Changes

Երեքը մի նավակում չհաշված շունը

Ավելացվել է 4 բայտ, 17:39, 16 Օգոստոսի 2013
/* Գլուխ երրորդ */
Անպետքություն է, մարդ արարած, անպետքություն է այդ ամենը։ Դեն նետեք տախտակամածից։ Դա այնքան է դժվարեցնում նավակը թիավարելը, որ համարյա ընկնում եք թիակների վրա։ Դա է նավակը դարձնում այդքան ծանրաշարժ և վտանգավոր, որ դուք մի րոպե անգամ ազատ չեք լինում հոգսից և տագնապից, երբեք չեք կարողանում մի րոպե ազատ ժամանակ գտնել երազկոտ ալարկոտությամբ տարվելու։ Դուք ժամանակ չունեք հիանալու գետի մակերևույթին սահող ստվերների խաղով կամ արևի ճառագայթների փայլով, որ առկայծում են ալիքների հետ, ափի բարձր ծառերով, որոնք նայում են իրենց արտացոլմանը, ոսկով և կանաչով ծածկված անտառներով, դեղին և սպիտակ շուշաններով ստվերախիտ ծփացող եղեգնուտով, սիզախոտերով կամ խոլորձով և կամ անմոռուկներով։
Այդ անպետքությունը դե՛ն գցեք, մարդի՛կ։ Թող ձեր կյանքի նավը սահի թեթև և տանի այն, ինչի կարիքը դուք իսկապես զգում եք․ հարմարավետ տուն, պարզ զվարճություններ, մեկ-երկւ երկու ընկեր, որոնք արժանի են այդպիսին կոչվելու, ինչ-որ մեկին՝ որին սիրում եք, և որը ձեզ է սիրում, մի կատու, մի շուն, մեկ-երկւ երկու ծխամորճ, բավարար քանակով ուտելիք ու հագուստ և մի քիչ ավելի, քան անհրաժեշտ է, խմիչք, քանի որ ծարավը վտանգավոր բան է։
Դուք կհամոզվեք,որ այդ դեպքում ավելի հեշտությամբ կվարեք նավակը և այնքան էլ հեշտ չի լինի, այն շրջել, իսկ եթե շրջվի էլ, հասարակ ապրանքի համար ջուրը սարսափելի չէ։ Դուք ժամանակ կունենաք մտածելու և աշխատելու։ Ժամանակ՝ արբենալու կյանքի արևով, ժամանակ՝ լսելու Էոլյան երաժշտությունը, որը աստվածային քամին դուրս է կորզում մեր սրտի լարերից, ժամանակ…
Ադմին, Վստահելի
1876
edits