Changes

Չորսի նշանը

368 bytes removed, 11:32, 17 Օգոստոսի 2013
==Գլուխ առաջին Հոլմսի դեդուկտիվ մեթոդի էությունը==
Շերլոկ Հոլմսը բուխարու վրայից վերցրեց սրվակը և խնամքով պատրաստված սեկե պիտույքատուփից հանեց ներարկիչը՝ ենթամաշկային ներարկման համար։ Ջղաձգված, երկար, սպիտակ մատներով ասեղն ամրացրեց ներարկիչին և քշտեց ձախ թևքը։ Մի պահ մտազբաղ նայեց նախկին ներարկումներից ծակծկված իր մկանոտ ձեռքին։ Ապա ասեղը կտրուկ խրեց մաշկի տակ և բավարարված, շունչ քաշելով, ետ ընկավ թավշե բազկաթոռի թիկնակին։
Սակայն այդ օրը, չգիտեմ, նախաճաշին խմածս կլարետից էր, թե Հոլմսի անուղղելի համառության պատճառով ինձ պատած հուսահատությունից, այլևս չդիմացա ու պայթեցի։
Այսօր ի՞նչ է, հարցրի, մորֆի՞, թե՞ կոկային։
Հոլմսը ծուլորեն աչքը կտրեց գոթական տառատեսակով հին գրքից։
Կոկային, պատասխանեց։ Յոթ տոկոսանոց։ Ցանկանում եք փորձե՞լ։
Խոնարհաբար շնորհակալ եմ, նետեցի ես։ Իմ օրգանիզմը դեռ լիովին չի կազդուրվել աֆղանական արշավանքից։ Եվ չեմ ցանկանում այն ավելորդ ծանրաբեռնել։
Հոլմսը ժպտաց ջղայնությանս վրա։
Գուցեև ճիշտ եք, Ուոտսոն, ասաց նա։ Թմրադեղերն էլ են վնասում առողջությանը։ Բայց փոխարենը ես հայտնաբերեցի, որ դրանք զարմանալիորեն խթանում են մտավոր գործունեությունը և պայծառացնում գիտակցությունը։ Այնպես որ, դրանց կողմնակի ազդեցության վրա կարելի է աչք փակել։
Բայց մտածեք, տենդագին բացականչեցի ես, թե դրա դիմաց ինչ եք վճարում։ Ասենք թե ձեր ուղեղը ինչ-որ ժամանակահատվածում սկսում է արդյունավետ գործել, բայց դա կործանարար վիճակ է, որը հանգեցնում է նյարդային բջիջների վերասերման և, ի վերջո, տկարամտության։ Դուք շատ լավ գիտեք, թե հետո ինչպիսի հակազդեցություն է սկսվում։ Ոչ, Հոլմս, իսկապես դա անմտություն է։ Ինչպես կարող եք հանուն ինչ-որ մի քանի րոպեի խթանման վտանգի ենթարկել բնության կողմից ձեզ տրված զարմանալի շնորհը։
Շերլոկ Հոլմսը չվիրավորվեց։ Ընդհակառակը, մեր խոսակցությունը, թվում էր, զվարճացրեց նրան։
Ուղեղս ըմբոստանում է անգործությունից, ասաց նա, հենվելով բազկաթոռի արմնկակալներին և ագուցելով մատները։ Ինձ գործ տվեք, տվեք դժվարագույն խնդիր, անլուծելի առաջադրանք, խճճված դեպք, և ես կմոռանամ արհեստական ազդակների մասին։ Ատում եմ կյանքի մռայլ , միապաղաղ ընթացքը։ Ուղեղս պահանջում է լարված աշխատանք։ Հատկապես դրա համար եմ ընտրել իմ հազվագյուտ մասնագիտությունը, ավելի ճիշտ, ստեղծել, որովհետև աշխարհում երկրորդ Շերլոկ Հոլմս չկա։
Աշխարհում միակ մասնավոր խուզարկուն դու՞ք եք, հարցրի ես՝ բարձրացնելով հոնքերս։։
Միակ մասնավոր խուզարկու խորհրդատուն, պատասխանեց Շերլոկ Հոլմսը։ Վերջին և բարձրագույն ատյանը։ Երբ Գրեգսոնը, Լեստրեյդը կամ Էթելնի Ջոնսը հայտնվում են փակուղում, իսկ դա նրանց սովորոկան վիճակն է, անմիջապես ինձ են կանչում։ Ծանոթանում եմ գործի մանրամասներին և հայտնում կարծիքս՝ մասնագետի կարծիքը։ Փառք չեմ փնտրում։ Երբ ինձ հաջողվում է պարզել գործը, անունս չի հիշատակվում թերթերում։ Բարձրագույն պարգևը տեսնում եմ հենց աշխատանքում, իմ մեթոդը գործնականում կիրառելու մեջ։ Ուոտսոն, դուք այն լավ գիտեք։ Հիշեք թեկուզ Ջեֆերսոն Հոուփի գործը։
Այո, հիշում եմ, պատասխանեցի փափկելով։ Հետաքրքիր դեպք էր։ Նույնիսկ այդ մասին պատմվածքի պես մի բան գրեցի հետաքրքրաշարժ վերնագրով՝ «Էտյուդ արնագույն երանգներում»։
Ես տեսա ձեր պատմվածքը, առանց խանդավառության Հոլմսը տարուբերեց գլուխը։ Եվ պետք է խոստովանեմ, չեմ կարող ձեզ շնորհավորել հաջողության համար։ Հանցագործության հետաքննութունը ճշգրիտ գիտություն է, համենայն դեպս, պետք է լինի այդպիսին։ Եվ գործունեության այդ տեսակը պետք է նկարագրել զուսպ, անկիրք ոճով։ Իսկ ձեր գրքում սենտիմենտալություն կա։ Դա նույնն է, թե Էվկլիդեսի հինգերորդ կանխադրույթի մասին դատողություններին կցեն հրապուրիչ սիրո մի պատմություն։
Բայց այնտեղ իրոք ռոմանտիկ պատմություն կար, առարկեցի ես։ Պարզապես հավատարիմ եմ մնացել փաստերին։
Ինչ-որ բանի մասին կարելի էր և լռել կամ փաստերը շարադրելիս գոնե չափը չանցնել։ Միակ բանը, որ այդ գործում արժանի է ուշադրության դատողությունների շղթան է՝ պատճառից մինչև հետևանք։ Հենց դա էլ հանգեցրեց գործի բացահայտման հաջողությանը։
Ինձ զայրացրին այդ խոսքերը․ չէ՞ որ ես նկարագրել էի Հոլմսի գործը, որ նրան հաճույք պատճառեմ։ Ինձ զայրացրեց նաև նրա եսասիրությունը, որին բավարարություն տալու համար պետք էր գրքիս յուրաքանչյուր տողը նվիրել նրա անգնահատելի մեթոդին։ Ընկերոջս հետ մի քանի տարի ապրելով Բեյքր-սթրիթում, մեկ անգամ չէ, որ նրա սովորական զսպվածության և տիրական բնավորության տակ թաքնված որոշ փառամոլություն եմ նկատել։ Սակայն ոչինչ չպատասխանեցի և նստած հիվանդ ոտքս էի օրորում, որից վերջերս էին հանել աֆղանական զենքից արձակված գնդակը, ու թեև վերքը չէր խանգարում քայլել, եղանակի փոփոխության ժամանակ ամեն անգամ նվվում էր։
Վերջերս սկսեցի մասնակցել մայրցամաքում կատարված հանցագործությունների բացահայտմանը, մի փոքր անց ասաց Հոլմսը, լցնելով իր սիրելի ծխամորճը։ Անցյալ շաբաթ խորհրդի համար ինձ դիմեց Ֆրանսուա դը Վիլարը, որն, ինչպես հավանաբար դուք գիտեք, վերջերս մտավ Ֆրանսիայի լավագույն խուզարկուների շարքը։ Նա կելտական ռասային հատուկ հիանալի արագ ինտուիցիա ունի, բայց առաջնակարգ խուզարկուի համար չափազանց անտեղյակ է մեր մասնագիտական արվեստին։ Գործը վերաբերում էր մի կտակի և մի քանի հետաքրքիր մանրամասներ ուներ։ Ես Վիլարին հիշեցրի նմանատիպ երկու դեպք՝ մեկը հետաքննվել էր Ռիգայում 1857 թվականին, իսկ մյուսը՝ Սենտ-Լուիսում 1871- ին։ Եվ դա նրան հետևություններ անելու բանալի տվեց։ Այսօր առավոտյան նամակ ստացա,որով շնորհակալություն էր հայտնում օգնության համար։
Այդ ասելով , ինձ մեկնեց արտասահմանյան արտադրության երկծալ մի թուղթ, որտեղ, ինչպես նկատեցի, աչքի էին զարնում ֆրանսիացու ջերմ հիացմունքը վկայող magnifique, coup-de-maitre և tours-de-forse բառերը։
Նա ձեզ գրում է՝ ինչպես աշակերտը ուսուցչին,ասացի ես։
Նա գնահատում է իմ օգնությունը, անտարբեր նկատեց Հոլմսը։ Ինքն անձամբ շատ ընդունակ մարդ է և տիրապետում է իդեալական խուզարկուին անհրաժեշտ երեք հատկություններից ամենաքիչը երկուսին․ կարողանում է նկատել և դրա հիման վրա հետևություններ անել։ Առայժմ նրան պակասում են գիտելիքները, բայց ժամանակի ընթացքում դա էլ ձեռք կբերի։ Հիմա ֆրանսերեն է թարգմանում իմ բրոշյուրները։
Իսկ մի՞թե դուք գրում եք։
Մեղք գործել եմ, ծիծաղեց Հոլմսը։ Մի քանի փոքր գործեր եմ գրել։ Դրանցից մեկը «Ծխախոտի տեսակի որոշումը ըստ մոխրի» վերնագրով, նկարագրում է հարյուր քառասուն տեսակ սիգարների և ծխամորճի ծխախոտեր։ Կցված գունավոր լուսանկարները ցույց են տալիս մոխրի տարբեր տեսակներ։ Ծխախոտի մոխիրը ամենահաճախակի հանդիպող հանցանշաններից է։ Երբեմն՝ ամենակարևորը։ Օրինակ, եթե կարողանաք ճիշտ ասել, որ մարդասպանը ծխում է հնդկական ծխախոտ, ապա որոշման շրջանակը, բնականաբար, նեղանում է։ Փորձված աչքի համար սև տրիխինոպոլյան ծխախոտի և «թռչնի աչքի» ճերմակ մոխրի միջև տարբերությունը այնքան մեծ է, որքան կարտոֆիլի և կաղամբի։
Մանրուքները նկատելու զարմանալի հատկություն ունեք, նկատեցի ես։
Պարզապես հասկանում եմ դրանց կարևորությունը։ Կամ էլ հետքերի մասին աշխատությունը, ուր խոսվում է հետքը պահպանելու համար գիպսի օգտագործման մասին։ Մի փոքր հետազոտություն նվիրված է ձեռքի ձևի վրա մասնագիտության թողած ազդեցությանը , որտեղ տվյալներ կան, տանիքագործի, վիմագրողի, նավաստու, կոմպոզիտորի, խցանագործի, ջուլհակի և ալմաստ հղկողի ձեռքերի մասին։ Իմ մասնագիտությունը գիտւթյուն համարող խուզարկուի համար այս հետազոտությունը գործնական մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Այն հատկապես օգտակար է, երբ հարկ է լինում ճանաչել դիակը կամ որոշել հանցագործի մասնագիտությունը։ Բայց տեսնում եմ, որ չարաշահում եմ ձեր համբերությունը անընդհատ նույն թեմայի մասին խոսելով։
Ամենևին, ջերմորեն առարկեցի ես։ Այս ամենը անչափ հետաքրքիր է, մանավանդ, որ իմ աչքերով եմ տեսել ձեր գիտելիքների գործնական կիրառումը։ Այ, հիմա հիշատակեցիք դիտելու և հետևություն անելու կարողությունը։ Իսկ ինձ թվում էր, թե դրանք համարյա նույն բաներն են։
Ոչ, տարբեր են,պատսխանեց Շերլոկ Հոլմսը, հաճույքով ետ ընկնելով բազկաթոռի փափուկ թիկնակին և ծխամորճից ծխի թանձր թխակապույտ օղակներ արձակելով։ Ահա, օրինակ , զննումը ցույց տվեց, որ դուք առավոտյան եղել եք Ուիգմոր-սթրիթի փոստում, իսկ տրամաբանական մտածողության կարողությունը թույլ տվեց եզրակացնել, որ այնտեղ եք մտել հեռագիր ուղարկելու համար։
Ապշեցուցիչ է, բացականչեցի ես։ Դուք իրավացի եք։ Բայց պետք է խոստովանեմ, չեմ հասկանում, թե ինչպես գուշակեցիք։ Փոստ մտա պատահաբար և չեմ հիշում, թե ինչ-որ մեկին ասած լինեմ։
Պարզից պարզ է, ժպտաց Հոլմսը զարմանքիս վրա։ Այնքան պարզ, որ բացատրելու հարկ չկա։ Չնայած, խնդրեմ, այդ օրինակով կարող եմ ձեզ ցույց տալ դիտողականության և մտահանգման կարողության միջև եղած տարբերությունը։ Դիտողականությունն ինձ ցույց տվեց , որ ձեր կաշվե կիսակոշիկները կեղտոտված են կարմիր կավով։ Իսկ Ուիգմոր-սթրիթի փոստի մոտ հենց հողային աշխատանքներ են տարվում։ Գետինն ամբողջովին քանդված է, և փոստ մտնել, առանց ոտքերը կեղտոտելու, հնարավոր չէ։ Կավն այնտեղ առանձնապես կարմիր գույնի է, ինչպիսին մոտերքում ոչ մի տեղ չկա։ Ահա ինչ տվեց դիտողականությունը։ Մնացածը եզրակացրի տրամաբանական ճանապարհով։
Իսկ ինչպե՞ս իմացաք, որ ես հեռագիր եմ ուղարկել։
Դարձյալ շատ հասարակ։ Ինձ հայտնի է, որ առավոտյան ոչ մի նամակ չեք գրել, չէ որ ես նստած էի ձեր դիմաց։ Իսկ ձեր գրասեղանի բաց դարակում նկատեցի փոստային բացիկների մի հաստ կապոց և մի ամբողջ թերթ դրոշմանիշներ։ Այդ դեպքում, ինչի համար են փոստ գնում, եթե ոչ հեռագիր ուղարկելու։ Դեն նետեք այն ամենը, ինչ կապ չունի և կմնա միակ փաստը, որն էլ հենց ճշմարտությունն է։
Իսկապես, ամեն ինչ շատ պարզ է, ասացի ու լռեցի։ Բայց այս դեպքը, ինչպես նկատեցինք, պարզագույնն է։ Ներեցեք պնդերեսությանս համար, բայց ես կցանկանայի ձեր մեթոդը ենթարկել ավելի լուրջ փորձության։
Շատ ուրախ կլինեմ։ Դա ինձ կփրկի կոկաինի ավելորդ չափաբաժնից։ Ըստ ձեր հայեցողության, տվեք ինձ ցանկացած խնդիրը։
― Հիշում եմ, դուք ասում էիք, որ երբ երկար են օգտվում իրերից, դրանց վրա մնում են օգտագործող անձի հետքերը։ Եվ փորձառու աչքը կարող է այդտեղ շատ բան տեսնել։ Ես մի ժամացույց ունեմ, որը վերջերս է ձեռքս անցել։ Խնդրեմ, բարի եղեք ասել, ինչպիսին են դրա նախկին տիրոջ սովորություններն ու բնավորությունը։ Նրան մեկնեցի ժամացույցը, խոստովանում եմ, ոչ առանց գաղտնի բավականության, քանի որ, իմ կարծիքով, խնդիրն անլուծելի էր, իսկ ես ցանկանում էի մի փոքր կոտրել բարեկամիս պարծենկոտությունը․ նրա խրատաբանությունն ու առարկություն չընդունող տոնը ինձ երբեմն զայրացնում էին։ Նա վերցրեց ժամացույցը, ասես կշռելով, ուշադիր նայեց թվացույցին, հետո բացեց կափարիչը և սկսեց զննել մեխանիզմը, սկզբում պարզապես ի միջի այլոց, իսկ հետո զինվելով ուժեղ երկգոգավոր խոշորացույցով։ Հազիվ զսպեցի ժպիտս, երբ Հոլմսը շրխկացրեց կափարիչը և հիասթափված ինձ մեկնեց ժամացույցը։
Համարյա ոչինչ ասել չի կարելի, ասաց նա։ Ժամացույցը վերջերս է եղել վարպետի մոտ։ Մանրակրկիտ մաքրվել է։ Այնպես որ, զրկված եմ ինչ-որ բան ստույգ ասելու հնարավորությունից։
Ճիշտ եք, պատասխանեցի ես։ Նախքան մոտս հայտնվելը այն իսկապես գտնվել է ժամագործի մոտ։
Մտքումս նախատեցի բարեկամիս, որն իր անհաջողությունը բացատրեց այդպիսի անհամոզիչ փաստարկով։ Հետաքրքիր է, ի՞նչ կարելի է իմանալ չմաքրված ժամացույցից։
Չնայած չեմ կարող արդյունքով պարծենալ, բայց, այնուամենայնիվ, այնտեղ ինչ-որ բան տեսա, ասաց նա, առաստաղին հառելով օտարոտի հայացքը։ Եթե սխալվեմ, խնդրում եմ ուղղեք ինձ, Ուոտսոն։ Ուրեմն այսպես, ժամացույցը, ըստ իս, պատկանել է ձեր ավագ եղբորը, իսկ նա դա ժառանգել է հորից։
Ձեզ, իհարկե, այդ մտքին հանգեցրին կափարիչին փորագրված«Գ․Ու․» տառերը։
Ճիշտ է։ Ձեր ազգանունը սկսվում է«Ու»-ով, այդպես չէ՞։ Ժամացույցը պատրաստված է կես դար առաջ, սկզբնատառերը ևս փորագրված են հենց այդ ժամանակ։ Դրանից եզրակացրի, որ ժամացույցը պատկանել է ավագ սերնդի մարդու։ Որքան ինձ հայտնի է, ընտանեկան թանկարժեք իրերը հորից անցնում են ավագ որդուն։ Միանգամայն հնարավոր է, որ ձեր հայրը, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մահացել է շատ տարիներ առաջ։ Հետևաբար, նախքան ձեզ անցնելը, այն պատկանել է ձեր եղբորը։
Այո, մինչև հիմա ամեն ինչ ճիշտ է, նկատեցի ես։ Իսկ ուրիշ ի՞նչ տեսաք զննելով այդ ժամացույցը։
Ձեր եղբայրը շատ անկարգ, թեթեվամիտ և անճշտապահ մարդ էր։ Ժառանգել էր պատշաճ կարողություն, ապագան առջևում էր։ Բայց ամեն ինչ վատնել և ապրել է կարիքի մեջ, չնայած ճակատագիրը երբեմն ժպտացել է նրան։ Վերջ ի վերջո, հարբեցողության է տրվել և մահացել։ Ահա այն ամենը, ինչ հաջողվեց դուրս կորզել ժամացույցից։
Այլայլված վեր թռա աթոռից և կաղալով քայլեցի սենյակում։
Հոլմս, դա չափազանց տգեղ է ձեր կողմից։ Դուք ինչ-որ կերպ տեղեկացել եք դժբախտ եղբորս ճակատագրի մասին, իսկ այժմ ձևացնում եք, որ դա ինչ-որ հրաշքով միայն հիմա ձեզ հայտնի դարձավ։ Երբեք չեմ հավատա, որ այդ բոլորը ձեզ պատմել է ինչ-որ մի հին ժամացույց։ Դա դաժանություն է և, եթե բանը հասել է դրան, ապա դառնում է շառլատանություն։
Իմ թանկագին Ուոտսոն, մեղմ ասաց Հոլմսը, ներեցեք ինձ, աստծու սիրուն։ Լուծելով այդ հանելուկը, մոռացա, թե դա որքան մոտ է ձեր սրտին, և չմտածեցի, որ ձեր եղբոր մասին հիշատակելը ծանր կլինի ձեզ համար։ Բայց հավատացնում եմ, ոչինչ չգիտեի ձեր եղբոր գոյության մասին, մինչև այն րոպեն, երբ տեսա ժամացույցը։
Այդ դեպքում բացատրեք, թե ինչպես իմացաք այդ ամենը։ Եղբորս մասին ձեր պատմածը լիովին համապատասխանում է իրականությանը։
Երջանիկ զուգադիպություն։ Կարող էի միայն ենթադրել հավանականության այս կամ այն աստիճանով, բայց պարզվեց, որ ամեն ինչ այդպես է եղել։
Բայց դա պարզապես գուշակություն չէ՞։
Իհարկե ոչ։ Երբեք չեմ գուշակում։ Շատ հիմար սովորություն է, սպանիչ ազդեցություն է թողնում, տրամաբանական մտածողության վրա։ Դուք ցնցված եք, որովհետև չեք տեսնում մտքերիս ընթացքը, իսկ մանր փաստերը ձեզ համար գոյություն չունեն։ Բայց չէ որ որպես օրենք հատկապես դրանց վրա է կառուցվում դատողությունը։ Ահա օրինակ, իմ առաջին եզրակացությունը՝ ձեր եղբորը հատուկ էր թափթփվածությունը։ Եթե ուշադիր նայեք ժամացույցի հակառակ կողմը, ապա կնկատեք, որ պատյանը ճխլտված է ոչ միայն երկու կողմից, այլև քերծված է ինչ-որ ամուր բանով, ասենք բանալիով կամ դրամով, որոնք ձեր եղբայրը ժամացույցի հետ կրել է միևնույն գրպանում։ Պարզ է, հարկ չկա խելքի ծով լինել ենթադրելու համար, որ հիսուն գինեա արժողությամբ ժամացույցին այդպիսի անփութությամբ վերաբերվող մարդը կարգապահությամբ աչքի չէր ընկնում։ Դժվար չէ նաև գլխի ըմկնել, որ եթե մարդը այդպիսի թանկագին ժամացույց է ժառանգել, ապա ժառանգությունն ինքն էլ փոքր չի եղել։
Գլխով արեցի, ի նշան, որ ուշադրությամբ լսում եմ։
Անգլիական լոմբարդում, երբ ժամացույց են գրավ վերցնում, անդորագրի համարը սովորաբար ասեղով գրում են կափարիչի ներսի մասում։ Ցանկացած պիտակից լավ է։ Վտանգ չկա, որ պիտակը կկորչի կամ կփոխեն։ Այս ժամացույցի վրա խոշորացույցի օգնությամբ տեսա ամենաքիչը չորս այդպիսի համար։ Հետևություն՝ ձեր եղբայրը հաճախ էր նեղն ընկնում։ Երկրորդ եզրակացություն՝ ժամանակ առ ժամանակ նրան հաջողվում էր կարգավորել իր գործերը, ապա թե ոչ, նա չեր կարող ետ գնել գրավ դրած ժամացույցը։ Վերջապես, նայեք ներքին կափարիչին, որտեղ բանալու ճեղքն է։ Նայեք, բավականին քերծվածքներ կան , դրանք բանալու հետքեր են, քանի որ նա, միանգամից չի կարողացել բանալին մտցնել անցքի մեջ։ Չխմող մարդու ժամացույցի վրա այդպիսի քերծվածքներ չեն լինում։ Հարբեցողների մոտ դրանք մշտապես կան։ Ձեր եղբայրը ժամացույցը միշտ լարել է ուշ երեկոյան և ահա, որքան հետքեր է թողել նրա անվստահ ձեռքը։ Այս ամենի մեջ ի՞նչ հրաշագործություն և առեղծվածային բան կա։
Այո, հիմա տեսնում եմ, որ ամեն ինչ շատ պարզ է։ Եվ ցավում եմ, որ անարդարացի էի։ Պետք է ավելի շատ վստահեի ձեր բացառիկ ընդունակություններին։ Կարելի՞ է մի հարց տալ․ ձեռքի տակ ինչ-որ հետաքրքիր գործ ունե՞ք։
