Changes

Նաեւ հայրենիքի պատմականը

Ավելացվել է 1 բայտ, 12:35, 27 Նոյեմբերի 2012
:Հայրենիքի, անշուշտ, մեծն է լավը: Ինչպես եւ վարունգի` կանաչը: Աղջկա՝ կույսը: Կրծքի՝ երկու հատը: Ազգի՝ համաշխարհայինը: ՀՀՇ-ի՝ նախկինը: Ռամկավարի՝ դաշնակը: Դաշնակի՝ հիմարը: Դեպուտատի՝ օգտագործածը: Ռետինի՝ կոմպլեմենտարը՝ վերջում գլխին քաշելու համար: Իսկ խոսնակի՝ Խոշորը: Փոխխոսնակի՝ խուրդեն:
:Վարչապետի՝ հաստը: Արտգործնախարարի՝ ծալովին: Ընդդիմադրի՝ փսլնքոտը: Սոցիալիստի՝ Աշոտը: Կոմունիստի՝ պահանջատերը: Խմբագրի՝ քյարթուն: Պուտանկի՝ մատղաշը: Խաշի՝ թափանցիկը: Իկեբանայի՝ ժինգալով հացը: Վարկի՝ կորածը: Ազգին չկպչենք: Որովհետեւ ազգը չի կարող լինել ախմախ: Անհատապես, բոլորը կարող են լինել անխելք, բայց հավաքականորեն ազգը լինում է երկու տիպի- ամերիկացու տիպը՝ տուպոյ, հարուստ ու անդարդ, եւ հայի տիպը՝ շուստրի, թշվառ ու մտահոգ: Մի խոսքով՝ անբախտ: Ավելի ստույգ՝ «բարոյական հաղթանակների» մեռած: Մեռած-չթաղած: Եւ այլն:
<br>
:Ո՞վ չէր ուզենա, որ իր երկրի բյուջեն լինի Ամերիկայի բյուջեի չափ, բանակը՝ չինականի, Փոքր Մասիսը՝ Մեծից բարձր (կամ՝ մեկը մյուսից ավելի բարձր), տուն պահողի աշխատավարձը՝ 40 հազար, իսկ Հայրենիքը՝ մի քանի հատ ու բոլորը՝ պատմական: Նաեւ՝ ծովերից ծով: