Changes
Կանգնել էի մեր սենյակի կամարաձև պատուհանի մոտ և նայում էի Բեյքր սթրիթին։
Հիսուն տարեկան տղամարդ էր, բարձրահասակ, ազդու, լայն, եռանդով լի դեմքով և պատկառելի արտաքինով։ Հագնված էր ճոխ, բայց ոչ աչք ծակող․ հոյակապ լայնեզր գլխարկ, թանկագին կտորից մուգ սերթուկ, լավ կարված մոխրագույն տաբատ, շագանակագույն զանգապաններ։ Միայն թե նրա ողջ վարվելակերպը չէր համապատասխանում արտաքինին և հագուստին։ Վազում էր ֆիզիկական վարժություններին անսովոր մարդու պես վեր-վեր թռչելով, դեմքը ծամածռելով թափահարում էր ձեռքերը, տարուբերում գլուխը։
Այդ պահին անծանոթը ծանր շնչելով նետվեց դեպի մեր դուռն ու սկսեց տենդագին ձգել զանգակը՝ տունը լցնելով զանգահարությամբ։
Մի րոպե անց, հազիվ շունչը տեղը բերելով և զանազան շարժումներ անելով նա սենյակ ներխուժեց։ Աչքերում այնպիսի վիշտ ու հուսահատություն էր թաքնված, որ մեր ժպիտները մարեցին, ու քմծիծաղը փոխվեց խոր կարեկցանքի ու խղճահարության։ Սկզբում չկարողանալով արտասանել ոչ մի բառ, խելագարության սահմանը հասած մարդու նման բռնել էր գլուխն ու միայն ետ ու առաջ էր ճոճվում։ Հանկարծ նետվեց դեպի պատն ու գլխով հարվածեց։ Նետվեցինք դեպի այցելուն և քարշ տվինք սենյակի կենտրոնը։ Հոլմսը դժբախտին նստեցրեց բազկաթոռին, ինքը նստեց դիմացը, ափով հարվածեց նրա ձեռքին և այնպես մեղմ ու հանգստացնող տոնով խոսեց, որն իրենից բացի ոչ ոք չէր կարող։
Անծանոթին հարկ եղավ մեկ-երկու րոպե, որպեսզի հաղթահարի հուզմունքն ու ուշքի գա։ Վերջապես, թաշկինակով սրբեց ճակատը, վճռականորեն սեղմեց շրթունքներն ու շրջվեց մեր կողմը։
Անունն, իսկապես, մեզ լավ ծանոթ էր, նա պատկանում էր Լոնդոնում իր նշանակությամբ երկրորդ դրամատնային գործակալության ավագ ընկերակցին։ Ինչն էր մայրաքաղաքի հայտնի մարդկանցից մեկին այսպիսի խղճալի վիճակի մեջ գցել։ Անհամբերությամբ սպասում էինք այդ հարցի պատասխանին։ Ուժերի մեծ լարումով Հոլդերը հավաքեց իրեն և ձեռնամուխ եղավ պատմությանը։
Իհարկե, ձեզ հայտնի է, որ դրամատների գործում շատ բան կախված է միջոցների հաջող ներդրման հմտությունից և, միաժամանակ, գործակիցների շրջանակը լայնացնելուց։ Առավել շահավետ միջոցներից մեկը կարողությունների երկարատև ներդրումն է՝ փոխատվություն տալը հիմնավոր երաշխիքով։ Վերջին տարիներին մենք հաջողության ենք հասել այդ հարաբերություններում։ Հարուստ ընտանիքներին վարկ ենք տալիս նկարների, ընտանեկան գրադարանների, սպասքի ապահովագրումով։
Երեկ առավոտյան նստել էի դրամատան իմ աշխատասենյակում, և գրասենյակի գրագիրներից մեկն այցեքարտ բերեց։ Անունը կարդալով ցնցվեցի, որովհետև դա ոչ այլ ոք էր, քան… Նույնիսկ ձեզ մոտ չեմ համարձակվում նրա անունը տալ։ Այդ անունը հայտնի է ողջ աշխարհին։ Անգլիայի բարձրաստիճան և հարուստ անձերից մեկն է։ Շվարել էի ինձ ցույց տված պատվից և, երբ նա ներս մտավ, ցանկացա երախտիքս արտահայտել բարձրաստիճան այցելուին։ Բայց նա ընդհատեց ինձ․ նա, երևի, ցանկանում էր որքան կարելի է շուտ հարթել տհաճ գործը։
Վերցրի թանկարժեք վարսակալով տուփն ու մի փոքր տատանվելով հայացքս հառեցի իմ անվանի այցելուի վրա։
Տեսնելով, որ հաճախորդս շտապում է, ես առանց խոսակցությունը երկարացնելու հրավիրեցի գանձապահին և կարգադրեցի վճարել հիսուն հազար ֆունտ ստեռլինգ։
Մենակ մնալով և զննելով գրասեղանիս դրված թանկարժեք իրը, մտածեցի ինձ վրա դրված մեծ պատասխանատվության մասին։ Վարսակալի կորուստը մեծ աղմուկ կառաջացներ, չէ որ դա ազգային հարստություն էր։ Նույնիսկ սկսեցի ափսոսալ, որ խառնվեցի այդ գործին։ Բայց հիմա արդեն ոչնչով փոխել չէի կարող։ Վարսակալը կողպեցի ին իմ անձնական չհրկիզվող պահարանում և անցա աշխատանքի։
