― Մենք սխալ ճանապարհի վրա ենք կանգնած։ Չպետք է մտածենք այնպիսի իրերի մասին, որոնք մեզ պետք կգան, ալ միայն այն իրերի մասին, առանց որոնց չենք կարող յոլա գնալ։
Պարզվում է, որ Ջորջը երբեմն իսկապես խելացի կարող է լինել։ Զարմանալի է։ Ես դա արդարև իմաստություն եմ համարում, ոչ թե միայն տվյալ դեպքի համար, այլև մեր ողջ ճանապարհորդուցյան և կյանքի համար ընդանրապես։ ընդհանրապես։ Որքան մարդիկ կան, որ ճամբորդելիս, վտանգի ենթարկելով նավակը, այն բեռնավորում են ավելորդ իրերով, որոնք իրենց կարևոր են թվում ճանապարճորդուցյունը հարմարավետ և հաճելի դարձնելու համար, բայց որոնք իրականւմ միայն ավելորդ բեռ են։
Ինչ՛պես են նրանք իրենց խճուկ նավակը մինչև կայմը բեռնավորում թանկարժեք զգեստներով, մեծ տներով, անօգուտ ծառաներով և բազմաթիվ պճնամոլ ընկերներով, որոնք իրենց համար երկու պենս էլ չարժեն և իրենք էլ նրանց համար արժեք չունեն, թանկարժեք զվարճություններով, որոնք ոչ ոքի չեն ուրախացնում, ձևականութոյուններով և նորաձևություններով, երկերեսանությամբ և սնապարծությամբ և օ՛, ամենածանր և ամենաանմիտ բեռը, որ կա՝ վախով, թե ինչ կմտածի հարևանը․ շքեղուդյամբ՝ որ միայն հղփացնում է, հաճույքներով՝ որ տաղտկացնում են, անիմաստ ցուցամոլությամբ, որը ինչպես հանցագործի երկաթե պսակը, արյունոտում է ցավող գլուխը և ուշագնացության հասցնում այն կրողին։