Changes
/* Գլուխ 11 */
==Գլուխ 11==
Հանկարծ․․․ ժամանակը կանգ առավ։ Մարվինը տեսատեսավ, թե ինչպես գանզերի երախը կիսաբաց քարացավ, արնակալած ձախ աչքը կիսաթարթ սառեց և ամբողջ ծանրումեծ մարմինը սեղմվեց ու անշարժացավ։
Գանզերի ձուն նույնպես անշարժ էր՝ ասես իր սեփական արձանը լիներ։
Արևը դադարեցրել էր հավերժական իր շարժումը։
Եվ այդ տարօրինակ բնապատկերի միակ կենդանի շունչը՝ Մարվինը, սրտի թրթիռով հետևում էր գլխավերևից ձախ երեք ֆուտ բարձրության վրա ծագած անհասկանալի շարժմանը։ Շարժումը սկսվեց որպես փոշու պարուրաձև մրրիկ, լայնացավ, տարածվեց, հիմքում հաստացավ, իսկ գագաթում ուռուցիկ դարձավ։ Մրրիկն ուժեղացավ և վերաժվեց վերածվեց մարդկային ֆիգուրի։
― Խուզարկու Ո՛ւրդորֆ,― գոչեց Մարվինը։ Քանզի դա իրոք մարսեցի անհաջողակ խուզարկուն էր, որը խոստացել էր քննել Մարվինի գործը և վերադարձնել նրա օրինական մարմինը։