Երբ երեկոն իջավ, մտածեցի, որ թեթևամտություն կլինի դրամատանն այդպիսի հարստություն թողնելը։ Ու՞մ հայտնի չէ չհրկիզվող պահարանների կողոպուտը։ Իսկ եթե կողոպտեն և իմը։ Ինչ սարսափելի վիճակի մեջ կհայտնվեմ այդպիսի փորձանքի դեպքում։ Եվ որոշեցի վարսակալը պահել մոտս։ Հետո երկանիվ կառք կանչեցի և տուփը գրպանս դնելով մեկնեցի Սթրիթեմում գտնվող տունս։ Չկարողացա հանգստանալ մինչև սենյակս չբարձրացա և տուփը չկողպեցի ննջարանիս կից սենյակում գտնվող պահարանում։
Դե ահա, միստր Հոլմս, այժմ գիտեք տանիքիս տակ ապրող բոլոր մարդկանց, և ես, կշարունակեմ իմ տխուր պատմությունը։
Հենց այդ երեկո, երբ ճաշից հետո սուրճ էինք խմուոմ խմում հյուրասենյակում, Արթուրին և Մերիին պատմեցի, թե ինչ գանձ է գտնվում մեր տանը։ Իհարկե, չասացի հաճախորդի անունը։ Լյուսի Պարը, սուրճը մատուցելով, արդեն դուրս էր եկել սենյակից։ Դրանում հաստատ համոզված եմ, չնայած չեմ կարող պնդել, որ դուռը ետևից փակված էր։ Մերին և Արթուրը, իմ պատմությամբ հետաքրքրված, ցանկացան տեսնել հռչակավոր վարսակալը, բայց ես, հանուն բարօրության, գերադասեցի ձեռք չտալ։
― — Իսկ որտե՞ս ես դրել, -― — հարցրեց Արթուրը։
― — Պահարանի մեջ։
― — Պիտի հուսանք, որ այս գիշեր մեզ մոտ կողոպտիչներ չեն ներխուժի, ― — ասաց նա։
― — Պահարանը փակված է բանալիով, ― — առարկեցի ես։
― — Դատարկ բան է։ Ցանկացած բանալին կհարմարվի դրան։ Երեխա ժամանակս այն բացել եմ բուֆետի բանալիով։
Նա հաճախ էր ավելորդ բաներ դուրս տալիս, և ես ուշադրություն չդարձրի նրա բարբաջանքներին։ Սուրճից հետո Արթուրը մռայլ տեսքով ետևիցս մտավ իմ սենյակը։
― — Լսիր , հայրիկ, ― — աչքերը խոնարհելով ասաց նա։ ― — Չե՞ս կարող երկու հարյուր ֆունտ պարտք տալ ինձ։
-― — Ոչ մի դեպքում, ― — կտրուկ պատասխանեցի ես։ ― — Առանց այդ էլ դրամական հարցում քեզ շատ եմ ազատություն տվել։
― — Այո, դու միշտ էլ առատաձեռն ես եղել, ― — ասաց նա։ ― — Բայց հիմա ինձ խիստ անհրաժեշտ է այդ գումարը, այլապես չեմ կարող երևալ ակումբում։
― — Ավելի լավ, ― — բացականչեցի ես։
― — Բայց չէ որ ինձ կարող են անազնիվ մարդ համարել։ Ես չեմ տանի այդպիսիս ամոթանքը։ Այսպես թե այնպես, ես պետք է ձեռք բերեմ այդ գումարը։ Եթե դու երկու հարյուր ֆունտ չտաս, ստիպված կլինեմ այն ձեռք բերել մի այլ ճանապարհով։
Ես զայրացել էի․ վերջին ամսում նման խնդրանքով երեք անգամ դիմել էր ինձ։
― — Ոչ մի ֆարտինգ չես ստանա, ― — բացականչեցի ես։
Նա խոնարհվեց և անխոս դուրս եկավ սենյակից։
Արթուրի հեռանալուց հետո նայեցի պահարանի մեջ, համոզվեցի, որ թանկարժեք իրը տեղում է և նորից փակեցի բանալիով։
Հետո որոշեցի շրջել սենյակները և նայել, թե արդյո՞ք ամեն ինչ կարգին է։ Սովորաբար, այդ պարտականությունը իր վրա է վերցնում Մերին , բայց այսօր որոշեցի, որ ավելի լավ է ինքս անեմ։ Աստիճաններից իջնելիս տեսա հյուրասենյակի պատուհանը փակող զարմուհուս։
― — Ասեք, հայրիկ, դուք թույլ տվե՞լ եք Լյուսիին հեռանալ։ ― — Ինձ թվաց, որ Մերին մի փոքր անհանգիստ է։
― — Այդ մասին խոսք անգամ չի եղել։
― — Հենց նոր նա դուրս եկավ ետնամուտքից։ Կարծում եմ, դուրս եկավ դռնակի մոտ ինչ-որ մեկին հանդիպելու։ Ինձ թվում է, դա բանի նման չէ, և ժամանակն է դրան վերջ տալու։
― — Անպայման վաղը խոսիր հետը, կամ եթե ցանկանում ես, ինքս կանեմ։ Ստուգե՞լ ես, ամեն ինչ լավ փակվա՞ծ է։
― — Այո, հայրիկ։
― — Այդ դեպքում, բարի գիշեր, զավակս։ ― — Համբուրեցի նրան, գնացի ննջասենյակս և շուտով քնեցի։
Միստր Հոլմս, մանրամասն պատմում եմ այն ամենը, ինչը թեկուզ որոշ չափով կարող է կապ ունենալ գործի հետ։ Բայց եթե ինչ-որ բան ձեզ անհասկանալի թվա, հարցրեք, մի ամաչեք։
― — Ոչ, ոչ, միանգամայն պարզ եք պատմում, ― — պատասխանեց Հոլմսը։
