Մի ժամանակ ես ապրում էի մի մարդու հետ, որն այդ ձևով ինձ կատաղության էր հասցնում։ Նա ժամերով վեր էր ընկնում բազմոցին և աչքերով հետևում էր, թե ես ինչպես եմ աշխատում և ուր եմ գնում։ Նա ասում էր, որ իր համար օգտակար է ինձ նայելը, երբ ես աշխատում եմ։ Այդ ժամանակ նա հասկանում է, որ կյանքը միայն դատարկ երազ չէ, որն անցկացնում են ձանձրույթով և անվերջ հորանջելով, այլ վեհանձն գործ, որտեղ կարևորը պատասխանատվության զգացումն է և համբերատար աշխատանքը։ Նա ասում էր, որ երբեմն զարմանում է, թե ինչպես է յոլա գնացել մինչև ինձ հանդիպելը, երբեք չունենալով կողքին որևէ մեկը, որին նայի, երբ վերջինս աշխատում է։
Ես այդպիսին չեմ։ Ես չեմ սիրւմ նստել և նայել, թե մյուսներն ինչպես են աշխատում։ Ինձ մոտ ցանկություն է առաջանում վեր կենալ և հետևել աշխատանքի ընթացքին, քայլել սենյակում ձեռքերս գրպանս դրած և թելադրել, թե ինչ պետք է անել։ Մեղավորը իմ եռանդուն խառնվացքն խառնվածքն է, ինչ կարող եմ անել։
Սակայն, ես ոչինչ չասացի, այլ սկսեցի տեղավորել իրերը։ Դա ավելի շատ ժամանակ խլեց, քան կարծում էի, բայց վերջապես ավարտեցի ծամպրուկը ճամպրուկը դասավորելը, նստեցի վրան և սկսեցի ամրացնել կապերը։
― Սապոգները չե՞ս ուզում վերցնել, ― հարցրեց Հարրիսը։ Ես շուրջս նայեցի և տեսա, որ իսկապես մոռացել էի սապոգները տեղավորել։ Դա Հարրիսին նման է։ Կարծես մինչև ճամպրուկը փակելը չէր կարող ասել։ Իսկ Ջորջը սկսեց հռհռալ իր զայրացնող, անիմաստ ու ականջ ծակող ծիծաղով։ Ինչպե՛ս Ինչպե՜ս են նրանք ինձ կատաղեցնում։
Ես բաց արեցի ճամպրուկը, սապոգները տեղավորեցի այնտեղ և հետո, երբ պատրաստվում էի կրկին փակել, մի սարսափելի միտք անցավ գլխովս։ Արդյոք վերցրե՞լ եմ ատամի խոզանակս։ Չգիտեմ, թե ինչպես է ստացվում, բայց ես երբեք չեմ հիշում՝ վերցրե՞լ եմ ատամի խոզանակը թե ոչ։