Changes
==I==
==II==
==III==
<poem>:Սա մեռած երկիրն է,:Կակտուսի երկիրը:Այստեղ են հառնում քարե:Կուռքերը եւ ստանում:Ողորմածությունը մեռյալ ձեռքի:Հանգչող աստղերի շողի ներքո։:Այսպես է լինում:Մահվան մյուս արքայությունում:Արթնանալ մենակ:Այն ժամին երբ մենք:Դողում ենք քնքշանքից:Շուրթեր որոնք գիտեին համբուրել:Ջարդված քարին են աղոթք ասում։</poem>
==IV==
<poem>:Աչքերն այստեղ չեն:Այստեղ աչքեր չկան:Մեռնող աստղերի այս դաշտավայրում:Սնամեջ դաշտում:Եւ մեր կորուսյալ արքայությունների:Ջարդված երախում:Որ վերջին վայրն է մեր հանդիպման:Մենք խարխափում ենք կուրացած:Եւ չենք խոսում:Հղի գետի ափին կանգնած:Կուրացած, մինչեւ:Աչքերն են հայտնվում:Ինչպես աստղը մշտնջենական:Կամ աղջամուղջի արքայության:Վարդը բազմաթերթ:Որ դատարկ մարդկանց:Հույսն է հավետ։</poem>
==V==
<poem>:Շուրջպար ենք բռնել կակտուսի շուրջը:Կակտուսի շուրջը կակտուսի շուրջը:Շուրջպար ենք բռնել կակտուսի շուրջը:Առավոտվա ժամը հինգին:Գաղափարի եւ:Իրականության միջեւ:Ընթացքի եւ:Գործողության միջեւ:Ստվերն է ընկնում:Զի քոնն է Արքայությունը :Հղացման եւ:Արարման միջեւ:Զգացմունքի եւ:Պատասխանի միջեւ:Ստվերն է ընկնում:Կյանքը շատ երկար է:Ցանկության եւ:Ջղացնցման միջեւ:Կարողության:Եւ գոյության միջեւ:Էության:Եւ անկման միջեւ:Ստվերն է ընկնում:Զի քոնն է Արքայությունը:Զի քոնն է:Կյանքը:Զի քոնն է:Այսպես է վերջանում աշխարհը:Այսպես է վերջանում աշխարհը:Այսպես է վերջանում աշխարհը:Ոչ թե պայթյունով այլ կաղկանձով։</poem>
[[Կատեգորիա:Գրքեր]]