― — Հիմա անցնում եմ պատմության այն մասին, որը կցանկանայի հատկապես ավելի մանրամասն շարադրել։ Սովորաբար խորը չեմ քնում, իսկ այդ անգամ անհանգստությունը խորը քնելուն բնավ չնպաստեց։ Մոտավորապես գիշերվա ժամը երկուսին արթնացա ինչ-որ թույլ աղմուկից։ Մինչ գլխի կընկնեի, թե ինչ է կատարվում, աղմուկը դադարեց, բայց այն տպավորությունը ստացա, որ զգուշորեն ինչ-որ տեղ փակեցին պատուհանը։ Համակ ուշադրություն դարձա։ Հանկարծ ննջարանիս կից սենյակից ինձ հասան քայլերի թեթև ձայներ։ Դուրս սողացի անկողնուց և սարսափից դողալով դռնից նայեցի։
― — Արթու՛ր, ― — բղավեցի ես։ ― — Սրիկա՛։ Գո՛ղ։ Ինչպե՛ս կարողացար ձեռք տալ վարսակալին։
Գազը իջեցրած էր, և նրա թույլ լույսի տակ տեսա դժբախտ որդուս՝ հագին միայն վերնաշապիկ և տաբատ։ Կանգնած էր գազի լամպի տակ և բռնել էր վարսակալը։ Ինձ թվաց, թե նա աշխատում է ծռել կամ կոտրել այն։ Լսելով ձայնս, Արթուրը ձեռքից գցեց վարսակալը և մեռելի պես գունատ դեմքով շրջվեց իմ կողմը։ Ես ճանկեցի գանձը․ պակասում էր երեք բյուրեղաքարերով ոսկե ատամիկը։
― — Սրիկա՛, ― — բացականչեցի զայրույթից ինձ կորցրած։ ― — Կոտրել այսպիսի իրը։ Դու պատվազրկեցիր ինձ, հասկանու՞մ ես։ Ու՞ր թաքցրիր գողացած քարերը։
― — Գողացա՞ծ, ― — ընկրկեց նա։
― — Այո, գողացած։ Դու գող ես, ― — ճչացի, թափահարելով ուսերը։
― — Ոչ, չի կարող պատահել, ոչինչ չի կարող կորչել, ― — մրթմրթաց նա։
― — Այստեղ երեք քար է պակասում։ Ու՞ր են դրանք։ Պարզվում է, որ դու ոչ միայն գող ես, այլև ստախոս։ Չէ որ տեսա, թե ինչպես էիր փորձում մի կտոր էլ պոկել։
― — Բավական է։ Այլևս մտադիր չեմ հանդուրժել վիրավորանքները, ― — սառն ասաց Արթուրը։ ― — Ինձնից ոչ մի բառ չես լսի։ Առավոտյան հեռանում եմ տնից և ինքս պիտի կարգավորեմ իմ կյանքը։
― — Դու իմ տնից կհեռանաս ոստիկանի ուղեկցությամբ, ― — վշտից ու զայրույթից խելագարված աղաղակեցի ես։ ― — Ցանկանում եմ ամեն ինչ իմանալ, բացարձակապես ամեն ինչ։
― — Ոչ մի խոսք չեմ ասի, ― — հանկարծակի բռմկվեց բռնկվեց նա։ ― — Եթե դու անհրաժեշտ ես համարում ոստիկանություն կանչել, խնդրեմ, թող փնտրեն։
Ես այնպես էի գոռում, որ ողջ տունը ոտքի հանեցի։ Մերին առաջինը սենյակ վազեց։ Տեսնելով վարսակալը և շփոթված Արթուրին, ամեն ինչ հասկացավ և, ճչալով գիտակցությունը կորցրեց։ Սպասուհուն ուղարկեցի ոստիկանի ետևից։ Երբ ժամանեցին ոստիկանն ու տեսուչը, ձեռքերը կրծքին խաչած, մռայլ կանգնած Արթուրը հարցրեց, միթե՞ իսկապես պատրաստվում են իրեն գողության մեջ մեղադրել։ Պատասխանեցի, որ այս գործը բոլորովին էլ մասնավոր գործ չէ, որ վարսակալը ազգային սեփականություն է, և որ ես հաստատ որոշել եմ գործին օրինական ընթացք տալ։
― — Բայց դու գոնե թույլ չես տա, որ նրանք անհապաղ ինձ ձերբակալեն, ― — ասաց նա։ ― — Հանուն մեր ընդհանուր շահերի, թույլ տուր տնից բացակայել գոնե հինգ րոպե։
― — Որպեսզի թաքնվես կամ ավելի լա՞վ պահես գողացվածը, ― — բացականչեցի ես։
Ես հասկանում էի իմ վիճակի ողջ ահավորությունը և թախանձում էի նրան մտածել, որ խաղաքարտի վրա է դրված ոչ միայն իմ, այլև ավելի բարձրաստիճան մի անձի անունը, որ վարսակալի կորուստը մեծ իրարանցում կառաջացնի, կցնցի ողջ ազգը։
Այդ ամենից կարելի է խուսափել, եթե միայն նա ասի, թե ինչ է արել այդ երեք քարերը։
― — Հասկացիր, ― — ասացի ես։ ― — Դու բռնվել ես հանցանքի վայրում։ Խոստովանությունը չի սաստկացնի հանցանքդ։ Ընդհակառակը, եթե վերադարձնես բյուրեղաքարերը, ապա կօգնես ուղղելու ստեղծված վիճակը, և քեզ կներեն։
― — Ձեր ներողամտությունը պահեք նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն, ― — ասաց նա մեծամտորեն և շրջվեց։
Տեսա, որ նա ծայրաստիճան գրգռված է, և հետագա հորդորներն անօգուտ են։ Մնացել էր մի ելք։ Հրավիրեցի տեսուչին, և նա հսկողության տակ վերցրեց Արթուրին։
Խոժոռելով հոնքերն ու հայացքը սևեռելով բուխարու կրակին, Հոլմսը մի քանի րոպե լուռ նստեց։
