Changes
Նայեցի ժամացույցին։ Տասներկուսից քառորդ էր պակաս։ Հյուրերի համար ուշ ժամ էր։ Մտածեցի, որ կանչում են հիվանդի մոտ, և մեկ էլ տեսար ամբողջ գիշեր հարկ լինի նստել նրա անկողնու մոտ։ Դժգոհությամբ ծամածռելով դեմքս, անցա միջանցքն ու բացեցի դուռը։ Եվ սաստիկ զարմացա՝ շեմին կանգնած էր Շերլոկ Հոլմսը։
Ես նրան տվի ծխախոտիս քսակը և, Հոլմսը, դիմացս նստելով, միառժամանակ լուռ ծխեց։ Ես հիանալի գիտեի, որ այս ուշ ժամին նրան ինձ մոտ կարող էր բերել միայն շատ կարևոր գործը և համբերատար սպասում էի, թե երբ կխոսի։
Հոլմսը քմծիծաղեց։
Նրա աչքերը փայլեցին, փոս ընկած այտերը թեթևակի շառագունեցին։ Մի պահ դեմքին արտահայտվեց նրա անհանգիստ, կրքոտ բնավորության կրակը։ Բայց նույն պահին էլ հանգեց։ Եվ դեմքը դարձյալ դարձավ անկիրք դիմակ, ինչպես հնդկացիներինը։ Հոլմսի մասին հաճախ էին ասում, որ նա մարդ չէ, այլ մեքենա։
Ինչպես գիտեք, «Ռոյալ Մելոուզը» անգլիական բանակի փառաբանված գնդերից մեկն է։ Աչքի է ընկել Ղրիմի պատերազմի և սիպայիների ապստամբության ժամանակ։ Մինչև երկուշաբթի նրա հրամանատարը Ջեյմս Բարկլեյն էր, քաջակորով վետերան, որը ծառայությունը սկսել էր որպես շարքային զինվոր, արիության համար ստացել էր սպայի կոչում և, վերջ ի վերջո դարձել այն գնդի հրամանատարը, ուր ծառայությունն սկսել էր, որպես նորակոչիկ։
Գնդապետ Բարկլեյն ամուսնացել էր դեռևս սերժանտ ժամանակ։ Նրա կինը, միսս Նենսի Դևի օրիորդական անունով, պաշտոնաթող սերժանտ դրոշակակրի աղջիկն էր, որն ինչ-որ ժամանակ ծառայել էր հենց այդ զորամասում։ Դժվար չէ պատկերացնել, որ սպայական շրջապատում երիտասարդ զույգին ընդունել են բավականին անբարեհաճ։ Բայց նրանք հավանաբար արագ ընտելացել են։ Որքան ինձ հայտնի է, միսիս Բարկլեյը միշտ վայելել է գնդի կանանց համակրանքը, իսկ ամուսինը՝ իր պաշտոնակից սպաների։ Կարող եմ ավելացնել նաև, որ կինը շատ գեղեցիկ էր և նույնիսկ այժմ, երեսուն տարի անց, դեռ շատ գրավիչ է։
Գնդապետ Բարկլեյը, հավանաբար, միշտ երջանիկ է եղել իր ընտանեկան կյանքում։ Մայոր Մերֆին, որին ես պարտական եմ իմ տեղեկուցյունների տեղեկությունների մեծ մասի համար, հավատացնում է, որ այդ զույգի գժտության մասին ոչ մի անգամ ոչինչ չի լսել։ Բայց ընդհանրապես, մայորը գտնում է, որ Բարկլեյն իր կնոջն ավելի էր սիրում, քան կինը՝ նրան։ Նույնիսկ մեկ օրով կնոջից բաժանվելիս, Բարկլեյը շատ էր թաղծում։ Իսկ կինը, չնայած ամուսնու հանդեպ քնքուշ ու հավատարիմ էր, բայց նրան վերաբերում էր ավելի հավասարակշռված։ Գնդում նրանց օրինակելի զույգ էին համարում։ Նրանց փոխհարաբերություններում չկար այնպիսի մի բան, որը կարողանար թեկուզ հեռավոր ձևով ակնարկել ողբերգության հնարավորությունը։
