Changes

Բանաստեղծը

Ավելացվել է 118 բայտ, 14:00, 30 Հուլիսի 2013
|աղբյուր = Ներսը և դուրսը [[Գարուն ամսագիր]]
}}
[[Կատեգորիա:Գրքեր]]
[[Կատեգորիա:1991]]
[[Կատեգորիա:«Ապոլոն» հրատարակչություն]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]
(հեքիաթ)
Պատմում են, որ չին բանաստեղծ Հան Ֆոկը երիտասարդ հասակում ամեն ինչ սովորելու և ամեն ինչում կատարելագործվելու մի հրաշալի տենչանքով էր ոգեշնչված այն ամենի հանդեպ, ինչը վերաբերում էր բանաստեղծական արվեստին: արվեստին։ Այն օրերին, երբ Հան Ֆոկը դեռ ապրում էր հայրենիքում՝ Դեղին գետի ափին, նա իր ցանկությամբ և իրեն քնքշորեն սիրող ծնողների հավանությամբ նշանված էր բարեհամբավ ընտանիքից սերած մի օրիորդի հետ և հարսանյաց հանդեսի տոնակատարությունը շատ շուտով, երջանկախոստում մի օր պետք է տեղի ունենար: ունենար։ Հան Ֆոկը այն ժամանակ մոտ քսանամյա մի հաճելի երիտասարդ էր համեստ ու բարեկիրթ շարժուձևերով, գիտություններին իրազեկ, և չնայած երիտասարդ հասակին՝ մի քանի գերազանց բանաստեղծություններով արդեն ճանաչված էր, իր հայրենիքի ուսումնական շրջաններով: շրջաններով։ Հարուստ լինելով նա իր մեջ համբերելու բավականաչափ ուժ էի գտնում, չնայած որ հարսնացուի օժիտը նրա համար բարեկեցիկ կյանք կապահովեր, բացի այդ էլ հարսնացուն շատ գեղեցիկ էի ու առաքինի, և թվում էր երիտասարդի երջանկությանը այլևս ոչինչ չէր պակասում: պակասում։ Բայց նա իրեն լիովին երջանիկ չէր զգում, քանի որ նրա սիրտը լեցուն էր կատարյալ բանաստեղծ դառնալու փառասիրությամբ:փառասիրությամբ։
Այնպես պատահեց, որ մի երեկո, երբ գետափին ջահերի տոնն էին պատրաստվում նշել, Հան Ֆոկը միայնակ թափառում էր գետի հակառակ ափին: ափին։ Նա կռնթեց ջրի վրա խոնարհված ծառաբնին և գետի հայելու մեջ տեսավ հազարավոր լողացող ու առկայծող լույսեր, նավակների ու լաստերի վրա նշմարեց, տղամարդկանց ու կանանց, որ ողջունում էին միմյանց և սքանչելի ծաղիկների նման շողարձակում տոնականորեն զարդարված կողափայտերին: կողափայտերին։ Նա լսում էր լուսաճաճանչ ջրերի թույլ շշնջյունը, տաղասացների երգը, կիթառի թրթռոցը և սրինգների արձակած մեղմօրոր հնչյունները: հնչյունները։ Այդ ամենից վերև նրա աչքովն ընկավ կապտավուն գիշերը, որի մեջ ասես ճախրելիս լիներ տաճարի գմբեթը: գմբեթը։ Պատանու սիրտը ալեկոծվեց, երբ նա, միայնակ հանդիսատեսի պես զորվելով իր հոգեկան ցնորքներին, զննում էր այդ ողջ գեղեցկությունը: գեղեցկությունը։ Բայց նա այնքան շատ, այնպիսի մեծ անձկությամբ էր տենչում գետի մյուս կողմն անցնել և իր հարսնացուի ու բարեկամների հետ տոնը վայելել, այնպես էր ուզում այդ ամենը որպես մի ազնվագույն հանդիսատես ընդունել և ողջը մի կատարյալ բանաստեղծության մեջ արտացոլել. արտացոլել․ գիշերվա կապույտն ու ջրերի լուսախաղը, տոնակատարությանը մասնակցող հյուրերի խրախճանք ու ջրափնյա ծառաբնին կռթնած խաղաղ հանդիսատեսի անսահման կարոտը: կարոտը։ Նա