակ մարդերն էլ մարդեր ուտեն, ինչպես վայրենիները։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Խելագարվե՞լ ես, Ուրբաթ, ― ասացի ես։ ― Մի՞թե դու կարծում ես, թե ուտելու են նրանց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Իհարկե ուտելու են, ― պատասխանեց նա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ոչ, ոչ, Ուրբաթ, սխալվում ես, ― շարունակեցի ես։ ― Վախենում եմ, որ կսպանեն նրանց, բայց ուտելը՝ կարող ես համոզված լինել, որ չեն ուտի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես դեռևս չէի հասկանում, թե ինչ է կատարվում այնտեղ, բայց ամբողջ մարմնով դողում էի այն սոսկալի մտքից, որ ահա, իմ աչքի առաջ արյունոտ ոճիր է կատարվելու։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինձ նույնիսկ թվաց, թե ավազակներից մեկը իր զոհի գլխին բարձրացրեց մի զենք, որ կարծես թուր լիներ կամ սուսեր։ Սրյունը կանգ առավ երակներիս մեջ։ Ես համոզված էի, թե հիմա դժբախտը գետին կտապալվի։ Այդ րոպեին որքա՜ն էի ափսոսում, որ իսպանացին ու ծերունի վայրենին մեզ հետ չեն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես նկատեցի, որ ավազակներից ոչ մեկի մոտ զենք չկար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Լավ կլիներ, ― մտածեցի ես, ― հիմա գաղտագողի մոտենանք նրանց, դեմառդեմ կրակ բաց անենք և ազատենք գերիներին»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն հանգամանքներն ուրիշ ընթացք ստացան։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ավազակներն, ըստ երևույթին, մտադիր չէին սպանելու իրենց գերիներին։ Նրանց ահ տալուց և ծաղրի ենթարկելուց հետո չարագործները ցրվեցին կղզում, երևի ցանկանալով իմանալ, թե ինչ տեղ են ընկել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Գերիներին թողին իրենց երկու ընկերների հսկողության տակ։ Բայց, ըստ երևույթին, նրանք հարբած էին․ հենց որ մյուսները գնացին, մտան մակույկ և իսկույն քնեցին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այսպիսով գերիները մնացին մենակ։ Սակայն առիթից օգտվելու փոխարեն նրանք նստել էին ավազի վրա և անելանելի հուսահատության մեջ շուրջն էին նայում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ ինձ հիշեցրեց կղզին ընկնելու իմ առաջին օրը։ Ճիշտ այդպես ես նստել էի ափին և ահը սրտումս շուրջս էի նայում։ Ես էլ ինձ կորած էի համարում։ Այն ժամանակ ես վախենում էի, որ ինձ կհոշոտեն գիշատիչ գազանները, բարձրացա ծառը և այնտեղ գիշերեցի։ Չկային այնպիսի սարսափներ, որոնք չպաշարեին ինձ սկսզբնական շրջանում։ Այնինչ որքա՜ն խաղաղ ապրեցի այսքան տարիների ընթացքում։ Բայց այն ժամանակ այսպիսի բան ես նախատեսել չէի կարող։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ահա ճիշտ այդպես էլ այդ երեք դժբախտները հուսահատության մեջ էին ընկել, չիմանալով, որ փրկությունը մոտիկ է։
==Քսանհինգերորդ գլուխ==
:::::Ռոբինզոնը հանդիպում է անգլիական նավի նավապետին
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ավազակները կղզին էին ընկել մակընթացության ժամանակ։ Մինչ նրանք թափառում էին այս ու այն կողմ, բավական ժամանակ անցավ, սկսեց տեղատվությունը, և մակույկը մնաց ծանծաղուտի վրա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինչպես արդեն ասացի, մակույկում մնացել էին երկու մարդ, որոնք քնած էին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի ժամ հետո նրանցից մեկն արթնացավ և տեսնելով, որ մակույկն ծովափին է մնացել, փորձեց ավազի վրայով քաշել դեպի ջուրը, բայց չկարողացավ։ Այն ժամանակ սկսեց կանչել մյուսներին։ Նրանք վազեցին ու սկսեցին օգնել։ Սակայն մայույկը ծանր էր, իսկ ավազն այնպես թաց էր ու փխրուն, որ նրանք ուժ չունեին մակույկը ջուրն իջոցնել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այն ժամանակ նրանք որպես իսկական ծովայիններ, ― իսկ ծովայիններն ինչպես հայտնի է, անհոգ մարդիկ են և գալիքի մասին ամենևին չեն մտածում, ― մակույկը թողին ու նորից գնացին զբոսանքի։ Գնալուց առաջ նրանցից մեկը բարձրաձայն ասաց մյուսին․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;―Թող կորչի, Ջեկ, ձեռքերդ կոշտուկ առաջացնելու հավե՞ ս ունես։ Շուտով մակընթացություն կսկսվի, և մակույկը ինքն իրեն ջուրը կընկնի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս խոսքերը նա աասց անգլերեն։ Նշանակում է, որ նրանք իրոք իմ հայրենակիցներն էին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Քանի դեռ նրանք չէին գնացել, ես կամ իմ ամրոցի ցանկապատի հետևը նստած թաքնվում էի, կամ բլրի գլխից դիտում էի, նրանց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մինչև մակընթացության սկսվելը առնվազը տասը ժամ կար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նշանակում է՝ այդքան ժամանակ մակույկը մնալու էր ավազի վրա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երեկոյան, երբ մութն ընկնի, ես դուրս կգամ թաքստոցից, գաղտագողի կմոտենամ այդ նավաստիներին, կհետևեմ նրանց յուրաքանչյուր արարքին, յուրաքանչյուր շարժումին և գուցե նույնիսկ կհաջողվի լսել, թե ինչի մասին են խոսում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իսկ քանի դեռ չի մթնել, հարկավոր է կռվի պատրաստություն տեսնել։ Այժմ իմ հակառակորդն ավելի ուժեղ էր ու վտանգավոր, քան առաջ, ուստի հարկավոր էր ավելի լուրջ պատրաստվել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երկար ժամանակ կարգի էի բերում հրացանները, մաքրեցի ու լցրի դրանք, ապա Ուրբաթին, որն արդեն մինչ այդ լավ հրաձիգ էր դարձել, հրամայեցի զինվել ոտքից մինչև գլուխ։ Ես վերցրի երկու որսորդական հրացան, իսկ նրան տվի երեք մուշկետ։ Մնացած զենքերը մենք ևս բաժանեցինք մեր միջև։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Պետք է ասել, որ սպառազինված վիճակում ես շատ մարտական տեսք ունեի։ Հագիս իմ անճոռնի բաճկոնն էր՝ կարված այծի մորթուց, գլխիս՝ սրածայր փափախս, կողքիցս կախված էր մերկ սուրս, երկու ատրճանակ խրված էին գոտիս, և ամեն ուսիս մի հրացան կար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինչպես ասացի, որոշել էի ոչ մի բան չնախաձեռնել, մինչև մութն ընկնի։ Սակայն ժամը երկուսին մոտ, երբ արևն սկսեց առանձնապես ուժեղ դաղել, նկատեցի, որ նավաստիները գնացին անտառ, և չվերադարձան։ Հավանորեն շոգը զոռել էր նրանց, և ծառերի ստվերում պառկել քնել էին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց գերիների աչքին քու՞ն կգար։ Նրանք իրենց դառը բախտից ճնշված՝ տխուր֊տրտում նստել էին մի մեծ ծառի տակ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ոչ ոք նրանց չէր հսկում, և որոշեցի չսպասել մինչև երեկո, մոտենալ նրանց և հետները խոսել։ Չէի համբերում, ուզում էի շուտ իմանալ, թե ինչ մարդիկ են նրանք և ինչու են այստեղ։ Գնացի նրանց կողմը այն նույն արտառոց հագուստով, որ հենց նոր նկարագրեցի։ Իմ հետևից կրնկակոխ քայլում էր Ուրբաթը։ Նա ևս զինված էր ոտքից գլուխ, թեև այնպիսի խրտվիլակի տեսք չուներ, ինչպես իր տերը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես բոլորովին մոտեցա երեք գերիներին (նրանք նստած էին մեջքները իմ կողմն արած, ուստի ինձ տեսնել չէին կարող) և իսպաներեն բարձրաձայն հարցրի․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ո՞վ եք դուք, սինյորնե՛ր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նրանք ցնցվեցին այդ անակնկալից, սակայն թվում է, որ է՛լ ավելի վախեցան, երբ հետ նայեցին ու տեսան, թե ինչ զարհուրրելի արարած է մոտեցել իրենց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նրանցից ոչ ոք ոչ մի բառ չպատասխանեց, և ինձ թվաց, թե ուզում են փախչել ինձանից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այն ժամանակ խոսեցի անգլերեն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ջենթլմեննե՛ր, մի՛ վախենաք, ― ասացի ես։ ― Գուցե դուք բարեկամ կգտնեք այնտեղ, որտեղ ամենից ավելի քիչ եք սպասում։ Ես անգլիացի եմ և ուզում եմ օգնել ձեզ։ Տեսնու՞մ եք․ մենք ընդամենը երկու հոգի ենք՝ ես և իմ ծառան։ Մենք զենք էլ ունենք, վառոդ էլ։ Ասացեք ուղղակի․ ինչո՞վ կարող ենք թեթևացնել ձեր վիճակը, ի՞նչ դժբախտություն է պատահել ձեզ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Մեր դժբախտությունն այնքան մեծ է, որ նկարագրելը շատ երկար կտևեր, ― պատասխանեց գերիներից մեկը, ― այնինչ մեզ տանջողները մոտիկ են և ամեն րոպե կարող են հայտնվել։ Բայց ահա, սըր, համառոտակի ասեմ մեր ամբողջ պատմությունը։ Ես այս նավի նավապետն եմ։ Բայց հիմա նավի անձնակազմը խռովություն է բարձրացրել։ Ես միշտ սիրել եմ իմ նավաստիներին, և նրանք էլ ինձ են սիրել։ Իմ հրամանատարության տակ նրանք շատ լավ էին ապրում։ Սակայն նրանց ճանապարհից շեղեց սրիկաների մի խումբ, որը վերջերս է ընդունվել իմ նավը։ Այդ սրիկաները նավաստիներին համոզել են դառնալ ծովահեններ և ուրիշ նավեր հրկիզել ու կողոպտել։ Իմ ընկերները, որոնց դուք տեսնում եք այստեղ (մեկը իմ օգնականն է, մյուսը՝ ուղևոր), հազիվ համոզեցին այդ մարդկանց, որ մեզ չսպանեն, և նրանք, վերջապես, համաձայնեցին այն պայմանով, որ մեզ երեքիս իջեցնեն մի որևէ անմարդաբնակ ցամաք։ Եվ այդպես էլ արին։ Մենք հավատացած էինք, որ այստեղ մեզ սովամահություն է սպասում, որովհետև այս կղզին անմարդաբնակ էինք համարում։ Այնինչ, ահա, պարզվում է, որ այստեղ կան մարդիկ, որոնք պատրաստ են անձնվիրաբար փրկել մեզ մահից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Որտե՞ղ են այդ չարագործները, ― հարցրի ես։ ― Ու՞ր գնացին նրանք, ո՞ր