Changes
/* Գլուխ յոթերորդ */
― Հը, ազնվազարմ դոն, ինքնե՞րդ կգաք, թե ձեզ քարշ տանք։
― Ոտքերս արձակեք, ― ջղային ասաց Ռումատան, զգալով, ինչպես են բացվում ուռած շրթունքները։ Նա լեզուն քսեց շուրթերին։ Այս ի՞նչ շրթունքներ են, մտածեց նա, ոնց որ բլիթ լինեն։
Ինչ֊որ մեկը պպզեց նրա ոտքերի մոտ, կոպտորեն քաշքշելով պարանները։ Շուրջը կանգնածները խոսում էին իրար մեջ․
― Համա եկե՜լ եք սրա հախից։
― Բա ո՜նց, քիչ մնաց էն աշխարհը գնար։ Բայց կախարդված է, նետերը հետ էին թռջում։թռչում։
― Ես սրա նման մեկին ճանաչում էի, որ կացնով էլ խփեիր՝ էլի բան չէր լինում․․․
Ռումատան քայլեց դեպի վարագույրները, անցնելով գերիների կույտի կողքով։ Ոչ մի բան չեմ հասկանում, մտածեց նա։ Վարագույրների հետևում մթության մեջ նրան բռնեցին, գոտուց պոկեցին դատարկ պատյանները և հրեցին դեպի լույս։
Ռումատան իսկույն հասկացավ, թե ինքն ուր է ընկել։ Դա դոն Ռեբայի ծանոթ աշխատասենյակն էր մանուշակագույն հարկաբաժնում։ Դոն Ռեբան նստած էր իր տեղում և նույն այն դիրքով, ձված, արմունկները սեղանին դրած և մատներն իրար հյուսած։ Ախր ծերուկը թութք ունի, չգիտես ինչու հանկարծ խղճաց նրան Ռումատան։ Դոն Ռեբայի աջ կողմում բազմել էր հայր Ցուպիկը՝, լուրջ, մտախոհ, կենտրոնացած տեսքով, շրթունքներն իրար սեղմած, իսկ ձախ կողմում նստած էր գորշ համազգեստով հաստլիկ մի կապիտան, որը բարեհոգաբար ժպտում էր։ Նրանցից բացի աշխատասենյակում ուրիշ մարդ չկար։ Երբ Ռումատան ներս մտավ դոն Ռեբան կամաց ու քնքշորեն ասաց․
― Բարեկամներ, ահա և ազնվազարմ դոն Ռումատան։
Հայր Ցուպիկը ցնցվեց ու կասկածանքով ծամծմեց շրթունքները։ Եղբայր աբան հուսահատորեն թափահարեց գլուխը։
― Հը՞, ասաց դոն Ռեբան ու նայեց նախ եղբայր Աբային, հետո՝ հայր Ցուպիկին․․․ Ես ձեզ հասկանում եմ, եղբայրք։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքները, որոնց մասին դոն ՌուբատանՌումատան, հավանաբար կռահում է․․․ ― Նա արտահայտիչ մի հայացք գցեց առաստաղի տակի օդանցքներին։ ― Արձակեք նրա ձեռքերը, ― ասաց նա, առանց ձայնը բարձրացնելու։
Հետևից անձայն մոտեցավ ինչ֊որ մեկը։ Ռումատան զգաց, որ մեկի արտասովոր փափուկ, ճարպիկ մատները դիպան իր ձեռքերին, ու լսեց կտրտվող պարանի ճտճտոցը։
― Ազնվագույն մարդ է, չէ՞։
― Չափազանց հարգարժան ամձնավորություն անձնավորություն է։
― Իսկ ձեզ հայտնի՞ է, որ դոն Կոնդորը մասնակցել է նորին մեծության դեմ նյութած դավադրությանը։
― Լակո՜տ, ― ֆշշացրեց նա։ ― Ես ոչ ոքից չեմ վախենում։ Ես կարող եմ տզրուկի պես ճզմել քեզ։ ― Նա հանկարծ հետ դարձավ ու պոկեց իր մեջքի հետևում կախած գոբելենը։ Բացվեց մի լայն պատուհան։ ― Նայի՛ր։
