Changes

Պատահար թարգմանչի հետ

4 bytes removed, 18:52, 24 Օգոստոսի 2013
Ամառային երեկո էր, մենք թեյ էինք խմում, և խոսակցությունը գոլֆից անկանոնորեն թռչում էր մեկ դեպի հասարակածը արեգակնածրի փոփոխության պատճառներին, մեկ պտտվում էր հետասերման և ժառանգականության շուրջը։ Մենք վիճում էինք, թե ինչ չափով է մարդն իր այս կամ այն անսովոր ձևերի համար պարտական իր նախնիներին, և ինչ չափով՝ պատանեկան տարիներից սկսած ինքնուրույն վարժանքին։
Ձեր դեպքում, ասացի ես, ըստ այն ամենի, ինչ լսել եմ ձեզնից, ակնհայտ է, որ դիտողականության ու եզրահանգելու ձեր արվեստի համար պարտական եք սիստեմատիկ վարժություններին։
Ինչ-որ չափով, մտախոհ պատասխանեց նա։ Իմ նախնիները գավառական կալվածատերեր էին և, հավանաբար ապրել են ճիշտ այն կյանքով, ինչը բնականաբար, հատուկ է իրենց դասին։ Այնուամենայնիվ, այս հակումն իմ արյան մեջ կա և դա պետք է որ եկած լինի տատիկիցս, որը ֆրանսիացի նկարիչ Վերնեի քույրն էր։ Գեղարվեստագիտությունը, եթե արյան մեջ կա, օրինաչափոերն ընդունում է ամենազարմանալի ձևեր։
Բայց ի՞նչու եք կարծում, որ այդ հատկությունը ձեզ մոտ ժառանգական է։
― Որովհետև եղբայրս՝ Մայքրոֆտը, ավելի շատ էր օժտված դրանով, քան ես։
Նորությունն ինձ համար իրոք անսպասելի էր։ Եթե Անգլիայում ապրում է այդպիսի եզակի տաղանդով ևս մի մարդ, ինչպե՞ս էր, որ մինչև հիմա ոչ մեկը, ոչ հասարակությունը, ոչ ոստիկանությունը ոչինչ չեն լսել նրա մասին։Հարցս մասին։ Հարցս տալով ես այն համոզվածությունն արտահայտեցի, թե ընկերս համեստությունից է եղբորն իրենից ավելի բարձր դասում։
Հոլմսը քմծիծաղեց։
Իմ թանկագին Ուոտսոն, ասաց նա, ես համաձայն չեմ այն մարդկանց հետ, ովքեր համեստությունը դասում են առաքինությունների շարքում։ Տրամաբանը պարտավոր է իրերը տեսնել ճիշտ այնպես, ինչպես կան, իսկ իրեն թերագնահատելը նույնպիսի շեղում է ճշմարտությունից, ինչպես իր ընդունակությունների չափազանցումը։ Հետևաբար, եթե ես ասում եմ, որ Մայքրոֆտը ավելի մեծ չափով է տիրապետում դիտողականությանը, քան ես, ապա այդպես էլ կա, և դուք իմ խոսքերը կարող եք հասկանալ ուղղակի և ճիշտ իմաստով։
― նա — Նա ձեզնից փո՞քր է։
Յոթ տարով մեծ է։
Ինչպե՞ս է եղել, որ ոչ մեկը նրան չի ճանաչում։
Օ՜, իր շրջապատում նա շատ հայտնի է։
Ո՞ր։
Դե,թեկուզ և «Դիոգենես» ակումբում։
Ես երբեք չէի լսել, որ այդպիսի ակումբ կա, և իմ չիմացությունը պարզորոշ արտահայտվեց դեմքիս, քանի որ Շերլոկ Հոլմսը գրպանից հանելով ժամացույցն, ավելացրեց։
«Դիոգենեսը» Լոնդոնի ամենազարմանալի ակումբն է, իսկ Մայքրոֆթը՝ զարմանալիներից զարմանալին։ Նա ամեն օր հինգից քառորդ պակասից մինչև ութն անց քառասուն այնտեղ է։ Հիմա ուղիղ վեցն է, և հրաշալի երեկո է, այնպես որ եթե դեմ չեք քայլելուն, ես ուրախ կլինեմ ձեզ ծանոթացնելու միանգամից երկու զարմանահրաշ բաների հետ։
Հինգ րոպե անց մենք արդեն փողոցում էինք և գնում էինք Ռիջենթ սերկես հրապարակը։
Ձեզ զարմացնում է, նկատեց ուղեկիցս, թե ինչու՞ Մայքրոֆտը չի օգտագործում իր տաղանդը հետախուզական աշխատանքներում։ Նա դրան ընդունակ չէ։
