Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 532 բայտ, 15:46, 4 Օգոստոսի 2013
/* Գլուխ յոթերորդ */
Միայն իմ չափազանց սերը դեպի ճշմարտությունն արգելեց ինձ թաքցնելու պատմությանս այս մասը։
Ցույց տալ իմ զայրույթն անտեղի էր, որովհետև դա միայն ծիծաղ կհարուցեր․ այդպիսի անիրավ վերաբերմունքի հանդեպ դեպի իմ ազնիվ ու սիրեցյալ հայրենիքը ես ստիպված էի համբերատար լինել․ ինձ վիճակված դերի համար ես սրտանց ափսոսում էի, ինչպես կափսոսար հավանաբար ամեն մի ընթերցող, սակայն այդ միապետն այնքան հետաքրքիր էր և ամեն մի մանրամասնության նկատմամբ այնքան բծախնդիր, որ ես ոչ իմ երախտապարտությամբ և ոչ էլ իմ բարեկրթությամբ անկարող էի զրկել նրան այդ բավականությունից։ Տակավին չքմեղ լինելու համար, թող թույլ տրվի ինձ ասել, վարպետորեն խույս էի տալիս նրա շատ հարցերից և շատ կետերում էլ հարցին տալիս էի նպաստավոր լուսաբանություն, քան թույլ էր տալիս ճշմարտության խստությունը։ Եվ հաճախ ցույց էի տալիս դեպի իմ հայրենիքն այն գովելի կողմնապահությունը, որ Դիոնիսիոս Հալիկարնասցին <ref>Դիոնիսիոս Հալիկարնասցին․ ― Հունական պատմաբան, որ ապրում էր Օգոստոս կայսեր ժամանակ։ Իր «Հնագիտության» ներածության մեջ ասում է, որ իր նպատակն է հույների առաջ հումայեցիներին ներկայացնել նպաստավոր գույներով։ «Հնագիտության» հրատարակություններից մեկը լույս է տեսել Օքսվորդում 1704 թվին։</ref> արդարացի կերպով հանձնարարում է ամեն մի պատմաբանի։ Ես ուզում էի թաքցնել իմ հայրենիքի բոլոր անարդարություններն ու այլանդակությունները և դրանց փոխարեն ավելի նպաստավոր լույսի տակ ցույց տալ նրա առաքինի և գեղեցիկ կողմերը։ Այդ էր հզոր թագավորի հետ ունեցած խոսակցությունների ժամանակ իմ անկեղծ ջանքը, թեև այդ դժբախտաբար հաջող արդյունք չտվեց։
Բայց չի կարելի խստապահանջ լինել դեպի մի թագավոր, որ ամբողջովին կտրված է աշխարհի մյուս մասերից և այդ պատճառով էլ միանգամայն անծանոթ և ուրիշ ազգերի վարք ու բարքին և սովորություններին․ այդ ծանոթության պակասությունն առաջ է բերում բազմաթիվ նախապաշարումներ ու մտքի սահմանափակություն, որոնցից զերծ ենք թե՛ մենք և թե՛ Եվրոպայի լուսավոր երկրները։ Իհարկե անմիտ բան կլինի իբրև օրինակ առաջարկել մարդկությանը մի այդպիսի հեռավոր միապետի գաղափարներն առաքինության ու մոլության մասին։
Ադմին, Վստահելի
1876
edits