Changes
— Միանգամայն հասկանալի է։ Գիտեք, Լոնդոնում բավական շատ են այնպիսի մարդիկ, որոնք մեկը երկչոտությունից, մյուսը՝ մարդատյացությունից, փախչում են իրենց նմանների միջավայրից։Բայց, միաժամանակ, նրանք դեմ չեն հանգիստ նստել բազկաթոռին և թարմ թերթեր ու ամսագրեր թերթել։ Նրանց համար էլ ժամանակին ստեղծվել է «Դիոգենես» ակումբը և այժմ այն իր մեջ ընդգրկում է մեր քաղաքի ամենաանհաղորդ «հակաակումբային» մարդկանց։ Ակումբի անդամներին չի թույլատրվում ուշադրություն դարձնել միմյանց վրա։ Բացի կողմնակի այցելուի սենյակից ակումբում ոչ մի ձևով ոչ մի խոսակցություն չի թույլատրվում, և այդ կանոնը երեք անգամ խախտելուց հետո, եթե դրա մասին զեկուցվում է ակումբի կոմիտեին, շատախոսը ենթակա է հեռացման։ Եղբայրս հիմնադիր անդամներից մեկն է, և ես ամձամբ համոզվել եմ, որ այնտեղ մթնոլորտը չափազանց հանգստացնող է։
Այսպես զրուցելով մենք հասանք Սենտ֊Ջեյմս և թեքվեցինք դեպի Փել֊Մել Փել-Մել փողոցը։ Կարլտոն չհասած Շերլոկ Հոլմսը կանգ առավ մուտքի մոտ, հիշեցրեց ինձ, որ խոսելն արգելվում է, և շքամուտքից ներս մտավ։ Ապակեպատ դռան միջով աչքներիս առջև բացվեց մեծ և շքեղ դահլիճը, ուր նստել էին ինչ-որ տղամարդիկ և ամեն մեկն իր առանձնացված անկյունում թերթ էր կարդում։ Հոլմսն ինձ տարավ մի փոքրիկ սենյակ, որի պատուհանները նայում էին դեպի Փել-Մել և, մեկ րոպե ինձ այնտեղ մենակ թողնելուց հետո, վերադարձավ ուղեկցի հետ, որն, ինչպես գիտեք, այլ ոք չէր կարող լինել, քան իր եղբայրը։
Մայքրոֆտ Հոլմսը Շերլոկից բարձրահասակ էր և գեր, ինչպես ասում են, ծանրամարմին տղամարդ էր․ նրա դեմքին, թեկուզ և ծանր, պահպանվել էր այն սուր արտահայտչականությունից ինչ-որ բան, որը եղբոր դեմքին ապշեցուցիչ արտահայտությում էր տալիս։ Ջրալի-մոխրագույն և մինչև տարօրինակության հասնող նրա լուսավոր աչքերը կարծես միշտ ունեին այն նպատակասլաց և միաժամանակ ներկլանված արտահայտությունը, որն ինչպես նկատել էի, Շերլոկի մոտ միայն այն րոպեներին էր ի հայտ գալիս, երբ նա լարում էր միտքը։
— Դուք այստեղ կիջնեք, միստր Մելաս, — ասաց ուղեկիցս։ ― Ներեցեք, որ ձեզ լքում եմ ձեր տնից այսքան հեռու, բայց մենք ուրիշ ելք չունենք։ Ձեր կողմից կատարվող ամեն մի փորձ՝ որոշելու կառքի վերադարձի ճանապարհը, ձեզ վնաս կպատճառի։
Այս ասելով նա բացեց դուռը, և ես չէի հասցրել դուրս թռչել, երբ կառապանը թափահարեց մտրակն, ու կառքը աղմուկով սլացավ։ Ես տարակուսանքով նայեցի շուրջս։ Կանգնած էի ինչ֊որ ինչ-որ արոտավայրում, այստեղ֊այնտեղ աճած հավամրգի և սևացած որոճի թփերի մեջտեղում։ Հեռվում ձգվում էր տների շարքը և այնտեղ՝ տանիքի տակ, ինչ֊որ ինչ-որ պատուհանից լույս էր երևում։ Հակառակ կողմում տեսա երկաթգծի կարմիր ազդանշանային լապտերը։