Բայց դուք, կարծեմ, ասացիք…
Ես ասացի, որ նա ինձ գերազանցում է դիտողականությամբ և դեդուկտիվ մեթոդի ունակությամբ։ Եթե խուզարկուի արվեստը սկսվեր և վերջանար բազկաթոռի մեջ հանգիստ մտորումներով, իմ եղբայր Մայքրոֆտը կդառնար աշխարհի մեծագույն խուզարկուն՝ հանցագործությունները բացահայտելու գործում։ Բայց նա ոչ փառասիրություն ունի, ոչ եռանդ։ Նա ավելորդ քայլ չի անի՝ ստուգելու իր սեփական մտահանգումները, և փոխանակ չարչարվելու, ապացուցելու իր ճշմարտացիությունը, գերադասում է, որ իրեն սխալ համարեն։ Ես մեկ անգամ չէ, որ գնացել եմ նրա մոտ ինչ֊որ ինչ-որ խնդրով, և միշտ նրա լուծումը հետագայում ճիշտ է եղել։ Բայց երբ պահանջվում է ընդունել ինչ֊որ ինչ-որ կոնկրետ վճիռ, որպեսզի հնարավոր լինի գործը դատարան հանձնել, այստեղ նա դառնում է բոլորովին անօգնական։
Ուրեմն դա մասնագիտություն չի՞ դարձել։
Բոլորովին։ Այն․ ինչ ինձ համար ապրուստի միջոց է, նրա համար ավելին չէ, քան դիլետանտի սիրելի զբաղմունք։ Նա արտասովոր հաշվողական տաղանդ ունի և մի մինիստրությունում ստուգում է ֆինանսական հաշվետվությունները։ Մայքրոֆտը բնակարան է վարձել Փել֊ՄելումՓել-Մելում, այնպես որ, բավական է թեքվի անկյունը և Ուայտհոլլում է․ առավոտյան՝ այնտեղ, երեկոյան ետ, և այդպես օրեցօր, տարիներ շարունակ։ Այլևս ոչ մի տեղ չի գնում և նրան ոչ մի տեղ չես տեսնի, բացի ուղիղ իր տան դիմացի «Դիոգենես» ակումբից։
Ես նման անունով ակումբ չեմ հիշում։
Միանգամայն հասկանալի է։ Գիտեք, Լոնդոնում բավական շատ են այնպիսի մարդիկ, որոնք մեկը երկչոտությունից, մյուսը՝ մարդատյացությունից, փախչում են իրենց նմանների միջավայրից։Բայց, միաժամանակ, նրանք դեմ չեն հանգիստ նստել բազկաթոռին և թարմ թերթեր ու ամսագրեր թերթել։ Նրանց համար էլ ժամանակին ստեղծվել է «Դիոգենես» ակումբը և այժմ այն իր մեջ ընդգրկում է մեր քաղաքի ամենաանհաղորդ «հակաակումբային» մարդկանց։ Ակումբի անդամներին չի թույլատրվում ուշադրություն դարձնել միմյանց վրա։ Բացի կողմնակի այցելուի սենյակից ակումբում ոչ մի ձևով ոչ մի խոսակցություն չի թույլատրվում, և այդ կանոնը երեք անգամ խախտելուց հետո, եթե դրա մասին զեկուցվում է ակումբի կոմիտեին, շատախոսը ենթակա է հեռացման։ Եղբայրս հիմնադիր անդամներից մեկն է, և ես ամձամբ համոզվել եմ, որ այնտեղ մթնոլորտը չափազանց հանգստացնող է։
Այսպես զրուցեկով զրուցելով մենք հասանք Սենտ֊Ջեյմս և թեքվեցինք դեպի Փել֊Մել փողոցը։ Կարլտոն չհասած Շերլոկ Հոլմսը կանգ առավ մուտքի մոտ, հիշեցրեց ինձ, որ խոսելն արգելվում է, և շքամուտքից ներս մտավ։ Ապակեպատ դռան միջով աչքներիս առջև բացվեց մեծ և շքեղ դահլիճը, ուր նստել էին ինչ֊որ ինչ-որ տղամարդիկ և ամեն մեկն իր առանձնացված անկյունում թերթ էր կարդում։ Հոլմսն ինձ տարավ մի փոքրիկ սենյակ, որի պատուհանները նայում էին դեպի Փել֊Մել Փել-Մել և, մեկ րոպե ինձ այնտեղ մենակ թողնելուց հետո, վերադարձավ ուղեկցի հետ, որն, ինչպես գիտեք, այլ ոք չէր կարող լինել, քան իր եղբայրը։
