Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 95 բայտ, 11:16, 23 Հուլիսի 2013
/* Կապիտան Գուլիվերի նամակը իր քերորդի Սիմփսոնին */
Հույս ունեմ, որ չեք մերժի հրապարակավ ընդունելու, երբ էլ ձեզ հարցնելու լինեն, որ դուք ձեր համառ և հաճախակի խնդրանքներով համոզեցիք ինձ հրատարակության տալու իմ ճանապարհորդությունների միանգամայն թերի և անստույգ պատմությունը, որ միևնույն ժամանակ, առաջարկեցիք ինձ այս կամ այն համալսարանից հրավիրել մի քանի երիտասարդ՝ կարգի բերելու իմ ձեռագիրն ու սրբագրելու իմ ոճը, ինչպես որ այդ, իմ խորհրդով, կատարեց իմ քեռորդին՝ Դեմպիերը<ref>(Dampiep William)․ ― 1652 ― 1715, անգլիայի ծըոագնաց։ «Գուլիվերի» մեջ Սֆիվտն ընդօրինակում է նրա ոճը։</ref> իր գրքի նկատմամբ, որ կոչվում է՝ «Ճանապորհորդություն աշխարհի շուրջը»։ Սակայն ես չեմ հիշում, որ ձեզ արտոնած լինեմ հավանություն տալու, որպեսզի որևէ բան բաց թողնեն և, մանավանդ, որևէ բան ավելացնեն․ այդ պատճառով ես այստեղ հայտարարում եմ, որ ինչ վերաբերում է վերջինիս, ես միայնգամայն հաստատում եմ ասածներս, մասնավորապես մի պարբերության նկատմամբ, որ վերաբերում է նորին մեծության հանգուցյալ Աննա <ref>Աննա թագուհին․ ― Տե'ս 109-րդ ծանոթագրությունը։</ref> թագուհու ամենաբարեպաշտ և փառապանծ հիշատակին․ թեև ես նրան հարգում ու գնահատում էի ավելի, քան մարդկային մի այլ էակի։ Իսկ դուք կամ բնագրի աղավաղիչը, նկատի պետք է առնեիք, որ ես սովորություն չունեմ քծնել ինձ նմաններին և ես անպատշաճ կհամարեի տիրոջս ՝ Հուիհընհնմին ուղղած իմ ճառում փառաբանել մեր կազմության տեսակի որևէ կենդանու։ Բացի այդ, հենց փաստն ինքնին սխալ է․ որքան ինձ հայտնի է, նորին մեծության թագավորության օրով, իմ Անգլիա եղած ժամանակ, թագուհին կառավարում էր երկիրն ավագ մինիստրի, մինչև անգամ, հաջորդական կերպով, երկուսի ձեռքով․ դրանից առաջինը լորդ Գոդոլֆինն էր, իսկ երկրորդը՝ լորդ Օքսվորդը․ այնպես որ դուք ինձ ասել եք տվել այն, ինչ չի եղել։ Նմանապես Ծրագրողների Ակադեմիայի պատմության և իմ տիրոջ Հուիհընհընմին ուղղած ճառի մի քանի մասերում դուք կամ բաց եք թողել մի քանի կարևոր հանգամանքներ և կամ մեղմացրել ու փոփոխության ենթարկել այնպես, որ ես դժվարությամբ եմ ճանաչում իմ սեփական երկասիրությունը։ Երբ ես նախապես ակնարկեցի այդ մասին իմ մի նամակում, դուք հաճեցիք ինձ պատասխանել, թե վախեցել եք անարգելուց․ թե իշխանավորները շատ աչալուրջ են մամուլի նկատմամբ և ընդունակ են ոչ միայն մեկնաբանության ենթարկելու ամեն ինչ, որ թվում է իրենց իբրև հեռավոր ակնարկ (կարծեմ դուք այդպես արտահայտվեցիք), այլև պատժի ենթարկելու։ Սակայն, աղաչում եմ, այն, ինչ ասել եմ այնքան տարի սրանից առաջ, հինգ հազար լիգ այստեղից հեռու, այլ պետության մեջ, ինչպե՞ս կարող է վերաբերել եհուներից որևէ մեկին, որոնք, այսպես ասած, կառավարում են հոտը․ մանավանդ, որ այդ ժամանակ ես ամենևին չեմ մտածել, որ պիտի ապրեմ նրանց իշխանության ներքո և վախ չեմ ունեցել այդ դժբախտությունից։ Արդյոք ես հիմք չունե՞մ զայրանալու, երբ տեսնում եմ, թե ինչպես այդ եհուները հուիհընհընմների վրա նստած քշում են, իբր թե իրենք իմաստուն արարածներ են, իսկ հուիհընհընմները՝ անբան անասուններ։ Իսկապես, իմ մեկուսացման հիմնական դրդապատճառը նման հրեշային և գարշելի տեսարաններից խուսափելու ցանկություն էր։
Ահա այն ամենը, ինչ անհրաժեշտ եի համարում ասել իմ՝ դեպի ձեզ ցույց տված վստահության և ձեր մասին։
Ադմին, Վստահելի
1876
edits