Changes

Երեքը մի նավակում չհաշված շունը

2 bytes removed, 18:05, 16 Օգոստոսի 2013
/* Գլուխ չորրորդ */
― Օ՜, հաճույքով, բարեկամս, հաճույքով, ― պատասխանեցի ես։
Մեկնելիս գնացի ընկերոջս մոտ, վերցնելու պանրի փաթեթը և այն կառքով կայարան տարա։ Դա մի կիսաքանդ կառք էր, որը քաշում էր մի ծուռոտ և ուժասպառ լուսնոտ, որին տերը խոսակցության ժամանակ, ոգեշնչման պահին, ձի անվանեց։ Ես պանիրը դրեցի վերևում և մենք շարժվեցինք մի արագությամբ, որը պատիվ կբերեր երբևէ կառուցված ամենաարագնդաց շոգեգլանավակինշոգեգլանվակին, և ամեն ինչ շատ ուրախ էր, ինչպես թաղման ժամանակ, քանի դեռ մենք անկյունից չէինք թեքվել։ Այդտեղ քամին պանրի բուրմունքով հարվածեց ուղիղ մեր երիվարի ռունգներին։ Դա կարծես սթափեցրեց նրան։ Նա սարսափով փնչացրեց և առաջ նետվեց ժամում երեք մղոն արագությամբ։ Քամին դեռ փչում էր նախկին ուղղությամբ, և մինչ մենք կհասնեինք փողոցի ծայրը, մեր երիվարն արդեն առաջ էր սլանում ժամում մոտ չորս մղոն արագությամբ՝ տեղ չթողնելով հաշմանդամների կամ հասակավոր գեր լեդիների համար։
Կայարանի մոտ նրան կանգնեցնելու համար երկու բեռնակիրների և կառապանի օգնության կարիքը զգացվեց։ Չեմ կարծում, որ նույնիսկ նրանք կարողանային գլուխ հանել , եթե ներկաներից մեկը թաշկինակով չծածկեր ձիու ռունգները և չվառեր մի կտոր թուղթ։
Ադմին, Վստահելի
1876
edits