Changes

Երեքը մի նավակում չհաշված շունը

No change in size, 18:41, 16 Օգոստոսի 2013
/* Գլուխ չորրորդ */
― Տիկին, պատասխանեցի ես, ― անձամբ ինձ դուր է գալիս պանրի հոտը և Լիվերպուլից կատարած ճանապարհորդությունը ես միշտ կհիշեմ, որպես հաճելի արձակուրդի երջանիկ վախճան։ Բայց այս աշխարհում մենք պետք է հաշվի առնենք նաև մյուսներին։ Տիկինը, որի հարկի տակ պատիվ ունեմ բնակվելու, այրի է և , որքան գիտեմ, նաև որբ։ Նա ուժգնորեն, ես կասեի պերճախոս կերպով, դեմ է, որ իրեն, ինչպես ինքն է արտահայտվում,«նեղացնեն»։ Ձեր ամուսնու գնած պանրի առկայությունը նրա տանը, նա կհամարի, ― ես դա բնազդորեն զգում եմ, ― որ իրեն նեղացնում են։ Իսկ ես չեմ ուզում, որ իմ մասին խոսեն, իբր ես նեղացնում եմ այրիներին և որբերին։
― Հիանալի է , ասաց ընկերոջս կինը վեր կենալով, ― այդ դեպքում ինձ միայն մի բան է մնում․ կվերցնեմ երեխաներին և կգնամ հյուրանոց, մինչև այդ պանիրը ուտեն վերջացնեն։ Ես հրաժարվում եմ այդ գարշահոտուտյան գարշահոտության հետ միասին ապրել մի հարկի տակ։
Նա իր խոսքի տերը եղավ, թողնելով տունը աղախնի խնամքին, որն այն հարցին, թե կարո՞ղ է դիմանալ այդ հոտին, պատասխանել էր՝ ի՞նչ հոտ, իսկ երբ մոտեցրել էին պանիրը և պատվիրել, որ մի լավ հոտ քաշի, ասել էր, որ սեխի թույլ բույր է զգում։ Դրանից հետևություն արեցին, որ այդպիսի մթնոլորտը աղախնուն առանձնապես չի վնասի և նրան թողեցին բնակարանում։ Հյուրանոցի հաշիվը կազմեց տասնհինգ գինեա, և իմ ընկերը, ծախսերը հանրագումարի բերելով, գտավ, որ պանրի մեկ ֆունտը իր վրա նստեց ութ շիլլինգ և վեց պենս։ Նա ասաց, որ ճիշտ է շատ է սիրում երբեմն մի փոքրիկ կտոր պանիր համտեսել, սակայն դա իր հնարավորություններից վեր է և որոշեց ազատվել դրանից։ Նա պանիրը նետեց ջրանցքը, բայց ստիպված էր նորից կարթով ետ որսալ, քանի որ մակույկավարները բողոքեցին։ Նրանք ասում էին, որ վատ են զգում այդ հոտից։ Իսկ դրանից հետո, մի մութ գիշեր, նա պանիրը տարավ և թողեց եկեղեցու մոտի գերեզմանատանը։ Բայց դատական քննիչը հայտնաբերեց այն և սարսափելի աղմուկ բարձրացրեց։
Ադմին, Վստահելի
1876
edits