Ոչ։ Այստեղից էլ կոկաինը։ Չեմ կարող ապրել առանց լարված մտավոր աշխատանքի։ Կորչում է կյանքի նպատակը։ Նայեք պատուհանից դուրս։ Ինչ թախծոտ, նողկալի և անհույս է աշխարհը։ Նայեք, ինչպես է դեղին մուժը քուլա-քուլա բարձրանում փողոցում՝ պարուրելով կեղտոտ, մոխրագույն տները։ Ի՞նչը կարող է ավելի պրոզայիկ և կոպիտ նյութական լինել։ Ի՞նչ օգուտ բացառիկ ընդունակություններից, դոկտոր, եթե հնարավորություն չկա կիրառել դրանք։ Հանցագործությունը տխուր է, գոյությունը՝ տխուր, աշխարհում ոչինչ չի մնացել բացի ձանձրույթից։
Այն է, բացել էի բերանս, որ առարկեի մենախոսությանը, երբ դուռը ուժգին թակեցին և սենյակ մտավ տանտիրուհին, պղնձե սկուտեղի վրա այցեքարտ մատուցելով։
Ձեզ մի երիտասարդ աղջիկ է հարցնում, սըր, ընկերոջս դիմեց տանտիրուհին։
Միսս Մերի Մորսթեն, պատասխանեց Հոլմսը ― Հոլմսը։ — Հըմ, այդ անունն ինձ անծանոթ է։ Միսիս Հադսոն, խնդրում եմ, ներս հրավիրեք միսս Մորսթենին։ Մի հեռացեք, դոկտոր։ Ցանկանում եմ, որ մնաք։
==Գլուխ 2 Ծանոթանում ենք գործին==
Միսս Մորսթենը սենյակ մտավ թեթև, վստահ քայլերով, հանգիստ և անկաշկանդ պահվածքով։ Շիկահեր, նուրբ, վայելչագեղ, անբասիր ճաշակով հագնված դեռատի աղջիկ էր։ Բայց նրա հագուստներում նկատելի էր այն համեստությունը, եթե ոչ պարզությունը, որը վկայում էր նեղ պայմանների մասին։ Հագին մուգ մոխրագույն, բրդյա զգեստ էր, առանց որևէ զարդարանքի և նույն մոխրագույն երանգի գլխարկ, որին թեթևակիորեն աշխուժացնում էր եզրի սպիտակ փետուրը։ Դեմքը գունատ էր, իսկ դիմագծերը կանոնավորությամբ աչքի չէին ընկնում, փոխարենը՝ դեմքի արտահայտությունը գրավիչ էր և համակրելի, իսկ մեծ, կապույտ աչքերը լուսավորված էին խանդավառությամբ և բարությամբ։ Իր ժամանակին հանդիպել եմ երեք մայրցամաքների կանանց, բայց ինձ երբեք չի հաջողվել տեսնել մի դեմք, որն այդպես պարզ վկայեր հոգու վեհանձնության ու բարության մասին։ Երբ միսս Մորսթենը նստեց Հոլմսի առաջարկաց աթոռին, նկատեցի, որ նրա ձեռքերն ու շուրթերը դողում են, հավանաբար, ներքին ուժեղ հուզմունքից։
Ես եկել եմ հատկապես ձեզ մոտ, միստր Հոլմս, սկսեց մեր հյուրը, որովհետև դուք օգնել եք տիրուհուս՝ միսիս Սեսիլ Ֆորեսթերին, լուծելու ընտանեկան մի պատմություն։ Նա մինչև հիմա չի կարողանում մոռանլ մոռանալ ձեր բարությունն ու խելքը։
Միսիս Սեսիլ Ֆորեսթե՞րը, մտածկոտ կրկնեց Հոլմսը։ Հիշում եմ, ինձ իսկապես հաջողվեց մի փոքր օգնել նրան։ Դեպքը, սակայն, բավականին հասարակ էր։
Միսիս Ֆորեսթերը այդ մասին այլ կարծիքի է։ Բայց իմ գործի մասին այդ չէի ասի։ Դժվարանում եմ ավելի տարօրինակ և անբացատրելի իրավիճակ պատկերացնել, քան այն, որտեղ հայտնվել եմ։
Հոլմսը շփեց ձեռքերը, աչքերը փայլեցին։ Նստած տեղից առաջ թեքվեց և նրա խիստ գծագրված բազեի դիմագծերը համակ ուշադրություն արատահայտեցին։
Շարունակեք ձեր գործը, ասաց նա չոր, գործնական տոնով։
Ես անհարմար զգացի և աթոռից վեր կենալով ասացի․
Ձեր թույլտվությամբ կարո՞ղ եմ գնալ։
Ի զարմանս ինձ, միսս Մորսթենը կանգնեցրեց ինձ, բարձրացնելով ձեռնոց հագած ձեռքը։
Եթե ձեր ընկերը մնա, ասաց նա, ինձ անգնահատելի ծառայություն կմատուցի։
Ես դարձյալ նստեցի, միսս Մորսթենը շարունակեց։
Կարճ ասած, գործը հետևյալն է։ Հայրս, որպես սպա , ծառայել է Հնդկաստանում՝ մի զորագնդում։ Երբ շատ փոքր էի, ինձ ուղարկեց Անգլիա։ Մայրս մահացել էր, Անգլիայում բարեկամներ չունեինք և հայրս ինձ տեղավորեց Էդինբուրգի լավագույն մասնավոր գիշերօթիկ դպրոցներից մեկում։ Այնտեղ դաստիրակվեցի, մինչև դարձա տասնյոթ տարեկան։ 1878 թվականին հայրս, այդ ժամանակ արդեն գնդի ավագ սպա, միամսյա արձակուրդ ստացավ և եկավ Անգլիա։ Լոնդոնից ինձ հեռագրեց, որ բարեհաջող հասել, իջևանել է«Լեհեմ» հյուրանոցում և անհամբեր ինձ է սպասում։ ՀԵռագրի ամեն մի բառը, ես դա լավ եմ հիշում, շնչում էր հայրական սիրով և մտահոգությամբ։ Լոնդոն ժամանելով, կայարանից ուղիղ հյուրանոց մեկնեցի։ Այնտեղ ինձ հայտնեցին, որ կապիտան Մորսթենը, իսկապես իջևանել է իրենց մոտ, բայց նախորդ օրը երեկոյան գնացել է ինչ-որ տեղ և մինչև այժմ չի վերադարձել։ Ամբողջ օրը նրանից լուրի էի սպասում։ Երեկոյան հյուրանոցի կարգադրիչի խորհրդով դիմեցի ոստիկանություն։ Հաջորդ օրը բոլոր թերթերում հայտարարություն հայտնվեց հորս անհետացման մասին, բայց ոչ մի պատասխան չստացանք։ Այդ օրվանից մինչև հիմա ոչ մի խոսք չեմ լսել դժբախտ հորս մասին։ Նա Անգլիա վերադարձավ, հուսալով տեսնել աղջկան, ապրել հանգիստ կյանքով, իսկ փոխարենը… միսս Մորսթենը ձեռքը սեղմեց կոկորդին, և խեղդված հեկեկոցը խոսքը կիսատ թողեց։
Դա ե՞րբ է պատահել, հարցրեց Հոլմսը բացելով նոթատետրը։
Հայրս անհետացավ 1878 թվականի դեկտեմբերի 3-ին, մոտավորապես տասը տարի առաջ։
― իսկ — Իսկ նրա իրե՞րը։
Դրանք մնացին հյուրանոցում։ Այնտեղ ոչ մի բան չկար, որ օգներ բացահայտելու նրա անհետացումը՝ հագուստներ, գրքեր, հազվագյուտ շատ իրեր Անդամանյան կղզիներից։ Հայրս որպես սպա ծառայել էր բանտի պահակային զորամասում։
Լոնդոնում բարեկամներ ունե՞ր։
Գիտեի մենակ մեկին՝ մայոր Շոլտոյին։ Նրանք միասին ծառայել էին Բոմբեյի երեսունչորսերորդ հետևակային գնդում։ Մայորը զորացրվել և Անգլիա էր վերադարձել հորս մեկնելուց քիչ առաջ և տեղավորվել էր Ապպեր-Նորվուդում։ Մենք, իհարկե, կապվեցինք հետը, բայց պարզվեց, որ նա նույնիսկ չէր էլ լսել ընկերոջ վերադարձի մասին։
Շատ տարօրինակ գործ է, նկատեց Հոլմսը։
Բայց ամենահետաքրքիրը առջևում է։ Վեց տարի առաջ, հենց 1882 թվականի մայիսի չորսին, «Թայմսում» հայտարարություն հայտնվեց, որ փնտրվում է միսս Մորսթենը և հանուն նրա շահերի խնդրել էին հասցեն հայտնել «Թայմսին»։ Այդ ժամանակ նոր էի ընդունվել միսիս Սեսիլ Ֆորեսթերի մոտ՝ որպես ընկերակցուհի։ Նա խորհուրդ տվեց հասցես ուղարկել հայտարարությունների բաժին։ Եվ հենց այն օրը, երբ հասցես հայտնվեց թերթում, փոստով ծանրոց ստացա՝ ստվարաթղթե մի ոչ մեծ տուփ։ Մեջը կար շատ խոշոր և գեղեցիկ մի մարգարիտ, բայց ծանրոցում ոչ մի, նույնիսկ ամենափոքր բացատրագիր անգամ չկար, թե ումից է նվերը։ Եվ մինչև հիմա, ամեն տարի հենց այդ նույն օրը, փոստով ստանում եմ ճիշտ այդպիսի տուփ, ճիշտ այդպիսի մարգարիտով, առանց նշելու, թե ով է ուղարկողը։ Մարգարիտը ցույց եմ տվել ոսկերչին, և նա ասել է, որ դա հազվագյուտ և թանկարժեք տեսակի է։ Դուք էլ հիմա կտեսնեք, թե ինչ գեղեցիկ է։
Միսս Մորսթենը բացեց տափակ տուփը․ այնտեղ վեց հիանալի մարգարիտ կար, որոնց նմանը չէի տեսել։
Շատ հետաքրքիր է, ասաց Շերլոկ Հոլմսը։ Իսկ ձեզ հետ էլ ուրիշ ոչինչ չի՞ եղել։
Եղել է, և այն էլ այսօր։ Դրա համար էլ եկա ձեզ մոտ։ Առավոտյան ստացա ահա այս նամակը։ Կարդացեք։
Շնորհակալ եմ, ասաց Հոլմսը վերցնելով նամակը։ Խնդրեմ, ծրարը ևս։ Կնիքի վրա՝ Լոնդոն, Հարավ-Արևմուտք, 7-ը հուլիսի։ Հըմ։ Անկյունում՝ տղամարդու բթամատի հետք։ Հավանաբար՝ փոստատարինը։ Թուղթը բարձր որակի է։ Ծրարի տրցակը՝ վեց պենս։ Ծաշակով Ճաշակով մարդ է, համենայն դեպս, այս տեսակետից։ Հետադարձ հասցե չկա։ «Այս երեկո եղեք «Լիցեում» թատրոնի մուտքից ձախ, երրորդ սյան մոտ։ Եթե վախենում եք, հետներդ երկու ընկեր բերեք։ Ձեզ հետ անարդարացի են վարվել։ Դա պետք է ուղղվի։ Ոստիկանությանը մի հայտնեք։ Եթե ոստիկանությունը խառնվի, ամեն ինչ կտապալվի։ Ձեր բարի կամեցող։» Այո, իսկապես։ Գերազանց, հիանալի հանելուկ է։ Ի՞նչ եք պատրաստվում անել, միսս Մորսթեն։
Հենց դա էլ ցանկանում եմ ձեզ հարցնել։
Այդ դեպքում, անկասկած, այսօր գնում ենք նամակում մատնանշված տեղը։ Դուք, ես և, իհարկե, դոկտոր Ուոտսոնը։ Նա ամենահարմար մարդն է։ Ձեր բայրացակամ անծանոթը գրում է, որ դուք հետներդ տանեք ձեր երկու ընկերներին։ Իսկ մենք Ուոտսոնի հետ մեկ անգամ չէ , որ աշխատել ենք միասին։
Իսկ դոկտոր Ուոտսոնը կհամաձայնի՞ գալ, հարցրեց միսս Մորթսենը, և ես նրա ձայնում համարյա աղերսանք լսեցի։
Պատիվ կհամարեմ և երջանիկ կլինեմ, եթե կարողանամ ձեզ օգտակար լինել, ասացի ես ոգևորված։
Դուք երկուսով այնքան բարի եք իմ հանդեպ, ասաց միսս Մորսթենը։ Ես շատ մեկուսացված եմ ապրում, ընկերներ չունեմ, որոնց օգնության վրա կարողանամ հույս դնել։ Ուրեմն, կգամ ժամը վեցին մոտ։ Դա ուշ չի՞ լինի։
Միայն չուշանաք, պատասխանեց Հոլմսը։ Մի հարց էլ ունեմ։ Ասացեք, այս նամա՞կն էլ գրված է նույն ձեռագրով, ինչ որ մարգարիտով տուփի վրայի հասցեն։
Նամակներն ինձ մոտ են, պատասխանեց միսս Մորսթենը՝ պայուսակից հանելով մի քանի թուղթ։
Իդեալական այցելու եք։ Լավ ինտուիցիա ունեք։ Հապա, տեսնենք։
Նա թղթերը փռեց սեղանին և սկսեց մեկը մյուսի հետևից ուշադրուցյամբ զննել։
Ձեռագիրն ամեն տեղ, բացի նամակից , փոխված է, շուտով ասաց նա։ Բայց ոչ մի կասկած չի կարող լինել, բոլոր հասցեները և նամակը գրել է նույն մարդը։ Նայեք, «l»-ն ամեն տեղ նույնն է, ուշադրություն դարձրեք նաև, ինչպես է ծռված վերջին «s>«s»-ը։ Ե՛վ այստեղ, և՛ այնտեղ երևում է նույն ձեռքը։ Ես չէի ցանկանա ձեր մեջ զուր հույսեր արթնացնել, բայց ասացեք, միսս Մորսթեն, նմանություն չկա՞ սրանց և ձեր հոր ձեռագրի միջև։
Ոչ մի։
Այդպես էլ գիտեի։ Ուրեմն, այսպես, վեցին ձեզ կսպասենք։ Թույլ տվեք ինձ մոտ մնան այս թղթերը։ Ես դարձյալ կմտածեմ ձեր գործի մասին։ Մենք ժամանակ ունենք։ Հիմա դեռ երեքն անց կես է։ Ցտեսություն։
Ցտեսություն, պատասխանեց մեր հյուրը և իրանակալի մեջ թաքցնելով մարգարիտով տուփը, երկուսիս էլ նայելով իր բարի, վճիտ աչքերով, գնաց։ Կանգնելով պատուհանի մոտ, նայեցի, թե նա ինչպես է հեռանում թեթև, սահուն քայլքով, մինչև մոխրագույն գլխարկը և սպիտակ փետուրը կորան գորշ ամբոխի մեջ։
Ինչ հիասքանչ օրիորդ է, բացականչեցի ես՝ շրջվելով ընկերոջս կողմը։
Հոլմսը դարձյալ վառեց իր ծխամորճը և, փակելով աչքերը, ետ ընկավ բազկաթոռի թիկնակին։
Հիասքա՞նչ, կրկնեց նա անտարբեր։ Ես չնկատեցի։
Ոչ, Հոլմս, դուք մարդ չեք, դուք հաշվիչ մեքենա եք, բացականչեցի ես։ Դուք երբեմն ապշեցնում եք։
Հոլմաը մեղմ ժպտաց։
Ամենագլխավորը՝ թույլ չտալ, որ մարդու առանձնահատկությունները ազդեն ձեր դատողության վրա։ Այցելուն ինձ համար որոշակի տվյալ է, խնդրի բաղադրամասերից մեկը։ Զգացմունքները թշնամի են հստակ մտածողությանը։ Հավատացեք, ամենահիասքանչ կինը, որին ես երբևիցե տեսել եմ, կախաղան է հանվել իր երեք զավակներին սպանելու համար։ Ապահովագրական վկայականով դրամ ստանալու համար թունավորել էր նրանց։ Իսկ իմ ծանոթների մեջ ամենավանող արտաքին ունեցողը մի բարեգործ է, որը լոնդոնյան չքավորների վրա ծախսել է մոտավորապես քառորդ միլիոն։
Բայց այս անգամ…
Երբեք բացառություն չեմ անում։ Բացառությունները հերքում են կանոնը։ Լսեք, Ուոտսոն, ձեզ երբևէ հարկ եղե՞լ է բնավորությունն ուոսումնասիրել ուսումնասիրել ձեռագրի միջոցով։ Ի՞նչ կարող եք ասել սրա մասին։
Ձեռագիրը ընթեռնելի է և կանոնավոր, պատասխանեցի ես, ըստ երևույթին, պատկանում է գործարար և ուժեղ բնավորության տեր մարդու։
Հոլմսն օրորեց գլուխը։
Նայեցեք բարձր տառերին, ասաց նա։ Նրանք հազիվ են հասնում տողերին․ «d»-ն կարելի է ընդունել «a»-ի տեղ, իսկ «l»-ն ՝ «e»-ի։ Ուժեղ բնավորության տեր մարդը կարող է գրել շատ անընթեռնելի, բայց նրա երկար տառերը իսկապես բարձր են։ Մեր թղթակիցը «k»-ն ամենուրեք տարբեր է գրում, իսկ մեծատառերով կարելի է ենթադրել, որ գոռոզամիտ է։ Դե լավ, ես գնում եմ։ Ինձ հարկավոր է որոշ տեղեկություններ հավաքել։ Իմ բացակայության ժամանակ առաջարկում եմ կարդալ այս գիրքը՝ հիանալի ստեղծագործություն է։ Ուինվուդ Ռիդի «Մարդու նահատակությունն» է։ Կվերադառնամ մեկ ժամից։
Գիրքը ձեռքիս նստել էի պատուհանի մոտ, բայց մտքերս հեռու էին հեղինակի համարձակ դատողություններից։ Հիշեցի մեր նոր այցելուհուն, նրա ժպիտը, գեղեցիկ, կրծքային ձայնը։ Անբացատրելի գաղտնիքը մթագնել էր նրա կյանքը։ Տասնյոթ տարեկան էր, երբ անհետացավ հայրը, ուրեմն, հիմա քսանյոթ տարեկան է, հիանալի տարիք, եթե պատանեկան երկչոտ ամաչկոտությունն արդեն անցել է, և կյանքը մի փոքր պաղեցրել է գլուխը։ Այսպես նստել և մտորում էի, քանի դեռ իմ մտքերը չընդունեցին այնքան վտանգավոր ուղղություն, որ ես շտապեցի գրասեղանի մոտ և կատաղած նետվեցի նոր լույս տեսած ախտաբանության դասագրքի վրա։ Վիրավորված ոտքով և դատարկ քսակով զինվորական հասարակ վիրաբույժս ինչպես համարձակվեցի երազել նման բաների մասին։ Նա ընդամենը մի որոշակի տվյալ էր, խնդրի բաղադրամասերից մեկը, ոչինչ ավելի։ Եթե իմ ապագան մթին է, ապա ավելի լավ է դրա մասին մտածել սառնասրտորեն, ինչպես վայել է տղամարդուն, ոչ թե գունազարդել երևակայության դատարկ խաղով։
==Գլուխ 3 Լուծում ենք փնտրում==
Հոլմսը վերադարձավ հինգն անց կեսին։ Նա կայտառ էր, ուրախ ու զվարթ՝ այսպես էին սովորաբար վերջանում նրա սև մելամաղձության նոպաները։
Այս գործում հանելուկային ոչինչ չկա, ասաց նա, ձեռքիցս վերցնելով իր համար լցրած թեյի բաժակը։ Փաստերն, ըստ երևույթին, բացատրության միայն մի հնարավորություն են տալիս։
Արդեն գտա՞ք լուծումը։
Դե, պնդելը բավական վաղ է։ Առայժմ գտա մի արտակարգ կարևոր մանրամասն։ Դա թույլ է տալիս շատ բան ենթադրել, բայց պարզելու էլ դեռ շատ բան կա։ Աչքի անցկացնելով «Թայմսի» համարները, հենց նոր հայտնաբերեցի, որ Բոմբեյի երեսունչորսերորդ հետևակային գնդի Ապպեր-Նորվուդի մայոր Շոլտոն մահացել է1882թվականի ապրիլի28-ին։
Հավանաբար ինձ բթամտի տեղ կդնեք, Հոլմս, բայց ես այդտեղ ոչ մի արտակարգ բան չեմ տեսնում։
Չե՞ք տեսնում։ Դուք ինձ զարմացնում եք, Ուոտսոն։Դե լավ, գործին այլ կերպ նայենք։ Եվ այսպես, կապիտան Մորսթենն անհետացավ։ Միակ մարդը, որին նա կարող էր այցելել՝ մայոր Շոլտոն էր։ Բայց մայոր Շոլտոն ասաց, որ ինքը Մորսթենի՝ Անգլիա ժամանելու մասին ոչինչ չի լսել։ Իսկ չորս տարի անց մայորը մահանում է։ Մահից մեկ շաբաթ անց կապիտան Մորսթենի աղջիկը թանկարժեք նվեր է ստանում։ Մեկ տարի անց՝ ևս մեկը, հետո՝ հաջորդը։ Եվ այսպես՝ մի քանի տարի շարունակ, մինչև նամակ ստանալը, որտեղ գրված է, որ միսս Մորսթենի հետ անարդարացի են վարվել։ Սա, անտարակույս, ակնարկ է հոր անհետացման մասին։ Եթե Շոլտոյի ժառանգորդներն ինչ-որ գաղտնիք չիմանային և չցանկանային վարձահատույց լինել միսս Մորսթենին, ինչու՞ պետք է թանկարժեք նվերներ ուղարկեին նրան։ Դուք կարո՞ղ եք այլ կերպ բացատրել այս փաստերը։
Ինչ տարօրինակ հատուցում է։ Եվ ինչ տարօրինակ ձևով է մատուցվում։ Ինչու՞ է իր նամակը հիմա ուղարկել և ոչ վեց տարի առաջ։ Բացի այդ, նամակում ասվում է, որ անարդարությունը պետք է ուղղել։ Ի՞նչ անարդարություն։ Չէ՞ որ չի կարող պատահել, որ նրա հայրը ողջ լինի։ Ուրեմն, նամակագիրն այլ բան նկատի ունի։
Այո, այս պատմության մեջ դեռ շատ մթին տեղեր կան, մտածկոտ ասած Հոլմսը։ Բայց մեր այսօրվա ուղևորությունը ամեն բան կբացահայտի։ Ահա և միսս Մորսթենը։ Լսու՞մ եք, կառքը մոտեցավ։ Պատրա՞ստ եք։ Գնանք։ Արդեն վեցն անց կես է։
Վերցրի գլխարկս և ամենահաստ ձեռնափայտս։ Նկատեցի, որ Հոլմսը գրասեղանի դարակից վերցեց ատրճանակը և դրեց գրպանը։ Պարզ էր․ մեր երեկոյան ուղևորությունը համարում էր լուրջ գործ։
Միսս Մորսթենի հագին մուգ թիկնոց կար, սիրունիկ դեմքը գունատ էր, բայց հանգիստ։ Նա թույլ սեռի ներկայացուցիչ չէր լինի, եթե մեր տարօրինակ ճանապարհորդությունը մոտը տագնապ չառաջացներ, բայց ինքնատիրապետումն ապշեցուցիչ էր, և պատրաստակամ պատասխանում էր Շերլոկ Հոլմսի հարցերին։
Մայոր Շոլտոն հորս մտերիմ ընկերն էր։ Իր նամակներում հայրս միշտ գրում էր մայորի մասին։ Որպես սպա նրանք ծառայել էին Անդամանյան կղզիների պահնորդական զորքերում և միասին շատ ժամանակ էին անցկացրել։ Ի միջի այլոց, հորս գրասեղանի դարակում գտնվեց մի շատ տարօրինակ փաստաթուղթ։ Ոչ ոք չկարողացավ հասկանալ, թե դա ինչ է։ Չգիտեմ, դա կապ ունի՞ արդյոք այս գործի հետ, թե ոչ, բայց, համենայն դեպս, հետս վերցրել եմ։ Գուցե ձեզ կհետաքրքրի։ Ահա։
Հոլմսը բացեց մի քանի տակ ծալած թուղթը և զգուշորեն հարթեց ծնկի վրա։ Ապա սկսեց խոշորացույցի օգնությամբ ուշադիր զննել։
Թուղթը պատրաստված է Հնդկաստանում, ասաց նա։ Ինչ-որ ժամանակ ամրակներով ամրացված է եղել տախտակին։ Թղթի վրա ուրվագծված է ինչ-որ մի մեծ տան կողամասը՝ մեծաքանակ սենյակներով, միջանցքներով և անցումներով։ Մի տեղ կարմիր թանաքով խաչ է արված, նրա վերևը՝ մատիտագիր կիսաջնջված «3, 37 ձախից» Ձախ անկյունում տարօրինակ մի հիերոգլիֆ կա՝ մի շարքով կողք-կողքի արված չորս խաչի նման, որոնք ծայրերով միանում են իրար, դրանց տակ կոպիտ, խոշոր տառերով գրված է․ Չորսի նշան՝ Ջոնատան Սմոլ, Մոհամեդ Սինգ, Աբդուլա Խան, Աքբար»։ Չեմ հասկանում, սա ի՞նչ կապ կարող է ունենալ ձեր պատմության հետ։ Սակայն, հավանաբար, սա կարևոր փաստաթուղթ է, այն խնամքով պահել են նոթատետրում, քանի որ երկու կողմերն էլ մաքուր են։
