Changes

Գիտակցափոխություն

Ավելացվել է 112 996 բայտ, 10:43, 13 Դեկտեմբերի 2015
|աղբյուր = [[«Մտքի բուրմունքը»]]
}}
[[CategoryԿատեգորիա: Արձակ]][[Կատեգորիա:Գիտաֆանտաստիկա]]
==Գլուխ 1==
Նրանք քայլեցին կենտրոնական նեղլիկ, ծուռումուռ փողոցներով, անցան Տերք ամրոցի մռայլ, երկաթագորշ պատերի կողքով և հասան տխրահռչակ Սփոդնի խելագարանոցին, որտեղ թշվառ ու հալածված հիվանդների աղաղակները միախառնվում էին Մահամարտի նավամատույցի հսկա ջրանիվի ճռճռոցին, հետո դիմեցին դեպի հեծեծող բանտարկյալներով լեփ֊լեցուն ցածրադիր, չարագույժ Լուսնի գլխավոր աշտարակը, որից հետո երևաց սարսռազդու ատամնասյուներով գարշահոտ Պարիսպը։
Որպես այդ դարի ու ժամանակի զավակներ, Մարվինը և սըր Ժյուլը մինչև իսկ ուշք չդարձրին լսածին և տեսածին։ Հանգիստ ու անտարբեր նրանք անցան Աղբալճակի մոտով, որտեղ նախկին ռեգենտը բավարարել էր յուր խելագար գիշերային քմայքները և մի հայաց հայացք անգամ չարժանացրին շնորհել Առյուծի գամբիտին, որտեղ մանր պարտապանները և երեխա կործանողները գլխիվայր թաղված էին արագ չորացող ցեմենտի մեջ՝ ի խրատ մյուսներին։
Դժվարին ու ծանր դար էր, շատերը կասեին՝ դաժան դար։ Վարքուբարքը նրբին էր, բայ ցկրքերն՝ բայց կրքերն՝ անզուսպ։ Պահպանվում էին ամենամանրամասն ձևականությունները, սակայն տանջամահ անելը սովորական բան էր։ Այդ դարում կանանց յոթից վեցը մահանում էին երկունքից, մանկական մահացությունը ութսունյոթ տոկոս էր կազմում, իսկ կյանքի միջին տևողությունը ոչ ավելի, քան 12.3 տարի էր։ Այդ դարում ժանտախտն ամեն տարի բզկտում էր քաղաքներն ու գյուղերը, իր հետ տանելով բնակչության ուղիղ կեսը՝ այն աստիճան, որ մի քանի գնդերում ստիպված հրեատնու սպա էին նշանակում կույրերին։
Եվ այնուհանդերձ, այդ դարը չէր կարելի ապերջանիկ դար անվանել։ Չնայած դժվարություններին, բնակչության քանակը ամեն տարի աճում էր, իսկ մարդկանց խիզախությունը նորանոր հրաշքներ էր գործում։ Կյանքն անհաստատ էր, բայց գոնե հետաքրքիր։ Մեքենաները դեռ մարդկային ցեղին չէին զրկել անձնական նախաձեռնության հանարվորություններից։ Ու թեև կային ցնցող դասակարգային տարբերություններ, և ֆեոդալական դասն ուներ անսահմանափակ իշխանություն, որը ենթակա էր միայն թագավորի կասկածելի հզորությանը և եկեղեցու կործանարար հոսկողությանըհսկողությանը, այնուամենայնիվ, այդ դարը կարող էր կոչվել դեմոկրատական և անձնական հնարավորություններ ընձեռնող։
Սակայն ոչ Մարվինը և ոչ էլ սըր Ժյուլը չէին մտածում այդ մասին, երբ մոտենում էին իջեցրած փեղկերով նեղ հինավուրց տանը, որի դռան մոտ զույգ ձիեր էին կանգնած։ Նրանք չէին խորհում համարձակ ձեռնարկների մասին, թեև հարկ եղած դեպքում առաջինն էին մարտ նետվում, ոչ էլ մտածում էին մահվան մասին, թեև շարունակ շրջապատված էին մահվան սպառնալիքով։ Այդ դարում մարդկանց վրդովելը հեշտ չէր։
― Շնորհակալ եմ,― ասաց Մարվինը, նստելով կարմիր արևադարձային փայտից բռնակներով և արմավենու միջուկից թիկնակով ութոտանի «Հովհաննես 4֊րդի» վրա։
― Մի քիչ գինի՞,― հարցրեց սըր Ժյուլը, անփույթ֊ակնածանքլի անփույթ֊ակնածանքի ձեռքը վերցնելով բրոնզե գրաֆինը, որի վրա Դագոբըրթ Հոյսի ձեռքով ոսկե փորագրություններ էին արված։
― Ոչ այժմ, երախտապարտ եմ ձեզ,― պատասխանեց Մարվինը,  սրբելով փոշեհատիկները մուգ կանաչ բպտիստիցբապտիստից<ref>Բառախաղ՝ ուզում է ասել բատիստից, մինչդեռ «բապտիստ» բառը նշանակում է կնքող։</ref> ֆիլդեկոսե նախշուն լամբակներով վերարկուից, որը նրա համար կարել էր Փալփինգ լեյնի<ref>Նշանակում է շոշափողների կամ քծնոնղերի փողոց։</ref> Ժոֆրեն։
― Այդ դեպքում գուցե մի պտղունց քթախո՞տ,― տեղեկացավ սըր Ժյուլը, հրամցնելով յուր փոքրիկ պլատինե քթախոտատուփը՝ Սնեդումցի Դուրի ձեռքի աշխատանքը, որի վրա սրածայր պողպատով նկարած էր որսի մի տեսարան Լեժի Նարնջային անտառում։
― Դ՝ Ագուստինը հայտարարում է, որ մարդիկ ծնվել են հավասար,― ցածրաձայն ասաց սըր Ժյուլը։
Մարվինը մտածեցայդ մտածեց այդ մասին։
― Այդ միտքը նորություն է,― ի վերջո ասաց նա,― սակայն ինչ֊որ չափով համոզիչ է։ Ուրի՞շ։
― Այո՞,― մեղմորեն հուշեց Ժյուլը։
― Եվ այնուամենայնիվ,― ասաց Մարվինը, աչքերը երազկոտ սևեռած նկարազարդ միահյուսված պալադիումներով տերակոտե առաստաղին,― և այնուամենայնիվ, արդյոք նոր կարգուկանոն չէ՞ր ստեղծվի քաոսից, որն անխուսափելիորեն կառաջանար։ Չէ՞ր ծնվի արդյոք մի նոր աշխարհ, որում ազնվականության ամբարտավան կամայականությունները կվերանային ու կբարեփոխվեին, իրենց տեղը զիջելով անձնական արժանապատվության գաղափարին, աշխարհ, որում անարգ, քաղաքականության մեջ խրված եկեղեցու ամպագոռգոռ սպառնալիքներին կհակադրվեին մարդուև մարդու և Աստծո միջև ստեղծված նոր հարաբերությունները, առանց գեր տերտերների կամ գող վանականների միջնորդության։
― Դուք իրոք կարծում եք, որ դա հնարավո՞ր է,― թավիշին քսվող մետաքսի պես փափուկ ձայնով հարցրեց սըր Ժյուլը։
― Այո,― ասաց Մարվինը։― Այո, աստծո ծղունգները վկա, հավատում եմ։ Եվ կօգնեմ ձեզ փրկելու դ՝ Ագուստինին և տարածելու այս տարօրինակ ու հեղափոխական, նոր վարդապետությունը։
 
― Շնորհակալություն,― պարզապես ասաց Ժյուլը։ Եվ ձեռքով շարժում արեց։
 
Ինչ֊որ մեկը դուրս սահեց Մարվինի աթոռի ետևից։ Դա կուզիկն էր։ Մարվինը որսաց պողպատի մահացու փայլը, մինչ կուզիկը դանակը կդներ պատյանի մեջ։
 
― Մենք չէինք կամենում հարձակում գործել։ Իհարկե, վստահ էինք ձեզ վրա։ Սակայն եթե հավանություն չտայիք մեր ծրագրին, կհարկադրեինք, որ թաքցնեինք մեր սխալ ընտրությունն անանուն գերեզմանում։
 
― Զգուշությունն ավելի արժանավստահ է դարձնում ձեր պատմությունը,― չոր ասաց Մարվինը,― սակայն նման հապճեպ գնահատականն իմ սրտով չէ։
 
― Նման բարեկամական զրույցները բոլորիս ճակատին են գրված,― բարբառեց կուզիկը,― մի՞թե հույները չէին գերադասում մեռնել ընկերների ձեռքերի վրա, քան մահն ընդունել թշնամիների ճիրաններում։ Մեր դերերն այս աշխարհում ընտրված են անողորմ ճակատագրի խստաշունչ թելադրանքով և շատուշատ անձինք, որոնք մտադրվել են կյանքի բեմում արքայի դեր խաղալ, փոխարենը մի օր անշունչ դիակի են վերածվել։
 
― Սըր,― ասաց Մարվինը,― ձեր խոսքերից զգում եմ, որ կյանքում շատ առիթներ եք ունեցել բեմի հետ գործ ունենալու։
 
― Այո, ավաղ,― չոր պատասխանեց կուզիկը։― Ես իմ կամոք այդ անարժան դերերը չէի ընտրի, եթե անկանխագուշակելի անհրաժաշտությունը չհարկադրեր ինձ այդպես վարվել։
 
Այդ ասելով, կուզիկը կռացավ և քանդեց ոտքերը, որ կապված էին եղել ազդրերին, ապա ուղղվեց վեց ոտնաչաթ մեկ մատնաչափ հաղթ հասակով։ Հետո թուլացրեց֊հանեց մեջքի կուզը, մաքրեց դեմքի գրիմը և փսլինքը, սանրեց մազերը, պոկեց մորուքը, այլանդակված թաթը և ծուռ ժպիտով շրջվեց դեպի Մարվինը։
 
Մարվինը սևեռուն նայեց այդ կերպարանափոխված մարդուն, հետո խոր գլուխ տվեց և բացականչեց․
 
― Միլորդ Ինգլենուկ բար նա Իդրիսի֊սան, ծովակալության առաջին լորդ, պրեմիեր֊մինիստրին մերձավոր անձ, թագավորի Արտակարգ խորհրդական, եկեղեցական Ահեղի Մահակ և Գխլավոր հյուպատոսի Ոգեհարց։
 
― Այո, այդ ես եմ,― պատասխան տվեց Ինգլենուկը։― Եվ կուզիկի դեր եմ կատարում քաղաքական շարժառիթներով, քանզի բավական է, որ իմ այստեղ գտնվելու մասին կասկածի հակառակորդս՝ լորդ Բլաքըմուր դե Մորդևունդը, և ամենքս մեռած կլինենք ավելի շուտ, քան Թագավորական լճակի գորտերը կհասցնեն կռկռալ ֆոեբուսի<ref>Արև (լատ․), նաև Ապոլոն։</ref> առաջին ճառագայթների ներքո։
 
― Գաղտնեգործության այս բաղեղն<ref>Բառախաղ՝ ivy բառը նաև նշանակում է ինտելեկտուալ վերնախավ։</ref> աճում է բարձր աշտարակների վրա,― մեկնաբանեց Մարվինը։― Ես անկասկած, կծառայեմ ձեզ և թող ամենաբարձյալն ուժ տա բազուկներիս, որպեսզի որևէ պանդոկային ջարդարար մեկ յարդանոց պողպատով որովայնումս խոռոչ չբացի։
 
― Եթե խոսքը վերաբերում է Սև Դենիսի միջադեպին,― ասաց սըր Ժյուլը,― կարող եմ վստահեցնել ձեզ, որ ամենը կազմակերպված էր սըր Բլաքրմուրի հնարավոր լրտեսների ուշադրությունը շեղելու համար։ Իրականում, Սև Դենիսը մեր մարդկանցից էր։
 
― Հրա՜շք հրաշքի ետևից,― բացականչեց Մարվինը։― այս ութոտնուկն, ինչպես երևում է, շատ շոշափուկներ ունի։ Սակայն պարոնայք, տարակուսում եմ, թե ինչո՞ւ մեր թագավորության բոլոր զորավոր ջենտլմեններից դուք դիմեցիք մեկին, որը ոչ հատուկ մենաշնորհներ ունի, ոչ բարձր դիրք, ոչ դրամական հարստություն, ոչի՛նչ, բացի աստծո առջևի ջենտլմենի տիտղոսից, յուր պատվի նախանձախնդիր պահապանի համարումից և հազարամյա հնության ազնվական անունից։
 
― Ձեր համեստությունն անսահման է,― ծիծաղեց լորդ Ինգլենուկը։― Քանզի ամենին քաջ հայտնի է, որ սրամարտելու վարպետության մեջ չունեք ձեզ հավասարը, բացի երևի զազիր ու նենգավոր Բլաքըմուրից։
 
― Ես այդ արվեստի մեջ ուսանող եմ միայն,― անհոգ ասաց Մարվինը։― Ինչևէ, եթե իմ համեստ ունակությունը ձեզ օգտակար կլինի, ապա ուրախ եմ։ Իսկ այժմ, պարոնայք, ի՞նչ է ինձնից պահանջվում։
 
― Մեր ծրագիրը,― դանդաղ ասաց Ինգլենուկը,― ունի այն առավելությունը, որ խիստ հանդուգն է, և այն թերությունը, որ արտակարգ վտանգավոր է։ Զառերի մի նետում հաղթանակ է բերում կամ իր հետ տանում գրավը՝ մեր կյանքը։ Խաղ, որտեղ պարտվողին գերեզման է սպասում։ Եվ այդուհանդերձ, ինձ թվում է այդ հանդուգն ձեռնարկը տհաճ չէ ձեր սրտին։
 
Մարվինը ժպտաց, նախադասությունը վերլուծելով, հետո ասաց․
 
― Արագ խաղը զվարթ է լինում։
 
― Գերազանց է,― խոր արտաշնչեց Ժյուլը, ոտքի ելնելով։― Այժմ պետք է մեկնենք Ռոմենի հովիտ՝ Քաստելգաթ ամրոցը։ Եվ ճանապարհին ձեզ կծանոթացնենք մեր նախագծի մանրամասներին։
 
