Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 242 բայտ, 13:21, 3 Օգոստոսի 2013
/* Գլուխ վեցերորդ */
Թեև ես մտադիր եմ այդ կայսրության մանրամասն նկարագրությունը թողնել մի հատուկ երկասիրության, այնուամենայնիվ կուզենայի գոհացնել հետաքրքրասեր ընթերցողին, տալով նրան որոշ գաղափար ընդհանուր առմամբ։ Բնիկների հասակը սսովորաբար մոտ վեց մատնաչափ է ու դրա համաչափ էլ բարձրություն ունեն թե՛ մյուս բոլոր կենդանիները և թր՛ բուսականությունն ու ծառերը․ օրինակ՝ ամենամեծ ձիերն ու եզները չորսից մինչև հինգ մատնաչափ բարձրություն ունեն, ոչխարները՝ մեկուկես մատնաչափից քիչ ավելի կամ պակաս, նրանց սագերը մեր ճնճղուկների չափ են, և այդպես աստիճանաբար՝ մինչև ամենափոքր արարածները, որոնք իմ աչքի համար գրեթե անտեսանելի էին։ Սակայն բնությունը հարմարեցրել է լիլիպուտների աչքը բոլոր առարկաները պարզ կերպով տեսնելու․ նրանք տեսնում են շատ պարզ, բայց ոչ մեծ հեռավորության վրա։ Դիտելու համար, թե որքան սուր է նրանց աչքը մոտիկ առարկաների նկատմամբ, ես մեծ հաճույքով տեսա մի խոհարարի՝ փետրհանան անելիս մի արտույտ, որ սովորական ճանճի մեծություն ուներ, և մի աղջկա, որ անտեսանելի մետաքսով թելում էր անտեսանելի ասեղը։ Նրանց ամեմամեծ ծառերը մոտ յոթ ոտնաչափ բարձրություն ունեն․ ես ի նկատի ունեմ կայսերական մեծ պուրակի մի քանի ծառերը, որոնց կատարներին ես կարողանում էի հասնել միայն ձեռքս երկարելով։ Մյուս բուսականությունը դրան համաչափ բարձրություն ունի․ սակայն այդ ամենը ես թողնում եմ ընթեցողի երևակայությանը։
Այժմ մի քանի խոսք էլ նրանց գիտության մասին, որ մի քանի դարերից ի վեր իր բոլոր ճյուղերով ծաղկում է այդտեղ։ Սակայն նրանց գրելու ձևը շատ տարօրինակ է․ նրանք չեն գրում ձախից աջ, ինչպես եվրոպացիները, ոչ էլ աջից ձախ, ինչպես արաբները, ոչ էլ վերից վար, ինչպես չինացիները, այլ շեղ գծով,<ref>Այլ շեղ գծով, թղթի մի անկյունից՝ մյուսը․ ― Գրության նմանօրինակ ձևի մասին հիշատակված է նաև Denis Va:rasse d Alais֊ի His oire des Sevarambes գրքում։</ref> թղթի մի անկյունից՝ մյուսը, ինչպես Անգլիայի լեդիները։
Նրանք իրենց մեռելները թաղում են գլխիվայր, որովհետև այն հավատն ունեն, թե տասնմեկ հազար լուսնից հետո նրանք նորից պիտի վեր կենան, երբ երկիրը (որ նրանց կարծիքով հարթ է) շրջած կլինի, և այդ միջոցին մեռելներն իրենց հարության ժամանակ կարող կլինեն ուղղակի ոտքի կանկնել։ Գիտնականներն այդ վարդապետությունը համարում են անիմաստ, սակայն, իբրև զիջում ռամիկ ժողովրդին, այդ սովորությունը մինչև հիմա էլ շարունակվում է։
Ադմին, Վստահելի
1876
edits