հասկացավ, սակայն, որ այս աշխարհի բոլոր տոնահանդեսներին ու խրախճանքներին ինքը երբեք էլ լիովին ուրախ ու ջերմ սրտով չի կարող մասնակից լինել, որ ինքը կատարյալ մենակյաց է և, ըստ երևույթին, միշտ էլ հանդիսատես ու օտարական է մնալու: մնալու։ Նա զգաց, որ իր հոգին, ի տարբերություն բոլոր-բոլոր բոլոր֊բոլոր մյուսների, այնպես է արարված, որ ինքը հավասարապես իր մեջ զգալու է երկրի գեղեցկությունը և օտարականի ծածուկ տենչանքը: տենչանքը։ Այդ պատճառով էլ նա տխուր էր ու մտածկոտ և շարունակ խորհում էր, թե գուցե իրեն էլ մի իսկական երջանկություն ու խորին հագեցում է վիճակվելու, որ մի օր աշխարհը կատարյալ բանաստեղծությունների մեջ արտացոլելու հաճույքը ինքը կվայելի և իր այդ արտացոլվածք-պատկերների արտացոլվածք֊պատկերների մեջ աշխարհին կտիրանա լիովին ու հավերժ:հավերժ։
Դեռ նոր էր Հան Ֆոկը սկսել մտածել իր քուն թե արթուն լինելու մասին, երբ թույլ աղմուկ լսեց և ծառաբնի մոտ նկատեց մի անծանոթի մանուշակագույն հանդերձանքի մեջ ամփոփված, պատկառազդու արտաքինով մի ծերունու: ծերունու։ Ֆոկը ուղղվեց ու ողջունեց նրան այնպես, ինչպես միայն ալևորներին ու նշանավոր մարդկանց են մեծարում: մեծարում։ Օտարականը, սակայն, ժպտում էր և իրար ետևից մի քանի բանաստեղծություն արտասանեց, որոնց մեջ կար այն ամենը, ինչը երիտասարդը հենց նոր էր զգացել, այնքան կատարյալ, գեղեցիկ ու մեծ բանաստեղծների արվեստով չափաբերված, որ պատանու սիրտը զարմանքից ասես կանգ առավ: առավ։
— Ո՞վ ես դու,— ճչած նա ու խոնարհվեց,— դո՛ւ, որ կարողանում ես տեսնել իմ հոգին և հրաշալի բանաստեղծություններ ես արտասանում, որպիսիք ես միայն իմ ուսուցիչներից եմ երբևէ լսել:լսել։Օտարականը ժպտաց դարձյալ իր հրաշագործ ժպիտով և ասաց.ասաց․— Եթե դու բանաստեղծ ես ուզում դառնալ, ուրեմն եկ ինձ հետ: հետ։ Իմ հյուղակը գտնվում է Մեծ գետի ակունքների մոտ, հյուսիս-արևմտյան լեռներում: հյուսիս֊արևմտյան լեռներում։ Իմ անունն է ԿԱՏԱՐՅԱԼ ԽՈՍՔԵՐԻ ՎԱՐՊԵՏ:ՎԱՐՊԵՏ։
Այնուհետև ծերունին մտավ ծառերի ծանծաղ ստվերների մեջ և շուտով անհետացավ, իսկ Հան Ֆոկը, որ անօգուտ փնտրում էր նրան և վերջիվերջո հետքը կորցրեց, այժմ արդեն հաստատ հավատացած էր, որ այդ ամենը հոգնածության մղձավանջ էր եղել: եղել։ Նա շտապեց նավակների կողմը, որոնք լողում էին դեպի մյուս ափը և ընկավ տոնահանդեսի ճիշտ մեջտեղը, սակայն խոսակցությունների ու սրնգահնչյունների մեջ անգամ նա մշտապես լսում էր օտարականի խորհրդավոր ձայնը, և իր հոգին ասես անհետացած-հեռացած անհետացած֊հեռացած լիներ նրա հետ: հետ։ Իր օտարոտի ու երազկոտ աչքերը լույսերին հառած՝ նա տեղ զբաղեցրեց խրախճացողների շրջանում, որոնք իրենց սիրահարված հայացքներով նյարդայնացնում ու բարկացնում էին պատանուն:պատանուն։
