Changes
Դժբախտութությունր տեղի ունեցավ ո՛չ այն պատճառով, որ Նստասերյանը հիմար էր։ Ո՛չ, ավելի շուտ նա խելոք էր։
Պարզապես տեղի ունեցավ այն, ինչ արդեն եղել է ժողովուրղների և անհատ անձնավորությունների պատմության մեջ՝ խելքից պատուհաս։ Գհործը Գործը վերաբերում է երկաթուղով ճանապարհորդություն կատարելուն։
Նստասերյանի ջանքերի վերջնական նպատակը ահա թե ինչն էր․ սեպտեմբերի 13-ին թոդնել Մոսկվան, որպեսզի երկու օր անց ժամանի Եյսկ՝ Ազովի ծովում բուժիչ լողանք ընդունելու։ Ամեն ինչ լավ դասավորվեց՝ ուղեգիրը, արձակուրդը, ընտանեկան գործերը։ Բայց ահա երկաթուղու հարցը։ Մինչև մեկնելը մնացել է ընդամենը երկու ամիս, իսկ տոմս դեռ չկա։
«Հույժ շտապ միջոցներ ձեռնարկելու ժամանակն է, —որոշեց Նստասերյանը։— — որոշեց Նստասերյանը։ — Քաղաքային կայան, ես, իհարկե, չեմ դնա։ Գնամ ի՞նչ անեմ, այնտեղ տոմս ձեռք բերել չի լինի։ Ասում են այնտեղ տոմսարկղներում ոչ թե տոմս են վաճառում, այլ մաղձափոշի և խաղաքարտեր։ Ո՛չ, ո՛չ, տոմսը պետք է այլ կերպ ճարել»։
Հենց այդ «այլ կերպն» էլ խլեց վերոհիշյալ երկու ամիսը։