Հենց նոթատետրում էլ գտել ենք։
Դա չկորցնեք միսս Մորսթեն։ Հնարավոր է, մեզ դեռ պետք կգա։ Սկսում եմ կարծել, որ այս գործն ավելի բարդ և խճճված է, քան թվում էր սկզբում։ Ես պետք է ամեն ինչ նորից ծանրութեթև անեմ։
Կառք նստեցինք։ Հոլմսը թիկնեց նստարանին։ Նրա խոժոռված հոնքերից և բացակայող հայացքից հասկացա, որ լարված մտածում է։ Ես միսս Մորսթենի հետ կիսաձայն խոսում էի մեր ճանապարհորդության և այն մասին, թե ինչ ավարտ կունենա դա, իսկ մեր ուղեկիցը ամբողջ ճանապարհին քար լռություն էր պահպանում։
«Լիցեում» թատրոնի կողամուտքերի մոտ արդեն շատ մարդ էր հավաքվել, գլխավոր մուտքին անվերջանալի հոսքով մոտենում էին երկտեղանոց կառքեր, որտեղից դուրս էին գալիս օսլայած ճերմակ ժանեկակրծկալներով տղամարդիկ և շալերի մեջ փաթաթված ու ադամանդներից շողացող կանայք։ Հազիվ հասանք հանդիպման վայրը՝ երրորդ սյանը, երբ նրանցից անջատվեց կառապանի հագուստով կարճահասակ, թուխ, չափազանց աշխույժ մի մարդ և մոտեցավ մեզ։
―Դուք — Դուք միսս Մորսթենի հե՞տ եք, հարցրեց նա։
Ես միսս Մորսթենն եմ, իսկ այս ջենտլմենները իմ ընկերներն են։
Անծանոթը մեզ նայեց սևեռուն, թափանցող հայացքով։
Ներեցեք ինձ, միսս, բայց խնդրում եմ, ճիշտ ասեք, որ ձեր ընկերներից ոչ մեկը չի ծառայում ոստիկանությունում, պնդեց նա։
Ճիշտ եմ ասում, հանգիստ պատասխանեց միսս Մորսթենը։
Մարդը բարձր սուլեց․ մի տղա մեզ մոտեցրեց փողոցի մյուս կողմում կանգնած կառքը և բացեց դուռը։ Մեր զրուցակիցը ցատկեց կառապանի կողքին, իսկ մենք ներսում նստեցինք։ Կառապանը թափահարեց սանձերը, և կառքը մեծ արագությամբ սլացավ մշուշի միջով։
Իրավիճակը մի փոքր անսովոր էր։ Մենք գնում էինք հայտնի չէ՝ ուր, և չգիտես ինչու։ Կամ այս պատմությունը միստիֆիկացիա էր, ինչ-որ մեկի կատակը, որը պնդելու ոչ մի հիմք չունեինք, կամ էլ, որն ավելի հավանական էր, մեզ սպասվում էր ինչ-որ շատ կարևոր մի բան իմանալ։ Միսս Մորսթենը իրեն սովորականի պես զուսպ ու հանգիստ էր պահում։ Փորձում էի նրան զվարթացնել Աղվանստանի իմ արկածներով, բայց, ճիշտն ասած, անձանբ ինձ այնպես էր անհանգստացրել այս ճամփորդուցյունը և այնպիսի հետաքրքրասիրություն էր համակել, որ պատմությունս մի փոքր խառնափնթոր էր ստացվում։ Միսս Մորսթենը մինչ այսօր էլ պնդում է, որ այն ժամանակ պատմել եմ հետաքրքիր մի դեպք, թե ինչպես մի անգամ, ուշ գիշերին վրանս է խցկվել մի հրացան, և ես զույգ կրակոցով գետնել եմ նրան։ Սկզբում դեռ կարողանում էի հետևել, թե ուր ենք գնում, բայց շուտով, շնորհիվ մեր սլացած արագության, մշուշի, ինչպես նաև Լոնդոնը վատ իմանալու պատճառով դադարեցի կողմնորոշվել և կարող եմ միայն ասել, որ բավական երկար գնացինք։ Սակյն Շերլոկ Հոլմսը չէր կորցրել ուղղությունը և հաճախ շշուկով ասում էր մեր սլացած հրապարակների ու փողոցների անունները։
Ռոչեսթեր-րոուդ, ասաց նա։ Ահա և Վինսենթ-սկվերը։ Անցնում ենք Վոքսհոչ-բրիջ-րոուդով։ Երևի գնում ենք Սուրեյ։ Այո, հավանաբար, այնտեղ։ Անցնում ենք կամրջով։ Նայեք, ներքևում ջուր է փայլփլում։ Եվ իսկապես, ներքևում փայլփլում էր Թեմզայի գորշ ջուրը, որի մեջ արտացոլվում էին վառվող լապտերները, բայց ահա կառքը մյուս ափին է, սլանում է նեղ, ոլորուն, փոքրիկ փողոցների խճճված բավիղներով։
Ուոնդսուրենթ-րոուդ, ասում էր Հոլմսը։ Փրայորի-րոուդ, Լարկհոլ-լեյն, Սթոկհուել-փլեյս, Ռոբեր-սթրիթ-Քոուլդ-հարբորն-լեյն։ Իսկ մեր ճանապարհորդության նպատակակետը, թվում է, քաղաքի ոչ պերճաշուկ մասում է։ Մենք իսկապես անցանք Լոնդոնի կասկածելի և ամենամռայլ մասերից մեկով։ Աջից և ձախից ձգվում էին աղյուսե տների տխուր շարքերը, որոնց միապաղաղությունը խախտում էին միայն փողոցների անկյուններւմ գտնվող պայծառ լուսավորված անվայելչատես պանդոկները։ Հետո անցանք փոքրիկ պարտեզներով երկհարկանի ամառանոցները, հետո անվերջանալի նոր անճաշակ աղյուսե տների շարքը՝ հրեշավոր շոշափուկներ, որ հսկա քաղաքը քաշքշում էին տարբեր կողմեր։ Վերջապես կառքը կանգնեց նոր փողոցի երրորդ տան մոտ։ Հարևան շենքերից և ոչ մեկը բնակեցված չէր։ Այն, որի մոտ կանգնեցինք, նույնպես խավար էր, ինչպես կողքինները, չհաշված խոհանոցի լուսավոր պատուհանը։ Մենք բախեցինք դուռը և այն անմիջապես բացեց դեղին չալմայով, սպիտակ, լայն զգեստով, դեղին լարագոտիով գոտևորված հնդիկ սպասավորը։ Արտասովոր էր այդ տարօրինակ պատկերը տեսնել լոնդոնյան երրորդ կարգի մերձքաղաքային տան դռների մեջ։
Սահիբը սպասում է ձեզ, ասաց նա, և հենց նույն պահին ներսի սենյակից լսվեց բարակ, ականջ ծակող ձայն․
Ուղեկցեք նրանց ինձ մոտ։ Անհապաղ ուղեկցեք։
==Գլուխ 4 Ճաղատ մարդու պատմությունը==
Թույլ լուսավորված և համարյա դատարկ մռայլ միջանցքով հետևեցինք հնդիկին։ Աջ կողմի դռան մոտ նա կանգնեց և այն կրնկի վրա բացեց մեր առջև։ Աչքներիս խփեց վառ դեղին լույսը։ Սենյակի մեջտեղում կանգնած էր ճաղատ, երկարուկ գլխով մի մարդ։ Փայփլուն ճաղատը երիզում էին շեկ մազերը, ինչպես լեռան մերկ գագաթը՝ սոճիները։ Նա կանգնած շփում էր ձեռքերը, դիմագծերը մշտական շարժման մեջ էին․ մեկ ժպտում էր, մեկ՝ խոժոռվում, ոչ մի րոպե հանգիստ չմնալով։ Բնությունը նրան պարգևել էր կախ ընկած շրթունքով, բացառիկ դեղին և անհավասար ատամներով, որոնք նա ապարդյուն փորձում էր ծածկել , անդադար շոյելով դեմքի ստորին մասը։ Չնայած այդքան ցայտուն ճաղատությանը՝ երիտասարդի տպավորություն էր թողնում։ Եվ իրականում էլ մոտ երեսուն տարեկան էր։
Ձեր տրամադրության տակ եմ, միսս Մորսթեն, բարձր, բարակ ձայնով կրկնեց նա։ Ձեր տրամադրության տակ եմ, պարոնայք։ Խնդրեմ, մտեք ճգնավորիս մենախուցը։ Միսս, ինչպես տեսնում եք, խուցս փոքր է, բայց դրա փոխարեն ամեն ինչ կահավորել եմ իմ ճաշակով։ Արվեստի օազիս է՝ հարավային Լոնդոնի գարշելի ամայության մեջ։
Մենք ցնցված էինք այն սենյակի տեսքից, ուր նա մեզ հրավիրեց։ Այդ մռայլ տան մեջ սենյակը նմանվում էր պղնձե շրջանակով անբիծ ադամանդի․ պատուհաններին կախված էին մետաքսե վարագույրներ, գոբելեններ, ծանր շրջանակներով նկարներ, արևելյան սկահակներ։ Սաթե, սև երանգներով հատակի փափուկ և խավոտ գորգը այնքան հաստ էր, որ ոտքերս թաղվում էին մինչև կոճերը, ինչպես մուշտակի մեջ։ Գորգի վրա գցված էին վագրի երկու մեծ մորթիներ, որոնք անկյունում դրված խոշոր նարգիլեների հետ սենյակում ստեղծում էին արևելյան շքեղության զգցողություն։ Սենյակի կենտրոնում, համարյա երևացող ոսկե լարով կախված էր աղավնաձև արծաթե լամպը։ Այն վառվում էր, սենյակը լցնելով նուրբ, թեթև բուրմունքով։
Իմ անունը միստր Թադեուշ Շոլտո է, արտաբերեց մարդուկը, առաջվա պես ցնցվելով և ժպտալով։ Դուք, իհարկե, միսս Մորսթենն էք։ Իսկ այս ջենտլմենները…
Միստր Շերլոկ Հոլմս և դոկտոր Ուոտսոն։
Օ՜, բացականչեց մարդուկը բացահայտ ուրախությամբ։ Իսկ բժշկի մոտ լսափողակ կա՞։ Ձեզ կարելի՞ է մի բան խնդրել։ Դուք այդքան սիրալիր չե՞ք լինի։ Պատկերացնու՞մ եք, կասկած ունեմ, որ սրտիս միտրալ փականը կարգին չէ։ Աորտայի վերաբերյալ չեմ անհանգստանում, բայց, այ, միտրալ փականը։ Կցանկանայի իմանալ ձեր կարծիքը։
Լսեցի նրա սրտի զարկերը և նորմալից ոչ մի շեղում չգտա, չհաշված որ մարդուկը ինչ-որ բանից մահու չափ վախեցած էր՝ դողացնում էր ոտքից գլուխ։
Միտրալ փականը կարգին է, ասացի ես։ Վախենալու առիթ չունեք։
Պետք է ներեք հուզմունքիս համար, միսս Մորսթեն, բարեկրթորեն ասաց մարդուկը։ Ես մեծ տառապյալ եմ։ Եվ արդեն վաղուց եմ կասկածում, որ իմ միտրալ փականը ինչ-որ կարգին չէ։ Եվ ուրախ եմ լսելու, որ կասկածներս անհիմն են։ Եթե ձեր հայրը, միսս Մորսթեն, խնայեր իր սիրտը, նա դեռ ողջ կլիներ։
Նրա կոպիտ և աննրբանկատ վերաբերմունքը այդքան նուրբ խնդրի նկատմամբ ինձ այնպես զայրացրեց, որ հազիվ չապտակեցի նրան։ Միսս Մորսթենը նստեց․ նա այնպես գունատվեց, որ նույնիսկ շրթունքները սպիտակեցին։
Զգում էի, որ հայրս կենդանի չէ, խոսեց միսս Մորսթենը։
Ձեզ ամեն, ամեն ինչ կբացատրեմ, ասաց մարդուկը։ Ավելին, կուղղեմ ձեզ բաժին հասած անարդարությունը։ Դա անպայման կանեմ, ինչ էլ որ ասելու լինի իմ եղբայր Բարթոլոմյուն։ Շատ ուրախ եմ տանը տեսնելու ձեր ընկերներին, ոչ միայն որպես թիկնապահներ, այլ որպես այն ամենի վկաներ, ինչ պատրստվում եմ այսօր ասել ու անել։ Մենք երեքով ի վիճակի ենք վճռական դիմադրություն ցույց տալ եղբայր Բարթոլոմյուին։ Բայց վկաներ թող չլինեն ոչ ոստիկանները ոչ էլ ընթերակաները։ Առանց կողմնակի մարդականց էլ մենք ամեն ինչ կհարթենք։ Ոչ մի բան այնպես չի զայրացնում եղբորս՝ Բարթոլոմյուին, ինչպես հրապարակումը, ասաց մարդուկը և նստեց ցածր բազմոցին՝ հարցական մեզ հառելով իր կարճատես, ջրակալած, կապույտ աչքերը։
Ինչ վերաբերվում է ինձ, ասաց Շերլոկ Հոլմսը, ապա պատրաստ եմ ձեզ հավատացնել, որ ձեր ասած ամեն մի խոսքը կպահեմ իմ մեջ։
Ի նշան համաձայնության ես ևս գլխով արեցի։
Դե, հիանալի է, հիանալի։ Միսս Մորսթեն, թույլ կտա՞ք ձեզ մի բաժակ կյանտի կամ տոկայական առաջարկել։ Ուրիշ գինի չեմ պահում։ Կհրամայե՞ք բացել շիշը։ Ո՞չ։ Այդ դեպքում, հուսով եմ, դուք չե՞ք առարկի եթե ծխեմ։ Ձեզ չի՞ անհանգստացնի արևելյան բալզամի բույրով ծուխը։ Ես մի փոքր նյարդայնանում եմ, իսկ իմ նարգիլեն անզուգական հանգստացնող միջոց է։
Նա մեծ անոթին ամրացրեց ծխամորճը, և ծուխը ուրախ քլթբլթած վարդագույն ջրում։ Մենք նստել էինք կիսաշրձանաձև, կզակներս ափերիս հենած, իսկ փայլող գմփեթաձև ճաղատով տարօրինակ մարդը նստել էր կենտրոնում և ջղաձգորեն ծխում էր նարգիլեն։
Որոշելով ձեզ ուղարկել այդ հրավիրատոմսը, ասաց նա վերջապես, կարող էի, իհարկե, նամակում գրել իմ հասցեն, բայց վախենում էի, որ դուք անուշադրության կմատնեք խնդրանքս և ձեզ հետ կբերեք ոչ այն մարդկանց։ Այդ պատճառով, ինձ թույլ տվեցի ձեզ ժամադրել թատրոնի մուտքի մոտ, սպասավորիս՝ Ուիլյամի հետ, որին լիովին վստահում եմ։ Նա հրահանգ ուներ որևէ կասկածի դեպքում մենակ տուն գալ։ Կներեք ինձ զգուշության համար, բայց ես առանձնության հակված մարդ եմ և, եթե կարելի է այսպես ասել, նրբացած, իսկ ավելի պրոզայիկ բան, քան ոստիկանությունն է, չկա։ Բնազդային զզվանք ունեմ կոպիտ մատերիալիզմի ամեն մի դրսևորման հանդեպ։ Հազվադեպ եմ շփվում խաժամուժի հետ։ Ինչպես տեսնում եք, ապրում եմ ամենանրբին միջավայրում։ Ինձ կարող եմ համարել արվեստի հովանավոր։ Դա իմ թուլությունն է։ Պատին փակցված բնապատկերը իսկական Կորո է, և եթե գիտակը թերևս կարողանա վիճարկել ահա այս Սալվադոր Ռոզի բնօրինակ լինելը, ապա այն Բուգրոյի մասին կասկած չի կարող լինել։ Ես ֆրանսիական ժամանակակից դպրոցի երկրպագու եմ։
― ներեցեք — Ներեցեք միստր Շոլտո, ասաց միսս Մորթսենը, ես այստեղ եմ եկել ձեր խնդրանքով, դուք ուզում էիք ինձ ինչ-որ բան պատմել։ Հիմա արդեն ուշ է, և ես կցանկանայի, որ մեր խոսակցությունը որքան հնարավոր է կարճ լիներ։
Բայց դա, այնուամենայնիվ, որոշ ժամանակ կխլի, պատասխանեց տանտերը։ Որովհետև մենք, անակասկած, պետք է գնանք Նորվուդ, եղբորս՝ Բարթոլոմյուի մոտ։ Կգնանք բոլորս միասին և կփորձենք կոտրել նրա համառությունը։ Նա շատ է զայրացած ինձ վրա, քանի որ գործը ես վարեցի այնպես, ինչպես ավելի արդարացի գտա։ Երեկ երեկոյան մենք իրար հետ թունդ վիճեցինք։ Չեք կարող պատկերացնել, թե ինչ սարսափելի է դառնում եղբայրս, երբ զայրանում է։
Եթե պետք է Նորվուդ գնանաքգնանք, ուրեմն ավելի լավ չէ՞ անմիջապես մեկնել, համարձակվեցի առաջարկել ես։
Մարդուկն այնպես ծիծաղեց, որ ականջները կարմրեցին։
Է՜, ոչ, դա դժվար թե ստացվի, բացականչեց նա։ Չգիտեմ, թե ինչպես կընդունի եղբայրս ձեր ժամանումը։ Այդ պատճառով պետք է սկզբում նախապատրաստեմ, բացատրեմ ձեզ, թե ինչ փոխադարձ հարաբերությունների մեջ ենք։ Նախ և առաջ պետք է նշեմ, որ այս պատմության մեջ հանգամանքներ կան, որոնք ինձ համար գաղտնիք են մնում։ Հետևաբար, կպատմեմ միայն այն, ինչ անձամբ ինձ է հայտնի։
Հայրս, ինչպես արդեն գուշակեցիք, մայոր Շոլտոն, ժամանակին ծառայել է Հնդկաստանում, գաղութի զորամասում։ Տասնմեկ տարի առաջ անցել է թոշակի, վերադարձել Անգլիա և բնակություն հաստատել Ապպեր-Նորվուդի Պոնդիշերի-Լոջ կալվածքում։ Հարստացել է Հնդկաստանում, տուն է վերադարձել արևելյան եզակի հարուստ հավաքածուով և հնդիկ ծառաների մի ամբողջ անձնակազմով։ Այսպիսով, նա կարողացավ իր համար տուն գնել և ապրել շքեղության մեջ։ Ինձնից և երկվորյակ եղբորիցս՝ Բարթոլոմյուից բացի ուրիշ երեխաներ չուներ։
Երբ սենյակ մտանք, հայրիկը նստած էր անկողնում, բարձերի մեջ, և ծանր շնչում էր։ Նա մեզ խնդրեց դուռը կողպել և երկու կողմից մոտենալ անկողնուն։ Բռնելով երկուսիս ձեռքերը , խոսեց սրտաբեկ հուզմունքով, և ես ու եղբայրս լսեցինք շշմեցուցիչ խոստովանությունը, որը կփորձեմ բառացի կրկնել։
«Միայն մի բան կա, սկսեց նա, որ այս հանդիսավոր պահին ճնշում է հոգիս։ Դա անարդարությունն է, որ թույլ տվեցի խեղճ որբուկի՝ Մորսթենի աղջկա նկատմամբ։ Անիծյալ ագահությունը, որն իմ ողջ կյանքում աննահնջ աննահանջ ախտ է եղել, նրան զրկեց հարստությունից, ծայրահեղ դեպքում՝ այն մասից, որն արդարացիորեն պատկանում էր նրան։ Բայց ինքս էլ ոչ մի բանի համար չեմ օգտագործել դրանք, այնքան կույր և հիմար է ժլատությունը։ Գանձին տիրելու զգացումն այնքան հաճելի էր ինձ, որ չէի կարողանում ոչ մեկի հետ կիսել։ Տեսնու՞մ եք հինայի սրվակի կողքի մարգարիտների շարանը։ Նույնիսկ դրանից չկարողացա բաժանվել, չնայած հատուկ հանել էի նրան ուղարկելու համար։ Դուք, իմ որդիները, պետք է նրան տաք Ագրայի գանձերի իրեն պատկանող մասը։ Բայց ոչ մի բան չտաք, նույնիսկ այն շարանը, մինչև չփակեք աչքերս։ Չէ որ պատահում է, մարդու մի ոտը գերեզմանում է, բայց, այնուամենայնիվ, ողջ է։ Ձեզ կպատմեմ, թե ինչպես մահացավ Մորսթենը, շարունակեց նա։ Երկար տարիներ նա տառապում էր սրտի հիվանդությունից, բայց դա թաքցնում էր բոլորից, բացի ինձնից։ Զարմանալի հանգամանքների զուգադիպության շնորհիվ Հնդկաստանում մենք միասին դարձանք մեծ հարստության տեր, որը, թոշակի անցնելով, հետս բերեցի Անգլիա։ Շուտով Անգլիա վերադարձավ նաև Մորսթենը և հենց նույն օրն էլ իր բաժինը ստանալու համար եկավ մոտս։ Կայարանից Պոնդիշերի-Լոջ եկավ ոտքով և նրան ներս թողեց իմ հավատարիմ սպասավոր ծերունի Լալ Չովդարը, որն արդեն կենդանի չէ։ Գանձը կիսելու համար Մորսթենի հետ վիճեցինք։ Կատաղության նոպայի պահին Մորսթենը վեր թռավ աթոռից, նրա դեմքը հանկարծ սևացավ, ձեռքը սեղմեց սրտին, մեջքի վրա ընկավ՝ գլուխը խփելով արկղին, որտեղ պահված էր գանձը։ Երբ խոնարհվեցի վրան, ի սարսափ ինձ, նկատեցի, որ նա արդեն մահացած է։ Երկար ժամանակ շփոթված մնացի, չիմանալով անելիքս։ Իհարկե, առաջին միտքս օգնություն կանչելն էր, բայց հասկացա, որ բոլոր հիմքերը կան սպանության մեջ ինձ կասկածելու համար։ Մահ՝ վիճաբանության ժամանակ, գլխի խոր վերք՝ այս բոլորը իմ դեմ էին։ Բացի այդ, պաշտոնական հետաքննությունը անխուսափելիորեն կզբաղվեր գանձերով, իսկ ես լուրջ պատճառներ ունեի ոչ մեկին իրազեկ չդարցնելու դրանց գաղտնիքը։ Մորսթենն ինձ ասաց, որ աշխարհում ոչ ոք չգիտե, թե ուր է մեկնել ինքը։ Եվ ես սկսեցի հակվել այն մտքին, թե հարկ չկա, որ այդ մասին թեկուզ մեկն իմանա։ Դեռ շփոթության մեջ էի, երբ հանկարծ բարձրացրի գլուխս և դռան մեջ տեսա սպասավորիս՝ Լալ Չովդարին։ Նա անլսելի սողոսկել էր սենյակ և հետևից փակել դուռը։
Մի՛ վախեցեք, սահիբ, ասաց նա։ Ոչ ոք չի իմանա, որ դուք եք սպանել նրան։ Կթաղենք այստեղից հեռու և հետքերը կկորցնենք։
Բայց ես չեմ սպանել, բողոքեցի ես։
Ես ամեն ինչ լսեցի, ժպտալով գլուխն օրորեց Լալ Չովդարը։ Լսեցի ինչպես վիճեցիք, լսեցի հարվածի ձայնը։ Բայց իմ շուրթերին լռության կնիք է դրված։ Տանը բոլորը քնած են։ Եկեք միասին տանենք նրան։
Եվ ես որոշում ընդունեցի։ Եթե սեփական ծառաս չի հավատում ինձ, ինչպես կարելի է հուսալ, որ երդվյալների ատյանում տասներկու հիմար առևտրականներ հավատան քո անմեղությանը։ Հենց այդ նույն գիշերն էլ մենք Լալ Չովդարի հետ թաքցրինք դիակը, իսկ մի քանի օր անց լոնդոնյան թերթերը լիքն էին կապիտան Մորսթենի խորհրդավոր անհետացման լուրերով։ Պատմածիցս տեսնում եք, որ ըստ էության ոչ մի բանում մեղավոր չեմ։ Բայց ես թաքցրի կապիտանի դիակը, իսկ գանձը, որ պատկանում էր երկուսիս, այդ օրվանից սկսեցի համարել իմ անբաժանելի սեփականությունը։ Այդ պատճառով կցանկանայի, որպեսզի դուք, իմ որդիներ, վերականգնեք արդարությունը։ Խոնարհվեք առաջ, ուշադիր լսեք… Գանձը պահված է… Այդ պահին նրա դեմքը սարսափելի ծամածռվեց, աչքերը գրեթե դուրս թռան կապիճներից, ծնոտը կախ ընկավ և բղավեց այնպիսի ձայնով, որ երբեք չեմ մոռանա․ «Մի թողեք նրան, հանուն սրբերի, մի թողեք»։ Երկուսով նայեցինք պատուհանին, ուր հառած էր նրա հայացքը։ Մթության միջից մեզ էր նայում մի դեմք։ Պարզ երևում էր ապակուն սեղմած սպիտակ քիթը։ Դեմքը լի էր չարությամբ, մինչև հոնքերը մորուք էր աճած, աչքերը նայում էին մռայլ ու դաժան։ Ես ու եղբայրս նետվեցինք դեպի պատուհանը, բայց դեմքն անհետացավ։ Երբ մոտեցանք հորս սնարին, գլուխը հակված էր, զարկերակը դադարել էր բաբախելուց։