Ռումատան մոտեցավ պատուհանին, որը նայում էր պալատի հրապարակին։ Արդեն լուսանում էր։ Գորշ երկինք էր բարձրանում հրդեհնեի հրդեհների ծուխը։ Հրապարակում դիակներ էին թափված։ Իսկ կենտրոնում սևին էր տալիս մի անշարժ, հավասարաշար քառակուսի։ Ռումատան լարեց տեսողությունը։ Դրանք հեծյալներ էին, որ կանգնած էին աներևակայելիորեն հավասար շարքով, երկար, սև թիկնոցներով, սև վեղարներով, որոնց տակից աչքերը չէին երևում։ Ձախ ձեռքում նրանք պահում էին եռանկյունի, սև վահաններ, իսկ աջով՝ երկար տեգեր։
― Խընդ֊րեմ, ― ասաց դոն Ռեբան կափկափող ձայնով։ Նա ամբողջ մարմնով դողում էր։ ― Մեր տիրոջ խոնարհ զավակներն են, Սուրբ Միաբանության հեծելազորը։ Այս գիշեր են ժամանել Արկանարի նավահանգիստ, որ ճնշեն Վագա Անվի գիշերային քնձռոտների ու սնապարծ խանութպանների բարձրացրած բարբարոսական խռովությունը։ Խռովությունը ճնշված է։ Սուրբ Միաբանությունը տիրացել է քաղաքին ու երկրին, այսուհետև՝ Միաբանության Արկանարյան մարզին։
― Ես մի բան եմ ուզում, որ դուք ինձ մոտ լինեք, դոն Ռումատա։ Ես չեմ կարող ձեզ սպանել։ Չգիտեմ ինչո՞ւ, բայց չեմ կարող։
― Վախենում եք, ― ասաց Ռումատան։
― Դե վախենում եմ, ― համաձայնեց դոն Ռեբան։ ― Միգուցե դուք սատանա եք։ Միգուցե՝ աստծո որդի։ Ո՞վ գիտի։ Իսկ գուցե անդրծովյան հզոր երկրից եկած մարդ եք․ ասում են, որ այդպիսիք էլ կան․․․ Ես նույնիսկ չեմ փորձում նայել այն անդունդը, որտեղից դուք հայտնվել եք։ Գլուխս սկսում է պտտվել, ու ես զգում եմ, որ մոլորվում եմ։ Բայց ես էլ կարող եմ ձեզ սպանել։ Ուզած պահին։ Հիմա։ Վաղը։ Երեկ։ Դուք դա հասկանո՞ւմ եք։
Ռումատան ճանապարհի կեսն անցավ փակ աչքերով։ Նա շնչահեղձ էր լինում, անտանելի ցավում էր ջարդված մարմինը։ Մա՞րդ են սրանք, թե մարդ չեն։ Ի՞նչ կա սրանց մեջ մարդկային։ Ոմանց սպանում են հենց փողոցում, մյուսները նստած են տանը և հնազանդորեն սպասում են իրենց հերթին։ Ու ամեն մեկը մտածում է՝ ում ուզում են թող սպանեն, բայց ոչ ինձ։ Սպանողների սառնարյուն գազանություն ու սպանվողների սառնարյուն հնազանդություն։ Սառնարյունություն, ահա թե ինչն է ամենասարսափելին։ Սարսափից քարացած տասը մարդ կանգնել ու հնազանդորեն սպասում են, իսկ մեկը մոտենում է, ընտրում է զոհին և սառնարյունությամբ մորթում նրան։ Այս մարդկանց հոգիները ապականված են, ու հլու հնազանդ սպասողականության յուրաքանչյուր ժամը ավելի ու ավելի է ապականում նրանց հոգիները։ Այ հենց հիմա, այս մեռյալ տներում աներևութաբար ծնվում են ստորներ, մատնիչներ, մարդասպաններ, ամբողջ կյանքում ահաբեկված մարդիկ իրենց երեխաներին էլ կսովորեցնեն վախենալ, ու սրանք էլ իրենց երեխաներին կփոխանցեն այդ վախը։ Ես այլևս չեմ կարող, ինքն իրեն ասաց Ռումատան։ Մի քիչ էլ, ու կցնդեմ, կդառնամ սրանց նման։ Մի քիչ էլ, ու ես իսպառ կդադարեմ հասկանալ, թե ինչու եմ այստեղ։ Պետք է պառկել, երեսը շրջել այս ամենից, հանգստանալ․․․