կողմը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Նրանք պառկած են, ահա այն ծառերի տակ, սըր, ― պատասխանեց նավապետը՝ մատնացույց անելով մոտակա անտառը։ ― Սիրտս թփրտում է վախից, որ հիմա ձեզ կտեսնեն և կլսեն, թե ինչի մասին ենք խոսում։ Եվ եթե այդպես լինի, մենք կորած ենք․ նրանք կսպանեն մեզ բոլորիս, ոչ ոքի չեն խնայի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Հրացան ունե՞ն նրանք, ― հարցրի ես։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Երկուսը միայն, այն էլ մեկը մակույկի մեջ է։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Շատ լավ, ― ասացի ես։ ― Ամեն ինչ ինձ վրա եմ վերցնում։ Նրանք բոլորն էլ քնած են, և մեզ համար դժվար չէ գաղտագողի մոտենալ ու բոլորին ոչնչացնել։ Բայց ավելի լավ չի՞ լինի ողջ֊ողջ բռնենք, գուցե թե կզղջան, վերջ կտան ավազակությանը և ազնիվ մարդիկ կդառնան։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նավապետն ասաց, որ նրանց մեջ կան երկու վտանգավոր չարագործ, որոնց հազիվ թե հարկ լինի խնայել։ Եթե այդ երկու մարդուց ազատվենք, մյուսները կզղջան և կվերադառնան իրենց նախկին աշխատանքին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես նրան խնդրեցի ցույց տալ այդ երկու մարդուն։ Նա պատասխանեց, որ այսքան հեռու տեղից հազիվ թե կարողանա ճանաչել նրանց, բայց երբ առիթը եկավ, իհարկե, ցույց կտա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ընդհանրապես ես և իմ ընկերները, ― ասաց նա, ― պատրաստ ենք ամեն բանում ենթարկվել ձեզ։ Մենք մեզ դնում ենք ձեր լիակատար տրամադրության տակ։ Ձեր ամեն մի հրամանը օրենք կլինի մեզ համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Եթե այդպես է, ― ասացի ես, ― մի փոքր հեռու քաշվենք, որպեսզի նրանք մեզ չտեսնեն ու մեր խոսակցությունը չլսեն։ Թող նրանք իրենց համար քնեն, իսկ մենք որոշենք, թե ի՛նչ ենք անելու։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երեքն էլ վեր կացան և հետևեցին ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես նրանց տարա անտառի թավուտը և այնտեղ նավապետին դիմելով ասացի․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ես կփորձեմ ձեզ փրկել ծովահեններից, սակայն մինչ այդ երկու պայման եմ դնում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա չթողեց, որ խոսքս ավարտեմ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ընդունում եմ ամեն տեսակ պայման, սըր, ― ասաց նա։ ― Եթե ձեզ հաջողվի խռովարարների ձեռքից խլել նավը, ապա ես ու իմ նավը կլինենք ձեր լիակատար տնօրինության տակ։ Իսկ եթե այդ մտադրությունը ձեզ չհաջողվի, կմնամ այստեղ ձեզ հետ միասին և մինչև կյանքիս վերջը կլինեմ ձեր ջանասեր օգնականը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նույնպիսի խոստում տվին նաև նրա ընկերները։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Եթե այդպես է, ― ասացի ես, ― ահա իմ պայմանները։ Նախ՝ քանի դեռ ձեր նավը չեք վերադարձել, պիտի մոռանաք, որ դուք նավապետ եք և առանց առարկության պիտի ենթարկվեք իմ յուրաքանչյուր հրամանին։ Եվ եթե ձեզ զենք տամ, ոչ մի դեպքում այն չեք ուղղելու իմ ու իմ հպատակների դեմ և պետք է վերադարձնեք առաջին իսկ պահանջով։ Երկրորդ, եթե նավը ձեզ վերադարձվի, դուք պետք է առանց որևէ վարձատրության Անգլիա տանեք ինձ և իմ ընկերոջը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նավապեետն ամեն տեսակ երդումներով, ինչպիսիք կարող է հնարել մարդկային միտքը, երդվեց, որ իմ երկու պահանջն էլ սրբությամբ կկատարեն և՛ ինքը, և՛ իր ընկերները։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Եվ ոչ միայն նրա համար, ― ավելացրեց նա, ― որ ես այդ պահանջները լիովին հիմնավոր եմ գտնում, այլև գլխավորապես նրա համար, որ ձեզ եմ պարտական իմ կյանքը և մինչև մահս երխտապարտ եմ ձեզ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Այդ դեպքում չդանդաղենք, ― ասացի ես։ ― Ահա ձեզ երեք մուշկետ, ահա վառոդ և գնդակներ։ Իսկ հիմա ասացեք, ձեր կարծիքով ի՞նչ պետք է անենք։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Շնորհակալ եմ ձեազնից, որ դիմում եք իմ խորհրդին, ― ասաց նավապետը, ― բայց մի՞թե կարող եմ ձեզ խորհուրդ տալ։ Դուք մեր պետն եք։ Ձեր գործն է հրամայել, մերը՝ ենթարկվել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ինձ թվում է, ― ասացի ես, ― մեզ համար ավելի հեշտ կլինի հաշիվ մաքրել նրանց հետ, եթե աննկատելիորեն մոտենանք, քանի դեռ նրանք քնած են, և միանգամից կրակենք մեր բոլոր հրացաններից։ Ում վիճակված է սպանվել, կսպանվի, իսկ եթե ողջ մնացածներն անձնատուր լինեն և ներողամտություն խնդրեն, նրանց թերևս կարելի կլինի ներել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նավապետը համեստությամբ առարկեց, ասելով, որ ինքը չէր ցանկանա այդքան արյուն թափել, և որ, եթե կարելի է, ինքը կգերադասեր չդիմել այդպիսի խստության։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Այդ մարդկանցից միայն երկուսն են անուղղելի սրիկաներ, ― ավելացրեց նա, ― և հենց նրանք են խռովության նախաձեռնողներն իմ նավի վրա։ Եթե նրանք մեր ձեռքից փախչեն ու նավ վերադառնան, մենք կորած ենք, որովհետև այստեղ կգան մյուս բոլոր նավաստիների հետ և բոլորիս կկոտորեն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Նշանակում է, պետք է ընդունել իմ խորհուրդը, ― ասացի ես։ ― Դուք ինքներդ էլ տեսնում եք, որ մենք ակամայից պետք է անողոք լինենք․ դա մեր փրկության միակ միջոցն է։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց երևում էր, որ նա բոլորովին չէր ուզում այդքան շատ մարդկանց արյուն թափել, թեև այդ մարդիկ նրան սովամահության էին դատապարտել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նկատելով այդ՝ ասացի, որ նա մյուս ընկերների հետ առաջ գնա և տնօրինի ինչպես ուզում է։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մինչ մենք այս խոսակցությամբ էինք զբաղված, ծովահեններն սկսեցին արթնանալ։ Անտառից լսվեցին նրանց ձայները։ Ես տեսա, որ նրանցից երկուսն արդեն ոտքի վրա են, և նավապետին հարցրի, թե արդյոք դրանք չե՞ն խռովություն սկսողները։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ոչ, ― պատասխանեց նա։ ― Այդ մարդիկ մինչև վերջին րոպեն հավատարիմ էին իրենց պարտքին և խռովարարներին են միացել սպառնալիքների ազդեցության տակ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ուրեմն թող իրենց համար հեռանան, ― ասացի ես, ― չենք խանգարի նրանց։ Երևում է, ինքը՝ բախտն է հոգացել, որ անմեղները փրկվեն գնդակներից։ Բայց ինքներդ ձեզ վրա զայրացեք, եթե մյուսներին հնարավորություն տաք դուրս պրծնելու։ Նրանք կբռնեն ձեզ, և փրկության հույսը իսպառ կկորչի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս խոսքերը նավապետի մեջ վճռականություն արթնացրին։ Ե՛վ նա, և՛ իր ընկերները հրացանները վերցրին, ատրճանակները գոտիները խրեցին և առաջ նետվեցին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ավազակներից մեկը ոտքերի աղմուկի վրա հետ նայեց և իրենց գերիների ձեռքին զենք տեսնելով՝ տագնապ բարձրացրեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն արդեն ուշ էր․ նրա գոռալուն պես որոտացին երկու կրակոց։ Կրակողները չվրիպեցին․ ավազակներից մեկն իսկույն սպանվեց, մյուսը ծանր վիրավորվեց։ Բայց նա նորից ոտքի թռավ և սկսեց օգնություն կանչել։ Սակայն այդ րոպեին նրան մոտեցավ նավապետը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ուշ է, ― ասաց նա։ ― Այժմ արդեն քեզ ոչ ոք չի փրկի։ Ահա քեզ քո դավաճանության վարձատրությունը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս ասելով, նա մուշկետը բարձրացրեց և կոթով այնպես խփեց ավազակի գլխին, որ նա լռեց հավիտյան։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այժմ, չհաշված այն երեքը, որոնք, հավանորեն, գնացել էին անտառի մյուս մասը, մեզ մնում էր միայն երեք հակառակորդ, որոնցից մեկը թեթև վիրավորված էր։ Այդ ժամանակ մոտեցանք նաև ես և Ուրբաթը։ Թշնամիները տեսան, որ իրենց փրկություն չկա, սկսեցին գթություն աղերսել։ Նավապետը պատասխանեց, որ ինքը պատրաստ է նրանց կյանը խնայելու, եթե գործով կապացուցեն, որ զղջում են իրենց ուխտադրժությունը և կերդվեն, որ կօգնեն տիրելու նավին։ Նրանք ծունկ չոքեցին նավապետի առաջ և սկսեցին ջերմորեն հավատացնել նրան, որ անկեղծորեն զղջում են։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նավապետը հավատաց նրանց երդումներին և հայտարարեց, որ սիրով նրանց խնայում է։ Ես չառարկեցի դրան, բայց պահանջեցի, որ գերիների ձեռքերը և ոտքերը կապկպեն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հենց որ բանակցությունները վերջացան, ես Ուրբաթին և նավապետի օգնականին հրամայեցի վազել բարկասի մոտ և այնտեղից վերցնել առագաստն ու թիերը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Շուտով վերադարձան նաև այն երեք նավաստին, որոնք թափառում էին կղզում։ Նրանք հեռու էին գնացել և մեր կրակոցների ձայնը լսելով՝ վազելով հետ եկան։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ տեսան, որ նավապետը գերի վիճակից հաղթողի դրության մեջ է ընկել, նույնիսկ չփորձեցին դիմադրել, այլ լուռումունջ անձնատուր եղան, թույլ տվին իրենց կապկպել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այսպիսով հաղթությունը մնաց մեզ։
==Քսանվեցերորդ գլուխ==
:::::Ընդհարում ավազակների հետ