Մայքրոֆտ Հոլմսը Շերլոկից բարձրահասակ էր և գեր, ինչպես ասում են, ծանրամարմին տղամարդ էր․ նրա դեմքին, թեկուզ և ծանր, պահպանվել էր այն սուր արտահայտչականությունից ինչ֊որ ինչ-որ բան, որը եղբոր դեմքին ապշեցուցիչ արտահայտությում էր տալիս։ Ջրալի֊մոխրագույն Ջրալի-մոխրագույն և մինչև տարօրինակության հասնող նրա լուսավոր աչքերը կարծես միշտ ունեին այն նպատակասլաց և միաժամանակ ներկլանված արտահայտուցյունըարտահայտությունը, որն ինչպես նկատել էի, Շերլոկի մոտ միայն այն րոպեներին էր ի հայտ գալիս, երբ նա լարում էր միտքը։
Ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար, սըր, ասաց նա, մեկնելով երկար, թիակի նման լայն ձեռքը։ Այն ժամանակից, երբ դուք դարձաք Շերլոկի կենսագիրը, ամենուրեք լսում եմ նրա մասին։ Ի դեպ, Շերլոկ, ես սպասում էի, որ դու դեռ անցյալ շաբաթ պիտի երևայիր, գայիր ինձ հետ քննարկելու Մենոր֊Հաուսի Մենոր-Հաուսի դեպքը։ Ինձ թվում էր, թե այն պետք է քեզ փակուղու առաջ կանգնեցներ։
Ոչ, ես այն լուծեցի, ժպտաց ընկերս։
Ադամսն էր, այնպես չէ՞։
Այո, Ադամսն էր։
Դրանում ես համոզված էի հենց ակզբից։ Նրանք նստեցին պատուհանի մոտի լուսամփոփի կողքին։ Ամենահարմար տեղը յուրաքանչյուրի համար, ով կցանկանա մարդկանց ուսումնասիրել, ասաց Մայքրոֆտը։ Նայեք, ինչ հրաշալի տիպեր են։ Ահա, օրինակ, այն երկուսը, որոնք մեր կողմն են գալիս։
Մարկերը և այն մյուսը։ Ի՞նչ է պատահել նրան։
Հենց նա է, որ կա։ Քո կարծիքով, ո՞ վ է երկրորդը։
Երկու անցորդները կանգնեցին պատուհանի դիմաց։ Մեկի բաճկոնակի գրպանի վրայի կավճե հետքն, իմ կարծիքով, միակն էր, որ մտածել էր տակիս տալիս բիլիարդի մասին։ Երկրորդը ոչ բարձրահասակ, թուխ մարդ էր, ծոծրակին թեքած լայնեզր գլխարկով, թևատակին՝ ինչ֊որ փաթեթներ։
―Ինչպես — Ինչպես երևում է, նախկին զինվորական է, ասաց Շերլոկը։
Եվ վերջերս պաշտոնաթող եղած, նկատեց եղբայրը։
Տեսնում եմ, ծառայել է Հնդկաստանում։
Սպա է, լեյտենանտից ցածր։
Եվ ամուրի է։
Բայց երեխա ունի։
Երեխաներ, տղաս, երեխաներ։
Սպասեք, ծիծաղեցի ես, ինձ համար դա չափազանց շատ է։
Չէ որ դժվար չէ հասկանալ, պատասխանեց Հոլմսը, որ այսպիսի հայացքով, նման կեցվածքով և այդքան արևահար տղամարդը զինվորական է, որ նա շարքային չէ և վերջերս է Հնդկաստանից եկել։
Որ նա ծառայությունը վերջերս է թողել, ցույց են տալիս, ինչպես դրանց անվանում են, «ներվածի» կոշիկները, նկատեց Մայքրոֆտը։
Քայլվածքը հեծելազորայինի չէ, իսկ սաղավարտը, այնուամենայնիվ, կրել է մինչև հոնքերը քաշած, որի մասին վկայում է ճակատի մի կողմի քիչ արևահարությունը։ Սակրավոր չէր կարող լինել, բավականին ծանր է։ Ուրեմն, հրետանավոր է։
Այնուհետև, խոր սուգը, իհարկե, ցույց է տալիս, որ նա վերջերս կորցրել է հարազատ մարդու։ Այն փաստը, որ ինքն անձամբ է գնումներ կատարում, թույլ է տալիս մտածելու, որ մահացել է կինը։ Եվ, ինչպես տեսնում եք, նա մեծ քանակությամբ մանկական իրեր է գնել։ Այդ թվում՝ զանգուլակ, որն ապացուցում է, որ երեխաներից մեկը ծծկեր է։ Հնարավոր է, մայրը մահացել է ծննդաբերությունից։ Թևատակի գրքից եզրակացնում ենք, որ կա և երկրորդ երեխան։