― — Հաճա՞խ եք հյուրեր ունենում, ― — հարցրի ես։
― — Ոչ, մեզ ոչ ոք չի այցելում․ երբեմն միայն գալիս է գործնկերս՝ կնոջ հետ, և հազվադեպ՝ Արթուրի ընկերներից որևէ մեկը։ Վերջերս մի քանի անգամ մեզ այցելեց Ջորջ Բերնվելը։ Ուրիշ ոչ ոք։
― — Իսկ դուք հաճա՞խ եք լինում հասարակության մեջ։
― — Արթուրը՝ հաճախ։ Իսկ ես ու Մերին միշտ տանն ենք։ Երկուսս էլ տնակյաց ենք։
― — Դա անսովոր է երիտասարդ օրիորդի համար։
― — Նա շատ մարդամոտ չէ և, բացի այդ, այնքան էլ երիտասարդ չէ։ Արդեն քսանչորս տարեկան է։
― — Ասում եք, որ պատահարը հարվա՞ծ էր նրա համար։
― — Օ, այո։ Ինձնից շատ է ցնցված։
― — Արթուրի մեղավորության հարցում ձեզ մոտ կասակած չառաջացա՞վ։
― — Ի՞նչ կասկածներ կարող են լինել, երբ սեփական աչքով տեսա վարսակալն Արթուրի ձեռքում։
― — Չեմ կարող դա հանցանքի վճռական ապացույց համարել։
― — Ասացեք, բացի կոտրված ատամիկից, վարսակալի վրա ուրիշ էլի ինչ-որ վնասվածք կա՞ր։
― — Այն ծռված էր։
- — Իսկ ձեր մտքով չանցա՞վ, որ ձեր տղան ուղղակի ուզում էր ուղղել այն։
― — Ի՞նչ եք ասում։ Հասկանում եմ, ցանկանում եք նրան արդարացնել իմ աչքում։ Բայց դա անհնար է։ Ի՞նչ էր անում նա իմ սենյակում։ Եթե հանցագործ մտադրություններ չուներ, ինչու՞ է լռում։
― — Այդ ամենը ճիշտ է։ Բայց մյուս կողմից, եթե նա մեղավոր է, ապա ինչու չի փորձում իրեն արդարացնող որևիցե վարկած մտածել։ Այն հանգամանքը, որ նա չի ցանկանում խոսել, ըստ իս, բացառում է երկու ենթադրություն։ Եվ ընդհանրապես, այստեղ մի քանի անհասկանալի մանրամասներ կան։ Ի՞նչ է մտածում ոստիկանությունը այն աղմուկի մասին, , որն արթնացրեց ձեզ։
― — Կարծում են, որ Արթուրը ննջարանից դուրս գալիս անզգուշաբար շրխկացրել է դուռը։
― — Շատ նման է։ Հանցագործության գնալիս մարդը շրխկացնում է դուռը, որպեսզի արթնացնի ողջ տունը։ Իսկ ի՞նչ են մտածում անհետացած քարերի մասին։
― — Հիմա էլ դեռ թխկթխկացնում են պատերն ու զննում կահույքը։
― — Իսկ չե՞ն փորձել փնտրել տնից դուրս։
― — Նրանք բացառիկ եռանդ ցույց տվին։ Սանրեցին ողջ այգին։
― — Դե, թանկագին միստր Հոլդեր, ― — ասաց Հոլմսը, ― — մի՞թե ակնհայտ չէ, որ ամեն ինչ ավելի բարդ է, քան ենթադրում եք դուք և ոստիկանությունը։ Դուք գործը հասարակ եք համարում, իսկ իմ կարծիքով սա շատ խճճված պատմություն է։ Ինքներդ դատեք, ըստ ձեզ գործի ընթացքն այսպիսին է․ Արթուրը ելնում է անկողնուց, մեծ համարձակությամբ թափանցում է այդ սենյակը, բացում է պահարանը և հանում վարսակալը, մեծ դժվարությամբ կոտրում է ատամիկը, դուրս է գալիս և ինչ-որ տեղ պահում երեսունինը բյուրեղաքարերից երեքը, ընդ որում, այնպիսի ճարպկությամբ, որ ոչ մեկը չի կարողանում գտնել։ Մի՞թե այսպիսի վարկածը իսկապես ձեզ ճշմարտանման է թվում։
― — Այդ դեպքում խելքս չի կտրում, թե ինչ կարող է պատահած լինել, ― — բացականչեց դրամատան հուսահատ տնօրենը։ ― — Եթե վատ մտադրություն չուներ, ինչու՞ է լռում։
― — Հանելուկ լուծելն արդեն մեր գործն է, ― — պատասխանեց Հոլմսը։ ― — Իսկ այժմ, միստր Հոլդեր, մենք միասին կուղեվորվենք Սթրիթեմ և մի քանի ժամ կծախսենք, որպեսզի տեղում ծանոթանանք որոշ հանգամանքների։
Ընկերս ստիպեց, որպեսզի ուղեկցեմ իրեն։ Ես հաճույքով համաձայնեցի, այդ տարօրինակ պատմությունը ծայրահեղ հետաքրքրություն և խոր համակրանք առաջացրեց դժբախտ Հոլդերի հանդեպ։ Անկեղծ ասած, Արթուրի մեղավորությունը ինչպես մեր այցելուին, այնպես էլ ինձ միանգամայն անվիճելի թվաց և, այնուամենայնիվ, հավատում էի նաև Հոլմսի զգացողությանը․ եթե ընկերս չէր բավարարվել Հոլդերի բացատրությունից, ուրեմն ինչ-որ հույս կար։
Ուշադրություն չդարձնելով ինձ վրա, նա մոտեցավ հորեղբորն ու նրբորեն շոյեց մազերը։
― — Դուք կարգադրե՞լ եք, որպեսզի Արթուրին ազատեն, հայրիկ, ― — հարցրեց նա։