Եվ այդպես երեք համախոհները, փաթաթված թիկնոնցների մեջ, ետնասանդուղքով դուրս եկան բարձր, նեղ առանձնատնից և մոտեցան հին արևմտյան պատի ետնադարպասին։ Այնտեղ նրանց մի կազմուպատրաստ քառաձի կառք էր սպասում, որի ոտնակներին երկու զինված պահապաններ էին կանգնած։
 
Մարվինը պատրաստվեց ներս մտնել և տեսավ, որ կառքի մեջ ինչ֊որ մեկն արդեն նստած է։ Դա մի աղջիկ էր և, ավելի մոտից դիտելով, Մարվինը տեսավ․․․
 
― Կետի՛,― գոռաց նա։
 
Աղջիկը ոչինչ չհասկանալով նայեց Մարվինին և սառը, տիրական ձայնով պատասխանեց․
 
― Սըր, ես Կատարինա դ՝ Ագուստինն եմ և ձեր դեմքն անծանոթ է ինձ։ Իսկ ձեր հանդուգն ընտանեվարությունը սրտովս չէ։
 
Աղջկա գեղեցկիկ մոխրագույն աչքերն անտարբեր էին՝ նա Մարվինին չէր ճանաչել, իսկ հարցեր տալու ժամանակ չկար։ Քանզի դեռ չէր հասցրել սըր Ժյուլը շտապ ծանոթացնել նրանց, երբ ետևից բղավոց լսվեց։
 
― Հեյ, դո՛ւք, կառքի մե՛ջ։ Արքայի անունից հրամայում եմ կա՛նգ առնել։
 
Ետ նայելով, Մարվինը տեսավ դրագունների մի կապիտանի, որին ուղեկցում էին տասը ձիավոր։
 
― Դավաճանութո՛ւն,― գոռաց Ինգլենուկը։― Շտապե՛ք, կառապաննե՛ր, մտրակե՛ք ձիերին։
 
Սանձերի զրնգոցի ուղեկցությամբ չորս ընտիր նժույգները սլացան ու կառքը նեղ փողոցով տարան դեպի Իննաքարի և Օվկիանակողմի գլխավոր ճանապարհ։
 
― Կարո՞ղ են հասնել մեզ,― հարցրեց Մարվինը։
 
― Հնարավոր է,― պատասխանեց Ինգլենուկը։― Նրանց ձիերը շատ լավն են երևում, անիծյա՛լ լինեն նրանց կապույտ բշտիկավոր հետույքները։ Ներողություն, մադամ․․․
 
Մի քանի վայրկյան Ինգլենուկը դիտում էր ընդամենը քսան յարդ այն կողմ գտնվող ձիավորներին, որոնց սրերը փայլում էին լամպերի աղոտ լույսի տակ, հետո ուսերը թոթվեց ու շրջվեց։
 
― Թույլ տվեք տեղեկանալ,― ասաց նա,― թե արդյոք ծանո՞թ եք վերջին քաղաքական անցքերին այստեղ և ըդնանրապես Հին կայսրությունում, քանզի այդ իմացությունն անհրաժեշտ է մեր ծրագրերի էությունը ձեզ պարզ դարձնելու համար։
 
― Վախենում եմ, որ քաղաքականության մասին իմ գիտելինքերը ծայրահեղ աղքատիկ են,― ասաց Մարվինը։
 
― Ուրեմն թույլ տվեք շարադրել մի քանի հիմնական մանրամասներ, որոնք իրավիճակն ընկալման համար ավելի հասու կդարձնեն։
 
Մարվինը թիկնեց ետ, ականջներում դրագունների ձիերի սմբակների թմբկահարությունը։ Կետին, նստած առջևում (մի քիչ աջ), սառնորեն նայում էր սըր Ժյուլի գլխարկի օրորվող ծոպիկներին։ Եվ լորդ Ինգլենուկը սկսեց խոսել։
 
==Գլուխ 27==
 
Ծերունի արքան մեռավ մոտ տասը տարի առաջ, հենց այն ժամանակ, երբ սուեսյան հերետիկոսները գլուխ էին բարձրացրել։ Նա Մուլվավիայի թագի համար լիիրավ ժառանգ չթողեց։ Եվ ամբողջ մայրցամաքը սկսեց եռ գալ չարագույժ կրքերից։
 
Երեք հավակնորդներ ընդհարվեցին Թիթեռնագահի համար։ Թեմայի արքայազն Մորովեյի մոտ էր գտնվում Ակնհայտ<ref>Բառախաղ՝ patent բառը նաև նշանակում է ակնհայտ․ ստացվում է՝ ակնհայտ ակնհայտը։</ref> հրովարտակը, որը նրան շնորհել էր կաշառված, սակայն դեռևս պաշտոնին մնացած Ընտրյալ հյուպատոսը։ Ավելին, այդ հրովարտակը Մորովեյին պատկանում էր ըստ Թագավորական էմպլիտուդի դոգմայի, քանի որ նա բարոն Նորվեգի՝ ծերունի արքայի քրոջ կիսազարմիկի (Դանատի հզոր մորտջոյի<ref>Կարելի է թարգմանել մահուրախ։</ref> գծով) հանրաճանաչ, ապօրինի երկրորդ (և միակ կենդանի) որդին էր։
 
Ուրիշ՝ պակաս խառը ժամանակներում, դա բավական կլիներ։ Սակայն մայրցամաքը քաղաքացիական ու եկեղեցական պատերազմների նախաշեմին էր, ուստի հավակնության և, առավել ևս, հավակնորդի թերի կողմերն աչքի զարնեցին։
 
Արքայազն Մորովեյը հազիվ ութ տարեկան էր և դեռ մի բառ չէր արտասանել։ Ըստ Մուվեյի դիմանկարի, նա հրեշավոր ուռուցիկ գլուխ ուներ, կախ ընկած ծնոտ և ուղեղի ջրգողությամբ տառապող ապուշի չկենտրոնացող աչքեր։ Նրա միակ սիրած զբաղմունքի առարկան որդերի հավաքածուն էր (լավագույնը մայրցամաքում)։
 
Ժառանգության հարցում նրա հրմնական հակառակորդը Գոթլիբ Հոսթրատերն էր՝ Մելայի դուքսը և կայսրական Մարգինլանդի<ref>Կարելի է թարգմանել սահմանային երկիր։</ref> իրպահպանը, որի կասկածելի ազնիվ ծագումը պաշտպանում էր սուեսական հերթվածող հոգևորականությունը և մասնավորապես Դոդեսայի զառամած եպիսկոպոսը։
 
Երրորդ հավակնորդը՝ Ռոմրուգո Վարսեցին, հաշվի մեջ չէր լինի, եթե յուր պահանջը չհիմնավորեր Վասքի հարավային դքսություններից բերված հիսուն հազար փորձառու զորականներով։ Լինելով երիտասարդ և ուժեղ, Ռոմրուգոն հայտնի էր որպես արտառոց վարքուբարքի տեր․ նրա ամուսնությունը յուր սիրեցյալ զարմիկ Օրսիլլայի հետ դատապարտվեց ուղղափառ օվենսյան եկեղեցու կողմից, որի անհաստատուն կողմնակիցն էր Ռոմրուգոն։ Բացի այդ, նա համակրանք չէր վայելում նաև Գինթ֊Լուզենի բնակիչների մոտ այն բանից հետո, երբ կարգադրեց նրանց հպարտ քաղաքը թաղել քսան ոտնաչափ խորության հողի տակ «որպես նվեր ապագա հնէաբաններին»։ Այդուհանդերձ, Մուլվավիայի գահի հանդեպ նրա հավակնություններն արագորեծն կօրինականացվեին, եթե Ռոմրուգոն միջոցներ ունենար զինվորներին վճարելու։
 
Ի դժբախտություն իրեն, նա կարողություն չուներ (ամբողջովին վատնել էր լեդերթական ձեռագրեր գնելու վրա)։ Ուստի, բանակի դրամական միջոցներն ավելացնելու համար, Ռոմրուգոն դաշինք առաջարկեց հարուստ, բայց անազդեցիկ Թիհուրրու ազատ քաղաքի բնակիչների հետ, որոնց ղեկավարության տակ էր գտնվում Սիդյուի նեղուցը<ref>Բառախաղ՝ straits բառը միաժամանակ նշանակում է և՛ նեղուց, և՛ ծանր ֆինանսական դրություն։</ref>։
 
Այդ անխոհեմ քայլը նրա դեմ գրգռեց Պուլսի դքսությունը, որի արևմտյան սահմանները երկար տարիներ պատնեշ էին եղել Հին կայսրության համար կռապաշտ մոնոգոթերի ասպատակություններից։ Պուլսի մռայլ և ուղղամիտ երիտասարդ դուքսն անմիջապես հարեց հերձվածող Հոսթրատերին (նման արտառոց միությունը դեռ մայրցամաքը չէր տեսել) և, այդպիսով, ուղղակի սպառնալիք դարձավ արքայազն Մորովեյի և վերջինիս հովանավորող Դանատի մորտջոյի համար։ Եվ այսպես, անսպասելիորեն տեսնելով, որ երեք կողմերից շրջապատված է սուեսացիներով, իսկ չորրորդ կողմից՝ անհանգիստ ու համառ մոնոգոթերով, Ռոմրուգոն սկսեց հուսահատ այսուայնկողմ նետվել՝ նոր դաշինք փնտրելով։
 
Եվ գտավ՝ ի դեմս հանելուկային բարոն լորդ Դարքմութի՝ Թուրփլանդ կղզու Կանխատիրոջ։ Բարձրահասակ, լռախոս<ref>Բառախաղ՝ brooding բառը նաև նշանակում է թուխս նստած։</ref> բարոնը միանգամից ծով իջեցրեց քսանհինգ գալեոններից կազմված յուր տորմիղը և ողջ Մուլվավիան շունչը պահեց, տեսնելով Դորթերի ուղղությամբ Էսչերյան ծով գնացող նավերի սպառնալի շղթան։
 
Հնարավո՞ր էր պահպանել հավասարակշռությունը, նույնիսկ այդքան ուշ։ Միգուցե, եթե Դոռեսայի ծեր եպիսկոպոսը, որը վերջապես վճռել էր համագործակցել Հոսթրաերի հետ, մեռնելու համար այդքան անհամապատասխան պահ չընտրեր և այդպիսով իշխանությունը չտար հանֆուտմութցի ընկնավոր Մուրվեյին։ Կամ եթե Կարմրաձեռ Էրիկմութը՝ արևմտյան մոնոգոթերի առաջնորդը, չընտրեր հենց այդ պահը արտաքսելու համար։ Պրոփեային՝ Պուլսի մռայլ դուքսի քրոջը, այն դուքսի որը հայտնի էր որպես «Մուրճ ընդդեմ հերետիկոսների» (դրանց թվում նա դասում էր բոլոր նրանց, ովքեր չէին ընդունում իր ջատագոված խիստ ուղղափառ դելոնգիանիզմը)։
 
Սակայն ճակատագրի ձեռքը խառնվեց, որպեսզի կանգնեցնի անխուսափելին, բարոն Դարքմութի գալեոններն ընկան․․․ 05 թվականի Մեծ փոթորկի մեջ և ստիպված էին պատսպարվել Թիհրրուում, որը թալանեցին, այդկերպ խափանելով Ռոմրուգոյի դեռ լրիվ չկայացած միությունը և խռովություն առաջացնելով անռոճիկ մնացած նրա վասքցիների մեջ․ նրանք լքեցին գնդերը և միացան Հոսթրատերին, որի տիրույթներով անցնում էին։
 
Այդպիսով Հոսթրատերը՝ թագի հավակնորդներից երրորդը և ամենադժկամը՝ մարդ, որը հաշտվել էր կորցրածի հետ, կրկին հայտնվեց պայքարի կենտրոնում և Մորովեյը, որի աստղը վառ շողում էր, հայտնաբերեց, որ երբ արևելյան կիրճերը վճռական թշնամու ձեռքերում են, Էչիլիդես լեռները հուսալի պաշտպանություն չեն։
 
Այդ ամենն անմիջականորեն ազդեց, առաջին հերթին, իհարկե, Ռոմրուգոյի վրա։ Նրա դրությունն աննախանձելի էր․ լքված էր սեփական զորքերի և մոռացված յուր դաշնակից բարոն Դարքմութի կողմից (որը մինչև կոկորդը խրված էր Թիհուրրուն ռուլլացի ծովահենների հարձակումից պաշտպանեով), և անապահով էր նույնիսկ սեփական Վարս կալվածքում, որտեղ ամեն րորպե հարձակում էր սպասում մորտջոյի գաղտնի համախոհներից, մինչդեռ Մարչի քաղաքները կողքից քաղցած գայլերի նման ցատկի էին պատրաստվում։ Ի լրումն բոլոր դժբախտությունների, զամբիկ Օրսիլլան ընտրեց հենց այդ պահը նրան լքելու համար։
 
Եվ այդուհանդերձ, այդ բոլոր ծանր փորձությունները չսասանեցին Ռոմրուգոին։ Օվենսյան հոգևորականությունը ցնծությամբ ընդունեց զմաբիկի դավաճանությունը, անհաստատ հավատացյալին բացարձակ ապահարզան շնորհվեց։ Ի սարսափ իրենց, հոգևորականները շուտով իմացան, որ ցինիկ Ռոմրուգոն մտադիր է օգտագործել յուր ազատությունը, որպեսզի կնության առնի Պրոփեյային և այդպիսով միություն կազմի Պուլսի երախտապարտ դուքսի հետ։
 
Ահա այն գործոնները, որ կառավարում էին մարդկանց կրքերն այդ ճակատագրական տարում։ Մայրցամաքը հավասարակշռություն էր պահպանում աղետի եզրին։ Գյուղացիները թաղում էին հացահատիկը և սրում գերանդիները։ Բանակները կազմուպատրաստ էին, սպասելով հրամանի, թե որ ուղղությամբ շարժվեն։ Արևմտյան մոնոգոթերի վայրագ զանգվածները, որոնց ետևից սեղմում էին էլ ավելի վայրագ, մարդակեր քոչվոր ալլահուտների հորդաները, սպառնալիորեն կիտվում էին Հին կայսրության սահմանների մոտ։
 