Գնդապետ Բարկլեյը յուրահատուկ բնավորություն ուներ։ Սովորաբար ուրախ ու մարդամոտ այդ փորձառու զինվորականի բնավորությունը երբեմն դառնում էր բռնկուն ու հիշաչար։ Միայն թե բնավորության այդ գիծը , հավանաբար, կնոջ հանդեպ երբեք չէր դրսևորվել։ Մայոր Մերֆիին և մնացած հինգ սպաներից երեքին, որոնց հետ զրուցել եմ, ապշեցնում էր այն ընկճվածությունը, որը երբեմն պատում էր գնդապետին։ Ինչպես պատմեց մայորը, սեղանի շուրջ ուրախ ու աղմկալի զրույցի ժամանակ հաճախ կարծես ինչ-որ մեկի աներևույթ ձեռքը հանկարծ ժպիտը ջնջում էր նրա դեմքից։ Երբեմն, մեկ էլ տեսար, օրեր շարունակ զզվելի տրամադրություն էր ունենում։ Նրա պաշտոնակիցները գնդապետի բնավորության մեջ նկատել էին մի տարօրինակություն ևս՝ նա վախենում էր մենակ մնալուց, հատկապես մթան մեջ։ Անկասկած, արի բնավորություն ունեցող մարդու այդ մանկական գիծը տարբեր կարծիքներ, ամեն կարգի ենթադրություններ էր հարուցում։
«Ռոյալ Մելոուզ» գնդի առաջին գումարտակն արդեն մի քանի տարի էր, ինչ տեղավորվել էր Օլդերշոտում։ Ամուսնացած սպաները զորանոցներում չէին ապրում, և գնդապետն այդ ընթացքում զբաղեցնում էր Լեչայն շքեղ ամառանոցը, որը Հյուսիսային ճամբարից կես միլ էր հեռու։ Տունը գտնվում էր այգու խորքում, սակայն արևմտյան թևը ճանապարհից երեսուն յարդի վրա էր։ Տան ծառայողներն էին կառապանը, խոհարարը և սպասուհին։ Միայն նրանք էին ապրում Լեչայնում՝ պարոնի և նրա կնոջ հետ։ Բարկլեյները զավակներ չունեին, իսկ հյուրեր նրանց մոտ շատ հազվադեպ էին լինում։
Լեչայն վիլլայի հյուրասենյակը նայում է ճանապարհին, և նրա մեծ, ապակեպատ դուռը բացվում է գազոնի կողմը, որը երեսուն յարդ լայնություն ունի և ճանապարհից առանձնացված է քարե հիմքի վրա ամրացված երկաթյա ոչ բարձր ցանկապատով։ Միսիս Բարկլեյը, վերադառնալով, մտավ հենց այդ սենյակը։ Վարագույրներն իջեցված չէին, քանի որ երեկոյան հազվադեպ էին այնտեղ նստում։ Միսիս Բարկլեյն ինքը վառեց լամպը, ապա կանչեց սպասուհի Ջեյն Ստյուարտին և խնդրեց իրեն թեյ մատուցել, որ բնավ հատուկ չեր նրան։ Գնդապետը ճաշասենյակում էր․ լսելով, որ կինը վերադարձել է, գնաց նրա մոտ։ Կառապանը տեսել էր, թե ինչպես է նա անցել նախասենյակով և մտել սենյակ։ Բարկլեյին այլևս կենդանի չեն տեսել։
Տասը րոպե անց թեյը պատրաստ էր, և սպասուհին այն տարավ հյուրասենյակ։ Դռանը մոտենալով նա զարմանքով լսեց տիրոջ և տիրուհու ցասկոտ ձայները։ Նա թակեց դուռը, բայց ոչ ոք չարձագանքեց։ Այնժամ նա շրջեց բռնակը, սակայն պարզվեց, որ դուռը ներսից կողպած է։ Սպասուհին, իհարկե, վազեց խոհարարուհու ետևից։ Երկու կանայք, կանչելով կառապանին, բարձրացան սենյակ և սկսեցին ականջ դնել։ Վեճը շարունակվում էր։ Դռան ետևում, ինչպես ցուցմունք են տալիս երեքն էլ, լսվում էին միայն երկու ձայն՝ Բարկլեյինը և կնոջը։ Բարկլեյը խոսում էր