Changes
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ալքիմիկոսը |հեղինակ = [[Պաուլո Կոելյո]] |թարգմանիչ = Արտակ Վարդազարյան, խմբագ...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Ալքիմիկոսը
|հեղինակ = [[Պաուլո Կոելյո]]
|թարգմանիչ = Արտակ Վարդազարյան, խմբագրեց և պորտուգալերեն բնագրի հետ համեմատեց Աշոտ Եղիազարյան
||աղբյուր = [[«Ալքիմիկոսը», Վան Արյան, 2004թ., 164 էջ]]
}}
[[Category: Արձակ]]
==Մուտք==
Իմ պարտքն եմ համարում ընթերցողին տեղեկացնել, որ «Ալքիմիկոսը» խորհրդանշական գիրք է, ինչով էլ տարբերվում է «Մոգի օրագրից», ուր ոչ մի հորինովի բառ չկա։
Կյանքիս տասնմեկ տարին նվիրել եմ ալքիմիայի ուսումնասիրմանը։ Հենց միայն ցանկացած մետաղ ոսկու փոխարկելու կամ Անմահական ջուրը գտնելու հնարավորությունը բավականին գայթակղիչ է բոլոր նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անում մոգության ասպարեզում։ Իմ երևակայությանը, խոստովանում եմ, հատկապես տիրում էր Անմահական ջուրը, քանի որ մինչդեռ չէի գիտակցել ու զգացել Աստծո գոյությունը, այն միտքը, որ ամեն ինչ երբևիցե ընդմիշտ ավարտվում է, ինձ թվում էր անտանելի։ Ուրեմն, իմանալով որ հնարավոր է ստեղծել մի հեղուկ, որն ընդունակ է բազում տարիներ երկարացնել մեր երկրային գոյությունը, ես որոշեցի ինձ ամբողջովին նվիրել դրա պատրաստմանը։
Դա յոթանասունների սկիզբն էր, խորը վերափոխումների նախօրեին, երբ դեռևս լուրջ աշխատանքներ չկային այդ գերբնական գիտության մասին։ Այս գրքի հերոսներից մեկի նման ես իմ ամբողջ սուղ միջոցները ծախսեցի ալքիմիայի մասին արտասահմանյան հրատարակություններ ձեռք բերելու և իմ ողջ ժամանակը՝ դրանց բարդ խորհրդավոր լեզուն յուրացնելու վրա։ Ռիո դե Ժանեյրոյում ինձ հաջողվեց գտնել մի քանի գիտնականի, որոնք լրջորեն զբաղվում էին Մեծ արարմամբ, բայց նրանք խույս տվեցին հանդիպումից։ Ես ծանոթացա նաև այն հասարակության հետ, որի ներկայացուցիչներն իրենց համարում են ալքիմիկոս, որոնք համապատասխան փորձասենյակներ ունեն և պատրաստ են ամեն մեկին բացահայտել իրենց արվեստի գաղտնիքները՝ միայն թե առասպելական փողերի դիմաց՝ բնականաբար։ Այժմ ինձ համար լրիվ պարզ է, որ իրականում նրանք ոչինչ չգիտեն նրանից, ինչի գիտակ են համարում իրենց։
Իմ ջանքերն ու ձգտումները իզուր անցան։ Ինձ ոչինչ չհաջողվեց սովորել նրանից, ինչ իրենց խրթին լեզվով ապացուցում էին անընդմեջ արևի, լուսնի, վիշապների և առյուծների խորհրդանշական պատկերներով խճողված ալքիմիայի դասագրքերը։ Եվ ինձ անընդհատ թվում էր, թե սխալ ուղղությամբ եմ գնում, չէ որ խորհրդանիշների լեզուն ինքնին սխալ մեկնաբանությունների անհուն հորիզոններ է բացում։ 1973 թվին, հուսահատված, որ իմ ուսումնասիրությունները ոչ մի հյուլեի արդյունք չտվեցին, ես մի շատ թեթևամիտ արարք կատարեցի։ Այդ ժամանակ Մատա Գրոսու նահանգի կրթության վարչությունն ինձ հրավիրեց թատերական արվեստի պարապմունք անցկացնել, և ես որոշեցի ուսանողական թատերական ստուդիայում իմ սաների մասնակցությամբ «Զմրուխտե սալիկ» թեմայով մի ներկայացում բեմադրել։ Այդ փորձը իզուր չանցավ և այս փորձարությունը Մոգության փխրուն հողի վրա հաստատելու իմ մյուս փորձերի հետ հանգեցրին այն բանին, որ արդեն մեկ տարի անց կարողացա սեփական մաշկի վրա զգալ, որ ճիշտ է հետեւյալ ասացվածքը՝ «Պարանը որքան էլ երկար՝ ավարտվում է»։
Հաջորդ վեց տարին միստիկայի հետ կապ ունեցող ամեն ինչ առաջացնում է իր հոռետեսական քմծիծաղը։ Այդ ներքին աքսորում ես ինձ համար մի քանի կարևոր եզրակացություն արեցի. մենք այս կամ այն ճշմարտությունն ընդունում ենք լոկ այն ժամանակ, երբ սկզբում ամբողջ հոգով այն վանում ենք, չարժե խույս տալ սեփական ճակատագրից, միևնույն է չես փախչի, Աստված խստապահանջ է, բայց նաև նրա գութն է անսահման։