Դարքմութը շտապեց վերահանդերձավորել յուր նավերը, իսկ Հոսթրատերը վճարեց վասքցի զորականներին և վարժեցրեց նրանց նոր՝ ավելի ժամանակակից պատերազմի համար։ Ռոմրուգոն ամրապնդեց դաշինքը Պուլսի հետ, զինադադար կնքեց Էրիկմութի հետ և օգտվեց մորտջոյի և ընկեցիկ, սակայն անդրդվելի ու ամուր Մուրվեյի միջև ծագած նոր թշնամանքից։ Իսկ Թեմայի Մորովեյը՝ ռուլլացի ծովահենների ակամա դաշնակիցը, սուեսական հերետիկոսության ալարկոտ կողմնակիցը և Կարմրաձեռ Էրիքմութի չկանխամտածված մեղսակիցը, նայում էր Էչիլիդեսի արևելյան մռայլ լանջերին և սրտատրոփ սպասում։
 
Ահա այս գերագույն, համընդհանուր լարվածության պահին էր, որ միլորդ դ՝ Ագուստինը, առանց որևէ հետին դիտավորթյան, հայտարարեց յուր փիլիսոփայական երկն ավարտելու մասին։
 
 
Ինգլենուկի ձայնը դանդաղ մարեց և, միառժամանակ, բացի ձիերի սմբակների ծանր դոփյունից, ոչ մի ուրիշ ձայն չէր լսվում։ Հետո Մարվինը կամաց ասաց․
 
― Այժմ հասկանում եմ։
 
― Գիտեի, որ կհասկանաք,― ջերմորեն պատասխանեց Ինգլենուկը։― Եվ դրա լույսի տակ կարող ենք նաև հասկանալ մեր ծրագիրը՝ ժողովվել Քաստելգաթ ամրոցում, իսկ հետո անմիջապես հարվածել։
 
Մարվինը գլխով արեց․
 
― Տվյալ հանգամանքներում ուրիշ ելք չի կարող լինել։
 
― Սակայն նախ,― ասաց Ինգլենուկը,― հարկավոր է ազատվել այս հետապնդող դրագուններից։
 
― Ինչ վերաբերվում է դրան,― ասաց Մարվինը,― ես մի ծրագիր ունեմ․․․
 
==Գլուխ 28==
 
Խորամանկ մի հնարքի շնորհիվ, Մարվինն ու նրա հայրենակիցները կարողացան խույս տալ հետապնդող դրագուններից և անվնաս հասնել Քաստելգաթի հսկա խրամատավոր մրցահրապարակը։ Այնտեղ, ժամացույցի տասներկուերորդ զարկի հետ, դավադիրները պետք է հավաքվեին, վերջնական զորադասավորումներ անեին ու հենց նույն օրը ճամփա ընկնեին՝ որպեսզի Բլաքըմուրի ահեղ ճանկերից դ՝ Ագուստինին փրկելու հանդուգն փորձ կատարեին։
 
Մարվինը գնաց արևելյան թևում գտնվող յուր սենյակները։ Նա ապշեցրեց մանկլավիկների՝ ձեռքերը լվանալու համար մի աման ջուր պահանջելով։ Մարվինի հիշյալ հակումը տարօրինակ էր համարվում այդ դարում, երբ նույնիսկ մեծամեծ պալատական տիկնայք սովոր էին օծանելիք քսած մետաքսե ներքնահագուստների տակ ծվեն֊ծվեն կեղտ թաքցնել։ Սակայն Մարվինն այդ սովորությունը ձեռք էր բերել հարավային Ռեմուվի զվարթ հեթանոս տեսքոների մեջ ապրելիս, որոնց օճառային շատրվանները և սպունգե արձանները հրաշքների հրաշքն էին թվում ինքնահավան, փնթի հյուսիսային ազնվականներին։ Եվ չնայած յուր սյուզերենների հեգնանքին ու կրոնավորների դժգոհությանը, Մարվինը համառորեն պնդում էր, որ մեկ֊մեկ ձեռքեր լվանալը վնաս չի, եթե իհարկե ջուրն ուրիշ տեղերի չկպչի։
 
Ձեռալվան ավարտվեց, և Մարվինը, որի հագին միայն սև սատինե կիսատաբատ էր, սպիտակ ժանյակավոր վերնաշապիկ, երկարճիտ կոշիկներ, ուսերին հասնող էրեցիական թավշակաշվե ձեռնոցներ, իսկ վրայի միակ զենքը՝ Քուեր դե Ստաբաթ սուրը, որը նրա գերդաստանում սերնդեսերունդ էր փոխանցվել հինգ հարյուր տարի, հանկարծ ինչ֊որ աղմուկ լսեց և կայծակի արագությամբ պտտվեց, ձեռքը սրի երախակալին։
 
― Օ՜, սըր, մի՞թե ինձ մեջտեղից երկու կես կանեք,― ծաղրեց լեյդի Կատարինան՝ քանզի դա նա էր, կանգնած տախտակադրվագավոր դռների մեջ։
 
― Պատիվս վկա, ձերդ ողորմածությունն ինձ հանկարծակիի բերեց,― ասաց Մարվինը։― Սակայն ինչ վերաբերում է երկու կես անելուն, այդ մեկն իրոք ուրախությամբ կանեի, բայց ոչ սրով, այլ ավելի հուսալի զենքով։
 
― Ամո՜թ, սըր,― ծաղրական ասաց լեյդի Կատարինան։― Բռնություն կնոջ հանդե՞պ։
 
― Միայն հաճելի բռնություն,― նրբակիրթ պատասխան տվեց Մարվինը։
 
― Խիստ ճարտար եք երևում,― ասաց լեյդի Կատարինան։― Հայտնի է, որ երկար ու ճկուն լեզուները սովորաբար զենքերի կարճությունն ու անզորությունը թաքցնելու միջոց են։
 
― Ձերդ ողորմածությունն անարադար է իմ հանդեպ,― ասաց Մարվինը,― քանզի համարձակվում եմ ասել, որ իմ զենքը վերին աստիճանի գործունակ է՝ բավական սուր, որպեսզի խոցի֊անցնի ուզած պաշտպանություն ու, եթե հարկ լինի, կրկնի հարվածները։ Եվ, բացի նման տարրական գործածությունից, այն տիրապետում է մի քանի հուսալի հնարքների, որոնք հաճույքով կցուցադրեի ձերդ ողորմածությանը։
 
― Ո՛չ, պահեք ձեր սուրը պատյանում,― ասաց տիկինը ցասումով, բայց նրա աչքերը փայլում էին,― իմ սրտով չեն ձեր խոսքերը, քանզի պարծենկոտի պողպատը ծռմռվող թիթեղն է՝ արտաքուստ փայլուն, իսկ իրականում խիստ դյուրաթեք։
 
― Աղաչում եմ, բնական փորձության ենթարկեք զենքը,― ասաց Մարվինը,― և գործածության արդյունքներով որոշեք, թե արժե՞ հեգնել։
 
Տիկինը թափահարեց չքնաղ գլուխը։
 
― Գիտցեք, սըր, այդպես կարող են վարվել լպրծուն աչքերով ճերմակամորուս փիլիսոփաները․ ազնվական տիկնայք, մինչդեռ, հիմնվում են ներըմբռնման վրա։
 
― Տիկին, ձեր ներըմբռնումն աստվածային է,― պատասխան տվեց Մարվինը։
 
― Օ՜, սըր, ի՞նչ կարող է իմանալ ներըմբռնման մասին ձեզ պես մեկը՝ որ հոխորտում է յուր կասկածելի հզորության զենքով։
 
― Լեյդի, սիրտս ինձ թելադրում է, որ ձեր ներըմբռնումը կատարյալ է, հավասարը չունեցող, հմայիչ ու նուրբ և որ․․․
 
― Բա՛վ է, սըր,― գոչեց լեյդի Կատարինան, նա թունդ շառագունեց և թափով տարուբերեց ճապոնական հովհարը, որի ալիքավոր մակերևույթի վրա պատկերված էր Իիչիի պաշտոնադրման տեսարանը։
 
Լռություն տիրեց։ Նրանք խոսել էին նրբակիրթ սիրո հինավուրց լեզվով, որտեղ բառերը ներքին խորհուրդ ունեին։ Այդ օրերին նույնիսկ ամենաբարեկիրթ ու համեստ տիկնայք խոսում էին այդ լեզվով, առանց վախենալու, որ կխախտեն վարվելակարգը՝ այդ դարում մարդիկ համարձակ էին։
 
Սակայն այժմ լրջության ստվեր իջավ երկու զրուցակիցների վրա։ Մարվինը մռայլ խաղում էր ժանյակավոր սպիտակ վերնաշապիկի մոխարգույն պողպատյա կոճակի հետ։ Լեյդի Կատարինան նույնպես անհանգիստ էր։ Նրա հագին կարմիր կրոնե նախշազարդերով թխակապույտ կակաչագույն գիշերանոց էր, որը, ընդունված սովորության համաձայն, ձևված էր այնպես, որ ի ցույց էր դնում փոքրիկ, վարդագույն֊ուռուցիկ փորը։ Ոտքերին փղոսկրագույն կամկայից սանդալներ էին, իսկ մազերը, որ գիշերասաթե հերակալից վեր էին կիտել, զարդարված էին գարնանային սնիպինիներից արտախուրակով։ Դեռ երբեք Մարվինը այդչափ գեղեցիկ տեսարանի չէր հայել։
 
― Մի՞թե հնարավոր չէ վերջ տալ բառերի այս անմիտ խաղին,― ցածրաձայն հարցրեց Մարվինը։― Մի՞թե չենք կարող ասել սրտի եղածը, փոխանակ անսիրտ սրախոսություններով այսպես մենամարտելու։
 
― Չեմ համարձակվում,― մրմնջաց լեյդի Կատարինան։
 
― Եվ այնուհանդրեձ, դու Կետին ես, որը սիրել է ինձ ուրիշ ժամանակ և ուրիշ տեղ,― անգթորեն ասաց Մարվինը,― և որը հիմա չար կատակ է խաղում հետս՝ անպատասխան թողնելով երբեմնի փոխադարձ սերը։
 
― Պետք չէ խոսել անցած բաների մասին,― վախեցած շշնջաց Կետին։
 
― Եվ սակայն դու սիրե՛լ ես ինձ մի ժամանակ,― տաքացած գոչեց Մարվինը։― Փորձի՛ր ժխտել այդ բանը։
 
― Այո,― ասաց Կատարինան թույլ ձայնով։― Սիրե՜լ եմ քեզ մի ժամանակ։
 
― Իսկ ա՞յժմ։
 
― Ավա՜ղ։
 
― Սակայն խոսի՛ր, հայտնիր պատճառը ինձ։
 
― Ո՛չ, չե՛մ կարող։
 
― Չե՛ս կամենում, ավելի ճիշտ։
 
― Ինչպես կուզես, Ընտրությունը գերին է Սրտի։ Սակայն չէի ցանկանա, որ դու այդպես կարծեիր,― ցածրաձայն ասաց Կետին։
 
― Ո՞չ։ Այդ դեպքում անշուշտ Ցանկությունը հայրն է Մտադրության,― ասաց Մարվինը, խիստ ու անողորմ արտահայտությամբ։― Եվ ոչ մի իմաստուն չի հերքի, որ Սիրո խորթ քույրն Անտարբերությունն է, իսկ Հավատարմության խորթ մայրը՝ Ցավը։
 
― Մի՞թե այդպես եք իմ մասին մտածում,― թույլ ճչաց Կատարինան։
 
― Ինչ արած, տիկին, դու ինձ ընտրություն չես թողել,― զրնգուն բրոնզե ձայնով պատասխան տվեց Մարվինը։― Իմ Կիրքն անտեր ու լքյալ մի նավակ է Հիշողության ծովի վրա, Անտարբերության փոփոխական քամին է ճիշտ ուղուց շեղել նրան, իսկ Մարդկային ցեղի մակընթացության ալիքը տանում է նրան դեպի Տանջանքի քարքարոտ խութերը։
 
― Ես այդպես չէի ասի,― ասաց Կատարինան և Մարվինը ցնցվեց՝ լսելով հաստատում, թեկուզև թույլ, մի բանի, որ անդառնալիորեն կորած էր համարել։
 
― Կե՛տի․․․
 
― Ո՛չ, դա չի՛ կարող լինել,― ճչաց Կատարինան, տանջալի ցավից ետ քաշվելով՝ նրա փորը թրթռում էր զգացմունքների հեղեղից։― Դու չգիտե՛ս իմ թշվառ վիճակի մանրամասները։
 
― Ես պահանջում եմ, որ ասես,― գոչեց Մարվինը, հետո թափով ետ շրջվեց, ձեռքը գցելով սրի երախակալին։ Քանզի սենյակի հսկա կաղնե դուռն անաղմուկ բացվել էր և դռան մոտ անփութորեն պատին հենված կանգնել էր ձեռքերը կրծքին ծալած մի մարդ, որի բարակ, մուրաքավոր շուրթերին կիսաժպիտ էր խաղում։
 
― Տե՛ր իմ։ Մենք կորա՜ծ ենք,― ճչաց Կատարինան, ձեռքերը սեղմելով դողացող փորին։
 
― Սըր, ի՞նչ է ձեզ հարկավոր,― զայրագին հարցրեց Մարվինը։― Պահանջում եմ, որ տաք ձեր անունը և նշեք այս անբարեկիրթ ու անպատշաճ այցելության պատճառը։
 
― Հենց հիմա ամեն բան կիմանաք,― ասաց դռան մոտ կանգնած մարդը սպառնալի շշնջոցով։― Իմ անունը, սըր, լորդ Բլաքըմուր է, այն լորդ Բլաքըմուրը, ընդդեմ որի ուղղված էին ձեր մանկամիտ մեքենայությունները, և ես այս սենյակ եմ մտել օգտվելով այն պարզ առավելությունից, որ ունի ամեն ոք, ով կամենում է ծանոթանալ յուր սեփական կնոջ երիտասարդ բարեկամի հետ։
 
― Կնո՞ջ,― արձագանքեց Մարվինը։
 
― Այս տիկինը,― հայտարարեց Բլաքըմուրը,― որը տարօրինակ սովորություն ունի ուղղակի չներկայանալու, իրականում ազնվազարմ Կատարինա դ՝ Ագուստին դի Բլաքըմուրն է՝ ձեր խոնարհ ծառայի սիրող և սիրեցյալ կինը։
 
Եվ այդ ասելով, Բլաքըմուրը հանեց գլխարկը և խոր գլուխ տվեց, ապա կրկին յուր նախկին դիրքն ընդունեց։
 
