Changes

Խնջույք ճամփեզրին

5 bytes removed, 10:06, 29 Սեպտեմբերի 2013
Կարճ ասած, դուրս եկանք Գոտուց, մեր «գալոշը» մտցրինք ոջլաջարդոցը կամ, գիտական լեզվով ասած, սանիտարական հանգարը։ Այստեղ մեզ երեք անգամ եռման ջրով լվացին ու լողացրին երեք ալկալիներով, ճառագայթահարեցին ինչ֊որ մի տխմարությամբ, ինչ֊որ բան ցանեցին վրաներս ու նորից լվացին, հետո չորացրին ու ասացին․ դե, գնացեք, տղերք, ազատ եք։ Տենդերն ու Կիրիլը «փուչիկը» տարան։ Մարդիկ վազեվազ եկել են, որ նայեն մեզ, անցնելու տեղ չկա, բայց դե ինչն է բնորոշ՝ բոլորը նայում են մեզ ու բացականչություններ անում, բայց ոչ մեկի մտքով չի անցնում օգնել հոգնած մարդկանց, ոչ մեկը չի խիզախում օգնել «փուչիկը» տանողներին․․․ Լավ, դա արդեն ինձ չի վերաբերում։ Հիմա ոչ մի բան այլևս ինձ չի վերաբերում․․․
Վրայիցս հանեցի արտահագուստը, գցեցի ուղղակի հատակին, ոչինչ , ծառա սերժանտները կհավաքեն, իսկ ինքս մտա բաղնիք, որովհետև ոտից գլուխ ջրի մեջ կորած էի, փակվեցի խցիկում, հանեցի տափաշիշը, պտտեցի կափարիչը ու տզրուկի պես սկսեցի ծծել։ Նստել եմ ու ծնկներումս դատարկություն եմ զգում, հոգումս՝ դատարկություն, ու թունդ օղին գլուխս եմ քաշում ոնց որ ջուր։ Կենդանի եմ։ Գոտին բաց թողեց ինձ։ Բաց թողեց զիբիլը։ Հարազատը։ Ստորը։ Կենդանի եմ։ Սկսնակները երբեք ու երբեք դա չեն հասկանա։ Ստալկերից բացի դա ոչ ոք չի հասկանա։ Ու արցունքները հոսում են աչքերիցս՝ օղուց է, թե ինչից, ինքս էլ չգիտեմ։ Տափաշիշը լրիվ դատարկեցի, ինքս թաց եմ, տափաշիշը՝ չոր։ Էհ, վերջին կումը պակաս մնաց։ Ոչինչ, դա ուղղելի բան է։ Հիմա արդեն ամեն ինչ կարելի է ուղղել։ Կենդանի եմ։ Նստել եմ ու սիգարետ եմ ծխում։ Զգում եմ, որ կամաց֊կամաց ուշքի եմ գալիս։ Միտքս եկավ պարգևավճարը։ Դա մեր ինստիտուտում շատ լավ է դրված։ Հենց հիմա էլ կարող ես գնալ ու ստանալ ծրարը։ Իսկ գուցե այստե՞ղ բերեն, հենց բաղնի՞ք։
Ես դանդաղ սկսեցի հանել շորերս։ Հանեցի ժամացույցս, նայում եմ․ ուրեմն, Գոտում մենք մնացել ենք, աստված իմ, հինգ ժամ ու մի քանի րոպե։ Հինգ ժամ․․․ Իսկ եթե մտածեք, թե հինգ ժամն ի՜նչ է ստալկերի համար։ Հեչ բան, որ թքես՝ կչորանա։ Իսկ տասներկու ժամը ո՞նց է։ Իսկ երկու օ՞րը։ Երբ գիշերվա ընթացքում չես հասցնում գործերը վերջացնել, ամբողջ ցերեկը Գոտում պառկում ես մռութդ հողի մեջ և արդեն նույնիսկ չես էլ աղոթում, այլ զառանցում ես, ու ինքդ էլ չգիտես կենդանի ես, թե մեռած․․․ Իսկ երկրորդ գիշերը գործն անում ես, ավարը շալակած մոտենում ես սահմանին, իսկ այնտեղ պահակ գնդացրորդները, դոդոշները, նրանք հո ատում են քեզ, նրանք հավես չունեն քեզ բռնելու, նրանք քեզնից վախենում