Այդ նույն գիշեր խուզարկեցինք ամբողջ այգին, բայց գիշերային ներխուժման ոչ մի հետք չհայտնաբերեցինք, բացի պատուհանի տակի ծաղկաթմբի մի ոտքի հետքից։ Եթե այդ հետքը չլիներ, կարող էինք կարծել, որ այդ վայրի դաժանությամբ լեցուն դեմքը մեր երևակայության արդյունքն էր։ Բայց մենք շուտով հայտնաբերեցինք մեր դեմ գործող գաղտնի ուժերի ավելի զգալի, շոշափելի նշաններ։ Մի անգամ առավոտյան հորս ննջարանի պատուհանները լայն բացված էին, պահարաններն ու արկղերը գլխիվայր խառնշտած, իսկ գրասեղանին թղթի մի կտոր կար, վրան խզբզված՝ «չորսի նշան»։ Այդպես էլ չիմացանք, ով էր մեր գաղտնի այցելուն և ինչ են նշանակում այդ բառերը։ Որքան կարողացանք կռահել, մեր հոր իրերից ոչինչ չէր կորել, չնայած ամեն ինչ տակնուվրա էր արված։ Միանգամայն բնական է, որ այդ գիշերային այցելությունը ես ու եղբայրս կապում էինք այն սարսափների հետ, որոնք ամբողջ կյանքում հետապնդում էին մեր հորը։ Բայց թե ով էր նա, մինչև հիմա էլ հանելուկ է մնում։
Մարդուկը լռեց, ծխեց հանգչող նարգիլեն և մի քանի վարկյան մտախոհ, ծխի քուլաներ էր արձակում։ Բոլորս չթուլացող ուշադրությամբ լսեցինք նրա զարմանալի խոստովանությունը։ Հոր մահվան մասին կարճ պատմության ժամանակ միսս Մորսթենի դեմքը կավճի նման ճերմակեց, և մի պահ ինձ թվաց, որ նա կարող է նույնիսկ ուշաթափվել։ Բայց խմելով ջուրը, որ լցրեցի անկյունի փոքր սեղանի վրա դրված վենետիկյան ապակե ջրամանից, նա հաղթահարեց հուզումը։ Շերլոկ Հոլմսը թիկնել էր բազկաթոռին՝ դեմքի բացակայող արտահայտությամբ, կիսախուփ կոպերի տակից երևում էր, ինչպես էին փայլում աչքերը։ Նայեցի դեմքին և չէի կարող չհիշել, որ նա հենց այսօր դառնորեն բողոքում էր տաղտկալի և միապաղաղ կյանքից։ Հիմա առնվազն մի խնդիր ստացավ, որի լուծումը պահանջում էր նրա զարմանալի ընդունակության ողջ լարումը։ Ակնհայտորեն հպարտանալով մեզ վրա թողած իր պատմության տպավորությունից, միստր Թադեուշ Շոլտոն նայում էր մերթ մեկիս , մերթ՝ մյուսիս։ Ծուխ արձակելով իր անչափ մեծ ծխամորճից, նա շարունակեց․
Ինչպես կռահում եք, ես ու եղբայրս չափազանց հուզվել էինք գանձերի մասին մեր հոր պատմածից։ Մի քանի ամիս մետր առ մետր փորփրեցինք այգին և ոչինչ չհայտնաբերեցինք։ Այն միտքը , որ մեր հայրը մահացավ հենց այն ակնթարթին, երբ նրա շուրթերից պատրաստ էր մի քանի խոսք թռչել, որը մեզ անհաշիվ գանձերի տեր կդարձներ, կարող էր մեզ խելագարության հասցնել։ Հարստուցյան չափը դատում էինք ըստ մարգարտյա շարանի։ Դրա պատճառով մեր միջև մի փոքր անախորժություն ծագեց։ Մարգարիտները ամենայն հավանականությամբ, շատ թանկարժեք էին, և եղբայրս չէր ցանկանում դրանցից բաժանվել, մեր մեջ ասած, մասնակիորեն ժառանգելով հայրական թուլությունը։ Բացի այդ ենթադրում էի, որ եթե ինչ-որ մեկն էլ իմանա այդ շարանի մասին, ապա ամեն տեսակի բամբասանք կսկսվի և այդ ժամանակ փորձանքից չենք խուսափի։ Ինձ միայն հաջողվեց համոզել նրան փնտրելու միսս Մորսթենի հասցեն և մեկական մարգարիտ ուղարկել որոշակի ժամանակամիջոցում, որպեսզի ծայրահեղ դեպքում նրան ազատենք կարիքից։
Դուք շատ բարի եք։ Միսս Մորսթենը երախտագիտությամբ նայեց պատմողին։ Դա մեծահոգի արարք էր։
Բայց չէ որ ձեզ համար խնամակալի պես մի բան էինք դարձել, ձեռքը եռանդագին թափահարեց մարդուկը։ Ծայրահեղ դեպքում այդպես էի համարում ես։ Բայց եղբայրս՝ Բարթոլոմյուն, ոչ մի կերպ չէր համաձայնվում ինձ հետ։ Շատ դրամ ունեինք։ Ես գոհ էի մեր ունեցածից։ Այդպես վարվել դեռատի մի աղջկա նկատմամբ՝ ստորություն կլիներ։ Le mauvais gout mene au crime։ Ֆրանսիացիներն այդպես նրբորեն են արտահայտում նման մտքերը։ Մեր տարաձայնություններն այնքան խորացան, որ ես գերադասեցի առանձին բնակվել։ Այդպես լքեցի Պոնդիշերի-Լոջը, հետս վերցնելով ծեր հնդիկ սպասավորին և Ուիլյամին։ Բայց երեկ իմացա, որ կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն է տեղի ունեցել, հայտնաբերվել է գաղտնարանը, ուր պահված էր գանձը։ Անմիջապես տեղեկացրի միսս Մորսթենին և այժմ մեզ մնում է ուղևորվել Նորվուդ ու պահանջել ձեր մասը։ Երեկ երեկոյան ասացի եղբորս, որ գրել եմ միսս Մորսթենին։ Այնպես որ, անկոչ հյուր չենք լինի, չնայած ցանկալի էլ չենք։
Միստր Շոլտոն լռեց։ Նա նստել էր իր շքեղ բազմոցին և ցնցվում էր։ Իսկ մենք լուռ մտածում էինք անսպասելի շրջադարձ ստացած այդ խորհրդավոր գործի մասին։ Առաջինը տեղից ելավ Շերլոկ Հոլմսը։
Սկզբից մինչև վերջ դուք ճիշտ եք վարվել , սըր, ասաց նա։ Կաշխատենք բացել ձեր պատմության մթին քողը և վարձահատույց լինել ձեզ։ Բայց , ինչպես հենց նոր ասաց միսս Մորսթենը, արդեն ուշ է և լավ կլինի առանց հապաղելու գործի անցնենք։
Մեր նոր ծանոթը մեծ զգուշությամբ հանեց ծխամորճը նարգիլեից և վարագույրի ետևից վերցրեց կարակուլե օձիքով և թեղանիքներով երկար վերարկուն։ Վերից վար կոճկեց բոլոր կոճակները, չնայած երեկոն տաք էր, նույնիսկ տոթ, և գլխին քաշեց նապաստակի մորթուց ականջակալներով գլխարկը, այնպես, որ ականջակալները փակեցին ականջները, բաց թողնելով միայն սուր, շարժուն մռութը։
Առողջությունս խախուտ է, բացատրեց նա, ուղղվելով դեպի ելքը, ստիպված եմ խիստ ռեժիմ պահպանել։
Կառքը մեզ սպասում էր դարպասի մոտ։ Ծրագիրն, ըստ երևույթին, կազմված էր նախօրոք․ մենք չէինք հասցրել տեղավորվել, երբ ձիերը շարժվեցին և սլացան։ Թադեուշ Շոլտոն անդադար շատախոսում էր, նրա սուր, բարձր ձայնը խլացնում էր անիվների աղմուկը։
Բարթոլոմյուն խելոք գլուխ ունի։ Ինչ եք կարծում, ինչպե՞ս է գտել գանձերով լի արկղը։ Նա եկավ այն եզրակացության, որ եթե արկղը դրսում չէ, ապա պետք է ինչ-որ տեղ տանը լինի։ Չափեց բոլոր սենյակները, միջանցքներն ու խորդանոցները, ոչ մի մատնաչափ չթողնելով առանց չափելու։ Պարզվեց, որ ամբողջ տան բարձրությունը յոթանասունչորս ֆուտ է, իսկ եթե առանձին վերցնենք մեկը մյուսի վրա դասավորված սենյակների բարձրությունը և գումարենք առաստաղների հաստությունը, որ նա չափել էր անցքեր շաղափելով, ապա ընդհանուր բարձրությունը կստացվի յոթանասուն ֆուտից ոչ ավելի։ Ուրեմն, ինչ-որ տեղ անհետացել է ամբողջ չորս ֆուտ։ Պարզ էր, որ այն պետք էր փնտրել վերևում։ Այդ ժամանակ եղբայրս ծակեց վերին հարկի սենյակի առաստաղը, և այնտեղ, ինչպես կարելի էր սպասել, հայտնվեց մի պստլիկ ձեղնահարկ ևս, որը որմնաշաղված էր և այդ պատճառով էլ ոչ ոք չգիտեր դրա մասին։ Ձեղնահարկի մեջտեղում, փայտամածի վրա դրված էր գանձերով լի արկղը։ Ծանրության տակ ճկվելով, Բարթոլոմյուն անցքից դուրս բերեց արկղը և բացեց։ Պարզվեց, որ այնտեղ ամենաքիչը կես միլիոն ֆունտ ստեռլինգի թանկարժեք իրեր կան։
Այդ թիվը լսելով բոլորս աչքներս չռեցինք։ Եթե մեզ հաջողվեր պաշտպանել միսս Մորթսենի իրավունքը, նա խեղճ վարձու ընկերակցուհուց կդառնար Անգլիայի ամենահարուստ հարսնացուներից մեկը։ Անկասկած, ամեն մի իսկական ընկեր պետք է որ ուրախանար, լսելով այսպիսի նորություն։ Ես կակազելով մի քանի շնորհավորական բառեր մրթմրթացի և մռայլ հայացքս հառեցի հատակին, չլսելով մեր նոր ծանոթի հետագա շատախոսությունը։ Նա տիպիկ մելեմաղձիկ էր, և ես, ինչպես քնի մեջ, լսում էի նրա հիվանդության ախտանիշների անվերջանալի թվարկումն ու թախանձանքը՝ բացատրելու իրեն բազմաթիվ պառավական դեղերի կազմությունն ու ազդեցությունը, որը կաշվե պայուսակով իր հետ տանում էր ամեն տեղ։ Ես ապավինում եմ միայն այն բանին, որ նա չի հիշել իմ խորհուրդները, որոնք այդ գիշեր տվեցի։ Հոլմսը պնդում է, որ ինքը լսել է, թե ինչպես եմ Շոլտոյին նախազգուշացրել ոչ մի դեպքում երկու կաթիլից ավելի հնդկայուղ չընդունել, քանի որ դա շատ վտանգավոր է և համառորեն խորհուրդ եմ տվել որպես հանգստացնող միջոց մեծ չափաքանակով ստրիխնին ընդունել։ Ինչ էլ լիներ, ես թեթևություն զգացի, երբ մեր կառքը կտրուկ կանգնեց, և կառապանը թռավ նստոցից ու բացեց դուռը։
Միսս Մորսթեն, սա հենց Պոնդիշերի-Լոջն է, ասաց միստր Թադեուշը, ձեռք մեկնելով նրան։
==Գլուխ 5 Ողբերգություն Պոնդիշերի-Լոջում==
Մոտավորապես ժամը տասնմեկն էր, երբ հասանք մեր գիշերային ճանապարհորդության վերջին հանգրավանին։ Ետևում թողեցինք մեծ քաղաքի խոնավ մշուշը, իսկ այստեղ՝ գյուղում, գիշերը տաք էր և չոր։ Արևմուտքից փչում էր տաք քամին, ծանր ամպերը դանդաղ լողում էին երկնքում, որոնց ճեղքերից երբեմն երևում էր նորալուսինը։ Բավական լույս էր, բայց Թադեուշ Շոլտոն կառքից հանեց ճանապարհորդական լապտերը և շարժվեց առաջ։
Տունը գտնվում էր պարտեզի խորքում, շրջապատված շատ բարձր քարե պարիսպով, որի վրա ջարդված ապակու կտորտանք էր շաղ տված։ Ներս ընկնել կարելի էր միայն պատի մեջ բացված նեղ մետաղակուռ դռնով։ Մեր ուղեկիցն ինչ-որ առանձնահատուկ ձևով թակեց, ինչպես երբեմն թակում են փոստատարները։
Ո՞վ է, դռան ետևից հարցրեց մի կոպիտ ձայն։
Այդ ես եմ, Մաք-Մուրդո։ Ժամանակն է արդեն ճանաչելու իմ թակոցը։
Փնթփնթոց լսվեց, հետո բանալիների զնգոց ու չխկչխկոց, և դուռը ծանր պտտվեց ծղխնիների վրա։ Շեմին կանգնել էր կարճահասակ, հզոր կրծքով մի մարդ, նրա լապտերի դեղին լույսը լուսավորում էր առաջ ձգված դեմքը և անվստահությամբ փայլող աչքերը։
Այդ դու՞ք եք , միստր Թադեուշ։ Իսկ այդ ո՞վ է ձեզ հետ։ Ձեր հյուրերի համար տիրոջից ոչ մի կարգադրություն չեմ ստացել։
Ոչ մի կարգադրություն պետք չէ։ Դուք ինձ զարմացնում եք, Մաք-Մուրդո։ Չէ որ երեկ երեկոյան ասել եմ եղբորս, որ ընկերներիս հետ եմ գալու։
Տերն այսօր ամբողջ օրը դուրս չի եկել իր սենյակից։ Դուք լավ գիտեք մեր խստությունը։ Ձեզ կարող եմ ներս թողնել, բայց ձեր բարեկամները թող դրսում սպասեն։
Դա անսպասելի արգելք էր։ Թադեուշ Շոլտոն պահակին նայեց անօգնական և շփոթված։
Լավ չեք վարվում, Մաք-Մուրդո, թոթովեց նա։ Ես պատասխանատու եմ նրանց համար , այդքանը պետք է ձեզ բավարարի։ Բացի այդ, հետներս օրիորդ կա։ Անպատշաճ է այսպիսի ժամին նրան թողնել բանուկ փողոցում։
Շատ եմ ցավում, միստր Թադեուշ, պատասխանեց անդրդվելի պահակը։ Հյուրերը կարող են ձեր բարեկամները լինել, բայց իմ տիրոջ համար՝ թշնամիներ։ Ինձ լավ են վճարում, որ լավ կատարեմ պարտականություններս։ Ես լավ եմ կատարում դրանք։ Ես չեմ ճանաչում այդ մարդկանց։
Դե ոչ, Մաք-Մուրդո, հանկարծ բարեստորեն խոսեց Շերլոկ Հոլմսը։ Չեմ կարծում, որ մոռացած լինեք ինձ։ Հիշու՞մ եք սիրող բռնցքամարտիկին, որի հետ չորս տարի առաջ, ձեր բենեֆիսի օրը, երեք ռաունդ անցկացրիք Ալիսոնի ռինգում։
Մի՞թե միստր Շերլոկ Հոլմսին եմ տեսնում, բացականչեց բռնցքամարտիկը։ Տես է՛, ինքն է որ կա։ Այդ ինչպես անմիջապես չճանաչեցի ձեզ։ Դուք այդպես չպետք է կանգնեիք, այլ ծնոտիս հասցնեիք ձեր հռչակավոր հանդիպակաց հարվածը, և ես անմիջապես կճանաչեի ձեզ։ Է, ինչ ասեմ։ Դուք այն մարդկանցից եք, ովքեր սպանում են իրենց տաղանդը։ Այլապես, եթե ցանկանայիք, հեռու կգնայիք։
Տեսնու՞մ եք, Ուոտսոն, եթե իմ մասնագիտությունը այլևս ոչ մեկին պետք չգա, հարակից այլ շնորհներ էլ ունեմ, ծիծաղելով ասաց Հոլմսը։ Հավատացած եմ, որ մեր ընկերը բաց երկնքի տակ մեզ երկար չի պահի։
Մտեք, սըր , մտեք, դուք և ձեր ընկերները, պատասխանեց դռնպանը։ Շատ եմ ցավում կատարվածի համար, միստր Թադեուշ, բայց կարգը մնում է կարգ։ Ես պետք է լիովին վստահ լինեի ձեր ընկերների վրա, որ նրանց ներս թողնեի։
Քարե պատի ետևում դատարկ պարտեզի միջով ձգվում էր մանրախճով ծածկված ծառուղին։ Տունն ամբողջովին ստվերի մեջ էր, բացի լուսնի լույսով ողողված մեկ պատից, որի վերևում փայլատակում էր պատուհանը։ Լռության մեջ թաղված այդ հսկա մռայլ շենքը սարսափ էր առաջացնում։ Անգամ սովոր Թադեուշը կորցրեց գլուխը՝ լապտերը դողում էր և թեթևակի ճռռում նրա ձեռքում։
Ոչինչ չեմ հասկանում, մրթմրթաց նա։ Այստեղ ինչ-որ սխալ կա։ ՉԷ որ ես պարզ բացատրեցի Բարթոլոմյուին, որ այսօր կգանք իր մոտ։ Բայց աշխատասենյակում չգիտես ինչու լույս չկա։ Չեմ հասկանում, ինչ կարող է դա նշանակել։
Նա միշտ այդպես խի՞ստ է պահպանում տունը, Հարցրեց Շերլոկ Հոլմսը։
Այո, այդպես է սահմանված դեռ հորս կողմից։ Բարթոլոմյուն սիրելին էր և ինձ երբեմն թվում էր, որ հայրս նրան ավելի շատ էր վստահում, քան ինձ։ Հրեն, տեսնու՞մ եք, լուսնի լույսով ողողված պատուհանը, դա Բարթոլոմյուի աշխատասենյակն է։ Բսյց ներսը, իմ կարծիքով, մութ է։
Այո, մութ է, ասաց Շերլոկ Հոլմսը։ Բայց մուտքի փոքր պատուհանում կարծես լույս է վառվում։
Ա՜, դա տնտեսուհու սենյակն է։ Միսիս Բերստոնը՝ մեր վաղեմի տնտեսուհին, սովորաբար երեկոներն այնտեղ է անցկացնում։ Նա էլ ամեն ինչ կբացատրի։ Դուք չե՞ք համաձայնի մի քանի րոպե ինձ այստեղ սպասել։ Եթե բոլորս միասին մտնենք, ապա միսիս Բերստոնը կվախենա, չէ որ նա չի սպասում մեր ներխուժմանը։ Սը՜ս, կամաց։ Սա ի՞նչ է։
Դողացող ձեռքով նա բարձրացրեց լապտերը, և լույսի շողը խաղաց ու թռչկոտեց մեր շուրջը։ Միսս Մորսթենը բռնեց ձեռքս․ մենք երեքով սրտատրոփ քարացանք և լարեցինք մեր լսողությունը։ Գիշերային լռության մեջ մութ, մռայլ հսկա շենքից լսվում էին թախծալի, սրտաճմլիկ ձայներ՝ ինչ-որ բանից վախեցած կնոջ հեծկլտոց։
Դա միսիս Բերստոնն է, ասաց Շոլտոն։ Տանը միայն մի կին կա։ Սպասեք այստեղ։ Ես անմիջապես կվերադառնամ։
Նա մոտեցավ դռանը և թակեց իրեն հատուկ թակոցով։ Նրան ներս թողեց բարձրահասակ տարեց մի կին, Շոլտոյի տեսքից ուրախացած ծափ տալով։
Օ՜, միստր Թադեուշ, այնքան ուրախ եմ, որ դուք եկաք։ Այնքան ուրախ եմ, այնքան ուրախ, լսեցինք նրա ձայնը, հետո դուռը փակվեց, և ձայնը մարեց տան խորքում։
Թադեուշ Շոլտոն լապտերը մեզ թողեց։ Հոլմսը լապտերով դանդաղ լուսավորեց շրջակայքը, հետո լարված նայեց շենքին և բակում լցված մեծ հողակույտերին։ Ես և միսս Մորսթենը շատ մոտ էինք կանգնած իրար և նրա ձեռքն իմ ափում էր։ Զարմանալի, անհասկանալի բան է սերը, ահա մենք կանգնած ենք երկուսով, մինչ այս երբեք չենք հանդիպել, երբեք ոչ մի փաղաքշական խոսք չենք ասել, գուրգուրանքով իրար չենք նայել և ահա այս վտանգավոր պահին մեր ձեռքերը բնազդաբար ձգվեցին իրար։ Հետո հաճախ եմ մտածել այդ զարմանալի ակնթարթի մասին, բայց այն ժամանակ ամեն ինչ շատ բնական թվաց, և հետո միսս Մորսթենը ինձ հաճախ էր ասում, որ անմիջապես ձգվել է դեպի ինձ, հավատացած, որ ինձնից սփոփանք և պաշտպանություն կգտնի։ Այդպես մենք կանգնել էինք երկուսով, այդ տարօրինակ մռայլ տան առաջ՝ երեխաների պես իրար ձեռք բռնած, և մեր սրտերին հանկարծ հանգստություն տիրեց։
Ինչ տարօրինակ վայր է, ասաց միսս Մորսթենը շուրջը նայելով։
Կարծես այս այգում են բանել Անգլիայի բոլոր խլուրդները։ Ինձ հաջողվել է նմանատիպ ինչ-որ բան տեսնել Բալարետի մոտ։ Բայց այնտեղ ամբողջ բլուրը փորված, տակնուվրա էր արված ոսկեխույզների կողմից։
Այստեղ էլ են ոսկեխույզներ աշխատել, նկատեց Հոլմսը։ Ավելի ճիշտ՝ գանձ են փնտրել։ Մի մոռացեք, որ այս տան տերերը վեց տարի գանձ են փնտրել։ Զարմանալու բան չկա, որ պարտեզը նման է ոսկու հանքի։
Այդ պահին շքամուտքի դուռը լայն բացվեց, և առաջ պարզած ձեռքերով, սարսափահար աչքերով տնից դուրս վազեց Թադեուշ Շոլտոն։
Բարթոլոմյուին ինչ որ բան է պատահել, բացականչեց նա։ Այնպես եմ վախենում։ Նյարդերս չեն դիմանում։
Նա իրոք քիչ էր մնում խեղդվեր արցունքներից, կարակուլե օձիքից դուրս ցցված ցնցվող, գունաթափ դեմքը մահու չափ վախեցած երեխայի անօգնական, աղաչական տեսքն ուներ։
Տուն գնանք, վճռական ասաց Հոլմսը։
Այո, գնանք, աղաչական թոթովեց Թադեուշ Շոլտոն։ Իսկապես, արդեն ոչինչ չեմ հասկանում, հիմա ինչ ենք անելու։
Նրա ետևից գնացինք տնտեսուհու սենյակը, որ գտնվում էր մուտքի ձախ կողմում ։
Սենյակում ետ ու առաջ էր նետվում վախեցած կինը՝ ջղաձգորեն տրորելով մատները, բայց միսս Մորսթենի հայտնվելը հանգստացնող ազդեցություն թողեց։
Թող աստված օգնի ձեզ, բացականչեց նա, խեղդելով հեկեկոցը։ Ինչ հեզաբարո և լավ դեմք ունեք։ Նայում եմ ձեզ և թեթևանում եմ։ Ինչի ասես չեմ դիմացել այսօր։
Միսս Մորսթենը մի հայացք նետեց նիհար, աշխատանքից կոպտացած տնտեսուհու ձեռքերին, զուտ կանացի կարեկցանքով մի քանի փաղաքշական , մխիթարիչ բառեր ասաց և մեծահասակ կնոջ գունաթափ, անարյուն այտերը թեթևակի շառագունեցին։