Մարվինը կարդաց ճշմարտությունը Կետիի արտասվաթաց աչքերում և դողդողացող փորում։ Կետին, իր սիրեցյալ Կետին, յուր հարազատ հոր՝ դ՝ Ագուստինի և նրա կողմնակիցների ոխերիմ թշնամի Բլաքըմուրի կինն է։
 
Սակայն ժամանակ չկար ազգակցական այդ արտասովոր կապերի մասին մտածելու, քանզի խորհելու առաջնահերթ նյութն ինքը՝ Բլաքըմուրն էր, որ հրաշքով հայտնվել էր յուր ոսոխների ամրոցում և անհանգստության ոչ մի նշան չէր ցուցաբերում թվում է ծայրահեղ վտանգավոր այդ իրավիճակում։
 
Եվ դա անտարակույս նշանակում էր, որ իրավիճակն այնպիսին չէ, ինչպես Մարվինը համարել էր, և ճակատագրի թելերն արդեն այնքան են խճճվել, որ հնարավոր չէ միանգամից կարգի բերել։
 
Բլաքըմուրը Քատելգաթո՞ւմ։ Մարվինը մտածեց և մի պահ սառը քրտինք պատեց նրա ճակատին, ասես մահվան հրեշտակն անցավ կողքով, դժոխային թևերը թափահարելով։
 
Մահն էր սողոսկել սենյակը․․․ բայց ո՞ւմ համար։ Մարվինը վախենում էր վատթարագույնից, սակայն նա անվրդով շրջվեց ասես օբսիդիանե անթափանց դիմակ հագած դմեքը և նայեց թշնամուն՝ իր սիրեցյալի ամուսնուն և նրա հորը գերեվարողին։
 
==Գլուխ 29==
 
Միլորդ Լեմփրի դի Բլաքըմուրը կանգնած էր լուռ ու անկաշկանդ։ Նա միջինից բարձրահասակ տղամարդ էր, որի նիհարությունն է՛լ ավելի ցայտուն էր դառնում սաթի պես սև, խիտ մորուքի, երկար այտամորուսների և en brosse կտրած մազերի պատճառով, որոնց օձաձև գանգուրները թափվել էին ճակատին։ Սակայն կարծեցյալ վտիտության տպավորությունն անցնում էր, հենց որ նայում էիր ուսերի լայնությանը և կիսաթիկնոցի տակից երևացող հուժկու, սուսերամարտի սովոր բազուկին։ Նրա հագուստի կոճակները և թալիսմանները պճնամոլաբար մանրակարված էին մացեդիումե թելերով և քանդվում էին միայն արծաթագույն դարտուրների միջոցով։ Սառնաշունչ դեմքը գեղեցիկ դիմագծեր ուներ, աղավաղված միայն աջ քունքից մինչև բերանի ձախ անկյունն իջնող կնճռոտ սպիով, որը նա ցուցադրաբար ալ կարմիր էր ներկել։ Դրանից Բլաքըմուրի ծաղրական դիմագծերը դարձել էին չարագույժ և անհեթեթ։
 
― Ինձ թվում է,― բառերը ձգելով ասաց Բլաքըմուրը,― որ չափից երկար խաղացինք այս ֆարսը։ Մոտենում է պահը դիմակազերծման։
 
― Ուրեմն միլորդը փորձե՞լ է երրորդ գործողությունը,― անհողդողդ ու հանգիստ տեղեկացավ Մարվինը։
 
― Դերաբաշխումն արվել է,― ասաց Բլաքըմուրը։ Նա անփութերոն շրխկացրեց մատները։
 
Ներս եկան միլորդ Ինգլենուկը, նրա ետևից սըր Ժյուլը և սոճեգույն ցուլի կաշվից կիսաբաճկոններ հագած թուրինգացի զինվորների մի ջոկատ՝ բրչասրերը պատրաստ պահած։
 
― Այս ի՞նչ ստոր ծուղակ է,― բացատրություն պահանջեց Մարվինը։
 
― Ասա նրան, եղբայր իմ,― ծաղրաբար ձայնեց Բլաքըմուրը։
 
― Այո, դա ճիշտ է,― մահացու գունատվելով, ասաց լորդ Ինգլենուկը։― Բլաքըմուրը և ես կիսով չափ եղբայրներ ենք, քանի որ մեր մայրը մարկիզուհի Ռոսետա Տիմոնն էր՝ դուստրը Բրանդեյսյան Ընտրողի և հարսնաքույրը Երկասուր Արծաթախապալարի, որը հայրն էր Կարմրասուր Էրիկմութի, և որի առաջին ամուսինը՝ Մարշի Մարկիլլան, իմ հայրն էր, սակայն, որի հիվանդությունից հետո նա ամունսացավ Հանթֆորդի՝ Քլիվի Արքայական Ստորաբճի և Ընտրամուրաբայի Ձևամոլի հետ․
 
― Պատվի հնաոճ զգացումը նրան սիտպեց հլու֊հնազանդ ընդունել բոլոր առաջարկները,― քմծիծաղեց Բլաքըմուրը։
 
― Տարօրինակ դեպք,― բարձրաձայն միտք արեց Մարվինը,― երբ պատվի զգացումը պատվազրկում է մարդուն։
 
Ինգլենուկը գլուխը կախեց և ոչինչ չասաց։
 
― Սակայն ինչ վերաբերում է ձեզ, միլեդի,― ասաց Մարվինը, դիմելով Կետին,― ապա անկարող եմ ըմբռնել, թե ինչո՞ւ եք ամուսնացել ձեր հոր գերեվարողի հետ։
 
― Ավա՜ղ,― ասաց Կետին,― դա մի լրիվ այլ, շատ գարշելի պատմություն է․ նա սկզբից սիրահետեց ինձ, դիմելով սպառնալիքների և անտարբերության, ապա գրավեց յուր մութ ուժով, որին ոչ ոք չէր կարող դիմադրել, իսկ հետո, բազմապիսի անգութ թմրադեղերի և երկիմաստ խոսքերի, ինչպես նաև ձեռքերի հմուտ շարժումների օգնությամբ, նա արբեցրեց ինձ ու հասցրեց կեղծ կրքոտության վիճակի՝ այն աստիճան, որ ես ուշագնաց էի լինում նրա եղծելի մարմնի մի հպումի և զզվելի շուրթերի կենտ համբույրի համար։ Եվ քանի որ այդ պահին չկար մեկը, որ հիշեցներ աստծո մասին և բարերար ազդեցություն գործեր վրաս, ես չդիմացա ու տեղի տվեցի։ Բայց գիտեմ, որ իրավունք չունեմ ներողամտություն հայցել, թուլությունս վկայակոչելով։
 
Մարվինը շրջվեց դեպի միակ մարդը, որի վրա դեռ հույս ուներ։
 
― Սըր Ժյո՛ւլ,― գոչեց նա։― Դուրս քաշիր քո սուրը և մենք պայքարով կհարթենք մեր ճամփան դեպի ազատություն։
 
Բլաքըմուրը չոր ծիծաղեց։
 
― Կարծում եք սուրը դո՞ւրս կքաշի։ Գուցե։ Բայց միայն որպեսզի խնձոր կճպի․
 
Մարվինը սևեռուն նայեց յուր ընկերոջը և նրա դեմքին տեսավ ամոթ՝ ավելի խոր, քան անդունդը և ավելի մահացու, քան թույնը։
 
 
― Ճշմարիտ է,― ասաց սըր Ժյուլը, աշխատելով որ ձայնը չդողա։― Ես չեմ կարող քեզ աջակցել, թեև սիրտս մորմոքվում է, վիճակդ տեսնելով։
 
― Իսկ քե՞զ ինչ նենգ կախարդանքով է հմայել Բլաքըմուրը,― գոչեց Մարվինը։
 
― Ավա՜ղ, իմ լավ բարեկամ,― ասաց տարաբախտ Ժյուլը։― Այս խաբեբայությունն այնքան խնամքով ու տրամաբանորեն է մտածված, որ անհնար է մի թույլ տեղ գտնել և այնքան խորամանկ է նախագծված ու իրագործված, որ դրա կողքին ուրիշ, ավելի փոքր մարդկանց խղճուկ մտահղացումները թվում են տղայական չարաճճիություններ․․․ Արդյոք գիտեի՞ր, որ ես Սուրբ անկման Գորշ ասպետների հանրահայտ միության անդամ եմ։
 
― Ես այդ մասին տեղյակ չէի,― ասաց Մարվինը։― Եվ այդուհանդերձ, Գորշ ասպետները միշտ հայտնի են եղել որպես ուսումնառության և բարեպաշտության ջերմեռանդ ջատագովներ, նրանք մասնավորապես հանդես են գալիս դ՝ Ագուստինի կողմից՝ թագավորական կուսակցության դեմ։
 
― Ճիշտ է, անտարակույս ճիշտ,― ասաց թշվառ Ժյուլը, և նրա հիվանդագին գեղեցիկ դիմագծերն աղավաղվեցին հոգեկան տանջանքներից։― Ես էլ էի այդ բանում համոզված։ Սակայն անցյալ շաբաթվա վերջին օրն իմացա, որ մեր Մեծ Տիրավարպետ Հելվեցիուսը հոգին ավանդել է․․․
 
― Շնորհիվ լյարդի մեջ պատահաբար հայտնված մի քիչ պողպատի,― ասաց Բլաքըմուրը։
 
․․․ և որ այժմ պարտավոր եմ ենթարկվել նոր Տիրավարպետին, առաջվա պես լրիվ ու անառարկելիորեն, քանզի մենք երդում ենք տվել միությանը, և ոչ թե առանձին մարդու։
 
― Եվ այդ նոր Տիրավարպե՞տը,― հարցրեց Մարվինը։
 
― Ե՛ս եմ, որ կամ,― գոչեց Բլաքըմուրը։ Եվ այժմ Մարվինը նրա մատին տեսավ միաբանության մեծ կնիք֊մատանին։
 
― Այո, այդպես եղավ,― ասաց Բլաքըմուրը և նրա բերանի ձախ անկյունը անպատկառորեն վար ծռվեց։― Ես ձեռքս վերցրի այդ հինավուրց միաբանությունը, քանի որ այն հարմար գործիք էր նպատակներիս իրագործման համար։ Եվ այսպես, ես Տիրավարպետն եմ, միաձայն ղեկավարն ու Որոշում կայացնողը, պատասխանատու չեմ ոչ ոքի առջև, բացի դժոխքից և պարտավոր չեմ ունկնդրել ոչ մի այլ ձայնի, բացի հոգուս ամենաստորին խորքերից եկածից։
 
Ինչ֊որ հիասքանչ բան կար այդ պահին Բլաքըմուրի մեջ։ Որքան էլ գարշելի ու դաժան լիներ, հետադեմ, եսասեր, փառասեր և ուրիշների ճակատագրի հանդեպ անտարբեր, այնուամենայնիվ նա մարդ էր բառիս բուն իմաստով։ Զուսպ հարգանքով Մարվինը մտածեց այդ մասին։ Ապա, շուրթերին կամակոր ու վճռական արտահայտություն, շրջվեց դեպի յուր հակառակորդը։
 
― Իսկ այժմ,― ասաց Բլաքըմուրը,― գլխավոր դերակատարները բեմի վրա են և պակասում է միայն մի դերասան, որպեսզի ավարտի մեր դրաման և հասցնի համապատասխան եզրափակման։ Այդ վերջին գործող անձը երկար ու համբերատար սպասել է կուլիսների ետևում, ամեն ինչ նկատելով և մնալով աննկատ, հետևելով իրերի ընթացքին և սպասելով յուր հերթին, որպեսզի բեմ դուրս գա և ըմբոշխնի փառքի կարճատև պահը։ Սակայն, կամաց, նա գալիս է։
 
Միջանցքում ծանր ոտնաձայներ լսվեցին։ Սենյակում գտնվողներն ականջները սրեցին ու սպասեցին, անհանգիստ շուռումուռ գալով։ Դուռը դանդաղ բացվեց․․․
 
Եվ ներս մտավ մի դիմակավոր մարդ, ոտքից գլուխ սև հագած, ուսին երկսայր հսկա մի կացին։ Նա դռների մեջ կանգ առավ, ասես անվստահ, որ ցանկալի հյուր է։
 
― Բարի օր, դահիճ,― բառերը ձգելով ասաց Բլաքըմուրը։― Այժմ ամեն ինչ լրիվ է և կարելի է խաղալ այս ֆարսի վերջին պակտերը։ Պահապաննե՛ր, հառա՛ջ։
 
Պահապանները, բրչասրերը մերկացրած, շրջան կազմեցին Մարվինի շուրջը, բռնեցին նրան, պինդ կապկպեցին, ապա կռացրին, մերկանցլեով վիզը։
 
― Դահի՛ճ,― գոչեց Բլաքըմուրը,― կատարի՛ր պարտականությունդ։
 
Դահիճն առաջ քայլեց և ստուգեց հսկա կացնի սայրերի սրությունը։ Ապա զենքը թափով վեր տարավ, ու սսկսեց վար բերել․․․
 
Եվ Կետին ճչա՛ց։
 
Նա նետվեց այդ մռայլ դիմակավոր անձնավորության վրա, շեղեց հարվածի ուղղությունը, և կացինը զրնգոցով ընկավ ու կպավ գրանիտե հատակին, կայծակի փունջ արձակելով։ Դահիճը զայրացած մի կողմ հրեց Կետիին, սակայն վերջինիս մատներն արդեն հասցրել էին ճանկել դիմակի սև մետաքսը։
 
Դահիճը ոռնաց, զգալով, որ դիմակը պատռվում է։ Տագնապալի աղաղակելով, նա փորձեց փակել յուր դիմագծերը։ Սակայն բոլորը հասցրեցին պարզ տեսնել նրան։
 
Մարվինը սկզբից չհավատաց աչքերի վկայությանը։ Դեմքը մի տեսակ հարազատ էր։ Որտե՞ղ էր ինքը տեսել այդ այտերն ու հոնքերը, շագանակագույն աչքերը, ամուր կզակը։
 
Հետո նա հիշեց․ շա՜տ վաղուց, հայելու մեջ։
 
Դահիճի վրա իր դեմքն էր ու իր մարմինը։
 
― Զե Կրա՛գգաշ,― բացականչեց Մարվինը։
 
― Պատրաստ եմ ծառայելու։― Եվ Մարվինի մարմինը գողացող մարդը ծաղրաբար խոնարհվեց ու ժպտաց Մարվինին Մարվինի դեմքով։
 
