Մենք հրճվում էինք, պատկերացնելով, թե ինչպես են նրանք թրջվելու, և վերադառնալով բուխարու մոտ, խառնեցինք կրակը և վերցրեցինք ալբոմները ու կարգի բերեցինք ծովախոտերի և խեցիների մեր հավաքածուները։ Կեսօրին մենք հարցնում էինք միմյանց, թե երբ էր վերջապես այդ տեղատարափ անձրևը և ամպրոպը սկսվելու։
― Կտեսնեք, կեսօրից հետո կսկսվի, ― հուսադրում էինք միմյանց, ― օ՛օ՜, այ թե կթրջվեն այս մարդիկ։ Ի՛նչ Ի՜նչ զվարճալի է։
Ժամը մեկին տանտիրուհին եկավ հարցնելու, արդյոք մտադիր չենք դուրս գալու, չէ՞ որ այնքա՛ն այնքա՜ն հաճելի օր է։
― Ոչ, ոչ, ― պատասխանեցինք մենք իմաստալից ժպիտով, ― ոչ մի դեպքում։ Մենք թրջվելու մտադրություն չունենք, ոչ, ոչ։