Պարոնը փակվել է սենյակում և չի պատասխանում ոչ մի թակոցի, բացատրեց նա։ Ամբողջ օրը սպասել եմ նրա կանչին։ Բայց, ընդհանրապես, նա սիրում է մենակ մնալ։ Մեկ ժամ առաջ սկսեցի անհանգստանալ, արդո՞ք բան չի պատահել, բարձրացա վերև և նայեցի բանալու անցքից։ Դուք պետք է այնտեղ բարձրանաք և նայեք, միստր Թադեուշ։ Տասը տարի ապրում եմ այս տանը, տեսել եմ միստր Բարթոլոմյուին և՛ ուրախության, և՛ վշտի ժամին, բայց նման դեմքով երբեք չեմ տեսել։
Շերլոկ Հոլմսը վերցրեց լապտերը և առաջինը վերև բարձրացավ, քանի որ Թադեուշը սարսափից դողում էր։ Նրա ծնկները ծալվում էին, և ես բռնեցի թևը, որպեսզի կարողանա աստիճաններով բարձրանալ։ Մինչև վերև բարձրանալը, Հոլմսը երկու անգամ գրպանից հանեց խոշորացույցը և ուշադիր զննեց կոկոսի թելից հյուսված խսիրի վրայի ինչ-որ մուգ հետքերը, որոնք ինձ սովորական փոշի թվացին։ Հոլմսը դանդաղ էր շարժվում, լապտերը տանում էր ցածր պահած և աջ ու ձախ զննող հայացք նետում։ Միսս Մորսթենը մնաց ներքևում, վախեցած տնտեսուհու հետ։
Սանդղավանդակի երրորդ հարթակը մեզ տարավ մի երկար, ուղիղ միջանցք, որի աջ կողմում , պատին, կախված էր ձեռագործ հնդկական մի գորգ։ Ձախից բացվում էր երեք դուռ։ Հոլմսը դանդաղ շարժվեց առաջ, քայլելիս զննելով ամեն ինչ, մենք հետևում էինք նրան, իսկ մեր ետևից միջանցքի երկարությամբ քայլում էին մեր երկար ստվերները։ Մեզ հարկավոր էր երրորդ դուռը։ Հոլմսը թակեց և ոչ մի պատասխան չստանալով սեղմեց բռնակը , փորձելով պտտել այն։ Պարզվեց, որ դուռը փակ էր ներսից։ Հոլմսը լապտերը մոտեցրեց փականին, և մենք տեսանք, որ փականի լեզվակը լայն է և շատ ամուր։ Բայց բանալին պտտված էր և անցքի մեջ ճեղք էր մնացել։ Շերլոկ Հոլմսը խոնարհվեց դեպի այն և անմիջապես կտրուկ ետ ցատկեց։
Այստեղ սատանայական ինչ-որ բան կա, Ուոտսոն, շշնջաց նա։ Նրան նախկինում երբեք այդքան անհանգստացած չէի տեսել։ Դուք ի՞նչ եք մտածում այս մասին։
Խոնարհվեցի փականի վրա և սարսափից ցնցվեցի։ Պատուհանից թափանցում էր լուսնի լույսը՝ սենյակը լցնելով թույլ, երերուն փայլով։ Օդից կախվածի նման ուղիղ ինձ էր նայում մեր ուղեկից Թադեուշի դեմքը, քանի որ նրանից ներքև ամեն ինչ ստվերի մեջ էր։ Նույն բարձր, փայլուն ճաղատը, նույն դեղին ծոպավոր շրջանով անարյուն դեմքը։ Միայն թե դիմագծերը սառել էին սարսափելի ժպիտով՝ լարված և անբնական, որ այս խաղաղ լուսնի լույսով լեցուն սենյակում թողնում էր առավել սարսափելի տպավորություն, քան ցավի կամ վախի դիմածռությունը։ Դեմքն այնքան նման էր մեր փոքրամարմին բարեկամին, որ ետ շրջվեցի՝ համոզվելու, որ նա այստեղ է, իմ կողքին։ «Նրանք երկվորյակներ են», հիշեցի ես։
Սոսկալի է։ Հիմա ինչ անենք, ասացի ես Շերլոկ Հոլմսին։
Հարկավոր է դուռը տեղահան անել, պատասխանեց նա և ամբողջ մարմնով խփելով դռանը, փորձեց կոտրել փականը։ Դուռը ճրթճրթաց, ճռճռաց, բայց տեղի չտվեց։ Այդ ժամանակ երկուսով ուժեղ խփեցինք, փականը շրխկաց, դուռը թափով բացվեց, և մենք հայտնվեցինք Բարթոլոմյու Շոլտոյի աշխատասենյակում։
Աշխատասենյակը սարքավորված էր քիմիայի լաբորատորիայի նման։ Դռան դիմացի պատին ամրացված դարակում դրված էին երկու շարք շշեր և ապակե անոթներ, սեղանին շարված էին բունզենովյան այրիչներ, սրվակներ և փորձանոթներ։ Հատակին , անկյունի զամբյուղի մեջ, դրված էին թթվուտի շշեր։ Դրանցից մեկը հավանաբար ճաքել էր կամ կոտրվել, քանի որ տակից հոսում էր հեղուկի մուգ մի շիթ և սենյակը լցնում կուպրի ծանր, քաղցրահամ հոտով։ Սենյակի մի անկյունում ձեռնասանդուղք էր դրված, որի ներքևի մասի մոտ, հատակին, ծեփ էր թափված, իսկ վերին մասը հենված էր առաստաղին, բավականին լայն բացված անցքի կողքին, որտեղով կարող էր մարդը հանգիստ անցնել։ Հատակին, սանդուղքի կողքին, նետված էր պարանի հաստ կապուկ։
Սեղանի կողքի փայտյա աթոռին խոնարհված նստել էր տանտերը՝ գլուխը թեքած ձախ ուսին, սարսափելի, անհասկանալի ժպիտով։ Նրա մարմինը սառն էր և արդեն փայտացած։ Մահացել էր, հավանաբար, մի քանի ժամ առաջ։ Ես ուշադրություն դարձրի, որ ոչ միայն նրա դեմքն էր սարսափելի ծամածռված, այլև ոտքերն ու ձեռքերը շրջված և ջղաձգված էին ամենաանհավանական ձևով։ Սեղանին, նրա ձեռքի կողքին, ընկած էր տարօրինակ մի գործիք՝ շագանակագույն նուրբ մի ձեռնափայտ՝ մուրճանման քարե գլխիկով, որը կոպիտ ձևով կապված էր պարանով։ Դրա կողքին ընկած էր նոթատետրից պոկած մի թուղթ, որի վրա խզմզված էր մի քանի բառ։ Հոլմսը նայեց և թուղթը մեկնեց ինձ։
Տեսնու՞մ եք, բազմանշանակ բարձրացնելով հոնքերը ասաց նա։
Լամպի լույսի տակ կարդացի սարսափից ցնցվելով․ «Չորսի նշան»։
Հանուն բոլոր սրբերի, ի՞նչ է նշանակում այս ամենը։
Սա նշանակում է, որ այստեղ սպանություն է կատարվել, ասաց Հոլմսը՝ խոնարհվելով դժբախտ Բարթոլոմյու Շոլտոյի փայտացած դիակի վրա։ Այդպես էլ սպասում էի։ Նայեք։ Եվ ցույց տվեց աջ ականջի տակ խրված բարակ, երկար սև փուշը։
Ինչ-որ բույսի փշի նման է, ասացի ես։
Հենց փուշ է, որ կա։ Կարող եք հանել ։ հանել։ Միայն զգույշ, թունավորված է։
Զգուշորեն, երկու մատով դուրս քաշեցի փուշը։ Հեշտությամբ տեղի տվեց, մաշկի վրա համարյա ոչ մի հետք չթողնելով։ Ծակված տեղում նշմարվում էր միայն չորացած արյան մի փոքրիկ հետք։
Այս ամենն ինձ համար անհասկանալի գաղտնիք է, խոստովանեցի ես, և որքան գնում, այնքան հանելուկային է դառնում։
Ինձ համար՝ ընդհակառակը, պատասխանեց Հոլմսը, րոպե առ րոպե գործը պարզվում է։ Միայն մի քանի օղակ է պակասում, որպեսզի գործի ընթացքը վերականգնվի։
Սենյակ մտնելուց հետո համարյա մոռացել էինք մեր ուղեկցի գոյության մասին։ Նա դեռ կանգնած էր դռան մոտ, մերթ ընդ մերթ խեղդված հեծկլտանքով կոտրատելով մատները։ Կերպարանքը հուսահատության մարմնացում էր։ Հանկարծ նրա կրծքից պոկվեց խելահեղ, հուսահատ մի ճիչ։
Գանձերն անհետացել են, ճչած նա։ Նրան թալանել են։ Տեսնում եք, այ, այդ անցքը։ Այնտեղից ենք հանել արկղը։ Ես օգնեցի նրան։ Նրան կենդանի տեսնողներից ես վերջինն եմ։ Այստեղից գնացի երեկ երեկոյան և աստիճաններից իջնելիս, լսեցի, թե ինչպես դուռը փակեց ետևիցս։
Դա ե՞րբ կատարվեց։
Ժամը տասին։ Եվ ահա նա մեռած է։ Այստեղ ոստիկաններ կկանչեն։ Ինձ կկասկածեն։ Այո, ես հավատացած եմ, որ այդպես կլինի։ Բայց դուք, պարոնայք, ինձ մեղավոր ճանաչու՞մ եք։ Դուք , իհարկե, չեք կարող մտածել, որ դա ես եմ արել։ Մի՞թե ես ձեզ այստեղ կբերեի, եթե դա ես արած լինեի։ Օ՜, տեր աստված, տեր աստված։ Ես կխելագարվեմ։
Նա կոտրատում էր մատները, ոտքերով դոփում, դողացնում էր, ասես տենդի մեջ լիներ։
Դուք վախենալու բան չունեք, միստր Շոլտո, ասաց Հոլմսը թփթփացնելով նրա ուսին։ Լսեք ինձ և գնացեք ոստիկանական տեղամաս։ Հարկավոր է հայտնել կատարվածի մասին։ Խոստացեք նրանց համակողմանի օգնություն ցույց տալ։ Իսկ մենք ձեզ այստեղ կսպասենք։
Մարդուկը հնազանդվեց, դեռ ամբողջովին խելքի չեկած։ Եվ մենք լսեցինք, թե ինչպես նա, մթության մեջ գայթելով, իջնում էր աստիճաններով։
==Գլուխ 6 Շերլոկ Հոլմսը ցուցադրում է իր մեթոդը==
― եվ — Եվ այսպես, ասաց Շերլոկ Հոլմսը, շփելով ձեռքերը, մեր տրամադրության տակ կես ժամ կա։ Եկեք որքան հնարավոր է լավ օգտագործենք այդ ժամանակը։ Ինչպես ձեզ արդեն ասել եմ, գործն ինձ համար միանգամայն պարզ է։ Բայց, այնուամենայնիվ, մենք կարող ենք սխալվել, հավատալով բավականին ակնառու փաստերին։ Սկզբում դեպքը որքան էլ պարզ թվա, միշտ էլ կարող է ավելի բարդ ընթացք ստանալ։։
Պա՞րզ, զարմացած բացականչեցի ես։
Իհարկե պարզ, պատասխանեց Հոլմսը պրոֆեսորի տեսքով, ասես ուսանողներին էր ցուցադրում հետաքրքիր մի հիվանդի։ Խնդրում եմ նստեք այն անկյունում, որպեսզի ձեր հետքերը չբարդացնեն գործը, իսկ այժմ՝ ի գործ։ Առաջին, ինչպե՞ս են այդ կտրիճներն այստեղ թափանցել և ինչպե՞ս են դուրս եկել։ Դուռը երեկվանից չի բացվել։ Իսկ պատուհա՞նը։ Նա պատուհանին մոտեցրեց լապտերը, բարձրաձայն ասելով իր նկատառումները, բայց ավելի շուտ դիմելով ինքն իրեն, քան ինձ։ Պատուհանը փակված է ներսից։ Շրջանակները շատ ամուր են։ Եկեք բացենք այն։ Կողքին ոչ մի ջրհորդան չկա։ Տանիքն անհասանելի է։ Եվ, այնուամենայնիվ, մարդը սենյակ է թափանցել պատուհանից։ Անցյալ երեկո մի քիչ անձրև եկավ։ Տեսնում եք, պատուհանի գոգին հող կա, կիսակոշիկի հետք, մի տարօրինակ կլոր հետք ևս։ Ահա դարձյալ այդ հետքը։ Այս անգամ՝ հատակին։ Ահա այն արդեն սեղանին է։ Նայեք, Ուոտսոն, պատկերը միանգամայն պարզ է։
Սա ոտքի հետք չէ, ասացի ես։
Այդ պատճառով էլ դա շատ կարևոր է։ Սա փայտե պրոթեզի հետք է։ Տեսնում եք, այստեղ՝ պատուհանի գոգին, լայն մետաղյա պայտով ծանր, կոպիտ կոշիկի հետքը։ Իսկ կողքին՝ հենակի կլորավուն հետքը։
Փայտե ոտքով մարդ։
Հենց այդ է որ կա։ Նա այստեղ մենակ չի եղել։ Ունեցել է շատ ընդունակ և ճարպիկ օգնական։ Դուք կկարողանաի՞քկկարողանայի՞ք, դոկտոր, մագլցել այս պատը։
Նայեցի պատուհանին։ Լուսինը դեռ պայծառ լուսավորում էր տան այդ մասը։ Գետնից մոտ վաթսուն ֆուտ բարձր էինք, և որքան կարողացա տեսնել, աղյուսե շարվածքի վրա ոչ ճեղք կար, ոչ ցցվածք, որտեղ կարելի լիներ ոտք դնել։
Դա բացարձակապես անհնար է, պատասխանեցի ես։
Այո, միայնակ անհնար է։ Բայց, ենթադրենք, սենյակում գտնվում է ձեր մեղսակիցը, որը ձեզ է նետել հուսալի պարան, ահա այն, որ ընկած է անկյունում, մի ծայրը կապելով պատից կախված կեռից։ Այն ժամանակ, եթե դուք ճարպիկ մարդ եք, թեկուզ և փայտե ոտքով, հավանաբար կկարողանաք մագլցել այս պատով։ Հետո կիջնեք ներքև, ձեր ընկերը վեր կքաշի պարանը, կքանդի կեռից, մղլակով կփակի պատուհանը, իսկ ինքը կգնա այս սենյակից նույն ճանապարհով, , որով եկել էր։ Նվազ կարևոր մանրամասն, շարունակեց Հոլմսը , ցույց տալով պարանը, չնայած պարզվեց, որ փայտե ոտքով մեր ընկերը գերազանց մագլցող է, բայց մասնագիտությամբ ծովային չէ։ Ձեռքերը չեն կոշտացել պարանով մագլցելուց։ Խոշորացույցս մի քանի տեղ արյան հետքեր հայտնաբերեց, որ հատկապես նկատելի էր պարանի վերջում։ Ուրեմն այնպես արագ էր իջել, որ մի քանի տեղ պլոկել է ձեռքի մաշկը։։
Շատ լավ, ասացի ես, բայց գործը դրանից մազաչափ անգամ հասկանալի չդարձավ։ Ո՞վ է խորհրդավոր օգնականը։ Ինչպե՞ս է թափանցել այս սենյակը։։
Այո, օգնականը, մտախոհ կրկրնեց Հոլմսը։ Այդ օգնականը ուշագրավ անձ է։ Նրա շնորհիվ գործը ստանում է միանգամայան բացառիկ բնույթ։Կարծում եմ, որ նա մի նոր էջ կգրի Անգլիայի հանցագործությունների պատմության մեջ։ Նմանատիպ դեպքեր առաջ կատարվում էին միայն Հնդկաստանում և եթե հիշողությունս չի դավաճանում, նաև Սենեգամբիայում։։
Բայց, այնուամենայնիվ, ինչպե՞ս է սենյակ թափանցել, կրկնեցի ես։ Դուռը փակ էր, պատուհանը դրսից անհասանելի։ Գուցե խողովակի միջո՞վ։։
Բուխարու անցքը բավականին փոքր է, պատասխանեց Հոլմսը, ես արդեն ստուգել եմ այդ հնարավորությունը։։
Այդ դեպքում ինչպե՞ս։։
Դուք պարզապես չեք ցանկանում կիրառել իմ մեթոդը, ասաց նա օրորելով գլուխը։ Քանի անգամ եմ ձեզ ասել, դեն նետեք անհնարին ամեն ինչ, իսկ մնացածը, որքան էլ անհավանական թվա, կլինի պատասխանը։ Մեզ հայտնի է, որ նա չէր կարող սենյակ ընկնել ոչ դռնով, ոչ պատուհանից, ոչ էլ ծխնելույզի միջով։ Գիտենք նաև, որ նա չէր կարող թաքնվել սենյակում, քանի որ թաքնվելու տեղ չկա։ Այդ դեպքում ինչպե՞ս է այստեղ սողոսկել։։
Տանիքից, բացականչեցի ես։։
Անկասկած։ Սենյակ կարող էր թափանցել, միայն տանիքից։ Եթե բարի լինեք լուսավորել ինձ, մենք մեր որոնումները կշարունակենք գաղտնարանում, որտեղ պահված էր գանձերով արկղը։։
Հոլմսը ձեղնասանդուղքով բարձրացավ դեպի առաստաղը, երկու ձեռքով կառչելով հեծանից սողոսկեց անցքի մեջ։ Հետո գլուխը դուրս հանելով, հավանաբար այնտեղ պառկել էր, երկարեց ձեռքը, ինձնից վերցրեց լապտերը և այն պահեց, մինչև կբարձրանայի ետևից։
։
Ձեղնահարկը, որտեղ մենք հայտնվեցինք տասը ֆուտ երկարություն և վեց ֆուտ լայնություն ուներ։ Որպես հատակ ծառայում էին առաստաղի հեծանները և բարակ շերտով ծեփը, այնպես որ հարկավոր էր հեծանից հեծան անցնել մեծ զգուշությամբ։ Տանիքը երկթեք էր։ Ամենայն հավանականությամբ, ձեղնահարկի առաստաղ էր ծառայում տանիքի ներքին կողմը։ Հատակը ծածկում էր երկար տարիներ կուտակված փոշու հաստ շերտը։ Բացի փոշուց ձեղնահարկում ուրիշ բան չկար։
։
Ահա, խնդրեմ, ասաց Հոլմսը՝ ձեռքը հենելով թեք պատին։ Այս ձեղնապատուհանը դեպի դուրս է տանում։ բացեք Բացեք և կհայտնվեք ուղիղ տանիքին, իսկ այն բարեբախտաբար թեք է։ Հատկապես այդ ճանապարհով է համար Առաջինը սենյակ սողոսկել։ Եկեք նայենք, որևէ հետք չի՞ թողել արդյոք։։
Հոլմսը հատակին դրեց լապտերը, և ես այսօր երկրորդ անգամ նրա դեմքին զարմանք ու տարակուսանք տեսա։ Հետևելով նրա հայացքին զգացի, թե ինչպես է երակներիս մեջ արյունը սառչում․ հատակին բոբիկ ոտքերի լավ նկատելի շատ հետքեր կային, դրանք համարյա կիսով չափ փոքր էին հասուն մարդու ոտնահետքերից։
։
Հոլմս, շշնջացի ես, պարզվում է, որ այս սարսափելի գործն անողը երեխա է եղել։։
Հոլմսն արդեն լիովին տիրապետում էր իրեն։
։
Պետք է խոստովանել, ես արդեն փակուղու մեջ էի։ Հիշողությունս դավաճանեց։ Բայց չէ որ գործը հասարակ է։ Հենց սկզբից պետք է գուշակեի, թե ինչպիսի հետքեր պետք է լինեին։ Դե ինչ, այստեղ այլևս անելիք չունենք։ Գնանք ներքև։։
Բայց ի՞նչ հետքեր են դրանք, հետաքրքրությունից այրվելով հարցրեցի ես։։
Թանկագին Ուոտսոն, վերլուծեք փաստերը, ասաց նա թեթևակի զայրույթով։ Դուք գիտեք իմ մեթոդը։ Օգտագործեք այն, հետաքրքիր կլինի արդյունքները համեմատել։։
Ոչ, ես ոչինչ չեմ հասկանում, պատասխանեցի ես։։
Շուտով ամեն ինչ կհասկանաք, մտացրիվ նետեց Հոլմսը։ Կարծում եմ, այստեղ այլևս ուրիշ հետաքրքիր բան չկա։ Եվ, այնուամենայնիվ, ես մեկ անգամ ևս կստուգեմ։։
Նա արագ շարժումով գրպանից հանեց խոշորացույցն ու մետրը և իր սուր, նուրբ քիթը ընդհուպ մոտեցնելով տախտակապատվածքին, սկսեց ուշադրությամբ զննել ամեն մի միլիմետրը։ Նրա փայլուն, խորն ընկած աչքերն ինձ հիշեցրին գիշատիչ թռչունի աչքեր։ Հետքը որսացող իսկական խուզարկու շան նման այնքան արագ, անաղմուկ ու զգույշ էին նրա շարժումները, որ ես հանկարծ մտածեցի, թե ինչ սարսափելի հանցագործ կարող էր նա լինել, եթե իր տաղանդն ու եռանդը ուղղեր ոչ թե օրենքի պաշտպանությանը, այլ նրա դեմ։
։
Զննելով ձեղնահարկը, ամբողջ ժամանակ Հոլմսը քթի տակ ինչ-որ բան էր շշնջում և հանկարծ ուրախ բացականչեց։
։
Ահա, արդեն կարելի է ասել, բախտներս բերեց, ասաց նա։ Շատ ժամանակ և աշխատանք կխնայենք։ Համար Առաջինն անզգուշաբար ոտքը դրել է կրեոզոտի վրա։ Տեսնու՞մ եք, այս մածուցիկ, գարշահոտ լճակի աջ կողմում դրոշմվել է փոքր ոտքի ծայրը։ Հավանաբար , կրեոզոտի շիշը ճաքել է, և հեղուկը դուրս է հոսել։։
Հետո՞ ինչ։։
Այն, որ այժմ նրան հեշտությամբ կբռնենք։ Շուն կա, որ կրեոզոտի հոտի հետքով կգնա մինչև աշխարհի ծայրը։ Եթե սովորական խուզարկու շունը հետքով կարող է գնալ մինչև կոմսության սահմանները, ի՞նչ եք կարծում, ուր կարող է հասնել հատուկ վարժեցրած շունը։ Սովորական համեմատական կախվածություն, որի անհայտ անդամը հավասար է… Կանգնիր։ Լսում եմ, տեղ են հասել օրենքի լիազորված ներկայացուցիչները։։
Ներքևում լսվեցին ծանր քայլեր, բարձրաձայն խոսակցություն և ուժգին շրխկաց շքամուտքի դուռը։
։
Քանի դեռ նրանք չեն եկել, ասաց Հոլմսը, ― շոշոփեք — շոշափեք այդ խեղճի ոտքերն ու ձեռքերը։ Ի՞նչ եք զգում։։
Մկանները քարի պես կարծրացել են, պատասխանեցի ես։։
Հենց այդ է, որ կա։ Դրանք ուժեղ ջղաձգության նշաններ են։ Սա սովորական դիակի փայտացում չէ։ Ձեզ ի՞նչ հետևության է հանգեցնում այս հիպոկրատական, կամ, ինչպես սիրում էին գրել հին գրողները, այս քարացածությունն ու սարդոնիկ ժպիտը։։
Մահը վրա է հասել բուսական ծագում ունեցող ինչ-որ ուժեղ ալկոլոիդի հետևանքով, պատասխանեցի ես, ստրիխնինի նման, որը փայտացնում է։։
Դա առաջին բանն էր, որ մտածեցի, երբ տեսա այս ջղաձգված դեմքը։ Սենյակ մտնելով անմիջապես սկսեցի փնտրել, թե ինչով է ներարկվել թույնը։ Եվ, ինչպես հիշում եք, հայտնաբերեցի փուշը, որը հազիվ էր ծակել մաշկը։ Ուշադրություն դարձրեք, փուշը կաթվածահար է արել գլխի հենց այն մասը, որն ուղղված է առաստաղի բացվածքին, եթե ուղիղ նստեք այս աթոռին։ Իսկ այժմ եկեք զննենք հենց փուշը։։
Զգուշորեն վերցրի փուշը և մոտեցրի լամպին։ Դա երկար, սուր և սև փուշ էր, ծայրին փայլում էր ինչ-որ չորացած թանձր հեղուկ։ Բութ կողմը ձվաձև էր և դանակի հետքեր կային վրան։
։
Սա Անգլիայում աճող ծառերի՞ց է։։
Իհարկե , ոչ։ Ահա թե ինչ, Ուոտսոն, տրամադրության տակ ունենալով այսքան փաստեր, դուք պետք է ճիշտ եզրակացության հանգեք։ Ահա և կանոնավոր բանակի ներկայացուցիչները․ օժանդակ ուժերը պետք է զիջեն իրենց տեղը։։