==Գլուխ 30==
 
Լորդ Բլաքըմուրը առաջինը խախտեց tableau֊ն<ref>Անսովոր տեսարան։</ref>։ Վարժ շարժումներով նա հանեց գլխարկն ու կեղծամը։ Օձիքը թուլացնելով, շոշափեց վիզը, քննադելով ինչ֊որ անտեսանելի կոճկագամներ։ Հետո մի շարժումով, երեսից քաշեց պիրկ նստած մաշկե դիմակը։
 
― Խուզարկու Ո՛ւրդորֆ,― գոչեց Մարվինը։
 
― Այո, այդ ես եմ,― ասաց մարսեցի խուզարկուն։― Ներիր, որ ստիպված եղանք քեզ այսպիսի պատմության մեջ քաշել, Մարվին, բայց սա քո գործն արագ ու հաջող վախճանի բերելու միակ հնարավորությունն էր։ Իմ գործընկերներն ու ես որոշեցինք․․․
 
― Գործընկերնե՞րը։
 
― Մոռացա ձեզ ծանոթացնել,― ծուռ ժպտալով ասաց խուզարկու Ուրդորֆը։― Մարվին, թույլ տվեք ձեզ ներկայացնել լեյտենանտ Ուրիին և սերժանտ Ֆրաֆին։
 
Որպես լորդ Ինգլենուկ և սրը Ժյուլ դիմակավորվածներն այդժամ քաշեցին֊հանեցին մաշկե դիմակները և հայտնվեցին Հյուսիս֊արևմտյան գալակտիկայի միջաստղային ոստիկանության համազգեստներով։ Նրանք բարեհոգաբար ժպտալով սեղմեցին Մարվինի ձեռքը։
 
― Իսկ այս պարոնայք,― ասաց Ուրդորֆը, ցույց տալով թուրինգացի պահապաններին,― նույնպես բավական օգնեցին մեզ։
 
Պահապանները հանեցին ցուլի մորթուց սոճեգույն կիսաբաճկոնները և մնացին Քասնեմ սիթիի ճանապարհային տեսչության համազգեստներով։
 
Մարվինը շրջվեց դեպի Կետին։ Վերջինս արդեն կրծկալին ամրացրել էր Միջաստեղային զգոնամիության կարմրակապույտ տարբերանշանը։
 
― Կարծես թե․․․ հասկանում եմ,― ասաց Մարվինը։
 
― Դա բավական պարզ է,― ասաց խուզարկու Ուրդորֆը։― Ձեր գործը վարելուց ես, սովորականի պես, օգտվում էի տարբեր քննչական գործակալությունների օգնությունից։ Երեք անգամ մենք հանցագործին բռնելու վրա էինք, բայց նրան հաջողվում էր խուսափել։ Հայտնի չէ, թե դա որքան կշարունակվեր, եթե մենք չփորձեինք որսալու այս տարբերակը։ Մեր տեսությունը պետք է անխափան գործեր․ չէ՞ որ եթե Կրագգաշին հաջողվեր կործանել ձեզ, նա կկարողանար պնդել, թե մարմինն իրենն է, առանց վախենալու, որ դուք հակառակը կպնդեք։ Մինչդեռ, քանի որ դեռ դուք կենդանի էիք, պիտի շարունակեիք փնտրել նրան։
 
Եվ ահա մենք ձեզ ներքաշեցինք մեր ծրագրի մեջ, հույս ունենալով, որ Կրագգաշը կիմանա այդ մասին և ինքն էլ կներգրավվի այդ իրադարձությունների մեջ, որպեսզի հաստատ կործանի ձեզ։ Մնացածն ինձնից լավ գիտեք։
 
Շրջվելով դեպի քողազերծված դահիճը, խուզարկու Ուրդորֆն ասաց․
 
― Կրագգաշ, ավելացնելու բան ունե՞ք։
 
Մարվինի դեմքը կրող գողը նրբագեղորեն հենվեց պատին, ձեռքերը կրծքին ծալած, կատարելապես հանգիստ ու անվրդով։
 
― Համարձակություն կունենամ մի երկու մեկնաբանություն անել,― ասաց Կրագգաշը։― Առաջինը՝ թույլ տվեք նշել, որ ձեր մտահղացումն ապաշնորհ էր ու ակներև։ Ես ամենասկզբից հավատացած էի, որ ամենը կեղծիք ՝ և մասնակցեցի միայն ելնելով այն քիչ հավանական ենթադրությունից, թե կողծիք չէ։ Ուստի, զարմացած չեմ։
 
― Զվարճալի բացատրություն,― ասաց Ուրդորֆը։
 
Կրագգաշն ուսերը թոթվեց․
 
― Երկրորդ, ուզում եմ ձեզ ասել, որ մազաչափ անգամ չեմ զղջում իմ այսպես կոչված մեղքի համար։ Եթե մարդ չի կարողանում հսկել իր սեփական մարմինը, ուրեմն արժանի է կորցնելու։ Իմ երկար ու բազմաբովանդակ կյանքի ընթացքում նկատել եմ, որ մարդիկ պատրաստ են իրենց մարմինները տալ առաջին պատահած ստահակին, եթե ա խնդրի և ստրկացման տալ գիտակցություններն առաջին իսկ ավազակին, եթե հրամայի։ Ահա թե ինչու մարդկանց շոշափելի մեծամասնությունը չի կարողանում պահպանել ի ծնե իրենց տրված գիտակցություններն ու մարմինները, այլ փոխարենը կամովին հրաժարվում է ազատության այդ շփոթահարույց խորհրդանիշերից։
 
― Դա,― ասաց խուզարկու Ուրդորֆը,― հանցագործի դասական ինքնաարդարացում է։
 
― Այն, ինչ դուք անվանում եք հանցագործություն, երբ մեկն է անում,― ասաց Կրագգաշը,― կոչում եք պետություն, երբ շատերն են անում։ Անձամբ ես տարբերություն չեմ տեսնում և, հետևաբար, չեմ ուզում ձեզ պես ապրել։
 
― Մենք այստեղ կարող ենք մի ամբողջ տարի կանգնել ու բառեր շաղ տալ,― ասաց Ուրդորֆը։― Բայց ես նման զվարճությունների համար ժամանակ չունեմ։ Ձեր փաստարկները կշարդրեք բանտային քահանային, Կրա՛գգաշ։ Ես ձերբակալում եմ ձեզ ապօրինի գիտակցափոխության, սպանության փորձի և խոշոր կողոպուտի մեղադրանքով։ Այսպիսով իմ 159֊րդ հետաքննությունը հաջողությամբ պսակվեց և ես կտրեցի անհաջողությունների շղթան։
 
― Իրո՞ք,― սառնորեն ասաց Կրագգաշը։― Դուք իսկապե՞ս համարում եք, որ ամեն ինչ այդքան հեշտ է։ Իսկ հաշվի առե՞լ եք, որ աղվեսը կարող է մի ուրիշ բույն ունենալ։
 
― Բռնե՛ք նրան,― բղավեց Ուրդորֆը։ Չորս ոստիկաններ նետվեցին դեպի Կրագգաշը։ Սակայն մինչ այդ հանցագործը բարձրացրեց ձեռքը և օդի մեջ արագ մի շրջան գծեց։
 
Շրջանն այրվո՛ւմ էր։
 
Կրագգաշը մի ոտքը դրեց շրջանի մեջ։ Ոտքն անհետացավ։
 
― Եթե ձեզ պետք լինեմ,― ծաղրանքով ասաց նա,― գիտեք, թե որտեղ կարելի է ինձ գտնել։
 
Տեսնելով, որ ոստիկաններն արդեն մոտ են, նա մյուս ոտքն էլ շրջանի մեջ մտցրեց, անհետացավ ամբողջովին, բացի գլխից և Մարվինին աչքով արեց։ Հետո չքվեց նաև գլուխը և չմնաց ոչինչ բացի կրակե օղից։
 
― Շո՛ւտ,― գոռաց Մարվինը,― բռնեք նրան։
 
Նա շրջվեց դեպի Ուրդորֆը, և ապշեց, տեսնելով, որ խուզարկուի ուսերը վար են իջել, իսկ դեմքը հուսահատությունից մոխրագույն է դարձել։
 
― Շտապե՛ք,― գոչեց Մարվինը։
 
― Դա անօգուտ է,― ասաց Ուրդորֆը,― ինձ թվում էր, թե հաշվի եմ առել բոլոր խորամանկությունները, բայց այս մեկը․․․ Այդ մարդն ակնհայտորեն խելքը թռցրել է։
 
― Ի՞նչ է հնարավոր անել,― բղավեց Մարվինը։
 
― Ոչինչ,― պատասխանեց Ուրդորֆը։― Նա գնաց Խճճված աշխարհ և ես անհաջողության մատնվեցի 159֊րդ անգամ։
 
― Բայց մենք դեռ կարող ենք հետապնդել նրան,― հայտարարեց Մարվինը, շարժվելով դեպի կրակե օղակը։
 
― Ո՛չ։ Դուք չպե՛տք է այդպես վարվեք,― բացականչեց Ուրդորֆը։― Դուք չեք հասկանում․․․ Խճճված աշխարհը նշանակում է մահ կամ խելագարություն, և կամ երկուսը միանգամից։ Ձեր դուրս պրծնելու շանսերն այնքան փոքր են․․․
 
― Ճիշտ այնքան, որքան Կրագգաշի՛նը,― գոչեց Մարվինը և մտավ օղակի մեջ։
 
― Սպասե՛ք, դուք չհասկացա՛ք,― աղաղակեց Ուրդորֆը։ Կրագգաշը շանս չունի՜։
 
Սակայն Մարվինը չլսեց այդ վերջին բառերը, քանզի արդեն անհետացել էր բոցակիզվող շրջանակի մեջ և աննկուն առաջ էր շարժվում Խճճված աշխարհի օտարոտի ու չհետազոտված հեռաստաններում։
 
==Գլուխ 31==
 
ՄԻ ՔԱՆԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽՃՃՎԱԾ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ
 
«․․․ այդպես, Ռիմանն֊Հեյքի հավասարումների միջոցով վերջապես գտնվեց Թվիստերմանի<ref>Բառախաղ՝ «թվիստ» (twist) բառը նշանակում է ծռմռվել կամ խճճվել, համապատասխանաբար «Խճճված աշխարհը» (Twised world) արտահայտությունը համահնչում է Twistermann ազգանվանը։</ref> Տրամաբանական դեֆորմացիայի Տիեզերական տարածքի մաթեմատիկական արտահայտությունը։ Այդ տարածը հայտնի դարձավ որպես Խճճված աշխարհ, թեև ոչ խճճված էր, ոչ էլ աշխարհ։ Եվ, որքան էլ տարօրինակ է, ապացուցվեց, որ Թվիստերմանի առաջնահերթ կարևոր երրորդ բնորոշումը (Տարածքը կարող է համարվել տիեզերքի այն հատվածը, որը գործում է որպես հավասարակշիռ քաոսի և նախնական ռեալ կառուցվածքի տրամաբանական հարաբերության միջև) ավելորդ է»։
 
«Խճճված աշխարհ» հոդվածը համընդհանուր գիտելիքների գալակտիկական հանրագիտարանից, 483֊րդ հրատարակություն։
 
«․․․հետևաբար «հայելային դեֆորմացիա» տերմինը բնորոշում է մեր մտքերի իմաստը (եթե ոչ էությունը)։ Քանի որ, իրոք, ինչպես տեսանք, Խճճված աշխարհը կատարում է հետևյալ անհրաժեշտ և միաժամանակ արգահատելի դերը՝ անորոշացնում է բոլոր օբյեկտիվ ռեալություններն ու պրոցնեսները, և այդպիսով դարձնում տիեզերքը տեսականորեն, ինչպես նաև գործնականորեն, անխուսափելի»։
 
Հատված «Մաթեմատիկոսի խորհրդածություններից»․ Էդգար Հոուփ գրիֆ<ref> «Հոուփ» (hope) նշանակում է հույս, «Գրիֆ» (grief) նշանակում է վիշտ։</ref>, էվկլիդ֊սիթի ֆրի պրես։
 
«․․․բայց, չնայած դրան, Խճճված աշխարհի խելակորույս ճանապարհորդները պետք է հիշեն մի քանի հիպոթետիկ կանոններ․
 
Հիշեք, որ Խճճված աշխարհում բոլոր կանոնները կարող են սուտ լինել, ներառյալ սույն կանոնը, որը վերաբերում է բացառությանը, ինչպես նաև ներառյալ այս նախադասությունը, որ չեղյալ է հայտարարում բացառությունը․․․ ad infinituin<ref>Մինչև անվերջություն (լատ․)։</ref>։
 
Սակայն նաև հիշեք՝ կանոններն անպայման չէ, որ սուտ լինեն, ցանկացած կանոն կարող է ճիշտ լինել, ներառյալ սույն կանոնը և նրա բացառությունները։
 
Խճճված աշխարհում պարտադիր չէ, որ ժամանակը համապատասխանի ձեր նախապաշարմունքներին։ Իրադարձությունները կարող են հաջորդել արագ (դա նորմալ է), կամ դանդաղ (դա ավելի լավ է), կամ բոլորովին չհաջորդել (դա շատ վատ է)։
 
Հնարավոր է, որ Խճճված աշխարհում ձեզ հետ ընդհանրապես ոչինչ չկատարվի։ Անխոհեմություն կլիներ այդ բանին սպասելը և հավասար անխոհեմություն՝ դրան պատրաստ չլինելը։
 
Խճճված աշխարհում պատահելիք հնարավոր աշխարհների մեջ մեկը պետք է լինի ճիշտ այնպիսին, ինչպիսին մեր աշխարհն է, մյուսը՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին մեր աշխարհը, բացի մի մանրամասնից, երրորդը՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին մեր աշխարհը, բացի երկու մանրամասնից և այլն։ Եվ հակառակը՝ մեկը պետք է բացարձակորեն տարբերվի մեր աշխարհից, բացի մի մանրամասնից և այլն․․․
 
Ամբողջ հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս գուշակես, թե որ աշխարհում ես, քանի դեռ Խճճված աշխարհը չի տվել իր սեփական կործանարար բացատրությունը։
 