Ինձ պարզ դարձավ, ինչու ընկերս ասաց, որ իր եղբայրն ավելի սուր դիտողականություն ունի, քան ինքը։ Շերլոկը ինձ էր նայում գաղտագողի ժպիտով։ Մայքրոֆտը վերցրեց քթախոտը կրիայի պատյանից պատրաստված ծխախոտատուփից և մեծ, կարմիր թաշկինակով թափ տվեց բաճկոնի վրայի ծխախոտի հատիկները։
Ի դեպ, Շերլոկ, ասաց նա, ինձ մոտ հենց քո ճաշակով ինչ֊որ ինչ-որ բան կա, բավականին անսովոր խնդիր, որը փորձեցի ինքս լուծել։ Ճիշտ է, եռանդս չբավարարեց մինչև վերջ հասցնել գործը, ես ձեռնարկեցի միայն ինչ֊որ ինչ-որ քայլեր, բայց այն ինձ ուղեղս շարժելու հաճելի հնարավորություն տվեց։ Եթե դու հակված ես լսելու տեղեկությունները…
Թանկագին Մայքրոֆտ, ես շատ ուրախ կլինեմ։
Եղբայրը նոթատետրի թղթի վրա արագ մի երկտող գրեց և, կանչելով սպասավորին, հանձնեց նրան։
Ես այստեղ հրավիրեցի միստր Մելասին, ասաց Մայքրոֆտը։ Նա բնակվում է մի փողոց այն կողմ, ուղիղ իմ բնակարանի վերևում, և մենք իրար մի քիչ ծանոթ ենք, ուստի և նա որոշեց ինձ մոտ գալ իր հոգսերով։ Որքան հասկանում եմ, միստր Մելասը ծնունդով հույն է և հիանալի պոլիգլոտ։ Ապրուստի համար մասամբ նա վաստակում է դատարանում որպես թարգմանիչ աշխատելով, մասամբ ուղեկցող լինելով արևելքի տարբեր հարուստների համար, երբ նրանք իջևանում են Նորթամբերլենդ֊ավենյուի հյուրանոցներում։ Կարծում եմ, ավելի նպատակահարմար կլինի նրան հնարավորություն տանք, որ անձամբ պատմի իր արտասովոր արկածների մասին։
Մի քանի րոպե անց սսենյակ մտավ ցածրահասակ, գեր մի մարդ, որի դեղնականաչավուն դեմքը և ածխի նմամ սև մազերը մատնում էին նրա հարավային ծագումը, թեև խոսում էր կիրթ անգլիացու պես։ Նա ամուր սեղմեց Շելոկ Հոլմսի ձեռքը, և նրա մուգ աչքերը ուրախությունից փայլեցին, երբ նա լսեց․ որ իր պատմությունը պատրստ է լսելու նման մի գիտակ։
Ես կարծում եմ, ոստիկանատանն ինձ չհավատացին, կարող եմ վստահ ասել, որ ոչ, սկսեց նա վրդովված։ Քանի որ նրանք մինչև հիմա այդպիսի բան չէին լսել, ենթադրում են, որ դա անհնար է։ Ես չեմ հանգստանա, մինչև չիմանամ, թե դա ինչով ավարտվեց դեմքը սպեղանիով ծածկված այդ դժբախտ մարդու համար։
Ես համակ ուշադրություն եմ, ―ասաց — ասաց Շերլոկ Հոլմսը։
Այսօր չորեքշաբթի է, շարունակեց միստր Մելասը։ Ուրեմն, այսպես, այդ ամենը պատահեց երկուշաբթի ուշ գիշերը, ընդամենը երկու օր առաջ։ Ես թարգմանիչ եմ, ինչպես արդեն, հավանաբար, լսել եք իմ հարևանից։ Թարգմանում եմ ամեն ինչ և բոլոր լեզուներով կամ համարյա բոլոր, բայց քանի որ ծնունդով հույն եմ և հունական անուն ունեմ, ապա այդ լեզվով ինձ հարկ է լինում աշխատել բոլորից շատ։ Երկար տարիներ Լոնդոնում համարվում եմ հունարենի գլխավոր թարգմանիչը և իմ անունը լավ գիտեն հյուրանոցներում։