Ինձ բերող կառքն արդեն ծածկվել էր տեսադաշտից։ Ես շուրջս էի նայում ու գուշակում, թե ուր են ինձ բերել, երբ հանկարծ տեսա, որ մթության մեջ ուղիղ դեպի ինձ է գալիս ինչ֊որ ինչ-որ մի մարդ։ Երբ նա հավասարվեց ինձ, ես կռահեցի, որ նա երկաթգծի բեռնակիր է։
Դրանով էլ ավարտվեց իմ արկածը, միստր Հոլմս։
Լսելով այս տարօրինակ պատմությունը մենք մի պահ լռեցինք։ Հետո Շերլոկ Հոլմսը նայեց եղբորը։
Մայքրոֆտը վերցրեց սեղանի ծայրին դրած «Դեյլի Նյուս»֊ի Նյուս»-ի համարը։
Մենք տուն ուղեևորվեցինք։ Ճանապարհին Հոլմսը հեռագրատուն մտավ և մի քանի շտապ հեռագրեր ուղարկեց։
Շերլոկ Հոլմսը տարուբերեց գլուխը։
Նման խոսակցություններով հասանք Բեյքր֊սթրիթ։ Բեյքր-սթրիթ։ Հոլմսն աստիճաններով առաջինը վեր բարձրացավ և բացելով մեր սենյակի դուռը, զարմանքից քար կտրեց։ նրա Նրա ուսի վրայից նայելով պակաս չզարմացա նաև ես։ Նրա եղբայրը՝ Մայքրոֆտը, նստել էր բազկաթոռին և ծխում էր։
Մայքրոֆտը բացեց թուղթը։
— Հիանալի է, ― — ասաց Շերլոկ Հոլմսը։ ― — Սպասավորին ուղարկեք կառքի ետևից, և անմիջապես մեկնենք։ ― — Խոսելու ընթացքում նա բացեց սեղանի դարակը, և ես տեսա, ինչպես ատրճանակը գրպանը խցկեց։
Արդեն մթնում էր, երբ հասանք Փել֊Մել Փել-Մել և բարձրացանք Մելասի բնակարանը։ Մենք իմացանք, որ նրա ետևից եկել է մի ինչ֊որ ինչ-որ ջենտլմեն, և նա գնացել է։
Տեսուչը ծիծաղեց։
Նա մուրճիկով ուժեղ հարվածեծ դռանը և տվեց զանգը, սակայն ապարդյուն։ Այդ ընթացքում Հոլմսը կամացուք անհետացավ, բայց երկու֊ երկու-երեք րոպեից վերադարձավ։
Մենք միմյանց ետևից մտանք մեծ դահլիճը, ըստ երևույթին, հենց այնտեղ, ուր եղել էր միստր Մելասը։ Տեսուչը վառեց իր լապտերը, և մենք տեսանք երկու դուռ, դռան ծանր վարագույրներ, լամպ և ճապոնական ասպետական հավաքածու, ինչպես մեզ նկարագրել էին։ Սեղանին դրված էին երկու բաժակ, կոնյակի դատարկ շիշ և կերակրի մնացորդներ։
Բոլորս կանգ առանք, ականջ դրեցինք։ Մեր գլխավերևում, ինչ֊որ ինչ-որ տեղից, կարծես հառաչանքներ էին լսվում։ Հոլմսը նետվեց դեպի դուռը, այնտեղից՝ միջանցք։ Հանկարծ վերևից պարզորոշ ողբի ձայն լսվեց։ Հոլմսը սըրնթաց սրընթաց վազեց աստիճաններով, ես և տեսուչը կրնկակոխ հետևեցինք նրան։ Նրա եղբայրը՝ Մայքրոֆտը, ևս շտապեց, որքան թույլ էր տալիս նրա ծանրացած մարմինը։
Երկրորդ հարկի հարթակում տեսանք երեք դուռ․ այդ սարսափելի հառաչանքները լսվում էին մեջտեղի դռան ետևից․ դրանք մերթ մարում էին՝ վերածվելով խուլ մրթմրթոցի, մեկ դարձայլ դարձյալ դառնում ականջ ծակող ողբ։Դուռը փակ էր, բայց դրսի կողմից բանալի էր կախված։ Հոլմսը բացեց փեղկերը, ներս վազեց և ակնթարթորեն դուրս թռավ՝ ձեռքերով բռնելով կոկորդը։