են ինչպես ժանտախտից, վախենում են, որ դու վարակիչ ես, նրանք աշխատում են քեզ շրխկացնել, դեհ դու էլ գնա ու ապացուցի, որ քեզ անօրինական են շրխկացրել․․․ Եվ, ուրեմն, նորից մռութդ մտցնում ես հողի մեջ ու աղոթում մինչև լույսը բացվի, հետո էլ նորից աղոթում ես մինչև մութն ընկնի, իսկ ավարն ընկած է կողքիդ, ու դու նույնիսկ չգիտես, թե դա հենց այնպես ընկած է կողքի՞դ, թե թաքուն սպանում է քեզ։ Կամ էլ ոնց որ Ոսկրոտ Իսահակի հետ եղավ․ նա լուսաբացին հայտնվում է բաց տեղանքում, ճանապարհից շեղվում է ու մնում երկու առվի արանքում, ո՛չ աջ կարող է գնալ, ո՛չ ձախ։ Երկու ժամ կրակում են նրա վրա, բայց չեն կարողանում դիպչել։ Երկու ժամ նա ձևանում է մեռած։ Փառք աստծու, հավատում են ու, վերջապես, թողնում գնում։ Ես հետո տեսա ոսկրոտ Իսահակին՝ չճանաչեցի, կոտրել էին նրան, այնտեղ մարդ չկար․․․
― Նստիր, Շեկ։ Նստիր սատանի ծառա։ Սիրում եմ քեզ։ Արի միասին լաց լինենք մարդկանց մեղքերի համար։ Դառը լաց լինենք։
― Քանզի կգա օրը, ― ավետում է Գուտալինը։ ― Քանզի արդեն սանձահարված է ձին, հեծյալն արդեն ոտքը դրել է ասպանդակին։ Եվ իզուր են սատանային ծախվածների աղոթքները։ Ու կփրկվեն միայն նրա դեմ ընդվզածները։ Դուք, մարդկային ցեղի զավակներ, որ գայթակղվել եք սատանայով, որ խաղում եք սատանայի խաղալիքներով, որ սատանայի գանձերին եք տիրացել, ասում եմ ձեզ՝ կույր եք։ Ուշքի եկեք, սրիկաներ, քանի դեռ ուշ չէ։ Ջարդուփշուր արեք դիվային խաղալիքները։ ― Այստեղ նա հանկարծ լռեց, ասես մոռացել էր շարունակությունը։ ― Իսկ ինձ խմելու բան կտա՞ն այստեղ, ― արդեն ուրիշ ձայնով հարցրեց նա։ ― Թե՞ ես ուրիշ տեղ եմ ընկել։ Գիտես, շեկ, էլի ինձ աշխատանքից վռնդեցին։ Ասում են՝ ագիտատոր եմ։ Ես նրանց բացատրում եմ՝ ուշաքի ուշքի եկեք, ինքներդ կույր֊կույր անդունդն եք գլորվում և ուրիշ կույրերի էլ ձեր հետևից եք տանում։ Հռհռում են։ Դե ես էլ մի լավ հագցրի կառավարչին։ Հիմա ինձ կնստեցնեն։ Իսկ ինչի՞ համար․․․
Եկավ Դիկը ու մի շիշ դրեց սեղանին։
Հաջողության կենացը լավ խմվեց։ Գուտալինը լրիվ թթվել է, նստել ու լաց է լինում, արցունքները աչքերից հոսում են ոնց որ ջրի ծորակից։ Ոչինչ, ես նրան լավ գիտեմ։ Հիմա նրա լաց լինելու և քարոզներ կարդալու շրջանն է, որ Գոտին, իբր, սատանայական գայթակղություն է, այնտեղից ոչ մի բան չի կարելի դուրս բերել, իսկ ինչ որ արդեն բերել եք՝ հետ տարեք, դրեք տեղը ու ապրեք այնպես, ասես Գոտի գոյություն էլ չունի։ Սատանայինը, իբր, սատանային։ Ես սիրում եմ Գուտալինին։ Ընդհանրապես սիրում եմ տարօրինակ մարդկանց։ Երբ նա փող է ունենում, ումից ասես «ապրանք» է առնում առանց սակարկելու, ինչ գին էլ որ ասում են, իսկ հետո գիշերը այդ «ապրանքը» հետ է տանում գոտի ու թաղում այնտեղ․․․ Աստված իմ, ո՜նց է ոռնում։ Է՛հ, ոչինչ, կանցնի․․․