Խճճված աշխարհում, ինչպես ամեն մի այլ աշխարհում, դու կարող ես հայտանբերել ինքդ քեզ։ Բայց միայն Խճճված աշխարհում է այդ հանդիպումը սովորաբար ճակատագրական լինում։
 
Որքան լավ ես ճանաչում Խճճված աշխարհին, այնքան ավելի վանող է թվում այն։
 
Հարմար է (բայց սխալ) մտածել, թե Խճճված աշխարհը մայաի<ref>Պատրանք (սանսկրիտ), հնդկական կրոնական փիլիսոփայություն։</ref>՝ պատրանքի, հակադարձ աշխարհն է։ Կարող է պարզվել, որ ձեզ շրջապատող ուրվագծերն իրական են, իսկ Դուք, որ հետազոտում եք այդ ամենը, պատրանք եք։ Նման հայտնագործությունը հետաքրքրաշարժ է, բայց մահացու։
 
Մի իմաստուն մարդ հարցրել է․
 
― Ի՞նչ կպատահեր, եթե կարողանայի Խճճված աշխարհ մտնել առանց նախապաշարմունքների։
 
Նրա հարցին վերջնական պատասխան տալ հանարավոր չէ, սակայն համարձակվում ենք ենթադրել, որ դուրս գալուց նա արդեն որոշ նախապաշարմունքներ կունենար։ Կարծիքի բացակայությունը պաշտպանվելու միջոց չէ։
 
Ոմանք համարում են, թե գերայգույն իմաստնություն է հայտնագործելը, որ բոլոր իրերը կարող են շրջվել և այդպիսով դառնալ իրենց հակառակը։ Այդ ենթադրությունը շատ սրամիտ եզրահանգումների հնարավորություն է ընձեռնում, բայց խորհուրդ չենք տա գործածել Խճճված աշխարհում։ Այնտեղ բոլոր տեսությունները պատահական են, ներառյալ տեսություների պատահականության մասին տեսությունը։
 
Մի հուսացեք խորամանկությամբ գերազանցել Խճճված աշխարհին։ Այն ավելի մեծ է, ավելի փոքր, ավելի երկար և ավելի կարճ, քան դուք․ այն չի ապացուցում, այլ կա։
 
Այն ինչ կա, կարիք չունի որևէ բան ապացուցելու։ Ապացույցը ճշմարիտ է միայն ինքն իր համար և չի նշանակում ոչինչ բացի ապացույցների (որոնք ոչինչ չեն ապացուցում) գոյությունից։
 
Ցանկացած բան, որ կա, անհավանական է, քանի որ ամեն բան անկապ է, ոչ անհրաժեշտ և վտանգավոր առողջ դատողության համար։
 
Խճճված աշխարհի մասին այն մեկնաբանությունները կարող են ոչ մի ընդհանուր բան չունենալ Խճճված աշխարհի հետ։ Ճանապարհորդը զգուշացրել է»։
 
Զե Կրագգաշ․ «Խաբուսիկության անխուսափելիությունը»,
<br> Մարվին Ֆլինի անվան հավաքածու։
 
==Գլուխ 32==
 
Տեղափոխությունը կատարվեց կտրուկ, բոլորովին ոչ այնպես, ինչպես ենթադրում էր Մարվինը։ Նա շատ էր լսել Խճճված աշխարհի մասին և աղոտ պատկերացնում էր, թե պետք է հայտնվի անորոշ գծագրությունների, փոփոխվող գույների, գրոտեսկների ու հրաշքների մեջ։ Բայց հիմա միանգամից տեսավ, որ իր տեսակետը եղել է ռոմանտիկ և անսահմանափակ։
 
Մարվինը գտնվում էր մի փոքրիկ ընդունարանում։ Գոլորշապատ, գաղջ օդից քրտինքի հոտ էր գալիս։ Ինքը, մի քանի տասնյակ ուրիշ մարդկանց հետ, նստած էր երկար փայտե նստարանին։ Ինչ֊որ գրասենյակային ծառայողներ ձանձրացած գնում֊գալիս էին, նայում թղթերին և երբեմն կանչում սպասողներից մեկին։ Լսվում էին շշուկներ՝ նրանք խորհրդակցում էին։ Երբեմն ոմանք համբերությունը կորցնում և թողնում֊հեռանում էին։ Երբեմն էլ մի նոր խնդրառու էր գալիս։
 
Մարվինը սպասում էր, դիտում, աչքերը բաց ննջում։ Ժամանակը դանդաղ էր անցնում, սենյակում ստվերներ հայտնվեցին, ինչ֊որ մեկը լույսերը միացրեց։ Մարվինին դեռ ոչ ոք չէր կանչում։ Նա, ավելի շուտ ձանձրույթից, քան հետաքրքրասիրությունից նայեց կողքի նստած մարդկանց։
 
Ձախակողմյան հարևանը շատ բարձրահասկան էր և դիականման, նրա վզի վրա, հենց օձիքի մոտ, մի բորբոքված չիբան կար։ Աջ կողմի նստածը, մինչդեռ, կարճահասակ էր, գեր ու կարմրադեմ և շնչելիս ֆսֆսացնում էր։
 
― Տեսնես դեռ ինչքա՞ն կտևի,― հարցրեց Մարվինը գեր մարդուն, ավելի շուտ ժամանակ սպանելու, քան մի բան իմանալու համար։
 
― Ինչքա՞ն։ Ինչքան կտևի՞,― հարցը կրկնեց գեր մարդը։― Ինչքան ասես, ահա թե ինչ։ Այս ավտոմոբիլային գրասենյակի «մինիստրներին» շտապեցնել չի լինի, նույնիսկ եթե ուզածդ եղած֊չեղածը վարորդական իրավունքի ժամկետը երկարացնելն է՝ իմ պես։
 
Դիականման մարդը ծիծաղեց բենզինի դատարկ ցիստեռնին կպչող փայտի ձայներով։
 
― Դու դեռ շատ կսպասես, սիրելիս,― ասաց նա,― քանի որ գտնվում ես բարեկեցության մինիստրության փոքր շահերի բաժնում։
 
Մարվինը մտածկոտ թքեց փոշոտ հատակին և ասաց․
 
― Հետաքրքիրն այն է, պարոնա՛յք, որ դուք երկուսդ էլ սխալվում եք։ Մենք գտնվում ենք ձկնորսությունների մինիստրությունում, ավելի ճիշտ, ձկնորսությունների մինիստրության ընդունարանում։ Եվ իմ կարծիքով խայտառակ բան է, որ քաղաքացին ու հարկատուն չի կարող նույնիսկ ձուկ որսալ պետական ջրերում, մինչև մի ամբողջ օր չկորցնի թույլտվություն ստանալու համար։
 
Զրուցակիցները նայեցին իրար։ (Խճճված աշխարհում չկան հերոսներ, խոստումները շատ քիչ են, տեսակետները մատների վրա կարելի է հաշվել, իսկ եզրակացությունների մասին խոսելն անգամ ավելրոդ է)։
 
Նրանք ոչ այնքան խելահեղ կասկածանքով սևեռուն նայում էին միմյանց։ Դիականման մարդու մատների ծայրից սկսեց մի թեթև արյուն հոսել։ Մարվինը և գեր մարդը շփոթահար կնճռոտվեցին ու ձևացրեցին, թե չեն տեսնում։ Դիականման մարդը վիրավոր ձեռքն անհոգ մտցերց անջրանցիկ վերարկուի գրպանը։ Մի ծառայող մոտեցավ նրան։
 
― Ձեզանից ո՞ր մեկն է Ջեյմս Գրիննել Սթարմախերը,― հարցրեց նա։
 
― Ես,― պատասխանեց Մարվինը,― Եվ պետք է ասեմ, որ ահագին ժամանակ սպասում եմ, ու որ ձեր մինիստրությունում աշխատանքը լավ չի կազմակերպված։
 
― Ճիշտ է, բայց գիտեք,― ասաց ծառայողը,― դեռ մեքենաներ չենք ներդրել։― Նա նայեց թղթերին։― Դուք դիմում եք տվել դիակ ստանալու համա՞ր։
 
― Այո, տվել եմ,― ասաց Մարվինը։
 
― Եվ հաստատում եք, որ հիշյալ դիակը չի օգտագործվի անբարոյական նպատակներո՞վ։
 
― Այո, հաստատում եմ։
 
― Բարի եղեք նշել այս դիակն ուզելու ձեր շարժառիթները։
 
― Ես ցանկանում եմ այն օգտագործել զուտ դեկորատիվ նպատակով։
 
― Ձեր մասնագիությո՞ւնը։
 
― Ինտերիերների դեկորատոր։
 
― Նշեք ձեր ունեցած վերջին դիակի անունը և/կամ տարբերանշանային պայմանական համարը։
 
― Ուտիճ,― պատասխանեց Մարվինը,― ցեղային համարը՝ 3/32 Ա_45345։
 
― Սպանված ո՞ւմ կողմից։
 
― Իմ։ Ես թույլտվություն ունեմ սպանել բոլոր այն արարածներին, որոնք չեն պատկանում իմ ենթատեսակին, չհաշված մի քանի բացառություններ, ինչպիսիք են ոսկե արծիվը և լամանտինը։
 
― Ձեր վերջին սպանության նպատա՞կը։
 
― Ծիսական մաքրում․․․
 
― Խնդրանքը բավարարված է,― ասաց ծառայողը։― Ընտրեք ձեր դիակը։
 
Գեր մարդը և դիականման մարդը Մարվինին նայեցին թաց, հույսով լի աչքերով։ Մարվինը քիչ էր մնում գյաթակղությանը տեղի տար, սակայն հետո զսպեց իրեն։ Նա շրջվեց և ասաց ծառայողին․
 
― Ես ընտրում եմ ձեզ։
 
― Այդպես էլ կնշենք,― ասաց ծառայողը, խզմզելով թղթերի վրա։ Նրա դեմքը դարձավ պսևդո֊Ֆլինի դեմք։ Մարվինը ծառայողից մի սղոց փոխ վերցրեց և, որոշ դժվարությամբ, կտրեց֊անջատեց ծառայողի աջ թևը մարմնից։ Ծառայողը մեղմանուշաբար շունչը փչեց, նրա դեմքը կրկին դարձավ իր՝ ծառայողի դեմքը։
 
Գեր մարդը ծիծաղեց, տեսնելով Մարվինի շփոթմունքը։
 
― Մի քիչ փոխակերպությունը կարող է հեռու տանել,― ծաղրանքով ասաց նա,― բայց ոչ այնքան, չէ՞։ Ցանկությունը ձևավորում է մարմինը, բայց մահն է վերջին քանդակագործը։
 
Մարվինը լալիս էր։ Դիականման մարդը բարեստրոեն դիպավ նրա թևին։
 
― Շատ մի վշտացիր, փոքրիկ։ Սիմվոլիկ վրիժառությունն ավելի լավ է, քան բոլորովին վրեժ չլուծելը։ Քո ծրագիրը լավն էր, թերությունները քեզնից անկախ էին։ Ես եմ Ջեյմս Գրիննել Սթարմախերը։
 
― Ես դիակ եմ,― ասաց ծառայողի դիակը։― Ճիշտ նպատակին չհասած վրիժառությունն ավելի լավ է, քան բոլորովին վրեժ չլուծելը։
 
― Ես այստեղ եմ եկել վարորդական իրավունքներիս ժամկետը երկարացնելու,― ասաց գեր մադրը,― գրողի ծոցը գնացեք ձեր խորիմաստ մտքերով, գործ անելո՞ւ եք, թե՞ ոչ։
 
― Իհարկե, սըր,― ասաց ծառայողի դիակը։― Բայց իմ ներկա վիճակում ես կարող եմ միայն թույլտվություն տալ, որ սատկած ձուկ որսաք։
 
― Սատկած, կենդանի, ի՞նչ տարբերություն,― ասաց գեր մարդը։― Կարևորը ձկնորսությունն է, շատ էլ կապ չունի, թե ինչ եք որսում։
 
Նա շրջվեց դեպի Մարվինը, հավանաբար այդ միտքը զարգացնելու համար։ Բայց Մարվինը հեռացավ և, անհամոզիչ տեղափոխությունից հետո, հայտնվեց մի լայն, քառակուսի, դատարկ սենյակում։ Սենյակի պատերը պողպատյա սալիկներից էին շարված, իսկ առաստաղը հարյուր ոտնաչափ բարձրություն ուներ։ Վերևում լուսարձակներ կային և մի դիտանցքավոր խցիկ։ Խցիկից Մարվինին սևեռուն դիտում էր Զե Կրագգաշը։
 
― Փորձ 342,― վճռական ձայնեց Կրագգաշը։― Նյութը՝ մահ։ Հարցադրումը՝ կարո՞ղ է մարդ արարածը սպանվել։ Դիտողություններ՝ մարդ արարածի հնարավոր մահկանացության մասին այս հարցը երկար ժամանակ հուզել է մեր լավագույն մտածողներին։ Մահվան մասին բանահյուսություն է ստեղծվել, և սպանությունների մասին բազում չստուգված հաղորդագրություններ են գրանցվել դարեր շարունակ։ Ավելին, ժամանակ առ ժամանակ ներկայացվել են դիակներ՝ անկասկած մեռած, և ներկայացվել որպես մարդ արարածի մնացորդներ։ Չնայած այդ դիակները պատահում են ամեն քայլափոխին, աննշան կապ անգամ չի գտնվել ապացուցելու համար, որ դրանք երբևէ ապրել են, կամ մարդ֊արարած են եղել։ Ուստի, այդ հարցը մեկընդմիշտ լուծելու համար, մենք կատարում ենք հետևյալ փորձը։ Առաջին․․․
 
Պողպատյա մի սալիկ կրնկի վրա բացվեց․ Մարվինը ժամանակին շրջվեց ու տեսավ իր վրա թռչող մի տեգ։ Նա, կաղ ոտքն անշնորհք շարժելով, մի կողմ թեքվեց և խուսափեց հարվածից։
 
Եվս մի քանի սալիկներ բացվեցին։ Դանակներ, նետեր, մահակներ՝ այդ ամենը շպրտվեց Մարվինի վրա տարբեր անկյուններից։
 
Բացվածքներից մեկի միջով թունավոր գազագեներատոր ներս հրեցին։ Կոբրաների կծիկ նետեցին սենյակ։ Մի առյուծ և մի տանկ գրոհի անցան։ Լսվեց թունավոր նետ արձակող խողովակի սվսվոց։ Ճայթեցին էներգիական զենքերը։ Հազացին հրանետները։ Ականանետը մաքրեց կոկորդը։
 