Քայլերը լսվեցին ավելի ուժգին, վերջապես նրանք հնչեցին դռան ետևում, և ծանր քայլերով սենյակ մտավ հաստամարմին, մոխրագույն հագուստով մի մեծ տղամարդ՝ կարմիր, գեր դեմքով, որի թեթևակի ուռած կոպերի տակից խորամանկորեն մեզ էին նայում մանր, փայլուն աչքերը։ Նրա ետևից ներս մտավ ոստիկանական համազգեստով տեսուչը, այնուհետև՝ տակավին դողդողացող Թադեուշ Շոլտոն։
։
Ա՜յ քեզ գործ, խուլ, խռպոտ ձայնով բացականչեց ներս մտնողը։ Ո՞վ կա այստեղ։ Ինչու՞ են այսքան մարդ այստեղ հավաքվել, ինչպես ճագարները՝ բանջարանոցում։։
Դուք երևի ինձ կհիշեք, միստր Էթելնի Ջոնս, հանգիստ ասաց Հոլմսը։։
Պարզ է, հիշում եմ, խռպոտ ձայնով պատասխանեց նա։ Դուք միստր Հոլմսն եք, տեսաբան Շերլոկ Հոլմսը։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես դուք մեզ դաս տվեցիք, բացատրելով, թե ուր էին անհետացել բիշոպգեյթյան ադամանդները։ Արդարությունը պահանջում է նշել, որ մեզ ճիշտ ուղի ցույց տվիք։ Բայց հիմա կարող եք խոստովանել, որ այն ժամանակ պարզապես երջանիկ պատահականությունը ձեզ օգնեց։։
Այն ժամանակ ինձ օգնեց հասարակ տրամաբանությունը։։
Դե լավ, լավ։ Երբեք մի ամաչեք ճմարտությունից։ Դե, ի՞նչ է այստեղ կատարվել։ Կեղտոտ գործ։ Կեղտոտ։ Փաստերը, բարեբախտաբար, առկա են, այնպես որ ոչ մի տեսություն այստեղ պետք չէ։ Բարեբախտաբար, ես Նորվուդ էի եկել ուրիշ գործով։ Եվ հանկարծ այս մահը Պոնդիշերի-Լոջում։ Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է եղել։։
Տեսությունն այստեղ պետք չէ, չոր պատասխանեց Հոլմսը։։
Իհարկե, իհարկե։ Բայց չէ որ մենք չենք բացառում, որ դուք երբեմն զարմանալիորեն նշանակակետին եք խփում։ Ողորմած աստված։ Որքան հասկանում եմ, դուռը կողպած էր։ Հըմ, հըմ… Կորել են կես միլիոնի արժողությամբ թանկարժեք իրեր։ Իսկ պատուհա՞նը։։
Նույնպես փակ է, բայց պատուհանի գոգին հետքեր կան։։
Գերազանց է, գերազանց, բայց եթե փակ է, ապա հետքերը ոչ մի կապ չունեն գործի հետ։ Դա հուշում է առողջ դատողությունը։ Մարդը կարող է մահանալ կաթվածից։ Բայց չէ որ կորել են թանկարժեք իրեր։ Ահա։ Ես վարկած ունեմ։ Երբեմն իմ միտքն էլ է պայծառանում։ Խնդրում եմ, մի կողմ քաշվեք, սերժանտ, և դուք, միստր Շոլտո։ Ձեր ընկերը կարող է մնալ իր տեղում։ Դուք ի՞նչ եք մտածում այս մասին, Հոլմս։ Շոլտոն, ինչպես ինքն անձամբ խոստովանեց, երեկ ամբողջ երեկոյան եղել է եղբոր մոտ։ Եղբայրը կաթվածահար է եղել, որից հետո Շոլտոն գնացել է և հետը տարել ամբողջ թանկարժեք իրերը։ Դե, ի՞նչ կասեք։։
Որից հետո մահացած տանտերը շրջահայացորեն վեր է կացել տեղից և ներսից փակել դուռը։։
Հըմ, հըմ։ Դրանում է իմ վարկածի թույլ տեղը։ Օգնության կանչենք առողջ դատողությունը։ Այս Թադեուշ Շոլտոն եկել է եղբոր մոտ։ Վեճ է առաջացել։ Դա մեզ հայտնի է։ Եղբայրը սպանված է, թանկարժեք իրերը՝ անհետացած․ դա էլ է հայտնի։ Թադեուշի գնալուց հետո եղբորը ոչ ոք չի տեսել։ Անկողնուն ձեռք չի տրված։ Թադեուշը բացահայտորեն ընկնում է խուճապի մեջ։ Ինչպես տեսնում եք, ես Թադեուշի շուրջը ցանց եմ հյուսում։ Եվ ցանցը ձգվում է։։
Բայց մեզ դեռ հայտնի չեն բոլոր փաստերը, նկատեց Հոլմսը։ Տեսնում եք այս փուշը, ես բոլոր հիմքերն ունեմ ենթադրելու, որ այն թունավորված է։ Դա գտել են սպանվածի գլխի մեջ խրված։ Այնտեղ հետք է մնացել։ Սեղանին ընկած էր ահա այս գրությունը, կարդացեք։ Կողքին այս տարօրինակ զենքն էր՝ քարե վերջույթով։ Ձեր վարկածն ինչպես է բացատրում այս փաստերը։։
Շատ լավ է բացատրում, ճոռոմաբար պատասխանեց ճարպակալած խուզարկուն։ Տունը լիքն է հնդկական հազվագյուտ իրերրով։ իրերով։ Եվ Թադեուշն այստեղ է բերել այդ իրը։ Իսկ եթե փուշը թունավորված է, ապա այն միանգամայն հեշտ էր օգտագործել որպես սպանելու զենք։ Այս երկտողը ճարպիկ արարք է, ուշադրությունը շեղելու համար։ Միայն մի բան է անհասկանալի, ի՞նչ ճանապարհով է Թադեուշը դուրս եկել այստեղից։ Ահա, առաստաղին անցք կա։ Իհարկե այնտեղից, սրա միջով։։
Գիրության համեմատ անսպասելի ճարպկությամբ նա վեր բարձրացավ աստիճաններով և չքացավ անցքի մեջ։ Այդ րոպեին մենք լսեցինք նրա հանդիսավոր ձայնը։ Նա բղավում էր, թե ձեղնահարկից կտուր է տանում ձեղնապատուհանը։
։
Նա, հավանաբար, այնտեղ ևս ինչ-որ բան կգտնի, ուսերը թոթվելով խոսեց Հոլմսը։ Երբեմն նրա մոտ կարծես նկատվում են մտքի պայծառացումներ։ Il n'y a pas des sotsi incommodes gue ceux qui ont de lesprit։։
Ահա, տեսնում եք, ասաց Էթելնի Ջոնսը իջնելով աստիճաններից։ Փաստերը հուսալի են ամեն տեսակի տեսությունից։ Իմ վարկածը հաստատվում է ամբողջապես։ Ձեղնահարկում տանիք տանող պատուհան կա։ Եվ դա նույնիսկ կիսաբաց է։։
Ես եմ բացել։։
Իսկապե՞ս։ Ուրեմն դուք է՞լ եք տեսել։։
Ջոնսը ակնհայտորեն վստահությունը կորցրեց, լսելով Հոլմսի խոսքերը։
։
Կարևոր չէ, թե ով է առաջինը դա նկատել, ասաց նա հաշտվողաբար։ Կարևորն այն է, որ այժմ պարզ է, թե նա ինչպես է է դուրս եկել այստեղից։ Տեսու՛չ։։
Այո սըր, ձայնը միջանցքից էր։։
Այստեղ հրավիրիր միստր Շոլտոյին։ Միստր Շոլտո, իմ պարտքն է նախազգուշացնել, որ ձեր բոլոր խոսքերը կարող են ձեր դեմ շրջվել։ Թագուհու անունից ձերբակալում եմ ձեզ որպես մի անձի, որ մեղսակից է իր եղբոր սպանությանը։։
Ահա։ Ես ձեզ ասացի, բացականչեց մարդուկը արտասվալից ձայնով՝ ձեռքերը մեկնելով մեր կողմը։։
Մի հուսահատվեք, միստր Շոլտո, ասաց Հոլմսը։ Կարծում եմ, որ կկարողանամ հանել այդ մեղադրանքը։։
Շատ բան մի խոստացեք, միստր տեսաբան, մի խոստացեք, բացականչեց խուզարկուն։ Սա կարող է այնքան էլ հասարակ գործ չլինել։։
Ես ոչ միայն միստր Շոլտոյի վրայից կհանեմ մեղադրանքը, միստր Ջոնս, այլ ձեզ կնվիրեմ անցյալ երեկո այս սենյակում գտնվող երկու մարդկանցից մեկի անունն ու նշանները։ Ես բոլոր հիմքերն ունեմ պնդելու, որ նրա անունը Ջոնաթան Սմոլ է։ Նա համարյա անգրագետ է, միջահասակ, արագաշարժ, աջ ոտք չունի, քայլում է դեպի ներս ծռված փայտե ոտքով։ Ձախ ոտքին կոպիտ, երկաթե պայտով, քառակուսի քթով կոշիկ է։ Նախկին տաժանակիր է, տարիքը քառասունի մոտ, ուժեղ արևահարված։ Ահա մի քանի նշան, որոնք կարող են ձեզ օգնել․ ավելին, այս պարանի վրա արյուն կա՝ երեկ երեկոյան նա այստեղ մաշկել է իր ափը։ Մյուսը…։
Ա՜խ, ուրիշն էլ կա, ծաղրանքով խոսեց Էթելնի Ջոնսը, բայց նկատելի էր, որ հանցագործին նկարագրող Հոլմսի վստահ տոնը ազդեց նրա վրա։։
Սա բավականին հետաքրքիր անձնավորություն է, ասաց Հոլմսը կրնկի վրա շրջվելով։ Հուսով եմ, որ շատ շուտով ձեր ձեռքը կտամ այդ զույգին։ Ուոտսոն, պետք է ձեզ մի քանի բառ ասեմ։։
Նա ինձ սանդղահարթակ տարավ։
։
Իրադրության անսպասելի շրջադարձը ստիպեց մեզ մոռանալ մեր ճանապարհորդության սկզբնական նպատակը, ասաց նա։։
Ես էլ հենց դրա մասին էի մտածում, պատասխանեցի ես։ Չի կարելի, որ միսս Մորսթենն ավելի երկար մնա այս չարաբաստիկ տանը։։
Չի կարելի։ Դուք պետք է նրան տուն ուղղեկցեք։ Նա ապրում է Լոուեր-Քամբերուելում՝ միսիս Սեսիլ Ֆորեսթերի մոտ։ Դա այնքան էլ հեռու չի այստեղից։ Եթե դուք որոշեք վերադառնալ, ես ձեզ այստեղ կսպասեմ։ Բայց գուցե շա՞տ եք հոգնել։
Բնավ։ Չեմ կարողանա քնել, քանի դեռ այս ֆանտաստիկ պատմությունն ինձ համար որոշ չափով չպարզվի։ Եվ մեկ անգամ չէ, որ գտնվել եմ արտակարգ բարդ և սուր իրավիճակներում, բայց պետք է խոստովանեմ, այսօրվա կատարվածը, այդ իսկապես անհավանական իրադարձությունները, ինձ հանեցին հավասարակշռությունից։ Եվ քանի որ հայտնվեցի իրադարձությունների հորձանուտում, ձեզ հետ կմնամ մինչև վերջ։
Ձեր ներկայութունն ինձ շատ անհրաժեշտ կլինի, ասաց Հոլմսը։ Մենք այս գործն ինքնուրույն կվարենք։ Եվ թող Ջոնսը մխիթարվի իր երևակայությամբ։ Երբ տանեք միսս Մորսթենին, խնդրում եմ անցեք Լամբեթ, Պինչին- լեյն փողոց, 3։ Դա հենց գետեզրին է։ Աջ կողմի երրորդ տանը բնակվում է խրտվիլակ պատրասրող Շերմանը, նա թռչունի խրտվիլակ է պատրաստում։ Նրա պատուհանին նապաստակի ձագ բռնած կղաքիս կտեսնեք։ Արթնացրեք Շերմանին, բարևներս հաղորդեք և ասեք, որ ինձ անհապաղ Թոբին է հարկավոր։ Վերցրեք Թոբիին և բերեք այստեղ։
Շու՞ն է։
Այո, զվարճալի շուն է, ոչ զտարյուն, բայց շշմեցնող հոտառությամբ։ Գերադասում եմ օգտվել Թոբիից, քան Լոնդոնի ողջ խուզարկու ուժերից։
Կբերեմ, պատասխանեցի ես։ Կվերադառնամ երեքին մոտ, եթե ուրիշ ձի գտնեմ։
Իսկ ես, ասաց Հոլմսը, կփորձեմ ինչ-որ բան իմանալ միսիս Բերստոնից և հնդիկ սպասավորից, որն, ինչպես միստր Թադեուշն ասաց, քնում է խորդանոցի ձեղնահարկում։ Հետո կզբաղվեմ մեծն միստր Ջոնսի մեթոդներն ուսումնասիրելով և կլսեմ նրա ծաղրական ու ոչ նրբանկատ դիտողությունները։ "Wir sind gewohnt, dass die Menschen verhonen was sie nicht verstehen". Գյոթեն, ինչպես միշտ, խորիմաստ է ու հակիրճ։
==Գլուխ 7 Տակառի միջադեպը==
Ոստիկաններն եկել էին երկու կառքով, մեկից ես օգտվեցի, որպեսզի միսս Մորսթենին տուն տանեմ։ Ունենալով կարեկցանքի բարձր զգացում, միսս Մորսթենը այս ամբողջ սարսափելի երեկոյի ընթացքում իրեն տոկուն էր պահում, քանի դեռ կողքին օգնության կարիք ունեցող մարդ կար։ Երբ ներքև իջա, նա սիրալիր և հանգիստ խոսում էր վախեցած տնտեսուհու հետ։ Իսկ երբ միսս Մորսթենի հետ երկուսով հայտնվեցինք կառքում, նա հանկարծ ամբողջովին ուժասպառվեց, իսկ հետո անմխիթար հեկեկաց՝ այնպես ուժեղ էին վրան ազդել այդ երեկոյի իրադարձությունները։ Հետագայում ինձ ասաց, որ կառքով այդ ճանապարհորդության ընթացքում ես նրան սառն ու խորթ եմ թվացել։ Չէր էլ կասկածել, թե իմ մեջ ինչ պայքար էր գնացել և ուժերի ինչպիսի լարումով էի զսպել ինձ։ Նույն կարեկցանքով և քնքշությամբ էի լեցուն նրա հանդեպ, ինչպես այնտեղ՝ այգում, երբ իրար ձեռք էինք բռնել։ Ես հասկացա, որ այդ անհավանական մեկ օրվա ընթացքում ավելի լավ իմացա նրա քաջ և բարի սրտի մասին, քան կիմանայի իմ անխռով շատ տարիների ընթացքում։ Բայց երկու հասկացություն խանգարում էին ինձ ինչ-որ բան ասել։ Նա անպաշտպան էր և թույլ, նրա նյարդերը խիստ խանգարված էին։ Այժմ հայտնել իմ սիրո մասին, կնշանակեր օգտվել նրա անօգնական վիճակից։ Բայց ամենավատն այն էր, որ նա շատ հարուստ էր։ Եթե Հոլմսի որոնումները հաջողությամբ ավարտվեին, նա կդառնար գտնված գանձերի , ծայրահեղ դեպքում դրանց կեսի ժառանգորդը։ Արդարացի կլինե՞ր, ազնիվ կլինե՞ր, եթե կես աշխատավարձով պաշտոնաթող վիրաբույժը օգտվեր պատահականության կողմից իրեն ընձեռնված րոպեական մոտիկությունից։ Նա արդո՞ք ինձ չէր ընդունի որպես սովորական հարուստ հարսնացու որոնողի։ Ես չէի կարող թույլ տալ, որ նա այդպես մտածեր իմ մասին։ Ագրայի այդ գանձերն անհաղթահարելի արգելքի նման ընկած էին մեր միջև։
Պինչին-Լեյնը Լամբետի ներքևի մասի երկհարկանի հին աղյուսաշեն տների շարքում էր գտնվում։ Երկար թակեցի համար 3 տան դուռը։ Վերջապես, պատուհանի երկփեղկի ետևից փայլեց մոմի լույսը, և երկրորդ հարկի պատուհանում մի դեմք հայտնվեց։
Անմիջապես այստեղից չքվիր, հարբած անասուն, հնչեց վերևից։ Եթե դու չդադարես դուռը կոտրել, կբացեմ դռները և վրադ բաց կթողնեմ քառասուներեք շուն։
Ինձ հարկավոր է դրանցից մեկը, դրա ետևից էլ եկել եմ։
― Չքվի՜ր— Չքվի՛ր, գոռաց ձայնը։ Զամբյուղիս մեջ օձ կա։ Եթե չգնաս, գլխիդ կգցեմ։
Ինձ շուն է հարկավոր, ոչ թե օձ, ի պարասխան բղավեցի ես։
Ձանձրացա քեզ հետ վիճելուց։ Հաշվում եմ մինչև երեքը։ Եթե չգնաս՝ օձը կգցեմ։
Միստր Շերլոկ Հոլմսը, սկսեցի ես։
Շերլոկ Հոլմսի անունը կախարդական ներգործություն ունեցավ, քանի որ փեղկն անմիջապես փակվեց, իսկ մեկ րոպե անց բանալիները զնգացին, և դուռը բացվեց։ Պարզվեց, որ միստր Շերմանը երկարահասակ, նիհար, կորացած ուսերով և կապույտ ակնոցով ծերունի էր։
Շերլոկ Հոլմսի ընկերը միշտ ցանկալի հյուր է այս տանը, ասաց նա։ Մտեք սըր։ Փորսուղից հեռու մնացեք, նա կծում է։ Թու, ինչ ամոթ է։ Դու ուզում ես կծել այս պարոնին։ Այս բառերն ուղղված էին կղաքիսին, որն իր կարմիր աչքերով գիշատիչ մռութը խցկում էր վանդակի երկաթե ճաղերի արանքը։ ― Ոիշադրություն — Ուշադրություն մի դարձրեք սրան։ Սա ընդամենը օձաձև մողես է։ Թունավոր չէ, և ես թույլ եմ տալիս նրան սենյակում վազվզել։ Նա ոչնչացնում է բզեզներին։ Մի զայրացեք վրաս, որ սկզբում մի քիչ կոպիտ էի։ Փրկություն չկա երեխաներից։ Սիրում են քաշ գալ պատուհանիս տակ։ Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել միստր Շերլոկ Հոլմսին, սըր։
Նրան հարկավոր է ձեր շունը։
Ա՜, նրան Թոբին է հարկավոր։
Այո, հենց Թոբին։
Թոբին ապրում է այստեղ, ձախ կողմի համար յոթում։
Նա մոմը ձեռքին դանդաղ քայլեց այս զարմանալի կենդանաբանական քաղաքով։ Մոմի աղոտ լույսի ներքո, ամեն մի անկյունում, ամեն մի ճեղքում ես նկատում էի մեզ հետևող պսպղուն, թարթուն աչքեր։ Մեր գլխավերևում, առաստաղի գերաններին թառել էին անհամար թռչուններ, որոնք մի ոտքից մյուսին էին հենվում, երբ մեր ձայներն անհանգստացնում էին նրանց։
Հոլմսը կանգնել էր շեմին, ձեռքերը գրպանում, և ծխում էր ծխամորճը։
Ա՜, բերեք դրան, ասաց Հոլմսը ինձ տեսնելով։ Լավ շուն է։ Էթելնի Ջոնսը գնաց։ Մինչ ձեր գալը մենք վկա եղանք նրա անսանձելի եռանդին։ Նա ձերբակալեց ոչ միայն մեր ընկերոջը՝ Թադեուշ Շոլտոյին, այլև տնային տնտեսուհուն և հնդիկ ծառային։ Այնպես որ, մենք այստեղ մենակ ենք, չհաշված վերևի աշխատասենյակում գտնվող սերժանտին։ Շանն այստեղ թողեք , գնանք ինձ հետ։
Թոբիին կապեցինք նախասրահի սեղանին և աստիճաններով բարձրացանք։ Սենյակը նույն վիճակում էր, ինչպես թողել էի, միայն սենյակի մեջտեղի դիակը ծածկված էր սավանով։ Անկյունում կուչ էր եկել սերժանտը։
Տվեք ինձ ձեր լապտերը, սերժանտ, ասաց Հոլմսը։ Իսկ հիմա ետևից կապեք այս բարակ թոկը, որպեսզի լապտերը կրծքիս կախված մնա։ Կոշիկներս և կիսագուլպաներս կհանեմ։ Դրանք ներքև տարեք, Ուոտսոն։ Ցանկանում եմ փորձել վերնաշխատողի մասնագիտությունը։ Խնդրում եմ, թաշկինակս մտցրեք կրեոզոտի մեջ։ Այդպես, լավ։ Իսկ այժմ, որոշ ժամանակով բարձրանանք վերև։
Մենք նորից բարձրացանք ձեղնասանդուղքով և առաստաղի անցքի միջով սողոսկեցինք ձեղնահարկ։ Հոլմսը լապտերի լույսը ուղղեց փոշու միջի տարօրինակ հետքին։
Սրանք շատ հետաքրքիր հետքեր են, ասաց նա։ Ինչ-որ տարօրինակ բան չե՞ք նկատել։
Սրանք երեխայի հետքեր են, պատասխանեցի ես, կամ նրբագեղ կնոջ։
Եթե դատենք դրանց չափից։ Իսկ ուրիշ ի՞նչն է դրանցում զարմացնում։
Իմ կարծիքով, դրանք այլևս ոչնչով չեն տարբերվում մյուս հետքերից։
Տարբերվում են, այն էլ ինչպես։ Նայեք։ Փոշու միջի աջ ոտնաթաթի հետքին։ Կողքին դնում եմ իմ ոտնաթաթը։ Ո՞րն է տարբերությունը։
Ձեր մատները կպածեն մեկմեկու։ Փոքրիկ հետքի բոլոր մատները չռված են։
Միանգամայն ճիշտ է։ Շատ կարևոր է դա հիշել։ Իսկ այժմ մոտեցեք ձեղնապատուհանին և հոտոտեք լուսամուտագոգը։ Ես թաշկինակով կմնամ այստեղ։
Այդպես էլ արեցի և զգացի կուպրի ուժեղ հոտը։
Ահա թե ուր է դրել ոտքը, երբ հեռացել է այստեղից։ Եթե դուք գտաք նրա հետքը, Թոբին նույնպես կգտնի։ Իսկ այժմ իջեք ներքև, արձակեք շանը և հետապնդեք համար Առաջինին։
Երբ բակ դուրս եկա , Շերլոկ Հոլմսը արդեն տանիքին էր, որի վրայով դանդաղ սողում էր, ինչպես հսկա լուսատտիկ։ Նա մեկ կորում էր խողովակների ետևում, բայց շուտով նորից հայտնվում ու դարձյալ անհետանում․ հավանաբար, սկսել էր իջնել կտուրի հակառակ կողմի թեքությամբ։ Շրջանցեցի տունը և տեսա, որ նա արդեն նստած է քիվի վրա՝ անկյունի ջրհորդանի կողքին։
Ուոտսոն, այդ դու՞ք եք, բղավեց նա վերևից։
Ես եմ, պատասխանեցի։
Ահա թե նա որտեղից է բարձրացել։ Ի՞նչ կա այդտեղ , ներքևում։
Տակառ։
Վրան կափարիչ կա՞։
Կա։
Իսկ մոտակայքում սանդուխք չի՞ երևում։
Ոչ։
Այ քեզ սատանա։ Այստեղ փորձանքի էլ կգաս։ Բայց նրա անցած ճանապարհը ես պիտի անցնեմ։ Ջրհորդանը բավականաչափ ամուր է։ Դե, իջնում եմ։ Լսվեց բոբիկ ոտքերի քստքստոց, և լապտերի լույսը ներքև սահեց։ Հետո Հոլմսը թեթևորեն թռավ տակառի կափարիչին, այնտեղից էլ՝ գետնին։
Դժվար չէր նրա հետքով գնալը, ասաց նա՝ հագնելով կիսագուլպաներն ու կոշիկները։ Կղմինդրները, որոնց վրա նա ոտք էր դրել, թուլացել են, և շտապելուց ահա թե նա ինչ է կորցրել։ Սա հաստատում է իմ ախտորոշումը, ինչպես սիրում եք ասել դուք՝ բժիշկներդ։
Նա ինձ մեկնեց գունավոր ծղոտից հյուսված և էժանագին ուլունքներով զարդարված քսակի պես ինչ-որ բան։ Ձևով ու տեսքով դա հիշեցնում էր ծխախոտատուփ։ Մեջը կես դյուժին երկար, մուգ փշեր կային, մի ծայրը սուր, մյուսը՝ կլորավուն, ճիշտ այնպիսին, որով խոցել էին Բարթոլոմյու Շոլտոյին։
Սատանայական ասեղներ են, խոսեց Հոլմսը։ Զգույշ, չծակեք ձեզ։ Շատ ուրախ եմ, որ դրանք գտա։ Դժվար թե նա էլի ունենա։ Այժմ կարելի է չվախենալ, որ այդպիսի փուշը կարող է ծակել ձեր կամ իմ մաշկը։ Ես ավելի շուտ կգերադասեի գնդակ ստանալ մարտական զենքից։ Դե ինչ, Ուոտսոն, վեց միլանոց մղոնանոց վազքի համար դուք ձեզ առույգ զգու՞մ եք։