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այժմ, երբ ազատ էինք, կարող էի նավապետին պատմել իմ բոլոր արկածների ու նեղությունների մասին և հարցուփորձ անել նրան այն տխուր դեպքերի մասին, որոնց հետևանքով նա զրկվել էր իր նավից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես առաջինն սկսեցի։ Պատմեցի նրան իմ կյանքի վերջին քսանյոթ տարվա ամբողջ պատմությունը։ Նա լսում էր ագահ հետաքրքրությամբ և զարմանում, թե ինչպիսի հրաշք պատահականություն է ինձ հնարավորություն տվել ազատվելու անխուսափելի մահից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այժմ, երբ նա գիտեր անմարդաբնակ կղզում անցկացրած իմ կյանքի բոլոր մանրամասները, նրան ու իր ընկերներին հրավիրեցի իմ ամրոցը, ուր մենք մտանք իմ սովորական ճանապարհով, այսինքն՝ շարժական սանդուղքով։ Ես իմ հյուրերին առատ կերակրեցի, ապա նրանց ցույց տվեցի իմ տնտեսությունը այն բոլոր հնարամիտ հարմարություններով, որոնք պատրաստել էի իմ մենակության երկար տարիների ընթացքում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այն ամենը, ինչ այդ մարդիկ տեսան այստեղ, հրաշք էր թվում նրանց։ Այն ամենը, ինչ ես պատմում էի իմ մասին, նրանք լսում էին ինչպես կախարդական հեքիաթ։ Բայց նրանց ամենից ավելի զարմացրեց իմ կառուցած ամրությունը և այն, թե ինչպես վարպետորեն էի իմ բնակարանը թաքցրել խիտ անտառում։ Որովհետև ծառերն այստեղ ավելի արագ են աճում, քան Անգլիայում, քսան տարվա ընթացքում իմ պուրակը մի խիտ ու մթին անտառ էր դարձել։ Դեպի իմ տունը գնալ կարելի էր միայն մի նեղ, գալարուն կացանով, որ թողել էի ծառերը տնկելիս։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նավապետին բացատրեցի, որ այս ամրոցը իմ գլխավոր նստավայրն է, սակայն, ինչպես ամեն մի թագավոր, մայրաքաղաքից հեռու ունեմ իմ ամառային պալատը, որին երբեմն արժանացնում եմ իմ այցելությանը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ես, իհարկե, սիրով իմ ամառանոցը ցույց կտամ, ― ասացի, ― բայց այժմ մեր առաջ շատ ավելի կարևոր խնդիր է դրված․ պետք է մտածել, թե նավը ինչպես խլենք թշնամիների ձեռքից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ուղղակի չեմ կարողանում մտածել, թե ինչպես պիտի անենք, ― ասաց նավապետը։ ― Նավի վրա մնացել են էլի քսանվեց մարդ։ Նրանք բոլորն էլ խառն են դավադրությանը, այսինքն այնպիսի մի հանցանքի, որի համար մեր օրենքներով մահապատիժ է սպառնում։ Ավազակներին շատ լավ հայտնի է, որ եթե անձնատուր լինեն, Անգլիա վերադառնալուն պես կախաղան են բարձրանալու։ Քանի որ նրանք կորցնելու ոչինչ չունեն, ուրեմն կպաշտպանվեն մինչև վերջին շունչը։ Իսկ այդպիսի պայմաններում մեզ համար, մեր թույլ ուժերով, անհնարին է կռվի մեջ մտնել նրանց հետ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես մտքի մեջ ընկա։ Նավապետի ասածներն ինձ լիովին հիմնավոր էին թվում։ Հարկավոր էր հնարավորին չափ շուտ մի որևէ վճռական բան մտածել։ Ամեն մի հապաղում մեզ մահ էր սպառնում։ Նավից կարող էր ավազկների մի նոր խումբ գալ և մեզ բոլորիս կոտորել։ Ամենից ավելի լավն էր խորամանկությամբ նրանց քաշել ծուղակի մեջ և անակնկալ հարձակում գործել։ Բայց ինչպե՞ս անել։ Ամեն րոպե նրանք կարող էին կղզի գալ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Հավանորեն, ― ասացի նավապետին, ― նավի վրա արդեն անհանգստացած կլինեն, թե ինչու այսքան ժամանակ մակույկը չի վերադառնում։ Շուտով կուզեն իմանալ, թե ինչ եղան ափ ուղարկված նավաստիները և մի ուրիշ մակույկ էլ կուղարկեն։ Այս անգամ զինված մարդիկ կգան, և մեզ համար հեշտ չի լինի կռվել նրանց դեմ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նավապետը լիովին համաձայնեց ինձ հետ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ամենից առաջ, ― շարունակեցի ես, ― մենք պետք է հոգանք, որ ավազակները չկարողանան հետ տանել բարկասը, իսկ դրա համար հարկավոր է այն անպետքացնել նավարկության համար, այսինքն՝ հատակը ծակել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մենք իսկույն շտապեցինք բարկասի մոտ։ Դա մի խոշոր նավակ էր՝ կլոր կողերով։ Նրա մեջ շատ բարիք գտնվեց։ Այնտեղ կար զենք, վառոդ, երկու շիշ՝ մեկը օղի, մյուսը՝ ռոմ, մի քանի պաքսիմատ, մի մեծ կտոր շաքար (մոտ հինգ֊վեց ֆունտ), որ փաթաթված էր քաթանի մեջ։ Այս ամենը շատ անհրաժեշտ էր, մանավանդ օղին ու պաքսիմատը․ երկար ժամանակ ոչ օղի էի խմել, ոչ էլ պաքսիմատ կերել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս ամբողջ բեռը ափ հանեցինք, վերցրինք մեզ հետ թիերը, առագաստը և ղեկը, ապա բարկասի հատակում մի մեծ ծակ բացինք։ Այսպիսով, եթե թշնամին մեզանից էլ ուժեղ դուրս գար, և մենք չկարողանայինք հաղթել, այնուամենայնիվ բարկասը կմնար մեր ձեռքում, իսկ ես, ճիշտն ասած, ամենից ավելի հենց դրա վրա հույս ունեի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Խոստովանում եմ, այնքան էլ չէի հավատում, թե մեզ կհաջողվի նավը խլել ավազակներից։ «Բայց թող բարկասը մեզ մնա, ― ասում էի ինքս ինձ։ Հետո նորոգելը դժվար չի լինի, իսկ այդպիսի նավով հեշտությամբ կարող եմ հասնել Հողմահար կղզիներին։ Ճանապարհին նույնիսկ կարող եմ այցելել իմ իսպանացուն և նրա հայրենակիցներին, որոնք տառապում են մարդակերների մեջ»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ մենք միացյալ ուժերով բարկասը քաշեցինք այնպիսի մի ապահով տեղ, ուր մակընթացությունը չէր հասնի, նստեցինք հանգստանալու և խորհրդալցելու, թե էլի ի՛նչ պիտի անենք։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հանկարծ նավից թնդանոթաձգություն լսեցինք։ Նավի վրա սկսեցին դրոշակներ թափահարել։ Դա, ըստ երևույթին, բարկասը հետ կանչելու ազդանշան էր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Քիչ անց էլի մի քանի կրակոց լսվեց։ Դրոշակները թափահարում էին անդադար, բայց այդ բոլոր ազդանշանները մնում էին անպատասխան․ բարկասը տեղից չէր շարժվում։ Վերջապես նավից մի նոր մակույկ իջեցրին (այս ամենը դիտափողով շատ լավ երևում էր)։ Մակույկն ուղղվեց դեպի ափ և երբ մոտեցավ, մենք տեսանք, որ նրա մեջ առնավազն տասը մարդ կա՝ զինված հրացաններով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նավից մինչև ափը վեց մղոն էր, այնպես որ մենք առանց շտապելու կարող էինք դիտել մակույկում նստած մարդկանց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մենք նույնիսկ կարող էինք տեսնել նրանց դեմքերը, որովհետև հոսանքը մակույկը քշել էր մի փոքր դեպի արևելք այն տեղից, որտեղ կանգնած էր բարկասը, իսկ թիավարողներն, ըստ երևույթին, ուզում էին հենց բարկասի մոտ ափ դուրս գալ, դրա համար էլ միառժամանակ թիավարում էին ափի երկարությամբ։ Ահա հենց այդ ժամանակ էլ մենք լավ դիտեցինք նրանց դեմքերը։ Նավապետը ճանաչում էր յուրաքանչյուրին և ամեն մեկի մասին իր կարծիքն էր հայտնում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նավապետի ասելով նրանց մեջ կային երեք շատ ազնիվ նավաստի․ նա հավատացած էր, որ նրանց դավադրության մեջ են քաշել իրենց կամքին հակառակ, սպառնալիքների ու բռնության միջոցով, բայց բոցմանը և մյուս նավաստիները իսկական չարագործներ ու ավազակներ են։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Վախենում եմ, որ սրանց ընկճել չկարողանանք, ― ավելացրեց նավապետը։ ― Բոլորն էլ կատաղի մարդիկ են և այժմ, երբ իմանան, որ մենք դեռ դիմադրում ենք, էլ մեզ գթություն չի լինի։ Նույնիսկ մտածելը սոսկալի է, թե ինչ կանեն մեզ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես քմծիծաղ տվի և պատասխանեցի․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ինչու՞ եք խոսում վախի մասին։ Մի՞թե մենք վախենալու իրավունք ունենք։ Չէ՞ որ ապագան ինչ էլ որ բերելու լինի, մեր ներկա կյանքից լավը կլինի, հետևապես, այս դրությունից ամեն մի ելք, նույնիսկ մահը, մենք պետք է փրկություն համարենք։ Հիշեցեք թեկուզ միայն այն, թե ես ինչ ապրումներ եմ ունեցել այստեղ, միայնության մեջ։ Հե՞շտ բան է քսանյոթ տարի կտրված լինել աշխարհից։ Մի՞թե, սըր, դուք չեք գտնում, որ արժե կյանքը վտանգի ենթարկել փրկության համար։ Ոչ, ― շարունակեցի ես, ― վտանգը ինձ չի մտահոգում․ մտահոգում է ուրիշ բան։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ի՞նչ բան, ― հարցրեց նա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այն, որ դուք ասում եք այս մարդկանց մեջ կան երեք թե չորս ազնիվ նավաստիներ, որոնց մենք պետք է խնայենք։ Եթե նրանք բոլորն էլ ոճրագործ լինեն, ես ոչ մի րոպե չէի տարակուսի, որ իրավունք ունեմ բոլորին ոչնչացնելու։ Իսկ որ մենք կարող ենք հաղթել նրանց, դրան լիովին հավատացած եմ, որովհետև ով էլ մտնի այս կղզին, մեր իշխանության տակ է, և մեզանից կախված կլինի՝ սպանել նրան, թե շնորհել կյանքը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես խոսում էի բարձր ձայնով և ուրախ դեմքով։ Հաղթանակի իմ համոզմունքը հաղորդվեց նաև նավապետին և մենք ջերմորեն գործի անցանք։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դեռ առաջուց, երբ նավից սկսեցին մակույկ իջեցնել, մենք հոգացել էինք, որ գերիներին հեռու տեղ թաքցնենք։ Երկուսին, որոնք նավապետի ասելով ամենավտանգավորն էին, ես Ուրբաթի ու նավապետի օգնականի ուղեկցությամբ ուղարկել էի իմ քարայրը։ Այդ բանտից դուրս պրծնելը հեշտ բան չէր, իսկ եթե նույնիսկ որևէ հրաշքով նրանց հաջողվի դուրս գալ, միևնույն է, կմոլորվեն ամրոցը շրջապատող անտառում։ Նրանց գործակիցների ձայնն այստեղ հասնել չէր կարող, և այստեղից անկարելի էր տեսնել, թե ինչ է կատարվում կղզու վրա։ Այստեղ նրանց նորից կապկպեցին, բայց Ուրբաթը լավ կերակրեց և մի քանի մոմ վառեց նկուղում, իսկ նավապետի օգնականը հայտարարեց, որ եթե իրենց լավ պահեն, երկու֊երեք օրից ազատություն կստանան։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Սակայն, ― ավելացրեց