Պատահում է, և հաճախ, որ ինձ ամենաանպատեհ ժամերի են կանչում դժբախտության մեջ ընկած ինչ֊որ օտարերկրացու, կամ ուշ գիշերին եկած և իմ ծառայության կարիքն ունեցող ճանապարհորդի մոտ։ Այնպես որ չզարմացա, երբ երկուշաբթի ուշ գիշերին իմ բնակարանում հայտնվեց պճնագեղ հագնված մի երիտասարդ, ոմն Լաթիմեր, և ինձ հրավիրեց մուտքի մոտ սպասող կառքը։ Իր մոտ, ասաց նա, գործով եկել է իր հույն բարեկամը, և քանի որ վերջինս խոսում է միայն իր մայրենի լեզվով, առանց թարգմանչի գործը գլուխ չի գալիս։ Միստր Լաթիմերն ինձ հասկացրեց, որ իր բնակարանը բավականին հեռու է՝ Քենսիգտոնում, և նա ակնհայտորեն շտապում էր․ հենց փողոց դուրս ելանք, ինձ արագ հրեց կառքի մեջ։
Ես ասում եմ կառք, բայց տեղնուտեղը մեջս կասկած առաջացավ․ արդյո՞ք կառք եմ նստել։ Այն համենայն դեպս, ավելի ընդարձակ էր լոնդոնյան խայտառակությունից՝ քառանիվ կառքից, և պաստառապատված էր թանկագին կտորով, չնայած հնամաշ էր։ Միստր Լաթիմերը նստեց դիմացս, մենք սլացանք Չարինգ֊Կրոսով, հետո Շեֆստբերի֊ավենյուով դեպի վեր։ Մենք դուրս եկանք Օքսվորդ֊սթրիթ․ Օքսվորդ-սթրիթ․ ես արդեն ուզում էի ասել, թե կարծես Քենսինգտոն ենք գնում երկար ճանապարհով, երբ խոսքիս կեսին ինձ կանգնեցրեց ուղեկցիս չափազանց տարօրինակ վարքը…
Որպես նախաբան նա գրպանից հանեց կապարով լեցուն ամենասոսկալի տեսքի դագանակը և թափահարեց, կարծես ստուգում էր ծանրությունը։ Հետո, ոչ մի խոսք չասելով, դագանակը դրեց կողքը, նստոցին։ Դրանից հետո, նա երկու կողմից բարձրացրեց պատուհանի փակոցափեղկերը, և ես, ի զարմանս ինձ, տեսա, որ ապակիները պատված են թղթով, կարծես հենց այն բանի համար, որպեսզի դրանց միջով ոչինչ չտեսնեմ։
Ներեցեք, որ ձեզ զրկում եմ պատուհանից նայելու բավականությունից, միստր Մելաս, ասաց նա։ Հասկանում եք, բանն այն է, որ իմ մտադրությունների մեջ չի մտնում, որպեսզի դուք տեսնեք, թե ուր ենք գնում։ Ինձ համար կարող է անհարմար լինել, եթե դուք հետո կարողանաք այս ճանապարհը գտնել։
Ինչպես կարող եք հեշտությամբ գուշակել, ես կորցրի ինձ․ ուղեկիցս ամուր, լայնաթիկունք երիտասարդ էր, այնպես որ, եթե մոտը չլիներ անգամ դագանակը, ես, միևնույն է, նրան չէի կարող հաղթել։
Դուք շատ տարօրինակ եք ձեզ պահում, միստր Լաթիմեր, ասացի ես կմկմալով։ Մի՞թե դուք չեք հասկանում, որ անօրինակություն եք անում։
Չեմ վիճում, որոշակի կամայականություն թույլ եմ տվել, պատասխանեց նա, երբ հաշիվներս փակելու լինեմ ձեզ հետ, ամեն ինչ հաշվի կառնվի։ Սակայն պետք է նախազգուշացնեմ, միստր Մելաս, որ եթե դուք այսօր մտածեք հակառակ իմ շահերի տագնապ բարձրացնել և ինչ֊որ ինչ-որ բան ձեռնարկել, ապա գործը ձեզ համար լուրջ ընթացք կստանա։ Խնդրում եմ ձեզ, մի մոռացեք․ որ ինչպես այստեղ, կառքում, այնպես էլ ինձ մոտ՝ տանը, հավասարապես իմ իշխանության տակ եք։
Նա խոսում էր հանգիստ, բայց խռպոտ ձայնով, որից բառերն ավելի սպառնալից էին հնչում։ Ես նստել էի լուռ և շվարած, թե աշխարհում ինչ պատճառ կարող է լինել, որպեսզի ինձ հափշտակեն նման անսովոր ձևով։ Բայց պատճառը ինչ էլ լիներ, պարզ էր, որ պայքարն անօգուտ է, և ինձ մնում է միայն ու միայն սպասել, իսկ այնտեղ արդեն կերևա։
Մոտավորապես երկու ժամ էր, որ մենք ճանապարհին էինք, բայց ես ամենևին չէի կարողանում պարզել, թե ուր ենք գնում։