Իհարկե, պատասխանեցի ես։
Ոտքդ կդիմանա՞։
Կդիմանա։
Այստեղ արի, Թոբի։ Այստեղ արի, լավ շնիկ։ Հոտոտիր, Թոբի։ Հոտոտիր։
Հոլմսը շան դնչին մոտեցրեց կրեոզոտի մեջ թաթախված թաշկինակը։ Իր փռչոտ թաթերը չռելով և ծիծաղելիորեն մի ականջը վեր ցցելով, Թոբին հոտոտեց թաշկինակը՝ հին գինու համ ու հոտից հաճույք ստացող համտեսի պես։ Հոլմսը թաշկինակը նետեց հեռու, հաստ թոկը կապեց շան վզնոցին և նրան մոտեցրեց տակառին։ Շունն անմիջապես սկսեց քիթը գետնին քսելով սուր, գրգռված հաչել և պոչը ցցելով, հետքով այնքան արագ սուրաց, որ վզափոկը ձգվեց, և մենք ամբողջ ուժով սլացանք նրա ետևից։
Արևելքը մի փոքր շառագունեց, և արդեն առավոտյան աղջամուղջում կարող էինք տարբերել շրջակայքի առարկաները։ Մեծ, արկղի նման տունը սև, խարխուլ պատուհաններով և բարձր, մերկ պատերով, տխուր ու լուռ խոյանում էր մեր ետևում։ Մեր ճանապրհն ընկած էր պարտեզի, այն բոլոր ուղղություններով հատող փոսերի ու առվակների միջով։ Վաղուց այգեպանի մկրատ չտեսած թփերով, ծառերով, հողի ու աղբի կույտերով լի այս վայրը, մռայլ, լքված տեսք ուներ և լիովին ներդաշնակ էր այստեղ կատարված ողբերգությանը։
Թոբին հասնելով քարե պարսպին, բողոքող և անհամբեր վնգստոցով վազեց նրա երկայնքով և վերջապես կանգ առավ անկյունում, ամբողջ պարտեզից առանձնացված մատղաշ, բարձր հաճարենու մոտ։ Այնտեղ, ուր պատերը միանում էին իրար, մի քանի աղյուսներ տեղաշարժված էին՝ կարծես աստիճաններ կազմելով, որոնց մաշված և կլորացած անկյուններն ասում էին, որ դրանցից հաճախակի են օգտվել։ Հոլմսը բարձրացավ դրանց վրայով և ձեռքիցս վերցնելով Թոբիին,նստեց գետնին։
Այստեղ փայտե ոտքով մարդու ձեռնահետքեր կան, ասաց Հոլմսը, երբ բարձրացա նրա մոտ։ Տեսնու՞մ եք արյան բիծը ճերմակ ներկի վրա։ Ինչ հաջողություն է, որ երեկվանից անձրև չի եկել։ Հոտը մնացել է ճանապարհին, չնայած այստեղով անցել են քսանութ ժամ առաջ։
Խոստովանում եմ, այդ հարցում մի քանի կասկածներ ունեի, երբ մտածում էի, թե ինչ աշխույժ երթևեկություն է լինում լոնդոնյան փողոցներում։ Բայց շուտով կասկածներս փարատվեցին։ Թոբին, ոչ մի րոպե չտատանվելով, առաջ վազեց, ընթացքում ծիծաղելիորեն օրորվելով։ Կրեոզոտի սուր հոտը ծանապարհին հաղթեց մնացած բոլոր հոտերին։
Խնդրում եմ չմտածեք, ասաց Հոլմսը, թե միայն այս պատահականության շնորհիվ հանցագործները շուտով կհայտնվեն մեր ձեռքում։ Այժմ այնքան շատ բան գիտեմ, որ դրանց բռնելու մի քանի միջոց եմ տեսնում, բայց սա, իհարկե ամենահեշտն ու արագն է։ Հիմարություն կլիներ դրանից չոգտվել, քանի որ ճակատագիրն այդքան բարյացակամ է մեր հանդեպ։ Բայց այս երջանիկ դիպվածը ինձ վատ ծառայություն մատուցեց՝ լուծումը դադարեց զուտ տրամաբանական լինելուց, որպիսին սկզբում նախատեսել էի։ Այդ դեպքում գործն իսկապես ինձ դափնիներ կպարգևեր։
Էլ ինչ դափնիներ են ձեզ պետք, Հոլմս։ Ես հիացած եմ ձեր դեդուկտիվ մեթոդով։ Այսպիսի փայլուն հաջողություն։ Այն ստվեր գցեց անգամ Հոուպ Ջեֆերսոնի գործին։ Ինձ թվում է, Նորվուդյան գործն ավելի բարդ ու հանելուկային է։ Բացատրեք ինձ, օրինակ, որտեղից է ձեզ այդքան ստույգ հայտնի փայտե ոտքով մարդու արտաքինը։
Ախ, իմ թանկագին Ուոտսոն։ Չ՞է որ դա շատ պարզ է։ Եվ դա ձեզ ասում եմ ոչ կեղծ համեստությունից։ Բանտային պահակության երկու սպաներ դառնում են կարևոր գաղտնիքի տեր։ Ջոնաթան Սմոլ անունով անգլիացին գծել և նրանց է տվել գանձի տեղը ցույց տվող պլանը։ Դուք հիշում եք, կապիտան Մորսթենի նոթատետրում գտնված գծագրի վրա հենց այդ անունն էր։ Որոշակի հավակնությամբ նա նկարել էր «չորսի նշանը» և ստորագրել իր ընկերների անունից։ Օգտվելով գծագրից և, ինչպես կարելի է գուշակել, խախտելով համաձայնությունը, որի օգնությամբ տիրեցին գանձին, սպաները, հնարավոր է նաև նրանցից մեկը, գանձը տեղափոխեցին Անգլիա։ Կարելի է հարցնել․ ինչու՞ Ջոնատան Սմոլն անձամբ չտիրեց գանձին։ Դա էլ է պարզ։ Եթե հիշում եք, գծագրի վրա գրված է այն թվականը, երբ Մորսթենը մշտապես շփվում էր բանտարկյալների հետ։ Այստեղից հետևում է, որ Ջոնաթան Սմոլն իր ընկերների հետ այդ ժամանակ գտնվել է բանտում, և, հետևաբար, ինքը չէր կարող տիրել գանձերին։
Դա զուտ ենթադրություն է, ասացի ես։
Ավելին, քան ենթադրություն։ Սա տեսակետ է, որն առանց բացառելու փաստերը, բացատրում է ամեն ինչ։ Եկեք ստուգենք։ Մայոր Շոլտոն ապրում է հանգիստ, բավականություն ստանալով գանձերից, որոնք անվեհապահորեն գտնվում էին նրա տիրապետության տակ։ Հետո հանկարծ Հնդկաստանից նամակ է ստանում, որը վախեցնում է նրան մահու չափ։ Ի՞նչ կարող էր հայտնել նամակը։
Այն, որ այն մարդը, որի հետ անարդարացի են վարվել, ազատ է արձակված։ Կամ փախել է։ Որն ավելի հավանական է, քանի որ մայոր Շոլտոն անկասկած գիտեր Ջոնատան Սմոլի և նրա ընկերների բանտարկության ժամկետը։ Եվ եթե ժամկետը լրացած լիներ, նրա հայտնվելն այդ աստիճան չէր վախեցնի։ Նա ի՞նչ է անում։ Խելացնորության աստիճանի վախենալով փայտե ոտքով մարդուց, ի միջիայլոց, սպիտակ, նա զինվում է և դաստակերտի դարպասներին հուսալի պահակախումբ է կարգում։ Հիշու՞մ եք, շփոթվելով կրակել է կաղ առևտրականի վրա։ Այնուհետև, գծագրի վրա միայն մեկ անգլիացու անուն կա։ Մնացածները հնդկական են կամ մահմեդական։ Այդ պատճառով մենք հավատացած կարող ենք ասել, որ փայտե ոտքով մարդը հենց Ջոնատան Սմոլն է։ Առայժմ ձեզ չի՞ թվում, որ իմ դատողությունները մեղանչում են տրամաբանության դեմ։
Ոչ, ամեն ինչ պարզ է և համոզիչ։
Լավ։ Այդ դեպքում մեզ դնենք Ջոնաթան Սմոլի տեղը։ Գործին նայենք նրա տեսանկյունից։ Նա վերադառնում է Անգլիա՝ մտադրություն ունենալով վերցնել այն, ինչն իրավացիորեն համարում է իրենը, ինչպես նաև վրեժխնդիր լինել համաձայնագիրը դրժողից։ Իմանում է, թե որտեղ է ապրում Շոլտոն և ամենայն հավանականությամբ կապի մեջ է մտնում ծառաներից մեկի հետ։ Այնտեղ Լալ Ռաո անունով մի ծառայապետ կա, որին դեռ չենք տեսել։ Միսիս Բերստոնը նրա մասին տհաճությամբ խոսեց։ Սակայն Սմոլին չհաջողվեց գտնել թաքցրած գանձերի գաղտնարանը, որովհետև մայորից և հավատարիմ ծառայից բացի, որն արդեն մահացել է, ոչ ոք չգիտեր թաքստոցի տեղը։ Անսպասելիորեն Սմոլն իմանում է, որ մայորը մահամերձ է։ Հուսահատված, որ գաղտնիքն էլ հետը կտանի, Ջոնաթանը, ինչ-որ ձևով խաբելով դռնապանի զգոնությունը, թափանցում է պարտեզ և նայում մահացողի ննջարանի պատուհանից ներս։ Միայն մայորի անկողնու մոտ գտնվող երկու որդիների ներկայությունն է խանգարում նրան ներս մտնել։ Կատաղությունից խելագարվելով՝ հենց նույն գիշեր նա սողոսկում է համգուցյալի սենյակը և ցանկանալով փնտրել գտնել արկղը, տակնուվրա է անում ամեն ինչ և որպես իր այցելության վկայություն թողնում է արդեն մեզ հայտնի «չորսի նշանը»։ Անկասկած, նա նախօրոք որոշել էր սպանել մայորին և դիակի կողքին թողնել այդ գրությունը ի նշան այն բանի, որ դա ոչ թե սովորական սպանություն էր, այլ վրեժխնդրություն։ Այսպիսի էժանագին էֆեկտի կրքերի օրինակի կարելի է հանդիպել հանցագործությունների տարեգրքում, իսկ դրանք սովորաբար անփոխարինելի բանալի են հանցագործի անձը պարզելու համար։ Առայժմ ամեն ինչ պա՞րզ է։
Բացարձակապես ամեն ինչ։
Լավ։ Ի՞նչ է մնում անելու Ջոնաթան Սմոլին։ Մնում է միայն գաղտնի հետևել տանը, որտեղ սկսել են փնտրել գանձը։ Հնարավոր է, որ նա ապրել է Անգլիայի սահմաններից դուրս և միայն ժամանակ առ ժամանակ է այստեղ եկել։ Հետո գտնվել է գաղտնարանը, և Սմոլին անմիջապես հայտնել են դրա մասին։ Այստեղ դարձյալ հառնում է ներսի մեղսակից ունենալու խնդիրը։ Ջոնաթան Սմոլն իր փայտե ոտքով չէր կարող հասնել այդպիսի բարձրության վրա գտնվող Բարթոլոմյու Շոլտոյի աշխատասենյակը։ Այդ ժամանակ նա իր համար գտնում է տարօրինակ մի օգնական, որը ջրհորդանով հեշտությամբ մագլցում և հասնում է տանիքին, բայց բոբիկ ոտքով ընկնում է կրեոզոտի մեջ, որի հետևանքով գործի մեջ է մտնում Թոբին, և վիրավորված ոտքով պաշտոնաթող վիրաբույժը կատարում է վեց մղոնանոց մի շրջագայություն։
Այսպես, ուրեմն, ոչ թե նա, այլ օգնականն է սպանել մայորին։
Այո։ Եվ դատելով սենյակում գտնվող Սմոլի հետքերից, նա դրանից դժգոհ է եղել։ Սմոլն ատելություն չէր տածում Բարթոլոմյու Շոլտոյի հանդեպ և գտնում էր, որ պետք էր միայն նրան կապկպել և բերանը փակել։ Սմոլը բոլորովին չէր ցանկանում գլուխն օղակի մեջ մտցնել։ Բայց կատարվածն, ինչպես ասում են, ետ չես բերի։ Նրա հանցակցի մոտ արթնացել են վայրի զգացմունքները, և թույնն արել է իր գործը։ Այսպիսին է գործի ընթացքն իմ պատկերացմամբ։ Ինչ վերաբերում է արտաքինին, ապա նա, իհարկե, պետք է լինի միջին տարիքի և թուխ՝ Անդամանյան կղզիներում այդքան տարվա տաժանակիր աշխատանքից հետո։ Քայլի երկարությունից հեշտ է հասակը որոշլորոշել, իսկ որ նա մորուք ունի, մենք գիտենք Թադեուշ Շոլտոյի պատմածից, որին առանձնապես շշմեցրել էր հոր մահվան օրը պատուհանում հայտնված դեմքի առատ մազածածկույթը։ Ահա, ըստ էության, ամենը։
Իսկ օգնակա՞նը։
Ախ, հա՜, օգնականը, նրա մասին էլ ամեն ինչ պարզ է։ Դուք շուտով ամեն ինչ կիմանաք։ Ինչ լավ է շնչել առավոտյան մաքուր օդը։ Տեսնու՞մ եք այն փոքրիկ ամպը։ Լողում է ինչպես հսկա վարդաթևիկի վարդագույն փետուրը։ Արևի կարմիր սկավառակը հազիվ է վեր բարձրանում լոնդոնյան մառախուղի միջով։ Նա լուսավորում է շատ բարի մարդկանց, ովքեր սիրում են վեր կենալ լուսաբացին, բայց դԺվար թե նրանց մեջ լինի մեկը, որը շտապի ավելի արտասովոր գործով, քան մենք։ Այս տարերքների առկայությամբ ինչպիսի ոչնչություն է թվում մարդն իր խեղճ ինքնասիրությամբ և երազանքներով։ Ինչպե՞ս է ձեր Ժան Պոլը։
Հիանալի։ Նրան գտա Կարլեյլի միջոցով։
Դա նույնն է, թե առվակի հունով գնաս հասնես լճին՝ նրա ակունքին։ Պոլը մի տարիմաստ, բայց խորը միտք է արտահայտել․ ճշմարիտ մեծությունը սկսվում է սեփական ոչնչությունը հասկանալուց։ Նա ենթադրում է, որ համեմատելով գնահատելու կարողությունը արդեն ինքնին խոսում է հոգու վեհության մասին։ Ռիխտերը մտածելու համար շատ նյութ է տալիս։ Ատրճանակ վերցրե՞լ եք։
Ոչ, միայն ձեռնափայտ։
Գուցե մեզ զենք պետք լինի, երբ խցկվենք նրանց որջը։ Ջոնաթանին կվերցնեք ձեզ վրա։ Եթե այն մյուսը սկսի դիմադրել, նրան պարզապես կգնդակահարեմ։
Հոլմսը հանեց իր ատրճանակը և երկու փամփուշտով լիցքավորելով նորից խցկեց պիջակի գրպանը։
Այդ ամբողջ ընթացքում հետքը մեկ սայլուղով, մեկ ասֆալտապատ ճանապարհով մեզ տանում էր դեպի Լոնդոն, և մենք շուտով հայտնվեցինք բանվորներով և նավահանգստի բեռնակիրներով լեցուն փողոցների լաբիրինթոսում։ Փնթի տեսքով կանայք բացում էին փեղկերը և ավլում մուտքի աստիճանները։ Փողոցներից մեկի անկյունի գինետանը կյանքն արդեն եռում էր, այնտեղից անընդհատ հայտնվում էին մորուքավոր տղամարդիկ, որոնք առավոտյան գինարբուքից հետո թևքերով բերաններն Էին սրբում։ Թափառող շները մեզ ուղեկցում էին հետաքրքրասեր հայացքով, բայց մեր անզուգական Թոբին առանց աջ ու ձախ նայելու առաջ էր վազում՝ դնչով համարյա քսվելով հողին և ժամանակ առ ժամանակ անհամբեր կաղկանձում էր, զգալով թարմ հետքը։
։
Այդպես ետևում թողեցինք Սթրիթեմը, Բրիքսոնը, Քամբերուելը և հայտնվեցինք Քենինգթոն-լեյն շրջանում, շրջանցիկ ճանապարհով դուրս գալով Քենինգթոնյան մարզադաշտի արևելյան մասում։ Հավանաբար Ջոնաթան Սմոլն ու իր սարսափելի օգնականը հատուկ ընտրել էին այդ բարդ երթուղին, որպեսզի հետքից շեղեն հետապնդողներին։ Նրանք ոչ մի անգամ չեն անցել գլխավոր փողոցով, եթե հնարաոր է եղել ցանկալի ուղղությամբ շարժվել կողմնային փոքր փողոցներով։ Քենինգթոն-լեյնի սկզբից թեքվել էին ձախ և գնացել Բոնդ-սթրիթով և Մայլ-սթրիթով։ Այնտեղ, ուր վերջին փողոցը միանում էր Նայդ-փլեյսին, Թոբին կանգ առավ և ետ ուառաջ վազելով, մի ականջը ցցեց, մյուսը՝ կախեց, իր ամբողջ տեսքով լիակատար տարակուսանք արտահայտելով։ Հետո սկսեց տեղում պտտվել, մերթ ընդ մերթ մեզ նայելով, տառացիորեն կարեկցանք փնտրելով։
։
Ի՞նչ է կատարվում շան հետ, բռնկվեց Հոլմսը։ Չէ՞ որ նրանք այստեղից կառք չեն նստել և օդապարիկով չեն թռչել։։
Հնարավոր է, նրանք այստեղ մի փոքր կանգ են առել, ենթադրեցի ես։։
Ամենայն հավանականությամբ , այո։ Թոբին դարձյալ գտավ հետքը, ասաց նա հանգստացած։։
Այս անագամ Թոբին տառացիորեն նետի պես սուրաց։ Իր սուր դնչով հոտոտելով ողջ շրջակայքը, նա հանկարծ կրկին վստահություն ձեռք բերեց և առաջ նետվեց այնպիսի արագությամբ, որպիսին դեռ չէր ցուցաբերել։ Հետքը, հավանաբար, բոլորովին թարմ էր, քանի որ Թոբին ոչ միայն դնչով խրվեց հողի մեջ, այլև ձգեց վզափոկը, որն այժմ խանգարում էր նրան ավելի արագացնելու վազքը։ Հոլմսի աչքերի փայլից տեսնում էի, որ մեր ճանապարհորդությունը, իր կարծիքով, մոտենում էր ավարտին։
։
Այժմ վազում էինք Նայն-Էլմսով, ետևում թողնելով «Բրոդերիկ-Նելսոն» ֆիրմայի փայտի պահեստը։ Նրան կից «Սպիտակ արծիվ» պանդոկի մոտ Թոբին գրգռված անհետացավ դռնակի ետևում, և մենք հայտնվեցինք պահեստի բակում, որտեղ սղոցարարներն արդեն սկսել էին իրենց ցերեկային աշխատանքը։ Թոբին, ուշադրություն չդարձնելով նրանց վրա, ուղղակի տաշեղների և թեփերի վրայով դուրս եկավ ճանապարհ՝ շրջանցելով ցախանոցը, սուրաց երկշարք վառելափայտի միջանցքով և վերջապես հրճվանքով նետվեց մեծ տակառի վրա, որ դեռ դրված էր այստեղ բերված ձեռնասայլակին։ Կախ ընկած լեզվով և փայլող հայացքով Թոբին կանգնել էր տակառի վրա և գովեստի սպասելով հաղթական հայացքով նայում էր մեզ։ Ամբողջ տակառն ու սայլակի անիվներն աղտոտված էին գորշ, թանձր հեղուկով, շրջակայքից կուպրի ուժեղ հոտ էր գալիս։
։
Շերլոկ Հոլմսն ու ես իրար նայեցինք և միաժամանակ բռնկվեցինք անզուսպ քրքիջով։
==Գլուխ 8 Բեյքր-սթրիթի ոստիկանության անկանոն զորամասերը==
։
Հիմա ի՞նչ անենք, բացականչեցի ես։ Թոբին կորցրեց իր անսխալական հեղինակությունը։։
Նա գործեց իր ընդունակության չափով, պատասխանեց Հոլմսը, Թոբիին վերցնելով տակառի վրայից և դուրս տանելով պահեստից։ Պատկերացրեք, Լոնդոնում օրվա ընթացքում որքան կուպր են օգտագործում, այնպես որ զարմանալի չէ, որ մեր հետքը խաչաձեևվեց։ խաչաձևվեց։ Մոդայիկ է դարձել փայտերը կուպրով ներծծել։ Ո՛չ, խեղճ Թոբին մեղավոր չէ։։
Ուրեմն պետք է վերադառնանք սկզբնահետքի՞ն։։
Այո, բարեբախտաբար հեռու չէ։ Հիմա եմ հասկանում, թե ինչու Թոբին այդպես մոլորվեց Նայթ-փլեյսի անկյունում։ Այդտեղից տարբեր կողմեր են ձգվում երկու միանման հետքեր։ Մենք ընկանք կեղծ հետքի վրա։ Մնում է վերադառնալ և գտնել ճիշտ հետքը։։
Դա դժվար չէր։ Թոբիին տարանք այնտեղ, որտեղ սխալվեց։ Այնտեղ նա մի շրջան էլ գործեց և նետվեց միանգամայն այլ ուղղությամբ։
։
Միայն թե մեզ չտանի այնտեղ, որտեղից տակառն են բերել, նկատեցի ես։։
Մի վախեցեք։ Տեսնում եք, Թոբին հիմա վազում է մայթով, իսկ չէ որ սայլը անցել է փողոցով։ Ոչ, այս անգամ մենք ճիշտ ուղու վրա ենք։ ― Հետքը թեքվեց դեպի գետափ, ետևում մնացին Բելմոնթ-փլեյսն ու Փրինսիս-սթրիթը։ Բրոդ-սթրիթի վերջում հետքը մոտեցավ ուղիղ ջրին, դեպի ոչ մեծ փայտյա նավակառանին։ Թոբին մեզ տարավ մինչև նավակայանի ծայրը և կանգնեց, կատաղած կաղկանձելով և նայելով ներքևի մուգ, արագահոս ջրին։։
Բախտներս չբերեց, ասաց Հոլմսը։ Այստեղ նրանք նավակ են նստել։
Նավակառանին կապված էին մի քանի գետանավակներ և մակույկներ։ Թոբիին մոտեցրինք դրանցից հյուրաքանչյուրին, բայց ինչքան էլ հոտոտեց, կրեոզոտի հոտը չքացել էր։
Այս հասարակ նավակառանից ոչ հեռու աղյուսե մի փոքրիկ տնակ կար։ Երկրորդ պատուհանին կախված էր «Մորդեկայ Սմիթ» բառերով փայտե մեծ ցուցանակ, ներքևում գրված էր՝ «Մեկ ժամով կամ ամբողջ օրով վարձով տրվող մակույկներ»։ Դռան վրայի գրությունը տեղեկացնում էր, որ տերն ունի փոքր շոգենավ , որի մասին պերճախոս վկայում էր գետակի մոտի կոքսի կույտը։ Շերլոկ Հոլմսը նայեց շուրջը և դեմքը մռայլվեց։
Գործերը վատ են, ասաց նա։ Այդ սրիկաներն ավելի խելոք դուրս եկան, քան ենթադրում էի։ Ոնց որ կարողացել են հետքերը թաքցնել։ Վախենում եմ, որ նահանջը նախորոք է պատրաստված եղել։
Նա մոտեցավ տնակին։ Դուռը հանկարծ թափով բացվեց, և դուրս վազեց փոքրիկ, մոտ վեց տարեկան գանգրահեր մի տղա, իսկ նրա հետևից գեր, կարմրաթուշ մի կին՝ ձեռքին սպունգ։
Ջեկ, հենց հիմա տուն արի ու լվացվի, բղավեց կինը։ Ինչ կեղտոտ տղա ես։ Եթե հայրդ քեզ այդպես տեսնի, գիտես մեզ ինչ կանի։
Հիանալի փոքրիկ է, հարձակումն սկսեց Հոլմսը։ Ինչ կարմրաթուշն է չարաճճին։ Լսիր, Ջեկ, ամենից շատ ինչ ես ուզում։
Շիլինգ, պատասխանեց նա մտածելով։