― — Ոչ, աղջիկս, գործը պետք է հետաքննել մինչև վերջ։
― — Ես խորապես հավատացած եմ, որ նա մեղավոր չէ։ Սիրտս է վկայում։ Նա չէր կարող որևէ վատ բան անել։ Հետո ինքներդ կափսոսաք, որ հետն այդպես խիստ եք վարվել։
― — Բայց ինչու՞ է նա լռում, եթե մեղավոր չէ։
― — Հնարավոր է, վիրավորվել է, որ դուք իրեն կասկածում եք գողության մեջ։
― — Ինչպե՞ս չկասկածել, եթե ես եմ ձեռքին բռնել վարսակալը։
― — Նա վարսակալը վերցրել է, որ նայի։ Հավատացեք, հայրիկ, նա մեղավոր չէ։ Խնդրում եմ, դադարեցրեք այդ գործը։ Ինչ սարսափելի է, որ մեր թանկագին Արթուրը բանտում է։
― — Ես չեմ դադարեցնի գործը, մինչև բյուրեղաքարերը չգտնեն։ Դու այնքան ես կապված Արթուրին, որ մոռանում ես սարսափելի հետևանքների մասին։ Ոչ, Մերի, ես չեմ նահանջի, ընդհակառակը, ամենամանրակրկիտ հետաքննության համար Լոնդոնից մի ջենտլմենի եմ հրավիրել։
― — Այդ դու՞ք եք, ― — Մերին շրջվեց իմ կողմը։
― — Ոչ, նրա ընկերն է։ Այն ջենտլմենը խնդրեց իրեն մենակ թողնել։ Նա ցանկացավ անցնել ձիանոց տանող ճանապարհով։
-― — Ձիանո՞ց, ― — հոնքերը զարմանքից ձգվեցին։ ― — Ի՞նչ է ուզում այնտեղ գտնել։ Ահա, հավանաբար, և նա։ Սըր, հուսով եմ, որ ձեզ կհաջողվի ապացուցել իմ ազգականի անմեղսակցությունը այդ գործում։ Ես համոզված եմ դրանում։
― — Լիովին համամիտ եմ ձեզ, ― — ասաց Հոլմսը, թափ տալով կոշիկների ձյունը։ ― — Կարծում եմ պատիվ ունեմ խոսելու միսս Հոլդերի հե՞տ։ Թույլ կտա՞ք մի քանի հարց տալ ձեզ։
― — Աստծու սիրուն, սըր։ Եթե միայն պատասխաններս օգնեն լուծելու այս սարսափելի գործը։
― — Այս գիշեր ոչինչ չլսեցի՞ք։
― — Ոչինչ, քանի ինձ չհասավ հորեղբորս ձայնը, և ես այդ ժամանակ ներքև իջա։
― — Նախորդ երեկո դուք փակեցիք դուռն ու պատուհանը։ Լա՞վ էիք փակել։
― — Այո։
― — Եվ այս առավոտ էլ փա՞կ էին։
― — Այո։
― — Ձեր սպասուհին երկրպագու ունի։ Երեկ երեկոյան դուք ձեր հորեղբորն ասե՞լ եք, որ նա գնացել է նրա մոտ։
― — Այո։ երեկ նա մեզ սուրճ մատուցեց։ Կարող էր լսել, թե ինչպես էր հորեղբայրս պատմում վարսակալի մասին։
― — Հասկանում եմ։ Այստեղից էլ եզրակացնում եք, որ նա կարող էր ինչ-որ բան հայտնել իր երկրպագուին և միասին ծրագրել գողությունը։
― — Ինչ օգուտ այս բոլոր մշուշապատ ենթադրություններից, ― — անհամբերությամբ բացականչեց միստր Հոլդերը։ ― — Չէ որ ասացի, որ Արթուրին տեսա վարսակալը ձեռքին։
― — Պետք չէ շտապել, միստր Հոլդեր։ Դրան դեռ կանրադառնանք։ Իսկ հիմա ձեր սպասուհու մասին։ Միսս Հոլդեր, նա տուն մտավ խոհանոցի՞ մուտքից։
― — Այո։ Իջա ներքև նայելու, արդյո՞ք փակ է դուռը և շեմին տեսա Լյուսիին։ Խավարում նկատեցի նաև նրա երկրպագուին։
― — Դուք ճանաչու՞մ եք նրան։
― — Այո, բանջարեղեն վաճառող է, մեզ կանաչի է բերում։ Նրա անունը Ֆրենսիս Պրոսպեր է։
― — Եվ նա կանգնել էր դռնից մի փոքր հեռու՞։
― — Այո։
― — Եվ փայտե ո՞տք ունի։
Կարծես ինչ-որ վախ նշմարվեց աղջկա արտահայտիչ սև աչքերում։
― — Դուք կախարդ եք, ― — ասաց նա։ ― — Այդ ինչպե՞ս իմացաք։ ― — Ժպտաց, բայց Հոլմսի նիհար, ազդեցիկ դեմքին պատասխան ժպիտ չհայտնվեց։
― — Կցանկանայի վերև բարձրանալ, ― — ասաց նա։ ― — Ասենք, նախ պատուհանները կզննեմ։
Նա արագ շրջեց առաջին հարկում՝ մի պատուհանից մյուսին անցնելով, հետո կանգնեց մեծ պատուհանի մոտ, որը բացվում էր ձիանոց տանող ճանապարհի կողմը։ Բացեց պատուհանը և խոշորացույցով մանրակրկիտ զննեց լուսամուտագոգը։
― — Դե ինչ, հիմա գնանք վերև, ― — ասաց նա վերջապես։
Դրամատան տիրոջ ննջարանին կից սենյակը շատ համեստ էր․ մոխրագույն գորգ, մեծ պահարան, և բարձր հայելի։ Հոլմսն առաջին հերթին մոտեցավ պահարանին և մանրազնին նայեց փականքի անցքին։
― — Ի՞նչ բանալիով են բացել, ― — հարցրեց նա։
― — Հենց այն նույն խորդանոցի սպասքապահարանի բանալիով, որ ասաց որդիս։
― — Որտե՞ղ է բանալին։
― — Ահա, զարդասեղանին է։
Հոլմսը վերցրեց բանալին և բացեց պահարանը։
― — Փականքն անաղմուկ է, ― — ասաց նա։ ― — Զարմանալի չէ, որ չեք արթնացել։ Կարծում եմ, այս տուփի մե՞ջ էր վարսակալը։ Տեսնենք… Նա բացեց տուփը, հանեց վարսակալը և դրեց սեղանին։ Ոսկերչական արվեստի հրաշալի ստեղծագործություն էր։ Ինձ երբեք չի հաջողվել տեսնել այդ երեսունվեց բյուրեղաքարերի նման ապշեցուցիչ բան։ Վարսակալի մեկ ատամիկը կոտրած էր։
― — Ահա այս ատամիկը նման է կոտրվածին, ― — ասաց Հոլմսը։ ― — Միստր Հոլդեր, բարի եղեք, փորձեք կոտրել։
― — Աստված ինձ պահապան, ― — բացականչեց դրամատան տերը և սարսափահար հեռացավ Հոլմսից։
― — Դե, այդ դեպքում ինքս կփորձեմ։ ― — Հոլմսը հավաքեց բոլոր ուժերը, բայց փորձն անհաջող ստացվեց։ ― — Մի փոքր տեղի է տալիս, բայց հավանաբար հարկ կլիներ երկար զբաղվել, որպեսզի կոտրեի ատամը, չնայած ես շատ ուժեղ եմ։ Ֆիզիկապես նորմալ զարգացած մարդու ուժերից վեր է դա։ Բայց, ենթադրենք, այնուամենայնիվ կոտրեցի վարսակալը։ Ատրճանակի կրակոցի պես տրաքոց կլսվի։ Միստր Հոլդեր, մի՞թե ենթադրում եք, որ դա կատարվել է համարյա ձեր ականջի մոտ և ոչինչ չեք լսել։
― — Արդեն չգիտեմ ինչ մտածեմ։ Այս բոլորն ինձ համար անհասկանալի է։
― — Ինչ իմանաս, գուցե ամեն ինչ կպարզվի։ Իսկ դու՞ք ինչ եք կարծում, միսս Հոլդեր։
― — Խոստովանում եմ, կիսում եմ հորեղբորս տարակուսանքը։
― — Ասացեք, միստր Հոլդեր, այդ րոպեին ձեր տղայի ոտքերին կոշիկներ կամ կիսակոշիկներ կայի՞ն։
― — Ոչ, ոտաբոբիկ էր, հագին միայն տաբատ ու վերնաշապիկ կար։
― — Շնորհակալ եմ ձեզնից։ Դե ինչ, մեր բախտը բերում է, և եթե մենք չբացահայտենք գաղտնիքը, ապա դա միայն մեր մեղքով կլինի։ Ձեր թույլտվությամբ, միստր Հոլդեր, մեկ անգամ էլ կշրջեմ տան շուրջը։
Հոլմսը մենակ դուրս եկավ․ ավելորդ հետքերը նրա ասելով, միայն խանգարում են գործին։ Նա անհետացավ մեկ ժամի չափ, իսկ երբ վերադարձավ, ոտքերն ամբողջովին ձյունոտ էին, դեմքն, ինչպես միշտ, անթափանց։
― — Ինձ թվում է, նայեցի այն ամենն, ինչ հնարավոր է, ― — ասաց նա, ― — և կարող եմ տուն վերադառնալ ։
― — Իսկ քարե՞րը, միստր Հոլմս, որտե՞ղ են դրանք, ― — բացականչեց դրամատան տերը։
― — Այդ ասել չեմ կարող։
Դրամատան տերը հուսահատորեն կոտրատեց ձեռքերը։
― — Մի՞թե անվերադարձ կորան, ― — տնքաց նա։ ― — Իսկ Արթու՞րը։ Գեթ մի փոքր հույս տվեք։
― — Կարծիքս ձեր տղայի մասին չփոխվեց։
― — Հանուն բոլոր սրբերի, ի՞նչ է կատարվել իմ տանը։
― — Եթե վաղն առավոտյան ժամը իննից մինչև տասը այցելեք ինձ Բեյքր-սթրիթ, կարծում եմ, կկարողանամ ավելի մանրամասն բացատրություն տալ։ Հուսով եմ, հնարավորություն կտաք ինձ ազատ գործելու, պայմանով իհարկե, որ քարերը պիտի վերադարձվեն, և կանգ չեք առնի ծախսերի առաջ։
― — Կտայի ողջ կարողությունս։
― — Հիանալի է։ Ես կմտածեմ այս պատմության շուրջը։ Ցտեսություն։ Գուցե այսօր դարձյալ գամ այստեղ։
Պարզ էր, որ Հոլմսն արդեն ինչ-որ բան մտածել էր, բայց ես, անգամ մոտավորապես չէի կարող պատկերացնել, թե ինչ եզրակացության է հանգել նա։ Ճանապարհին մի քանի անգամ փորձեցի այդ թեմայով զրուցել, բայց Հոլմսն ամեն անգամ խուսափում էր պատասխանից։ Վերջապես, հուսահատվելով, ընդհատեցի փորձերս։ Դեռ ժամը երեքը չկար, երբ տուն վերադարձանք։ Հոլմսն աճապարանքով գնաց իր սենյակն ու մի քանի րոպեից նորից հայտնվեց։ Հասցրել էր փոխել հագուստը։ Բարձրացրած օձիքով քրքրված վերարկուն, անփույթ կապված վզնոցն ու մաշված կոշիկները նրան տալիս էին տիպիկ թափառաշրջիկի տեսք։
— Դե, կարծում եմ, այսպես հարմար է, ― — ասաց նա, նայելով բուխարու վրայի հայելու մեջ։ ― — Կցանկանայի ձեզ հետս վերցնել, Ուոտսոն, բայց դա անկարելի է։ Ճիշտ ուղու վրա եմ, թե չէ, շուտով կիմանաք։ Կարծում եմ, մի քանի ժամից կվերադառնամ։ ― — Նա բացեց սպասքապահարանը, երկու կտոր միս կտրեց, դրեց հացի մեջ, թղթով փաթաթեց, դրեց գրպանն ու գնաց։