Դռնից ներս նայելով տեսանք, որ սենյակը լուսավորում է միայն կրակի աղոտ կապույտ բոցը՝ առկայծելով փոքրիկ պղնձե կրակարանի մեջտեղում։ Այն հատակի վրա անբնական, մեռնող լույսի շրջանակներ էր առաջացնում, իսկ մթան խորքում, պատի մոտ, մենք տարբերեցինք երկու անորոշ, ծռմռված ստվերներ։ Բացված դռնից դուրս ձգվեց սարսափելի թունոտ ծուխը, որից մենք շնջահեղձ եղանք և հազացինք։ Հոլմսը աստիճաններով վազեց մինև վերջ, որպեսզի մաքուր օդ շնչի և հետո սենյակ նետվելով՝ թափով բացեց պատուհանը և դուրս նետեց վառվող կրակարանը։
Մենք նետվեցինք թունավորվածների մոտ և նրանց հարթակ քարշ տվեցինք։ Երկուսն էլ անգիտակից վիճակում էին, կապտած շրթունքներով, ուռած, արյուն լցվաց դեմքերով և դուրս պրծած աչքերով։ Նրանց դեմքերն այնքան էին այլանդակվել, որ միայն սև մորուքն ու ամրակազմ, կարճահասակ կերպարանքը հնարավորություն տվեցին ճանաչելու դրանցից մեկին՝ հույն թարգմանչին, որից մենք բաժանվել էինք ընդամենը մի քանի ժամ առաջ «Դիոգենեսում»։ Նրա ոտքերն ու ձեռքերը ամուր կապված էին, աչքին նկատելի էր ուժեղ հարվածի հետք։ Պարզվեց, որ երկրորդը բարձրահասակ էր, վերին աստիճանի հյուծված, նա ևս կապկպված էր, և սպեղանու մի քանի շերտեր պատել էին դեմքը արտասովոր Նախշերով։ նախշերով։ Երբ նրան դրեցինք հատակին, նա դադարեց տնքալուց, և մի հայացքից հասկացա, որ մեր օգնությունն այստեղ ուշացած է։ Բայց միտր Մելասը դեռ ողջ էր, և, դիմելով անուշադրի սպիրտի ու բրենդիի օգնությանը, ես, մեկ ժամ էլ չանցած, տեսնելով, թե ինչպես է նա աչքերը բացում, բավականությաբ համոզվեցի, որ իմ ձեռքը ետ բերեց նրան այն մթին հովտից, ուր տանում են բոլոր ճամփաները։
Այն, ինչ նա մեզ պատմեց, շատ պարզ էր և հաստատում էր միայն մեր սեփական հետևությունները։ Այցելուն, հազիվ մտնելով Փել֊ՄԵԼ Փել-Մել փողոցի վրայի նրա սենյակը, թեզանիքից դուրս է քաշել արճիճով լեցուն դագանակը և անմիջական ու անխուսափելի մահվան սպառնալիքի տակ երկրորդ անգամ էր կարողացել փախցնել նրան։ Այդ սրիկան իր քմծիծաղով դժբախտ պոլիգլոտի վրա համարյա հիպնոսող ինչ֊որ ինչ-որ ազդեցություն էր թողել՝ նույնիսկ հիմա էլ, հազիվ էր սկսել խոսել նրա մասին, ձեռքերը սկսեցին դողալ և դեմքը գունատվեց։ Նրան բերելով Բեկենհեմ երկրորդ հարցաքննության, որն ավելի դրամատիկական էր, քան առաջինը, անգլիացիները սպառնացին անմիջապես բանտարկյալի վերջը տալ, եթե նա չկատարի իրենց պահանջները։ Վերջ ի վերջո, համոզվելով, որ ոչ մի սպառնալիքով նրան չես ընկճի, ետ տարան իր բանտը, իսկ հետո հայհոյելով Մելասին իր դավաճանության՝ հայտարարության միջոցով գաղտնիքը բացելու համար, շշմեցրին նրան դագանակի հարվածով, և նա այլևս ոչինչ չէր հիշում, մինչև իր վրա խոնարհված մեր դեմքերը տեսնելը։
