Changes

Սապատավորը

1 byte removed, 12:10, 19 Հուլիսի 2013
[[Category: Արձակ]]
 
Ամուսնությունիցս մի քանի ամիս անց, ամառային մի երեկո, նստել էի բուխարու մոտ և ծխելով վերջին ծխամորճը, ննջում էի մի վեպ ընթերցելիս։ Ամբողջ օրը ոտքի վրա էի եղել և հոգնել ուշաթափության աստիճան։ Կինս բարձրացավ վերև՝ ննջարան, սպասավորներն էլ արդեն գնացել էին հանգստանալու, երբ լսեցի, ինչպես բացեցին շքամուտքի դուռը։ Վեր կացա և ուզում էի մաքրել ծխամորճս, երբ դռան զանգը լսվեց։