Քիչ օրեր անց Հան Ֆոկի հայրը ուզում էր հրավիրել հարազատներին ու բարեկամներին ամուսնության օրը որոշելու համար: համար։ Հանկարծ փեսացուն հակառակվեց ու ասաց.ասաց․— Ների՛ր ինձ, եթե հնազանդության դեմ եմ մեղանչում, ըստ որի որդին պարտ է հլու-հնազանդ հլու֊հնազանդ լինել հոր կամքին: կամքին։ Աակայն դու գիտես, թե որքան շատ եմ տենչում բանաստեղծական արվեստի մեջ աչքի ընկնել: ընկնել։ Իմ ընկերներից ոմանք երբեմն նույնիսկ գովում են իմ բանաստեղծությունները, բայց ես հո լավ գիտեմ, որ դեռևս սկսնակ եմ այդ գործում և ճանապարհի ամենասկզբնական աստիճանին եմ գտնվում: գտնվում։ Այդ պատճառով էլ, խնդրում եմ, թո՛ւյլ տուր ինձ մի որոշ ժամանակ էլ դեռ միայնության մեջ ապրեմ և անձնատուր լինեմ իմ ուսումին, որովհետև ինձ թվում է, որ եթե ես հենց միայն կին և տուն կառավարելու լինեմ, չեմ կարողանա զբաղվել իմ նախասիրած գործով: գործով։ Այժմ ես դեռևս երիտասարդ եմ և ուրիշ պարտականություններ չունեմ և կուզեի դեռ միառժամանակ սոսկ իմ բանաստեղծական արվեստին ապավինել, որից ինձ համար մեծ երջանկություն ու հռչակ եմ ակնկալում:ակնկալում։
Այս խոսքերը զարմացրին հորը, և նա ասաց.ասաց․— Այդ արվեստը պետք է որ քեզ համար ամեն ինչից սիրելի լինի, եթե նրա պատճառով նույնիսկ քո հարսանիքն ես ուզում հետաձգել: հետաձգել։ Կամ գուցե ինչ-որ ինչ֊որ բան է տեղի ունեցել քո և հարսնացուիդ միջև, այդ դեպքում ասա՛ ինձ, որպեսզի կարողանամ ձեզ օգնել, իրար հետ հաշտեցնել, կամ էլ գուցե մեկ ուրիշին գտնել քեզ համար:համար։
Որդին սակայն երդվեց, որ ինքը իր հարսնացուին առաջվա պես սիրում է, սիրելու է և որ վեճի ստվերները իրենց միջև չեն ընկել: ընկել։ Ապա հորը պատմեց, թե ինչպես ջահերի տոնահանդեսի օրը տեսիլքի միջոցով մի վարպետ է իրեն հայտնվել, որին ինքն այժմ անձկությամբ, աշխարհային բոլոր բարիքներից առավել աշակերտել է ցանկանում:ցանկանում։
— Շատ լավ,— ասաց հայրը,— ես քեզ տալիս եմ մեկ տարի ժամանակ: ժամանակ։ Այդ ընթացքում դու կարող ես գնպլ քո երազանքի ետևից, որն, ո՞վ գիտե, գուցե աստծո կողմից է քեզ նախասահմանված:նախասահմանված։— Գուցե նույնիսկ երկու տարի պահանջվի,— ասաց Հան Ֆոկը վարանելով,— ո՞վ իմանա:իմանա։
Այնուհետև հայրը ճանապարհ դրեց որդուն ու տրտմեց, իսկ երիտասարդը մի նամակ գրեց իր հարսնացուին, հրաժեշտ տվեց նրան և հեռացավ:հեռացավ։
Բավական երկար թափառելուց հետո նա հասավ գետի ակունքին և խորին միայնության մատնված մի բամբուկե հյուղակ գտավ, իսկ հյուղակի առջև, հյուսած խսիրի վրա նստած էր այն ծերունին, որին ինքը տեսել էր գետափին՝ ծառաբնի մոտ: մոտ։ Նա նստել ու վին էր նվագում, ու երբ նկատեց ակնածանքով իրեն մոտեցող հյուրին՝ տեղից չշարժվեց, և մինչ եկվորը կողջուներ իրեն՝ ծերունին ժպտաց ու նուրբ մատները վազեցին լարերի վրայով: վրայով։ Կախարդիչ երաժշտությունը հալվեց-անէացավհալվեց֊անէացավ, ինչպես արծաթե ամպը հովտի մեջ: մեջ։ Իսկ երիտասարդը կանգնել ու հմայված լսում էր, այդ քաղցր զմայլանքի մեջ մոռանալով ամեն-ամեն ամեն֊ամեն ինչ, մինչև որ ԿԱՏԱՐՅԱԼ ԽՈՍՔԵՐԻ ՎԱՐՊԵՏԸ իր փոքրիկ վինը մի կողմ դրեց և հյուղակը մտավ: մտավ։ Պատկառանքի արտահայտությունը դեմքին՝ Հան Ֆոկը հետևեց ծերունուն և մեկընդմիշտ մնաց նրա մոտ՝ որպես սպասավոր ու աշակերտ:աշակերտ։
