Changes

Երեքը մի նավակում չհաշված շունը

No change in size, 20:14, 16 Օգոստոսի 2013
/* Գլուխ հինգերրորդ */
Մեր ուղեբեռը իսկապես չափազանց մեծածավալ էր երևում, և Հարրիսն ու ես սկսեցինք ամաչել դրա համար, թեև ամաչելու ոչինչ չկար։ Հակառակի պես, մեր կողքով ոչ մի կառք չէր անցնում, բայց փողոցային տղաներ ինչքան ուզես, որոնք ակներևաբար հետաքրքրվելով իրենց առջև բացվող տեսարանով, կանգ էին առնում։
Բիգսի մոտ աշխատող տղան առաջինն էր, որ մոտեցավ մեզ։ Բիգսը կանաչեղեն վաճառողն է և նրա տաղանդը կայանում է նրանում, որ փնտրում և իր մոտ աշխատանքի է վերցնում ամենաանառակ և անկարգ հանձնակատար տղաների, որոնք երբևէ ստեղծել է քաղաքակրթությունը։ Եթե հանկարծ մեր թաղամասում մի որևէ նողկալի արարք էր կատարվում, մենք համոզված էինք, որ դա Բիգսի մոտ աշխատող տղայի ձեռքի գործն է։ Պտմում Պատմում են, որ Գրեյթ Քորամ փողոցում կատարված սպանությունից հետո մեր փողոցի բնակիչները եզրակացրեցին, որ այդ ժամանակ Բիգսի մոտ աշխատող տղայի մատը խառն է այս պատմության մեջ և եթե նա չկարողանար ապացուցել իր ալիբին այն խիստ հարցաքննության ժամանակ, որին նրան ենթարկեց համար 19 տան բնակիչը, երբ ոճիրի հաջորդ առավոտյան տղան այնտեղ էր գնացել պատվերների ետևից (հարցաքննությանը մասնակցում էր նաև համար 21 տան բնակիչը, որն այդ պահին պատահաբար մուտքի մոտ էր), նրա բանը բուրդ կլիներ։ Այդ ժամանակ ես չէի ճանաչում Բինգսի Բիգսի հանձնակատար տղային, սակայն դատելով այն ամենից, ինչ պատմում էին նրա նախորդների մասին, ես ինքս այդ ալիբիին մեծ նշանակություն չէի տա։
Այսպիսով Բիգսի հանզնակատարը, ինչպես ասացի, շրջանցեց անկյունը։ Նա, ակնևերաբար, խիստ շտապում էր, երբ առաջին անգամ երևաց մեր տեսադաշտում։ Սակայն, տեսնելով Հարրիսին, ինձ, Մոնթմորընսիին և մեր իրերը, դանդաղեցրեց քայլերը՝ աչքերը հառելով մեզ։ Հարրիսը և ես խոժոռված նրան նայեցինք։ Ամեն մի զգայուն արարած, կվիրավորվեր դրանից, բայց Բիգսի մոտ աշխատեղ տղաները, որպես կանոն, նրբազգաց չեն։ Մեզանից մեկ յարդ հեռավորության վրա նա կանգ առավ, ծամելու համար ծղոտ ընտրեց և, հենվելով բազրիքին, աչքերը հառեց մեզ։ Նա, ակներևաբար, որոշել էր ոչ մի մանրամասն բաց չթողնել։
Ադմին, Վստահելի
1876
edits