Changes
/* Գլուխ չորրորդ */
Եվ խմելով իր բրենդին, նա դուրս եկավ ու մտավ ուրիշ կուպե, որը ես ստորություն եմ համարում։
Քրուից ես մենակ էի կուպեում, թեև, գնացքը լիքն էր ուղեվորներով։ ուղևորներով։ Հենց որ մենք հասնում էինք որևէ նոր կայարանի, մարդիկ, տեսնելով դատարկ կուպեն ներս էին խցկվում․ «Ահա Մարիա, արի այստեղ։ Ազատ է»։ « Հիանալի է, Թոմ, մենք այստեղ կնստենք», ― կանչում էին միմյանց ու վազում էին՝ քարշ տալով ծանր ճամպրուկները, խմբվելով դռան մոտ, փորձելով առաջինը ներս մտնել։ Ինչ-որ մեկը բաց էր անում դուռը, բարձրանում աստիճանին և օրորվելով ընկնում ետևում կանգնածի վրա։ Նրանք բոլորը հերթով ներս էին մտնում, հոտոտում, ետ էին թռչում և խցկվում մյուս կուպեները կամ էլ վճարում էին տարբերութոյւնը տարբերությունը և մեկնում առաջին կարգի վագոնով։
Լոնդոնի Յուսթոնյան կայարանից պանրի փաթեթը ուղիղ ընկերոջս տուն տարա։ Երբ նրա կինը սենյակ մտավ, մի պահ հոտոտեց շուրջը և ասաց․