Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 571 բայտ, 10:41, 28 Հուլիսի 2013
/* Գլուխ հինգերորդ */
Բլեֆուսկուի կայսրությունը<ref>Բլեֆուսկուի կայսրությունը․ ― Ֆրանսիան է։</ref> մի կղզի է, որ գտնվում է Լիլիպուտիայից դեպի հյուսիս֊արևելք և բաժանվում է նրանից ութ հարյուր յարդ լայնության նեղուցով։ Ես չէի տեսել այդ կղզին, իսկ վերահաս հարձակման տեղեկուցյուններից հետո ես խուսափում էի երևալ ծովափի այդ մասերում, վախենալով, որ ինձ կնկատեն թշնամու նավերը․ որոնք գաղափար չունեին իմ մասին, քանի որ երկու կայսրությունների մեջ հաղորդակցությունը պատերազմի ժամանակ, մահվան սպառալիքի տակ, խստիվ արգելված էր, և մեր կայսրը բոլոր նավերի վրա ամբարգո էր դրել։ Ես հաղոորդեցի կայսրին իմ ծրագիրը՝ գրավել թշնամու ամբողջ նավատորմիղը, որը, ինչպես մեր հետախույզները հավատացնում էին մեզ, խարիսխ էր զգել նավահանգստում և առաջին հաջող քամուն պատրաստ էր հարձակման։ Ես խորհրդակցեցի ամենափսրձառու նավաստիների հետ նեղուցի խորության մասին, որ նրանք հաճախ են չափում, և նրանք ինձ հայտնեցին, թե մակընթացուցյան ժամանակ ամենաջրառատ տեղի խորությունն է յոթանասուն գլըմգլըֆֆ, որ եվրոպական չափով հավասար է յոթ ոտնաչափի, իսկ մյուս տեղերի խորությունն է առ առավել հիսուն գլըմգլըֆֆ։ Ես գնացի հյուսիս֊արևելյան ուղղությամբ, դեպի Բլեֆուսկուի դեմուդեմ գտնվող ափը և պառկեցի մի բլրակի հետև, հանելով իմ գրպանի հեռադիտակն ու դիտելով խարիսխ նետած թշնամու նավատորմը, որ բաղկացած էր հիսսուն ռազմական նավից և մեծ քանակությամբ փոխադրանավերից։ Ապա վերադարձա տուն ու հրամայեցի (դրա համար ես ունեի արտոնություն) բերելու բավականաչափ ամուր պարան ու երկաթե հաստ ձողեր։ Պարանը սովորական վուշի հաստություն ուներ, իսկ ձողերի մեծությունը գործվածքի ասեղի չափ էր։ Պարաններն ավելի ամուր դարձնելու համար ես երեքը միասին ոլորեցի և նույն նպատակով էլ երեք ձողը միասին գալարեցի, կռացնելով նրանց ծայրերը։ Դրանից հիսուն հատին կապելով նույն քանակության պարան, ես վերադարձա դեպի հյուսիս֊արևելյան ափը և հանելով վերարկուս, կոշիկներս ու գուլպաներս, կաշվե բաճկոնով մտա ծովը, մակընթացությունից մոտ կես ժամ առաջ։ Սկզբում ես արագ֊արագ քայլեցի ջրի մեջ, ապա լողացի մինչև նեղուցի կես մասը, մոտ երեսուն յարդ․ մինչև որ ոտս նորից կպավ հատակին, կես ժամ չանցած՝ ես հասա նրանց նավատորմիղին։ Թշնամիները երբ ինձ տեսան, ահաբեկ նավից ծովը թափվեցին, ինչպես գորտերն ու լողացին դեպի ափը, ուր ամենապակասը երեսուն հազար մարդ կար։ Այդ ժամանակ ես հանեցի իմ գործիքներն ու ձողերիս կեռերը գցելով նավերի ցռուկներին, իրար կապեցի բոլոր պարանների ծայրերը։ Երբ այդ գործով էի