Changes
/* Գլուխ չորրորդ */
Ես բաց արեցի ճամպրուկը, սապոգները տեղավորեցի այնտեղ և հետո, երբ պատրաստվում էի կրկին փակել, մի սարսափելի միտք անցավ գլխովս։ Արդյոք վերցրե՞լ եմ ատամի խոզանակս։ Չգիտեմ, թե ինչպես է ստացվում, բայց ես երբեք չեմ հիշում՝ վերցրե՞լ եմ ատամի խոզանակը թե ոչ։
Ատամի խոզանակը մի իր է, որը ճանապարհորդելիս ինձ հանգիստ չի տալիս և իմ կյանքը տանջանքի է վերածում։ Երազումս տեսնում եմ, որ այն չեմ վերցրել, արթնանում եմ սառը քրտինքով պատած, վեր եմ կենում անկողնուց և սկսւմ սկսում փնտրել։ Իսկ առավոտյան տեղավորում եմ ճամպրուկում մինչև օգտագործելը և հետո ստիպված նորից եմ քրքրում իրերը՝ խոզանակը գտնելու հույսով, իսկ այն միշտ հայտնվում է ամենախորքում։ Հետո կրկին դասավորում եմ ճամպրուկը և մոռանում խոզանակը, այնպես որ վերջին վայրկյանին ստիպված եմ լինում վազել աստիճաններով վեր և այն կայարան եմ տանում թաշկինակիս մեջ փաթաթաց։
Հիմա էլ ստիպված էի ճամպրուկից դուրս թափել ամեն ինչ, և իհարկե, չկարողացա գտնել խոզանակը։ Իրերը այնպիսի քաոսային վիճակի մեջ գցեցի, ինչպիսին հավանաբար եղել են մինչև աշխարհի ստեղծումը։ Իհարկե, Ջորջի և Հարրիսի խոզանակները մոտ տասնութ անգամ գտա, բայց իմը այդպես էլ գտնել չկարողացա։ Ես մեկ առ մեկ իրերը կրկին տեղավորեցի ճամպրուկի մեջ՝ նախապես ամեն ինչը բարձրացնելով և թափ տալով։ Վերջապես այն գտա կոշիկի միջից։ Եվ մի անգամ ևս ճամպրուկը դասավորեցի։
Հենց որ ավարտեցի, Ջորջը հարցրեց, թե արդյոք օճառը վերցրե՞լ եմ։ Ես ասացի, որ ինձ համար միևնունյն միևնույն է՝ վերցրել եմ օճառը թե ոչ, և թափով փակեցի ճամպրուկն ու ձգեցի ամրակապերը։ Սակայն պարզվեց, որ ծխախոտատուփս նույնպես փակել եմ ճամպրուկում և ստիպված կրկին բացեցի։ Այն վերջնականապես փակվեց երեկոյան ժամը տասին։ Դեռ մնում էին զամբյուղները, որտեղ պետք է սննդամթերքը և ամանեղենը դասավորեինք։ Հարրիսն ասաց, որ մինչև ճանապարհվելը մեր տրամադրության տակ ընդամենը տասներկու ժամ կա, այնպես որ լավ կլինի, որ մնացածը ինքը և Ջորջը անեն։ Ես համաձայնեցի և նստեցի, իսկ նրանք գործի անցան։
Ջորջը և Հարրիսը ուրախ տրամադրությամբ սկսեցին, հավանաբար ցանկանալով ցույց տալ, թե ինչպես պետք է իրերը կապկպել։ Ես ոչինչ չասացի, պարզապես նստել ու սպասում էի։ Երբ Ջորջին կախեն, Հարրիսը կդառնա աշխարհի ամենավատ իրեր կապողը։ Նայում էի ափսեների, բաժակների, թեյամանների, շշերի, բանկաների, տորթերի, սպիրտայրոցների, բիսկվիթների, լոլիկների և զանազան առարկաների կույտին և զգում էի, որ շուտով խիստ հուզիչ տեսարանի եմ ականատես լինելու։