ցածր ու կցկտուր, այնպես որ ոչ մի բան զանազանել հնարավոր չէր։ Տիրուհին շատ էր զայրացած և երբ ձայնը բարձրացնում էր, լավ լսելի էր։ «Դուք վախկոտ եք, ― — կրկնում էր նա նորից ու նորից։ ― — Ի՞նչ անեմ հիմա։ Վերադարձրեք իմ կյանքը։ Ես այլևս չեմ կարող ձեզ հետ շնչել միևնույն օդը։ Դուք վախկոտ եք, վախկոտ»։ Հանկարծ լսվեց սարսափելի մի ճիչ․ տերն էր ճչում, հետո աղմուկ, և վերջապես տիրուհու սրտակեղեք աղաղակը։ Հավատացած, որ փորձանք է պատահել, կառապանը նետվեց դեպի դուռը, որի ետևում չէր դադարում հեծկլտոցը, և փորձեց կոտրել։ Դուռը տեղի չէր տալիս։ Սպասուհիները սարսափից բոլորովին կորցրել էին գլուխները և նրանցից օգնության ոչ մի հույս չկար։ Կառապանը հանկարծ գլխի ընկավ, որ հյուրասենյակն ունի այգի տանող երկրորդ դուռը։ Նա տնից դուրս նետվեց․ դռան մի փեղկը բաց էր, ամառ ժամանակ դա սովորական բան է, և կառապանը մի ակնթարթում ոստյունով հայտնվեց սենյակում։ Բազմոցին, գիտակցությունը կորցրած, պառկած էր տիրուհին, իսկ կողքին, ոտքերը բազկաթոռին, գլուխը հատակի արյան լճակի մեջ, բուխարու ճաղերի մոտ փռված էր տիրոջ մարմինը։ Դժբախտ գնդապետը մեռած էր։
Տեսնելով, որ տիրոջն արդեն ոչնչով չի կարելի օգնել, կառապանը որոշեց առաջին հերթին բացել նախասենյակ տանող դուռը։ Բայց նրա առջև ծառացավ տարօրինակ և անսպասելի մի արգելք։ Բանալին դռան փականի մեջ չէր։ Բանալին սենյակում ընդհանրապես չկար։ Այն ժամանակ կառապանը դուրս եկավ պարտեզ տանող դռնից և գնաց ոստիկանի և բժկի ետևից։ Տիրուհուն, որի վրա, բնականաբար, ամենից շատ էր կասկած ընկնում, անգիտակից վիճակում տարան իր ննջարանը։ Գնդապետի մարմինը դրեցին բազմոցին, իսկ դեպքի վայրը մանրամասն զննեցին։
Նախքան սենյակի զննումը, ես հարցաքննեցի ծառաներին, բայց նրանցից ոչ մի նոր բան չիմացա։ Միայն սպասուհի Ջեյն Ստյուարտը մի կարևոր մանրամասնություն հիշեց։ Լսելով, որ տերերը վիճում են, նա գնաց խոհարարուհու ետևից, եթե հիշում եք։ Տերն ու տիրուհին վիճում էին շատ ցածր, այնպես որ վեճի մասին նա ավելի շատ գուշակել էր գրգռված տոնից՝ քան խոսակցությունից։ Բայց, շնորհիվ իմ համառության, նա, այնուամենայնիվ, նրանց խոսակցությունից մի բառ հիշեց․ միսիս Բարկլեյը երկու անգամ արտասանել էր «Դավիթ» անունը։ Դա շատ կարևոր հանգամանք է՝ այն մեզ տալիս է վեճի բանալին։ Չէ որ, ինչպես գիտեք, գնդապետի անունը Ջեյմս էր։
