Changes
/* Գլուխ չորրորդ */
Այդպես էլ եղավ։ Նախ և առաջ նրանք կոտրեցին բաժակը։ Կարծես դիտմամբ արեցին, որպեսզի ցույց տան, թե ինչի են ընդունակ, և հետաքրքրություն առաջացնեն իրենց նկատմամբ։
Հետո Հարրիսը ելակի մուրաբայի բանկան դրեց լօլիկի լոլիկի վրա և ճխլեց այն, ու հետո ստիպված լոլիկը հանեցին թեյի գդալով։
Հիմա էյ էլ Ջորջի հերթն էր՝ նա ոտքով տրորեց կարագը։ Ես ոչինչ չասացի , միայն ավելի մոտեցա, և նստելով սեղանի ծայրին, սկսեցի հետևել նրամց։ նրանց։ Դա նրանց ավելի զայրացրեց, քան եթե ես որևէ բան ասեի։ Ես դա զգում էի։ Դա նրանց նյարդայնացնում և շփոթեցնում էր։ Նրանք տրորում էին իրերը, կամ էլ դնում էին իրենց ետևում և հետո, պետք եղած ժամանակ չէին կարողանում գտնել։ Նրանք կարկանդակները տեղավորեցին զամբյուղի խորքում, իսկ ծանր իրերը դրեցին դրանց վրա, այնպես որ լրիվ տրորեցին կարկանդակները։
Ամեն ինչի վրա նրանք աղ լցրեցին։ Հապա կարա՛գը։ Երբևէ չեմ տեսել, որ մարդիկ այդքան շատ ժամանակ վատնեն մեկ շիլլինգ և երկւ պենս արժեցող մի կտոր կարագի վրա, որքան նրանք։ Երբ Ջորջը պոկեց կարագը իր կոշիկի տակից, նրանք փորձեցին այն խցկել փոքրիկ կաթսայի մեջ։ Կարագը ներս չմտավ, իսկ ինչ էլ որ մտավ, այլևս հնարավոր չէր դուրս հանել։ Վերջապես նրանք դուրս հանեցին կարագը և դրեցին աթոռի վրա, հետո Հարրիսը նստեց աթոռին, ու կարագը կպավ շալվարին, և նրանք սկսեցին ողջ սենյակով մեկ փնտրել այն։