«․․․ Ջրի տարվա վերջում (նոր թվարկության ինչ֊որ տարում) հինավուրց Կայսրությունում զգալիորեն ուժեղացան, կենտրոնախույս երևույթները։ Օգտվելով դրանից, Սուրբ Միաբանությունը, որն ըստ էության ներկայացնում էր ֆեոդալական հասարակության ամենառեակցիոն խմբերի շահերը և որը ամեն կերպ ձգտում էր կասեցնել դիսիպացիան․․․»։ Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ հոտ ունեին սյուներին շխթաներով շղթաներով կապված վառվող դիակները։ Իսկ դուք երբևիցե տեսե՞լ եք փողոցի փոշու մեջ ընկած ճղված փորով մերկ կին։ Իսկ դուք տեսե՞լ եք քաղաքներ, որտեղ մարդիկ լռում են և միայն կռնչում են ագռավները։ Դո՛ւք, Արկանարի հանրապետության դպրոցներում ոսումնական ստերեոցույցների դիմաց նստած տղաներ ու աղջիկներ, որ դեռ չեք ծնվել։
Նա կրծքով կպավ ինչ֊որ պինդ և սուր բանի։ Նրա դիմաց կանգնած էր մի սև հեծյալ։ Ռումատայի կրծքին էր կպել սրածայր ատամներով երկար տեգը։ Հեծյալը իր վեղարի սև ճեղքերից մռայլ նայում էր նրան։ Վեղարի տակին միայն երևում էին բարակ շրթունքներով բերանը և փոքրիկ կզակը։ Պետք է ինչ֊որ բան անել, մտածեց Ռումատան։ Բայց ի՞նչ։ Ձիուց ցա՞ծ գցեմ սրան։ Ոչ։ Հեծյալը դանդաղ հետ քաշեց տեգը նրա կրծքից։ Ախ, հա՜․․․ Ռումատան ծուլորեն բարձրացրեց ձախ ձեռքը ու մի քիչ վեր քաշեց թևքը ցույց տալով երկաթե ապարանջանը, որը նրան տվել էին պալատից դուրս գալուց։ Հեծյալը ուշադիր նայեց, հետո բարձրացրեց նիզակն ու հեռացավ։ «Հանուն աստծո», ― խուլ ձայնով և տարօրինակ առոգանությամբ ասաց նա։ «Հանուն նրա», ― մրմրնջաց Ռումատան և առաջ անցավ մի ուրիշ հեծյալի մոտով, որը նիզակով ճգնում էր ցած բերել տանիքի տակ դրված փայտից քանդակված ուրախ սատանայի արձանիկը։ Երկրոդ հարկի կիսաբաց փեղկի հետևից երևվաց սարսափից քարացած մի հաստ դեմք, երևի մեկն այն խանութպաններից, որոնք դեռ երեք օր առաջ գարեջուր էին խմում, գոռում էին «Կեցցե՜ դոն Ռեբան» և հաճույքով ունկնդրում էին պայտած սապոգների հատու դոփյունը՝ «դը՛մփ, դը՛մփ, դը՛մփ․․․»։ Ա՜խ, գորշություն, գորշություն․․․ Ռումատան դեմքը շրջեց։
― Ո՞վ է, ― հարցրեց մի դողդոջուն ձայն։
― Կիրան վերևում է, ― ասաց Մուգան։ ― Նա ողջ առողջ է։
― Հրաշալի է, ― ասաց Ռումատան, վրայից հանելով թրերով գոտին։ ― Իսկ Ունո՞ն որտեղ է։ Ւնչո՞ւ Ինչո՞ւ չի դիմավորում ինձ։
Մուգան թրերը վերցրեց նրա ձեռքից։