նա, ― եթե ցանկանաք փախչել, ապա առաջին իսկ փորձի ժամանակ ձեզ անխնա կգնդակահարեն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նրանք խոստացան համբերությամբ տանել իրենց բանտարկությունը և ջերմ շնորհակալություն հայտնեցին, որ իրենց չթողեցին անսնունդ ու անլույս։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կալանավորների վրա դուռը փակելով՝ Ուրբաթն իսկույն վերադարձավ ինձ մոտ․ բայց նրանք կարծում էին, թե նա դուրսը կանգնած իրենց է հսկում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մյուս չորս գերիների հետ այդքան խիստ չվարվեցինք։ Ճիշտ է, երկուսին միառժամանակ կապկպած թողինք, որովհետև նավապետը նրանց համար չէր երաշխավորում, բայց մյուս երկուսին նույնիսկ նավապետի հատուկ հանձնարարությամբ ես ծառայության ընդունեցի։ Երկուսն էլ ինձ երդում տվին, որ կծառայեն ազնվաբար ու հավատարիմ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այսպիսով, հաշված այդ երկու նավաստիներին և նավապետին՝ իր երկու ընկերներով, այժմ մենք յոթ հոգի էինք, լավ զինված, և չէի կասկածում, որ առանց դժվարության կհաղթենք այն տասը քաջերին, որոնք հիմա պիտի գային։ Մանավանդ որ, նավապետի ասելով, նրանց մեջ կային չորս մարդ, որոնց նկատմամբ կարող էինք հույս ունենալ, որ մեր կողմը կքաշենք։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մոտենալով կղզու այն ափին, որտեղ իրենց բարկասն էր կանգնած, ավազակները կանգ առան, նավակից դուրս եկան և քաշեցին ափը, որ ինձ շատ ուրախացրեց։ Ճիշտն ասած՝ վախենում էի, որ նրանք զգուշության համար խարիսխ կգցեն առանց ափին մոտենալու և երկու֊երեք նավաաստի կթողնեն նավակը պահելու համար, իսկ այդ դեպքում մենք նավակը գրավել չէինք կարողանա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ափ դուրս գալով՝ նրանք ամենից առաջ վազեցին իրենց բարկասի մոտ։ Դժվար չէ պատկերացնել նրանց զարմանքը, երբ տեսան, որ բարկասի սարքերը չկան, ամբողջ բեռը չքացել է, իսկ հատակին էլ մի մեծ ծակ է բացված։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նրանք խմբվեցին բարկասի շուրջը և երկար ժամանակ խոսում էին իրար հետ, տաք֊տաք քննարկելով, թե ինչ աղետ է պատահել իրենց նավակին, ապա սկսեցին բարձր ձայնով կանչել իրենց ընկերներին։ Սակայն ոչ մի պատասխան չստացան։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այն ժամանակ նրանք կանգնեցին շրջանաձև և մի հրամանով համազարկ տվին բոլոր հրացաններից։ Անտառի արձագանքն ընդունեց նրանց կրակոցը և կրկնեց մի քանի անգամ։ Սակայն այդ էլ արդյունք չտվեց․ նկուղում նստածները կրակոցը լսել չէին կարող, իսկ նրանք, որոնք մեզ հետ էին, թեև լսում էին կրակոցը, բայց չէին համարձակվում պատասխանել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ավազակները համոզվելով, որ իրենց կանչերին պատասխանող չկա, շատ վախեցան և որոշեցին անմիջապես վերադառնալ նավ և մյուսներին հայտնել, որ բարկասի հատակը ծակված է, իսկ կղզին գնացած մարդիկ սպանված են, հակառակ դեպքում նրանք կպատասխանեին կանչերին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նավապետը, որ մինչ այդ դեռ հույս ուներ, որ մեզ կհաջողվի նավը գրավել, այժմ վերջնականապես վհատվեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ամեն ինչ կորած է, ― ասաց նա թախիծով։ ― Հենց որ նավի վրա իմանան, որ կղզին եկած նավաստիները անհետացել են, նոր նավապետը խարիսխը քաշելու հրաման կտա և այն ժամանակ՝ մնաս բարով, իմ նավ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն շուտով պատահեց մի դեպք, որն ավելի վախեցրեց նավապետին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դեռ տասը րոպե չանցած՝ մեկ էլ տեսանք, որ ափից հեռացող նավակը հանկարծ հետ դարձավ և նորից ուղղվեց դեպի մեր կղզին։ Երևի ճանապարհին նավաստիները խոսել էին միմյանց հետ և մի նոր ծրագիր կազմել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մենք լուռ դիտում էինք նրանց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կանգ առնելով ափի մոտ՝ նրանք երեք հոգի թողին մակույկում, մյուս յոթը քարքարոտ ափով վեր բարձրացան և ուղղվեցին դեպի կղզու խորքը՝ երևի կորած ընկերներին որոնելու։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ բանը մեզ խիստ անհանգստացրեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եթե նույնիսկ մեզ հաջողվեր ափ իջաց յոթ հոգուն բռնել, մեր հաղթությունը շատ անպտուղ կլիներ, որովհետև մեր ձեռքից կփախչեր մակույկը՝ մյուս երեքի հետ։ Իսկ նրանք նավ վերադառնալով կպատմեին ընկերներին տեղի ունեցած դժբախտության մասին։ Նավն անհապաղ խարիսխը կքաշեր ու կգնար, և մեր հույսն էլ ընդմիշտ կկորչեր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ի՞նչ պետք է անել։ Մեզ ուրիշ բան չէր մնում բացի այն, որ համբերությամբ սպասում էինք, թե ինչով կվերջանա այս ամենը։ Յոթ նավաստիների ափ իջնելուց հետո նավակը մյուս երեք նավաստիները բավական հեռացրին ափից և խարիսխ գցեցին, այնպես որ մեզ համար անհնարին դարձավ գրավելն ու թաքցնելը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ափ իջաց նավաստիներն, ըստ երևույթին, որոշել էին չցրվել։ Նրանք քայլում էին կողք կողքի, բարձրացան մի թմբի, ապա սկսեցին մագլցել այն բլուրը, որի տակ գտնվում էր իմ տունը։ Մենք նրանց շատ լավ տեսնում էինք, բայց նրանք մեզ տեսնել չէին կարող։ Մենք շատ ուրախ կլինեինք, եթե այնքան մոտենային մեզ, որ մենք կարողանայինք կրակել նրանց վրա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մենք հույս ունեինք, որ նրանք, համենայն դեպս, կգնան կղզու հակառակ ափը, որովհետև, քանի դեռ նրանք այս կողմումն էին, մենք ամրոցից քթներս դուրս հանել չէինք կարող։ Սակայն, հասնելով բլրի գագաթը, որտեղից տեսարան էր բացվում դեպի կղզու հյուսիս֊ արևելյան մասը, դեպի անտառներն ու հովիտները, նրանք կանգ առան և նորից սկսեցին բարձր ձայնով կանչել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վերջապես, պատասխան չստանալով և, երևի վախենալով, որ կարող են շատ հեռանալ ափից, նրանք նստեցին մի ծառի տակ և սկսեցին խորհրդակցել։ Շատ լավ կլիներ, եթե պառկեին և քնեին, ինչպես արին առավոտյան եկած ավազակները, որի շնորհիվ մենք հեշտությամբ հաշիվ տեսանք նրանց հետ։ Բայց սրանք քնելու մասին չէին էլ մտածում։ Զգում էին, որ կղզու վրա ինչ֊որ վատ բան է կատարվում, և որոշել էին զգույշ լինել, թեկուզ և չգիտեին ինչ վտանգ է սպառնում իրենց և որտեղից կարող է գալ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Տեսնելով, որ նրանք խորհրդակցում են, նավապետը մի շատ կարևոր միտք հայտնեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Շատ հնարավոր է, ― ասաց նա, ― որ նրանք կորոշեն մեկ անգամ էլ ազդանշան տալ իրենց կորած ընկերներին և բոլորը միասին կկրակեն հրացանները։ Լավ կլինի, որ մենք նրանց վրա հարձակվենք հենց այդ պահին, երբ նրանց հրացանները դատարկ կլինեն։ Այդ դեպքում նրանք ուրիշ անելիք չեն ունենա, բացի անձնատուր լինելուց և գործը կվերջանա առանց արյունի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ ծրագիրը իմ կարծիքով վատ չէր, սակայն, որպեսզի մեզ այդ հաջողվեր, հարկավոր էր, որ այժմ մենք շատ մոտիկ լինեինք թշնամիներին։ Չէ՞ որ պետք է նրանց վրա հարձակվեինք ճիշտ այն րոպեին, երբ նրանք համազարկ կտային։ Բայց նրանք այնքան էին հեռու մեզանից, որ հարձակվելու մասին մտածելն էլ ավելորդ էր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ասենք՝ նրանք համազարկ էլ չտվին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երկար ժամանակ մենք նստել էինք դարանում և չգիտեինք՝ ինչ անենք։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վերջապես ես ասացի․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Իմ կարծիքով մինչև մութն ընկնելը մենք ոչինչ չենք կարող անել։ Իսկ գիշերը, եթե այս յոթ նավաստին նավակ չվերադառնան, մենք կարող ենք աննկատելիորեն մոտենալ ծովին և որևէ խորամանկությամբ նավակում եղած երեք հոգուն դուրս բերել ու բռնել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երկար ժամանակ մենք նստել էինք դարանում և անհամբերությամբ սպասում էինք, թե ավազակները երբ տեղից կշարժվեն։ Թվում էր, թե նրանց խորհրդակցությունը վերջ չի ունենալու։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հանկարծ նրանք բոլորը միանգամից վեր թռան տեղից և ուղիղ դեպի ծովափ գնացին։ Հավանորեն մտածել էին, որ կղզում մնալը վտանգավոր է և որոշել էին վերադառնալ նավ, առանց գտնելու իրենց կորած ընկերներին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Մեր բանը վատ է, ― մրածեցի ես։ ― Ինչպես երևում է, մենք պետք է ընդմիշտ հրաժեշտ տանք նավին»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես իմ այդ կարծիքը հայտնեցի նավապետին։ Նա այնպես հուսահատվեց, որ քիչ մնաց պիտի ուշաթափվեր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց այդ ժամանակ մտածեցի մի ռազմական խորմանկություն, որը և գործի դրեցի։ Սա մի բարդ խորամանկություն չէր, բայց իմ ծրագիրը հիանալի հաջողվեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինձ մոտ կանչելով Ուրբաթին ու նավապետի օգնականին՝ նրանց հրամայեցի իջնել ծովախորշը (այն նույն ծովախորշը, որով մի ժամանակ լողալով անցել էր Ուրբաթը, երբ մարդակերները հետապնդում էին նրան), ապա կես մղոնաչափ գնալ դեպի արևմուտք, բարձրանալ բլուրի գլուխը և ամբողջ ուժով գոռալ այնպես, որ նավակի մոտ վերադարձող նավաստիները լսեն նրանց։ Իսկ երբ նավաստիները ձայն կտան, վազել մի ուրիշ տեղ ու