Մենք նույնպես փորձում ենք մտքով բաժանել, և ամեն մեկս տարբեր արդյունքի ենք հանգում, սկսում ենք ծաղրել մեկս մյուսին և ընդհանուր ժխորի մեջ մոռանում ենք սկզբնական թիվը։ Քեռի Փոջերը ստիպված նորից է չափում։
Այս անգամ նա պարանի մի կտոր է վերցնում և վճռական պահին, երբ ծեր խենթուկը քառասունհինգ աստիճանով թեքվում է աթոռակի վրա, փորձելով հասնել մի կետի, որը երեք դյույմ այն կողմ է իր հասանելիության սահմանից, պարանը ձեռքից սահում է, և նա գլորվում է ուղիղ դաշնամուրի վրա։ Անսպասելիորեն նրա մարմինը և գլւխը գլուխը հարվածում են բոլոր ստեղներին միաժամանակ, և իսկապես հիանալի երաժշտական տպավորութոյուն է ստեղծվում։ Իսկ մորաքույր Մարիան ասում է, որ չի կարող թույլ տալ, որպեսզի երեխաները նման արտահայտություններ լսեն։
Վերջապես քեռի Փոջերը նորից է տեղը նշում, ձախ ձեռքով մեխի ծայրը դնում է դրա վրա, իսկ աջով վերցնում է մուրճը։ Եվ հենց առաջին հարվածը հասցնում է բթամատին ու վայնասունով մուրճը գցում մեկն ու մեկի ոտքի վրա։