Changes

Անձեռնմխելի տեղը

72 bytes removed, 18:43, 26 Հուլիսի 2013
Պարզապես տեղի ունեցավ այն, ինչ արդեն եղել է ժողովուրղների և անհատ անձնավորությունների պատմության մեջ՝ խելքից պատուհաս։ Գհործը վերաբերում է երկաթուղով ճանապարհորդություն կատարելուն։
Նստասերյանի ջանքերի վերջնական նպատակը ահա թե ինչն էր․ սեպտեմբերի 13-ին թոդնել Մոսկվան, որպեսզի երկու օր անց ժամանի Եյսկ՝ Ազովի ծովում բուժիչ լողանք ընդունելու։ Ամեն ինչ լավ դասավորվեց՝ ոլղեգիրրըուղեգիրը, արձակուրդը, ընտանեկան գործերը։ Բայց ահա երկաթուղու հարցը։ Մինչև մեկնելը մնացել է ընդամենը երկու ամիս, իսկ տոմս դեռ չկա։
«Հույժ շտապ միջոցներ ձեռնարկելու ժամանակն է, —որոշեց Նստասերյանը։— Քաղաքային կայան, ես, իհարկե, չեմ դնա։ Գնամ ի՞նչ անեմ, այնտեղ տոմս ձեռք բերել չի լինի։ Ասում են այնտեղ տոմսարկղներում ոչ թե տոմս են վաճառում, այլ մաղձափոշի և խաղաքարտեր։ Ո՛չ, ո՛չ, տոմսը պետք է այլ կերպ ճարել»։
— Իսկ կանգնելու չէի՞ք ուզի,— թեթևամտորեն հարցնում էին ծանոթները։
— Թողնե՛նք կատակները,— վշտանում էր Նստասերյանը,— մարդ ուզում է Եյսկ գնալ կազդուրվելու, իսկ դուք․․․ Ուրեմն չմոռանաք։ Տասներեքի համար։ Ձեզ հավանաբար ծանոթներ կունենաք, որոնք կարող են։ Դե, չէ՛, ղուք դուք հենց այնպես մի խոստացեք, գրեցեք ծոցատետրում, թե ինձ սիրում եք։
Բայց բոլոր այս միջոցառումները նրան չէին հանգստացնում, այսպես ասած՝ լրիվ երաշխիք չէին։ Նստասերյանր Նստասերյանը մրցակիցներից էր վախենում։ Բոլոր անցուդարձ անողները նրան կասկածելիորեն ապագա ուղևորներ էին թվում։ Եվ իսկապես, համարյա բոլոր անցորդները մի տեսակ նյարդայնացած՝ այս ու այն կողմ էին նայում, ասես միայն մի րոպեով էին հեռացել երկաթուղու տոմսի հերթից։
«Վատ է, վատ,— մտածում էր Նստասերյանը,— հարկավոր է ավելի վճռական գործել։ Ծրագիր է պետք»։
Մի ամբողջ երեկո Նստասերյանր զբաղված էր սխեմա կազմելով։ Եթե նրան այդ ժամանակ բռնեին, ապա անկասկած կկարծեին, թե ընդհատակյա մի խոշոր կազմակերպության գլուխ է կանգնած Նստասերյանր Նստասերյանը և զբաղված է կամ երկաթուղային կամուրջ պայթեցնելու, կամ էլ ազատ վաճառքի խանութներից խոշոր հափշտակություն կատարելու նախապատրաստությամբ։
Թղթի վրա պատկերված էին շրջանակներ, քառակուսիներ, կետ֊գծեր, լիտերներ, թվեր և ազգանուններ։ Սխեմայով կարելի էր ուսումնասիրել առնվազն հարյուր մարդու կյանքն ու գործունեությոլնր․ գործունեությունը․ ովքե՞ր են նրանք, որտե՞ղ են ապրում, որտե՞ղ են աշխատում, ի՞նչ բնավորություն ունեն և ինչ թուլություններ, ու՞մ հետ են ընկերություն անում և ում չեն համակրում։ Կուսակցականների ազգանունների դիմաց խաչեր էին դրված․ անկուսակցականները բավարարված էին զրոներով։ Սրանից բացի, փաստաթղթի վրա հիշատակված էին բավականին տարօրինակ բնութագրեր։
«Ազդեցիկյան։ Անպայման կարող Է»։է»։
«Գոռոզունի։ Կարող է, բայց հազիվ թե ուզենա»։
«Մատիկյան֊Տոտիկյան։ Կուզենա, բայց հազիվ թե կարողանա»։
«Կատվատերյան։ Կարող է, բայց սրիկա է»։
Եվ այս բոլորը հանգում էին մի բանի, ձեոք բերել կոշտ տեղ՝ պառկելու համար։
«Հո որևէ մեկը կկտցի,— երազում էր ՆստասերյանրՆստասերյանը,— գլխավորն այն է, որ ոչ մի րոպե հանգիստ չտամ։ Ախր նրանք բոլորն էլ ռենեգատներ են ու դավաճաններ, խոսք են տալիս, իսկ հետո ոչինչ չեն անում»։
