Changes

Խնջույք ճամփեզրին

1 byte removed, 10:35, 29 Սեպտեմբերի 2013
― Միձեռանին դու ես, սրիկա, ― ասում եմ նրան։ ― Քեզ նման հազարից մի Կիրիլ չի ստացվի։ Անամո՛թ, ― ասում եմ։ ― Հոտած չարչի։ Ախր դու մահվան առևտուր ես անում։ Բոլորիս առել ես քո կանաչ թղթերով․․․ Ուզո՞ւմ ես, հենց հիմա տակնուվրա անեմ խանութդ։
Ու ձեռքս բարձրացրի, որ խփեմ, հանկարծ ինձ բռնեցին ու ինչ֊որ տեղ քարշ տվին։ Ես արդեն ոչ մի բան չեմ հասկանում ու չեմ ուզում հասկանալ։ Գոռգոռում եմ, ուզում եմ ձեռքներից դուրս պրծնեմ, ոտքերով հարվածում եմ ինչ֊որ մեկին, հետո ուշքի եմ գալիս հոտած զուգարանում, ամբողջովին թաց եմ, քիթումռութս ջարդված։ Նայում եմ հայելու մեջ ու ինձ չեմ ճանաչում։ Ինչ֊որ ճանաչում, ինչ֊որ բանից դեմքս ջղաձգվում է, առաջ ոչ մի անգամ այդպիսի բան չի պատահել։ Իսկ դահլիճից աղմուկ է լսվում, ինչ֊որ բան է ճրթճրթում, ափսեներ են փշրվում, աղջիկները ճվճվում են, ու լսում եմ՝ Գուտալինը ոռնում է արջի պես՝ «Ապաշխարհե՜ք, պորտաբույծնե՛ր։ Որտե՞ղ է Շեկը։ Սատանի ծնո՜ւնդ, որտե՞ղ եք գցել Շեկոյին․․․»։ Եվ ոստիկանական շչակը սկսում է ոռնալ։
Հենց որ լսեցի այդ ոռնոցը՝ իմ ուղեղում ամեն ինչ ասես պարզվեց։ Ամեն ինչ հիշում եմ, ամեն ինչ գիտեմ, ամեն ինչ հասկանում եմ։ Եվ սրտումս էլ ոչ մի բան չկա՝ միայն սառցե չարություն։ Լավ, ասում եմ, հիմա տես ինչ օյին կբերեմ գլխիդ։ Ես քեզ ցույց կտամ, թե ստալկերը ով է, հոտած չարչի։ Ժամացույցիս գրպանիկից հանեցի «զուդան», բոլորովին նոր է, չօգտագործված, մի քիչ տրորեցի մատներիս արանքում, որ գործի ընկնի, բաց արի սրահի դուռն ու թաքուն գցեցի թքամանի մեջ, իսկ ինքս պատուհանից դուրս թռա ուղիղ փողոց։ Իհարկե, շատ կուզեի տեսնել, թե ինչ է կատարվելու այնտեղ, բայց հարկավոր էր շուտ չքվել։ Ես վատ եմ տանում «զուդան», քթիցս սկսում է արյուն գալ։
― Դու միշտ սրիկա ես եղել, ― ասաց Ռեդրիկը, հայացքը չկտրելով խճուղուց։ ― Գիշակե՛ր։
― Սրիկա եմ։ Ճիշտ է։ Առանց դրա չի լինի։ Բայց թե բոլորն են սրիկա։ Փարավորնը։ Փարավոնը։ Լորձը։ Բայց մնացել եմ միայն ես։ Գիտե՞ս ինչու։
― Գիտեմ, ― ասաց Ռեդրիկը, որ նրա ձայնը կտրի։
― Դու սրիկա ես, ― անտարբեր ասաց Ռեդրիկն ու շրջվեց։ ― Գիշակեր։
Հիվանդանոցի մուտքից դուրս թռան քնատ սանիտարները ու, վազելու ընթացքում բացելով պատգարակը, մոտեցան մեքենային։ Ռեդրիկը շարունակելով ծխել, նայում էր, թե ոնց ճարպկորեն Բարբրիջին դրին պատգարակի վրա ու տարան։ Բարբրիջը անշարժ պառկել էր ձեռքերը կրծքին դրած, ու անջատված նայում էր երկնքին։ Նրա խոշոր թաթերը, որ դաժանորեն կրծոտել էր «դոնդողը», տարօրինակ ու անբնական ձևով ոլորված էին։ Նա վերջինն էր այն հին ստալկերներից, ովքեր Այցելությունից անմիջապես հետո սկսեցին զբաղվել հանկարծակի հայտնված գանձերի «որսով», երբ Գոտին դեռ չէր կոչվում Գոտի, երբ ոչ ինստիտուտները կային, ոչ պարիսպները, ոչ էլ ՄԱԿ֊ի ոստիկանական ուժերը, երբ քաղաքը վախից կաթվածահար էր եղել, իսկ աշխարհը հռհռում էր ժուռնալիստների հնարած նոր հեքիաթի վրա։ Ռեդրիկն այն ժամանակ տասը տարեկան էր, իսկ Բարբրիջը դեռ ամրակազմ ու ճարպիկ տղամարդ էր, նա սիրում էր ուրիշի հաշվին խմել, կռիվներ սարքել ու մութ անկյունները քարշ տալ միամիտ աղջիկներին։ Այն ժամանակ նա բոլորովին չէր հետաքրքրվում իր սեփական երեխաներով, և հենց այն ժամանակ էլ սրիկա էր, որովհետև հենց որ խմում էր, մի ինչ֊որ նողկալի հաճույքով էր ծեծում կնոջը՝ բոլորի աչքի առաջ, ցուցադրական․․․ Ու ծեծլով ծեծելով սպանեց նրան։
Ռեդրիկը շրջեց «լենդրովերը» և, ուշադրություն չդարձնելով լուսանշաններին, քշեց, ազդանշան տալով հատուկենտ անցորդներին և խախտելով բոլոր անցումները, սլացավ իր տուն։
Վստահելի
1396
edits