Changes
/* Գլուխ երրորդ */
Ինչ՜պես են նրանք իրենց խղճուկ նավակը մինչև կայմը բեռնավորում թանկարժեք զգեստներով, մեծ տներով, անօգուտ ծառաներով և բազմաթիվ պճնամոլ ընկերներով, որոնք իրենց համար երկու պենս էլ չարժեն և իրենք էլ նրանց համար արժեք չունեն, թանկարժեք զվարճություններով, որոնք ոչ ոքի չեն ուրախացնում, ձևականություններով և նորաձևություններով, երկերեսանությամբ և սնապարծությամբ և օ՜, ամենածանր և ամենաանմիտ բեռը, որ կա՝ վախով, թե ինչ կմտածի հարևանը․ շքեղությամբ՝ որ միայն հղփացնում է, հաճույքներով՝ որ տաղտկացնում են, անիմաստ ցուցամոլությամբ, որը ինչպես հանցագործի երկաթե պսակը, արյունոտում է ցավող գլուխը և ուշագնացության հասցնում այն կրողին։
Անպետքություն է, մարդ արարած, անպետքություն է այդ ամենը։ Դեն նետեք տախտակամածից։ Դա այնքան է դժվարեցնում նավակը թիավարելը, որ համարյա ընկնում եք թիակների վրա։ Դա է նավակը դարձնում այդքան ծանրաշարժ և վտանգավոր, որ դուք մի րոպե անգամ ազատ չեք լինում հոգսից և տագնապից, երբեք չեք կարողանում մի րոպե ազատ ժամանակ գտնել երազկոտ ալարկոտությամբ տարվելու։ Դուք ժամանակ չունեք հիանալու գետի մակերեվույթին մակերևույթին սահող ստվերների խաղով կամ արևի ճառագայթների փայլով, որ առկայծում են ալիքների հետ, ափի բարձր ծառերով, որոնք նայում են իրենց արտացոլմանը, ոսկով և կանաչով ծածկված անտառներով, դեղին և սպիտակ շուշաններով ստվերախիտ ծփացող եղեգնուտով, սիզախոտերով կամ խոլորձով և կամ անմոռուկնուտներով։անմոռուկներով։
Այդ անպետքությունը դե՛ն գցեք, մարդի՛կ։ Թող ձեր կյանքի նավը սահի թեթև և տանի այն, ինչի կարիքը դուք իսկապես զգում եք․ հարմարավետ տուն, պարզ զվարճություններ, մեկ-երկւ ընկեր, որոնք արժանի են այդպիսին կոչվելու, ինչ-որ մեկին՝ որին սիրում եք, և որը ձեզ է սիրում, մի կատու, մի շուն, մեկ-երկւ ծխամորճ, բավարար քանակով ուտելիք ու հագուստ և մի քիչ ավելի, քան անհրաժեշտ է, խմիչք, քանի որ ծարավը վտանգավոր բան է։