Անցավ մեկ շաբաթ, նա բոլորովին մոռացության մատնեց այն բանաստեղծությունները, որ մի ժամանակ ինքն էր հորինել, դրանք առհասարակ ջնջեց իր մտածությունների ոլորտից: ոլորտից։ Իսկ ամիսներ անց նրա հիշողությունից ջնջվեցին նաև այն երգերը, որ իր ծննդավայրի ուսուցիչներից էր սովորել: սովորել։ Վարպետը նրա հետ դեռ ոչ մի բառ չէր փոխանակել և լռելյայն ուսուցանում էր վին նվազելու արվեստը այնքան ժամանակ, մինչև որ աշակերտի միտքն ամբողջովին համակվեց երաժշտությամբ:երաժշտությամբ։
Մի անգամ Հան Ֆոկը մի փոքրիկ բանաստեղծություն հորինեց, որի մեջ նկարագրում էր երկու թռչունների թռիչքը աշնանային երկնքում:երկնքում։Այն իրեն շատ էր դուր գալիս, բայց չհամարձակվեց բանաստեղծությունը Վարպետին ցույց տալ: տալ։ Սակայն մի երեկո, երբ խրճիթի առաջ նստած երգում էր իր ստեղծագործությունը՝ Վարպետը լսեց այն: այն։ Բայց ոչինչ չասաց: չասաց։ Ֆոկը շարունակում էր ցածրաձայն երգել վինի նվագակցությամբ, երբ հանկարծ օդը մի պահ սառեց և մթնշաղը փութով իջավ, սաստիկ քամի բարձրացավ՝ չնայած դեռ ամսվա կեսն էր, մոխրագույն դարձած երկնքում ծածանվեցին զույգ ձկնկուլների թևերը՝ թափառաշրջիկների վիթխարահսկա կարոտախտով վարակված: վարակված։ Այդ ամենը այնքան հրաշալի էր ու կատարյալ, իսկ և իսկ պատանու բանաստեղծությունների պես, որ նա տխրամած լռեց՝ զգալով իր արվեստի անարժեքությունը: անարժեքությունը։ Այդպես էր ուսուցանում ծերունին: ծերունին։ Երբ մի տարին անցավ՝ Հան Ֆոկն արդեն կատարելապես տիրապետում էր վին նվագելուն, իսկ, այ, բանաստեղծելու արվեստը նա շատ ավելի դժվար, ավելի վսեմ ու բարձր էր համարում: համարում։ Երբ անցավ երկու տարի՝ պատանի Ֆոկը մի անդիմադրելի կարոտ զգաց յուրայինների, իր հայրենիքի ու հարսնացուի հանդեպ: հանդեպ։ Նա Վարպետին խնդրեց թույլ տալ իրեն ճանապարհ ընկնել:ընկնել։
Վարպետը ժպտաց և գլխով հավանության նշան արեց:արեց։— Դու ազատ ես,— ասաց նա,— և կարող ես գնալ ուր ուզում ես: ես։ Դու կարող ես վերադառնալ կամ ոչ, ինչպես կուզես, դու ես այսուհետ քո ճակատագրի տերը:տերը։
Այնժամ աշակերտը ճանապարհ ընկավ: ընկավ։ Առանց դադար, առնելու նա թափառում էր, մինչև որ մի առավոտ, մթնշաղի դեմ կանգ առավ հայրենի եզերքում և կորնթարդ կամրջի վրայից նայեց հարազատ քաղաքի կողմը: կողմը։ Գողունի սողոսկեց հորենական այգուց ներս և պատուհանի միջից լսեց ննջասենյակից եկող հոր շնչառության ձայնը՝ նա դեռ քնած էր, ապա գաղտագողի խորացավ ծառաշատ այգու մեջ, մոտեցավ իր հարսնացուի տանը և տանձենու կատարից տեսավ նրան, որ սենյակում կանգնած մազերն էր սանրում: սանրում։ Երբ աչքի տեսածը համեմատեց այն պատկերների հետ, որ ինքն էր գեղագրել իր հայրենաբաղձության ապրումներում, նրա համար պարզ դարձավ, որ ինքն արդեն իսկական բանաստեղծ է, հասկացավ, որ բանաստեղծի