Changes
/* Գլուխ 23 */
Մարվինը չէր ուզում հավատալ։ Նա խուզարկեց պոսադան, հետո համբերությամբ հետախուզեց գյուղը։ Ապարդյուն։ Մարվինն իր որոնումները շարունակեց մոտակա Սան Ռամոն դե լաս Տրիստեղաս քաղաքում․ նա հարցաքննում էր մատուցողուհիներին, հողատերերին, խանութպաններին, պոռնիկներին, ոստիկաններին, միջնորդներին, մուրացիկներին և ուրիշներին։ Հարցնում էր, թե արդյոք չե՞ն տեսել մի աղջկա՝ չքնաղ, ինչպես լուսաբացը, աննկարագրելի մազերով, անպատկերացնելի վերջավորություններով, դիմագծերով, որոնց գեղեցկության հետ կարող էր մրցել միայն դրանց իսկ համաչափությունը և այլն։ Եվ նրանք, ում հարցնում էր, տխուր պատասխանում էին․
― Ավա՜ղ, սինյոր, մենք տեսել չենք այդ կին, ոչ այժմ, ոչ էլ երևէ երբևէ մեր կյանքում։
<references/>