Մուգայի ձայնը լռեց, բայց Ռումատան դեռ երկար նստած մնաց Ունոյի ոտքերի մոտ՝ արմունկները հենած սեղանին։ Հետո ծանրորեն վեր կացավ, թևքով սրբեց արցունքները, որ մնացել էին երկու օր չսափրված դեմքի մազերի մեջ, համբուրեց տղայի սառը ճակատն ու, դժվարությամբ շարժելով որքերը, դանդաղ բարձրացավ վերև։
Հոգնածությունից ու ապրումներից նա ուժասպառ էր եղել։ Մի կերպ հաղթահարելով աստիճանները, անցավ հյուրասենյակով, հասավ մահճակալին ու տնքալով ընկավ բարձերի վրա։ Վազելով եկավ Կիրան։ Ռումատան այնքան տանջված էր, որ նույնիսկ չկարողացավ աղջկան օգնել իր շորերը հանելիս․․․ Կիրան նրա հագից հանեց երկարաճիտ կոշիկները, հետո լաց լինելով, երբ տեսավ նրա ուռած դեմքը, հանեց պատռված համազգեստը, մետաղապլաստե շապիկը և նորից լաց եղավ նրա ծեծված մարմնի տեսքից։ Միայն հիմա Ռումատան զգաց, որ բոլոր ոսկորները ցավում են, ինչպես լինում էր գերբեռնվածության փորձարկումների ժամանակ։ Կիրան քացախի մեջ թրջված սպունգով շփում էր նրա մարմինը, իսկ նա, աչքերը չբացելով, տնքում էր ատամների արանքից ու մրմնջում․ «Բայց չէ՞ որ կարող էի նրան շրխկացնել։ Կոխքն Կողքն էի կանգնած․․․ Կարող էի երկու մատով խեղդել։ Մի՞թե սա կյանք է, Կիրա։ Գնանք այստեղից․․․ Սա փորձ էր իմ գլխին, և ոչ թե նրանց․․․»։ Նա նույնիսկ չէր զգում, որ ռուսերեն է խոսում։ Կիրան արցունքներից ապակիացած աչքերով վախվորած նայում էր նրան ու անխոս համբուրում դեմքը։ Հետո մաշված սավաններով ծածկեց նրան (Ունոն այդպես էլ չգնեց նորերը) ու նորից ներքև վազեց, որ գինի տաքացնի նրա համար, իսկ նա սողալով իջավ անկողնուց և, բոբիկ ոտքերը քստքստացնելով ու ցավից տնքալով, գնաց աշխատասենյակ, բացեց սեղանի գաղտնի դարակը, հանեց դեղարկղն ու սպորամինի մի քանի հաբ կուլ տվեց։ Երբ Կիրան վերադարձավ արծաթե սկուտեղի վրա դրված գոլորշապատ կաթսայով՝ նա արդեն պառկած էր անկողնում ու լսում էր, թե ինչպես է ցավը հեռանում, լռում է աղմուկը գլխում, և մարմինը լցվում է նոր ուժով ու ավյունով։ Դատարկելով կաթսայիկը, նա իրեն լրիվ լավ զգաց, կանչեց Մուգային և հրամայեց հագուստները բերել։
― Մի՛ գնա, Ռումատա, ― ասաց Կիրան։ ― Մի՛ գնա։ Տանը մնա։
Կիրան նայում էր նրա հետևից, ու Ռումատան հաստատ գիտեր, թե աղջիկն ինչ է մտածում։ Կիրան մտածում է․ «Ես չգիտեմ, գուցե դու սատանա ես կամ աստծո որդի, կամ էլ անդրծովյան հեքիաթային երկրներից եկած մարդ, բայց եթե դու չվերադառնաս՝ ես կմեռնեմ»։ Եվ որովհետև աղջիկը չէր խոսում, Ռումատան անասելիորեն երախտապարտ էր նրան, քանզի իր համար էլ չափազանց դժվար էր գնալը, ասես զմրուխտյա արևաշող ափից գլխիվայր նետվում էր գարշահոտ ճահիճը։
==Գլուխ ութերորդդ==