Հենց նոր էի ավարտել թեյը, երբ Հոլմսը վերադարձավ հիանալի տրամադրությամբ՝ թափահարելով ինչ-որ հին կոշիկ։ Նա կոշիկը շպրտեց սենյակի անկյունն ու իր համար թեյ լցրեց։
― — Մեկ րոպեյով րոպեով մտա, պիտի շարունակեմ ճամփաս։
― — Իսկ ու՞ր։
― — Վեստ-Էնդի հակառակ ծայրը։ Գուցե ուշ վերադառնամ։ Եթե ուշանամ, ինձ չսպասեք։
― — Հաջողություն կա՞։
― — Ոչինչ, չեմ բողոքում։ Եղա Սթրիթեմում, բայց տուն չմտա։ Հետաքրքիր գործ է, չէի ցանկանա ձեռքից բաց թողնել։ Սակայն բավական է շատախոսել, պետք է նետել այս լաթերն ու նորից դառնալ վայելուչ մարդ։
Ընկերոջս վարքից տեսնում էի, որ գոհ է արդյունքից։ Աչքերը բոցկլտում էին, գունատ այտերին նույնիսկ կարմրություն էր հայտնվել։ Նա բարձրացավ իր սենյակն ու մի քանի րոպեից լսեցի, թե ինչպես շրխկացրեց շքամուտքի դուռը։ Հոլմսը դարձյալ մեկնեց «որսի»։
Սպասեցի մինչև կեսգիշեր, բայց տեսնելով, որ նա չկա ու չկա, գնացի քնելու։ Երբ ընկնում էր հետքի վրա, Հոլմսը սովորություն ուներ երկար ժամանակ չքանալու, այնպես որ նրա ուշացումն ինձ բոլորովին չզարմացրեց։ Չգիտեմ ժամը քանիսին վերադարձավ, բայց երբ հաջորդ առավոտյան գնացի նախաճաշելու, Հոլմսն արդեն նստել էր սեղանի մոտ՝ մի ձեռքին սուրճի բաժակ, մյուսին թերթ։ Ինչպես միշտ, առույգ ու ձգված էր։
― — Կներեք, Ուոտսոն, որ նախաճաշն սկսել եմ առանց ձեզ, ― — ասաց նա։ ― — Բայց ուր որ է մեր այցելուն կհայտնվի։
― — Այո, արդեն ժամը տասն է, ― — պատասխանեցի ես։ ― — Կարծես զանգում են։ Հավանաբար, նա է։
Եվ իսկապես, միստր Հոլդերն էր։ Ինձ ապշեցրեց նրա մեջ կատարված փոփոխությունը։ Նրա խոշոր, ազդեցիկ դեմքը սմքել էր և ինչ-որ ձևով կնճռոտվել, թվում էր, մազերն ավելի էին ճերմակել։ Նա մտավ հոգնած քայլերով, թորշոմած, տանջահար, որն ավելի ճնշող էր, քան նախորդ առավոտվա բուռն հուսահատությունը։ Ծանրորեն ընկնելով բազկաթոռին, խոսեց։
― — Չգիտեմ, սա ինչ պատիժ էր։ Երկու օր առաջ երջանիկ, հաջողակ մարդ էի, իսկ հիմա անպատված և միայնակության մատնված։ Դժբախտությունը մենակ չի գալիս։ Անհետացել է Մերին։
― — Անհետացե՞լ է։
― — Այո։ Սենյակը դատարկ է, անկողնուն ձեռք տրված չէ, իսկ սեղանին՝ այս գրությունը։ Երեկ նրան ասացի, որ եթե ամուսնանար Արթուրի հետ, նրան ոչինչ չէր պատահի։ Խոսեցի առանց զայրույթի, պարզապես վշտից սպանվածի պես։ Հավանաբար, այդպես չպետք է խոսեի։ Երկտողի մեջ ակնարկում է, այդ խոսքերը։
«Թանկագին հորեղբայր․
Մերի»։
Դրամատան տերն ապշահար ստորագրեց ստացականը։ Հոլմսը մոտեցավ գրասեղանին, հանեց երեք բյուրեղաքարերով փոքրիկ եռանկյունի ոսկին և դրեց սեղանին։ Միստր Հոլդերն ուրախ ճիչով հափշտակեց իր գանձը։
Նրա ուրախությունը նույնքան բուռն էր, ինչպես և երեկվա հուսահատությունը։ Ուժգին կրծքին սեղմեց գտնված գանձը։
Այդ գիշեր Արթուրը չկարողացավ քնել, նրան խռովել էին ակումբային պարտքերը։ Հանկարծ իր սենյակի կողքին զգույշ քայլերի խշշոց լսեց։ Վեր կացավ, դռան ետևից նայեց և զարմանքով տեսավ իր հորեղբոր աղջկան, որ գաղտագողի անցնում էր միջանցքով և անհետացավ ձեր սենյակում։ Շշմած Արթուրն արագ հագնվեց և սպասեց, թե ինչ պետք է կատարվի։ Շուտով Մերին դուրս եկավ․ միջանցքի լույսի ներքո ձեր որդին նրա ձեռքին նկատեց թանկարժեք վարսակալը։ Մերին աստիճաններով իջավ ներքև։ Սարսափից դողալով Արթուրը սողաց ձեր դռան ծանր վարագույրի ետևը․ այդտեղից երևում էր այն ամենը, ինչ կատարվում էր հյուրասենյակում։
