Changes

Գիտակցափոխություն

Ավելացվել է 5651 բայտ, 08:30, 18 Սեպտեմբերի 2013
/* Գլուխ 23 */
― Ավա՜ղ, սինյոր, մենք տեսել չենք այդ կին, ոչ այժմ, ոչ էլ երբևէ մեր կյանքում։
 
Մարվինն իրեն տիրապետեց ու սկսեց կապակցված նկարագրել, մինչև ի վերջո մի ճանապարհ նորոգողի հանդիպեց, որը Կետիին նման աղջիկ էր տեսել մեծ ավտոմեքենայի մեջ՝ մի ցմփոր, սիգարը բերնին մարդու կողքին։ Նրանք դեպի արևմուտք էին մեկնել։ Իսկ մի ծխնելույզ մաքրող տեսել էր, թե ինչպես է նա քաղաքից հեռանում՝ ձեռքին իր փոքրիկ կապտաոսկեգույն պայուսակը։ Կետին վստահ քայլելիս էր եղել։ Նա ետ չէր նայել։
 
Հետո բենզոկայանի մի աշխատող արագ խզմզած երկտող տվեց Մարվինին, որտեղ Կետին գրել էր․
 
«Մարվին, սիրելիս, փորձիր հասկանալ ու ներել ինձ։ Չէ՞ որ ես քեզ շատ եմ ասել, որ ինձ համար անհրաժաշետ է․․․»։
 
Մնացածն անընթեռնելի էր։ Գաղտնագրեր, վերծանողի օգնությամբ Մարվինը կարդաց գաղտնագրված բառերը․
 
«Բայց ես միշտ կսիրեմ քեզ և հուսով եմ, որ սրտումդ երբեմն տեղ կգտնվի գեթ մի պահ իմ մասին հիշելու։
Քեզ սիրող Կետի»։
 
Երկտողի մնացած մասը, որ ծածկագրել էր վիշտը, անհասանելի էր մարդկային վերլուծությանը։
 
Մարվինի զգացումները ձկնկուլի առավոտյան թռիչքի պես աննկարագրելի էին ու անպատմելի։ Բավակա է ասել, որ նա մտածում էր ինքնասպանության մասին, բայց որոշեց չանել չափից դուրս անլուրջ այդ քայլը։
 
Ոչինչ չէր օգնում։ Հարբելը միայն մելամաղձոտություն էր առաջացնում, իսկ աշխարհիկ կյանքից հրաժարվելը թվում էր ոչ ավել, քան կամակոր մանկան քայլ։ Թատերական կեցվածքները, որ Մարվինը կարող էր այդ պահին ընդունել, հարմար չէին, ուստի նա որոշեց կեցվածք չընդունել։ Առանց մի կաթիլ արցունք թափելու, Մարվինը կենդանի դիակի պես անց էր կենում օրերի ու գիշերների միջով։ Նա քայլում էր, խոսում, մինչև իսկ ժպտում։ Անթերի քաղաքավարի էր։ Սակայն նրա թանկագին ընկեր Վալդեզին թվում էր, թե իսկական Մարվինն անհետացել է վշտի ակնթարթային պայթյունի մեջ, իսկ փոխարենը մնացել է տղամարդու մի խղճուկ կրկնօրինակ։ Մարվինը չկար, կար հետապնդվող մի գազան, որը բանական էակի նմանվելու իր սին փորձերով թվում է ուր որ է պետք է լարումից պայթեր։
 
Վալդեզը մոլորվել էր, շվարել։ Երբեք Որոնումների խորամանկ վարպետն այդպիսի դժվար դեպքի չէր պատահել։ Հուսահատ ջանքեր գործադրելով, նա փորձում էր ընկերոջը դուրս բերել կենդանի մահվան վիճակից։
 
Սկզբից նա փորձեց ընկերոջ վրա ազդել կերեկցանքի միջոցով։
 
― Շատ լավ գիտեմ, թե ինչ ես զգում, իմ անբախտ ընկեր, քանզի երբ շատ ջահել էի, ինձ հետ էլ մի անգամ նման բան եղավ և պարզվեց․․․
 
Դա օգուտ չտվեց, ուստի Վալդեզը անցավ կոպտության։
 
― Գրո՛ղը տանի, ի՞նչ ես ընկած նվնվում դրա ետևից, ախր քթից բռնած քեզ ման ածեց։ Բան եմ ասում, լսի, այս աշխարհում կնիկներն այնքան շատ են, որ հաշվել չի լինի, և ամոթ այն մարդուն, որն անկյունում ընկած մղկտում է, երբ կողքն ինչքան ասես ուրիշ․․․
 
Ոչ մի պատասխան։ Վալդեզը փորձեց շեղել Մարվինի ուշադրությունը։
 
― Հապա նայի՛ր այնտեղ, նայի՛ր։ Ճյուղին երեք ծիտ են նստել, նրանցից մեկի կոկորդը դանակ է խրած, իսկ ճանկի մեջ գայիսոն կա, և այնուհանդերձ նա ավելի ուրախ է երգում, քան մյուսները։ Ի՞նչ ես կարծում, հը՞։
 
Մարվինը ոչինչ չէր կարծում։ Հոգու արիությունը չկորցնելով, Վալդեզը փորձեց ընկերոջն աշխուժացնել իր անձի հանդեպ խղճահարություն առաջացնելով։
 
― Է՛հ, Մարվին, տղա՛ս, բժիշկները նայեցին մաշկիս վրայի այս ցանին և ասացին, որհամավարակ իմպետիգո ունեմ։ Ինձ տասներկու ժամ տվեցին, որից հետո հավաքում եմ իմ չիփերը և սեղանի մոտ տեղ եմ բացում ուրիշ խաղացողի համար<ref>Խոսքը գնում է «փոկեր» թղթախաղի մասին։</ref>։ Բայց այդ վերջին տասներկու ժամում կուզեի, որ․․․
 
 
<references/>