Մերթ ընդ մերթ անիվի աղմուկն ասում էր, որ մենք սլանում ենք գետաքարե սալահատակով, իսկ կանոնավոր, անաղմուկ ընթացքը մտածել էր տալիս ասֆալտի մասին։ Բացի այս ձայնի փոփոխությունից, ուրիշ ոչինչ չկար, որ թեկուզ մոտավորապես հուշեր ինձ, թե որտեղ ենք գտնվում։ Երկու պատուհանների թղթերը թույլ չէին տալիս, որ լույսը թափանցի, իսկ իմ դիմացի ապակիներին կապույտ վարագույր էր քաշած։ Փել֊Մելից Փել-Մելից մեկնեցինք յոթն անց քառորդին ու իմ ժամացույցով արդեն իննից տաս էր պակաս, երբ վերջապես կանգ առանք։ Իմ ուղեկիցն իջեցրեց կառքի ապակին, և ես տեսա հասարակ կամարաձև մի շքամուտք, որի վերևում լամպ էր վառվում։ Ինձ շտապ կառքից իջեցրին․ շքամուտքում մի դուռ բացվեց, և ես հայտնվեցի մի բնակարանում։ Ի միջի այլոց, երբ ներս էի մտնում, աղոտ տպավորություն ունեի, որ իմ երկու կողմերում ծառեր կային։ Բայց դա քաղաքային առանձնատուն էր իր սեփական այգով, թե bona fide (իսկական) քաղաքամերձ տուն, չեմ կարող հաստատ ասել։
Նախասրահում վառվում էր գունավոր գազալամպը, բայց կրակն այնքան էր իջեցված, որ ես կարողացա միայն նկատել, որ նախասրահը բավականին մեծ էր և պատերին նկարներ էին կախված։ Աղոտ լույսի տակ տարբերեցի, որ դուռը մեր առջև բացեց փոքրիկ, անբարետես, միջին տարիքի, կորացած ուսերով մի մարդ։ Երբ շրջվեց մեր կողմը, լույաի փայլից նկատեցի, որ նա ակնոցավոր է։
Սա միստր Մելա՞սն է, Հարոլդ, հարցրեց նա։
Այո։
Լավ է։ Շատ լավ։ Հուսով եմ, մեր վրա զայրացած չեք, միստր Մելաս, մենք առանց ձեզ ոչ մի կերպ գլուխ չէինք հանի։ Եթե դուք մեզ հետ ազնվորեն աշխատեք, չեք ափսոսա, բայց եթե փորձեք ինչ֊որ աճապարություն ինչ-որ աճպարություն անել, այդ ժամանակ… թող աստված ձեզ պահի։
Նա խոսում էր ընդհատ, նյարդային, մեկընդմեջ բառերը խառնելով, բայց, չգիտես ինչու, ինձ համար ավելի սարսափազդու էր, քան մյուսը՝ երիտասարդը։
Ի՞նչ եք ուզում ինձնից, հարցրեցի ես։
Միայն մի բան, դուք մի քանի հարց պիտի տաք Հունաստանից եկած մի ջենտլմենի՝ մեր հյուրին, և մեզ համար թարգմանեք նրա պատասխանները։ Բայց մեր հրամայածից կես խոսք անգամ ավելի չպետք է ասեք, կամ… դարձյալ ջղային մանր ծիծաղ… ավելի լավ կլիներ ընդհանրապես ծնված չլինեիք։
Այսքանն ասելուց հետո նա բացեց դուռը և մեզ տարավ դարձյալ միայն մեկ լամպով թույլ լուսավորված մի սենյակ։ Սենյակն, ինչ խոսք, շատ մեծ էր, և հենց որ ներս մտա, ոտքերս ընկղմվեցին գորգի մեջ, որը վկայում էր հարուստ կահավորանքի մասին։ Աչքի պոչով տեսա թավշով ծածկված բազկաթոռներ, բարձր, սպիտակ մարմարից սարքած բուխարի, և նրա մի կողմում մի բան, որն ինձ թվաց ճապոնական զենքուզրահի հավաքածու։ Բազկաթոռներից մեկը դրված էր ուղիղ լամպի տակ, և տարեց պարոնը լուռ մատնացույց արեց այն։ Երիտասարդը հեռացավ, բայց անմիջապես հայտնվեց մյուս դռնից՝ իր հետ բերելով լայն խալաթով մի ջենտլմենի։ Երբ վերջինս հայտնվեց աղոտ լույսի շրջանակի մեջ, կարողացա տեսնել նրան․ տեսքն այնքան ահավոր էր, որ ցնցվեցի։ Մահու չափ գունատ էր և սարսափելի հյուծված, դուրս ընկած աչքերը վառվում էին ինչպես այն մարդու մոտ, որի հոգին ավելի ուժեղ է, քան տկար մարմինը։ Բայց ֆիզիկական հյուծվածությունից առավել ինձ ցնցեց այն, որ դեմքի երկարությամբ և լայնությամբ այլանդակորեն ձգված էին սպեղանու շերտեր և բերանը փակված էր հենց այդ նույն սպեղանու լայն շերտով։