― Իսկ ի՞նչ բան է այդ լիքը փուչիկը, ― հարցնում է Դիկը։ ― Սովորական «փուչիկը» գիտեմ, իսկ թե լիքը ի՞նչ է՝ չգիտեմ․ չգիտեմ։ Առաջին անգամ եմ լսում։
Ես բացատրեցի նրան, նա գլուխն օրորեց ու շրթունքներով ճպճպացրեց։
― Ավելի լավ է արի խմենք, միամիտ մարդ։
Արի, ― ասում եմ ես, բայց ջղայնանում եմ։ Իրենց համար միամիտ մարդ են գտել, շան որդիներ։ ― Հե՜յ, ― ասում եմ, ― Գուտալին։ Հերիք է քնես, արի խմենք։
Չէ, Գուտալինը քնած է։ Սև մռութը դրել է սև սեղանին ու քնել։ Ձեռքերը կախվել, հասել են հատակին։ Ու խմեցինք երկուսով, առանց Գուտալինի։
― Դու այսօր ոնց որ փող ունես, հա՞։
Համ Հա, ― ասում եմ, ― ունեմ․․․
― Միգուցե պարտքդ կտա՞ս։ Վաղը պիտի պարտքերս մուծեմ։
― Միձեռանին դու ես, սրիկա, ― ասում եմ նրան։ ― Քեզ նման հազարից մի Կիրիլ չի ստացվի։ Անամո՛թ, ― ասում եմ։ ― Հոտած չարչի։ Ախր դու մահվան առևտուր ես անում։ Բոլորիս առել ես քո կանաչ թղթերով․․․ Ուզո՞ւմ ես, հենց հիմա տակնուվրա անեմ խանութդ։
Ու ձեռքս բարձրացրի, որ խփեմ, հանկարծ ինձ բռնեցին ու ինչ֊որ տեղ քարշ տվին։ Ես արդեն ոչ մի բան չեմ հասկանում ու չեմ ուզում հասկանալ։ Գոռգոռում եմ, ուզում եմ ձեռքներից դուրս պրծնեմ, ոտքերով հարվածում եմ ինչ֊որ մեկին, հետո ուշքի եմ գալիս հոտած զուգարանում, ամբողջովին թաց եմ, քիթումռութս ջարդված։ Նայում եմ հայելու մեջ ու ինձ չեմ ճանաչում․ ճանաչում։ Ինչ֊որ բանից դեմքս ջղաձգվում է, առաջ ոչ մի անգամ այդպիսի բան չի պատահել։ Իսկ դահլիճից աղմուկ է լսվում, ինչ֊որ բան է ճրթճրթում, ափսեներ են փշրվում, աղջիկները ճվճվում են, ու լսում եմ՝ Գուտալինը ոռնում է արջի պես՝ «Ապաշխարհե՜ք, պորտաբույծնե՛ր։ Որտե՞ղ է Շեկը։ Սատանի ծնո՜ւնդ, որտե՞ղ եք գցել Շեկոյին․․․»։ Եվ ոստիկանական շչակը սկսում է ոռնալ։
Հենց որ լսեցի այդ ոռնոցը՝ իմ ուղեղում ամեն ինչ ասես պարզվեց։ Ամեն ինչ հիշում եմ, ամեն ինչ գիտեմ, ամեն ինչ հասկանում եմ։ Եվ սրտումս էլ ոչ մի բան չկա՝ միայն սառցե չարություն։ Լավ, ասում եմ, հիմա տես ինչ օյին կբերեմ գլխիդ։ Ես քեզ ցույց կտամ, թե ստալկերը ով է, հոտած չարչի։ Ժամացույցիս գրպանիկից հանեցի «զուդան», բոլորովին նոր է, չօգտագործված, մի քիչ տրորեցի մատներիս արանքում, որ գործի ընկնի, բաց արի սրահի դուռն ու թաքուն գցեցի թքամանի մեջ, իսկ ինքս պատուհանից դուրս թռա ուղիղ փողոց։ Իհարկե, շատ կուզեի տեսնել, թե ինչ է կատարվելու այնտեղ, բայց հարկավոր էր շուտ չքվել։ Ես վատ եմ տանում «զուդան», քթիցս սկսում է արյուն գալ։
Վստահելի
1396
edits