Changes
/* Գլուխ 12 */
― Ես չեմ ուզում մեռնել,― ասաց Մարվինը։
― Չեմ էլ կասկածում, թե կուզես,― բավական ընկերավարի ասաց լեռնային գանզերը։― Եվ, իհարկե, ուզում ես ինձ հետ այդ հարցը քննարկել։ Էթիկա, բարոյականություն և այլն։ Բայց ոչ, վախենում եմ չի ստացվի։ Մեզ հատուկ նախազգուշացրել են, որ չթողնենք մելդեցին խոսի։ Զգուշացրել են, որ պարզապես անենք վերջացնենք մեր աշխատանքը և չանձնավորենք։ Գործդ արա ու անցիր հաջորդին։ Պարզապես հոգեկան հիգիենա։ ՈՒստիՈւստի, եթե բարի լինես աչքերդ փակել․․․
Ծնոտները մոտեցան։ Սակայն Մարվինը, որին ցնցել էր հանկարծակի մի ենթադրություն, բղավեց․
Մարվինը տրտմորեն գլխով արեց։ Նա չափից դուրս լավ գիտեր։ Մարվինը գլուխը վար խոնարհեց, և նա լուռ ու անմխիթար նստեց իր նորընկած ընկերոջ կողքին։
― Ոչ մի ելք չեմ տեսնում,― ասաց Մարվինը մի քիչ խորհըրդածելուց խորհրդածելուց հետո։― Երևի կարելի է մի քանի օրով թաքնվել անտառում, բայց վաղ թե ուշ մեզ անկասկած կգտնեն։
Հանկարծ գանզերի ձուն խոսեց։
― Ի՞նչ նկատի ունես,― հարցրեց Մարվինը։
― Դե,― ասաց գանզերի ձուն, գոհութնակությունից գոհունակությունից չալպուտուրիկվելով,― լավության տակից արժե դուրս գալ։ Ճիշտ է, մեկ էլ տեսար լավություն անեմ ու եռացրած ջուրն ընկնեմ․․․ Բայց հերն էլ անիծած։ Ես երևի կարողանամ երկուսիդ էլ օգնել, որ փախչեք այս մոլորակից։
Մարվինն ու Օթիսը սկսեցին շռայլորեն իրենց երախտագիտությունը արտահայտել, բայց գանզերի ձուն միանգամից ընդհատեց նրանց։