Changes

Դժվար է աստված լինել

Ավելացվել է 7 բայտ, 07:52, 27 Օգոստոսի 2013
/* Երրորդ գլուխ */
Լակոտը նորից հռհռաց։ Ռումատան կույր հայացքով նայեց նրան ու դանդաղ կտրեց փողոցը։ Թախծոտ բանաստեղծի դեմքը սև էր ու անծանոթ։ Ռումատան հայացքը ցած գցեց։ Միայն նրա ձեռքերն էին ծանոթ, երկար, թույլ ու թանաքոտ մատները․․․
<poem>
Կյանքից հիմա չեն հեռանում,
 
Հեռացնում են հիմա կյանքից։
 
Թե նույնիսկ մեկը կամենա
 
Փնտրել այլ ելք ու ճանապարհ,
 
Կկարկամի հրեշի դեմ՝
 
Չգտնելով սիրտը նրա,
 
Անտեղյակ՝ սիրտ ունի՞ արդոք․․․
</poem>
Ռումատան շրջվեց ու հեռացավ։ Բարի, թույլ Գաուկ։ Հրեշը սիրտ ունի։ Ու մենք գիտենք նրա սրտի տեղը։ Եվ դա է ամենասոսկալին, իմ լուռ, անզոր բարեկամ։ Մենք գիտենք, որտեղ է այս սիրտը, բայց չենք կարող կտոր֊կտոր անել այն, առանց թափելու ահաբեկված, մոլորված, կուրացած ու ոչ մի կասկած չունեցող հազարավոր մարդկանց արյունը։ Իսկ նրանք շատ֊շատ են, անհուսալիորեն շատ, հավիտենական անշնորհակալ աշխատանքից կուրացած, ստորացած, իրենց կոպեկից զատ ուրիշ բանի մասին մտածելու անկարող․․․ Առայժմ դեռ չի կարելի սովորեցնել նրանց, համախմբել, ուղղություն տալ, փրկել նրանց հենց իրենցից․․․ Շո՛ւտ, շա՛տ շուտ՝ մի քանի հարյուրամյակ շուտ Արկանարում գլուխ բարձրացրեց գորշ ճահիճը, ու հիմա նա չի հանդիպի հակահարվածի։ Եվ մնում է միայն մի բան՝ փրկել այն քչերին, որոնց դեռ հնարավոր է փրկել՝ Բուդախին, Տառային, Նանինին, ևս մի տասնյակ, դե գուցե երկու տասնյակ հոգու․․․