Changes

Երեքը մի նավակում չհաշված շունը

No change in size, 20:20, 16 Օգոստոսի 2013
/* Գլուխ հինգերրորդ */
Բիգսի մոտ աշխատող տղան առաջինն էր, որ մոտեցավ մեզ։ Բիգսը կանաչեղեն վաճառողն է և նրա տաղանդը կայանում է նրանում, որ փնտրում և իր մոտ աշխատանքի է վերցնում ամենաանառակ և անկարգ հանձնակատար տղաների, որոնք երբևէ ստեղծել է քաղաքակրթությունը։ Եթե հանկարծ մեր թաղամասում մի որևէ նողկալի արարք էր կատարվում, մենք համոզված էինք, որ դա Բիգսի մոտ աշխատող տղայի ձեռքի գործն է։ Պատմում են, որ Գրեյթ Քորամ փողոցում կատարված սպանությունից հետո մեր փողոցի բնակիչները եզրակացրեցին, որ այդ ժամանակ Բիգսի մոտ աշխատող տղայի մատը խառն է այս պատմության մեջ և եթե նա չկարողանար ապացուցել իր ալիբին այն խիստ հարցաքննության ժամանակ, որին նրան ենթարկեց համար 19 տան բնակիչը, երբ ոճիրի հաջորդ առավոտյան տղան այնտեղ էր գնացել պատվերների ետևից (հարցաքննությանը մասնակցում էր նաև համար 21 տան բնակիչը, որն այդ պահին պատահաբար մուտքի մոտ էր), նրա բանը բուրդ կլիներ։ Այդ ժամանակ ես չէի ճանաչում Բիգսի հանձնակատար տղային, սակայն դատելով այն ամենից, ինչ պատմում էին նրա նախորդների մասին, ես ինքս այդ ալիբիին մեծ նշանակություն չէի տա։
Այսպիսով Բիգսի հանզնակատարըհանձնակատարը, ինչպես ասացի, շրջանցեց անկյունը։ Նա, ակնևերաբարակներևաբար, խիստ շտապում էր, երբ առաջին անգամ երևաց մեր տեսադաշտում։ Սակայն, տեսնելով Հարրիսին, ինձ, Մոնթմորընսիին և մեր իրերը, դանդաղեցրեց քայլերը՝ աչքերը հառելով մեզ։ Հարրիսը և ես խոժոռված նրան նայեցինք։ Ամեն մի զգայուն արարած, կվիրավորվեր դրանից, բայց Բիգսի մոտ աշխատեղ տղաները, որպես կանոն, նրբազգաց չեն։ Մեզանից մեկ յարդ հեռավորության վրա նա կանգ առավ, ծամելու համար ծղոտ ընտրեց և, հենվելով բազրիքին, աչքերը հառեց մեզ։ Նա, ակներևաբար, որոշել էր ոչ մի մանրամասն բաց չթողնել։
Հաջորդ րոպեին պարենավաճառի հանձնակատարն էր անցնում փողոցի դիմացի մայթով։ Բիգսի հանձնակատարը ձայն տվեց նրան։
Ադմին, Վստահելի
1876
edits