Գործում մի հանգամանք էլ կա, որն ուժեղ տպավորություն է թողել և՛ ծառաների և՛ ոստիկանության վրա։ Մահացու սարսափը աղճատել էր գնդապետի դեմքը։ Դեմքի ջղաձգությունն այնքան սարսափելի էր, որ մարդու մարմինը դող էր ընկնում։ Պարզ էր, որ գնդապետը տեսել էր իր ճակատագիրը, և դա նրան աննկարագրելի սարսափ էր պատճառել։ Այն, մի խոսքով, միանգամայն համապատասխանում էր կնոջ հանցավորության մասին ոստիկանական վարկածին, եթե, իհարկե, ընդունենք, որ գնդապետը տեսել է իրեն հարվածողին։ Իակ Իսկ այն փաստը, որ վերքը ծոծրակի վրա էր, հեշտ բացատրեցին, թե գնդապետը փորձել է հարվածից խույս տալ։ Միսիս Բարկլեյը ոչինչ բացատրել չի կարողանում․ նյարդային նոպայից առաջացած ցնցումն ապրելուց հետո նա ժամանակավորապես գտնվում էր անգիտակից վիճակում։
Ոստիկաններից իմացա նաև, որ միսս Մորիսոնը, որն, ինչպես հիշում եք, այդ երեկո միսիս Բարկլեյի հետ էր տուն վերադարձել, հայտարարեց, թե ոչինչ չգիտե իր մտերմուհու վատ տրամադրության պատճառի մասին։
Իմանալով այդ բոլորը, Ուոտսոն, ես իրար ետևից մի քանի ծխամորճ ծխեցի, փորձելով հասկանալ, թե այս կուտակված փաստերի մեջ որն է գլխավորը։ Նախ և առաջ աչքի է զարնում դռան բանալու տարօրինակ անհետացումը։ Սենյակում ամենամանրակրկիտ որոնումներն անգամ արդյունք չտվեցին։ Ուրեմն, պետք է ենթադրել, որ այն տարել են։ Բայց ոչ գնդապետը ոչ էլ նրա կինը չէին կարող այդ անել։ Սա ակնհայտ է։ Ուրեմն, սենյակում կար նաև ինչ-որ երրորդը։ Եվ այդ երրորդը կարող էր ներս թափանցել միայն ապակեպատ դռնից։ Ես մտածեցի, որ սենյակի և գազոնի մանրազնին հետազոտությունը հնարավորություն կտա հայտնաբերելու այդ առեղծվածային անծանոթի թողած որևէ հետք։ Դուք գիտեք իմ մեթոդները, Ուոտսոն։ Ես օգտագործեցի հնարավոր բոլոր միջոցները և գտա հետքերը, բայց բոլորովին ոչ այն, ինչ սպասում էի։ Սենյակում իսկապես եղել էր երրորդը, նա գազոնը կտրել անցել էր ճանապարհի կողմից։ Ես հայտնաբերեցի նրա կոշիկի հինգ պարզորոշ հետքերը, մեկը հենց ճանապարհի վրա, այն տեղում, որտեղ մագլցել էր ոչ բարձր ցանկապատի վրայով, երկուսը՝ գազոնի և ևս երկուսը, շատ թույլ, դռան կողմը տանող ներկած սանդուխքների վրա, որտեղով սենյակ էր մտել։ Գազոնի վրայով, ամենայն հավանականությամբ, վազել էր, որովհետև թաթերի դրոշմներն ավելի խորն էին, քան կրունկներինը։ Բայց ինձ ապշեցրեց ոչ այնքան այդ մարդը, որքան՝ ուղեկիցը։
Հոլմսը գրպանից հանեց ծխամորճի թղթի մի մեծ թերթ և ծնկի վրա խնամքով հարթեցրեց։
Թղթի վրա ինչ-որ փոքր կենդանու հետքեր էին։ Լավ նկատելի էին հինգ չանչերի և երկար մագիլների թողած հետքերը։ Ամեն մի հետքը անուշեղենի գդալի չափ էր։
— Իսկ ինչու՞մն է կայանում նրա դերն այս գործում։
Սզբում ենթադրեցի, թե երիտասարդ կնոջ և գնդապետի միջև ինչ-որ հարաբերություն է եղել, որի մասին Մորիսոնը խոստովանել է գնդապետի կնոջը։ Դա մի կողմից կբացատրեր, թե ինչու միսս Բարկլեյը տուն է վերադարձել զայրացած, մյուս կողմից՝ ինչու է միսս Մորիսոնը հերքում, որ իրեն հայտնի է ինչ-որ բան։ Այդ նկատառումներն ամրապնդում են նաև վիճաբանության ընթացքում միսիս Բարկլեյի արտասանած խոսքերը։ Բայց այդ դեպքում ինչ կապ ունի ինչ-որ Դավիթ։ Բացի այդ, գնդապետը սիրում էր իր կնոջը և դժվար է ուրիշ կնոջ գոյություն ենթադրել։ Բայց ասպարեզում մի ուրիշ տղամարդու ողբերգական հայտնվելը դժվար թե կապ ունենա միսս Մորիսոնի ենթադրյալ խոստովանության հետ։ Հեշտ չէր ճիշտ ուղի ընտրելը։ Վերջ ի վերջո, ես բացառեցի գնդապետի և միսս Մորիսոնի միջև եղած ինչ-որ կապի հավանականությունը։ Բայց այն հավատը, որ , որ միսս Մորիսոնը գիտե ամուսնու հանդեպ միսիս Բարկլեյի հանկարծակի ատելության պատճառը, ավելի ամրապնդվեց։ Այդ ժամանակ որոշեցի ուղիղ գնալ միսս Մորիսոնի մոտ և նրան հայտնել, որ վստահ եմ նրա իրազեկության վրա և որ նրա լռությունը կարող է թանկ նստել միսիս Բարկլեյին, որին հավանաբար սպանության մեղադրանք կներկայացնեն։
Պարզվեց, որ միսս Մորիսոնը եթերային էակ է, շիկավուն մազերով ու ամոթխած հայացքով, և ժխտել նրա խելքն ու առողջ դատողությունը , հնարավոր չէր։ Լսելով ինձ, խորհեց, հետո վճռական տեսքով իմ կողմը շրջվեց և ասաց հետևյալ հիանալի խոսքերը։
Մոտավորապես իննից տասնհինգ պակաս մենք վերադառնում էինք Ուոտ-սթրիթի եկեղեցուց։ Պետք էր անցնել Հադսոն-սթրիթ ամայի փոքրիկ փողոցով։ Այնտեղ ձախ կողմում է միայն մի լապտեր վառվում, և երբ մոտեցանք դրան, տեսա մեզ ընդառաջ եկող խիստ կքված մի մարդու , որն ուսերից կախ ինչ-որ արկղ էր տանում։ Ամբողջովին ծռմռված, ծուռ ոտքերով մի հաշմանդամ էր։ Նրա հետ հավասարվեցինք հենց լապտերի լուսավորած տեղում։ Նա բարձրացրեց գլուխը, նայեց մեզ, քար կտրածի պես կանգ առավ և սրտակեղեք ձայնով ճչաց․ «Աստված իմ, չէ՞ որ սա Նենսին է»։ Միսիս Բարկլեյը կավճի պես ճերմակեց և կընկներ, եթե այդ սարսափելի էակը չգրկեր նրան։ Ես արդեն ցանկանում էի ոստիկան կանչել, բայց, ի զարմանս ինձ, նրանք շատ հանգիստ խոսեցին։
«Հենրի, այս երեսուն տարիներին ես հավատացած էի, որ դու կենդանի չես», ― — ասաց միսիս Բարկլեյը դողացող ձայնով։
«Այդպես էլ կա»։
Այս խոսքերն այնպիսի տոնով ասվեցին, որ սիրտս նվաղեց։ Դժբախտը շատ թուխ և խաշած խնձորի պես կնճռապատ դեմք ուներ, ամբողջովին ճերմակ մազեր, իսկ նրա փայլատակող աչքերը մինչև հիմա գիշերները հետապնդում են ինձ։
«Տուն գնա, թանկագինս, ես քեզ կհասնեմ, ― — ասաց միսիս Բարկլեյը։ ― — Այս մարդու հետ պետք է առանձին խոսեմ։ Վախենալու բան չկա»։
Նա աշխուժացավ, բայց առաջվա պես մահու չափ գունատ էր, և շուրթերը դողում էին։
Ես առաջ անցա, իսկ նրանք մենակ մնացին։ Խոսեցին ընդամենը մի քանւ քանի րոպե։ Շուտով միսիս Բարկլեյը հասավ ինձ, նրա աչքերը վառվում էին։ Ես շրջվեցի․ Դժբախտ դժբախտ հաշմանդամը կանգնած էր լապտերի տակ և կատաղորեն թափահարում էր սեղմած բռունցքները, ասես ցնորվել էր։ Մինչև իմ տանը հասնելը միսիս Բարկլեյը ոչ մի բառ չարտասանեց և միայն այգու դռան մոտ թևանցուկ արեց ինձ և սկսեց խնդրել, որ հանդիպման մասին ոչ մեկին չասեմ։