Սըր Ջորջ Բերնվելը փորձեց փախչել, բայց Արթուրը հասավ։ Նրանց միջև պայքար սկսվեց։ Մի կողմից ձեր որդին էր քաշում վարսակալի ծայրը, մյուս կողմից՝ հակառակորդը։ Ձեր որդին հարվածում է Ջորջին և վնասում նրա հոնքը։ Իսկ հետո հանկարծակի ինչ-որ բան խշրտած, և Արթուրն զգաց, որ վարսակալն իր ձեռքում է․ նա ետ նետվեց, փակեց պատուհանը և բարձրացավ ձեր սենյակը։ Միայն այնտեղ նկատեց, որ ապարոշը ծռված է, և փորձեց ուղղել։ Այդ պահին էլ դուք մտաք։
Դուք հիշում եք, որ տուն մտնելով, խոշորացույցով զննեցի հյուրասենյակի պատուհանի գոգն ու շրջանակը և հայտնաբերեցի, որ ինչ-որ մեկը դուրս է սողացել պատուհանից։ Նկատեցի նաև կեղտոտված ոտքի ուրվագիծը, այսինքն ոտաբոբիկ մարդը ետ է եկել։ Դրանից հետո արդեն ի վիճակի էի պատկերացնել այն ամենը, ինչ կատարվել էր։ Ինչ-որ մեկը կանգնել էր պատուհանի մոտ և ուրիշ մեկը նրան էր տվել վարսակալը։ Ձեր որդին տեսել էր դա, նետվել էր անծանոթին հետապնդելու և կռվել էր հետը։ Նրանցից ամեն մեկը գանձը ձգել էր իր կողմը։ Այդ ժամանակ էլ մի կտոր պոկվել էր վարսակալից։ Արթուրը վարսակալով տուն էր շտապել՝ չնկատելով հակառակորդի մոտ մնացած կտորը։ Առայժմ ամեն ինչ հասկանալի է։ Բայց հարց է ծագում․ ո՞վ է այն մարդը, որ կռվել է ձեր որդու հետ և ո՞վ է տվել նրան վարսակալը։
Մոտավորապես այսպես էի դատում․ բնականաբար, վարսակալը դուք չէիք տվել։ Ուրեմն, մնում էին ձեր ազգականուհին և սպասավորները։ Բայց եթե հափշտակմանը մասնակից էին ձեր սպասավորները, ապա հանուն ինչի՞ էր լռում ձեր որդին։ Նման ենթադրության համար հիմքեր չկան։ Դուք ասում էիք, որ Արթուրը սիրում է իր ազգականուհուն։ Եվ ինձ համար պարզ դարձավ նրա լռության պատճառը․ նա չէր ցանկանում մատնել Մերիին։ Այն ժամանակ հիշեցի, որ դուք նրան գտել եք պատուհանի մոտ, և նա Արթուրի ձեռքին տեսնելով վարսակալը, կորցրել է գիտակցությունը։ Ենթադրություններս փոխարկվեցին վստահության։
Բայց ո՞վ է նրա մեղսակիցը։ Իհարկե, դա կարող էր լինել միայն սիրեցյալը։ Միայն նրա ազդեցության տակ կարող էր այդպես հեշտությամբ մոռանալ, որ պարտական է ձեզ։ Գիտեի, որ դուք քիչ եք լինում հասարակության մեջ, և ձեր ծանոթների շրջանակը սահմանափակ է։ Բայց դրանց՝ այդ փոքրաթիվ ծանոթների մեջ է սըր Ջորջ Բերնվելը։ Առաջ էլ էի լսել նրա մասին, որպես կանանց նկատմամբ թեթևամիտ վերաբերմունք ունեցող մարդու։ Ակներև է , որ նա է կանգնած եղել պատուհանի մոտ և միայն նրա մոտ պետք է փնտրել կորած բյուրեղաքարերը։ Արթուրը ճանաչեց նրան, բայց, այնուամենայնիվ, Ջորջը իրեն համարում էր անվտանգության մեջ, հավատացած լինելով, որ չանվանարկելու համար սեփական ընտանիքը, ձեր որդին կլռի։
Դե, իսկ այժմ տարրական տրամաբանությունը ձեզ կհուշի, թե ինչ ձեռնարկեցի ես։ Թափառաշրջիկի շորեր հագնելով մեկնեցի սըր Ջորջի մոտ։ Ինձ հաջողվեց ծանոթանալ նրա սպասավորի հետ, վերջինս հայտնեց, որ իր տերը նախօրեին ինչ-որ տեղ արնոտելու աստիճան վնասել է գլուխը։ Վեց շիլինգով ինձ հաջողվեց նրանից ձեռք բերել սըր Ջորջի հին կոշիկը, որով ուղեվորվեցի Սթրիթեմ և համոզվեցի, որ դրանք ճիշտ համապատասխանում են ձյան վրայի հետքերին։
Տուն վերադառնալով փոխեցի հագուստներս և մեկնեցի սըր Ջորջի մոտ։ Սկզբում, իհարկե, նա ժխտեց, բայց երբ մանրամասն պատմեցի, թե ինչ է կատարվել այդ գիշեր, սկսեց սպառնալ ինձ և նույնիսկ հափշտակեց պատից կախված գավազանը։ Ես գիտեի, ում հետ գործ ունեմ և ակնթարթորեն ատրճանակը դեմ տվի քունքին։ Այդ ժամանակ խելոքացավ։ Ես հայտարարեցի, որ մենք համաձայն ենք նրանից հատը հազար ֆունտով քարերը ետ գնել։ Այդ ժամանակ էլ առաջին անգամ ցուցաբերեց հուսահատության նշաններ։
Սըր Ջորջին խոստանալով, որ նրա դեմ դատական գործ չի հարուցվի, իմացա գնորդի հասցեն, մեկնեցի այնտեղ ու երկար սակարկելուց հետո նրանից ետ գնեցի քարերը , յուրաքանչյուրին վճարելով հազար ֆունտ։ Հետո գնացի ձեր որդու մոտ, բացատրեցի նրան, որ ամեն ինչ կարգին է, և գիշերվա ժամը երկուսին ծանր աշխատանքից հետո հասա տուն։