նորից գոռալ, կանչել, և այդպես շարունակ տեղը փոխելով, թշնամիներին ավելի ու ավելի դեպի կղզու խորքը քաշել, մինչև որ նրանք կմոլորվեն անտառում, որից հետո կարճ ճանապրհով վերադառնալ այստեղ, ինձ մոտ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նավաստիներն արդեն նավակ էին նստել և պատրաստ էին մեկնոլու, երբ հանկարծ ծովախորշի կողմից բարձր աղաղակներ լսվեցին․ գոռում էին Որբաթն և նավապետի օգնականը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հենց որ ավազակները նրանց ձայնը լսեցին, իսկույն արձագանքեցին և ամբողջ ուժով սկսեցին վազել ձայների կողմը, սակայն ծովախորշը նրանց առաջը կտրեց, որովհետև մակընթացության պահն էր, և ծովախորշում շատ բարձր ջուր էր կանգնած։ Այն ժամանակ նրանք մակույկում մնացածներին կանչեցին և պահանջեցին մակույկը բերել, որպեսզի անցնեն ծովախորշը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես հենց դրան էլ սպասում էի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նրանք մակույկով ծովախորշն անցան և առաջ վազեցին՝ իրենց հետ վերցնելով ևս մեկ մարդու։ Այսպիաով մակույկում մնացին միայն երկու հոգի։ Տեսա, ինչպես նրանք մակույկը տարան ծովախորշի ծայրը, ցամաքին մոտիկ և այնտեղ կապեցին մի բարակ ծառից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ բանն ինձ շատ ուրախացրեց։ Որբաթին ու նավապետի օգնականին թողնելով, որ իրենց գործն անեն՝ մյուսներին հրամայեցի հետևել ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բարձր ու խիտ թփուտի մեջ թաքնվելով մենք շրջանցեցինք ծովախորշը և անակնկալ կերպով դուրս եկանք այն ավազակների առաջ, որոնք մնացել էին ծովափին։ Նրանցից մեկը նստած էր մակույկում, մյուսը ափին պառկած՝ ննջում էր։ Մեզ տեսնելով իրենից երեք քայլ հեռավորությանբ վրա՝ նա ուզեց վեր թռչել և փախչել, սակայն առջևում գտնվող նավապետը հարձակվեց նրա վրա և հրացանի կոթով հարվածեց նրա գլխին։ Ապա մյուս նավաստուն ուշքի գալու ժամանակ չտալով՝ բղավեց նրա վրա․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;―Անձնատուր եղի՛ր, եթե չես ուզում մեռնել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ այն նավաստիներից մեկն էր, որոնց մասին նավապետն ասում էր, որ դավադիրներին միացել են ոչ թե իրենց կամքով, այլ՝ բռնությանը ենթարկվելով։ Նա մեր առաջին իսկ պահանջով ոչ միայն անձնատուր եղավ, այլև ինքն իսկույն ցանկություն հայտնեց մտնելու մեր ջոկատը։ Շուտով նա իր արարքներով ապացուցեց, որ արժանի էր մեր վստահությանը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ միևնույն ժամանակ Ուրբաթը և նավապեետի օգնականը շարունակում էին գոռալ ու կանչել։ Արձագանքելով նավաստիների կանչերին՝ նրանք բլուրից բլուր, անտառից անտառ անցան, մինչև որ հասցրին այնպիսի մի թավուտ, որտեղից մինչ մութն ընկնելը ափ դուրս գալ անհնար էր։ Կարելի է երևակայել, թե նրանք որքա՜ն էին տանջել ու հոգնեցրել թշնամուն, երբ մեզ մոտ վերադարձան սոսկալի հոգնած։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այժմ մեզ մնում էր միայն հսկել ավազակներին, մինչև նրանք վերադառնան մակույկի մոտ և խավարի մեջ անակնկալ հարձակում գործելով շշմեցնել նրանց ու ստիպել գերի հանձնվել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նրանք շուտ չվերադարձան։ Մենք ստիպված եղանք սպասել մի քանի ժամ։ Մեկ էլ լսեցինք, որ նրանք դանդաղորեն մոտենում են ափին։ Քայլում էին զատ֊զատ, միմյանցից հեռու։ Առջևինները հետ մնացողներին ձայն էին տալիս․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Արա՛գ եկեք։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իսկ նրանք պատասխանում էին․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Չենք կարող, հոգնածությունից վայր ենք ընկնում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ մեզ ձեռնտու էր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վերջապես նրանք մոտեցան ծովախորշին։ Այդ մի քանի ժամվա ընթացքում տեղատվություն էր սկսվել, և ծառից կապված մակույկը մնացել էր ցամաքի վրա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անկարելի է նկարագրել, թե ինչպես շշմեցին ավազակները, երբ տեսան, որ նավակը ծանծաղուտի մեջ է խրվել, իսկ մարդիկ անհետացել են։ Զարհուրելի աղաղակներով նրանք վազվզում էին ծովափին և անիծում իրենց բախտը։ Ասում էին, որ իրենք ընկել են կախարդված կղզի, որ այստեղ կամ ավազակներ կան, որոնք իրենց բոլորին կկոտորեն, կամ սատանաներ, որոնք բոլորին ողջ֊ողջ կխժռեն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի քանի անգամ նրանք ձայն տվեցին իրենց ընկերներին, կանչելով նրանց անուն առ անուն, սակայն, հասկանալի է, պատասխան չստացան։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երեկոյան աղջամուղջի մեջ երևում էր, թե ինչպես նրանք հետ ու առաջ էին վազվզում՝ հուսահատությունից տրորելով իրենց ձեռքերը։ Այս աննպատակ վազվզոցից հոգնելով՝ ավազակները նետվեցին մակույկի մեջ, որպեսզի մի փոքր շունչ առնեն, բայց դեռ մի րոպե չանցած՝ նորից ափ ցատկեցին և էլի սկսեցին հետ ու առաջ վազվզել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իմ ընկերները ինձ խնդրում էին թույլատրել, որ մութն ընկնելուն պես հարձակվեն նրանց վրա։ Բայց ես չէի ուզում այդքան արյուն թափել և որոշեցի խռովարարների հետ հաշիվ մաքրել ավելի խաղաղ ճանապարհով։ Իսկ գլխավորն այն է, որ գիտեի՝ թշնամին զինված է ոտքից գլուխ, և չէի ուզում իմ մարդկանցից որևէ մեկի կյանքը վտանգի ենթարկել։ Հարկավոր էր սպասել, գուցե թշնամու ուժերը կբաժանվեն երկու֊երեք խմբի, իսկ մինչ այդ իմ զորքին հրամայեցի պաշարել թշնամուն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուրբաթին ու նավապետին առաջ ուղարկեցի։ Նրանք պետք է չոքեչոք, գաղտագողի մոտենային ավազակներին, որպեսզի պետք եղած դեպքում դեմ առ դեմ կրակեն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց նրանք երկար չսողացին․ հանկարծ դեմ առան մյուսներից պատահաբար անջատված երեք ավազակի, որոնց մեջ էր նաև բոցմանը, որը, ինչպես ասել ենք, խռովության գլխավոր նախաձեռնողն էր եղել, իսկ այժմ իրեն պահում էր որպես ամենահետին վախկոտ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հենց որ նավապետը լսեց իր բոլոր ձախորդությունների գլխավոր հանցավորի ձայնը և հասկավավ, որ նա բռի մեջ է, այնպիսի կատաղության հասավ, որ տեղից վեր թռավ և կրակեց ուղիղ ոճրագործի կրծքին։ Այդ ժամանակ, իհարկե, կրակեց նաև Ուրբաթը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բոցմանը տեղնուտեղը սպանվեց, մյուս ավազակը ծանր վիրավորվեց (նա մեռավ երկու ժամ հետո), իսկ երրորդին հաջողվեց փախչել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կրակոցները լսելուն պես առաջ տարա իմ բանակի գլխավոր մասը, որի թիվն այժմ հասնում էր ութ մարդու։ Ահա նրա լրիվ կազմը․ ես՝ առաջին ֆելդմարշալ, Ուրբաթը՝ գեներալ֊լեյտենանտ, ապա նավապետը երկու սպաների հետ և երեք շարքային, այն գերիները, որոնց մենք զենք էինք վստահել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ մենք մոտեցանք թշնամուն, արդեն բոլորովին մութն էր, այնպես որ չէր կարելի որոշել, թե մենք քանի հոգի ենք։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինձ մոտ կանչեցի ռազմագերիներից մեկին, այն նույն նավաստուն, որին ավազակները թողել էին մակույկում (այժմ նա կռվում էր մեր շարքերում), և հրամայեցի անուն առ անուն կանչել իր նախկին ընկերներին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուզում էի կրակելուց առաջ բանակցությունների մեջ մտնել նրանց հետ և հաջողության դեպքում գործը խաղաղությամբ վերջացնել։ Իմ փորձը լիովին հաջողվեց։ Ասենք, ուրիշ կերպ լինել չէր էլ կարող․ թշնամիները հուսահատության էին հասել, նրանց մնում էր միայն անձնատուր լինել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ այսպես, իմ նավաստին կոկորդով մեկ գոռաց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Թոմ Սմի՜տ, Թոմ Սմի՜տ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Թոմ Սմիտն իսկույն պատասխանեց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ո՞վ է կանչում։ Այդ դու՞ ես, Ջիմմի Ռոյ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա երևի ձայնից ճանաչեց նավաստուն։ Ջիմմի Ռոյը պատասխանեց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ես եմ, ես, Թոմ Սմի՜թ։ Նետիր զենքդ և անձնատուր եղիր, թե չէ՝ դուք կորած եք։ Մի րոպեում ձեզ բոլորիդ կկոտորեն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Բայց ու՞մ անձնատուր լինենք։ Ո՞վ կա, որտե՞ղ են նրանք, ― ձայն տվեց Թոմ Սմիթը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Այստեղ, ― պատասխանեց Ջիմմի Ռոյը։ ― Հիսուն մարդ են այստեղ, նրանց հետ էլ մեր նավապետն է։ Ահա արդեն երկու ժամ է, որ նրանք հետապնդում են ձեզ։ Բոցմանն սպանված է, Բիլ Ֆրեյը վիրավորված է, իսկ ինձ գերի են վերցրել։ Եթե հենց այս րոպեին անձնատուր չլինեք, հրաժեշտ տվեք կյանքին․ ձեզ փրկություն չի լինի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այն ժամանակ Թոմ Սմիթը ձայն տվեց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Հարցրու դրանց, կներե՞ն մեզ արդյոք։ Եթե այո, մենք իսկույն անձնատուր կլինենք։ Այդպես էլ ասա իրենց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Լավ, կհարցնեմ, ― պատասխանեց Ջիմմի Ռոյը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց այդ ժամանակ բանակցությունների մեջ մտավ ինքը՝ նավապետը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Է՛յ, Սմիտ, ― կանչեց նա։ ― Դու ճանաչու՞մ ես իմ ձայնը։ Դե լսի՛ր, եթե դուք իսկույն զենքը ցած դնեք և անձնատուր լինեք, խոստանում եմ խնայել բոլորիդ կյանքը, բացի Բիլլ Ատկինսից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Նավապետ, աստծու սիրուն, ի՛նձ էլ ողորմացեք, ― աղաղակեց Բիլլ Ատկինսը։ ― Ես ինչո՞վ եմ վատ մյուսներից։ Ուրիշներն էլ այնպես հանցավոր են, ինչպես ես։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դա կատարյալ սուտ էր, որովհետև Բիլլ Ատկինսը որպես իսկական ծովահեն ու ավազակ՝ վաղուց նավաստիներին համոզում էր զբաղվել ծովային կողոպուտներով, իսկ երբ խռովություն սկսվեց, առաջինը նա էր, որ հարձակվեց նավապետի վրա և կապկպեց ձեռքերը, հայհոյելով և վիրավորելով նրան։ Դրա համար էլ նավապետը Բիլլ Ատկինսիսն ասաց, որ նա անձնատուր լինի առանց որևէ պայմանի, իսկ հետո արդեն կղզու պետը կվճռի, թե կյանք կտա նրան, թե՝ մահ։ (Կղզու պետը ես էի․ այժմ բոլորն ինձ այդպես էին հորջորջում)։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բիլլ Ատկինսն ստիպված եղավ զիջել։
==Քսանյոթերորդ գլուխ==
:::::Նավապետը նորից դառնում է իր նավի հրամանատարը։ Ռոբինզոնը թողնում է կղզին
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այսպիսով ծովահենները զենքները ցած դրին և հլու հնազանդ սկսեցին ողորմածություն խնդրել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այն նավաստին, որը խոսում էր ծովահենների հետ և էլի երկու ուրիշ մարդ իմ հրամանով կապկպեցին բոլորի ձեռքերը, որից հետո իմ ահարկու բանակը, բաղկացած հիսուն մարդուց (իսկ իրականում ընդամենը ութ մարդ էր, հաշված նաև երեք գերիներին), շրջապատեց նրանց և գրավեց մակույկը։ Ես ինքս, սակայն, քաղաքական որոշ նկատառումներով չէի երևում նրանց աչքին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այժմ արդեն նավապետը կարող էր ազատ խոսել իր նավաստիների հետ։ Նավապետը նրանց մեղադրում էր, որ դավաճանեցին և խիստ կշտամբում էր ուխտադրժության համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Դուք ուզում էիք իմ նավը խլել ինձանից, որպեսզի ծովահեն դառնաք և ծովային ավազակությամբ զբաղվեք, ― ասաց նա։ ― Դա ստոր ու գարշելի գործ է։ Դուք հավետ խայտառակեցիք ձեզ, դուք ինքներդ եք փորել ձեր գերեզմանը և պետք է շնորհակալ լինեք բախտից, եթե կախաղան չբարձրանաք։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ոճրագործներն, ըստ երևույթին, սրտանց զղջում էին և աղերսում էին միայն մի բան․ որ իրենց կյանք շնորհվի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Այդ իմ իշխանությունից դուրս է, ― պատասխանում էր նավապրտը։ ― Այժմ ձեր բախտը կախված է կղզու պետից։ Դուք կարծում էիք, թե մեզ իջեցնում էիք ամայի ափեր, անմարդաբնակ կղզի, սակայն նախախնամությանը հաճելի է եղել, որ ձեզ բերի այս բնակեցված վայրը, որի կառավարիչն անգլիացի է։ Նա իր մեծահոգությամբ ներում է շնորհել ձեզ և, հավանորեն, կուղարկի Անգլիա, որտեղ ձեզ հետ կվարվեն օրենքի համաձայն։ Բայց Բիլլ Ատկինսիսն կղզու պետը հրամայել է մահվան պատրաստվել․ վաղը առավոտյան նրան կախաղան կհանեն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս ամենը նավապետն ուղղակի հնարում էր, բայց նրա այդ հնարածը ցանկալի ազդեցություն ունեցավ։ Ատկինսը ծունկ չոքեց նավապետի առաջ և խնդրեց կղզու պետի մոտ միջնորդել, որ իրեն չկախեն, իսկ մյուսները խնդրում էին, որ աստծու սիրուն իրենց Անգլիա չուղարկեն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Տեսնելով մահվան սպառնալիքից սարսափահար եղած այդ ողորմելի մարդկանց այդպիսի հնազանդությունը՝ ինքս ինձ ասացի․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Ահա թե ինչպես եկավ իմ փրկության ժամը։ Այս թշվառներն այնպես են վախեցած, որ, իհարկե, կկատարեն մեր ամեն մի պահանջը․ բավական է, որ մենք հրամայենք, և նրանք մեզ կօգնեն տիրելու նավին»։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ մի փոքր հեռանալով, անցնելով ծառի հետևը, որպեսզի նրանք չկարողանան տեսնել, թե ինչպիսի ողորմելի տեսք ունի կղզու ահարկու պետը, գոչեցի․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Կանչել ինձ մոտ նավապետին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մեր մարդկանցից մեկը հանդիսավոր կերպով մոտեցավ նավապետին և ասաց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Կղզու պետը կանչում է ձեզ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իսկ նավապետը նույնպիսի հանդիսավորությամբ պատասխանեց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Հաղորդեցեք նորին պայծառափայլությանը, որ իսկույն կներկայանամ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս խոսակցությունը լսելով՝ խռովարարները վերջնականապես հնազանդվեցին։ Նրանք հավատացին, որ իրրենցից ոչ հեռու գտնվում է ինքը՝ նահանգապետը, հիսուն մարդուց բաղկացած իր ջոկատով։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ նավապետը մոտեցավ ինձ, նրան հայտնեցի, որ ուզում եմ նավին տիրել մեր գերիների օգնությամբ։ Նավապետը ցնծության մեջ էր։ Որոշեցինք հենց վաղը առավոտյան իրականացնել այդ ծրագիրը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Սակայն, հաջողության հաստատ հույսով գործելու համար, ― ասացի ես, ― հարկավոր է գերիներից ոմանց անջատել մյուսներից։ Ատկինսին իր նման երկու ոճրագործների հետ կգցենք նկուղը։ Թող Ուրբաթը և ձեր օգնականը նրանց տանեն այնտեղ։ Իսկ մյուսների համար համապատասխան տեղ կգտնեմ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդպես էլ արեցինք․ երեքին տարանք քարանձավ, որն իսկապես նման էր մռայլ բանտի, իսկ մյուսներին ուղարկեցի իմ անտառային ամառանոցը, որտեղ իմ քողտիկն էր գտնվում։ Վերջինիս բարձր ցանկապատը հուսալի բանտ էր, մանավանդ որ կալանավորները կապկպված էին և գիտեին, որ իրենց բախտը կախված է իրենց վարքից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մյուս օրն, առավոտյան, նավապետին ուղարկեցի այդ նավաստիների մոտ։ Նա պետք է զրուցեր նավաստիների հետ, իմանար նրանց իսկական վերաբերմունքը և մանրամասն հաշիվ տար իր խոսակցության մասին։ Ես ուզում էի պարզել, թե որքան կարելի է վստահել այդ մարդկանց, և վտանգավոր չի լինի նրանց մեզ հետ նավ տանել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նավապետը գործեց խելացի ու վճռական։ Նա հիշեցրեց նավաստիներին, թե իրենց հանցանքով ինչպիսի ողբալի վիճակի մեջ են ընկել և ասաց, որ թեև կղզու պետը հիմա իր իշխանությամբ ներում է շնորհել, սակայն երբ նավը հասնի Անգլիա, նրանց կդատեն որպես դավաճանների և անպայման կախաղան կհանեն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Բայց, ― ավելացրեց նա, ― եթե ինձ օգնեք ծովահեններից հետ խլելու իմ նավը, այն ժամանակ կղզու պետը նկատի առնելով, որ դուք կամովին մասնակցել եք արդար գործի, կաշխատի ձեզ համար Անգլիայում ներում ստանալ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դժվար չէ հասկանալ, թե այդ մարդիկ ինչպիսի ցնծությամբ ընդունեցին նավապետի առաջարկությունը։ Նրանք ծունկ չոքեցին նավապետի առաջ և երդվեցին, որ մինչև վերջին կաթիլ արյունը կկռվեն, եթե նա իրենց համար ներում ստանա, ամբողջ կյանքում պարտական կմնան, թեկուզ աշխարհի ծայրն էլ կգնան նրա հետ և կհարգեն հարազատ հոր պես։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Շատ լավ, ― ասաց նավապետը, ― այդ բոլորի մասին կզեկուցեմ կղզու պետին և իմ կողմից էլ կխնդրեմ, որ ներում շնորհի ձեզ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հետո նա վերադարձավ ինձ մոտ, մանրամասն հաշիվ տվեց նավաստիների հետ իր ունեցած խոսակցության մասին և ավելացրեց, որ իր կարծիքով մենք կարող ենք լիովին հույս դնել այդ մարդկանց վրա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն ես այն կարծիքին էի, որ զգուշությունը երբեք չի խանգարի, ուստի և նավապետին ասացի․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ահա թե ինչ կանենք․ կվերցնենք առայժմ միայն հինգին։ Թող չկարծեն, թե մենք մարդկանց կարիք ենք զգում։ Գնացեք և ասացեք նրանց, որ թեև մենք բավական թվով մարդիկ ունենք, բայց թող այդպես լինի․ փորձի համար կվերցնենք հինգ մարդու։ Մյուս երկուսը ամրոցում (այսինքն իմ քարայրում) բանտարկված երեքի հետ կղզու պետի կողմից կթողնվեն որպես պատանդներ, և եթե նրանց ընկերները, որոնք կմասնակցեն մեր կռիվներին, կդրժեն իրենց երդումը, բոլոր հինգ պատանդներն էլ կախաղան կբարձրանան։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սա խիստ դաժան միջոց էր։ Երբ նավապետը գերիներին հաղորդեց իմ պատասխանը, նրանք հասկացան, որ կղզու պետի հետ կատակ անել չի լինի։ Եվ, իհարկե, նրանց մնում էր մեկ բան․ ընդունել իմ պայմանը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Պատանդներն էլ սկսեցին իրենց ընկերներին աղաչել ու համոզել, որ նավապետին չդավաճանեն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ահա մեր բանակի լրիվ կազմը՝ մեծ ճակատամարտի նախօրյակին․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Առաջին՝ նավապետը, նրա օգնականը և ուղևորը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երկրորդ՝ նավապետի երաշխավորությամբ ազատված երկու գերիները։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երրորդ՝ դարձյալ երկուսը, նրանք, որոնք գտնվում էին իմ քողտիկում (նավապետի խնդրանքով այժմ նրանց էլ ազատություն էր տրվել)։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Չորրոդ՝ երկրորդ խմբից գերի վերցրած այն հինգ հոգին, որոնց մենք ամենից ուշ ազատություն