Changes
/* Գլուխ XXII */
Ի միջի այլոց, պետք է անցողակի նկատել, որ այն շարադրությունները, որոնց մեջ շատ էր «գեղեցկագույն» բառը և մարդկային փորձառությունը կոչվում էր «կյանքի էջ», սովորականից քիչ չէին։
Ի վերջո, ուսուցիչը հարբածության համարյա գագաթնակետին, աթոռը մի կողմ դրեց, մեջքը ունկնդիրներին դարձրեց և սկսեց գրատախտակի վրա գծել Ամերիկայի քարտեզը՝ աշխարհագրության քննության համար։ Բայց ձեռքը դողում էր, և տխուր բան ստացվեց։ Սենյակում մեղմ ծիծաղ լսվեց։ Նա կռահեց, թե ինչը ինչոց է և փորձեց ուղղել այն։ Գծերը ջնջեց և նորից գծեծ։ Բայց ավելի վատթարացրեց դրանք, իսկ ծիծաղը ավելի շեշտված հնչեց։ Նա իր ամբողջ ուշադրությունը նվիրեց իր աշխատանքին, վճռեց գինու ազդեցությանը չենթարկվել։ Զգում էր, որ բոլոր աչքերը իրեն են ուղղված, թվաց, թե գործը հաջողվում է, բայց ծիծաղը շարունակվում էր, նույնիսկ որոշակիորեն սաստկացավ։ Եվ դա զարմանալի չէր։ Ուսուցչի գլխավերևում, առաստաղում մի ճեղք կար։ Այդ ճեղքից ցած էր կախվում ետևի ոտքերից կապված մի կատու։ Գլուխը փալասով փաթաթել էին, որ չմլավի։ Ներքև կախվելիս կատուն վեր էր ձգտում և աշխատում պարանը բռնել, բայց ցած էր կախվում, կառչում օդից։ Ծիծաղը գնալով ավելի սաստկացավ։ Կատուն վեց դյույում էր հեռու իր գործով տարված ուսուցչի գլխից։ Ցած, ցած, մի քիչ էլ, և կատուն հուսահատ ճանկերը խրեց ուսուցչի կեղծամի մեջ, կառչեց և իր ավարի հետ մի ակնթարթում քաշվեց վերև, առաստաղի ճեղքից դուրս։ Եվ ինչպես էր լույսը փայլեցնում ուսուչի ուսուցչի ճաղատ գլուխը․ ցուցանակ գրողի տղան ոսկեգույն էր ներկել այն։
Դրանով էլ ավարտվեց երեկոն։ Տղաների վրեժը լուծված էր։ Արձակուրդներն սկսվեցին։