Իսկ կարող է պատահել էլի՞ ինչ-որ բան։
Երկու շիլինգ, պատասխանեց փոքրիկը մի քիչ էլ մտածելով։
Այդ դեպքում բռնիր։ Ինչ հիանալի փոքրիկ ունեք միսիս Սմիթ։
Աստված օրհնի ձեզ, սըր։ Այնպես խելամիտ է մեծանում, որ աստված մի արասցե։ Հոգիս հանում է, հատկապես երբ հայրը տանը չէ։ Ահա, ինչպես հիմա։
Տանը չէ՞, հարցրեց Հոլմսը հուսախաբված։ Շատ ափսոս։ Ես նրա մոտ գործով եմ եկել։
Գնաց դեռ երեկ առավոտյան, սըր։ Եվ ես սկսում եմ արդեն անհանգստանալ։ Բայց եթե ձեզ մակույկ է հարկավոր, սըր, ապա ես կարող եմ մեկն արձակել։
Կցանկանայի շոգենավակ վարձել։
Շոգենավա՞կ։ Ինչ ցավալի բան։ Հենց դրանով էլ մեկնեց։ Այդ պատճառով էլ անհանգստանում եմ։ Ածուխն այնքան էր, որ կհասցներ Վուլիջ և ետ։ Եթե զբոսանավով լիներ, չէի անհանգստանա։ Չէ որ նա երբեմն նաև Գրեյվ-սենդ է մեկնում։ Նույնիսկ գիշերում է այնտեղ, եթե շատ գործ է պատահում։ Բայց չէ որ բարկասով շատ հեռու չես գնա։
Ածուխ կարելի է գնել ցանկացած նավահանգստում։
Կարելին կարելի է։ Միայն թե նա այդ չի սիրում։ Ասում է, ածուխի համար շատ են կորզում… Մեկ էլ ինձ դուր չի գալիս փայտե ոտքով մարդը, այնպիսի սարսափելի դեմք ունի և մեր լեզվով էլ չի խոսում։ Շարունակ թափառում է այս կողմերում։
Փայտե ոտքով մա՞րդ, զարմացած հարցրեց Հոլմսը։
Դե այո, սըր։ Այնպես արևահարված, ոնց որ կապիկ լինի։ Այդ նա երեկ երեկոյան եկավ ամուսնուս ետևից։ Իսկ ամուսինս, ինչպես երևում է, սպասում էր, որովհետև շոգենավակն արդեն պատրաստ էր։ Ճիշտն ասեմ, սըր, այս ամենն ինձ դուր չի գալիս։
Իմ թանկագին միսիս Սմիթ, ասաց Հոլմսն ուսերը թոթվելով, դուք իզուր եք անհանգստանում։ Որտեղի՞ց կարող էիք իմանալ, որ ոչ թե ուրիշ, այլ հենց փայտե ոտքով մարդն է եկել։ Չեմ հասկանում, որտեղից է այդ վստահությունը։
Իսկ ձա՞յնը, սըր։ Ես լավ եմ հիշում նրա ձայնը՝ խռպոտ, կոպիտ։ Նա ծեծեց պատուհանը, ժամը երեքը կլիներ։ «Ապա, արթնացիր, բարեկամս, ― խռխռացեց նա, ― հերթափոխի ժամն է»։ Ծերուկն արթնացրեց Ջիմին, նա մեր առաջնեկն է, և ոչ մի բառ չասելով, երկուսով գնացին։ Գիշերով լավ լսվում էր, թե ինչպես էր գետաքարերի վրա տկտկում փայտե ոտքը։
Իսկ ինչ է, այդ փայտե ոտքովը մենա՞կ էր։
Չեմ կարող ասել, սըր։ Այլևս ոչինչ չլսեցի։
Խնդրում եմ ներեք անհանգստացնելու համար, միսիս Սմիթ, բայց ինձ շատ է հարկավոր շոգենավը։ Դրա մասին ինձ շատ են ասել։ Իսկ իմչպե՞ս ինչպե՞ս է այն կոչվում։
«Ավրորա», սըր։
Դե, իհարկե։ Հին տաշտակ է՝ կանաչ ու դեղին շերտերով և շատ լայն նավախելով։
Ոչ, դա չէ։ Մերը փոքր է, կոկիկ։ Հենց նոր են սև ներկել՝ երկու կարմիր շերտով։
Շնորհակալ եմ։ Վստահ եմ, որ միստր Սմիթը շուտով կվերադառնա։ Ցանկանում եմ գետով ներքև լողալ և եթե տեսնեմ «Ավրորան», ձեր ամուսնուն ձայն կտամ, որ անհանգստանում եք։ Ասացիք՝ սև՞ խողովակով։
Խողովակը սև է՝ ճերմակ եզրաշերտով, սըր։
Ախ, այո, իհարկե։ Կողերն են սև։ Ցտեսություն, միսիս Սմիթ։ Մակույկավար եմ տեսնում, Ուոտսոն։ Հիմա այն ափը կանցնենք։։
Ամենագլխավորը, ասաց Հոլմսը, երբ տեղավորվեցինք գետանավակի մեջ, գործ ունենալով հասարակ մարդկանց հետ, նրանց չպետք է թույլ տալ հասկանալու, որ իրենցից ինչ-որ բան ես ցանկանում իմանալ։ Բավական է այդ իմանան, անմիջապես շրխկոցով փակում են փեղկերը, ինչպես ոստրեները։ Եթե նրանց լսես ցրված տեսքով և հարցնես անպատեհորեն, ցանկացածդ կիմանաս։։
Հիմա գործողության ծրագիրը պարզ է, ասացի ես։ Շոգենավակ վարձել և գտնել «Ավրորան»։։
Բարեկամս, դա աներևակայելի դժվար խնդիր կլինի։ «Ավրորան» կարող է կանգ առնել գետի այս կամ այն ափի ցանկացած նավահանգստում, ընդհուպ մինչև Գրինվիչ։ Կամրջից հետո մեկը մյուսին հաջորդում են անվերջանալի նավահանգիստներ։ Նավահանգիստների մի ամբողջ լաբիրինթոս։ Եթե մենակ հետապնդենք, քթներիցս բռնած ման կտան։։
Այդ դեպքում օգնության կանչեք ոստիկանությանը։։
Ոչ։ Ծայրահեղ դեպքում Էթելնի Ջոնսին կկանչեմ վերջին րոպեին։ Նա էությամբ վատ մարդ չէ, և չէի ցանկանա փչացնել նրա կարիերան։ Բայց հիմա, երբ այդքան շատ բան է արված, ցանկանում եմ անձամբ գործը մինչև վերջ հասցնել։։
Երևի հայտարարություն տանք թերթում, որպեսզի նավահանգստի տերերը մեզ հայտնեն, եթե տեսնեն «Ավրորան»։։
Ոչ, դա ավելի վատ է։ Մեր բարեկամները կիմանան, որ հետապնդում ենք իրենց և մեկ էլ տեսար ճողոպրեցին Անգլիայից։ Կարծում եմ, Անգլիան լքելն առանց այդ էլ մտնում է նրանց ծրագրերի մեջ։ Բայց քանի վտանգ չկա, չեն շտապի։ Ջոնսի աշխուժությունը մեզ միայն օգուտ է։ Չեմ կասկածում, որ նրա վարկածն արդեն տպվել է բոլոր թերթերում, և փախստականները լիովին հավատացած են, որ ոստիկանությունը գնում է սխալ հետքով։։
Այդ դեպքում ի՞նչ պետք է անել, հարցրեցի, երբ կառանվեցինք միլբակյան ուղղիչ տան մոտ։։
Վարձենք այս կառքը, գնանք տուն, նախաճաշենք և մի ժամ քնենք։ Միանգամայն հնարավոր է, որ այս գիշեր էլ ոտքի վրա կլինենք։ Կառապան, կանգ առեք փոստի մոտ։ Թոբիին առայժմ մոտներս պահենք։ Դեռ պետք կգա։։
Իջանք Գրեյթ-Պիտեր-սթրիթի փոստի մոտ, որտեղից Հոլմսը հեռագիր ուղարկեց։
։
Ի՞նչ եք կարծում, ու՞մ ուղարկեցի, Հարցրեց Հոլմսը, երբ նորից կառք նստեցինք։։
Գաղափար չունեմ։։
Հիշու՞մ եք Բեյքր-սթրիթի խուզարկու ոստիկանական ջոկատը, որն ինձ օգնեց հետաքննելու Ջեֆերսոն Հոուպի գործը։։
Հիշում եմ, ծիծսղեցի ես։։
Ահա, հիմա դարձյալ նրանց օգնությունն է պետք։ Եթե նրանք անհաջողություն կրեն, ես էլի օգնականներ ունեմ։ Բայց սկզբում, այնուամենայնիվ, նրանց կփորձեմ։ Հեռագիրը իմ փնթի օգնական Ուիգինսին ուղարկեցի։ Հավատացած եմ, մենք նախաճաշը չվերջացրած, իր խմբով նա այստեղ կլինի։։
Մոտավորապես ութնանց կեսը կլիներ և զգացի, որ այդքան փոթորկոտ իրադարձություններով լի գիշերից հետո թուլացա։ Ոտքս ուժեղ կաղում էր, մարմինս կոտրատվում հոգնածությունից, գլխիս մեջ մշուշ էր։ Ես չունեի այն պրոֆեսիոնալ ոգևորիթյունըոգևորությունը, որով այրվում էր ընկերս։ Նաև չէի կարողանում այս աննախադեպ գործին վերաբերվել որպես զուտ տրամաբանական մի խնդրի։։
Ինչ վերաբերվում է երեկ գիշեր սպանված Բարթոլոմյու Շոլտոյին, ապա նրա մասին լավ բան քիչ էի լսել և չէի կարող մեծ թշնամանք զգալ մարդասպանի հանդեպ։ Գանձերի գործն այլ էր։ Այդ գանձերը, կամ հավանաբար դրանց մի մասը, օրենքով պատկանում էր միսս Մորսթենին։ Քանի որ հույս կար գանձերը գտնելու, ապա պատրաստ էի դրան նվիրել ողջ կյանքս։ Ճիշտ է, եթե գտնեի, միսս Մորսթենը, ամենայն հավանականությամբ, ինձ համար ընդմիշտ կորած կլիներ։ Բայց եթե ես ղեկավարվեյի միայն այդպիսի մտքերով, որքան մանր ու եսասիրական կլիներ սերս։ Եթե Հոլմսը իրեն չէր խնայում հանցագործներ բռնելու համար, ապա այն պատճառը, որը դրդում էր ինձ զբաղվելու գանձերի որոնումով, հարյուր անգամ ուժեղ էր։
։
Լոգանքը Բեյքր-սթրիթում և մաքուր ներքնազգեստը հիանալիորեն թարմացրին ինձ։ Երբ ներքև իջա, նախաճաշն արդեն սեղանին էր, իսկ Հոլմսը մատուցեց սուրճը։
։
Նայեք,ասաց ինձ քմծիծաղով և մեկնեց թերթը, անսանձելի Ջոնսն ու ամենահաս թղթակիցը բարի գործ են արել։ Բայց դուք, երևի, մինչև կոկորդը կուշտ եք նորվուդյան գործից։ Ավելի լավ է զբաղվել խոզապուխտի ձվածեղով։։
Նրանից վերցրեցի թերթը և կարդացի «Հանելուկային իրադարձություն Ապպեր-Նորվուդում» վերնագրով ոչ մեծ հոդվածը։
։
«Անցյալ գիշեր՝ մոտ ժամը տասներկուսին, գրել էր «Ստանդարտը», Ապպեր-Նորվուդի՝ Պոնդիշերի-Լոջում բնակվող միստր Թարթոլոմյու Շոլտոն սպանված է գտնվել իր ննջարանում, այնպիսի հանգամանքներում, որոնք ստիպում են կասկածելու ինչ-որ հանցագործ ուժի մասնակցությունը։ Միստր Շոլտոյի մարմնի վրա բռնության ոչ մի հետք չի հայտնաբերվել։ Սակայն անհետացել է հնդկական հարուստ թանկարժեք իրերի հավաքածուն, որը հանգուցյալը ժառանգել էր հորից։ Հանցագործությունն առաջինը հայտնաբերել են Շերլոկ Հոլմսն ու դոկտոր Ուոտսոնը, որոնք Պոնդիշերի-Լոջ էին եկել հանգուցյալի եղբոր հետ։ Բացառիկ երջանիկ պատահականությամբ, քաջ հայտնի ոստիկանական տեսուչ միստր Էթելնի Ջոնսը այդ ժամանակ գտնվում էր Նորվուդի ոստիկանական բաժանմունքում և հանցագործության վայրը ժամանեց տագնապը հնչելուց կես ժամ անց։ Միստր Էթելնի Ջոնսն իրեն հատուկ պրոֆեսիոնալ վարպետությամբ անմիջապես ստանձնեց գործը, և արդյունքները չհապաղեցին։ Ձերբակալվել է հանգուցյալի եղբայրը՝ Թադեուշ Շոլտոն, ինչպես նաև տնտեսուհի միսիս Բերստոնը, ազգությամբ հնդիկ, ծառայապետ Լալ Ռառն և դռնապան Մաք-Մուրդոն։ Կասկած չկա, որ գողը կամ գողերը լավ ծանոթ էին տան դասավորությանը, քանի որ իր բացառիկ դիտողականությամբ և հանցագործ աշխարհի իմացությամբ հայտնի միստր Ջոնսի կողմից անսխալ որոշվել է, որ սրիկաները սենյակ չէին կարող թափանցել ոչ դռնով, ոչ պատուհանով, այլ միայն տանիքով, ձեղնահարկի պատուհանի միջով, ձեղնահարկ, որը հաղորդակից է միստր Շոլտոյի աշխատասենյակին, ուր հայտնաբերվել է դիակը։ Այդ փաստը, որը վերականգնված է ամենայն մանրամասնությամբ, անկասկած վկայում է, որ գործ ունենք ոչ պատահական կողոպտիչների հետ։ Օրենքի ներկայացուցիչների արագ և արդյունավետ գործողությունները մի անգամ ևս ցուցադրեցին, թե ինչ օգտակար է նման հանցագործությունների վայրում եռանդուն և խորաթափանց մարդու ներկայությունը։ Գտնում ենք, որ այս դեպքը հաստատում է այն մարդկանց կարծիքը, թե ոստիկանությունը պետք է ապակենտրոնացված լինի։ Այն ժամանակ գործն ավելի արագ և մանրակրկիտ կհետաքննվի»։։
Հիանալի է չէ՞, ժպտաց Հոլմսը մի ումպ սուրճ խմելով։ Դուք ինչ կասեք այս մասին։։
Կասեմ, որ մենք, որպես հանցագործության մասնակիցներ, հազիվ խուսափեցինք ձերբակալությունից։։
Ես էլ եմ այդպես կարծում։ Եթե նրան մի անգամ էլ բռնի անզուսպ գործունեության տենդը, մենք չենք խուսափի Թադեուշ Շոլտոյի ճակատագրից։։
Այդ պահին նախասենյակից լսվեց զանգի բարձր զնգոց, որին հետևեց ինչ-որ մեկին համոզող մեր տանտիրուհու վախեցած ձայնը։
։
Աստված իմ, Հոլմս, ասացի ես վեր կենալով, կարծես իսկապես նրանք են։։
Ոչ, գործը դեռ դրան չի հասել։ Սա Բեյքր-սթրիթի իմ անկանոն ոստիկանական զորամասն է։։
Մինչ նա խոսում էր, աստիճանների վրա լսվեցին բոբիկ ոտքերի արագ թփթփոց, տղայական բարձր ձայներ, և սենյակ ներխուժեց կեղտոտ, պատառոտված շորերով փողոցային տղաների մի խումբ։ Չնայած աղմկոտ ներխուժմանը, այնուամենայնիվ նկատելի էր, որ այս ջոկատը կարգուկանոնի ենթարկվող է, քանի որ տղաներն անմիջապես շարք կանգնեցին և աչքերն անհամբերությամբ մեզ հառեցին։ Նրանցից ամենամեծն ու բարձրահասակը առաջ եկավ գերազանցության հավակնոտ տեսքով։ Հնարավոր չէր առանց փռթկալու նայել բոլորովին վստահություն չներշնչող այդ խրտվիլակին։
։
Ստացա ձեր հեռագիրը, սըր, ասաց նա։ Եվ բերեցի բոլորին։ Երեք շիլինգ և վեց պենս՝ տոմսերի համար։։
Խնդրեմ, ասաց Հոլմսը դրամը մեկնելով։ Ուիգինս, հետագայում նրանք քեզ պետք է զեկուցեն, իսկ դու՝ ինձ։ Չեմ կարող տունս հաճախ այսպիսի ներխուժման ենթարկել։ Բայց հիմա նույնիսկ լավ է, որ բոլորն են եկել։ Լսեք հրահանգս։ Հարկավոր է գտնել «Ավրորա» շոգենավակի գտնվելու վայրը, որի տերն է Մորդեկայ Սմիթը։ Շոգենավը սև է, երկու կարմիր շերտով։ Խողովակը ևս սև է՝ սպիտակ երիզով։ Կորել է գետում, ինչ-որ տեղ։ Կցանկանայի, որ ձեզնից մեկը հերթապահեր միլբանկյան ուղղիչ տան դիմաց գտնվող Սմիթի նավակառանում՝ եթե շոգենավը վերադառնա։ Իրար մեջ բաժանեք պարտականություններն ու խուզարկեք երկու ափերը։ Եթե ինչ-որ բան իմանաք,անմիջապես հայտեք ինձ։ Պա՞րզ է։։
Այո, հրամանատար, պատասխանեց Ուիգինսը։։
Պայմանը նույն է, շոգենավը գտնողին՝ գինեյա։ Իսկ սա՝ նախօրոք։ Դե, իսկ այժմ գործի անցնենք։ Հոլմսը յուրաքանչյուրին մեկ շիլինգ հանձնեց, տղաները բոբիկ ոտներով թփթփացրին աստիճանները և փողոց թափվեցին։։
Սրանք գետնի տակից էլ կգտնեն «Ավրորան», ասաց Շերլոկ Հոլմսը՝ վեր կենալով սեղանի մոտից և վառելով ծխամորճը։ Ամենուրեք կխցկվեն, ամեն ինչ կտեսնեն, ամեն ինչ կլսեն։ Հավատացած եմ, որ արդեն երեկոյան կիմանանք, թե որտեղ է «Ավրորան»։ Իսկ այժմ սպասելուց բացի ոչինչ չունենք անելու։ Հետքը կորավ և այն չենք գտնի, քանի դեռ չենք գտել «Ավրորան» կամ գոնե նրա տիրոջը։։
Այս մնացորդը Թոբին կուտի։ Կպառկե՞ք հանգստանալու, Հոլմս։։
Ոչ, ես չեմ հոգնել։ Տարօրինակ օրգանիզմ ունեմ։ Չեմ հիշում այնպիսի մի դեպք, որ աշխատանքը հոգնեցնի։ Ընդհակառակն՝ անգործությունն է ուժասպառ անում ինձ։ Կծխեմ և կմտածեմ այս արտասովոր գործի մասին, որի համար պարտական ենք մեր խարտյաշ այցելուին։ Ավարտն արտակարգ թեթև է թվում։ Փայտե ոտքով մարդիկ այնքան էլ շատ չեն, իսկ համար Առաջինը պարզապես եզակի նմուշ է։։
Դարձյալ այդ խորհրդավոր համար Առաջինը։։
Բնավ չեմ ցանկանում դա գաղտնի պահել, առավել ևս՝ ձեզնից։ Բայց շնորհ արեք, Ուոտսոն, նրա մասին դուք արդեն պետք է որոշակի կարծիք ստեղծեիք։ Եկեք մի անգամ էլ հիշենք նրա բոլոր նշանները։ Փոքր ոտք, երբեք կոշիկ չտեսած թաթեր, ոտաբոբիկ է ման գալիս, փոքրահասակ, շատ ճարպիկ, քարե գլխիկով փայտե ձեռնափայտ, թունավոր փշեր։ Ի՞նչ հետևություն եք անում դրանից։։
Վայրենի է, բացականչեցի ես։ Հավանաբար, Ջոնաթան Սմոլի խմբի հնդիկներից մեկը։։
Դժվար թե, առարկեց Հոլմսը։ Երբ առաջին անգամ տեսա նրա հետքերը, ես էլ նույնը մտածեցի, բայց հետո կարծիքս փոխվեց։ Հնդկաստան թերակղզու բնակիչների թվում կան կարճահասակ ցեղեր, բայց այսպիսի փոքրիկ ոտքեր այնտեղ չեք գտնի։ Բուն հնդիկների ոտնաթաթերը նեղ են ու երկար։ Մահմեդականները սանդալներ են կրում և նրանց բթամատը, որպես օրենք, հեռու է մյուս մատներից, որովհետև բաժանված է կապով։ Այս փոքրիկ նետերը կարող են արձակվել միայն մեկ ճանապարհով։ Խողովակից փչելով։ Դե, ձեր կարծիքով, որտեղի՞ց է մեր վայրենին։։
Հարավային Ամերիկայից, բախտապավեն ասացի ես։։
Հոլմսը մեկնեց ձեռքը և դարակից հանեց հաստափոր մի գիրք։
։
Սա ներկայումս հրատարակվող աշխարհագրական տեղեկագրքի առաջին հատորն է։ Կարելի է համարել, աշխարհագրական գիտության վերջին խոսքը։ Տեսնենք, թե այստեղ մեզ հետաքրքրող ինչ կա։ Անդամանյան կղզիներ։ Գտնվում է Բենգալյան ծովածոցում, Սումատրայից երեք հարյուր քառասուն մղոն հյուսիս։ Հըմ, հըմ… Դե, իսկ հետո՞։ Խոնավ եղանակ, մարջանի խութեր, գայլաձկներ, Պորտ-Բլեր, տաժանակիր բանտ, Ռատլենդ կղզի… Ահա, գտա․ «Անդամանյան կղզիների բնիկները հավանաբար կարող են հավակնել, որ իրենք ամենակարճահասակ ցեղն են երկրի վրա, չնայած մի քանի մարդաբաններ առաջնության դափնին տալիս են աֆրիկյան բուշմեններին, ամերիկյան «դիգգեր» ցեղի հնդկացիներին և Հրո Երկրի բնիկներին։ Մեծահասակի միջին բարձրությունը մոտավորապես չորս ֆուտ է, չնայած հանդիպում են նաև առանձին, ավելի ցածրահասակ նմուշներ։ Այդ չար, մռայլ տեսքով մարդիկ քաղաքակրթության համարյա չեն ենթարկվում, փոխարենը՝ ունակ են նվիրված բարեկամության»։ Հատուկ ուշադրուցյուն դարձրեք դրան, Ուոտսոն։ Լսեք շարունակությունը․ «Նրանք շատ տգեղ են։ Ունեն մեծ, ոչ ճիշտ գլխի ձև, մանր, չար աչքեր և վանող դիմագծեր։ Ձեռքերն ու ոտքերը սքանչելիորեն փոքր են։ Այնքան չար են ու վայրենի, որ անգլիական իշխանությունների թափած ջանքերը նրանց ընտելացնելու համար միշտ ավարտվում են անհաջողությամբ։ Նրանք միշտ էլ եղել են նավաբեկյալների պատուհասը։ Գերիներին սովորաբար սպանում են քարե վերջույթ ունեցող մահակներով կամ թունավորված նետերով։ Կոտորածը, որպես օրենք, վերջանում է վայրի խնջույքով»։ Ինչքան սիրելի, իրենց հանդեպ տրամադրող մարդիկ են չէ՞, Ուոտսոն։ Եթե այդ սիրունիկը հնարավորություն ունենար գործելու իր հայեցողությամբ, գործը կարող էր էլ ավելի սարսափելի շրջադարձ ունենալ։ Կարծում եմ, Ջոնաթան Սմոլն այնքան էլ հաճույքով չի դիմել նրա օգնությանը։։
Բայց նրան որտեղից այդ տարօրինակ գործընկերը։։
Չեմ կարող ասել։ Բայց քանի որ մեզ հայտնի է, որ Ջոնաթան Սմոլն Անգլիա է ժամանել ոչ թե ինչ-որ տեղից, այլ Անդամանյան կղզիներից, ապա առանձնապես զարմանալու հարկ չկա, որ նրա ծանոթների շարքում այդպիսի մեկը կա։ Անկասկած, ժամանակի ընթացքում ամեն ինչ ավելի մանրամասն կիմանանք։ Լսեք, Ուոտսոն, դուք անտանելի վատ տեսք ունեք։ Ապա, պառկեք այս բազմոցին և տեսնենք, թե որքան արագ կարող եմ ձեզ քնեցնել։։
Նա անկյունից վերցրեց իր ջութակը։ Մեկնվեցի բազմոցին և նա նվագեց ցածր, դանդաղ , քուն հարուցող եղանակ, անկասկած իր սեփականը։ Հոլմսն ուներ հանպատրաստի ստեղծագործողի աննկարագրելի տաղանդ։ Աղոտ կերպով հիշում եմ նրա նուրբ, բարակ ձեռքերը, լուրջ դեմքը և աղեղի տարուբերելը։ Հետո ինձ սկսեց թվալ, որ հնչյունների ծովում խաղաղ լողում եմ ինչ-որ տեղ և արդեն երազների աշխարհում եմ և վրաս խոնարհվել է Մերի Մորսթենի դեմքը։
Վստահելի
1396
edits