Changes
Նույն օրը, ցերեկը, ձեղնահարկի իր սենյակում մենակ մնալով, Մարվինը բացեց հանրագիտարանը։ Այդ հանրագիտարանը Մարվինի ծնողները գնել էին, երբ իրենց տղան ինը տարեկան էր և այդ օրվանից նրանք անբաժան ընկներներ էին։ Այժմ Մարվինը հասկանալիության աստիճանը դրեց «պարզի» վրա, սքենը՝ «արագի», ստեղների վրա սեղմեց իր հարցերը և, մինչ կարմիր ու կանաչ լուսյերը վառվում էին, խոր նստեց բազկաթոռի մեջ։
― Ողջույն,― հնչեղ ու զվարթ ձայնով ասաց բարձրախոսը։― Այսօր... եկեք խոսենք գիտակցափոխության մասին։
Հետևեց պատմական մասը, որը Մարվինին այնքան էլ չհետաքրքրեց։ Նա նորից կենտրոնացավ, երբ լսեց հտևյալը.
― Եկեք գիտակցափոխությունը հաշվենք մի տեսակ էլեկտրաձև կամ ենթաէլեկտրաձև օրգանիզմ։ Երևի կհիշեք մեր առաջվա խոսակցությունից, որ համարում են, թե գիտակցափոխությունը սկսվել է որպես մեր մերմնական պրոցեսների պրոյեկցիա և զարգացել ու վերածվել կվազիանկախ <ref>Կիսաանկախ</ref> օրգանիզմի։ Հասկանում եք, չէ՞, ինչ եմ ուզում ասել։ Նշանակում է, որ ձեր գլխում մի փոքրիկ մարդ կա, բայց ոչ լրիվ։ Հենց դա էլ կվազին է։
Ձայնը կամացուկ ծիծաղեց սեփական փոքրիկ կատակի վրա, իսկ հետ շարունակեց.
― Ուրեմն ի՞նչ ենք ստանում այս ամբողջ շիլաշփոթից։ Մենք, սիրելիներս, ստանում ենք մի տեսակ սիմբիոտիկ հարաբերություն գիտակցության ու մարմնի միջև, թեև միստր գիտակցությունը մի քիչ հակված է պարազիտիզմի։ Եվ այնուամենայնիվ, դրանցից յուրաքանչյուրը կարող է, տեսկանորեն, առանց մյուսի գոյույուն ունենալ։ Համենայն դեպս, խելոք մարդիկ այդպես են կարծում։
Մարվինը սեղմեց «առաջ» ստեղը։
― ... Ինչ վերաբերում է գիտակցության տեղափոխմանը, ապա մի րոպե պատկերացրեք, թե գնդակը շպրտում եք...
― ... Գիտակցականը ֆիզիկականի և ընդհակառակը։ Ի վերջո, դրանք մեկը մյուսի տարաձևերն են, այնպես, ինչպես մատերիան ու էներգիան։ Իհարկե, մենք դեռ պիտի հայտնաբերենք...
― ... Բայց, իհարկե, դրա մասին մեր գիտելիքները պրագմատիկ բնույթ են կրում։ Մի կարճ պահ միայն հիշենք Վան Վուրհեսի Ագլյուտինատիվ ռեֆորմի կոնցեպիցան և Հարաբերական բացարձակների վերաբերյալ Լագոսի համալսարանի տեսությունը։ Իհարկե, այդ տեսություններն ավելի շատ հարցեր են առաջադրում, քան պատասխաններ...
― ... և ամբողջ աշխատանքը հնարավոր է դարձնել իմունաձև ռեակցիայի զարմանալի պակասի պատճառով։ Պրակտիկ գիտակցափոխությունը պահանջում է մեխանիկահիպնոտիկ մեթոդիկայի կիրառություն, այդ թվում՝ հարկադիր ռելաքսացիա, գնդասեղային ֆիքսացիա, և գիտակցապոզիտիվ սուբստանցի օգտագործում, օրինակ, Վիլիմիտ՝ որպես նեղ֊ճառագայթային ֆոկուսիչ և ուժեղացուցիչ։ Ետադարձ սնման ծրագրավորումը...
― ... Մի անգամ սովորելուց հետո դուք կարող եք գիտակցափոխվել առանց մեխանիկական հարմարանքների, արտաքինն օգտագործեոլվ որպես ֆոկուս...
Մարվինն անջատեց հանգրագիտարանը և մտածեց տիեզերքի, մոլորակների ու դրանց տարաշխարհիկ բնակիչների մասին։ Նա մտածեց գիտակցափոխության մասին։ Մտածեց՝ վաղը կարող եմ Մարսի վրա լինել։ Վաղը մարսեցի կարող եմ լինել...
Մարվինը ոտքի թռավ։
― Աստվա՛ծ վկա,― գոչեց նա, ձախ ձեռքի ափը խփելով աջ բռունցքին,― ես կանե՛մ այդ բանը։
Որոշման խորհդրավոր կախարդանքը կարծես վերածնել էր նրան։ Առանց վարանման Մարվինը հանգուստները դասավորեց փոքրիկ մի ճամպրուկի մեջ, ծնողներին գրություն թողեց և շտապեց հասնել Նյու Յորթ թռչող օդանավին։
==ԳԼՈՒԽ 3==