Այսպիսին էր հույն թարգմանչի արտառոց պատմությունը, ուր մինչև հիմա էլ շատ թաքնված գաղտնիքներ կան։ Կապվելով հայտարարությանը արձագանքած ջենտլմենի հետ, մենք պարզեցինք, որ դժբախտ օրիորդը սերում է հարուստ հույն ընտանիքից և Անգլիա էր եկել՝ հյուրընկալվելու իր ծանոթների մոտ։ Նրանց տանը ծանոթացել է Հարոլդ Լաթիմեր անունով մի երիտասարդի հետ, որը նրա վրա իշխանություն է ձեռք բերում և, վերջ ի վերջո, նրան մղում է փախուստի։ Ընկերները զայրացած նրա վարքից, պատահածի մասին իմաց են տալիս Աթենք՝ նրա եղբորը, և դրանով էլ սահմանափակվում են։ Եղբայրը, ժամանելով Անգլիա, անզգուշաբար հայտնվում է Լաթիմերի և նրա մեղսակից Ուիլսոն Կեմպի՝ կեղտոտ անցյալ ունեցող մի մարդու ձեռքերում։ Այդ երկուսը տեսնելով, որ հույնը անգլերեն չգիտե և միանգամայն անօգնական է, փորձում են սովի և խոշտանգումների միջոցով նրա և քրոջ ամբողջ կարողությունը դարձցնել իրենց անունով։ նրան տանը պահել են քրոջից գաղտնի, իսկ դեմքի սպեղանիները նրա համար էին, որ օրիորդը, եթե պատահաբար տեսներ, չկարողանար ճանաչել եղբորը։ Բայց խորամանկությունը չօգնեց, օրիորդն, իր կանացի սուր հայացքով, անմիջապես ճանաչում է եղբորը, երբ նրան տեսնում է թարգմանչի առաջին այցի ժամանակ։ Սակայն դժբախտ աղջիկն ինքն էլ էր բանտարկյալ, քանի որ տանը ուրիշ սպասավորներ չկային բացի կառապանից և նրա կնոջից, որոնք չարամիտների ձեռքում հլու գործիք էին։ Համոզվելով, որ իրենց գաղտնիքը բացահայտված է և գերուց ոչինչ չեն կարող կորզել, սրիկաները փախել են աղջկա հետ, մեկնելուց երկու֊երեք երկու-երեք ժամ առաջ հրաժարվելով իրենց վարձած կահավորված տնից և հասցնելով, ինչպես իրենք էին ենթադրում, վրեժխնդիր լինել երկուսից էլ՝ այն մարդուց, որը չխոնարհվեց իրենց առաջ և նրանից, որը համարձակվեց մատնել իրենց։
Մի քանի ամիս անց Բուդապեշտից ստացանք լրագրից կտրված մի հետաքրքիր տեղեկություն։ Գրված էր երկու անգլիացիների ողբերգական վախճանի մասին, որոնք ճանապարհորդում էին ինչ֊որ ինչ-որ կնոջ ընկերակցությամբ։ Երկուսն էլ գտնվել են խողխողված վիճակում, և հունգարական ոստիկանությունն այն կարծիքին էր, թե նրանք վիճելով, մահացու վիրավորել էին մեկը մյուսին։ Բայց Հոլմսն, ինչպես ինձ թվում է, այլ կերպ էր մտածում։ Նա մինչև օրս էլ գտնում է, որ եթե գտնեն այն հույն աղջկան, նրանից կարելի կլինի իմանալ, թե ինչպես է վրեժխնդիր եղել թե՛ իր, թե՛ եղբոր համար։