զբաղված՝ թշնամին հազարավոր նետեր արձակեց դեպի ինձ, որոնցից շատերը խրվեցին իմ ձեռներին ու երեսին և բացի սոսկալի ցավից, բավական խանգարեցին ինձ իմ աշխատանքի ժամանակ։ Ամենից շատ երկյուղ էի կրում իմ աչքից,<ref>Երկյուղ էի կրում իմ աչքից․ ― Համեմատիր՝ Ռաբլե, գիրք առաջին, գլ․ xxxvi:</ref> որ կարող էի անդարձ կորցնել, եթե անմիջապես չմտածեի պաշտպանության միջոցի մասին։ Մի քանի անհրաժեշտ բաների հետ միասին մոտս կար մի ակնոց, գաղտնի գրպանիս մեջ մնացած, որ ինչպես վերը հիշեցի, չէին նկատել կայսեր խուզարկուները։ Այդ ակնոցը դրի աչքերիս և ամուր կապեցի․ ու դրանով զրահավորված, ես համարձակությամբ շարունակեցի իմ աշխատանքը թշնամու նետերի տարափի տակ, որոնցից շատերն ապարդյուն կպչում էին ակնոցիս ապակիներին, առանց որևէ վնաս պատճառելու։ Ձողերիս կեռերով նավերը բռնած, պարանների հանգույցը ձեռքիս, սկսեցի քաշել նավատորմիղը․ սակայն ոչ մի նավ տեղիցը չշարժվեց, որովհետև ամենքն էլ խարիսխ էին նետել, այնպես որ իմ ձեռնարկիս ամենահանդուգն մասը դեռ մնում էր։ Ուստի ես բաց թողեցի պարանները և ձողերիս կեռերը նավերից կպցրած՝ համարձակ կերպով դանակով կտրատեցի խարիսխներից կապած պարանները, ստանալով մոտ երկու հարյուր հարված իմ երեսին ու ձեռներին․ ապա վերցրի պարանների կշկռած ծայրը, որից իմ ձողերն էին կապած, և հեշտությամբ հետևիցս քաշեցի թշնամու հիսուն ամենախոշոր ռազմանավերը։<ref>Թշնամու հիսուն խոշոր ռազմանավերը․ ― Պրոֆեսոր Մորգանի կարծիքով (notes and Queries 2-nd ser. p 124) այդ ձեռնարկությունը թերևս Գուլիվերի ուժերից վեր էր։ Բլեֆուսկուցիների նավատորմիղի գերի վարելը պատկերացնում է Ֆրանսիայի դեմ Անգլիայի տարած հաղթանակը և վերջինիս ծովային հզորության աճումը՝ շնորհիվ 1713 Ուտրեխտի հաշտության։</ref>
Բլեֆուսկուցիները, որոնք գաղափար չունեին իմ մտադրության մասին, սկսզբում զարմանքից շփոթության մատնվեցին։ Նրանք տեսնելով ինձ պարանները կտրատելիս, կարծել են, թե ուզում եմ միայն նավերը արձակել և թողնել ջրի հորձանքներին կամ նավերն իրար խփել։ Բայց երբ նկատեցին, որ ամբողջ նավատորմը կարգով շարժվում է ու ես էլ պարաններով քաշում եմ, նրանք վշտի և հուսահատության մի այնպիսի ճիչ արձակեցին, որ անհանար է նկարագրել։ Վտանգից դուրս գալով, ես մի պահ կանգ առա՝ դուրս հանելու համար նետերը, որ խոցել էին իմ ձեռքերն ու երեսը և քսելու այն օծանելիքը, որ տվել էին ինձ իմ նոր եկած ժամանակը, ինչպես մի փոքր առաջ հիշեցի։ Ապա հանելով իմ ակնոցները և կես ժամի չափ սպասելով, մինչև որ մակընթացությունը մի փոքր տեղի տա, ես անցա նեղուցի մեջտեղով և իմ ավարի հետ անփորձ հասա Լիլիպուտիայի կայսերական նավահանգիստը։
Ադմին, Վստահելի
1876
edits