Changes
/* Գլուխ հինգերրորդ */
Հիշում եմ, թե անցյալ աշնան տեղական լրագրի եղանակի տեսությունը ինչպես փչացրեց իմ արձակուրդը։ «Այսօր սպասվում է տեղատարափ անձրև և ամպրոպ», ― տեղեկացրեց լրագիրը երկուշաբթի օրը։ Մենք հրաժարվեցինք քաղաքից դուրս գալու մտադրությունից և ամբողջ օրը մնացինք տանը, սպասելով անձրևին։ Իսկ տան մոտով մարդիկ կառքերով անցնում էին անչափ ուրախ ու զվարթ, արևը պայծառ փայլում էր և ոչ մի ամպ չէր երևում երկնակամարում։
― Այ թե կթրջվեն, հա՛հա՜, ասացինք մենք, պատուհանից նայելով նրանց ետևից։
Մենք հրճվում էինք, պատկերացնելով, թե ինչպես են նրանք թրջվելու, և վերադառնալով բուխարու մոտ, խառնեցինք կրակը և վերցրեցինք ալբոմները ու կարգի բերեցինք ծովախոտերի և խեցիների մեր հավաքածուները։ Կեսօրին մենք հարցնում էինք միմյանց, թե երբ էր վերջապես այդ տեղատարափ անձրևը և ամպրոպը սկսվելու։