Changes

Երեքը մի նավակում չհաշված շունը

2 bytes removed, 17:58, 16 Օգոստոսի 2013
/* Գլուխ չորրորդ */
― Նավթ՝ ոչ մի դեպքում, ― ասաց Ջորջը բազմանշանակալից հայացքով նայելով մեզ, և Հարրիսն ու ես համաձայնեցինք։
Մի անգամ արդեն մեզ հետ վերցրել էինք նավթավառ, բայց այլևս այդ սխալը չենք կրկնի։ Այդ ամբողջ շաբաթը կարծես ապրում էինք նավթի կրպակում։ Ամեն ինչ նավթով էր ներծծված։ Երբեք չեմ տեսել, որ որևէ բան այնպես արագորեն տարածվի, ինչպես նավթը։ Նավթավառը պահում էինք նավաքթում, այնտեղից նավթը տարածվել էր մինչև ղեկը, ներծծելով նավակը և այն ամենը, ինչ պատահել էր ճանապարհին։ Այն տարածվել էր գետով մեկ, իրենով լցրել բնապատկերը, թունավորել մթնոլորտը։ Երբեմն արևմտյան նավթային քամի էր փչում, երբեմն՝ արևելյան նավթային քամի, երբեմն էլ փչում էր հյուսիսային նավթային քամի, իսկ գուցե և հարավային նավթային քամի։ Սակաայն Սակայն այն Արկտիկայի ձյուներից փչեր, թե ավազոտ անապատներից, միևնույն է, մեզ էր հասնում նավթի բույրով հագեցած։
Այդ նավթ կոչեցյալն ավելի ու ավելի էր տարածվում և փչացրել էր մեր արևմուտը, իսկ լուսնի ճառագայթներից ուղղակի նավթի հոտ էր փչում։
Ադմին, Վստահելի
1876
edits