տվինք։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ընդամենը տասներկու մարդ, բացի այն հինգից, որոնք մնում էին նկուղում որպես պատանդներ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես հարցրի նավապետին, թե արդյոք հնարավո՞ր է համարում այդպիսի փոքրիկ ուժերով հարձակվել նավի վրա։ Ես և Ուրբաթը չէինք կարող կղզուց բացակայել․ մեր ձեռքին մնում էր յոթ մարդ, որոնց մենք պետք է հսկեինք ու կերակրեինք։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Որոշեցի քարանձավում բանտարկված հինգ պատանդների դրությունը չթեթևացնել։ Օրական երկու անգամ Ուրբաթը նրանց համար ուտելիք և ջուր էր տանում և ինքն իր ձեռքով էլ կերակրում, որովհետև նույնիսկ նրանց ձեռքերը չէինք արձակել։ Իսկ մյուսներին մենք որոշ ազատություն էինք տվել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վերջապես որոշեցի այդ երկուսին երևալ։ Նրանց մոտ եկա նավապետի հետ։ Նավապետը նրանց ասաց, որ կղզու պետի կողմից լիազորված անձ եմ, որ կղզու պետը ինձ հանձնարարել է հսկել ռազմագերիներին, ուստի նրանք առանց իմ թույլատրության իրավունք չունեն հեռանալու և չհնազանդվրլու առաջին իսկ փորձին շղթայակապ կարվեն ու կնետվեն նահանգապետական բանտը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ ժամանակից ես երբեք ռազմագերիներին չէի երևում որպես կղզու պետ, այլ՝ ներկայանում էի որպես նրա կողմից լիազորված ամձ, ըստ որում ամեն անգամ խոսում էի պետի մասին, կայազորի, թնդանոթների ու ամրոցի մասին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այժմ միայն մնում էր նախապատրաստվել առաջիկա կռվին․ հիմնովին նորոգել երկու նավակները, սարքավորել դրանք և յուրաաքանչյուրի համար անձնակազմ նշանակել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս բոլոր պարտականությունները դրեցի նավապետի վրա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա մակույկի հրամանատար նշանակեց իր ուղևորին և նրան տվեց չորս մարդ։ Ինքը նավապետը, օգնականը և նրանց հետ հինգ նավաստի կազմում էին բարկասի անձնակազմը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նավապետը պնդում էր (և միանգամայն իրավացի), որ ավելի լավ է նավին մոտենալ մութ ժամանակ և հենց առաջիկա երեկոյան ճանապարհ ընկան։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ կեսգիշերին մոտ նավի վրա լսեցին թիակների ճղփոցը և նավաստիների սովորության համաձայն ձայն տվին մակույկին, նավապրտը Ջիմմի Ռոյին ասաց, որ միայն նա պատասխան տա, իսկ մյուսներին հրամայեց լռել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ջիմմի Ռոյը ձայն տվեց, թե ինքը բերել է բոլոր նավաստիներին, բայց ուշացել են, որովհետև ստիպված են եղել երկար որոնել նրանց, ապա սկսեց երկար ու բարակ պատմել այդ կարգի զանազան մատացածին բաներ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մինչ նա այդպես շատախոսում էր, բարկասը ու մակույկը մոտեցան նավակողին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նավապետն ու նրա օգնականը առաջինը զենքը ձեռքին բարձրացան տախտակամած և իսկույն հրացանների կոթերի հարվածով տապալեցին երկու խռովարարի, որոնք ոչինչ չկասկածելով՝ դուրս էին եկել նրանց ընդառաջ։ Դրանցից մեկը նավի ատաղձագործն էր, երկրորդը՝ նավապետի մյուս օգնականը, որ անցել էր ծովահենների կողմը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նավապետի ամբողջ ջոկատը գործում էր համերաշխ ու քաջաբար։ Տախտակամածի վրա եղած բոլոր նավաստիները բռնվեցին, որից հետո նավապետը հրամայեց դռնակները փակել, որպեսզի մյուսները ներքևից վերև բարձրանալ չկարողանան։ Մինչ այդ, վրա հասան երկրորդ մակույկի հրամանատարն ու նավաստիները։ Նրանք գրավեցին նավի խոհանոցի մուտքը և գերի վերցրին երեք մարդու։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ տախտակամածում և վերևի հարթակաում այլևս ոչ մի թշնամի չմնաց, նավապետն իր օգնականին հրամայեց անձնակազմից երեք մարդ վերցնել և ջարդել գլխավոր նավախցի դուռը, որտեղ տագնապի առաջին իսկ ձայները լսելուն պես թաքնվել էր խռովարարների ընտրած նոր նավապետը և նրա հետ երկու նավաստի ու նավի փոքրավորը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նրանք իրենց հետ զենք էլ էին վերցրել,այնպես որ, երբ նավապետի օգնականն իր մարդկանցով հասավ նավախցի դռանը, նրանց դիմավորեցին կրակոցներով։ Գնդակը ջարդեց նավապետի օգնականի թևը, երկու նավաստի նույնպես վիրավորվեցին, սակայն ոչ ոք չսպանվեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նավապետի օգնականը գոչեց․ «Օգնությու՜ն»։ Ապա, ուշադրություն չդարձնելով իր ծանր վերքին, ատրճանակը ձեռքին ներխուժեց նավախուցը և կրակեց նոր նավապետի գլխին։ Նա վայր ընկավ առանց մի ճիչ արձակելու․ գնդակը դիպել էր բերանին։ Դրանից հետո մյուս խռովարարներն անձնատուր եղան առանց կռվի, այնպես որ այլևս ոչ մի կաթիլ արյուն չթափվեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հենց որ նավապետը իր նավի տերը դարձավ, հրամայեց յոթ անգամ թնդանոթ կրակել։ Դա պայմանական նշան էր, որով ինձ իմաց էր տալիս գործի հաջող վախճանի մասին։ Այդ ազդանշանին սպասելով ես երկու ժամ նստել էի ծովի ափին և անասելի ուրախացա, երբ լսեցի այն։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հանգստացած սրտով իսկույն վերադարձա տուն, պառկեցի և անմիջապես քնեցի, որովհետև այդ տագնապալից օրվա ընթացքում շատ էի հոգնել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինձ արթնացրեց մի նոր կրակոց։ Ես վեր թռա և լսեցի, որ մեկը կանչում է ինձ․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Պե՛տ, պե՛տ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իսկույն ճանաչեցի նավապետի ձայնը։ Նա կանգնած էր իմ ամրոցի վերևը, բլրի գլխին։ Ես շտապ դրեցի սանդուխքը և բարձրացա նրա մոտ։ Նա ինձ գրկեց և ասաց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Իմ թանկագին բարեկամ, իմ փրկիչ։ Ահա ձեր նավը։ Ձերն է այդ նավը և այն ամենը, ինչ կա մեջը։ Ձերն ենք նաև մենք բոլորս, սկսած նավապետից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իմ հայացքն ընկավ այն կողմը, որ նա ցույց էր տալիս․ նավն արդեն կանգնած էր ուրիշ տեղ, ափից ամենաշատը կես մղոնաչափ հեռու։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Պարզվեց, որ ծովահենների հետ հաշիվ մաքրելուց հետո իմ բարեկամ նավապետն իսկույն հրամայել է խարիսխը քաշել և համընթաց քամուց օգտվելով՝ մոտեցել էր այն ծովախորշին, որտեղ մի ժամանակ կանգնեցնում էի իմ լաստերը, ապա սպասելով մակընթացությանը՝ նա մակույկով մտել էր ծովախորշը ու շտապել ինձ մոտ, հաղորդելու, որ նավը գտնվում է, այսպես ասած, իմ դռան առաջ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ անակնկալ ուրախությունից քիչ մնաց ուշաթափվեի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Չէ որ իմ աչքով տեսնում էի վաղուց սպասված ազատությունը։ Նա այստե՛ղ էր, ի՛մ ձեռքի մեջ։ Իմ տրամադրության տակ էր մի խոշոր նավ, որ պատրաստ էր տանելու ինձ, ուր ցանկանայի։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես այն աստիճան ուրախացա, որ առաջին պահին ոչինչ չկարողացա ասել նավապետին, և գետին կընկնեի, եթե նա չբռներ ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նկատելով, որ անակնկալ երջանկությունից ուժասպառ եմ եղել, նա գրպանից հանեց ինչ֊որ դեղ, որ բերել էր ինձ համար։ Այդ դեղից մի կում անելով ես կամաց նստեցի գետնին։ Եվ թեպետ գիտակցությունս վերադարձավ, բայց և այնպես երկար ժամանակ խոսել չէի կարողանում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Խեղճ նավապետը ինձանից պակաս չէր հուզված։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իմ հոգեկան ուժերը վերադարձնելու համար նա հազար ու մի փաղաքշական խոսքեր էր շշնջում։ Սակայն իմ կուրծքը լիքն էր երջանկությամբ, և դժվար էի հասկանում, թե ինչ է ասում նա։ Վերջապես ուրախությունից լաց եղա և միայն դրանից հետո խոսելու ընդունակությունս վերադարձավ։ Այդ ժամանակ ես էլ իմ հերթին գրկեցի նոր բարեկամիս և ամբողջ սրտով շնորհավորեցի նրան։ Երկուսս էլ ուրախ ցնծության մեջ էինք։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ մի փոքր ուշքի եկանք, նավապետն ասաց, որ ինձ համար մի քանի բան է բերել, որ բարեբախտաբար, չեն կարողացել կողղոպտել չարագործները, որոնք այնքան երկար ժամանակ նավի տերն ու տիրականան էինն դարձել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Կարծում եմ, որ այս իրերը այնքան էլ անօգուտ չեն լինի ձեզ համար, ― ասաց նավապետը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նա ձայն տվեց մակույկում մնացած իր նավաստիներին․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Է՛յ, այստեղ քաշեցեք այն հակերը, որ մենք բերել ենք կղզու պետի համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ իրոք որ հարուստ նվեր էր։ Նավապետն այնքան շատ բազմապիսի բաներ էր բերել ինձ համար, որ կարծես ամբողջ կյանքումս պիտի մնայի կղզու վրա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ հակերի մեջ կային տսներկու խոշոր կտոր աղած միս, վեց կտոր ապուխտ, մի պարկ սիսեռ, մոտ հարյուր ֆունտ պաքսիմատ։ Նա ինձ համար բերել էր նաև մի արկղ շաքար, մի արկղ ալյուր, մի պարկ կիտրոն և երկու շիշ կիտրոնահյութ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց, իհարկե, ինձ համար հազար անգամ ավելի կարևոր էր հագուստը։ Ուստի շատ ուրախացա, երբ պարզվեց, որ իմ բարեկամ նավապետը ինձ համար բերել է վեց դյուժին նոր, բոլորովին մաքուր շապիկ, վեց հատ շատ լավ վզնոց, երկու ղույգ ձեռնոց, գլխարկ, կոշիկներ, գուլպաներ և մի հիանալի զգեստ, որ նավապետինն էր եղել, բայց բոլորովին նոր էր։ Մի խոսքով նա ոտից գլուխ ինձ նոր շորեր հագցրեց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս նվերը շատ հաճելի էր ու օգտակար, բայց դուք չեք կարող երևակայել, թե ինչպիսի անճոռնի, անտաշ տեսք ստացա, երբ հագա այդ նոր շորերը, և թե որքան անհարմար էի զգում ինձ սկզբանական շրջանում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նվերները դիտելուց հետո հրամայեցի դրանք տանել իմ ամրոցը և սկսեցի նավապետի հետ խորհրդակցել, թե ինչպես վարվենք մեր գերիների հետ․ վերցնե՞նք մեզ հետ, թե թողնենք այստեղ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Մեզ հետ վերցնելը շատ վտանգավոր է, ― ասաց նավապետը։ ― Դրանք կատաղի արնախումներ են։ Առանձնապես անհուսալի են երկուսը, որոնք անուղղելի չարագործներ ու ավազակներ են։ Եթե նույնիսկ նրանց տանելու լինեմ ինձ հետ, ապա միայն շղթայված և դատական իշխանությունների ձեռքը պետք է հանձնել անգլիական առաջին իսկ գաղութում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Այդ դեպքում, ― ասացի ես, ― ստիպված կլինենք նրանց թողնել այստեղ։ Եվ ես խոստանում եմ այնպես անել, որ այդ երկու ավազակներն իրենք խնդրեն մնալ կղզում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Եթե ձեզ հաջողվի այդ, ― պատասխանեց նավապետը, ― ես անչափ գոհ կլինեմ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Լավ, ― ասացի, ― հիմա կխոսեմ նրանց հետ ձեր անունից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ապա ես ինձ մոտ կանչեցի Ուրբաթին և երկու պատանդներին (որոնց այժմ մենք ազատել էինք, քանի որ նրանց ընկերները կատարել էին իրենց տված խոստումը) և հրամայեցի հինգ գերիներին քարանձավից բերել քողտիկ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Քիչ հետո ես ու նավապետն էլ գնացինք այնտեղ․ իմ նոր հագուստով էի, այս անգամ արդեն որպես կղզու պետ։ Մոտենալով ամառանոցիս ցանկապատին՝ հրամայեցի մոտ բերել կալանվորներին և հետևյալն ասացի նրանց․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ձեր բոլոր հանցագործութունները հայտնի են ինձ։ Ես գիտեմ, որ դուք հարձակվել եք նավի անպաշտպան ուղևորների վրա և սպանել նրանց։ Գիտեմ և այն, որ դուք ուզում էիք ծովահեն դառնալ, որպեսզի խաղաղ նավեր կողոպտեք։ Թող հայտնի լինի ձեզ, որ իմ կարգադրությամբ նավը վերադարձված է նավապետին և այն կգնա իր ճանապարհով։ Բավական է, որ հրամայեմ, և ձեզ մահապատիժ կտան որպես հանցանքի մեջ բռնված ավազակների։ Ուստի, եթե որևէ բան ունեք ասելու ձեզ արդարացնելու համար, ասացեք, որովհետև ձեզ մտադիր եմ պատժել որպես մարդասպանների ու դավաճանների։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նրանցից մեկը բոլորի փոխարեն պատասխանեց, որ իրենց արդարացնելու համար ոչինչ չունեն ասելու։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Բայց երբ մենք կալանավորվեցինք, նավապետը գթություն խոստացավ, և մենք խոնարհաբար խնդրում ենք ձեզ՝ ողորմած լինել, մեզ շնորհել մեր կյանքը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչպիսի ողորմածություն կաարող եմ ցուցաբերել ձեզ, ― պատասխանեցի ես։ ― Մտադիր եմ իմ բոլոր մարդկանցով հեռանալ այս կղզուց։ Մենք մեկնում ենք Անգլիա։ Ինչ վերաբերում է ձեզ, ապա նավապետի ասելով, նա պարտավոր է ձեզ շղթայակապ անել և Անգլիա հասնելուն պես դատի տալ դավաճանության և խռովարարության համար։ Իսկ դատարանն իսկույն մահվան կդատապարտի ձեզ։ Ուրիշ դատավճիռ լինել չի կարող։ Կախաղան՝ ահա թե ինչ է ձեզ սպասում Անգլիայում։ Եվ ուրեմն, հազիվ թե ուրախ լինեք, եթե ձեզ վերցնենք մեզ հետ։ Ձեզ համար կա մեկ փրկություն․ պետք է մնաք կղզում։ Միայն այդ պայմանով կարող ենք ներում շնորհել ձեզ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նրանք ուրախությամբ համաձայնեցին իմ առաջարկին և երկար շնորհակալություն էին հայտնում ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ավելի լավ է ապրել անապատում, ― ասացին նրանք, ― քան վերադառնալ հայրենիք, որտեղ մեզ կախաղան է սպասում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ես հրամայեցի նրանց կապերն արձակել և ասացի․:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Գնացեք անտառ, որտեղ ձեզ բռնեցին, և մնացեք այնտեղ, մինչև ձեր հետևից մարդ կուղարկեմ։ Ես կհրամայեմ ձեզ համար թողնել որոշ զենքեր, ուտելիքի պաշար և անհրաժեշտ խորհուրդներ կտամ սկզբնական շրջանի համար։ Այստեղ դուք շատ լավ կարող եք ապրել, եթե համառորեն աշխատելու լինեք։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս բանակցություններից հետո տուն վերադարձա և սկսեցի պատրաստվել հեռավոր ճանապարհորդության։ Նավապետին ասացի, որ պատրաստությունների համար ինձ որոշ ժամանակ է հարկավոր և խնդրեցի, որ նա մենակ գնա նավ, իսկ առավոտյան մի մակույկ ուղարկի իմ հետևից։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ նավապետը գնաց, հրամայեցի ինձ մոտ կանչել գերիներին և նրանց հետ լուրջ խոսակցություն ունեցա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նորից նրանց ասացի, որ իմ կարծիքով խելացի են վարվում կղզում մնալով, որովհետև եթե նավապետը նրանց տաներ հայրենիք, անպայման կախաղանի կարժանանային։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նրանց մանրամասն պատմեցի, թե ես ինչպես եմ ընկել այս կղզին, ինչպես եմ քիչ֊քիչ բարելավել իմ տնտեսությունը, ինչպես եմ խաղող հավաքել, բրինձ ու գարի ցանել, հաց թխել սովորել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նրանց ցույց տվի իմ ամրությունները, իմ պահեստները, իմ դաշտերն ու արոտները, մի խոսքով ամեն ինչ արի, որ կյանքը կղզու վրա ծանր չլինի նրանց համար։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նրանց թողի իմ ամբողջ զենքը (այսինքն հինգ մուշկետ, երեք որսորդական հրացան և երեք թուր)։ Նրանց թողի մեկ ու կես տակառ վառոդ և մանրամասն բացատրեցի, թե ինչպես կարելի է այծ որսալ, ինչպես կթել և կերակրել այծերին, որպեսզի նրանք ավելի գիրանան, ինչպես յուղ ու պանիր պատրաստել։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այսպիսով, ստիպված եղա այդ մարդկանց պատմել կղզու վրա անցկացրած իմ քսանութ տարվա ծանր ու միայնակ կյանքի երկար պատմությունը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նրանցից բաժանվելիս ասացի, որ նավապետին կխնդրեմ նրանց համար թողնել էլի երկու տակառ վառոդ և բանջարեղեի սերմեր և հայտնեցի, թե ինձ համար որքան դժվար էր այդպիսի սերմեր չունենալը։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այն մի պարկ սիսեռը, որ նավապետը բերել էր ինձ համար, նույնպես թողեցի նրանց և խորհուրդ տվեցի ամբողջ սիսեռը ցանել, որպեսզի ավելի շատանա։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս խոսակցության հենց հաջորդ օրը վաղ առավոտյան տեղափոխվեցի նավ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Թեպետ և մենք շատ էինք շտապում առագաստները բարձրացնել և ճանապարհ ընկնել, այնուամենայնիվ էլի մի ամբողջ օր մնացինք խարիսխ գցած։ Հետևյալ օրը վաղ առավոտյան տեսանք, որ երկու մարդ լողում են դեպի նավը։ Պարզվեց, որ դրանք կղզում թողած հինգ մարդկանցից երկուսն էին։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Մեզ վերցրեք ձեզ հետ, ― գոռում էին նրանք։ Ավելի լավ է կախաղան հանեցեք, բայց կղզում մի թողեք․ միևնույն է, մեր ընկերները կսպանեն մեզ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Նավապետը նրանց խնդրանքին պատասխանեց, որ առանց իմ թույլատրության վերցնել չի կարող։ Վերջ չ վերջո մենք նրանց ընդունեցինք նավի վրա, ստիպելով հանդիսավոր երդում տալ, որ կուղղվեն և կարգին կպահեն իրենց։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Շուտով սկսվեց մակընթացությունը և ափ ուղարկեցինք մի նավակ, բարձաց այն իրերով, որ խոստացել էինք աքսորականներին։ Իմ խնդրանքով նավապետն այդ իրերին ավելացրեց նաև մի սնդուկ՝ լիքն ամեն տեսակ հագուստներով։ Աքսորականներն այդ նվերն ընդունեցին մեծ շնորհակալությամբ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Պետք է ասել, որ աքսորականներին հրաժեշտ տալիս նրանց խոստացա չմոռանալ իրենց, ասացի, որ եթե որևէ նավահանգստում հանդիպենք նավի, որի ճանապարհն այս կողմով լինի, այդ նավի նավապետին կխնդրեմ անցնել այս կղզին և նրանց փոխադրել հայրենի երկրները։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կղզուց հեռանալիս հիշատակի համար ինձ հետ վերցրի իմ սրածայր մեծ փափախը, որ իմ ձեռքով պատրաստել էի այծի մորթուց, վերցրի իմ հովանոցը և իմ թութակներից մեկը։ Չմոռացա վերցնել նաև դրամներս, թեև նրանք երկար ժամանակ ընկած մնալուց բոլորովին ժանգոտել էին։ Միայն հիմնովին մաքրելուց հետո նորից նմանվեցին արծաթի։ Հետո վերցրի նաև այն ոսկեդրամները, որ գտել էի իսպանական նավում։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինչպես նավի մատյանով պարզվեց, իմ մեկնումը տեղի ունեցավ1686 թվականի դեկտեմբերի 19֊ին։ Այսպիսով, ես կղզում ապրել էի քսանութ տարի, երկու ամիս և տասնինը օր։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ճանապարհին նավը կանգ առավ հարևան կղզում, իսպանացիների մոտ և նրանց էլ վերցրինք։ Նրանք շատ էին ուրախացել և արցունքն աչքներին շնորհակալություն էին հայտնում ինձ։:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն, կարծում եմ, ամենից ավելի իրեն երջանիկ էր զգում Ուրբաթը, որովհետև նրա զառամայալ հայրն էլ մեզ հետ միասին ուղևորվեց հեռավոր ճանապարհորդության։