«Իմ հին ծանոթն է։ Նա կյանքում շատ անհաջողություններ է կրել, ― — ասաց նա»։
Ես խոստացա ոչ մեկին ոչ մի խոսք չասել։ Նա ինձ համբուրեց և հեռացավ։ Այդ պահից այլևս չենք տեսնվել։ Ես ձեզ պատմեցի ողջ ճշմարտությունը և եթե դա թաքցրել եմ ոստիկանությունից, միայն այն պատճառով, որ չեմ հասկացել, թե ինչ վտանգ է սպառնում միսիս Բարկլեյին։ Այժմ տեսնում եմ, որ նրան օգնել կարելի է ամեն ինչ առանց թաքցնելու պատմելով։
Ահա թե ինչ իմացա միսս Մորիսոնից։ Ինչպես հասկանում եք, Ուոտսոն, նրա պատմածն ինձ համար խավարի մեջ լույսի մի շող եղավ։ Նախկին բոլոր անջատ փաստերը դրվեցին իրենց տեղերում, և ես արդեն աղոտ ձևով կռահեցի դեպքերի ճիշտ ընթացքը։ Ակնհայտ էր, որ ես պետք է անմիջապես փնտրեի այն մարդուն, որի հայտնվելն այնպես ցնցել էր միսիս Բարկլեյին։ Եթե նա դեռ Օլդերշոտում է, ապա այդ անելն ամենևին դժվար չէր լինի։ Այնտեղ այնքան էլ շատ քաղաքացիներ չէին ապրում, իսկ հաշմանդամն, իհարկե, ուշադրություն կգրավի։ Որոնումների վրա մի օր ծախսեցի և երեկոյան գտա նրան։ Դա Հենրի Վուդն էր։ Նա բնակարան էր վարձել այդ նույն փողոցում, որտեղ հանդիպել էր կանանց։ Ընդամենը հինգ օր է, որ այնտեղ էր ապրում։ Մատենավարման աշխատակցի տեսքով մտա նրա տանտիրուհու մոտ, և նա շատ հետաքրքիր փաստեր պատմեց։ Ըստ մասնագիտության այդ մարդը ձեռնածու է, երեկոներն այցելում է գինետները, ամեն տեղ հանդես է գալիս փոքր ներկայացումներով։ Իր հետ արկղով ինչ-որ կենդանի է ման տալիս։ Տիրուհին շատ է վախենում, որովհետև այդպիսիս կենդանի երբեք չի տեսել։ Նրա ասելով, այդ կենդանին մասնակցում է որոշ համարների։ Ահա այն ամենն, ինչ հաջողվեց իմանալ տիրուհուց, և դեռ ավելացրեց, որ ինքը զարմացած է, թե ինչպես է նա, այդպես այլանդակ, ընդհանրապես ապրում աշխարհում և որ գիշերները երբեմն խոսում է անծանոթ լեզվով, իսկ վերջին երկու գիշերը , ինքն էլ է լսել, հառաչում և հեկեկում է իր ննջարանում։ Ինչ վերաբերում է դրամին, ապա հաշմանդամը բավականաչափ դրամ ունի, թեև որպես կանխավճար տանտիրուհուն կարծես կեղծ դրամ էր տվել։ Նա ինձ ցույց տվեց դրամը, Ուոտսոն։ Դա հնդկական րուպի էր։
Եվ այսպես, թանկագին բարեկամ, դուք հիմա գիտեք, թե ինչպիսին է գործի ընթացքը և ինչու ձեզ խնդրեցի ինձ հետ մեկնել։ Ակնհայտ է, որ երբ կանայք բաժանվել են այդ մարդուց, նա գնացել է նրանց հետևից և ապակեպատ դռան միջից հետևել կնոջ և ամուսնու վեճին, ներխուժել է սենյակ, և որ կենդանին, որը սապատավորը արկղում կրում էր իր հետ, ինչ-որ հրաշքով հայտնվել է ազատության մեջ։ Այս բոլորը կասկած չեն հարուցում։ Բայց ամենագլխավորն այն է, որ նա աշխարհում միակ մարդն է, որը կարող է պատմել, թե հատկապես ինչ է կատարվել սենյակում։
