Changes
/* Գլուխ 28 */
Մարվինը գնաց արևելյան թևում գտնվող յուր սենյակները։ Նա ապշեցրեց մանկլավիկների՝ ձեռքերը լվանալու համար մի աման ջուր պահանջելով։ Մարվինի հիշյալ հակումը տարօրինակ էր համարվում այդ դարում, երբ նույնիսկ մեծամեծ պալատական տիկնայք սովոր էին օծանելիք քսած մետաքսե ներքնահագուստների տակ ծվեն֊ծվեն կեղտ թաքցնել։ Սակայն Մարվինն այդ սովորությունը ձեռք էր բերել հարավային Ռեմուվի զվարթ հեթանոս տեսքոների մեջ ապրելի, որոնց օճառային շատրվանները և սպունգե արձանները հրաշքների հրաշքն էին թվում ինքնահավան, փնթի հյուսիսային ազնվականներին։ Եվ չնայած յուր սյուզերենների հեգնանքին ու կրոնավորների դժգոհությանը, Մարվինը համառորեն պնդում էր, որ մեկ֊մեկ ձեռքեր լվանալը վնաս չի, եթե իհարկե ջուրն ուրիշ տեղերի չկպչի։
Ձեռալվան ավարտվեց, և Մարվինը, որի հագին միայն սև սատինե կիսատաբաթ կիսատաբատ էր, սպիտակ ժանյակավոր վերնաշապիկ, երկարճիտ կոշիկներ, ուսերին հասնող էրեցիական թավշակաշվե ձեռնոցներ, իսկ վրայի միակ զենքը՝ Քուեր դե Ստաբաթ սուրը, որը նրա գերդաստանում սերնդեսերունդ էր փոխանցվել հինգ հարյուր տարի, հանկարծ ինչ֊որ աղմուկ լսեց և կայծակի արագությամբ պտտվեց, ձեռքը սրի երախակալին։
― Օ՜, սըր, մի՞թե ինձ մեջտեղից երկու կես կանեք,― ծաղրեց լեյդի Կատարինան՝ քանզի դա նա էր, կանգնած տախտակադրվագավոր դռների մեջ։