Changes

Երեքը մի նավակում չհաշված շունը

No change in size, 17:28, 16 Օգոստոսի 2013
/* Գլուխ երրորդ */
Պարզվում է, որ Ջորջը երբեմն իսկապես խելացի կարող է լինել։ Զարմանալի է։ Ես դա արդարև իմաստություն եմ համարում, ոչ թե միայն տվյալ դեպքի համար, այլև մեր ողջ ճանապարհորդուցյան և կյանքի համար ընդհանրապես։ Որքան մարդիկ կան, որ ճամբորդելիս, վտանգի ենթարկելով նավակը, այն բեռնավորում են ավելորդ իրերով, որոնք իրենց կարևոր են թվում ճանապարհորդուցյունը հարմարավետ և հաճելի դարձնելու համար, բայց որոնք իրականւմ միայն ավելորդ բեռ են։
Ինչ՛պես Ինչ՜պես են նրանք իրենց խճուկ խղճուկ նավակը մինչև կայմը բեռնավորում թանկարժեք զգեստներով, մեծ տներով, անօգուտ ծառաներով և բազմաթիվ պճնամոլ ընկերներով, որոնք իրենց համար երկու պենս էլ չարժեն և իրենք էլ նրանց համար արժեք չունեն, թանկարժեք զվարճություններով, որոնք ոչ ոքի չեն ուրախացնում, ձևականութոյուններով ձևականություններով և նորաձևություններով, երկերեսանությամբ և սնապարծությամբ և օ՛օ՜, ամենածանր և ամենաանմիտ բեռը, որ կա՝ վախով, թե ինչ կմտածի հարևանը․ շքեղուդյամբ՝ շքեղությամբ՝ որ միայն հղփացնում է, հաճույքներով՝ որ տաղտկացնում են, անիմաստ ցուցամոլությամբ, որը ինչպես հանցագործի երկաթե պսակը, արյունոտում է ցավող գլուխը և ուշագնացության հասցնում այն կրողին։
Անպետքություն է, մարդ արարած, անպետքություն է այդ ամենը։ Դեն նետեք տախտակամածից։ Դա այնքան է դժվարեցնում նավակը թիավարելը, որ համարյա ընկնում եք թիակների վրա։ Դա է նավակը դարձնում այդքան ծանրաշարժ և վտանգավոր, որ դուք մի րոպե անգամ ազատ չեք լինում հոգսից և տագնապից, երբեք չեք կարողանում մի րոպե ազատ ժամանակ գտնել երազկոտ ալարկոտությամբ տարվելու։ Դուք ժամանակ չունեք հիանալու գետի մակերեվույթին սահող ստվերների խաղով կամ արևի ճառագայթների փայլով, որ առկայծում են ալիքների հետ, ափի բարձր ծառերով, որոնք նայում են իրենց արտացոլմանը, ոսկով և կանաչով ծածկված անտառներով, դեղին և սպիտակ շուշաններով ստվերախիտ ծփացող եղեգնուտով, սիզախոտերով կամ խոլորձով և կամ անմոռուկնուտներով։
Ադմին, Վստահելի
1876
edits