Սենյակում ջուր էր լցվում, արագ շատանալով։ Առաստաղից արյրվող լիգրոին թափվեց։
 
Բայց կրակն այրեց առյուծներին, որոնք խժռեցին օձերին, որոնք փակեցին հաուբիցների փողանցքը, որոնք ճզմեցին նետերը, որոնք փչացրին գազագեներատորը, որը լուծեց ջուրը, որը հանգցրեց կրակը։
 
Մարվինն ինչ֊որ հրաշքով անվնաս մնաց։ Նա բռունցք թափահարեց Կրագգաշի վրա, պողպատե սալիկին դիպչելով ընկավ ու վիզը կոտրեց։
 
Մարվինին թաղեցին ռազմական պատվավոր լրիվ ծիսակարգով։ Նրա այրին մեռավ հետը, իրեն այրելով թաղման խարույկի վրա։ Կրագգաշը փորձեց հետևել այրուն, և նույնպես մխիթարանք գտնել սաթիի<ref>Հնդկական սովորույթ, որի համաձայն այրին ինքն իրեն վառում է ամուսնու դիակի հետ։</ref> շնորհիվ, բայց նրան թույլ չտվեցին։
 
Մարվինը դամբարանում պառկեց երեք օր և երեք գիշեր, որի ընթացքում նրա քթից շարունակ վազում էր։ Ողջ կյանքը դանդաղ կինոնկարի պես անցավ Մարվինի աչքի առջևով։ Վերջում նա հարություն առավ ու շարժվեց առաջ։
 
 
Սենյակում, որը չարժե նկարագրել, գտնվում էին սահմանափակ, բայց անժխտելի զգայունակությամբ հինգ օբյեկտներ։ Օբյեկտներից մեկն, ըստ երևույթին, Մարվինն էր։ Մյուս չորսը պարզապես ֆիգուրներ էին, հապճեպ գծված ստերեոտիպեր,որոնք ստեղծվել էին միայն մի նպատակով՝ զարդարել առաջնային իրավիճակը։ Այդ հինգին իրար հետ համեմատում էին, որպեսզի պարզեն, թե ո՞ր մեկն է Մարվինը և որոնք՝ անկարևոր երկրորդական ֆիգուրները։
 
Նախ առաջացավ անունների հարցը։ Հինգից երեքը կամենում էին անմիջապես կոչվել Մարվին, մեկն ուզում էր կոչվել Էդգար Ֆլոյդ Մարիսըն, իսկ մյուսը ցանկանում էր, որ իրեն դիմեն որպես «անկարևոր երկրորդական ֆիգուր»։
 
Դրանք ակնհայտորեն կանխակալ ցանկություններ էին, ուստի նրանք համարակալեցին իրենց մեկից մինչև չորսը, բացի հինգերորդից, որը կամակորաբար պնդում էր, որ իրեն անվանեն Քելլի։
 
― Դե լավ, լա՛վ, բավական է,― ասաց համար մեկը, որն արդեն սկսել էր պնդերեսություն ցուցաբերել։― Պարոնայք, գուցե վե՞րջ տանք զավզակությանը և այս ժողովը նորմալ հունո՞վ տանենք։
 
― Հրեական առոգանությունն այստեղ ձեզ չի օգնի,― մռայլ ասաց համար երեքը։
 
― Լսեք,― ասաց համար մեկը,― ի՞նչ կարող է իմանալ լեհի մեկը հրեական առոգանության մասին։ Ի միջի այլոց, ես հրեա եմ միայն հորս կողմից ու թեև ես հարգանք եմ տածում․․․
 
― Որտե՞ղ եմ ես,― ասաց համար երկուսը։― Տեր աստված, ի՞նչ կատարվեց ինձ հետ։ Այն օրվանից, երբ հեռացա Սթենհոուփից․․․
 
― Ռեխդ փակի, քոսոտ իտալացի։
 
― Իմ անունը ոչ քոսոտ իտալացի, իմ անունը կա Լուիջի,― հարավացու առոգանությամբ պատասխանեց համար երկուսը։― Ես կամ երկու տարի ձեր մեծ երկիր այն օրից, երբ փոքր տղա մեկնեցի Սան Մինեստրոնե դելլա Զուպպա գյուղից, nicht wahr?
 
― Գլուխ մի տար,― մռայլ ասաց համար երեքը,― դու հեչ քոսոտ իտալացի էլ չես, դու եղած֊չեղածը սահմանափակ շարժունակության շարքային ժամանակավոր ֆիգուր ես․ ավելի լավ է ռեխդ փակես, քանի մի լավ չեմ հասցրել, nichy wahr?
 
― Լսե՛ք,― ասաց համար մեկը։― Ես հասարակ մարդ եմ, առանց մեծ պահանջների, և եթե պետք է, կարող եմ հրաժարվել մարվինության իմ իրավունքներից։
 
― Հիշողություն, հիշողություն,― մրթմրթաց համար երկուսը։― Ի՞նչ է պատահել հետս։ Ովքե՞ր են այս տեսլիները, այս շատախոս ստվերները։
 
― Է՜, լսիր,― ասաց Քելլին,― դա արդեն անքաղաքավարություն է, ծերուկ։
 
― Եվ անազնվություն, գրողը տանի,― մռթմռթաց Լուիջին։
 
― Աստծո հետ հաղորդակցությունը ճանապարհային հաղորդակցություն չէ,― ասաց համար երեքը։
 
― Բայց ես իրոք չեմ հիշում,― ասաց համար երկուսը։
 
― Ես էլ այնքան լավ չեմ հիշում,― ասաց համար մեկը։― Բայց տեսե՞լ ես, որ դրա համար աղմուկ սարքեմ։ ես նույնիսկ չեմ պնդում, թե մարդ եմ։ Միայն այն փաստը, որ կարող եմ անգիր Լևիտիկուս արտասանել, դեռ ոչինչ չի ապացուցում։
 
― Ճիշտ է, չի ապացուցում,― բղավեց Լուիջին։― Ոչ էլ հերքումն է մի առանձին սարսափելի<ref>Լուիջին flaming բառն օգտագործում է զուտ ավստրալական իմաստով՝ «սարսափելի», ինչը հիմք է տալիս Քելլիին կասկածել, որ նա իտալացի չէ։</ref> բան ապացուցում։
 
― Ես կարծում էի, թե դու իտալացի ես,― ասաց նրան Քելլին։
 
― Այո, բայց ես ծնվել եմ Ավստրալիայում։ Դա բավական տարօրինակ պատմություն է․․․
 
― Ոչ ավելի տարօրինակ, քան իմը,― ասաց Քելլին։― Սև իռլանդացի՞ եք ինձ անվանում։ Բայց քչերը գիտեն, որ պատանեկան տարիներս անց եմ կացրել Հանչժոու քաղաքում՝ պոռնկատանը, իսկ հետ անդամագրվել եմ կանադական բանակ, որպեսզի խուսափեմ ֆրանսիացիների հետապնդումից Մավրիտանիայում գոլլիստների օգնելուս համար, և հենց այդ պատճառով․․․
 
― Zut, alors<ref>Գրողը տանի, այդ դեպքում։</ref>,― գոռաց համար չորսը։― Էլ չեմ կարող ձայնս կտրել։ Իմ վկայականների իսկությունը կասկածի տակ դնելը մի բան է, հայրենիքս արատավորելը՝ միանգամայն այլ։
 
― Քո ցասումը ոչինչ չի ապացուցում,― գոռաց համար երեքը։― Ճիշտ է, չկարծես, թե շատ պետքս է, քանի որ այլևս չեմ ուզում Մարվին լինել։
 
― Պասսիվ դիմադրությունն ագրեսիայի ձև է,― պատասխանեց համար չորսը։
 
― Անընդունելի վկայությունը, միևնույն է, մնում է վկայություն,― խոսքի տակ չմնաց երրորդը։
 
― Չգիտեմ թե ինչի մասին եք խոսում,― հայտարարեց համար երկուսը։
 
― Տգիտությունը քեզ ոչ մի լավ բանի չի հասցնի,― փնթփթնաց համար չորսը։― ես կտրականպես հրաժարվում եմ Մարվին լինելուց։
 
― Չի կարելի հրաժարվել չունեցած բանից,― հեգնեց Քելլին։
 
― Ես կարող եմ հրաժարվել ինչից խելքս փչի՜,― զայրացած բղավեց համար չորսը։― Եվ ոչ միայն հրաժարվում եմ մարվինությունից, այլև ձեռք եմ քաշում իսպանական թագից, զիջում Ներքին գալակտիկայի դիտատորությունը և ետ եմ կանգնում Բահայի փրկարարությունից։
 
― Հիմա ավելի լա՞վ ես զգում, զավակս,― թունոտ հարցրեց Լուիջին․
 
― Այո․․․ Դա անտանելի էր։ Պարզությունը սազում է բարդ խառնվածքին,― ասաց համար չորսը։― Ձեզանից ո՞ր մեկն է Քելլին։
 
― Ես,― ասաց Քելլին։
 
― Դու հասկանո՞ւմ ես,― հարցերց Լուիջին,― որ միայն դու և ես անուններ ունենք։
 
― Ճիշտ է,― ասաց Քելլին։― Դու և ես տարբեր ենք։
 
― Սպասեք, մի՛ րոպե,― ասաց համար մեկը։
 
― Ժամանակը սպառվե՛ց, պարոնայք։
 
― Ձեզ ամո՛ւր պահեք։
 
― Ձեզ պինդ պահեք։
 
― Լսափո՛ղը պահեք։
 
― Ինչպես և ասո՛ւմ էի,― խոսեց Լուիջին։― Մե՛նք։ Մե՛զ։ Ենթադրյալ ապացույցի անվանյալնե՛րս։ Քե՛լլի, դու կարող ես լինել Մարվին, եթե ես կարողանամ Կրագգաշ լինել։
 
― Համաձա՛յն եմ,― աղաղակեց Քելլին, ուշք չդարձնելով երկրորդական ֆիգուրների բողոքներին։
 
Նույնությունից առաջացած արբեցման րոպեական էյֆորիայի մեջ Մարվինը և Կրագգաշը ժպտացին մեկմեկու։ Հետո նրանք նետվեցին ու իրար կոկորդ բռնեցին՝ փորձելով խեղդել մեկը մյուսին։ Երեք համարակալվածները, զրկված անդրանիկության իրավունքից, որ երբեք չէին ունեցել, ոճավորված երկիմաստության պայմանական կեցվածքներ ընդունեցին։ Երկու անվանավորվածներ, որոնց շնորհված էր նույնություն, որը, միևնույն է, ուժով էին ձեռք բերել, մեկմեկու կծում էին ու քաշքշում, իրար վրա շպրտում հանդունգն արիաներ և սողում ամենակործան ռեչիտատիվների առջև։ Համար մեկը նայեց այնքան, մինչև ձնարձացավ, ապա սկսեց խաղալ ճողփյունի լուծույթի հետ։
 
Եվ դա եղավ վերջին կաթիլը։ Բոլոր կրակոցներն ու կռիվները սահեցին֊գնացին, ինչպես կայծակնային<ref>Բառախաղ՝ նույն (grease) արմատով կազմվում է նաև «ճարպոտ» բառը։</ref> խոզը ցած կսլանար բարձր ապակե սարի վրայով, միայն մի փոքր ավելի արագ։
 
 
Օրը հաջորդեց գիշերվան, որին հաջողվեց<ref>Բառախաղ՝ succedd բառը նշանակում է և՛ հաջորդել, և՛ հաջողվել։</ref> իրեն լրիվ հիմարի տեղ դնել։
 
Պլատոնը գրել է․
<br> «Կարևոր չի, թե ինչ ես անում, կարևորը՝ որ անում ես»։ Հետո որոշել է, որ աշխարհը դեռ պատրաստ չէ այդ մտքի համար և ջնջել է գրածը։
 
Համմուրաբին <ref>Բաբելոնական արքա (մ․թ․ա․ 1955-1913)։</ref> գրել է․
<br> «Չարժե ապրել, եթե չես ուսումնասիրում կյանքը»։
 
Բայց նա վստահ չէր, որ դա ճշմարիտ է, ուստի ջնջել է գրածը։
 
Գաութամա Բուդդան<ref>Բուդդիզմի հիմնադիրը։</ref> գրել է․
<br> «Բրահմանները թրիք են»։
 
Սակայն հետո գրածն ուղղել է։
 
Բնությունը խորշում է վակուումից, այն ճիշտն ասած իմ սրտով էլ չէ։ Մարվինի՛ սսիմո։ Ահա նա կատվաքայլ մոտ է գալիս, հաղթական ծածանելով իր ուռճացրած նույնությունը։ Բոլոր մադրիկ մահկանացու են, ասում է նա մեզ, բայց ոմանք մյուսներից ավել իմահկանացու են։ Ահա նա խաղում է բակում, ցեխից արժեքավոր դատողություններ ստեղծելով։ Զուրկ լինելով հարգանքից, նա դառնում է նրա հայրը։ Անցյալ շաբաթ մենք չեղյալ հայտարարեցինք նրա աստվածայնությունը՝ նա բռնվել էր առանց վարելու իրավունքի կյանք վարելիս։
 
(Բայց ես ձեզ հաճախ զգուշացրել եմ, բարեկամներ, պրոտոպլազմային վտանգի մասին, որը սողում է երկնքով ու հանգցնում աստղերը, անամոթաբար գոյատևելով և հոսում, արմատախիլ անլով մոլորակները և հարթեցնելով աստղերը։ Արգահատելի պնդերեսությամբ այն նողկանք է սերմանում)։
 
Ահա կրկին գալիս է գունաթափ բեժ մաշկով այդ հնամաշ աճպարարը, այդ կարկատած ժպիտով լավատեսը։ մարդասպա՛ն, սպանի՛ր ինքդ քեզ։ Կողոպտի՛չ, գողացի՛ր ինքդ քեզ։ Ձկմո՛րս, որսա՛ ինքդ քեզ։ Հնձվո՛ր, հնձի՛ր ինքդ քեզ։
 