Ուղիղ կեսօրին ժամանեցինք այն քաղաքը, ուր տեղի էր ունեցել ողբերգությունը, և Շերլոկ Հոլմսն ինձ անմիջապես տարավ Հադսոն-սթրիթ։
Չնայած զգացմունքները թաքցնելու նրա կարողությունը, նկատելի էր, որ Հոլմսը հազիվ էր զսպում հուզմունքը․ ես ինքս էլ զգում էի կիսասպորտային տարվածություն, այն բռնկվող հետաքրքրությունը, որ միշտ զգացել եմ՝ մասնակցելով Հոլմսի հետաքննությանը։
Կարևոր գործով ընդունելու խնդրանքով Հոլմսը ուղարկեց իր այցեքարտը և մի փոքր անց արդեն երես առ երես կանգնած էինք այդ մարդու դեմ։ Չնայած տաք եղանակին, նա կպել էր բուխարուն, իսկ փոքր սենյակում փռի պես շոգ էր։ Ամբողջովին ծամծռված, սապատավոր այդ մարդը աննկարագրելի դիրքով նստել էր աթոռին, կասկած չթողնելով, որ մեր առաջ հաշմանդամ է։ Բայց մեր կողմը շրջած նրա դեմքը, չնայած տանջահար էր և սևության աստիճան արևախանձ, կրում էր հիանալի գեղեցկության հետքեր։ Նա կասկածանքով նայեց մեզ վրա իր դեղնած, հիվանդ լյարդի մասին ասող աչքերով և լուռ, առանց տեղից վեր կենալու, ձեռքով ցույց տվեց երկու աթոռները։
Մարդը ցնցվեց։
— Իհարկե։ Նրանք ցանկանում են ձերբակալել միսիս Բարկլեյին, հենց որ վերջինս գիտակցության գա։
Բանն այսպես եղավ, սըր։ Դուք տեսնում եք, հիմա ես սապատավոր եմ, ինչպես ուղտը, իսկ կողոսկրներս կպել են ծուռ ու մուռ, բայց ժամանակներ կային, երբ կապրալ Հենրի Վուդը համարվում էր հարյուր տասնյոթերորդ հետևակային գնդի ամենագեղեցիկ տղամարդկանցից մեկը։ Մենք այդ ժամանակ Հնդկաստանում էինք, ճամբար էինք խփել Բհարթի քաղաքի մոտ։ Բարկլեյը, որն օրերս մահացավ, նույն ջոկում սերժանտ էր, ուր ծառայում էի և ես, իսկ գնդի գեղեցկուհին… և, ընդհանրապես, ամենահիասքանչ աղջիկն աշխարհում Նենսի Դևոյն էր՝ դրոշակակիր սերժանտի աղջիկը։ Երկու հոգի սիրում էին աղջկան, իսկ նա՝ մեկին։ Դուք ժպտում եք, նայելով բուխարու մեջ նստած ծռմռված դժբախտ հաշմանդամին, որն ասում է, որ ինքը ինչ-որ ժամանակ սիրված է եղել իր գեղեցկության համար։
Բայց երբ վրա է հասնում ծերությունը, մարդ սկսում է կարոտել հայրենիքը։ Երկար տարիներ երազում էի Անգլիայի վառ, կանաչ դաշտերի, դալար ցանկապատների մասին։ Եվ ես որոշեցի նախքան մեռնելս մեկ անգամ էլ տեսնել դրանք։ Ճանապարհի համար դրամ կուտակեցի և ահա տեղավորվեցի այստեղ, զինվորների մեջ․ ես գիտեմ նրանց ինչ է հարկավոր , գիտեմ ինչով ուրախացնել, և վաստակածս լիովին բավականացնում է ապրուստիս համար։
Սապատավորը թեքվեց և առաջ քաշեց անկյունում դրված արկղի առջևի պատը։ Անմիջապես այնտեղից երևաց գեղեցիկ, կարմրադարչնագույն, նիհար և ճկուն, կզաքիսի թաթերով մի գազանիկ, նուրբ դնչով և հիանալի աչքերով, որպիսիք տեսել էի միայն կենդանիների մոտ։
Մենք հասանք մայորին, նախքան նա կհասցներ թեքվել փողոցի անկյունը։