անուրջներում մի այնպիսի գեղեցկություն ու թովչանք է ապրում, որպիսին մարդ զուր է փնտրում իրականության մեջ: մեջ։ Ցած իջավ ծառից, այգուց դուրս փախավ և հայրենի քաղաքի կամրջի վրայով կրկին վերադարձավ լեռներում տարածված բարձրադիր հովիտը: հովիտը։ Այնտեղ, իր հյուղակի առջև, հյուսածո խսիրի վրա առաջվա պես նստած էր ծերունին ու մատներով վինի լարերին էր հարվածում: հարվածում։ Ողջույնի փոխարեն նա արվեստի երջանկություն պարգևող էության վերաբերյալ երկու բանաստեղծություն արտասանեց, որոնց խորը, բարեհունչ ու ներդաշնակ ելևէջումներից ու իմաստներից պատանու աչքերը արցունքներ կալվեցին:կալվեցին։
Հան Ֆոկը կրկին մնաց ԿԱՏԱՐՅԱԼ ԽՈՍՔԵՐԻ ՎԱՐՊԵՏԻ մոտ, որը նրան այժմ, քանի որ ինքն արդեն տիրապետում էր վինին, կիթառ նվազելու արվեստն էր դասավանդում: դասավանդում։ Ամիսները հալվեցին-կորանհալվեցին֊կորան, ինչպես ձյունը արևմտյան քամու շնչից: շնչից։ Այս էլ արդեն երկրորդ անգամն էր, որ նա իր մեջ հաղթահարեց հայրենաբաղձության զգացումը: զգացումը։ Առաջին անգամ նա գիշերով թաքուն դուրս վազեց, բայց դեռ հազիվ էր հասել հովտի վերջին թեքվածքին, երբ գիշերային քամին անցավ հյուղակի դռնից կախ ընկած կիթառի լարերի վրայով, հնչյունները սահեցին նրա ետևից և ետ կանչեցին նրան. նրան․ նա անկարող էր դիմադրել: դիմադրել։ Մյուս անգամ, սակայն, նրա անուրջներում պատկերացավ, թե իբր ինքը մի մատղաշ ծառ է տնկում իր այգում, կինը կանգնած է կողքին, իսկ երեխաները ջրում են այդ ծառը գինով ու կաթով: կաթով։ Երբ սթափվեց, թվաց, թե լուսինը շրջում է իր սենյակում: սենյակում։ Վրդովված վեր կացավ ու իր կողքին տեսավ Վարպետին՝ պառկած նիրհելիս: նիրհելիս։ Նրա մոխրագույն մորուքը հանդարտ ալեկոծվում էր: էր։ Հանկարծ Հան Ֆոկը ամենադառն ատելություն զգաց դեպի այդ մարդը, որը, ինչպես ինքն էր կարծում, փշրել էր իր կյանքը և իր առջև բացել անմխիթար ապագայի դռները: դռները։ Հան Ֆոկր մտքովն անցավ ընկնել նրա վրա և սպանել, սակայն ալևորը բաց արեց աչքերը և սկսեց մի շատ նրբին ու տխուր հեզությամբ ժպտալ, և դա աշակերտին զինաթափ արեց:արեց։
— Հիշի՛ր, Հան Ֆոկ,— ասաց ծերունին ծուլորեն,— դու ազատ ես անելու այն, ինչ քեզ հաճելի է թվում: թվում։ Դու կարող ես գնալ քո հայրենիքը և ծառեր աճեցնել, դու կարող ես ինձ ատել և սպանել, բայց դրանից ոչինչ չի փոխվի:փոխվի։— Ա՜խ, ինչպես կարող եմ ես քեզ ատել,— բղավեց բանաստեղծը՝ մի դյուրագրգիռ շարժում անելով:— անելով։— Դա նույնն է, թե ես ցանկանայի ատել հենց իրեն՝ երկնքին:երկնքին։