Որքան ավելի էր մոտենում մեկնման օրրօրը, այնքան ավելի մոլեգին էր դառնում Նստասերյանի գործունեությունը։ Այն արդեն սկսում էր սպառնալ քաղաքի հանգստին։ Մարդիկ թաքնվում էին նրանից, բայց նա անխոնջ հետապնդում էր նրանց։ Նա սլանում էր նրանց ետևից արագընթաց վևրելակներով։ վերելակներով։ Նա անթիվ հեռախոսականչերով լրիվ ծանրաբեռնել էր սովորական և ավտոմատ կայանները։
— Կարելի՞ է ընկեր Մատիկյանին։ Այո , Տոտիկյանին։ Այո , այո , Մատիկյան֊Տոտիկյանին։ Ընկեր Մատիկյա՞ն։ Բարև ձեզ, ընկեր Տոտիկյան։ Ոչ, Լեյլան չէ, ես եմ, Նստասերյանը։ Ընկեր Մատիկյան, չէ՞ որ ինձ խոսք եք տվել։ Դե, իհարկե, դեպի Եյսկ՝ պառկելու համար։ Ո՞նց թե ժամանակ չունեք։ Այդ դեպքում ես ձեզ մոտ կգամ տաքսիով։ Պետք չէ՞։ Իսկ դուք իսկապե՞ս ինձ չեք խաբի։ Դե, ներեցեք մեծահոգաբար։
Նկատելով իրեն անհրաժեշտ որևէ մարդու, Նստասերյանը արհամարհելով վտանգը, իրեն նետում էր փողոցային շարժման ամենախիտ տեղն անգամ։ ճռնչում Ճռնչում էին ավտոմեքենաների արգելակները, գունատվում էին վարորդները։ուրեմն չե՞ք մոռանա,— համոզում էր Նստասերյանը սալահատակի մեջտեղում կանգնած,— դեպի Եյսկ, պառկելու համար։ Մի կոշտ տեղ։
Երբ փողոցային երթևեկության կանոնները խախտելու համար նրան միլիցիայի բաժանմունք էին տանում, նա իրեն չկորցրեց և միլիցիոներին ստիպեց երդվել, որ իր համար մի տոմս ձեռց ձեռք կբերի։
— Դուք միլիցիա եք, դուք ամեն ինչ կարող եք,— ասում էր նա աղերսանքով։
Եվ միլիցիոների ազգանունը՝ համապատասխան շրջանակով և բնութագրով («Կարող է, բայց անկայուն Է»է») հայտնվեց ահավոր սխեմայում։
... Մեկնումից մի շաբաթ առաջ Նստասերյանին ներկայացավ բոլորովին անհայտ մի քաղաքացի և նրան հանձնեց մի տոմս՝ Եյսկ գնալու համար։ Նրա երջանկությանը չափ չկար։ Նստասերյանը գրկեց քաղաքացուն, համբուրեց նրա շրթունքներրշրթունքները, բայց այնպես էլ չհիշեց դեմքը (այնքա՜ն մարդկանց էր խնդրել տոմսի համար, որ բոլորին հիշելը միանգամայն անհնար էր)։
Նույն օրը մոտոցիկլետով եկավ նաև Մատիկյան֊Տոտիկյանի սուրհանդակը և Եյսկի տոմս բերեց։ Նստասերյանը շնորհակալություն հայտնեց, բայց դրամը վճարեց խռոված հոգով։
«Մի տոմսը կայարանում կվաճառեմ», — որոշեց նա։
Օ՜, իզո՛ւր, իզո՛ւր Նստասերյանը մարդկությանը չէր հավատում։
Սխեման գործում էր անխափան, ինչպես լավ յուղած մաուզերը՝ պարունակ֊պարունակի ետևից դատարկելով։
Մեկնելուց մեկ օր առաջ Նստասերյանն արդեն ուներ երեսունութ տոմս (կոշտ, պառկելու համար)։ Տոմսերի արժեքը վճարելու վրա ծախսվեց արձակուրդային ողջ գումարը և դեռ վաթսունյոթ կոպեկի էլ տորգսինի վարկանիշ։
Ի՜նչ ստորություն։ Ոչ մեկը ռենեգատ կամ դավաճան չգտնվեց։
Իսկ տոմսերր տոմսերը շարունակում էին հավաքվել։ նստպսերյանն Նստասերյանն արդեն թաքնվում էր, բայց նրան գտնում էին։ Տոմսերի թիվը հասավ քառասունչորսի։
Գնացքը շարժվելուց մեկ ժամ առաջ Նստասերյանը կանգնած էր կայարանի գրանիտե սրահում և որակավորում չունեցող մուրացկանի անհամարձակ ձայնով համոզում էր անցորդներին։
— Եյսկ գնալու տոմսակ գնեցեք։ Եյսկը բուժիչ վայր է։ Չեք զղջա։
Բայց գնորդներ չկային։ Բոլորն էլ Հիանալի հիանալի գիտեին, որ կայարանում տոմս չես ճարի և որ պետք է գործել ծանոթների միջոցով։Փոխարենը պետական մեքենաներով եկան Ազդեցիկյանը, Թղթատերյանը և Կատվատերյանը։ Նրանք նոր տոմսեր էին բերել։Նստասերյանը ճանապարհին ձանձրանում էր։ Վագոնում միայն ինքն էր։
Եվ որ գլխավորն է, դժբախտությունը տեղի ունեցավ ո՛չ այն պատճառով, որ Նստասերյանը հիմար էր։ Ո՛չ, ավելի շուտ նա խելոք էր։ Պարզապես նրա ծանոթները շատ էին ազդեցիկ, իսկ տոմսը դրամարկղից գնելու հիանալի կարգը չգիտես ինչու մոռացվել էր։