Դու գրելու տախտակ ունե՞ս, Հարոլդ, բղավեց տարեցը, երբ այդ տարօրինակ էակը ոչ թե նստեց, այլ ավելի շուտ ընկավ բազկաթոռին։ Նրա ձեռքերը արձակե՞լ եք։ Լավ, նրան մատիտ տվեք։ Միստր Մելաս, դուք նրան պետք է հարցեր տաք, իսկ նա պատասխանները գրի։ Նախ և առաջ հարցրեք, պատրա՞ստ է արդյոք թղթերը ստորագրելու։
Մարդու աչքերը կրակ արձակեցին։
«Երբեք», հունարեն գրեց նա տախտակի վրա։
Ոչ մի պայմանո՞վ, հարցրի ես մեր բռնակալի հրամանով։
«Միայն, եթե աղջկան իմ ներկայությամբ պսակի ինձ ծանոթ հույն քահանան»։
Տարեցը ցածրաձայն հռհռաց իր թունավոր ծիծաղով։
Գիտե՞ք, թե այդ դեպքում ձեզ ինչ է սպառնում։
« Իմ մասին ես չեմ մտածում»։
ես — Ես ձեզ նմուշներ եմ բերում մեր կիսաբանավոր֊կիսագրավոր կիսաբանավոր-կիսագրավոր խոսակցությունից։ նորից Նորից ես պետք է հարցնեի՝ կհանձնվի՞ նա, արդյոք, և կստորագրի՞ փաստաթուղթը։ Նորից ու նորից ստանում էի նույն զայրալից պատասխանը։ Բայց շուտով գլխումս երջանիկ մի միտք ծագեց։ Սկսեցի յուրաքանչյուր հարցին ինքս ավելացնել նախադասությունները․ սկզբում միանգամայն անվտանգ, ստուգելու համար, թե մեր վկաները հասկանու՞մ են արդյոք թեկուզ մի բառ, իսկ հետո, համոզվելով, որ նրանց դեմքին ոչինչ չարտահայտվեց, ես ավելի վտանգավոր խաղ տարա։ Մեր խոսակցությունն անցավ մոտավորապես այսպես․
Այսպիսի համառությունը ձեզ համար լավ չի լինի։ Դուք ո՞վ եք։
Ինձ համար միևնույն է։ Լոնդոնում ես օտար եմ։
Ձեր ճակատագրի մեղքը ձեզ վրա է ընկնում։ Վաղու՞ց եք այստեղ։
Թող այդպես լինի։ երեք շաբաթ։
Դա արդեն երբեք ձեր սեփականությունը չի լինի։ Ձեզ ի՞նչ են անում։
Բայց սրիկաներին էլ չի հասնի։ Սովի են մատնում։
Ստորագրեք թղթերը և ձեզ ազատություն կտան։ ի՞նչ տուն է սա։
Երբեք չեմ ստորագրի։ Չգիտեմ։
Դրանով նրան լավություն չեք անի։ Ի՞նչ է ձեր անունը։
Թող աղջիկն ինձ անձամբ ասի։ Կրաթիդես։
Դուք կտեսնեք նրան, եթե ստորագրեք։ Դուք որտեղի՞ց եք։
Ուրեմն ես նրան երբեք չեմ տեսնի։ Աթենքից։
Հինգ րոպե ևս, միստր Հոլմս, և ես նրանց քթի տակ կիմանայի ամբողջ պատմությունը։
Արդեն իմ հետևյսլ հարցից, հնարավոր է, գործը կպարզվեր, բայց այդ ակնթարթին դուռը բացվեց, և սենյակ մտավ մի կին։ Ես չէի կարող նրան պարզ տեսնել և գիտեմ միայն, որ նա բարձրահասակ, նրբագեղ և սևահեր էր և հագին ճերմակ խալաթի նման լայն մի շոր կար։
Հարոլդ, խոսեց նա անգլերեն, բայց նկատելի առոգանությամբ։ Ես այստեղ այլևս չեմ դիմանա։ Այնքան ձանձրալի է, երբ կողքիդ ոչ մեկը չկա, բացի… Աստված իմ, սա Պաուլոսն է։