Նա մնաց ու սովորեց կիթառ նվազել, ապա և՝ սրինգ, իսկ ավելի ուշ Վարպետի հրահանգով սկսեց բանաստեղծություններ հորինել և կամաց-կամաց կամաց֊կամաց տիրապետեց այդ գողտրիկ արվեստին, այն է՝ ողջը միայն պարզ ու անպաճույճ ձևի մեջ մատուցել, դրանով իսկ գրզռել ունկնդրի հոգին, ինչպես որ ջրի հայելին է ալեկոծվում քամուց: քամուց։ Նա նկարագրում էր արևածագը, թե ինչպես է լեռների ստորոտից արևը դանդաղ վեր բարձրանում, ձկների համր ու փութկոտ շարժումները, երբ նրանք ստվերների պես շուռումուռ են գալիս ջրի մեջ, կամ էլ երիտասարդ ուռենու օրորվելը գարնանային քամուց: քամուց։ Դա ոչ միայն արևն էր ու ձկների խաղը և կամ միայն ուռենու շշնջոցը, այլ, թվում էր, թե երկինքն ու երկիրն էին մշտապես, պահի հավերժությամբ արբած, մի կատարյալ երաժշտության մեջ դաշնաձայնում: դաշնաձայնում։ Յուրաքանչյուր ունկնդիր դրա միջոցով խորհում էր, ուրախության ու ցավի փոփոխական զգացումներով, թե ինչն էր ինքը սիրում կամ ատում, երեխան խաղի մասին էր մտածում, երիտասարդը՝ սիրուհու, ծերունին՝ մահվան:մահվան։
Հան Ֆոկը այլևս չիմացավ, թե որքան տարիներ ինքը մնաց Վարպետի մոտ՝ Մեծ գետի ակունքներում: ակունքներում։ Հաճախ նրան թվում էր, թե դեռ երեկ երեկոյան էր, որ ոտք դրեց այս հովիտը և հափշտակվեց ծերունու նվագով: նվագով։ Սակայն ավելի հաճախ նրան պատկերանում էր, թե իր թիկունքում մնացած բոլոր մարդկային հասակները և բոլոր ժամանակները թոթափվել են իր ուսերից ու անէացել:անէացել։
Մի օր էլ առավոտյան կողմ արթնանալով՝ նա իրեն միայնակ գտավ հյուղակում, և ուր էլ որ փնտրեց ու կանչեց՝ պատասխան չեղավ, Վարպետն անհետացել էր: էր։ Գիշերը հանկարծ թվաց, թե աշուն է եկել, մի սաստիկ քամի ցնցեց հին հյուղակը, լեռնաշղթայի գագաթներից վեր խոյացան չվող թռչունների մեծաքանակ երամները, թեև դեռ նրանց չվելու ժամանակն էլ չէր:չէր։
Մի օր էլ Հան Ֆոկը առավ փոքրիկ վինը ու ցած իջավ դեպի իր հայրենի երկիրը: երկիրը։ ճանապարհին հանդիպող բոլոր մարդիկ նրան ողջունում էին այնպես, ինչպես միայն ալևորներին ու նշանավոր մարդկանց են մեծարում: մեծարում։ Երբ նա եկավ իր հայրենի քաղաքը՝ հայրը, հարսնացուն և ողջ տոհմակիցներն արդեն մահացել էին, օտար մարդիկ էին բնակվում նրանց տներում: տներում։ Երեկոյան, սակայն, գետի վրա պետք է շահերի տոնահանդեսը կատարվեր: կատարվեր։ Բանաստեղծ Հան Ֆոկը կանգնած էր գետի մյուս ափին, մի հինավուրց ծառի բնին կռթնած, և երբ սկսեց նվագել իր փոքրիկ վինը՝ կանայք հառաչեցին, զմայլված և քիչ երկյուղած հայացքներ նետեցին գիշերվա մեջ, երիտասարդները ձայնեցին վինահարի կողմը, որին այդպես էլ ոչ մի տեղ չկարողացան գտնել: գտնել։ Բարձրաձայն կանչեցին նրան, որովհետև նրանցից դեռևս ոչ ոք երբեք չէր լսել վինի այդպիսի դյութիչ հնչյուններ: հնչյուններ։ Իսկ Հան Ֆոկը ժպտում էր: էր։ Նա հայացքն ուղղեց դեպի գետը, ուր հազարավոր ջահերի արտացոլանքներ էին շողարձակում, նա այլևս չէր կարողանում արտացոլանքները իրական ջահերից զանազանել: զանազանել։ Իր հոգում նա այդպես էլ չկարողացավ որևէ տարբերություն գտնել այս տոնակատարության և այն առաջինի միջև, երբ ինքը, իր պատանության օրերին, նույն այս տեղում կանգնած լուռ ունկնդրում էր օտարոտի ու անծանոթ Վարպետի խոսքերը:[[Կատեգորիա:Գրքեր]][[Կատեգորիա:1991]][[Կատեգորիա:«Ապոլոն» հրատարակչություն]][[Կատեգորիա:Հեքիաթ]]խոսքերը։