Իսկ այժմ կլսենք Հատուկ գրոծերի քննիչի զեկույցը։
 
― Շնորհակալ եմ, ըհմ, ըհմ։ Ես հայտնաբերել եմ, որ Մարվինն այն մեկն է, որին արժե ունենալ, երբ ունես մեկից ավելին, որ աստղերն ընկնում են Մարվին Ֆլինի վրա, որ մարդ պետք է փառաբանի աստծուն և հաշվի չառնի Մարվին Ֆլինը։ Ես նաև նկատել եմ, սիրելիս, քանի որ վերևում ես, մի Մարվին Ֆլին բեր ինձ համար՝ Մարվին Ֆլինն ի վերջո ավելի լավ է, քան թանկարժեք լայնարձակությունը<ref>Բառախաղ՝ «spread» բառը նաև նշանակում է խնջույք։</ref>։ Խոստացիր աղջկան ինչ մտքովդ կանցնի, բայց տուր նրան Մարվին Ֆլին։ Թույլ տուր քո Մարվինին զբոսնել դեղնած էջերով։ Խմեք Մարվին, այն զովացնում է։ Այս շաբաթ չաղոթե՞նք քո ընտրած Մարվին Ֆլինում։ Քանզի միասին աղոթող Մարվին Ֆլինը միասին ու ամբողջական է մնում։
 
 
․․․ իրար կառչել էին տիտանական գոտեմարտում, որը, քանի որ տեղի էր ունեցել, անխուսափելի էր։ Մարվինը հարվածեց Կրագգաշի կրծքի ոսկորին, հետո, ինչքան հոգում թախիծ կար, հարվածեց քթի ոսկորին։ Կրագգաշն անմիջապես վերածվեց Իռլանդիայի, որ Մարվինը նվաճեց, որպես դանիացի բերսերկների<ref>Առասպելական ամանահաղթ զինվորներ։</ref> կիսալեգիոն, ստիպելով Կրագգաշին թագուհի գնացող շախմատի զինվոր դառնալ, քանզի գիտեր, որ իր փոքր ֆլաշն<ref>«Փոկեր» թղթախաղում ֆլաշը համագույն խաղաթղթերի համակցությւոնն է՝ բավական մեծ միավոր</ref> ավելի ուժեղ է։ Մարվինը փորձեց խփել իր հակառակորդին, վրիպեց և կործանեց Ատլանտիդան։ Կրագգաշը հարվածեց ափի հակառակ կողմով ու մի մժեղ սպանեց։
 
Մահասփյուռ ճակատամարտը շարունակվում էր Միոցենի գոլորշապատ ճահիճներում․ մրջյունների մի համայնք սգում էր թագուհում, մինչդեռ Կրագգաշը գիսաստղ դարձած հուսահատ նետվեց Մարվինի արևի վրա, ի վերջո բաժան֊բաժան լինելով ու վերածվելով անհամար ռամատենչ բեղմնիկների։ Սակայն Մարվինն անսխալ տարբերեց ադամանդը շողացող ապակուց և Կրագգաշը մեջքի վրա ընկավ Ջիբրալթար։
 
Նրա ամրոցը դադարեց դիմադրել այն գիշեր, երբ Մարվինն առևանգեց Բարբարիական կապիկներին, և Կրագգաշը շտապեց փախչել հարավային Թրեյսով՝ մարմինը ճամպրուկի մեջ պահած։ Նրան ձերբակալեցին Ֆտիսթիայի սահմանում՝ երկիր, որը Մարվինը ստեղծել էր Եվրոպայի պատմությունը վերափոխելով։
 
Թուլանալով, Կրագգաշը չարիք դարձավ, չարիք դառնալով, թուլացավ։ Իզուր էր նա սատանայի պաշտամունք տարածում։ Մարվինության հետևորդները խոնարհվում էին ոչ թե կուռքի առջև, այլ՝ խորհրդանիշի։ Չարիքի վերածվելով, Կրագգաշը եղծելի դարձավ։ Նրա եղունգների տակ աճում էր կեղտը, հոգու վրա հայտնվեիցն թունավոր մազափնջեր։
 
Ի վերջո Կրագգաշը՝ չարիքի այդ մարմնացումը, ուժասպառ եղավ, ճանկերի մեջ Մարվինի մարմինը սեղմած։ Էկզորսիզմի<ref>Չար ոգուն հեռացնելու հմայություն։</ref> ծախսերն արագացրին նրա հոգեվարքը։ Շրջանաձև սղոցը, ծպտված որպես աղոթանիվ, անդամահատեց նրան․ որպես բուրվառ զգեստափոխված մի գուրջ ջախջախեց նրա գանգը։ Ալեհեր տեր Ֆլինը վերջին աղոթքը մրմնջաց նրա վրա․― Թող այն աշխարհում հույսդ մի կոլոակի վրա չլինի, որդյակս։
 
Եվ Կրագգաշին թաղեցին կենդանի Կրագգաշից տաշած դամբարանում։ Գերեզմանի վրա համապատասխան մակագրություն փորագրվեց, իսկ գերեզմանի շուրջը ծաղկող կրագգաշներ տնկեցին։
 
Դա հանգիստ վայր է։ Ձախ կողմում կրագգաշածառերի պուրակ կա, աջ կողմում՝ նավթազտման գործարան։ Նայում ես ու մեկ էլ տեսար ոտքիդ տակ գարեջրի մի դատարկ շիշ ես տեսնում, կամ գնչուական մի ցեց։ Եվ հենց այդտեղ, մոտակայքում, այն բացատն է, որտեղ Մարվինը բացեց ճամպրուկը և հանեց իր վաղուց կորած մարմինը։
 
Նա մարմնի վրայից փչեց֊սրբեց փոշին և սանրեց մազերը։ Սրբեց քիթը և ուղղեց փողկապը։ Հետո, ակնածանքով, հագավ։
 
==Գլուխ 33==
 
Այսպիսով Մարվին Ֆլիկը կրկին հայտնվեց Երկրում և իր սեփական մարմնում։ Նա գնաց հարազատ քաղաք՝ Սթենհոուփ, և տեսավ, որ ամեն ինչ անփոփոխ է։ Քաղաքն առաջվա պես Նյու Յորքից հեռու էր մի երեք հարյուր մղոն տարածական իմաստով և մի քանի հարյուր տարի՝ հոգեկան ու զգացմունքային իմաստով։ Առաջվա նման ծաղկում էին այգիները, իսկ շագանականգույն կովերի նախիրներն արածում էին բլրաշատ կանաչ արոտավայրերում։ Թեղիազարդ Մեյն֊սթրիթը և ռեակտիվ օդանավերի գիշերային հեծեծանքները թվում է, հավերժ կային ու կլինեին։
 
Ոչ ոք Մարվինին չհարցրեց, թե որտեղ է եղել։ Նույնիսկ ամենամոտ ընկերը՝ Բիլլի Հեյքը, կարծում էր, թե Մարվինը մեկնել էր զվարթ ճամփորդության որևէ սովորական տուրիստական երթուղիով, ասենք Սինքյան կամ ներքին Իթուրիի Անձրևի անտառը։
 
Սկզբից այդ հավիտենական անփոփոխությունը Մարվինին դառնացրեց ոչ պակաս, քան գիտակցափոխային տեղաշարժերը կամ Խճճված աշխարհի հանելուկները։ հաստատունությունն օտարոտի էր, Մարվինն անընդհատ սպասում էր, թե այն երբ կվերանա։
 
Բայց Սթենհոուփի պես վայրերը չեն վերանում, իսկ Մարվինի պես տղաներն աստիճանաբար դադարում են հավատալ հրաշքների։
 
Հաճախ գիշերները Մարվինն իր ձեղնահարկի սենայկում երազում էր Կետիի մասին։ Նա չէր կարողանում իրեն համոզել, որ Կետին Միջաստղային զգոնամիության գործակալ է եղել։ Ճիշտ է, դեռ այն ժամանակ այդ կնոջ պահելաձևում ինչ֊որ պնդերեսություն կար, իսկ գեղեցիկ աչքերում՝ առաքինի դատախազային փայլ։
 
Մարվինը սիրում էր Կետիին և միշտ սգալու էր նրա կորուստը, բայց ավելի շուտ համաձայն էր սգալ նրան, քան վերագտնել։ Եվ, եթե ճիշտն ասվի, Մարվինն աարդեն աչք էր դրել Մարշա Բեյքըրի՝ Սթենհոուփի ամենախոշոր մեծածախ առևտրականի դստեր վրա, կամ ավելի շուտ, Մարշան էր կրկին ուշադրության նշաններ ցույց տալիս նրա հանդեպ։
 
Եթե ոչ բոլոր հնարավոր, ապա գոնե Մարվինի տեսած աշխարհներից Սթենհոուփն ամենալավն էր։ Դա մի տեղ էր, որտեղ իրերը չէին ցատկում վրադ, ոչ էլ դու էիր ցատկում իրերի վրա։ Սթենհոուփում մենաֆորային դեֆորմացիա լինել չէր կարող․ կովը ճիշտ այնպիսին էր, ինչպիսին պետք է լիներ, և նրան այլ անուն տալը միայն բանաստեղծների ոչ պաշտոնական իրավունքն էր։
 
Եվ այսպես, անկասկած, ուր էլ գնաս, տնիցդ լավը չկա, ուստի Մարվինը որոշեց ի սրտե վայելել այն ամենն, ինչին միշտ սովոր է եղել, չէ՞ որ իմաստուն մելամաղձոտ մարդիկ դա համարում են իաստնության գագաթնակետը։
 
Միայն մեկ կամ երկու փոքրիկ կասկածներ էին մթագնում նրա կյանքը։ Առաջին և ամենակարևոր հարցը հետևյալն էր․ ինչպե՞ս ինքը Խճճված աշխարհից ետ դարձավ Երկիր։
 
Մարվինը երկար քննեց այդ հարցը, որն ավելի չարագույժ էր, քան սկզբից էր թվում։ Նա հասկացավ, որ Խճճված աշխարհում ոչինչ անհնար չէ և ոչ մի բան անհավանական չէ։ Խճճված աշխարհում կան պատահականություններ, բայց կան նաև ոչ պատահականություններ։ Ոչինչ չպետք է լինի, ոչինչ անհրաժեշտ չէ։ Ուստի շատ հնարավոր էր, որ Խճճված աշխարհը Մարվինին ետ էր շպրտել Երկիր և, Մարվինին ազատ արձակելով, մի անգամ ևս հաստատել իր ուժը։
 
Թվում է, հենց այդպես էր եղել։ Բայց կար նաև մի այլ, պակաս հաճելի տարբերակ։
 
Այդ բանը ըստ Դուրմանի թեորեմայի հնչում է հետևյալ կերպ․
 
― Խճճված աշխարհում հենդիպող հնարավոր թագավորություններից մեկը պետք է լինի ճիշտ այնպիսին, ինչպիսին մեր աշխարհն է, մյուսը՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին մեր աշխարհը․ բացի մի մանրամասնից, երրորդը՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին մեր աշխարհը, բացի երկու մանրամասնից և այլն։
 
Իսկ դա նշանակում էր, որ չէր բացառվում Մարվինի դեռևս Խճճված աշխարհում գտնվելը, և որ նրա ընկալած աշխարհը գուցե ընդամենը արտահոսում էր, հիմնահատակ քաոսի մի անցողիկ պահ, որը վաղ թե ուշ պետք է կրկին տարրալուծվեր Խճճված աշխարհի հիմնահատակ անմտության մեջ։
 
Մի կողմից տարբերություն չկար, քանի որ ոչինչ հարատև չէ, բացի մեր պատրանքներից։ Բայց ոչ ոք չի ուզում, որ իր պատրանքները սպառնալիքի տակ գտնվեն, և Մարվինը ցանակնում էր իմանալ՝ ինչն ինչոց է։
 
Արդյոք ինքը Երկրո՞ւմ է, թե՞ Երկրի պատճենում։
 
Կա՞ արդյոք որևէ կարևոր մանրամասն, որ չի հապատասխանում իր իամցած Երկրին։ Կամ մի քանի մանրամասնե՞ր։ Մարվինը փորձում էր այդ բանը պարզել հանուն սեփական հանգստության։ Նա հետազոտեց Սթենհոուփի արվարձանները, նայեց, փորձեց և ստուգեց բուսական և կենդանական աշխարհը։
 
Թվում է, ամեն բան ճիշտ էր։ Կյանքը շարունակվում էր ստվորականի պես․ ՄԱրվինի հայրն առաջվա պես խնամում էր առնետների իր հոտը, մայրը շարունակում էր անվրդով ձու ածել։
 
Մարվինը ուղևորվեց դեպի Բոստոն և Նյու֊Յորք, հետո հարավ՝ Ֆիլադելֆիա և Լոս Անջելես։ Ամեն բան կարգին էր թվում, Մարվինը մտածեց լայնահուն Դելավոր գետով կտրել֊անցնել մայրցամաքը և շարունակել որոնումները կալիֆորնիական Սքենեքթեդի, Միլվոքի և Շանհայ քաղաքներում։
 
Հետո միտքը փոխեց, հասկանալով, որ իմաստ չունի կյանքը վատնել պարզելու համար, ունի՞ ինքը, թե՞ չունի վատնելու կյանք։
 
Բացի այդ, հնարավոր էր, որ նույնիսկ եթե Երկիրը փոխված էր, իր հիշողություններն ու զգայությունները կարող էին նույնպես փոխված լինել, ուստի միևնույն է ոչինչ հնարավոր չէր լինի պարզել։
 
Մարվինը, պառկած Սթենհոուփի հարազատ կանաչ երկնքի տակ, կշռադատում էր այդ տարբերակը, որը խելքին մոտ բան չէր թվում, քանզի մի՞թե հսկա կաղնիները չէին շարունակում ամեն տարի հարվ քոչել։ Մի՞թե կարմիր արևը չէր կատարում իր ամենօրյա շարժումը երկնքով, մութ արևի ուղեկցությամբ։ Կամ երեք լուսիններն առաջվա պես գիսաստղերով համալրված չէի՞ն վերադառնում։
 
Այդ ծանոթ պատկերները հանգստացնում էին նրան։ Ամեն բան նույնն էր, ինչպես միշտ։ Եվ այդպես, կամովին ու հոժարությամբ, Մարվինն աշխարհն ընդունեց ինչպես կար, առանց խորանալու, ամուսնացավ Մարշա Բեյքըրի հետ և ապրեց մինչև խոր ծերություն։
 
 
 
<references/>