Վերջին բառը նա հունարեն արտասանեց և այդ վարկյանին դժբախտ հույնը ջղաձիք ճիչով պոկեց սպեղանին շրթունքներից և «Սոֆյա, Սոֆյա» ճչալով նետվեց նրա կրծքին։ Բայց նրանց գրկախառնությունը մի ակնթարթ տևեց, որովհետև երիտասարդը հափշտակեց կնոջը և դուրս հրեց սենյակից, իսկ տարեցն, այդ նույն պահին, առանց դժվարության սովից հյուծված զոհին քարշ տվեց մյուս դռնով։ Մի պահ սենյակում մենակ մնացի։ Վեր թռա աղոտ հույսով, թե ինչ֊որ ինչ-որ կերպ որևէ նշանով հնարավոր կլինի գուշակել, ուր եմ ընկել։ Բայց, բարեբախտաբար, չկարողացա ոչինչ ձեռնարկել, որովհետև գլուխս բարձրացնելով տեսա, որ տարեցը կանգնած է դռան մոտ և աչքը ինձնից չի կտրում։
Ահա և վերջ, միստր Մելաս, ասաց նա։ Տեսնում եք, մենք ձեզ վստահեցինք խիստ անձնական բնույթի մի գործ։ Մենք ձեզ չէինք անհանգստացնի, եթե հունարեն իմացող մեր ընկերը ստիպված չլիներ Արևելք վերադառնալ։ Մեզ անհրաժեշտ էր նրան փոխարինող մեկին գտնել և ուրախացանք ձեզ նման շնորհալի թարգմանիչ գտնելու համար։
Ես գլուխ տվեվի։տվեցի։
Այստեղ հինգ սովորեն է, ասաց նա, մոտենալով ինձ, հուսով եմ, բավարար հոնորար է։ Բայց հիշեք, ավելացրեց նա և ծիծաղելով հարվածեց կրցքիս, եթե դուք թեկուզ մի հոգու պատմեք ձեր տեսածի մասին, թեկուզ մի խոսք ասեք, այդ ժամանակ թող աստված ձեր հոգին լուսավորի։
Չեմ կարող ձեզ ասել, թե ինչպիսի զզվանք և սարսափ ներշնչեց ինձ այդ արտաքինից ողորմելի մարդը։ Լամպի լույսն ընկել էր նրա վրա, և ես կարող էի նրան ավելի լավ զննել։ Դեղնամոխրագույն սուր դեմք և նոսր, սեպաձև մորուք, իսկը ճիլոպից։ Երբ նա խոսում էր,վիզը միշտ առաջ էր ձգվում, և այդ պահին շրթունքներն ու թարթիչներն անընդհատ ձգվում էին, կարծես տառապում էր սուրբ Վիտոսի կայթով։ Անկախ ինձնից, մտածեցի, որ այդ տարօրինակ, ընդհատվող ծիծաղը ևս ինչ֊որ ինչ-որ նյարդային հիվանդուցյուն հիվանդություն է։ Եվ, այնուամենայնիվ, նրա դեմքը սարսափելի էր․ մոխրագույն, դաժան, սառը փայլով աչքերի պատճառով, որոնք իրենց խորքում թաքցնում էին չարագուշակ դաժանություն։
Եթե դուք բերանբացություն անեք, մեզ հայտնի կդառնա, ասաց նա։ Մենք մեր լրտեսն ունենք։ Իսկ այժմ ձեզ ներքևում սպասում է կառքը և ընկերս ձեզ հետ կտանի։
Ինձ արագ տարան միջանցքով, խցկեցին կառքը և դարձյալ ես նշմարեցի ծառերն ու այգին։ Միստր Լաթիմերը կրնկակոխ գալիս էր ետևիցս և, ոչ մի խոսք չասելով, նստեց դիմացս։ Մենք դարձյալ գնացինք ինչ֊որ անվերջանալի հեռուն, լուռ, ծածկած պատուհանների ներսում, մինչև, վերջապես,արդեն գիշերվա ժամը մեկին կառքը կանգ առավ։
Դուք այստեղ կիջնեք, միստր Մելաս, ասաց ուղեկիցս։ ― Ներեցեք, որ ձեզ լքում եմ ձեր տնից այսքան հեռու, բայց մենք ուրիշ ելք չունենք։ Ձեր կողմից կատարվող ամեն մի փորձ՝ որոշելու կառքի վերադարձի ճանապարհը, ձեզ վնաս կպատճառի։
Այս ասելով նա բացեց դուռը, և ես չէի հասցրել դուրս թռչել, երբ կառապանը թափահարեց մտրակն, ու կառքը աղմուկով սլացավ։ Ես տարակուսանքով նայեցի շուրջս։ Կանգնած էի ինչ֊որ արոտավայրում, այստեղ֊այնտեղ աճած հավամրգի և սևացած որոճի թփերի մեջտեղում։ Հեռվում ձգվում էր տների շարքը և այնտեղ՝ տանիքի տակ, ինչ֊որ պատուհանից լույս էր երևում։ Հակառակ կողմում տեսա երկաթգծի կարմիր ազդանշանային լապտերը։
Վստահելի
1396
edits