1981 թվին իմ կյանք ներխուժեց Ռոման՝ Ուսուցիչը, ում վիճակված էր ինձ վերադարձնել նախկին ուղուն։ Նրանից ստացած իմ գիտելիքները լրացնելու համար ես կրկին վճիռ կայացրի ձեռք զարկել ալքիմիային։ Մի երեկո, հեռազգացության հյուծիչ սեանսից հետո հարցրի, թե ինչու են ալքիմիկոսներն այդքան բարդ ու այդքան ճապաղ արտահայտվում։
— Երեք տիպի ալքիմիկոսներ կան,— պատասխանեց նա։— Առաջինները ձգտում են անորոշության, քանի որ չեն տիրապետում առարկային։ Մյուսները գիտեն առարկան, բայց նաև գիտեն, որ ալքիմիայի լեզուն ուղղված է սրտին և ոչ թե մտքին։
— Իսկ երրորդները,— հարցրի ես։
— Երրորդը նրանք են, ովքեր ալքիմիայի մասին չեն էլ լսել, բայց կարողացել են իրենց ամբողջ կյանքով բացահայտել Իմաստնության քարը։
Եվ դրանից հետո իմ Ուսուցիչը, որ պատկանում է երկրորդ տիպին, որոշեց ինձ ալքիմիայի դասեր տալ։ Շուտով ես հասկացա, որ ինձ այդքան բարկացնող և հոգիս հանող խորհրդանշական լեզուն Աշխարհի հոգին հասկանալու եզակի ուղին է կամ այն է, ինչ Յունգն անվանել է «կոլեկտիվ անգիտակցություն»։ Ես հւսյտնագործեցի իմ Ուղին և Աստծո նշանները, ճշմարտության այն նշանները, որոնք նախկինում իմ բանականությունը հրաժարվում էր ընդունել իրենց պարզության պատճառով։ Ես իմացա, որ Մեծ արարմանը հասնելու խնդիրը ոչ թե մի խումբ ընտրյալների մենաշնորհն է, այլ հասցեագրված է այս մոլորակը բնակեցնող ամբողջ մարդկությանը։ Բնականաբար, միշտ չէ, որ Մեծ արարումը ի հայտ է գալիս ձվի և անոթի մեջ լցված հեղուկի տեսքով, բայց մեզնից յուրաքանչյուրն, անկասկած, ընդունակ է բացահայտել Աշխարհի հոգին և մերվել նրան։
Ահա թե ինչու է «Ալքիմիկոսը» խորհրդանշական գիրք, և ես նրա էջերում շարադրել եմ ոչ միայն այն, ինչ յուրացրել եմ այդ հարցի առնչությամբ, այլև փորձել եմ արժանին հատուցել այն մեծ գրողներին, որոնք կարողացել են տիրապետել համընդհանուր լեզվին՝ Հեմինգուեյին, Բլեյկին, Բորխեսին (նրա պատմվածքներից մեկում նման մի հատված կա, որի գործողությունները կատարվում են միջնադարյան Պարսկաստանում), Մալբ Տագանին և մյուսներին։
Գուցե թե շատ ընդարձակ նախաբանիս ավարտին և որպեսզի բացատրեմ, թե իմ Ուսուցիչը ում էր դասում երրորդ խմբի ալքիմիկոսների շարքը, շարադրեմ մի պատմություն, որ հենց ինքն է պատմել։
Մի անգամ Սուրբ կույսը Մանուկ Քրիստոսին գրկած իջնում է երկրի վրա և այցելում մի վանք։ Հպարտությամբ լցված վանականները շարք են կանգնում. ամեն մեկը հերթով դուրս է գալիս և ի պատիվ Աստվածամոր ցուցադրում իր արվեստը՝ մեկը իր բանաստեղծություններն է արտասանում, երկրորդը Աստվածաշնչյան իր խորը գիտելիքները ցուցանում, երրորդը թվարկում է բոլոր սրբերի անունները։ Յուրաքանչյուրը իր ուժերի և ունակությունների չափով պատվում է Կույսին և մանուկ Քրիստոսին։
Վերջինը մի խեղճուկրակ վանական էր, ով նույնիսկ չէր կարող անգիր ասել Սուրբ գրքի տեքստերից մեկը։ Նրա ծնողները անգրագետ, շրջիկ կրկեսի դերասաններ էին եղել և որդուն հազիվ սովորեցրել էին որոշ ձեռնածություններ։
Եվ երբ հերթը նրան է հասնում, վանականները ցանկանում են հանդիսությունն ավարտել, քանի որ սա խելքը գլխին ոչինչ չէր կարող ասել, բացի վանքը խայտառակելուց։
Բայց նա ամբողջ հոգով բաղձում էր Կույսին և Մանուկին տալ իր սրտի մի մասնիկը։
Եվ ահա վանական եղբայրների պարսավական հայացքներից հուզված, նա գրպանից նարինջներ է հանում և սկսում նետել օդ ու բռնել, այսինքն՝ անել այն միակ բանը, ինչ կարող էր՝ ձեռնածություն։ Եվ միայն այդ պահին է Մանուկ Քրիստոսի շուրթերին ժպիտ հայտնվում, ու նա սկսում է թաթիկները իրար զարկել։ Եվ միայն խեղճ ձեռնածուին է պարզում Սուրբ Կույսը որդուն՝ վստահելով իր գիրկն առնել։
Հեղինակ