Changes

Գիտակցափոխություն

1 byte removed, 22:31, 28 Օգոստոսի 2013
/* ԳԼՈՒԽ 7 */
Մարվին Ֆլինի թուլացած մատների միջից լրագիրն ընկավ առուն։ Նա դիտում էր, թե ինչպես են հոսող ավազները տանում այն․ թերթի կտորի դառն անցողիկությունը իր իսկ վերին ասիտճանի պայմանական գոյության խորհրդանիշը թվաց։ Մարվինը հայացքը հառեց ձեռքերին, հուսահատ իջեցրեց գլուխը․․․
― Դե, դե, ի՞նչ է պատհաելպատահել, ջահել։
Ֆլինը նայեց վեր և իր առջև տեսավ էրլանցու կապտականաչ բարի մի դեմք։
― Գործերս լավ չեն,― ասաց Ֆլինը։
― Պատմի լսենք,― ասաց էրլանցին, երեքտակվելով Մարվինի կողքը՝ մայթի վրա։ Ինչպես և իր ցեղի բոլոր ներկայացուցիչները, էրլանցու մոտ արագ կարեկցանքը համատեղվում էր կոշտուկոպիտ պահելաձևի հետ։ Էրլանցիները հայտնի էին որպես բիրտ, սրամիտ մարդիկ, որոնք սիրում են բարեհոգի, ուրախ կատակներ ու ժողովրդական ասացվածնքեր։ ասացվածքներ։ Լինելով հանրահռչակ ճանապարհորդներ ու առևտրականներ, Էրլան 2-րդի էրլանցիներն ըստ իրենց հավատի պարտավոր էին ճանապարհորդել in corpore <ref>Սեփական մարմնով (լատ․)</ref>։
Մարվինը պատմեց իր պատմությունը սկզբից մինչև անմխիթար ու ալեկոծ այժմը, դաժան ու անողորմ այժմը, անոթի այժմը, որ խժռում է րոպեների ու վայրկյանների նրա աղքատիկ պաշարը, հորձանքի մեջ առած տանելով դեպի այն պահը, երբ վեց ժամերը կթռնեն֊կանցնեն և ինքը, անմարմին, կշպրտվի այն անծանոթ գալակտիկան, որ մադրիկ կոչում են «մահ»։
― Ջևալադեր՝ կոմս Գանիմեդի բանակում,― ասաց ֆոն Արդինը։― Բայց մինչև այդ Լրիվ քթուզիսի աստիճան ունեի։
― Լավ, լավ,― ասաց վաճառողը, ըստ ամենայնի տպավորված։― Ուրեմն ասում եք Լրիվ քթո՞ւզիս։ Փաստաթղթեր կա՞ն։ Դե լավ, հիմա ասեմ, թե ինչ կարող եմ ձեզ համար անել։ Ես կարող եմ ձեզ նայգվինյան բանակաում բանակում Երկրորդ կարգի լամանտինային առաջնորդի կոչում առաջարկել։
Ֆոն Արդինը կնճռոտվեց ու սկսեց մատների վրա հաշվել։
― Ախր ինձ մինչև վերջ չլսեցիք,― շարունակեց վաճառողը։― Դուք այդ կոչումով կծառայեք քսանհինգ օր, ապացուցելու համար մտադրությունների ազնվությունը, որին նայգվինյան քաղաքական ղեկավարները շատ մեծ կարևորություն են տալիս։ Հետո ձեզ միանգամից երեք աստիճան կբարձրացնենք ու կդարձնենք Մելանոան սուպերիոս, որը ձեզ գերազանց հնարավորություն կընձեռի ժամանակավոր Նիզակ֊Ջումբայտի կոչում ստանալու և միգուցե․․․ չեմ կարող ձեզ խոստանալ, բայց կարծում եմ ոչ պաշտոնականորեն կարող եմ հաջողացնել․․․ միգուցե ձեզ նշանակել տամ Թալանմայստեր Էրիդսվուրգի ռազմավարը բաժանելիս։
― Դե,― ասաց ֆոն Արդինը, սեփական կամից կամքից անկախ տպավորված,― եթե կարողանաք հաջողացնել։
― Ներս եկեք խանութ,― ասաց վաճառողը,― ես նախ զանգահարեմ․․․
― Վեգա 4֊րդում պահանջվում են վարպետ ձեռնաշղթայողնե՜ր։ Պետք կգան նաև կիսահմուտ սանձահարողներ։ Բոլոր արտոնություններով։
Որքա՜ն հնարավորություններ կային գալակտիկայում։ Մարվինին մի պահ թվաց, որ գուցե իր անհաջողությունը ծպտված բարեբախտություն է եղել։ Նա ցանկցալ էր ճանապարհորդել, բայց համեստությունը թույլ չէր տվել, որ երազեր զբոսաշրջիկ լինելուց բացի այլ բաների մասին։ Իսկ ինչքա՜ն ավլեի ավելի լավ, ավելի հաճելի կլիներ ճամփորդել որևէ առիթով։ Ծառայել նայգվինյան բանակում, ապրել որպես ուտիճ֊մարդ, սովորել, թե ինչ բան է ձեռնաշղթայողը, մինչև անգամ արտագրություններ անել Քավենգիի կեղտոտ գրքից։
Ուղեղ Ուղիղ գլխավերևում Մարվինը մի ցուցանակ տեսավ․ «Ձեյմս «Ջեյմս Վիրչու Մաքհոնըրի՝ կարճատև տեղափոխությունների պատենավոր միջնորդ։ Երաշխավորում ենք գործի հաջողությունը»։
Մինչև գոտկատեղը հասնող վաճառասեղանի մոտ կանգնած սիգար է ծխում մի կոշտուկոպիտ, գործնական, ծուռբերան, փոքրահասակ մարդ՝ ծակող կոբալտակապույտ աչքերով։ Դա կարող էր լինել ոչ այլ ոք, քան ինքը՝ Մաքհոնըրին։ ԼՈւռ Լուռ ու ամբարտավան, նրա մտքով իսկ չէր անցնում գովել իր ապրանքը։ Փոքրիկ մարդը ձեռքերը կրծքին ծալած դիտում էր կրպակին մոտեցող Մարվինին։
==ԳԼՈՒԽ 8==